Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

16. Թիվ 14 հաշվետվությունը բաղկացած է 4 էջից:

i

Առաջին էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն մեկ փոխառուի և խոշոր փոխառուների ռիսկի առավելագույն չափի Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը, ընդ որում հաշվեկշռային ֆինանսական գործիքները ներկայացվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով: Հաշվետվության մեջ արտացոլվում են այն խոշոր փոխառուները, որոնց գծով բանկի ռիսկը (համաձայն կանոնակարգի 2-ի 37-րդ կետով սահմանված փոխառուի նկատմամբ ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) գերազանցում է բանկի` միջին ամսական նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոսը: 7-րդ և 14-րդ սյունակներում լրացվում է խոշոր փոխառուի հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պահանջի ընդհանուր գումարը մեկ տողով (խոշոր փոխառուի հետ փոխկապակցված անձանց անունները բացվում են հաշվետվության երկրորդ էջում): Եթե բանկն ունի միմյանց հետ փոխկապակցված մի քանի փոխառու (փոխկապակցված խումբ), որոնց գծով բանկի նկատմամբ ռիսկերի հանրագումարը գերազանցում է միջին ամսական նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոս սահմանաչափը, ապա թիվ 14 հաշվետվության «Փոխառուի անվանումը (անունը, ազգանունը)» սյունակում լրացվում է փոխկապակցված խմբի «կապող օղակ» հանդիսացող փոխառուն, իսկ 7-րդ և 14-րդ սյունակներում` այդ փոխառուի հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պարտքի ընդհանուր գումարը մեկ տողով: Հաշվետվության առաջին էջի 8-րդ և 9-րդ սյունակներում լրացվում են փոխառուի կողմից «Այլ անձին (որը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի) չափով. ընդ որում, այլ անձանց անունները բացվում են հաշվետվության երկրորդ էջում): Օրինակ` «Ա» փոխառուն փոխկապակցված է «Բ» փոխառուի հետ, իսկ վերջինս փոխկապակցված է նաև «Գ» փոխառուի հետ: Հաշվետվության «Փոխառուի անվանումը (անունը, ազգանունը)»  սյունակում կլրացվի «Բ» փոխառուն: Եթե բանկն ունի միմյանց հետ փոխկապակցված երկու խոշոր փոխառու, որոնց անհատական ռիսկերը հավասար են կամ գերազանցում են բանկի միջին ամսական ընդհանուր կապիտալի 5 տոկոսը, ապա հաշվետվության «Փոխառուի անվանումը (անունը, ազգանունը)» սյունակում լրացվում է փոխկապակցված անձանցից ամենամեծ պարտավորություն ունեցող անձի անվանումը: Միևնույն անձի հանդեպ ունեցած պահանջները պետք է արտացոլվեն միայն մեկ անգամ: Օրինակ` երբ «Ա» փոխառուն, որի գծով բանկի ռիսկը կազմում է 0.6 տոկոս, փոխկապակցված է «Բ» (5%), «Գ» (0.62%), «Դ» (5%) փոխառուների հետ, և «Բ» փոխառուն փոխկապակցված է նաև «Ե» (5%) փոխառուի հետ, ապա հաշվետվության առաջին էջի առանձին տողում` «Փոխառուի անվանումը (անունը, ազգանունը)» սյունակում, կլրացվի «Ա» փոխառուի անվանումը, 7-րդ և 14-րդ սյունակներում` «Ա» փոխառուի հետ փոխկապակցված «Բ», «Գ», «Դ» փոխառուների հանդեպ բանկի ունեցած պահանջների հանրագումարը, իսկ հաջորդ տողում` «Փոխառուի անվանումը (անունը, ազգանունը)» սյունակում, կլրացվի «Ե» փոխառուի անվանումը, իսկ 7-րդ և 14-րդ սյունակներում ոչինչ չի լրացվի: 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-րդ սյունակներում լրացվող հոդվածները ռիսկով չեն կշռվում: «Նոստրո» թղթակցային հաշիվները, միջբանկային ավանդները, միջբանկային վարկերը, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջները արտացոլվում են 13-րդ և 14-րդ սյունակներում: «Գումարը` համապատասխան ռիսկի կշռով» սյունակը լրացվում է նվազող հաջորդականությամբ: «Ն32 նորմատիվի հաշվարկման մեջ ընդգրկվող մեծությունը» սյունակում արտացոլվում է 18-րդ սյունակում հաշվարկվող գումարը նվազեցված բանկի խոշոր փոխառու հանդիսացող անձին (որը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի) չափով:

Երկրորդ էջում ներկայացվում է հաշվետվության առաջին էջի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ սյունակների հանրագումարների մանրամասն նկարագրությունը: Երկրորդ էջի 2-րդ սյունակում առանձին տողերով պետք է արտացոլվեն տվյալ խոշոր փոխառուի հետ փոխկապակցված և բանկի հանդեպ պարտավորություններ ստանձնած բոլոր անձանց անունները (անվանումները): Ընդ որում, մնացած սյունակները լրացվում են, միայն եթե տվյալ տողում արտացոլված խոշոր փոխառուի հետ փոխկապակցված անձի հանդեպ բանկի ունեցած պահանջները ներառված են առաջին էջում` տվյալ խոշոր փոխառուի համապատասխան տողի 7-րդ և 14-րդ սյունակների հանրագումարներում, իսկ 3-րդ սյունակում լրացնել այն անձանց անունները, որոնք ներառված են առաջին էջում` տվյալ խոշոր փոխառուի համապատասխան տողի 8-րդ և 9-րդ սյունակներում: Ստորև աղյուսակի տեսքով բերվում է խոշոր փոխառուի հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պահանջների, ինչպես նաև խոշոր փոխառուի կողմից այլ անձին կամ անձանց (որոնք փոխառուի հետ փոխկապակցված անձինք չեն) նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների, երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքների լրացման ձևի օրինակը: Խոշոր փոխառուի հետ փոխկապակցված անձանց անունները (անվանումները), ինչպես նաև խոշոր փոխառուի կողմից այլ անձին (անձանց), որը փոխառուի հետ փոխկապակցված չէ, նույն բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների, երաշխավորությունների, ինչպես նաև ցանկացած այլ ապահովվածության արժեքների գումարները լրացվում են նվազող հերթականությամբ:

 

._________________________________________________________________________.

|Կազմա-    |Տվյալ    |Այն անձանց |Ժամկե- |Հետհաշվե-  |Այլ անձին  |Ընդամենը|

|կերպության|փոխառուի |անունները  |տային  |կշռային    |(որը       |        |

|(փոխառուի)|հետ      |(անվանում- |վարկի  |երաշխավո-  |փոխառուի   |        |

|անվանումը |փոխկա-   |ները, որոնք|մնա-   |րություն-  |հետ        |        |

|          |պակցված  |փոխառուի   |ցորդը  |ներ, ակրե  |փոխկապակ-  |        |

|          |անձանց   |հետ        |       |դիտիվներ,  |ցված անձ   |        |

|          |         |           |       |գնման      |           |        |

|          |         |           |       |սվոփեր,    |           |        |

|          |անունները|փոխկապակ-  |       |վարկային   |չէ) նույն  |        |

|          |(անվանում|ցված անձինք|       |գծերի,     |բանկի      |        |

|          |ները)    |չեն), որոնց|       |քարտերի և  |հանդեպ     |        |

|          |         |տվյալ      |       |օվերդրաֆտ- |ունեցած    |        |

|          |         |փոխառուն   |       |ների չօգտա-|պարտավո-   |        |

|          |         |նույն բանկի|       |գործված    |րություն   |        |

|          |         |հանդեպ     |       |մասեր      |ների դիմաց |        |

|          |         |ունեցած    |       |           |տրված      |        |

|          |         |պարտավորու |       |           |երաշխավո-  |        |

|          |         |թյունների  |       |           |րություն-  |        |

|          |         |դիմաց տվել |       |           |ների,      |        |

|          |         |է երաշխավո-|       |           |ինչպես նաև |        |

|          |         |րություն-  |       |           |ցանկացած   |        |

|          |         |ներ, ինչպես|       |           |այլ        |        |

|          |         |նաև        |       |           |ապահովվա-  |        |

|          |         |ցանկացած   |       |           |ծության    |        |

|          |         |այլ        |       |           |արժեքի     |        |

|          |         |ապահովվա-  |       |           |(ապահովված |        |

|          |         |ծության    |       |           |ընդհանուր  |        |

|          |         |արժեքներ   |       |           |պարտավորու-|        |

|          |         |           |       |           |թյունը     |        |

|          |         |           |       |           |չգերազանցող|        |

|          |         |           |       |           |գումարի)   |        |

|          |         |           |       |           |չափով      |        |

|__________|_________|___________|_______|___________|___________|________|

|«ԱԱԱ» ՍՊԸ |»ԲԲ» ՍՊԸ |           |500 000|100 000    |           |600 000 |

|__________|_________|___________|_______|___________|___________|________|

|«ԱԱԱ» ՍՊԸ |Պողոսյան |           |       |300 000    |           |300 000 |

|          |Պ.       |           |       |           |           |        |

|__________|_________|___________|_______|___________|___________|________|

|«ԱԱԱ» ՍՊԸ |         |»ԱԲԳ» ՍՊԸ  |       |           |200 000    |200 000 |

._________________________________________________________________________.

3-րդ և 4-րդ էջերում ներկայացվում են այն անձանց գծով Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի, որոնց դեպքում տեղի են ունեցել նշված նորմատիվների խախտումներ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում (օրինակ` պարտավորության ծագման պահին), սակայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ խախտումը վերացվել է: Աղյուսակները լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ սույն հաշվետվության 1-ին և 2-րդ էջերում ներկայացված աղյուսակները: 3-րդ էջում ներկայացված աղյուսակի վերջին սյունակում լրացվում է խախտման օրը: Հաշվետվության 4-րդ էջում ներկայացման համար նախատեսված յուրաքանչյուր դեպքի համար ներկայացվում է առանձին 4-րդ էջ:

    (16-րդ կետը փոփ.    18.11.08 թիվ 314-Ն, 27.07.10 թիվ 176-Ն,

30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 24.06.14 թիվ 147-Ն,

10.05.16 թիվ 80-Ն որոշումներ)

 

17. Թիվ 15 հաշվետվությունում պետք է արտացոլվեն բոլոր այն պարտատերերը, որոնց անհատական պահանջները բանկի նկատմամբ հավասար են կամ գերազանցում են բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5% սահմանաչափը (11-րդ սյունակում լրացվում է խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պարտքի ընդհանուր գումարը մի տողով):

Եթե բանկն ունի իրար հետ փոխկապակցված մի քանի պարտատերեր, որոնց հանդեպ բանկի ունեցած պարտավորությունների ընդհանուր գումարը հավասար է կամ գերազանցում է 5% սահմանաչափը, ապա թիվ 15 հաշվետվության «Պարտատիրոջ անվանումը» սյունակում լրացվում է փոխկապակցված անձանցից ամենամեծ պարտատիրոջ անվանումը, 11-րդ սյունակում` այդ պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց հանդեպ ունեցած պարտքի ընդհանուր գումարը մի տողով:

Եթե թիվ 15 հաշվետվության իմաստով` անձը համարվում է և խոշոր պարտատեր, և խոշոր պարտատիրոջ հետ փոխկապակցված անձ, ապա նրա հանդեպ ունեցած պարտավորության գումարը հաշվետվության մեջ ցույց է տրվում երկու անգամ:

Եթե պարտատերը ֆիզիկական անձ է, ապա «Սեփականության ձևը» սյունակում անհրաժեշտ է նշել «ֆիզիկական անձ», եթե պարտատերը իրավաբանական անձ է և իր բաժնեմասերի 50%-ից ավելին պատկանում է պետությանը` «պետական մասնակցությամբ», մնացած դեպքերում` «ոչ պետական»:

«Պարտքի տեսակը» սյունակում անհրաժեշտ է նշել պարտավորության անվանումը (օրինակ` ավանդ, վարկ, լիզինգ, ֆակտորինգ, օվերնայթ, տոկոսագումարները և այլն):

«Արժույթի տեսակը» (8-րդ սյունակ) սյունակում անհրաժեշտ է նշել արժույթի Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը:

Հաշվետվության մեջ 2-րդ և 3-րդ սյունակները պետք է լրացվեն միայն մեծատառերով և առանց չակերտների:

6-րդ սյունակում անհրաժեշտ է լրացնել պարտավորության ձևավորման ամսաթիվը (ըստ պայմանագրի), ցպահանջ, ընթացիկ հաշիվների համար լրացվում է այն ամսաթիվը, որից սկսած` պարտատիրոջ նկատմամբ բանկի բոլոր պարտավորությունների հանրագումարը գերազանցել է հաշվետու ամսվա` բանկի միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5 %-ը: 7-րդ սյունակում լրացվում է պարտքի պայմանագրով նախատեսված մարման ամսաթիվը, եթե պարտավորությունը ժամկետային է, եթե ոչ` ապա սյունակը չի լրացվում: Տոկոսների համար 6-րդ սյունակում լրացվում է տվյալ տոկոսագումարի կուտակման առաջին օրվա ամսաթիվը, իսկ 7-րդ սյունակում` պայմանագրով նախատեսված տվյալ տոկոսագումարի մարման/վճարման ամսաթիվը: Տույժերի և տուգանքների համար 6-րդ սյունակում լրացվում է տվյալ տույժի կամ տուգանքի հաշվեգրման առաջին օրվա ամսաթիվը, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:

«Պարտքի գումարը» սյունակում (9-րդ սյունակ) լրացվում է պարտքի համախառն հաշվեկշռային մնացորդը հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, ընդ որում` պարտավորության դիմաց անվանական տոկոսադրույքով հաշվեգրված տոկոսագումարները, ինչպես նաև տույժերը և տուգանքները ներկայացվում են առանձին տողերում:

10-րդ սյունակում լրացվում է միայն մեկ պարտատիրոջ նկատմամբ բոլոր տեսակի պարտավորությունների հանրագումարը (ընդ որում, լրացվում է միայն վերջին պարտքի տողին կից վանդակը), իսկ 11-րդ սյունակում` տվյալ պարտատիրոջ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ բանկի ունեցած պարտավորությունների գումարը (ընդ որում, լրացվում է միայն 10-րդ սյունակում արտացոլված գումարին կից վանդակը):

(17-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն որոշումներ)

 

18. Ձև թիվ 16 հաշվետվությունում արտացոլվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի նկատմամբ բանկի պահանջների և պարտավորությունների անվանական գումարների (մայր գումարների) մնացորդները` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Հաշվետվությունում պահանջները և պարտավորությունները համախմբվում են ըստ թղթակից բանկերի. սկզբում ներկայացվում են տվյալ թղթակից բանկի նկատմամբ բոլոր պահանջները, այնուհետև` պարտավորությունները: Սույն հաշվետվությունում Կենտրոնական բանկի հետ և կարգավորվող շուկաներում (օրինակ` բորսաներում) կնքված գործարքները, ածանցյալ գործիքների հաշվեկշռային մնացորդները (բացառությամբ` տոկոսադրույքի սվոպի և օպցիոնի հաշվեկշռային մնացորդների, որոնք ներկայացվում են որպես այլ պահանջ/պարտավորություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները չեն ներկայացվում:

1) «Բանկի անվանում» սյունակում լրացվում է հաշվետու բանկի նկատմամբ պահանջ և/կամ պարտավորություն ունեցող բանկի (այսուհետ` թղթակից բանկ) անվանումը:

2) «Բանկի կոդ» սյունակում լրացվում է թղթակից ռեզիդենտ բանկի` Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդը: Ոչ ռեզիդենտ թղթակից բանկի համար այս սյունակը չի լրացվում:

3) «ՍՎԻՖԹ/ՏԵԼԵՔՍ» սյունակում լրացվում է թղթակից բանկի ՍՎԻՖԹ կոդը կամ ՏԵԼԵՔՍ համարը: Եթե թղթակից բանկն ունի և ՍՎԻՖԹ կոդ, և ՏԵԼԵՔՍ համար, ապա լրացվում է ՍՎԻՖԹ կոդը:

4) «Բանկի ռեզիդենտություն» սյունակում լրացվում է «ռեզիդենտ», եթե թղթակից բանկը ռեզիդենտ է, և «ոչ ռեզիդենտ», եթե թղթակից բանկը ոչ ռեզիդենտ է:

5) «Գտնվելու վայր» սյունակում լրացվում են թղթակից բանկի գլխամասի կամ այն մասնաճյուղի գտնվելու երկիրը, երկրի կոդը և քաղաքը, որի միջոցով կնքվել է գործարքը: Ընդ որում, բանկի գլխամասի (մասնաճյուղի) երկրի կոդը լրացվում է ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISՕ 3166-1 alpհa-3) կոդերով:

6) «Վարկանիշ» սյունակում լրացվում է թղթակից բանկի վարկանիշը: Թղթակից բանկի վարկանշի բացակայության դեպքում վանդակը չի լրացվում, իսկ մի քանի կազմակերպությունների կողմից վարկանշված լինելու դեպքում լրացվում է ամենացածր վարկանիշը:

7) «Պահանջի/պարտավորության բնույթ» սյունակում լրացվում է «Ակտիվային», «Պայմանական ակտիվ», «Պասիվային» կամ «Պայմանական պարտավորություն» տարբերակներից մեկը: «Ակտիվային» տարբերակը լրացվում է, եթե բանկը հաշվեկշռային պահանջի իրավունք ունի թղթակից բանկի նկատմամբ, «Պայմանական ակտիվ» տարբերակը լրացվում է, եթե բանկը հետհաշվեկշռային պահանջի իրավունք ունի թղթակից բանկի նկատմամբ, «Պասիվային» տարբերակը ընտրվում է, եթե բանկը հաշվեկշռային պարտավորություն ունի թղթակից բանկի նկատմամբ, և «Պայմանական պարտավորություն» տարբերակը ընտրվում է, եթե բանկը հետհաշվեկշռային պարտավորություն ունի թղթակից բանկի նկատմամբ:

8) «Պահանջի/պարտավորության տեսակ» սյունակում լրացվում է պահանջի/պարտավորության հետևյալ տեսակներից մեկը` «հաշիվ», «ավանդ», «վարկ», «վարկային գիծ և օվերդրաֆտ», «ռեպո համաձայնագիր», «արժեթուղթ», «ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթուղթ» (լրացվում է և ռեպո համաձայնագրով արժեթուղթը ձեռք բերելիս, և արժեթուղթը վաճառելիս), «լիզինգ», «ֆակտորինգ», «երաշխիք/երաշխավորություն», «ակրեդիտիվ», «ֆյուչերս», «ֆորվարդ», «օպցիոն», «գնման սվոպ», «վաճառքի սվոպ» և «այլ»: Ընդ որում, սյունակում «գնման սվոպ» տեսակը լրացնելու դեպքում, «Պահանջի/պարտավորության բնույթ» սյունակում լրացվում է «Պայմանական ակտիվ» տարբերակը, իսկ «վաճառքի սվոպ» տեսակը նշելու դեպքում` «Պայմանական պարտավորություն» տարբերակը:

9) «Ժամկետայնություն» սյունակում լրացվում է պահանջի/պարտավորության պայմանագրային ժամկետը` ըստ «ցպահանջ», «ժամկետային», «անժամկետ» տարբերակների:

10) «Արժույթի կոդ» սյունակում լրացվում է արժույթի կոդը` տարադրամների ԻՍՕ (ISՕ) կոդերի տեսքով:

10.1) Տոկոսագումար» սյունակը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.

ա. սյունակում լրացվում են հաշվեկշռային պահանջի/պարտավորության գծով անվանական տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարները (առկայության դեպքում)` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` հազար դրամներով,

բ. սյունակում լրացվում են հետհաշվեկշռային պահանջի/պարտավորության գծով հաշվարկված տոկոսները` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` հազար դրամներով, ընդ որում «Պահանջի/պարտավորության բնույթ» սյունակում լրացվում է «Պայմանական ակտիվ» կամ «Պայմանական պարտավորություն» տարբերակը, իսկ «Մնացորդը» սյունակում լրացվում է հետհաշվեկշռային պահանջի/պարտավորության մնացորդը:

Այն դեպքում, երբ պահանջի/պարտավորության մայր գումարը և դրա գծով հաշվարկված տոկոսագումարները տարբեր արժույթներով են, ապա «Արժույթի կոդ» սյունակում լրացվում է պահանջը/պարտավորության մայր գումարի արժույթի կոդը:

11) «Մնացորդը» սյունակում լրացվում է պահանջի/պարտավորության մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` հազար դրամներով:

Եթե 1-ից 10-ը կետերում նշված սյունակներում լրացվող տվյալները նույնն են, ապա նրանք համախմբվում են մեկ տողում, և «Տոկոսագումար» ու «Մնացորդը» սյունակներում ներկայացվում են պահանջ/պարտավորության համապատասխանաբար տոկոսագումարները և մայր գումարները` ընդհանուր մնացորդային գումարով:

Հաշվետվության մեջ չեն լրացվում այն պահանջները/պարտավորությունները, որոնց մնացորդային գումարները (մայր գումարները և տոկոսագումարները) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ կազմում են 0 ՀՀ դրամ, բացառությամբ` թղթակցային հաշիվների, որոնք պարտադիր լրացվում են անկախ մնացորդի մեծությունից:

(18-րդ կետը փոփ. 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 27.11.12 թիվ 328-Ն որոշումներ)

 

19. Թիվ 17 հաշվետվությունը բաղկացած է 5 էջից: Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է միայն հաշվետու շաբաթվա ընթացքում կնքված նոր ավանդային, վարկային (այդ թվում` վարկային, օվերդրաֆտային և քարտերով տրված վարկերը), օվերնայթային, ռեպո համաձայնագրերի, ֆակտորինգի, լիզինգի ինչպես նաև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն հաշվետու ժամանակաշրջանում ներգրավված կամ տեղաբաշխված միջոցների հիման վրա` հազար միավորներով: Հաշվետվության մեջ ընդգրկվում են միայն այն երկարաձգված ներգրավված և տեղաբաշխված միջոցները, որոնց տոկոսադրույքները և/կամ արժույթները, համաձայն կնքված պայմանագրերի, փոփոխվել են: Կենտրոնական բանկի հետ կատարված գործարքները հաշվետվության մեջ չեն ընդգրկվում: Հաշվետվության բոլոր էջերում տոկոսադրույքի հաշվարկն իրականացվում է միջին կշռված եղանակով: Հաշվետվության 3-րդ, 4-րդ և 5-րդ էջերում չեն ընդգրկվում նաև բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ կատարված գործարքները: Տոկոսադրույքների հաշվարկման ժամանակ տարվա օրերի քանակը ընդունել 365 օր: Եթե պայմանագրում առկա են դրույթներ, որոնք թույլ են տալիս տոկոսների փոփոխություններ և/կամ հաճախորդի կողմից կատարվող կամ կատարվելիք ծախսերում ներառվող վճարների քանակական կամ գումարային փոփոխություններ և որոնց վերաբերյալ հնարավոր չէ ունենալ հստակ կանխատեսումներ, ապա տարեկան արդյունավետ տոկոսադրույքը պետք է հաշվարկվի պայմանագրի կնքման պահին գործող չափանիշների հիման վրա` ենթադրելով, որ տոկոսները և/կամ հաճախորդի կողմից կատարվող կամ կատարվելիք ծախսերը մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված և վերջիններիս տրամադրված միջոցները սույն հաշվետվության 1-ին և 2-րդ էջերում արտացոլվում են համապատասխանաբար «Այլ ֆինանսական կազմակերպություններից» և «Այլ ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված» տողերում:

«Ֆիզիկական անձանց տրված հիպոթեքային վարկեր» և «Ֆիզիկական անձանց տրված սպառողական և այլ վարկեր» տողերում արտացոլվում են սույն կանոնակարգի 9-րդ կետում հիպոթեքային և սպառողական վարկերին համապատասխանող վարկերը:

Միջազգային վարկային ծրագրերով ներգրավված/տեղաբաշխված գումարները պետք է արտացոլվեն միայն սույն հաշվետվության 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ էջերի «Միջազգային վարկային ծրագրերով» տողերում, 1-ին էջում` ներգրավված գումարները, իսկ 2-րդ, 4-րդ և 5-րդ էջերում` տեղաբաշխված: Ընդ որում, «Միջազգային վարկային ծրագրերով» տողերում արտացոլվում են միջազգային բոլոր վարկային ծրագրերով ներգրավված և տեղաբաշխված միջոցները (Գերմանահայկական հիմնադրամից և այլն): «Միջազգային վարկային ծրագրերով» և «Կառավարության երաշխիքով» տողերում արտացոլվող տեղաբաշխված միջոցները չպետք է արտացոլել այլ տողերում:

«Այլ արժույթներ» տողերը, ինչպես նաև հաշվետվության այն տողերը, որոնք ներկայացված չեն ըստ արժույթների, լրացվում են դրամական արտահայտությամբ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ` Կենտրոնական բանկի կողմից տեղեկացված` արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքով:

Շաբաթվա ընթացքում տրված վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Վ1 *Տ1+Վ2 *Տ2+...+ Վm *Տm) / (Վ1+Վ2+...+Վm), որտեղ Վ-ն տրված վարկերի ծավալն է, Տ-ն` տրված վարկերի տարեկան տոկոսները, 1-m-ը` տրված վարկերի քանակը:

Ավանդների դիմաց վճարվող միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Մտ = (Ա1 *Տ1+Ա2 *Տ2+...+ Աn *Տn)/(Ա1+Ա2+...+Աn), որտեղ Ա-ն` ավանդների ծավալներն է, Տ -ն` ավանդների դիմաց վճարվող տարեկան տոկոսները, 1-n-ը` ավանդների քանակը: Ձևերը լրացվում են տարեկան տոկոսադրույքներով:

Շաբաթվա ընթացքում կայացած ռեպո գործարքների միջին ռեպո տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Մտ = (Ռ1 *Տ1+Ռ2 *Տ2+...+Ռn *Տn)/(Ռ1+Ռ2+...+Ռn), որտեղ Ռ-ն կնքված ռեպո գործարքների ծավալն է, Տ-ն` կնքված ռեպո գործարքների տոկոսադրույքները, 1-n-ը` կայացած գործարքների քանակը:

1-ին և 2-րդ էջերում արտացոլվում են ներգրավված/տեղաբաշխված գումարների անվանական տոկոսադրույքները: Մասնակի մարումների սահմանված գրաֆիկով ներգրավված/տեղաբաշխված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են ըստ կնքված պայմանագրի վերջնական ժամկետի: Ավանդային պայմանագրերի համաձայն ավանդի վրա կապիտալացվող տոկոսագումարները հաշվետվության մեջ չեն արտացոլվում:

Հաշվետվության 1-ին և 2-րդ էջերում «Ցպահանջ» սյունակները չեն ընդգրկում թղթակցային և բանկային հաշիվները:

Առանձին աղյուսակում լրացվում են այն բանկերի անվանումները, որոնց հետ իրականացվել են գործարքները` նշելով ներգրաված կամ տեղաբաշխված միջոցի ծավալը, ժամկետը և միջին տարեկան տոկոսադրույքը` ըստ արժույթի տեսակի, և գործարքի տեսակը (օրինակ` օվերնայթ, ավանդ վարկ, ռեպո և այլն): Բանկերի հետ իրականացված գործարքների արտացոլման համար նախատեսված աղյուսակում բանկերին տրամադրված օվերնայթները պետք է արտացոլել առանձին տողերով` շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար:

3-րդ և 4-րդ էջերում արտացոլվում են ներգրավված/տեղաբաշխված գումարների արդյունավետ տոկոսադրույքները:

4-րդ էջում ցպահանջ միջոցների բաժնի «գումար» մասում ներառվում են միայն օվերդրաֆտները և վարկային գծերը, ընդ որում վերջիններիս գումարների գրանցումը իրականացվում է փաստացի ստացված/տրամադրված գումարների (հաշվետվության օրվա դրությամբ մնացորդային գումարները/առկա պաշարների) չափով, իսկ «%» սյունակում լրացվող տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի հաշվարկման (annualized agreed rate, AAR) բանաձևը`

 

rag n

    X = (1 + --- )  - 1            (1)

              n

 

որտեղ`

X - համաձայնեցված տարեկան տոկոսադրույքն է (ՀՏՏ),

rag - բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված պարզ տոկոսադրույքն է,

n - հաշվեգրված տոկոսների վճարումների (կապիտալիզացիաների) քանակն է մեկ տարվա ընթացքում: 3-րդ և 4-րդ էջերում ժամկետային միջոցների բաժնի «գումար» սյունակներում ընդգրկվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ինչպես նաև նախկինում կնքված պայմանագրերի համաձայն հաշվետու ժամանակաշրջանում փաստացի ներգրավված կամ տեղաբաշխված գումարներն ամբողջությամբ, իսկ տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման (narrowly defined effective rate, NDER), բանաձևը`

 

Kn

    A = Sum(n=1,N) -----------              (2)

                        Dn/365

                   (1+i)

 

որտեղ`

i - մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),

Kn - դրամական միջոցների n հոսքեր` բանկի տեսանկյունից,

N - դրամական միջոցների հոսքերի քանակը` կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,

A - ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,

Dn - n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը` արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսքը` միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է): 14 Ինչպես ՀՏՏ, այնպես էլ ՄՍԷՏ-ը իրենց մեջ ներառում են ներգրավված և տեղաբաշխված միջոցների գծով բոլոր տոկոսային վճարները և չեն ներառում այլ վճարներ (միջնորդավճարներ և այլն): Նրանց տարբերությունը կայանում է վերջիններիս հաշվարկման հիմքում ընկած տոկոսադրույքների տարեկանացման մեթոդի մեջ: ՀՏՏ-ն կիրառելի է միայն այն դեպքերում, երբ ներգրավված/տեղաբաշխված միջոցների գծով տոկոսների կապիտալիզացիան կատարվում է կանոնավոր (հավասար) ժամանակահատվածներում: ՄՍԷՏ-ը հանդիսանում է արդյունավետ մոտարկում և կարող է կիրառվել ցանկացած տեսակի ներգրավված/տեղաբաշխված միջոցի պարագայում:

3-րդ և 4-րդ էջերի առանձին աղյուսակներում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կնքված նոր գործարքների պայմանագրային գումարները հազար դրամներով, ընդ որում, վարկային գծերի և օվերդրաֆտների գումարները չեն ընդգրկվում: Աղյուսակներում արտարժութային հոդվածները ներկայացվում են դրամական արտահայտությամբ` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքներով:

5-րդ էջում արտացոլվում են տեղաբաշխված գումարների տարեկան փաստացի տոկոսադրույքները: Նշված տոկոսադրույքը հաշվարկվում է (2) բանաձևով և նույն մեթոդաբանությամբ, ինչ ՄՍԷՏ-ը, սակայն իր մեջ ներառում է ինչպես բոլոր տոկոսները, այնպես էլ այլ վճարումները, որոնք միջոց ստացողը պարտավոր է վճարել տվյալ միջոցը ստանալու համար: (2) բանաձևի տարրերը տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս ունեն հետևյալ նշանակությունները.

i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է,

A - միջոց ստացողին տրամադրվող միջոցի սկզբնական գումարն է,

n - միջոցի մարմանն ուղղված վճարի հերթական համարն է,

Kn - միջոց ստացողի կողմից միջոցի ստացման պահին և (կամ) միջոցի գործողության ընթացքում կատարված հերթական n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ): Այն դեպքում, երբ միջոց տրամադրելու մասին պայմանագրով թույլատրվում են տոկոսների և (կամ) միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի ենթադրելով, որ տոկոսները և (կամ) միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև միջոց ստանալու պայմանագրի գործողության ավարտը,

Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել միջոցի ստացման օրից մինչև միջոցի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ:

Օրինակ` վարկը տրամադրվել է սեպտեմբերի 15-ին, վարկի տրամադրման համար վարկի ստացման պահին նախատեսված են այլ վճարումներ, և վարկի առաջին մասնակի մարումը տեղի է ունենալու նույն տարվա հոկտեմբերի 15-ին: Այս դեպքում D1=0, քանի որ այլ վճարումները կատարվելու են վարկի ստացման օրը, D2=30, քանի որ վարկի տրամադրումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը 30 է, իսկ D3-ից մինչև Dn ընկած օրերի թիվը հաշվարկվում է նույն սկզբունքով:

Միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները.

1) օրենքով և միջոց ստանալու պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները,

2) այն վճարները, որոնք միջոց ստացողի կողմից ենթակա են վճարման` անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումը տրամադրված միջոցով կամ առանց տրամադրված միջոցի կատարելու հանգամանքից,

3) կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե միջոցի ստացման պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից: Բացառություն են կազմում կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե միջոց տրամադրողը այդ կազմակերպությունների, միությունների կամ այլ խմբերի հիմնադիրն է կամ մասնակիցը, և տրամադրվող միջոցի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից: Օրինակ` բանկը հայտարարում է վարկային պայմանագրի կնքման արտոնյալ պայմաններ այն անձանց համար, ովքեր կհանդիսանան իր կողմից հիմնադրած միության անդամ: Անդամակցության համար պահանջվում է տարեկան անդամավճար: Տրամադրված միջոցի ժամկետի ընթացքում հաճախորդի կողմից վճարվելիք անդամավճար(ներ)ի գումարը պետք է ներառվի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,

4) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ծառայություններից օգտվելը հանդիսանում է միջոց տրամադրելու պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման և

ա. այդ ծառայությունների շահառուն հանդիսանում է միջոց տրամադրողը, կամ

բ. միջոց տրամադրողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ միջոց ստացողն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր: Օրինակ` ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվում են, երբ

. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն,

. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն,

. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

5) միջոց ստանալու հետ կապված այլ վճարները, որոնք միջոց ստացողը պարտավոր չէ կատարել միջոց ստանալու համար (օրինակ` բիզնես պլանի մշակման, միջոց ստացողի կողմից միջոց ստանալու համար բանկ այցելության տրանսպորտային ծախսերը):

Այն դեպքում, երբ վարկը տրամադրվելու է մի քանի փուլերով, ապա ամբողջ պայմանագրին վերաբերող գրավադրված գույքի ապահովագրության վճարը, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները ներառվում են յուրաքանչյուր փուլի տարեկան տոկոսադրույքի հաշվարկում` համամասնորեն բաշխվելով փուլերի միջև:

Այն դեպքում, երբ միջոց տրամադրելու պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և/կամ ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ավարտը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

1) պայմանագրով տրամադրված միջոցի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված միջոցի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է,

2) եթե պայմանագրով նախատեսված է, որ հաճախորդը կարող է տրամադրված միջոցի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել տրամադրված միջոցի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ տրամադրված միջոցի գումարը հաճախորդին փոխանցվել է ամբողջությամբ պայմանագիրը կնքելու պահին,

3) պայմանագրով տրամադրված միջոցի վերադարձման ժամանակացույց կամ պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ սահմանված չլինելու դեպքում տրամադրված միջոցի վերադարձման ժամկետը մեկ տարի է,

4) այն դեպքում, երբ պայմանագիրը սահմանում է տրամադրված միջոցի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա տրամադրված միջոցի վերադարձը կատարվում է պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հաշվետվություն 5-րդ էջում օվերդրաֆտները և վարկային գծերն ընդգրկվում են ժամկետային միջոցների մասում` հաշվետու ժամանակաշրջանում կնքված պայմանագրերի հիման վրա պայմանագրի ամբողջ գումարի չափով, ներառյալ չօգտագործված մասը:

3-րդ, 4-րդ և 5-րդ էջերում ընդգրկված տոկոսադրույքը ներկայացվում է անտեսելով արտոնյալ ժամանակահատվածի (grace period) առանձնահատկությունները:

Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում ծախսերը ընդգրկելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով` արդյոք հաճախորդը պարտավոր է կատարել նշված ծախսերը վարկավորման համար, մասնավորապես.

- քարտային հաշվի բացման և սպասարկման համար գանձվող վճարները մասնակցում

են արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե դրանք կատարվել են

վարկային գիծ ստանալու նպատակով: Այն դեպքում, երբ պլաստիկ քարտը եղել է

հաճախորդի տրամադրության տակ մինչև վարկային գծի տրամադրումը, ապա

արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ արդյունավետ

տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են միայն սպասարկման համար

գանձվող վճարները:

- վարկի գումարի կանխիկացման համար գանձվող միջնորդավճարը չի մասնակցում

արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե վարկային գծի տրամադրման

պայմանների համաձայն հաճախորդը հարկադրված չէ ստացած միջոցները

կանխիկացնել:

- առևտրային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը

մասնակցում են բոլոր այն վճարները, որոնք կատարվել են տվյալ հաճախորդի

կողմից տվյալ վարկը ստանալու նպատակով, այդ թվում բանկում ընթացիկ հաշվի

բացման համար գանձվող կոմիսիոն վճարը, եթե դա բացվել է անմիջապես վարկի

տրամադրման համար:

Արտարժութային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ ՀՀ դրամով գանձվող կոմիսիոն բոլոր վճարները հաշվարկում ներառվում են պայմանագրի կնքման օրվա համար բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:

(19-րդ կետ նոր խմբ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 08.02.11 թիվ 27-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն որոշումներ)

 

(19-րդ կետը փոփ. 27.07.10 թիվ 176-Ն, 08.02.11 թիվ 27-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 24.06.14 թիվ 147-Ն, 10.02.15 թիվ10-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում