Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

i

20. Թիվ 18 հաշվետվությունը բաղկացած է 4 աղյուսակներից: Տվյալները լրացվում են միայն հաշվետվության ազատ վանդակներում:

1) Հաշվետվության I աղյուսակում գրանցվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական բոլոր փոխհարաբերությունները, II աղյուսակում` միայն ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկերի ու դրանց սպասարկման վերաբերյալ տվյալները, III աղյուսակում` ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների և նրանց տրված ծախսերի վերաբերյալ տվյալները, իսկ IV աղյուսակում` բանկի պահանջների և պարտավորությունների դիրքերն իր ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողի և իր հետ նույն խմբի մեջ մտնող ոչ ռեզիդենտ սուբյեկտների հետ ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

2) Հաշվետվությունը լրացվում է միլիոն դրամներով, բացառությամբ հաշվետվության II աղյուսակի 4-րդ սյան, որտեղ տվյալները լրացվում են համապատասխան արժույթի միավորով, ընդ որում, գումարները նշվում են ամբողջությամբ:

Հաշվետվության մեջ լրացվող արտարժույթով արտահայտված բոլոր գումարները (բացառությամբ` I աղյուսակի «Կապիտալի արժեթղթեր» բաժնի «Պասիվ» մասում լրացվող տվյալների) վերածվում են դրամի` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ համապատասխան արժույթի գործող հաշվարկային փոխարժեքով կամ հաշվարկային փոխարժեքի միջոցով հաշվարկված քրոս-կուրսով:

3) Հաշվետվության I աղյուսակում յուրաքանչյուր գործառնություն տարանջատվում է ըստ արժույթների. Հայաստանի Հանրապետության դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի, ճապոնական իեն, ֆունտ ստերլինգ, շվեյցարական ֆրանկ, իրանական ռիալ և այլ արտարժույթ (ներառյալ` բանկային ոսկին):

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.06.14 թիվ 147-Ն որոշում)

5) Հաշվետվության մեջ գործիքների ժամկետայնությունը տարանջատվում է հետևյալ ձևով` «Կարճաժամկետ» տողում գրանցվում են տվյալներ այն գործիքների վերաբերյալ, որոնց պայմանագրային ժամկետը (վարկերի, ավանդների համար) կամ թողարկման պահին սկզբնական ժամկետայնությունը (արժեթղթերի համար) չի գերազանցում մեկ տարին ներառյալ, իսկ մնացածը գրանցվում է «Երկարաժամկետ» տողում:

6) Բոլոր բաժինները, բացառությամբ «Շահաբաժիններ», «Հաշվեգրված տոկոսներ», «Եկամուտներ/ծախսեր» տողերի, լրացվում են համապատասխան ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ անվանական գումարների (մայր գումարների) և դրանց հետ կապված ստացվելիք/վճարվելիք անվանական տոկոսների հաշվեկշռային մնացորդների հիման վրա:

7) «Շահաբաժիններ» հոդվածի «Ակտիվ» մասում լրացվում են տարեսկզբից աճողական տվյալներ սովորական բաժնետոմսերի գծով հայտարարված (ստացվելիք), արտոնյալ բաժնետոմսերի գծով հաշվեգրված (ստացվելիք) շահաբաժինների, իսկ «Պասիվ» մասում` տարեսկզբից աճողական տվյալներ սովորական բաժնետոմսերի մասով հայտարարված (վճարվելիք), արտոնյալ բաժնետոմսերի մասով հաշվեգրված (վճարվելիք) շահաբաժինների վերաբերյալ: Այն դեպքում, եթե արտոնյալ բաժնետոմսերի գծով շահաբաժինները չեն հաշվեգրվել, դրանք հաշվետվությունում արտացոլվում են այն պահին, երբ ճանաչվում են վճարման ենթակա: Եթե շահաբաժինները եռամսյակի ընթացքում փաստացի վճարվել են, դրանք չեն նվազեցվում շահաբաժինների կուտակային գումարից:

8) «Ակտիվ» մասի «Հաշվեգրված տոկոսներ» տողերում լրացվում են ոչ ռեզիդենտներից ձեռք բերված պարտքային արժեթղթերի, նրանց տրամադրված վարկերի և ավանդների գծով հաշվեգրված անվանական տոկոսների, իսկ «Պասիվ» մասում` ոչ ռեզիդենտներին վաճառված պարտքային արժեթղթերի, նրանցից ներգրաված վարկերի և ավանդների գծով հաշվեգրված անվանական տոկոսների վերաբերյալ տվյալներ: Տվյալները լրացվում են աճողական կարգով` տարեսկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները` անկախ այն բանից, թե պարտքային գործիքը, վարկը կամ ավանդը գործում է, թե ոչ հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, վարկերի և ավանդների դիմաց հաշվեգրված տոկոսները լրացնելիս անհրաժեշտ է տարանջատել դրանք ըստ արժույթների, այսինքն` յուրաքանչյուր արժույթով ներգրավված (տրամադրված) ավանդների կամ վարկերի գծով հաշվեգրված տոկոսները անհրաժեշտ է լրացնել համապատասխան արժույթի սյան մեջ, այլ ոչ թե, օրինակ, բոլոր հաշվեգրված ծախսերը (եկամուտները) արտացոլել դրամային սյան մեջ, այն պատճառով, որ տոկոսային եկամուտների հաշվեգրումը կատարվում է դրամով: Այս տողում չեն ներառվում առանձին գործիքների գծով ոչ տոկոսային եկամուտներն ու ծախսերը:

9) Ֆինանսական ածանցյալների գծով «Եկամուտներ/ծախսեր» տողի «Ակտիվ» մասում լրացվում են ոչ ռեզիդենտների հետ կնքված ածանցյալ գործիքների (ֆյուչերս, ֆորվարդ, սվոպ, օպցիոն) իրական արժեքի փոփոխության գծով եկամուտները (ոչ տոկոսային եկամուտներ), ինչպես նաև ածանցյալ գործիքների գծով տոկոսային եկամուտները, իսկ «Պասիվ» մասում` ոչ ռեզիդենտների հետ կնքված ածանցյալ գործիքների իրական արժեքի փոփոխության գծով ծախսերը (ոչ տոկոսային ծախսեր), ինչպես նաև ածանցյալ գործիքների գծով տոկոսային ծախսերը: Ընդ որում, տվյալները կարող են լրացվել համախմբված ձևով դրամով սյան մեջ:

10) Առաջին եռամսյակի հաշվետվությունում անհրաժեշտ է ներկայացնել միայն հաշվետու ժամանակաշրջանի գործիքների գծով շահաբաժինները, հաշվեգրված տոկոսները և օգուտները/կորուստները` թողնելով նախորդ ժամանակաշրջանի համապատասխան տողերը դատարկ: «Կապիտալի արժեթղթեր» բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են բանկի կողմից որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետիրական կապիտալում կատարված ուղղակի և պորտֆելային ներդրումները, իսկ «Պասիվ» մասում` բանկի բաժնետիրական կապիտալում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ուղղակի և պորտֆելային ներդրումները:

11) Կապիտալի արժեթղթերի հետ կապված գործարքների բաժանումը «ՈՒղղակի ներդրումների» և «Պորտֆելային ներդրումների»` կատարվում է հետևյալ սկզբունքներով:

12) ՈՒղղակի (նշանակալից մասնակցություն) համարվում են այն ներդրումները, որոնց գումարը կազմում է ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը, իսկ պորտֆելային (ոչ նշանակալից մասնակցություն)` այն ներդրումները, որոնց գումարը կազմում է ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսը:

13) Կապիտալ արժեթղթերում ներառվում են նաև արտոնյալ բաժնետոմսերը, որոնք ապահովում են իրավունք ընկերության մնացորդային արժեքի նկատմամբ: Եթե ընկերության արտոնյալ բաժնետոմսերը գտնվում են ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողի մոտ, ապա ներառվում են ուղղակի ներդրումներում, իսկ եթե դրանք գտնվում են ոչ ռեզիդենտ պորտֆելային ներդրողի մոտ, ապա ներառվում են պորտֆելային ներդրումներում:

14) «Ներդրումային հիմնադրամներում փայաբաժիններ» հոդվածը լրացվում է միայն «Ակտիվ» մասում` տարեսկզբից աճողական տվյալներ ոչ ռեզիդենտ ներդրումային հիմնադրամներում ունեցած փայաբաժինների դիրքի վերաբերյալ: Այս բաժինը տարանջատվում է ըստ ժամկետայնության սկզբունքի` կարճաժամկետ և երկարաժամկետ (ժամկետայնության որոշումը տես վերևում): «Շահաբաժիններ» մասում լրացվում են ոչ ռեզիդենտ ներդրումային հիմնադրամներում ունեցած փայաբաժինների գծով հայտարարված (ստացվելիք) շահաբաժինների վերաբերյալ տվյալներ ըստ արժութային բաշխվածքի:

15) «Պարտքային արժեթղթեր» բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և բանկի կողմից ձեռք բերված ցանկացած տեսակի պարտքային արժեթղթերի և դրանց հետ կապված ստացվելիք տոկոսների վերաբերյալ տվյալներ, իսկ «Պասիվ» մասում` հաշվետու բանկի կողմից թողարկված և ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտքային արժեթղթերի և դրանց հետ կապված վճարվելիք տոկոսների վերաբերյալ տվյալներ: Այս բաժնում ներառվում են պարտատոմսերը, մուրհակները և այլ արժեթղթերը:

16) «Կանխիկ արտարժույթ» բաժնում լրացվում են բանկի կանխիկ արտարժութային միջոցների վերաբերյալ տվյալներ` ներառյալ կանխիկը ճանապարհին:

17) «Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր» բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են բանկի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի և դրանց հետ կապված ստացվելիք տոկոսների (հաշվեգրված, սակայն չստացված տոկոսների) հաշվեկշռային անվանական գումարները: «Պասիվ» մասում լրացվում են ոչ ռեզիդենտների կողմից բանկին տրամադրված վարկերի և դրանց հետ կապված վճարվելիք տոկոսների (հաշվեգրված չվճարված տոկոսների) գումարները: Ընդ որում` վարկային գծերի և օվերդրաֆտների ծավալները գրանցվում են փաստացի մնացորդի (օգտագործված մասի) չափով: Այս բաժնում պետք է ներառել նաև ռեպո գործառնությունների, ֆակտորինգի և ֆինանսական վարձակալության հետևանքով առաջացած պահանջներն ու պարտավորությունները:

18) «Ավանդներ» բաժինը լրացվում է «Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր» բաժնի լրացման սկզբունքով: «Ավանդներ» բաժնում լրացվում են բանկային հաշիվների, ժամկետային ու ցպահանջ ավանդների, ինչպես նաև թղթակցային «նոստրո» և «լորո» հաշիվների ու դրանց հետ կապված ստացվելիք (վճարվելիք) տոկոսների վերաբերյալ տվյալները:

19) Ֆինանսական ածանցյալ գործիքները ներառում են ոչ ռեզիդենտների հետ ֆորվարդ, ֆյուչերս, օպցիոն, սվոփ և այլ ածանցյալ գործիքների զուտ դիրքերը, ընդ որում, գործիքի իրական արժեքի բացասական մնացորդն արտացոլվում է «Պասիվ» մասում, իսկ իրական արժեքի դրական մնացորդը` «Ակտիվ» մասում:

20) «Ապրանքների, ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց կանխավճարներ և հետաձգված վճարներ» բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են ապրանքների, ծառայությունների դիմաց բանկի կողմից տրված կանխավճարները, ինչպես նաև ոչ ռեզիդենտներից ապրանքների կամ ծառայությունների դիմաց ստացվելիք գումարները: «Պասիվ» մասում լրացվում են բանկին ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, ինչպես նաև ստացված ապրանքների, ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներին վճարվելիք գումարների վերաբերյալ: Այս բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են նաև բանկի կողմից ոչ ռեզիդենտներին, իսկ «Պասիվ» մասում` ոչ ռեզիդենտների կողմից բանկին մատուցված ծառայությունների (փոխանցումներ, հավատարմագրային կառավարում, արժեթղթերի փաթեթի կառավարում, խորհրդատվական ծառայություններ, պահառություն, փոխարկումներ, երաշխիքներ, ակրեդիտիվներ կամ այլ նմանատիպ ծառայություններ), վարկերի սպասարկման վճարների, վարկային գծերի չօգտագործված մասի դիմաց հաշվարկվող եկամուտների/ծախսերի գծով ստացվելիք/վճարվելիք գումարների վերաբերյալ տվյալներ: Աշխատավարձի գծով վճարվելիք գումարները ներառվում են «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/վճարվելիք գումարներ» բաժնում:

21) «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/վճարվելիք գումարներ» բաժնում լրացվում են այն բոլոր գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ և որոնք չեն հանդիսանում վերը նշված գործառնություններից և ոչ մեկը: Այս բաժնում, մասնավորապես, արտացոլվում են վճարային չեկերի գծով առկա պահանջներն ու պարտավորությունները:

22) «Ժամկետանց պահանջներ և պարտավորություններ» բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են հաշվեկշռային տվյալներ բանկի կողմից ոչ ռեզիդենտների նկատմամբ ունեցած ժամկետանց պահանջների, իսկ «Պասիվ» մասում` ոչ ռեզիդենտների նկատմամբ ունեցած ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ: Ընդ որում, լրացվում են պահանջների և պարտավորությունների միայն ժամկետանց մասը:

23) «Արտահաշվեկշռում հաշվառված ակտիվներ» բաժնում լրացվում է տեղեկատվություն հաշվեկշռից դուրս գրված վարկերի, դեբիտորական պարտքերի և դուրս գրված այլ ակտիվների վերաբերյալ, ընդ որում, դրանց գծով նախկինում հաշվեգրված տոկոսները ներառվում են գործիքի գումարի մեջ: Յուրաքանչյուր նման գործառնություն ներկայացվում է արժութային բաշխվածքով և վերածվում է դրամի` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ համապատասխան արժույթի գործող հաշվարկային փոխարժեքով:

24) «Հաշվեկշռից դուրս գրված ակտիվների գծով կորուստների վերականգնում» բաժնում լրացվում են այն մարումները, որոնք ստացվել են հաշվեկշռից դուրս գրված վարկերի, դեբիտորական պարտքերի և այլ ակտիվների դիմաց:

25) «Արտահաշվեկշռից դուրս գրված/ներված ակտիվներ և պարտավորություններ» բաժնի «Ակտիվ» մասում լրացվում են բանկի կողմից ներված վարկերը, դեբիտորական պարտքերը և ներված այլ ակտիվները, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր եկամուտները, իսկ «Պասիվ» մասում գրանցվում են բանկին ներված վարկերը, կրեդիտորական պարտքերը և այլ պարտավորություններ, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր ծախսերը:

26) Հաշվետվության I մասի 4-րդ կետի` «Վարկեր, այդ թվում` օվերդրաֆտ և վարկային քարտեր» բաժնի «Պասիվ» մասի վերաբերյալ, ինչպես նաև «Ավանդներ» բաժնում արտացոլված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների վերաբերյալ մանրամասն տվյալները հավաքագրվում են Հաշվետվության II աղյուսակում: Հաշվեկշռային տվյալները լրացվում են անվանական գումարներով (մայր գումարներով): Հաշվետվության II աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

ա. 2-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի գրանցման երկրի` Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը (ISO կոդ)» բառերով, իսկ «Հավելված 1-ում» բառերը` «Հավելված 18.2-ում: Այն դեպքում, երբ վարկը տրամադրված է միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից, սյան մեջ նշվում է կազմակերպության անունը (օրինակ, Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) (Միջազգային կազմակերպությունների բնորոշումը տրված է Հավելված 1-ում):

բ. 3-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի հատվածի պատկանելությունը` ըստ հետևյալ տառերի.

բ1. Ֆ-ն ընդգրկում է ոչ ռեզիդենտ բանկերը, ներդրումային ընկերությունները, ներդրումային հիմնադրամները, փոխադարձ հիմնադրամները (mսtսal fսոds), դրամական շուկայի հիմնադրամները, բորսաները, այլ ոչ բանկային ֆինանսական հաստատությունները (բացառությամբ ապահովագրական ընկերությունները և կենսաթոշակային հիմնադրամները),

բ2. Մ-ն ընդգրկում է միջազգային ֆինանսական կազմակերպությունները (միջազգային ֆինանսական կազմակերպությունների ավելի մանրամասն բացատրությունները տես «Միջազգային ֆինանսական կազմակերպություններ» հավելված 18.2),

բ3. Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները (կենտրոնական և տեղական մակարդակներով),

բ4. Ի-ն ընդգրկում է Ֆ-ում և Պ-ում չներառված ոչ ռեզիդենտ կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ կազմակերպությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական կազմակերպությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները և կենսաթոշակային հիմնադրամները),

բ5. Եթե Ֆ-ն, Մ-ն, Պ-ն, Ի-ն կամ Տ-ն տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության համար հանդիսանում է ուղղակի ներդրող կամ նույն խմբի մեջ մտնող սուբյեկտ (ուղղակի ներդրողի և նույն խմբի մեջ մտնող սուբյեկտների մանրամասն սահմանումները տես IV աղյուսակի բացատրություններում), ապա համապատասխան տառերը գրվում են շտրիխներով (ՖԺ, ՄԺ, ՊԺ, ԻԺ կամ Տ՛):

բ6. Տ-ն ներառում է ֆիզիկական անձանց և տնային տնտեսությունները:

գ. 4-րդ սյունակում լրացվում է յուրաքանչյուր պարտքային գործիքի տեսակը, այսինքն` վարկ, ռեպո գործառնություն, օվերդրաֆտ, փոխառություն կամ օվերնայթ:

դ. 5-րդ, 6-րդ սյունակներում նշվում են վարկի գումարը վարկային պայմանագրում նշված արժույթով (գումարը լրացվում է ամբողջությամբ) և արժույթի` Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը:

ե. 7-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի ներգրավման ամսաթիվը` հետևյալ ֆորմատով` 25/03/12:

զ. 8-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի մարման ժամկետը` հետևյալ ֆորմատով` 25/06/17:

27) Եթե վարկային պայմանագրով նախատեսված չէ մարման ժամկետ և տոկոսադրույք, այսինքն` վարկը ստացվում է առանձին մասնաբաժիններով և դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված են առանձին պայմաններ, ապա յուրաքանչյուր մասնաբաժնի համար տվյալները լրացվում են առանձին տողերի համապատասխան սյուներում:

28) 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ սյունակներում լրացվում են վարկի սպասարկման պայմանները, համապատասխանաբար` վարկի դիմաց տոկոսագումարի վճարման պարբերականությունը (միանվագ, ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կամ ոչ պարբերական), տոկոսագումարի առաջին վճարման ամսաթիվը, հիմնական գումարի մարման պարբերականությունը (միանվագ, ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան կամ ոչ պարբերական) և վարկի հիմնական գումարի առաջին վճարման ամսաթիվը: Բոլոր ամսաթվերը պետք է նշվեն հետևյալ ֆորմատով` 25/06/2010:

29) 13-րդ սյունակում նշվում է վարկի տոկոսադրույքը: Եթե, օրինակ, տոկոսադրույքը կազմում է ԼԻԲՕՐ գումարած 5%, ապա այն լրացվում է «ԼԻԲՕՐ+5»:

30) 14-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկերի մայր գումարների մնացորդները:

31) 15-րդ սյունակում նշվում է հաշվետու եռամսյակի ընթացքում տվյալ վարկային պայմանագրի շրջանակներում կատարված վարկային մուտքերը:

32) 16-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում վարկի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումների ծավալը: Տվյալ եռամսյակում հիմնական գումարի միանվագ մարումը նշվում է ամբողջ ծավալով:

33) 17-րդ և 18-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար եռամսյակի ընթացքում վարկի դիմաց հաշվեգրված և փաստացի վճարված տոկոսագումարները: Ընդ որում, տոկոսագումարներն արտացոլվում են համախառն հիմքով` առանց շահութահարկի զտման:

34) 19-րդ սյունակում լրացվում է եռամսյակի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված վարկերի մայր գումարների մնացորդները:

35) 20-րդ սյունակում լրացվում են հաշվեգրված, սակայն եռամսյակի վերջի դրությամբ չվճարված տոկոսագումարները:

36) Հաշվետվության III աղյուսակում լրացվում են տվյալներ ոչ ռեզիդենտներին մատուցված ու ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների և կատարված աշխատանքների մասին տվյալներ: Աղյուսակում ներկայացվող հաշվեգրված եկամտի ու ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են տարվա սկզբից աճողական կարգով: Հաշվետվության III աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

ա. «Վարձակալության գծով ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին վարձակալության տրված անշարժ գույքի («Ակտիվ») և ոչ ռեզիդենտներից վարձակալության վերցված անշարժ գույքի (»Պասիվ») գծով ստացված վճարները:

բ. «Հեռահաղորդակցության, համակարգչային և տեղեկատվական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված հեռահաղորդակցության, համակարգչային և տեղեկատվական ոլորտի ծառայությունների դիմաց ստացված և վճարված եկամուտներն ու ծախսերը: Մասնավորապես, այս բաժնում ներառվում են համակարգչային ծրագրերի օգտագործման վճարները, այս ոլորտում մտավոր սեփականության օգտագործման համար վճարները, տեխնիկական և ծրագրային ապահովման վերաբերյալ խորհրդատվության դիմաց վճարները, ինչպես նաև թերթերին և պարբերականներին բաժանորդագրման վճարներ: Ընդ որում, այստեղ ներառվում են նաև ՍՎԻՖԹ համակարգի գծով ծախսերը:

գ. «Ֆինանսական ծառայություններ, բացառությամբ դրամական փոխանցումների համակարգերի» բաժնի մասում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված ֆինանսական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը, բացառությամբ դրամական համակարգերի միջոցով դրամական փոխանցումների գծով ստացված/վճարված եկամուտներից: Ընդ որում, այս բաժնում ներառվում են ավանդների տրամադրման և ստացման գծով ծախսերը, վարկերի դիմաց ստացված/վճարված սպասարկման վճարները, վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսավճարները, կանխիկացման վճարները, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվության դիմաց վճարները:

դ. «Մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ» բաժնի մասում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը, ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը` բացառությամբ իրավաբանական, ապահովագրական և հաշվապահական ծառայությունների: Մասնավորապես, այս բաժնում ներառվում են գովազդի, շուկայի ուսումնասիրման, հասարակական կարծիքի ուսումնասիրման, նոր ապրանքների և գործընթացների հետ կապված հիմնավոր և կիրառական հետազոտությունների հետ կապված ծառայությունների գծով եկամուտներն ու ծախսերը:

ե. «Գործառնական վարձակալություն» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին վարձակալության տրված և ոչ ռեզիդենտներից վարձակալության վերցված գույքի դիմաց վճարները:

զ. «Դրամական համակարգերի միջոցով դրամական փոխանցումների գծով ստացված/վճարված միջոցներ» բաժնում ներառվում են դրամական փոխանցման համակարգերի կողմից բանկերին տրված/բանկերից ստացված ծառայությունների դիմաց վճարները, ինչպես նաև դրամական փոխանցման համակարգերի սպասարկման վճարները:

է. «Այլ ծառայություններ» բաժնում ներառվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված նախորդ բոլոր բաժիններում չներառված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը:

ը. «Անդամավճարներ» հոդվածի մեջ ներառվում են անդամավճարները և նմանատիպ վճարները ոչ ռեզիդենտ կազմակերպություններին:

թ. «Ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձ» բաժնում ներառվում են ոչ ռեզիդենտներին վճարվելիք աշխատավարձերի գծով հաշվեգրված գումարները:

37) Հաշվետվության IV աղյուսակում լրացվում են բանկի պահանջների և պարտավորությունների դիրքերն իր ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրողի, ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրման ընկերության և իր հետ նույն խմբի մեջ մտնող ոչ ռեզիդենտ սուբյեկտների հետ ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Յուրաքանչյուր սուբյեկտի նկատմամբ պահանջներն ու պարտավորությունները լրացվում են առանձին: Բոլոր բաժինները լրացվում են համապատասխան ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ անվանական գումարների (մայր գումարների) և դրանց հետ կապված ստացվելիք/վճարվելիք անվանական տոկոսների հաշվեկշռային մնացորդների հիման վրա:

38) ՈՒղղակի ներդրող է համարվում այն ոչ ռեզիդենտ սուբյեկտը, որն իրականացրել է ներդրումներ բանկի բաժնետիրական կապիտալում կամ ձեռք է բերել փայամասնակցություն և ստացել է ընկերության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10% և ավելին: Համապատասխանաբար, ուղղակի ներդրման ընկերություն է համարվում այն ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի կապիտալում բանկն ունի 10% և ավելի փային իրավունք տվող մասնակցություն:

39) Նույն խմբի մեջ մտնող են համարվում բանկի հետ անուղղակիորեն ուղղակի ներդրման հարաբերություններում ներգրավված ոչ ռեզիդենտ ընկերությունները, որոնք ունեն ընդհանուր ուղղակի ներդրող, կամ հանդիսանում են ուղղակի ներդրումային շղթայի մի մաս (օրինակ. նույն մայր ընկերության` տարբեր երկրներում գտնվող երկու ուղղակի ներդրումներով ձեռնարկությունները):

40) ՈՒղղակի ներդրողների և նույն խմբի մեջ մտնող կազմակերպությունների ավելի մանրամասն նկարագրությունը տրված է «ՈՒղղակի ներդրումներ և նույն խմբի մեջ մտնող կազմակերպություններ» հավելված 18.1-ում:

41) Այս բաժնում ուղղակի ներդրողների կամ նրանց հետ կապված անձանց նկատմամբ պահանջը կամ պարտավորությունը պետք է լրացվեն այն դեպքում, եթե դրանք գերազանցում են 5 մլն դրամը:

42) Աղյուսակում գործիքները ներկայացվում են խմբավորված ըստ տեսակների, ընդ որում տարանջատումը իրականացվում է ըստ ժամկետայնության սկզբունքի:

43) Աղյուսակի վերջում լրացվում են ուղղակի ներդրողների և նույն խմբի մեջ մտնող սուբյեկտների գործիքների գծով հաշվեգրված տոկոսային եկամուտները/ծախսերը, իսկ բաժնետիրական կապիտալում ներդրման գծով` հայտարարված շահաբաժինները` համախմբված ձևով: Տվյալները լրացվում են տարեսկզբից աճողական կարգով: «Հաշվեգրված տոկոսային եկամուտներ/ծախսեր, հայտարարված շահաբաժիններ ոչ ռեզիդենտ ուղղակի ներդրող կամ նույն խմբի մեջ մտնող ֆինանսական ընկերությունների նկատմամբ (բացառությամբ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների)» տողում լրացվում են միայն ֆինանսական ընկերություններ (բացառությամբ ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային հիմնադրամների) հանդիսացող ուղղակի ներդրողների, ուղղակի ներդրման ձեռնարկությունների և նույն խմբի մեջ մտնող ընկերությունների գծով հաշվարկված տոկոսային եկամուտները/ծախսերը, կամ հայտարարված շահաբաժինները:

44) Հաշվետվության IV աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

ա. 1-ին սյունակում լրացվում է տեղեկատվություն սուբյեկտի վերաբերյալ` ուղղակի ներդրող է (ուղղակի ներդրող), ուղղակի ներդրման ընկերություն (ուղղակի ներդրման ընկերություն), թե նույն խմբի մեջ մտնող (նույն խմբի մեջ մտնող):

բ. 2-րդ սյունակում նշվում է տվյալ սուբյեկտի գրանցման երկիրը (ֆիզիկական անձանց դեպքում ռեզիդենտության երկիրը): Այն դեպքում, երբ ուղղակի ներդրողը կամ նույն խմբի մեջ մտնող ընկերությունը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն, սյան մեջ նշվում է կազմակերպության անունը (օրինակ, Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) (Միջազգային կազմակերպությունների բնորոշումը տրված է Հավելված 18.2-ում):

գ. 3-րդ սյունակում նշվում է տվյալ սուբյեկտի հատվածի պատկանելությունը` աղյուսակ II-ի նմանությամբ (տառերը չեն նշվում շտրիխով):

դ. 4-րդ և 9-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար տվյալ սուբյեկտի բաժնետիրական կապիտալում ունեցած ներդրումները (ներառյալ` արտոնյալ բաժնետոմսերի տեսքով), իսկ պարտավորություններում` նրա կողմից տվյալ ընկերության բաժնետիրական կապիտալում ներդրումները (ներառյալ արտոնյալ բաժնետոմսերը):

ե. 5-րդ և 10-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար վարկերի և փոխառությունների գծով «Պահանջներ» մասում տվյալ սուբյեկտին տրամադրված վարկերը, փոխառությունները, ռեպո համաձայնագրերով տրամադրված միջոցները, օվերդրաֆտները, ֆինանսական լիզինգը, ֆակտորինգը և վարկային գծերի օգտագործված մասերը, իսկ «Պարտավորություններ» մասում` նրանից ստացված վարկերը, փոխառությունները, ռեպո համաձայնագրերով ստացված միջոցները, օվերդրաֆտները, ֆինանսական լիզինգը, ֆակտորինգը և վարկային գծերի օգտագործված մասերը:

զ. 6-րդ և 11-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար ավանդների գծով «Պահանջներ» մասում բանկի կողմից տվյալ սուբյեկտի մոտ ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդները, թղթակցային հաշիվները և դրանց հավասարեցված միջոցները, իսկ «Պարտավորություններ» մասում` բանկում նրա կողմից ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդները, թղթակցային հաշիվները և դրանց հավասարեցված միջոցները:

է. 7-րդ և 12-րդ սյունակներում լրացվում են համապատասխանաբար պարտատոմսերի և այլ պարտքային արժեթղթերի գծով «Պահանջներ» մասում` տվյալ սուբյեկտի պարտատոմսերում և այլ պարտքային արժեթղթերում բանկի իրականացրած ներդրումները, իսկ «Պարտավորություններ» մասում` նրա կողմից իրականացրած ներդրումները բանկի պարտատոմսերում և այլ պարտքային արժեթղթերում:

ը. 8-րդ և 13-րդ սյունակներում լրացվում են տվյալ սուբյեկտի նկատմամբ ունեցած այն բոլոր պահանջներն ու պարտավորություններն են, որոնք ներառված չեն նախորդ խմբերում»:

(20-րդ կետ փոփ. 27.07.10 թիվ 176-Ն, 30.11.11 թիվ 324-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում