Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

12. Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների մարմանը մնացած ժամկետների:

Հաշվետվությունում հոդվածները ընդգրկվում են անվանական գումարների (մայր գումարների) մնացորդներով: Եթե հոդվածը չունի անվանական արժեք, ապա այն հաշվետվության մեջ ընդգրկվում է համախառն հաշվեկշռային մնացորդով` նվազեցրած տույժերը և տուգանքները:

Այն ակտիվները, որոնք ցպահանջ չեն և չունեն հստակ սահմանված մարման ժամկետներ, համարվում են անժամկետ և արտացոլվում են «Անժամկետ» սյունակում: Այն պարտատոմսերը, որոնք զեղչատոկոսով են, ներկայացվում են անվանական արժեքի և զեղչի գումարի տարբերության չափով:

Այն ակտիվները, որոնք չաշխատող են, լրացվում են «Չաշխատող» սյունում, ընդ որում, ակտիվի այն մասը, որը դեռ ժամկետի մեջ է, լրացվում է «Ժամկետային» ենթասյունակում:

Եթե թղթակցային հաշիվների (նոստրո և լորո), ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային կամ մետաղական հաշիվների միջոցներն ամբողջությամբ (կամ մասամբ) սառեցվել (դեպոնացվել) են որոշակի ժամանակով, ապա սառեցված (դեպոնացված) մասը համարվում է ժամկետային միջոց և արտացոլվում է համապատասխան (պայմանագրով նախատեսված սառեցման ժամկետով) ժամկետային սյունակներում: Եթե այդ միջոցները սառեցվել (դեպոնացվել) են անժամկետ, ապա դրանք արտացոլվում են «Անժամկետ» սյունակում:

Թիվ 9 հաշվետվության մեջ ակտիվների կազմում չեն ընդգրկվում հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, վերջիններիս գծով կատարված կապիտալ ներդրումները, արագամաշ առարկաները, դրանց ձեռքբերման նպատակով կատարված կանխավճարները, ինչպես նաև հետագայում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները:

«Կանխիկ և կանխիկին հավասարեցված դրամական միջոցներ» տողում արտացոլվում են կանխիկ դրամական միջոցները և վճարային փաստաթղթերը (կանխիկ դրամը դրամարկղում, կանխիկ դրամը ճանապարհին, կանխիկ դրամը բանկոմատներում, կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթերը), թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները և թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները ճանապարհին: Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորները, Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ չհաստատված վճարային քարտերը հաշվետվության մեջ չեն ընդգրկվում:

«Պահանջներ ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ» տողում լրացվում են բանկերի կողմից ՀՀ կենտրոնական բանկում բացված թղթակցային հաշիվների միջոցները, տեղաբաշխված ցպահանջ և ժամկետային ավանդները, կանոնադրական կապիտալի համալրման նպատակով Կենտրոնական բանկում միջոցները, դեպոնացված միջոցները Կենտրոնական բանկում և սառեցված հաշիվները Կենտրոնական բանկում:

«Պահանջներ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում արտացոլվում են բյուջեի նկատմամբ կանխիկի սպասարկման գծով և այլ դեբիտորական պարտքերը, հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված կանխավճարները (գերավճարները): Ընդ որում, կանխավճարներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հարկերի վճարման վերջին ժամկետի լրանալուն մնացած օրերի քանակին համապատասխանող սյունակում: 10 «Պահանջներ ՀՀ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ՀՀ բանկերում բացված թղթակցային «նոստրո» հաշիվների միջոցները, միջբանկային ավանդները, վարկերը, օվերդրաֆտները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, բանկերում սառեցված (դեպոնացված) միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ֆակտորինգի, լիզինգի, ակրեդիտիվների և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, արժեթղթերի փաթեթի կառավարման, արժեքների ի պահ ընդունման, արժեթղթերով գործարքների, խորհրդատվության, այլ ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների գծով ստացվելիք գումարները, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը (բացառությամբ բաժնետոմսերի): Այս տողում չեն ընդգրկվում Հայաստանի Հանրապետության բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերը:

«Պահանջներ ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող բանկերում, նրանց մասնաճյուղերում և ՀՀ-ից դուրս գտնվող դուստր բանկերում բացված թղթակցային «նոստրո» հաշիվների միջոցները, միջբանկային ավանդները, այդ թվում` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվները և ավանդները, վարկերը, օվերդրաֆտները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, բանկերում դեպոնացված միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ֆակտորինգի, լիզինգի, ակրեդիտիվների և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, արժեթղթերի փաթեթի կառավարման, արժեթղթերով գործարքների, արժեքների ի պահ ընդունման, խորհրդատվության, այլ ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների գծով ստացվելիք գումարները, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը, բացառությամբ` բաժնետոմսերի, բանկերում սառեցված հաշիվները: Այս տողում չեն ընդգրկվում ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերը:

«Պահանջներ այլ բանկերի նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3)-ից ցածր ռեյտինգ ունեցող և ռեյտինգ չունեցող բանկերում, նրանց մասնաճյուղերում և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող դուստր բանկերում բացված թղթակցային «նոստրո» հաշիվների միջոցները, միջբանկային ավանդները, այդ թվում` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով թղթակցային հաշիվները, ավանդները, վարկերը, օվերդրաֆտները, բանկերի նկատմամբ հաշվարկների գծով կարճաժամկետ պահանջները, բանկերում դեպոնացված միջոցները, բանկերի նկատմամբ պահանջները ֆակտորինգի, լիզինգի, ակրեդիտիվների և երաշխավորությունների գծով, դեբիտորական պարտքերը, արժեթղթերի փաթեթի կառավարման, արժեթղթերով գործարքների, արժեքների ի պահ ընդունման, խորհրդատվության, այլ ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների գործառնությունների գծով ստացվելիք գումարները, բանկերի կողմից թողարկված արժեթղթերը, բացառությամբ բաժնետոմսերի, բանկերում սառեցված հաշիվները: Այս տողում չեն ընդգրկվում ԲԲԲ - (Բաա3)-ից ցածր ռեյտինգ ունեցող բանկերի հետ կնքված ռեպո համաձայնագրերը:

«Պահանջներ ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող կենտրոնական բանկերի և կառավարությունների նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3) և բարձր ռեյտինգ ունեցող կենտրոնական բանկերի և կառավարությունների կողմից թողարկված արժեթղթերում կատարված ներդրումները:

«Պահանջներ այլ կենտրոնական բանկերի և կառավարությունների նկատմամբ» տողում լրացվում են ԲԲԲ - (Բաա3)-ից ցածր ռեյտինգ ունեցող և ռեյտինգ չունեցող կենտրոնական բանկերի և կառավարությունների կողմից թողարկված արժեթղթերում կատարված ներդրումները:

Հաշվետվության (1.7), (1.8), (1.9), (1.10) տողերում արտացոլվում են համապատասխանաբար օտարերկրյա բանկերի, կենտրոնական բանկերի և կառավարությունների նկատմամբ ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ պահանջները, սակայն հաշվետվությունը լրացվում է հաշվի առնելով օտարերկրյա բանկի, կենտրոնական բանկի և կառավարության երկարաժամկետ (երկարաժամկետ պահանջներին տրվող) ռեյտինգը: 16 «Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական պարտատոմսեր» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված ՀՀ պետական պարտատոմսերը, որոնք հաշվառվում են հետհաշվեկշռում: Ընդ որում, պարտատոմսերը տարանջատվում են ոչ թե ըստ մարմանը մնացած օրերի, այլ ըստ պարտատոմսերի հետվերադարձմանը (վաճառքին) մնացած օրերի:

«Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթեր» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված այլ արժեթղթերը, որոնք հաշվառվում են հետհաշվեկշռում: Ընդ որում, արժեթղթերը տարանջատվում են ոչ թե ըստ մարմանը մնացած օրերի, այլ ըստ արժեթղթերի հետվերադարձմանը (վաճառքին) մնացած օրերի:

«Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր» տողում լրացվում են ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերը: Ընդ որում, արժեթղթերը տարանջատվում են ըստ մարմանը մնացած օրերի:

«Հաշվարկված ստացվելիք տոկոսներ» տողում լրացվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ստացվելիք հաշվեգրված բոլոր տեսակի տոկոսները (զեղչատոկոսները): Չաշխատող ակտիվների դիմաց հաշվեգրված անվանական տոկոսների մեծությունը լրացվում է «Չաշխատող» սյունակի համապատասխան ենթասյունակներում և ընդգրկվում է «1. Ակտիվների մարման ժամկետայնության վերաբերյալ» բաժնի «Ընդամենը» տողի հաշվարկի մեջ:

«Այլ պահանջներ» տողում լրացվում են Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները (ձեռքբերման գնով), ածանցյալ գործիքները (հաշվեկշռում ճանաչված ակտիվային մասով), ստացվելիք շահաբաժինները, տույժերը, տուգանքները, առևտրական նպատակով պահվող, վաճառքի համար մատչելի, ինքնարժեքի մեթոդներով հաշվառվող ներդրումները ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կանոնադրական կապիտալներում և այլ պահանջները, որոնք արտացոլված չեն նախորդ տողերից ոչ մեկում: 21 Պարտավորությունների «ժամկետանց» սյունակը լրացվում է միայն այն պարտավորությունների մասով, որոնք, բացառությամբ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում:

Պարտավորությունների «ցպահանջ» սյունակում լրացվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ցպահանջ, իսկ «Անժամկետ» սյունակում` մարման սահմանված ժամկետ չունեցող միջոցները: Ընդ որում, դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները համարվում են ցպահանջ և լրացվում են «ցպահանջ» սյունակում:

«Ավանդների երաշխավորման հիմնադրամին վճարման ենթակա կուտակված գումարները արտացոլվում են «Այլ պարտավորություններ իրավաբանական անձանց և հիմնարկների նկատմամբ» տողում:

«Պարտավորություններ ՀՀ կառավարության նկատմամբ» տողում լրացվում են ծրագրերի իրականացման գրասենյակների հաշիվներում հաշվառվող գումարները, գանձապետարանից ստացված վարկերը, կրեդիտորական պարտքերը բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների գծով, բացառությամբ վճարված կանխավճարների, և Կառավարության նկատմամբ այլ պարտավորությունները:

«Ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ» տողում լրացվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց բանկային հաշիվներում հաշվառվող գումարները:

«Անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվներ» տողում լրացվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի բանկային հաշիվներում հաշվառվող գումարները:

«Իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվներ» տողում լրացվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և հիմնարկների բանկային հաշիվներում հաշվառվող գումարները:

«Ռեպո համաձայնագրերով և արժութային սվոպով ներգրավված միջոցներ» տողում լրացվում են բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, անհատ ձեռնարկատերերից, հիմնարկներից ռեպո համաձայնագրերով ներգրավված միջոցները: 29 «Պարտավորություններ բանկերի կողմից թողարկված արժեթղթերի գծով» տողում լրացվում են բանկերի կողմից թողարկված բոլոր տեսակի արժեթղթերի գումարները, բացառությամբ բաժնետոմսերի:

«Պարտավորություններ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի գծով» տողում արտացոլվում են ռեզիդենտներից և ոչ ռեզիդենտներից ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վաճառքի արդյունքում առաջացած պարտավորությունների գումարները:

«Այլ պարտավորություններ» տողում արտացոլվում են ածանցյալ գործիքները (հաշվեկշռում ճանաչված պարտավորությունների մասով), վճարման ենթակա շահաբաժինները, հաշվարկային պարտավորությունները չեկերի, այլ վճարային փաստաթղթերի և ակրեդիտիվների գծով, ներքին և արտաքին կրեդիտորական պարտքերը, տարանցիկ հաշիվները և այլ ֆինանսական պարտավորությունները, որոնք չեն ընդգրկվել վերը նշված տողերում:

«Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» տողում լրացվում են պայմանական պարտավորությունները` տրամադրված երաշխավորությունների, ակրեդիտիվների, ինչպես նաև վարկային գծերի, վարկային քարտերի և օվերդրաֆտների չօգտագործված մասերը:

«Խոշոր» պարտավորություններ» տողում լրացվում են նույն անձանց գծով բոլոր այն պարտավորությունների անվանական արժեքների և անվանական տոկոսների հանրագումարները, որոնց հաշվեկշռային արժեքների հանրագումարները, կազմում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 և ավելի տոկոսը` առանց հաշվի առնելու փոխկապակցվածությունը:

«Խոշոր» պարտավորություններ» տողում լրացվում են այն բոլոր պարտավորությունների անվանական արժեքների և անվանական տոկոսների հանրագումարները, որոնց հաշվեկշռային արժեքները, առանձին վերցված, կազմում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 և ավելի տոկոսը` առանց հաշվի առնելու փոխկապակցվածությունը:

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են ոչ ֆիքսված տոկոսադրույքներով (այսինքն` այդ միջոցների տոկոսադրույքները վերանայվում են շուկայական տոկոսադրույքների ցանկացած փոփոխության դեպքում):

«Փոփոխվող տոկոսադրույքներով» տողերում միջոցները լրացվում են ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ակտիվի կամ պարտավորության մարմանը մնացած ժամկետների:

Օրինակ 1. եթե բանկը ներգրավել է մինչև 5 տարի մարման ժամկետով ավանդ, որի տոկոսադրույքները վերանայվելու են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, ապա հաշվետվության` «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ ավանդի գումարը պետք է լրացվի «91-120 օր» սյունակում, իսկ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում նույն ավանդի գումարը կարտացոլվի «61-90 օր» սյունակում:

Օրինակ 2. եթե բանկը ներգրավել է մինչև 3 տարի մարման ժամկետով ավանդ, որի տոկոսադրույքները վերանայվելու են շուկայի ցանկացած փոփոխության դեպքում, ապա հաշվետվության` «Փոփոխվող տոկոսադրույքներով» տողում այդ ավանդի գումարը պետք է լրացվի «Ցպահանջ» սյունակում:

«Ֆիքսված տոկոսադրույքներով» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել և տեղաբաշխվել են ֆիքսված տոկոսադրույքներով: Ակտիվները և պարտավորությունները արտացոլվում են ըստ մարմանը մնացած ժամկետների:

«Անտոկոս» տողերում լրացվում են այն միջոցները, որոնք ներգրավվել կամ տեղաբաշխվել են առանց տոկոսների (այդ թվում` զրոյական տոկոսադրույքով) վճարման (ստացման) պայմանի:

Թիվ 9 հաշվետվության մեջ «I խմբի արտարժույթով» և «II խմբի արտարժույթով» տողերում արտացոլվում են վերը նշված բոլոր տողերում ընդգրկվող արտարժույթով (այդ թվում նաև` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները), ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների գումարները և անավարտ ժամկետային գործարքների պայմանագրային արժեքը, բացառությամբ «Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ» տողի գումարի և անավարտ ժամկետային գործարքների իրական արժեքի:

(12-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 08.02.11 թիվ 27-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

 

13. Թիվ 10 հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փոփոխության դեպքում, այդ թվում` հաշվետվության ձևի փոփոխության դեպքում: «Ամսաթիվը» մասում լրացվում է`

ա. կանոնադրական կապիտալի փոփոխության օրը, այն է` Կենտրոնական բանկի կողմից կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման օրը,

բ. բանկի 1% և ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի տվյալներում յուրաքանչյուր փոփոխության օրը, այն է` դեպոզիտարիայում կամ բանկի բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը (բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի համար),

գ. բոլոր փայատերերի (բաժնետերերի, անդամների) տվյալներում յուրաքանչյուր փոփոխության օրը, այն է` դեպոզիտարիայում, բանկի բաժնետերերի ռեեստրում կամ ՀՀ Կենտրոնական բանկի գրանցամատյանում գրառում կատարելու օրը (փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և կոոպերատիվ հանդիսացող բանկերի համար):

«Կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը» մասում լրացվում է բանկի իրավասու մարմնի կողմից կանոնադրական կապիտալի հայտարարման ամսաթիվը` նման փաստի առկայության դեպքում: Սույն հաշվետվության իմաստով, հայտարարման ամսաթիվ է համարվում բանկի իրավասու մարմնի կողմից բանկի կանոնադրական կապիտալի համալրման մասին որոշման կայացման օրը: «Կանոնադրական կապիտալի համալրման ամսաթիվը» մասում լրացվում է բանկի կողմից Կենտրոնական բանկում իր կուտակային հաշվին կապիտալի համալրման նպատակով գումարը փոխանցելու ամսաթիվը` նման փաստի առկայության դեպքում: «Բանկի կազմակերպական-իրավական կարգավիճակը» մասում նշվում է, թե բանկը բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ կամ կոոպերատիվ ընկերություն է:

Թիվ 10 հաշվետվությունը լրացվում է.

ա. Բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի կողմից` 1% և ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի գծով: Առաջին աղյուսակում մնացած բաժնետերերի բաժնեմասը լրացվում է երկու տողով, ընդ որում, ռեզիդենտների մասնակցությունը լրացվում է առաջին տողով, իսկ ոչ ռեզիդենտներինը` երկրորդ տողով:

բ. Փակ բաժնետիրական, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող և կոոպերատիվ բանկերի բոլոր փայատերերի (բաժնետերերի, անդամների) գծով:

«Մասնակիցների ղեկավարների (խորհրդի (դիտորդ խորհրդի) նախագահ և գործադիր տնօրեն) անունը, ազգանունը, հայրանունը» սյունակը օգտագործվում է իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների ղեկավարների վերաբերյալ տվյալների համար:

«Եթե մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձևը» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», եթե մասնակիցը իրավաբանական անձ է և իր բաժնեմասերի 50%-ից ավելին պատկանում է պետությանը` «պետական մասնակցությամբ», մնացած դեպքերում` «ոչ պետական»:

«Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)» սյունակը լրացվում է միայն բաժնետիրական ընկերությունների համար «Սովորական» կամ «Արտոնյալ» բառերով` կախված բաժնետոմսի տեսակից (սահմանափակ պատասխանատվությամբ (այդ թվում` կոոպերատիվ)) բանկերի համար «Բաժնետոմսի տեսակը (սովորական, արտոնյալ)» սյունակը չի լրացվում): Եթե անձը միևնույն ժամանակ հանդիսանում է տարբեր տեսակի բաժնետոմսերի սեփականատեր, ապա յուրաքանչյուր տեսակի բաժնետոմսի վերաբերյալ տվյալները լրացվում են առանձին տողով:

Բաժնետիրական ընկերությունների համար «Բաժնետոմսերի դեպոզիտարիայում գրանցման օրը/ Կենտրոնական բանկի գրանցամատյանում գրառում կատարելու օրը» սյունակում լրացվում է բաժնետիրոջը պատկանող տվյալ դասի բաժնետոմսերի կառուցվածքում վերջին փոփոխության վերաբերյալ դեպոզիտարիայում կամ բանկի բաժնետերերի ռեեստրում գրանցման օրը, իսկ սահմանափակ պատասխանատվությամբ (այդ թվում` կոոպերատիվ) բանկերի համար` բաժնետիրոջը պատկանող տվյալ դասի բաժնային արժեթղթերի կառուցվածքում վերջին փոփոխության վերաբերյալ Կենտրոնական բանկի գրանցամատյանում գրառում կատարելու օրը: «Ռեզիդենտ (ոչ ռեզիդենտ)» սյունակը լրացվում է «Ռեզիդենտ» կամ «Ոչ ռեզիդենտ» բառերով` կախված մասնակցի ռեզիդենտությունից: «Երկրի կոդ» սյունակում լրացվում է մասնակցի ռեզիդենտության երկրի եռանիշ կոդը` համաձայն ISO 3166-1 alpha-3 միջազգային ստանդարտի:

(13-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն որոշումներ)

 

14. Թիվ 11 հաշվետվությունում ներկայացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն չափի կազմի մեջ մտնող և պակասեցվող տարրերի մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջում:

(14-րդ կետը փոփ. 27.01.09 թիվ 24-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 16.05.17 թիվ 111-Ն որոշումներ)

 

15. Թիվ 13 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից: 1-ին էջում ներկայացվում է ամփոփ հաշվետվություն բանկի` Հայաստանի Հանրապետության դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով և այլ արտարժույթներով դրամարկղային շրջանառության մասին, իսկ 2-րդ էջում` ըստ մասնաճյուղերի:

Հաշվետվության 1-ին էջի 2.1, 2.2, 2.3 և 2.4 տողերում ընդգրկվում են բանկի կողմից ստացված դրամական մուտքերը, համապատասխանաբար ՀՀ կենտրոնական բանկից, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերից, հաճախորդներից` ըստ արժույթների, իսկ 2.5 տողում արտացոլվում են բոլոր այն մուտքերը, որոնք չեն ներառվել վերը նշված տողերում: Նույն էջի 3.1, 3.2, 3.3 և 3.4 տողերում ընդգրկվում են համապատասխանաբար ՀՀ կենտրոնական բանկին, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերին, հաճախորդներին վճարած գումարներն` ըստ արժույթների, իսկ 3.5 տողում արտացոլվում են բոլոր այն դրամական ելքերը, որոնք չեն ներառվել այլ ելքային տողերում: «Այլ արժույթներ» սյունակի գումարները` ամսվա սկզբի և ամսվա վերջի մնացորդների, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածի ընթացքում կատարված գործարքների գումարները ԱՄՆ դոլարի են վերածվում հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից տեղեկացված` արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքների հիման վրա հաշվարկած կրոս կուրսերով:

2-րդ էջի 2.1, 2.2, 2.3 և 2.4 տողերում ընդգրկվում են տվյալ մասնաճյուղի կողմից ստացված դրամական մուտքերը, համապատասխանաբար, ՀՀ կենտրոնական բանկից, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերից, հաճախորդներից, ինչպես նաև 2.5 տողում` գլխամասից և տվյալ բանկի այլ մասնաճյուղերից ստացված մուտքերը: Աղյուսակի 2.6 տողում արտացոլվում են բոլոր այն մուտքերը, որոնք չեն ներառվել 2-րդ էջի վերը նշված տողերում: Նույն էջի 3.1, 3.2, 3.3, 3.4 և 3.5 տողերում ընդգրկվում են, համապատասխանաբար, ՀՀ կենտրոնական բանկին, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերին, հաճախորդներին, բանկի գլխամասին և տվյալ բանկի այլ մասնաճյուղերին վճարած գումարները, իսկ 3.6 տողում արտացոլվում են բոլոր այն դրամական ելքերը, որոնք չեն ներառվել այլ ելքային տողերում: 2-րդ էջում լրացվում է միայն ՀՀ դրամով շրջանառությունը` հազար դրամներով: 13-րդ հաշվետվության 1-ին և 2-րդ էջերում ընդգրկվող հաշիվները ներկայացված են Աղյուսակ 32-ում:

(15-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 30.11.11 թիվ 324-Ն որոշումներ)

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում