Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

21. Թիվ 19 (օրական) հաշվետվությունը լրացնում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող բանկերը: Թիվ 19 հաշվետվության մեջ լրացվում են հաշվետու օրվան նախորդող օրվա ընթացքում, ինչպես նաև հաշվետու օրվան նախորդող օրվա ժամը 14:30-ից մինչև հաշվետու օրվա ժամը 14:30-ը իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները:

Ֆայլի անվանումը պետք է ունենա թվային «թթթթթ_19.xls» ֆորմատը, որտեղ թթթթթ-ն հաշվետվությունն ուղարկող բանկի կոդն է, 19-ը` թիվ 19 հաշվետվության նույնացուցիչը:

Թիվ 19 (օրական) հաշվետվությունը կազմելիս պետք է հետևել աղյուսակում բերված կանոններին.

.____________________________________________________________________.

|No|Անվանում               |Տեսք       |Նշումներ                     |

|__|_______________________|___________|_____________________________|

|1 |Բանկի կոդը և  անվանումը| 5n և  50x1|Բանկի կոդը մուտքագրվում է C6 |

|  |                       |           |հասցեում` իսկ անվանումը` D6  |

|__|_______________________|___________|_____________________________|

|2 |Ամսաթիվը               |  2n/2n/4n |Մուտքագրվում է C7 հասցեում   |

|__|_______________________|___________|_____________________________|

|3 |Գրառման համարը (No)    |     2n    |Մուտքագրվում է աղյուսակի A   |

|  |                       |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

|__|_______________________|___________|_____________________________|

|4 |Գործարքի տեսակը        |1n/1n/1n/1n|Մուտքագրվում է աղյուսակի B   |

|  |                       |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

|__|_______________________|___________|_____________________________|

|5 |Գործարքի արժույթները   |   3a/3a   |Մուտքագրվում է աղյուսակի C   |

|  |(սակարկվող/գնանշվող)   |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

|__|_______________________|___________|_____________________________|

|6 |Առքի ծավալը            |   թվային  |Մուտքագրվում է աղյուսակի D   |

|  |(արտարժույթով)         |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

|__|_______________________|___________|_____________________________|

|7 |Առքի միջին կշռված      |   թվային  |Մուտքագրվում է աղյուսակի E   |

|  |փոխարժեքը              |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

|__|_______________________|___________|_____________________________|

|8 |Վաճառքի ծավալը         |   թվային  |Մուտքագրվում է աղյուսակի F   |

|  |(արտարժույթով)         |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

|__|_______________________|___________|_____________________________|

|9 |Վաճառքի միջին կշռված   |   թվային  |Մուտքագրվում է աղյուսակի G   |

|  |փոխարժեքը              |           |սյունակում` սկսած 11-րդ տողից|

.____________________________________________________________________.

 

Աղյուսակում ընդունված են հետևյալ նշանակումները.

x-տառաթվային, n-թվային, a-տառային, n-տվյալը պետք է պարտադիր ներկայացված լինի նշված քանակի նիշերով:

Ամսաթիվը պետք է լրացված լինի «օր/ամիս/տարի» տեսքով: Այն դեպքերում, երբ բանկն աշխատել է հանգստյան կամ տոն օրերին, ապա այդ օրերին իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալները գրանցվում են որպես հանգստյան կամ տոն օրվան նախորդող աշխատանքային օրվա ժ. 14:30-ից հետո իրականացված գործարքներ:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է գործարքի կոդը, որը բաղկացած է չորս պարամետրերից և ունի հետևյալ տեսքը` «1n/1n/1n/1n», որտեղ առաջին պարամետրը ցուցադրում է, թե ում միջև է կատարվել գործարքը և այն կարող է ունենալ հետևյալ արժեքները`

«1» - միջբանկային գործառնություններ` միայն ռեզիդենտ բանկերի միջև

«3» - ներբանկային գործառնություններ, այդ թվում` ոչ ռեզիդենտ բանկերի հետ:

Երկրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի տեսակը և ստանում է հետևյալ արժեքը.

«1» - SPOT տեսակի գործառնություններ (բացառությամբ` սվոփ գործառնությունների մաս կազմող գործառնությունների).

Երրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքի մասնակցի տեսակը. «1» - ռեզիդենտների համար, «2» - ոչ ռեզիդենտների համար:

Չորրորդ պարամետրը ցույց է տալիս գործարքների իրականացման ժամկետը`

«1» - նախորդ օրվա ժ.14:30-ից մինչև տվյալ օրվա ժ.14:30-ը

«2» - նախորդ օրվա ընթացքում իրականացված

Օրինակ` 3/2/1/2` ռեզիդենտների հետ իրականացված ներբանկային ածանցյալ գործառնություն` իրականացված նախորդ օրվա ընթացքում:

«3/1/1/1» և (կամ) «3/1/1/2» կոդերի տակ պետք է ներկայացնել նաև ներքին արժութային շուկայում բաժնետոմսերի միջոցով իրականացված փոխարկումների ծավալները:

«Գործարքի արժույթներ» սյունակը պետք է լրացվի տարադրամների ISO կոդերի տեսքով, անգլերեն տառերով` օգտագործելով «/» նշանը որպես բաժանիչ առանց չակերտների, օրինակ` USD/AMD, ընդ որում համարիչում գրվում է սակարկվող արժույթի նշանը, հայտարարում` գնանշող:

«Առքի ծավալ» և «Վաճառքի ծավալ» սյունակներում լրացվում են, համապատասխանաբար, գնվող և վաճառվող (սակարկվող) արժույթների ծավալները:

«Առքի միջին կշռված փոխարժեք» և «Վաճառքի միջին կշռված փոխարժեք» սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տվյալ տիպի գործարքի միջին կշռված փոխարժեքները` յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄՓառք = (ԱԾ1 * ԱՓ1 + ԱԾ2 * ԱՓ2 +...+ ԱԾn * ԱՓn) /(ԱԾ1 + ԱԾ2 +...+ ԱԾn),

ՄՓվաճառք= (ՎԾ1 * ՎՓ1 + ՎԾ2 * ՎՓ2 +...+ ՎԾn * ՎՓn)/(ՎԾ1 + ՎԾ2 +...+ ՎԾn), որտեղ`

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i «-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

Սույն հաշվարկը կատարվում է արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար, որով գործարք է կատարվել:

Փոխարժեքները պետք է ներկայացվեն սակարկվող արժույթի ուղիղ գնանշման տեսքով, այսինքն` ցույց տան արտարժույթի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ, բացառությամբ` անգլիական ֆունտ ստեռլինգի և եվրոյի փոխարժեքների:

Մուտքագրվող տեղեկությունները չպետք է ընդհատվեն և պարունակեն դատարկ տողեր կամ 0:

Սփոթ տիպի գործարքները հաշվետվության մեջ գրանցվում են գործարքի կնքման օրը:

Հաշվետվության երկրորդ էջը լրացվում է սույն հաշվետվության առաջին էջի լրացման համար նախատեսված կանոնների համաձայն: «Ֆիզիկական անձ/Տնտեսության ճյուղ» սյունակում լրացվում է համապատասխան ճյուղի թվային ցուցիչը` հետևյալ սկզբունքով. «1» - ֆիզիկական անձ (անհատ ձեռներեց), «2» - գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն/ձկնաբուծություն, «3» - հանքագործական արդյունաբերություն, «4» - սննդի արդյունաբերություն, «5» - խմիչքների և ծխախոտի արդյունաբերություն, «6» - այլ մշակող արդյունաբերություն, «7» - էլեկտրաէներգիայի արտադրություն, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարում, «8» - շինարարություն, «9» - առևտուր, «10» - փոխադրումներ և պահեստային տնտեսություն, «11» - կեցության և հանրային սննդի կազմակերպում, «12» - տեղեկատվություն և կապ, «13» - ֆինանսական և ապահովագրական գործունեություն, «14» - այլ ճյուղեր: Տնտեսության ճյուղերի դասակարգումն իրականացվում է համաձայն սույն կանոնակարգի թիվ 6 հաշվետվությամբ սահմանված սկզբունքների:

«Կանխիկ/անկանխիկ» սյունակում լրացվում է «1» - կանխիկ գործարքների համար կամ «2» անկանխիկ գործարքների համար:

(21-րդ կետը փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.01.09 թիվ 24-Ն, 27.07.10 թիվ 176-Ն (վերջինն ուժի մեջ է 01.10.10թ), 11.01.11 թիվ 3-Ն,

24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

22. Թիվ 20 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Հաճախորդներ և նրանց հաշիվները» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ:

«Իրավաբանական անձինք» տողում բերվում են տվյալներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց (բացի բանկերից) և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնք տվյալ բանկի հետ կնքել են բանկային կամ ցպահանջ մետաղական հաշվի (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով բանկային հաշիվ) սպասարկման պայմանագիր և տվյալ բանկում ունեն բանկային, ժամկետային ավանդային կամ ժամկետային մետաղական (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով ժամկետային ավանդ) և/կամ վարկային (տրամադրված վարկի սպասարկման նպատակով բացված) այլ հաշիվներ: Այն իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալները, որոնք չունեն բանկի հետ կնքած բանկային հաշվի պայմանագիր սակայն օգտվում են բանկի վարկային ծրագրերից (օրինակ հաճախորդներ որոնք բանկի միջոցով ձեռք են բերել ապրանքներ ապառիկ եղանակով)` չեն ներկայացվում այս աղյուսակում:

«Ֆիզիկական անձինք» տողում բերվում են տվյալներ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք տվյալ բանկի հետ կնքել են բանկային հաշվի սպասարկման պայմանագիր և տվյալ բանկում ունեն ցպահանջ ավանդային, ժամկետային ավանդային և/կամ այլ բանկային հաշիվներ: Այն ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ այն հաճախորդների տվյալները, որոնք չունեն բանկի հետ կնքած բանկային հաշվի պայմանագիր, սակայն օգտվում են բանկի վարկային ծրագրերից (օրինակ հաճախորդներ, որոնք բանկի միջոցով ձեռք են բերել ապրանքներ ապառիկ եղանակով) և չունեն տվյալ բանկում բացված այլ ցպահանջ ավանդային և բանկային հաշիվներ (դրամով և արտարժույթով հաշվարկային հաշիվներ, քարտային հաշիվներ, չեկային հաշիվներ, հաշվարկների իրականացման համար նախատեսված այլ բանկային հաշիվներ) այս աղյուսակում չեն ներկայացվում:

«Հաճախորդների քանակը» սյունակում նշվում են տվյալ բանկում սպասարկվող այն անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց քանակը, որոնք տվյալ բանկում ունեն բանկային, ցպահանջ ավանդային, ժամկետային ավանդային և/կամ վարկային հաշիվներ, որոնք բավարարում են ստորև ներկայացված պահանջներին:

«Բանկային/ցպահանջ ավանդային հաշիվների քանակը» սյունակում նշվում են անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց անունով բացված այն բանկային/ցպահանջ ավանդային հաշիվները (դրամով և արտարժույթով հաշվարկային հաշիվներ, քարտային հաշիվներ, չեկային հաշիվներ, հաշվարկների իրականացման համար նախատեսված այլ բանկային հաշիվներ), որոնցով տեղի է ունեցել միջոցների շարժ (ոչ վերագնահատման շարժ) վերջին 1 տարվա ընթացքում:

«Վարկային հաշիվների քանակը» սյունակում նշվում են այն հաճախորդների` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց անունով բացված վարկային հաշիվների քանակը: Ընդ որում «Հաճախորդներ և նրանց հաշիվներ» աղյուսակում չեն ընդգրկվում օվերդրաֆտների տրամադրման հետ կապված հաշվապահական գրառումները:

«Ժամկետային ավանդային հաշիվների քանակը» սյունակում նշվում են անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական (բացի բանկերից) և ֆիզիկական անձանց անունով բացված ժամկետային ավանդների (դրամով և արտարժույթով) հաշիվները, որոնց վրա առկա է մնացորդ:

(Օրինակ` եթե նույն հաճախորդը տվյալ բանկում ունի մեկ հաշվարկային, երկու բանկային և երեք տարբեր ժամկետներով ավանդային հաշիվներ, ապա այդ հաճախորդը կհամարվի մեկ անձ և «Հաճախորդների քանակը» սյունակում կհաշվառվի որպես մեկ հաճախորդ, հակառակը` եթե մի հաշիվը պատկանում է երեք անձանց (միասնական հաշիվ), ապա «Հաճախորդների քանակը» սյունակում կգրանցվի երեք հաճախորդ):

2) «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակում բերվում են հաշվետու ժամանակահատվածի ընթացքում իրականացված վճարումների քանակն * ու գումարն ըստ այդ վճարումները նախաձեռնելու (ստացողի բանկին/մասնաճյուղին ուղարկելու) եղանակի` թղթային կամ էլեկտրոնային եղանակով (*- եթե վճարումները կատարվում են փաթեթներով կամ հավաքական վճարային փաստաթղթերով/հաղորդագրություններով, ապա որպես քանակ պետք է նշվի վերջիններիս մեջ ընդգրկված վճարումների քանակը):

«Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակում փոխանցումները դիտարկվում են ըստ առանձին հոսքերի` ուստի այն տրոհված է «Ներբանկային փոխանցումները» և «Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ ՀՀ տարածքում» ենթամասերի:

«Ներբանկային փոխանցումները» բաժնում լրացվում են տվյալ բանկի ներսում` մասնաճյուղի/գլխամասի ներսում, մասնաճյուղերի միջև և գլխամաս-մասնաճյուղ հատվածում կատարված անկանխիկ այն փոխանցումները, որոնց վճարողը և շահառուն (որոնք հանդիսանում են բանկի ոչ բանկ հաճախորդները) սպասարկվում են տվյալ բանկի տարբեր մասնաճյուղերում կամ գլխամասում ու մասնաճյուղում: Ընդ որում, երբ վճարողը և շահառուն սպասարկվում են բանկի գլխամասում և մասնաճյուղում, կամ բանկի տարբեր մասնաճյուղերում, ապա ըստ բանկի կողմից հաճախորդից ընդունված հանձնարարականի կատարման (մշակման) եղանակի նշվում է իրականացված ներբանկային վճարումների ծավալը և քանակը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակի «Ներբանկային փոխանցումները» բաժնի «թղթային» տողում բերվում են այն ներբանկային կարգադրությունները, որոնք ընդունվել են, մշակվել/կատարվել են թղթային եղանակով: Ընդ որում, հաճախորդների միջև թղթային հանձնարարականով ներկայացված ներբանկային վճարումները նշվում են «թղթային» տողում նաև այն ներբանկային փոխանցումների դեպքում, երբ վճարողը և շահառուն սպասարկվում են բանկի միևնույն մասնաճյուղում կամ գլխամասում:

Էլեկտրոնային եղանակ է համարվում այն փոխանցումները, որոնք ներկայացվել են էլեկտրոնային եղանակով (այդ թվում «Բանկ-հաճախորդ» համակարգով) և բանկի կողմից մշակվել և կատարվել են ոչ թղթային եղանակով: Էլեկտրոնային եղանակով փոխանցումները համապատասխանաբար լրացվում են «Բանկի ներքին էլեկտրոնային համակարգ/ցանց» տողում կամ «ՀՀ ԿԲ Էլեկտրոնային վճարումների համակարգ» տողում` ըստ այդ տողերի լրացման պահանջի:

«Բանկի ներքին էլեկտրոնային համակարգ/ցանց» տողում նշվում են բանկի կողմից շահագործվող ներքին համակարգերով, ցանցով (հաճախորդների հանձնարարականների հիման վրա) իրականացված ներբանկային փոխանցումները: Եթե տվյալ մասնաճյուղի և բանկի գլխամասի միջև առկա է կապ, որը հնարավորություն է տալիս գործունեությունը ծավալել իրական ժամանակի ռեժիմով (օn-line), ապա այս տողում նշվում են նաև այդ եղանակով կատարված ներբանկային փոխանցումները: Այս տողում ընդգրկվում են նաև բանկի կողմից էլեկտրոնային փոստով իրականացված ներբանկային փոխանցումները (օր. Լոտուսի, ինտերնետի միջոցով կատարված փոխանցումները): Եթե բանկի կողմից շահագործվում է «Բանկ-հաճախորդ» համակարգ, ապա այդ համակարգերով հաճախորդների կողմից իրականացված ներբանկային փոխանցումները, երբ վճարողը և շահառուն սպասարկվում են բանկի միևնույն մասնաճյուղում կամ գլխամասում, նույնպես նշվում է «Բանկի ներքին էլեկտրոնային համակարգ/ցանց» տողում:

Տվյալ բանկի ներսում հաճախորդի կողմից իր մի հաշվից միջոցների տեղափոխումն իրեն պատկանող մեկ այլ բանկային հաշվին, չպետք է ընդգրկել «Ներբանկային փոխանցումներ» բաժնում: Բանկի հետ հաճախորդի արտարժութային փոխարկումների հետևանքով առաջացած դրամական միջոցների փոխանցումները չեն ընդգրկվում աղյուսակում: Բանկի և իր կողմից սպասարկվող ոչ բանկ հաճախորդի միջև իրականացված վճարումները լրացվում են «Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակում ըստ վերջինիս լրացման կարգի:

«Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում» բաժնում ընդգրկվում են ՀՀ տարածքում գործող բանկերի միջև հաշվետու բանկի կողմից նախաձեռնված «լորո/նոստրո» հաշիվներով ՀՀ տարածքում իրականացվող այն վճարումները, որոնք կատարվել են տվյալ բանկի (այդ թվում` մասնաճյուղերի) ոչ բանկ հաճախորդների, ինչպես նաև տվյալ բանկի անունից: Ընդ որում, վճարումները դիտարկվում են բանկի կողմից ըստ վճարումները նախաձեռնելու (ստացողի բանկին/մասնաճյուղին ուղարկելու) եղանակի` թղթային կամ որևէ էլեկտրոնային եղանակով: Սույն բաժնում բացառություն են կազմում արտասահման ուղղված փոխանցումները, ինչպես նաև արտասահմանից ստացված միջոցները որպես միջնորդ բանկ` ՀՀ տարածքում գործող այլ բանկի «լորո/նոստրո» հաշիվներով կատարված փոխանցումները, որոնց վերաբերյալ տվյալները ներկայացնում են «Արտասահմանյան փոխանցումներ» աղյուսակում վերջինիս լրացման պահանջներին համապատասխան:

«Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակի «Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում» բաժնի «թղթային» տողում կնշվեն տվյալ բանկի (այդ թվում` մասնաճյուղերի) ոչ բանկ հաճախորդների, ինչպես նաև տվյալ բանկի անունից, կատարված այն միջբանկային փոխանցումները, որոնք բանկի կողմից նախաձեռնվել/կատարվել է (ստացողի բանկին/մասնաճյուղին ներկայացվել է) թղթային եղանակով:

«Էլեկտրոնային փոստ» տողում նշվում են բանկի կողմից էլեկտրոնային փոստով իրականացված միջբանկային փոխանցումները (օր. Լոտուսի միջոցով կատարված փոխանցումները):

«ՀՀ ԿԲ Էլեկտրոնային վճարումների համակարգ»-ով փոխանցումները ենթադրում են վճարումը նախաձեռնող բանկի կողմից «Բանկմեյլ» համակարգով առաքված վճարումները, ըստ ներբանկային և միջբանկային ենթամասերի տարանջատման: Ընդ որում, հավաքական հաղորդագրությունների (ռեեստրի) կիրառման դեպքում քանակը սյունակում պետք է նշվի այդ հաղորդագրություններում ընդգրկված հանձնարարականների քանակը:

Երբ բանկի կողմից վճարումներ իրականացնելու համար շահագործվում է որևէ այլ համակարգ, կամ օգտագործվում է որևէ այլ տեխնիկածրագրային միջոց (օրինակ` ֆաքս, տելեքս և այլն), ապա «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակում առանձին - առանձին նշվում են այդ միջոցներով և համակարգերով իրականացված վճարումները, որոնք, ըստ աղյուսակի լրացման, տարանջատվում են ներբանկային և միջբանկային ենթամասերի:

«Կենտրոնական բանկում վարվող թղթակցային հաշիվներով փոխանցումներ» են համարվում ՀՀ Կենտրոնական բանկում թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներն ըստ վճարային համակարգերի, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ներկայացվի:

«Արտասահմանյան փոխանցումներ» աղյուսակում ընդգրկվում են բանկի կողմից շահագործվող միջազգային փոխանցումների առանձին համակարգերով (օրինակ` «Վեսթերն Յունիոն», «Մանի Գրեմ» և այլ համակարգեր) կատարված փոխանցումների և ստացումների գումարն ու քանակը (գումարը հաշվարկվում է ՀՀ դրամով, ըստ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքի): Եթե բանկի կողմից արտասահմանյան փոխանցումներ կատարելու համար չի շահագործվում որևէ վճարային համակարգ, այլ փոխանցումները իրականացվում են թղթակցային հաշիվներով` օգտագործելով որևէ տեխնիկածրագրային միջոց (օրինակ` ՍՎԻՖԹ, տելեքս, Ֆաքս, և այլ), ապա այդ փոխանցումները նշվում են «Փոխանցումներ այլ միջոցներով` բանկի թղթակցային հաշիվներով» տողում: Աղյուսակի յուրաքանչյուր տողում նշված փոխանցումները չեն կրկնվում մյուս տողերում նշվող տեղեկատվության հետ:

Աղյուսակում վճարային հոսքերը բաժանվում են նաև ըստ նախաձեռնող կողմի` «Բանկեր», «Ոչ-բանկ իրավաբանական անձ հաճախորդներ», և «Ֆիզիկական անձ հաճախորդներ» սյունակների: Ըստ նշված սյունակների տարանջատման, ներկայացվող համապատասխան տվյալները չպետք է կրկնվեն այլ սյուներում:

Աղյուսակի «Բանկեր» սյունակում լրացվում են ըստ համակարգերի բանկ հաճախորդների հանձնարարությամբ և բանկի սեփական նախաձեռնությամբ իրականացված և վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումները:

Աղյուսակի «Ոչ-բանկ իրավաբանական անձ հաճախորդներ» սյունակում լրացվում են ոչ բանկ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների կողմից իրականացված և վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներն` ըստ առանձին համակարգերի:

Աղյուսակի «Ֆիզիկական անձ հաճախորդներ» սյունակում լրացվում է ֆիզիկական անձանց կողմից իրականացված և վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներն` ըստ առանձին համակարգերի:

«Անվանումը» սյունակում նշվող յուրաքանչյուր համակարգի տողի համար, ըստ աղյուսակում տարանջատված համապատասխան` «Բանկեր», «Ոչ-բանկ իրավաբանական անձ հաճախորդներ», և «Ֆիզիկական անձ հաճախորդներ» սյունակների, բերվում են տվյալներ.

«ուղարկված» ենթասյունակներում նշվում են դեպի արտասահման կատարված փոխանցումները, որտեղ ընդգրկվում են բանկի սեփական, ինչպես նաև միայն տվյալ բանկի հաճախորդների (բանկ, ոչ-բանկ իրավաբանական հաճախորդներ, Ֆիզիկական անձանց) անունից կատարված փոխանցումները, որոնք տարանջատվում են ըստ վերը նշված սյունակների և նշվում դրանց համապատասխան մասում: Աղյուսակում բացառություն են կազմում որպես միջնորդ օղակ արտասահմանից ստացված և անմիջապես արտասահման փոխանցված միջոցները: Եթե հաշվետու առևտրային բանկը ներկայացնում է հանձնարարական մեկ այլ առևտրային բանկին միջազգային փոխանցում կատարելու նպատակով, ապա այդ փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հանձնարարականը կատարող բանկը,

«ստացված» ենթասյունակներում նշվում են արտասահմանից ստացումները, որտեղ ընդգրկվում են բանկի սեփական, ինչպես նաև միայն տվյալ բանկի հաճախորդների (ոչ-բանկ իրավաբանական անձ հաճախորդներ, ֆիզիկական անձանց) անունով կատարված ստացումները, որոնք տարանջատվում են ըստ վերը նշված սյունակների և նշվում դրանց համապատասխան մասում: Աղյուսակում բացառություն են կազմում որպես միջնորդ օղակ արտասահմանից ստացված և անմիջապես ՀՀ տարածքում գործող մեկ այլ բանկի փոխանցված միջոցները: Եթե հաշվետու առևտրային բանկը ստանում է հանձնարարական արտասահմանից, որպեսզի ստացված միջոցները մուտքագրի իր մոտ սպասարկվող առևտրային բանկի հաշվին, ապա այդ ստացումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է շահառուին վճարումը ապահովող (շահառուի հաշվին միջոցները մուտքագրող/ շահառուին կանխիկ վճարող) բանկը:

Եթե բանկի կողմից շահագործվում է վճարային համակարգ (օրինակ` «Անելիք», «Յունիստրիմ» և այլն), ապա այդ համակարգին անդամակցող` ՀՀ տարածքում գործող այլ առևտրային բանկերի փոխանցումների և ստացումների վերաբերյալ տեղեկատվությունը չի ընդգրկվում:

Այն դեպքում, երբ վճարողից դեպի շահառուն դրամական միջոցների փոխանցումը իրականացվում է ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի միջև «լորո/նոստրո» հաշիվներով (ՍՎԻՖԹ-ի, տելեքսի, և այլ համակարգերով), ապա իրականացված փոխանցումները չեն դիտարկվում որպես արտասահմանյան փոխանցումներ և արտացոլվում են «Հայաստանի Հանրապետության տարածքում փոխանցումներ» աղյուսակի «Կենտրոնական բանկից դուրս թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում» բաժնում, ըստ համապատասխան օգտագործված միջոցների/համակարգերի:

(Բանկի կողմից սեփական նախաձեռնությամբ իր որևէ թղթակցային հաշվից միջոցների տեղափոխումը իր մեկ այլ թղթակցային հաշվի, որը կատարվում է, օրինակ, հաշվի ամրացում իրականացնելու նպատակով, չպետք է ընդգրկել «Արտասահմանյան փոխանցումներ» աղյուսակում:

Օտարերկրյա բանկերի հետ արտարժութային փոխարկումների հետևանքով իրականացվող դրամական միջոցների փոխանցումները չեն ընդգրկվում աղյուսակում):

«Այլ նշել» տողը նախատեսված է այն համակարգերով «ուղարկված»/»ստացված» փոխանցումների համար, որոնք հիշատակված չեն աղյուսակում: Ընդ որում, յուրաքանչյուր համակարգի անվանումը և համապատասխան տվյալները պետք է նշվեն առանձին տողով:

Սույն հաշվետվության մեջ բոլոր աղյուսակներում տեղեկատվության լրացման նպատակով նախատեսված տողերի չբավարարման, կամ բանկի կողմից նոր համակարգերի շահագործման, օգտագործման դեպքում աղյուսակներում «Այլ նշել» տողերում դրանց անվանումը նշելու նպատակով բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին նախապես կատարված տեղեկացման միջոցով աղյուսակներում կավելացվեն համապատասխան անվանումով տողեր տեղեկատվության ճիշտ արտացոլման համար: Մինչև համապատասխան անվանումով տողի ավելացումը, ներկայացվող տեղեկատվությունը նշվում է «Այլ նշել» տողերում:

 

-----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 3-րդ ենթակետն ուժը կորցնելու է 29.05.12 թիվ 144-Ն որոշում, որը

չի եղել տեքստում

-----------------------------------------------------------------------

 

3.1) (3.1-ին ենթակետն ուժը կորցնելու է 29.05.12 թիվ 144-Ն որոշում)

4) Մատուցած վճարային ծառայություններ» աղյուսակում բերվում են տվյալ բանկի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում`

ա. «Ակրեդիտիվներ» տողում ընդգրկվում են բացված ակրեդիտիվների քանակը,

բ. «Ինկասոներ» տողում ընդգրկվում են վճարման ուղարկված/ներկայացված ինկասոների քանակը,

գ. «Փաստաթղթային փոխանցումներ» տողում ընդգրկվում են հաճախորդից ընդունած փաստաթղթային փոխանցումների հանձնարարականների քանակը,

դ. «ՈՒղղակի դեբետագրված հրահանգներ» տողում ընդգրկվում են հաճախորդից ընդունած ուղղակի դեբետագրման հրահանգների քանակը,

ե. «Պարբերաբար վճարումների հանձնարարականներ» տողում ընդգրկվում են հաճախորդից ընդունած պարբերաբար վճարումների հանձնարարականների քանակը:

Աղյուսակում ներառվում են ինչպես ՀՀ տարածքում իրականացված, այնպես էլ միջազգային բնույթի գործարքների վերաբերյալ տվյալները:

5) «ՀՀ տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակում առանձին սյուներով նշվում են ՀՀ տարածքում իրականացված փոխանցումները` բանկի հաճախորդների և բանկի սեփական պարտավորությունների կատարման նպատակով կիրառված (օգտագործված) վճարային գործիքներով/միջոցներով, ըստ համապատասխան տեսակի:

Մասնավորապես, «թղթային վճարման հանձնարարականներով» տողում համապատասխանաբար նշվում են.

ա. «հաճախորդ» սյունակում` հաճախորդի կողմից իր բանկային հաշվից վճարումներ կատարելու նպատակով բանկին թղթային եղանակով ներկայացված վճարման հանձնարարականների գումարը և քանակը, բացառությամբ հաշվետու բանկին ուղղված վճարումների, որոնք նշվում են «Այլ գանձումներ և վճարումներ» տողում,

բ. «բանկ» սյունակում` բանկի կողմից սեփական վճարումների իրականացման նպատակով ներկայացված թղթային հանձնարարականների գումարը և քանակը, որոնցով վճարը կատարվել է բանկի թղթակցային հաշիվներից (այսինքն հանձնարարականը չի կազմվել հաճախորդի վճարումներն իրականացնելու համար):

«Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր վճարային գործիքներով իրականացված վճարումներ» աղյուսակի «Էլեկտրոնային հանձնարարականներով» տողում համապատասխանաբար նշվում են.

ա. «հաճախորդ» սյունակում` հաճախորդի կողմից բանկին էլեկտրոնային եղանակով (օրինակ բանկ-հաճախորդ, ինտերնետ-բանկինգ և այլ նմանատիպ համակարգերով) ներկայացված հանձնարարականների գումարը և քանակը, բացառությամբ հաշվետու բանկին ուղղված վճարումների, որոնք նշվում են «Այլ վճարային կարգադրություններ» տողում,

բ. «բանկ» սյունակում` բանկի կողմից սեփական վճարումների իրականացման նպատակով ներկայացված էլեկտրոնային հանձնարարականների գումարը և քանակը, որոնցով վճարը կատարվել է բանկի թղթակցային հաշիվներից (այսինքն` հանձնարարականը չի կազմվել հաճախորդի վճարումներն իրականացնելու համար):

«Պահանջագրերով» տողում «հաճախորդ»-ի և «բանկ»-ի սյունակներում համապատասխանաբար նշվում է այն ներկայացված պահանջագրերի դիմաց վճարումների գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել է հաճախորդի կամ բանկի սեփական վճարումները:

«Պարբերաբար վճարումների հանձնարարականներով» տողում «հաճախորդ»-ի և «բանկ»-ի սյունակներում համապատասխանաբար նշվում է այն պարբերաբար վճարումների հանձնարարականների հիման վրա կատարված համապատասխան վճարումների գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել են հաճախորդի կամ բանկի սեփական վճարումները:

«ՈՒղղակի դեբետագրման հանձնարարականներով» տողում ըստ նշված համապատասխան սյունակների նշվում է այն ուղղակի դեբետագրման հանձնարարականների գումարը և քանակը, որոնց դիմաց կատարվել են հաճախորդի կամ բանկի սեփական վճարումները:

Աղյուսակի «Այլ վճարային կարգադրություններ» տողում ըստ «հաճախորդ» և «բանկ» սյունակների համապատասխանաբար նշվում են հաճախորդի և բանկի սեփական պարտավորության վճարումները, որոնք կատարվել են պայմանագրերով, վճարը հիմնավորող այլ փաստաթղթերով, բացառությամբ վճարման ներկայացված չեկերի դիմաց կատարված վճարումների և աղյուսակում նշված կետերի: Հաճախորդների կողմից ավանդների ներդրման գործառնությունները չեն ընդգրկվում բանկերին ուղղված վճարումներում: Բանկերի կողմից իրենց հաճախորդներից ներգրաված ավանդների վերադարձը չի ընդգրկվում բանկի կողմից հաճախորդներին իրականացվող վճարումներում: Բանկի կողմից տրամադրված վարկերի գումարները իրենց հաճախորդներին նույնպես չեն ընդգրկվում:

«Այլ վճարային կարգադրություններ» տողում` հաճախորդների վերաբերյալ սյունակում, լրացվում են կնքված պայմանագրի համաձայն տրամադրված վարկերի մայր գումարի և դրա դիմաց հաշվարկված տոկոսների մասով հաճախորդի բանկային հաշվից կատարված գանձումները, այլ գանձումներ մատուցված ծառայությունների դիմաց: Ինչպես նաև լրացվում են հաճախորդի կողմից իր բանկային հաշվից կատարված անկանխիկ վճարումներն ուղղված բանկին` ստացված վարկի մայր գումարի և դրա դիմաց հաշվարկված տոկոսների մարումները և այլ նմանատիպ վճարումներ: Բացառություն են կազմում հաճախորդի կողմից իր բանկային հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման հետ կապված գործառնությունները:

Սույն տողի բանկերի վերաբերյալ սյունակում, լրացվում են հաշվետու բանկի կողմից կատարված իր սեփական վճարումները ոչ բանկ հաճախորդի բանկային հաշվին` ավանդի տոկոս, վճարումներ իրավաբանական անձանց (բացի բանկերից) և այլն: Սույն տողի բանկերի վերաբերյալ սյունակում բացառություն են կազմում հաշվետու բանկի «լորո/նոստրո» և ՀՀ ԿԲ-ում թղթակցային հաշվից կատարված գանձումները:

«Կանխիկ վճարամիջոցներով» տողում հաճախորդների վերաբերյալ սյունակում, լրացվում են հաճախորդի կողմից կանխիկ միջոցներով կատարված վճարումներ` բանկի այլ հաճախորդի հաշվին, բյուջե, կոմունալ և այլն: Սույն տողի հաճախորդների վերաբերյալ սյունակում, լրացվում են նաև հաճախորդի կողմից կատարված կանխիկ միջոցներով վճարումներն ուղղված բանկին` ստացված վարկի մայր գումարի և դրա դիմաց հաշվարկված տոկոսների մարումները, կանխիկով այլ վճարումներ ուղղված բանկին` ստանձնած պարտավորությունների դիմաց (օրինակ` ապառիկ գնված ապրանքի դիմաց վճարումներ և այլն) և այլն:

Սույն տողի բանկերի վերաբերյալ սյունակում, լրացվում են հաշվետու բանկի այն սեփական վճարումները ոչ բանկ հաճախորդներին` որոնք չեն վճարվել հաճախորդի բանկային հաշվին այլ վճարվել են կանխիկ` ավանդի տոկոս և այլն:

Աղյուսակում չեն ընդգրկվում նաև հաճախորդների կողմից կատարված կանխիկացման և վերագնահատման, ինչպես նաև իր բանկային հաշվին կանխիկ միջոցների մուտքագրման հետ կապված գործառնությունները (այդ թվում բանկային հաշվի ամրացումը):

6) «Հեռահար սպասարկման համակարգերով (բանկ-հաճախորդ և այլն) ներկայացված և կատարված հանձնարարականներ» աղյուսակում ներկայացվում են բանկի ոչ բանկ հաճախորդների կողմից շահագործվող բանկ-հաճախորդ և այլ նմանատիպ համակարգերով (օրինակ` բանկ-հաճախորդ, ինտերնետ-բանկինգ, մոբիլ-բանկինգ և այլն) ներկայացված հանձնարարականների ծավալը և քանակը, որոնք կատարվել են բանկի կողմից:

Նշված բանկային ծառայությունների հեռակա մատուցումը իրականացվում է հեռախոսի, բջջային կապի, ինտերնետի, ինչպես նաև հաճախորդի համակարգիչը բանկի սերվերին միացնելու միջոցով, և տարանջատվում են ըստ կիրառվող տեխնոլոգիայի:

«Բանկ-հաճախորդ» տողում լրացվում են «Բանկ-հաճախորդ» համակարգի միջոցով մատուցվող բանկային ծառայություններ (PC-banking) - համակարգչի և մոդեմի միջոցով բանկի սերվերին անմիջականորեն միացված կապ, որը հնարավորություն է տալիս իրականացնել բանկային գործառնություններ, բացառությամբ կանխիկի հետ կապված գործառնությունների: «Բանկ-հաճախորդ» տողում նշվում են նկարագրված տեխնոլոգիայով նախաձեռնված վճարումների վերաբերյալ տվյալները:

«Ինտերնետ-բանկինգ»` ինտերնետով մատուցվող բանկային ծառայությունները (Internet banking) - բանկի կողմից ինտերնետի միջոցով իրականացվող բանկային ծառայությունների մատուցում իր հաճախորդներին, բացառությամբ կանխիկի հետ կապված գործառնությունների: «Ինտերնետ-բանկինգ» տողում նշվում են նկարագրված տեխնոլոգիայով նախաձեռնված վճարումների վերաբերյալ տվյալները: Ընդ որում, «Բանկ-հաճախորդ» համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն «Ինտերնետ-բանկինգի», համապատասխան ծրագրային ապահովումը, որն ապահովում է հաճախորդի կողմից հաշվի կառավարումը, տեղադրվում է անմիջապես բանկի հաճախորդի համակարգչի վրա: Իսկ «Ինտերնետ-բանկինգ»-ի դեպքում հաճախորդը անմիջապես կապ է հաստատում բանկի վեբ-կայքի հետ և այնուհետև իրականացնում է գործառնություններ հաշվով):

«Հեռախոսային-բանկինգ»` հեռախոսի միջոցով մատուցվող բանկային ծառայությունները (Telephօne banking): Հեռախոսի միջոցով աշխարհի ցանկացած կետից և ցանկացած ժամանակ բանկային ծառայությունների հեռակա մատուցում, բացառությամբ կանխիկի հետ կապված գործառնությունների: «Հեռախոսային-բանկինգ» տողում նշվում են նկարագրված տեխնոլոգիայով նախաձեռնված վճարումների վերաբերյալ տվյալները:

«Մոբիլ-բանկինգ» (Mօbile banking)` բջջային հեռախոսի միջոցով բանկային ծառայությունների հեռակա մատուցում, բացառությամբ կանխիկի հետ կապված գործառնությունների: «Մոբիլ-բանկինգ» տողում նշվում են բջջային հեռախոսի միջոցով նախաձեռնված/իրականացված վճարումները: Այդ թվում ընդգրկվում են նաև «Վապ-բանկինգ» և «Էս-էմ-էս-բանկինգ»-ով իրականացված վճարումները:

«Վապ-բանկինգ» (WAP-banking)` տեղեկատվության փոխանակման արձանագրություն` անթել տեխնոլոգիաների հիման վրա վճարումների իրականացման հնարավորություն: Այսինքն աշխարհի ցանկացած կետից բանկային ծառայությունների մատուցման հնարավորություն, որն իրականացվում է բջջային հեռախոսով` ինտերնետին միանալու միջոցով:

«էս-էմ-էս-բանկինգ»` կարճ հաղորդագրությունների ծառայության միջոցով իրականացվող վճարումների հնարավորություն (SMS-banking): Բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական ինֆորմացիայի տրամադրման և վճարումների նախաձեռնման/իրականացման ծառայություն, որն իրականացվում է բջջային հեռախոսներից կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման միջոցով:

«Համակարգերի անվանումը» սյունակում նշվում է ոչ բանկ հաճախորդների կողմից բանկի հետ հեռահար հաղորդակցման նպատակով շահագործվող բանկ-հաճախորդ և այլ նմանատիպ համակարգերի անվանումը:

«Կարգադրություններ» սյունակում, ըստ յուրաքանչյուր նշված հեռահաղորդակցման համակարգի, բերվում է ոչ բանկ հաճախորդների կողմից բանկին ներկայացված վճարային կարգադրությունների ծավալը և քանակը, որոնք կատարվել են հաշվետու ժամանակահատվածում:

Աղյուսակում տողերի չբավարարման դեպքում բանկի կողմից ավելացվում են նոր տողեր` ըստ շահագործվող համակարգերի` տվյալների արտացոլման համար:

7) «Չեկերով գործառնություններ» աղյուսակում բոլոր տվյալները բերվում են հաշվետու ժամանակահատվածի համար:

«Տրամադրում» սյունակում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված «Չեկերի տեսակներ» սյունակում նշված չեկերի (չեկերի բլանկների) վերաբերյալ տվյալները, ըստ դրանց լրացման նկարագրության պահանջի:

«Սպասարկում» սյունակում նշվում են հաճախորդի կողմից բանկին վճարման ներկայացված այն չեկերը, որոնք հաճախորդը ստացել է իր կողմից մատուցված ծառայությունների կամ ապրանքների դիմաց որպես վճարում, և որոնց դիմաց փաստացի վճարը հաճախորդին կատարվել է հաշվետու ժամանակահատվածում: Սպասարկում սյունակը տարանջատված է «Այլ սպասարկված չեկեր» և «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթասյուների: Ընդ որում, անհրաժեշտ բացառությունները բերված են ըստ աղյուսակում նշված չեկերի տեսակների համար նկարագրված դեպքերի:

Սպասարկում սյունակի «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթամասում նշվում են Վճարող (հաշվետու) բանկի կողմից (բանկ, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ դուրս գրելով) տրամադրված և հաճախորդի կողմից անմիջապես իրեն վճարման ներկայացված չեկերի վերաբերյալ տվյալները: Տվյալ սյունակում բացառություն են կազմում հաշվետու բանկի կողմից ինկասավորված չեկերի վերաբերյալ տվյալները, որոնք վճարվել են:

Սպասարկում սյունակի «Այլ սպասարկված չեկեր» ենթամասում նշվում են Դեպոնացնող (հաշվետու) բանկի կողմից (առաջին բանկը, որն ընդունում է չեկը վճարման և որը, չեկի վճարը ստանալու նպատակով իրականացնում է չեկի ինկասավորումը վճարող բանկին) հաճախորդից ընդունված և դրանց դիմաց հաճախորդներին վճարված չեկերի վերաբերյալ տվյալները:

«ՀՀ բանկային չեկեր» տողի համապատասխան սյունակներում նշվում են բանկի կողմից հաճախորդին տրամադրված ՀՀ բանկերի բանկային չեկերի և, համապատասխանաբար, այդ չեկերի սպասարկման գումարը և քանակը: ՀՀ բանկերի բանկային չեկերը այն չեկերն են, որոնց վճարման համար պատասխանատվություն է կրում այն դուրս գրող ՀՀ առևտրային բանկը (բանկային չեկերը դուրս են գրվում բանկի կողմից իր գլխամասի, իր մասնաճյուղի կամ այլ ՀՀ առևտրային բանկի վրա): Այս տողի «Տրամադրում» սյունակում նշվում է հաշվետու բանկի կողմից ընթացիկ ամսվա ընթացքում տրամադրված (դուրս գրված) չեկերի գումարը և քանակը (առկայության դեպքում): «Սպասարկում» սյունակի «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթամասում և «Այլ սպասարկված չեկեր» ենթամասում համապատասխանաբար նշվում են այս չեկերի դիմաց փաստացի վճարումների գումարը և քանակը` ըստ վերը նշված այս սյունակների լրացման կարգի:

«Հաճախորդի չեկեր» տողի համապատասխան սյունակներում նշվում են` հաճախորդի չեկերի վերաբերյալ տվյալները (բացառությամբ դրամարկղային չեկերի): «Հաճախորդի չեկեր»-ը այն չեկերն են, որոնց վճարման համար պատասխանատվություն է կրում այն դուրս գրող ոչ բանկ հանդիսացող անձը: Այս տողում բացառություն են կազմում այն չեկերի վերաբերյալ տվյալները, որոնք օգտագործվում են բացառապես կանխիկացման գործառնությունների (դրամարկղային) նպատակով, որոնք պետք է լրացվեն «Դրամարկղային չեկեր» տողերում, ըստ այդ տողի լրացման նկարագրության:

«Հաճախորդի չեկեր» տողի «Տրամադրում» սյունակում տվյալներ չեն լրացվում: «Հաճախորդի չեկեր» տողի «Սպասարկում» սյունակի «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթամասում նշվում են հաճախորդի կողմից անմիջապես հաշվետու բանկից փոխհատուցում ստանալու նպատակով ներկայացված չեկերի վերաբերյալ տվյալները: Իսկ «Այլ սպասարկված չեկեր» ենթամասում նշվում է այն չեկերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք ներկայացվել են հաշվետու բանկի հաճախորդի կողմից` այլ ՀՀ բանկից փոխհատուցում ստանալու նպատակով: Ընդ որում, սպասարկման վերաբերյալ սյունակում նշվում է փաստացի վճարված (փոխհատուցված) չեկերի գումարը և քանակն` ըստ նշված լրացման կարգի:

«Դրամարկղային չեկեր» տողի սպասարկման սյունակի համապատասխան մասում լրացվում են միայն կատարված կանխիկացման գործառնությունների վերաբերյալ տվյալները: «Դրամարկղային չեկեր»-ը այն չեկերն են, որոնք ապահովում են հաշվետու բանկի հաճախորդի դրամարկղային սպասարկումը և կիրառվում են բացառապես բանկից կանխիկ միջոցներ ստանալու նպատակով: «Դրամարկղային չեկեր» տողի «Տրամադրում» սյունակում և «Սպասարկում» սյունակի «Այլ սպասարկված չեկեր» ենթամասում տվյալներ չեն լրացվում: Իսկ այս տողի «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթամասում նշվում է համապատասխանաբար հաճախորդի կողմից այս չեկերով կատարված կանխիկացման գործառնությունների գումարը և քանակը:

«Օտարերկրյա բանկերի չեկեր» տողի տրամադրում սյունակում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառված/տրամադրված օտարերկրյա բանկերի չեկերի գումարը և քանակը: Օտարերկրյա բանկերի չեկերը դրանք այն չեկերն են, որոնք վճարվում են օտարերկրյա բանկերի կողմից: Աղյուսակի «Սպասարկում» սյունակի «Այլ սպասարկված չեկեր» ենթամասում նշվում է բանկ ներկայացված օտարերկրյա բանկերի չեկերի վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց վճարումը հաճախորդին փաստացի իրականացվել է: «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթամասում տվյալներ չեն լրացվում:

«Ճանապարհորդային չեկեր» տողի տրամադրում սյունակում նշվում են բանկի կողմից հաճախորդին վաճառած ճանապարհային չեկերը: Այս տողի «Սպասարկում» սյունակի «Այլ սպասարկված չեկեր» ենթամասում նշվում են բանկ ներկայացված Ճանապարհորդային չեկերի վերաբերյալ տվյալները, որոնց դիմաց վճարումը հաճախորդին փաստացի իրականացվել է: «Բանկի կողմից վճարված չեկեր» ենթամասում տվյալներ չեն լրացվում:

Աղյուսակի «Գանձապետական չեկեր» տողում բերվում են տվյալները գանձապետական չեկերի վերաբերյալ: Այս տողի «Տրամադրում» և «Բանկի կողմից վճարված չեկեր» սյունակները չեն լրացվում:

(22-րդ կետը փոփ. 27.01.09 թիվ 24-Ն, 08.02.11 թիվ 27-Ն, 29.05.12 թիվ 144-Ն որոշումներ)

23. Թիվ 21 հաշվետվությունը ներկայացվում է բանկի (անկախ կազմակերպաիրավական ձևից) կողմից թողարկված բաժնային և պարտքային յուրաքանչյուր արժեթղթի տեղաբաշխման ավարտից հետո: Հաշվետվության մեջ լրացվում է թողարկված արժեթղթի տեսակը և տարատեսակը (օրինակ` սովորական անվանական բաժնետոմս, փոխարկելի անվանական պարտատոմս), արժեթղթերի թողարկման մասին որոշում ընդունած մարմնի անվանումը և որոշման ամսաթիվը (օր/ամիս/տարի), արժեթղթերի տեղաբաշխման սկիզբը և ավարտը: Հաշվետվությունը բաղկացած է չորս աղյուսակից: Աղյուսակ 1-ում լրացվում են տեղեկություններ բանկի կողմից թողարկված արժեթղթերի վերաբերյալ` թողարկված արժեթղթերի քանակը, անվանական արժեքը, թողարկման ընդհանուր ծավալը, մարման ենթակա արժեթղթերի համար` դրանց մարման ժամկետները, ապահովվածություն ունեցող արժեթղթերի համար` այդ արժեթղթերով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովող միջոցները (օրինակ` գրավ, երաշխավորություն, այլ): Երկրորդ աղյուսակում լրացվում են տեղեկություններ արժեթղթերի տեղաբաշխման վերաբերյալ` փաստացի տեղաբաշխված արժեթղթերի քանակը, տեղաբաշխման դիմաց վճարման ձևը, տեղաբաշխումից ստացված հասույթը` ըստ արժույթների և ըստ տեղաբաշխման ձևի: Երրորդ աղյուսակում լրացվում են տեղեկություններ բանկի թողարկած արժեթղթերի տեղաբաշխմանը մասնակցած մասնագիտացված անձանց վերաբերյալ` նրա անվանումը, լիցենզիայի համարը և տրման ամսաթիվը, գտնվելու վայրը (փոստային հասցեն), ծառայության համար վճարված միջնորդավճարը: Չորրորդ աղյուսակում լրացվում են տեղեկություններ բանկի ղեկավարների կողմից տվյալ թողարկման արժեթղթերի ձեռքբերման վերաբերյալ:

Հաշվետվությունը չպետք է ներկայացվի բանկի կողմից թողարկված այն արժեթղթերի համար, որոնք «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գրանցված են ֆոնդային բորսայում և/կամ Կենտրոնական բանկում:

(23-րդ կետը փոփ. 27.07.10 թիվ 176-Ն որոշում)

24. Թիվ 22 հաշվետվությունը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում լրացվում են տեղեկություններ հաշվետու տարվա ընթացքում բանկի կողմից թողարկված և տեղաբաշխված (վաճառված) բաժնային և պարտքային արժեթղթերի վերաբերյալ, իսկ երկրորդ մասում` բանկի կողմից այլ անձանց կանոնադրական կապիտալներում կատարված ներդրումների վերաբերյալ: Հաշվետվությունը ներկայացվում է անկախ բանկի կազմակերպաիրավական ձևից: Աղյուսակ 2-ը լրացվում է միայն այն դեպքում, եթե բանկի կողմից թողարկված բաժնային և/կամ պարտքային արժեթղթերը հաշվետու տարվա ընթացքում շրջանառվել են բորսաներում:

Հաշվետվությունը չպետք է ներկայացվի այն բանկերի կողմից, որոնք «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, որպես հաշվետու թողարկող, հաշվետվություններ են ներկայացնում Կենտրոնական բանկ:

i

25. Թիվ 24 հաշվետվությունում ներկայացվում է բանկերի միջոցով արտերկրից մուտք եղած և արտերկիր ուղարկված գումարների վերաբերյալ տեղեկատվություն ամսական կտրվածքով: Սույն հաշվետվության մեջ ներկայացվում է հաշվետու ամսվա ընթացքում բանկերի միջոցով արտասահմանից ստացված և արտասահման փոխանցված միջոցների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք իրականացվել են բանկերի, ոչ բանկ ֆինանսական կազմակերպությունների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց կողմից: Հաշվետվության մեջ լրացվող տեղեկատվությունը դասակարգվում է նաև ըստ երկրների, Երևանի և մարզերի, առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման համակարգերի և այլն: Սույն հաշվետվության իմաստով հաճախորդ կարող է հանդիսանալ հաշվետու բանկին դիմած ցանկացած սուբյեկտ: Ընդ որում.

1) «Փոխանցողի/ստացողի դասակարգումը» սյունակում ներկայացվում է ՀՀ տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող կամ ՀՀ տարածքում գումարը ստացող կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման «բանկ», «ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն», «իրավաբանական անձ», «անհատ ձեռնարկատեր», «ֆիզիկական անձ» (կամ Հաճախորդ): Որտեղ լրացվում է.

ա. «Բանկ», եթե իրականացվել են բանկ հաճախորդների հանձնարարությամբ կամ բանկի սեփական նախաձեռնությամբ փոխանցումներ, ինչպես նաև վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

բ. «Ոչ-բանկ ֆինանսական կազմակերպություն», երբ Կ` կողմից լիցենզավորվող ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնվել են կամ ստացվել են վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ` ըստ առանձին համակարգերի,

գ. «իրավաբանական անձ», երբ իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ կամ իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ ըստ առանձին համակարգերի,

դ. «անհատ ձեռնարկատեր», երբ կատարվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց կողմից նախաձեռնված փոխանցումներ կամ վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ` ըստ առանձին համակարգերի,

ե. «Ֆիզիկական անձ», երբ կատարվել են ֆիզիկական անձանց կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ` ըստ առանձին համակարգերի,

զ. Աղյուսակի տողերում նշված դասակարգումները և դրանց հետ կապված փոխանցումները չեն կրկնվում մյուս տողերում նշվող տեղեկատվության հետ:

2) «ՀՀ ուղարկված/ստացված» սյունակում լրացվում է «ուղարկված» կամ «ստացված» արտահայտությունը: Որտեղ նշվում է.

ա. «ուղարկված», եթե իրականացվել են ՀՀ-ից դեպի արտասահման կատարված փոխանցումներ: Այս դեպքում բացառություն են կազմում որպես միջնորդ օղակ արտասահմանից ստացված և անմիջապես արտասահման փոխանցված միջոցները: Եթե հաշվետու առևտրային բանկը ներկայացնում է հանձնարարական մեկ այլ առևտրային բանկին միջազգային փոխանցում կատարելու նպատակով, ապա այդ փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հանձնարարականը կատարող բանկը,

բ. «ստացված», եթե տեղի է ունեցել արտասահմանից դեպի ՀՀ կատարված փոխանցումների ստացում: Այս մասում բացառություն են կազմում որպես միջնորդ օղակ արտասահմանից ստացված և անմիջապես ՀՀ տարածքում գործող մեկ այլ բանկի փոխանցված միջոցները: Եթե հաշվետու առևտրային բանկը ստանում է հանձնարարական արտասահմանից, որպեսզի ստացված միջոցները մուտքագրի իր մոտ սպասարկվող առևտրային բանկի հաշվին, ապա այդ ստացումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է շահառուին վճարումը ապահովող (շահառուի հաշվին միջոցները մուտքագրող/ շահառուին կանխիկ վճարող) բանկը: Միաժամանակ բացառություն են կազմում այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը, և՛ շահառուն, կամ և՛ վճարողի, և՛ շահառուի հաշիվները գտնվում են ՀՀ տարածքում, իսկ վճարումները կատարվում են արտասահմանյան փոխանցումների համակարգերով:

Միաժամանակ բացառություն են կազմում այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը, և՛ շահառուն գտնվում են ՀՀ տարածքում, որոնց վճարումները կատարվում են արտասահմանյան փոխանցումների համակարգերով:

3) «ՀՀ-ում ուղարկվել/ստացվել է բանկային հաշվով կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «բանկային հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը: Որտեղ նշվում է.

ա. «բանկային հաշվով», եթե ՀՀ-ում սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումը նախաձեռնվել է բանկային հաշվով կամ հաճախորդի անունով ստացված միջոցները մուտքագրվել են վերջինիս հաշվին,

բ. «կանխիկ միջոցներով», եթե ՀՀ-ում սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով կամ հաճախորդի անունով ստացված միջոցները վերջինիս վճարվել են կանխիկ:

4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է տվյալ փոխանցումը/ստացումը իրականացնելու հետ կապված այն դրամական փոխանցումների իրականացման համակարգի անվանումը, որի միջոցով ստացվել կամ փոխանցվել է գումարը: Եթե բանկի կողմից արտասահմանյան փոխանցումներ կատարելու համար չի շահագործվում որևէ վճարային համակարգ, այլ փոխանցումները իրականացվում են թղթակցային հաշիվներով` օգտագործելով որևէ տեխնիկածրագրային միջոց (օրինակ` ՍՎԻՖԹ, տելեքս, Ֆաքս, և այլ), ապա այդ փոխանցումները դասակարգվում և նշվում են որպես «Փոխանցումներ այլ միջոցներով` բանկի թղթակցային հաշիվներով»:

5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը բանկի կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» աղյուսակում նշված համակարգերով, ինչպես նաև «Փոխանցումներ այլ միջոցներով` բանկի թղթակցային հաշիվներով» համապատասխան տողում նշված փոխանցումների/ստացումների իրականացման համար: Ընդ որում, կարող է նշվել «ՍՎԻՖԹ», «Տելեքս», «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր» կամ «Առանձնացված կապուղի»:

6) «ՀՀ-ում ստացման/փոխանցման մարզը կամ տարածաշրջանը» սյունակում լրացվում է Երևան քաղաքը կամ այն մարզը, որտեղ իրականացվել է հաճախորդի կողմից դեպի արտասահման փոխանցում կատարելու նախաձեռնումը կամ դեպի ՀՀ ուղղված միջոցների ստացումը: Հաշվետվության մեջ սույն տվյալները չեն լրացվում ըստ հաճախորդի գրանցման վայրի:

7) «Փոխանցման/ստացման երկրի ISՕ կոդը» սյունակում լրացվում է ՀՀ-ից բացի այն Երկրի կոդը (ըստ ISՕ 3166-1 alpհa-3 միջազգային ստանդարտի), որտեղից կատարվել է դեպի ՀՀ փոխանցումը, կամ այն Երկրի կոդը, որտեղ պետք է կատարվի դեպի արտասահման փոխանցված գումարի վճարումը:

8) Փոխանցման նպատակը» սյունակում լրացվում է «առևտրային», «ոչ առևտրային» կամ «հաշվից հաշիվ փոխանցումներ» տարբերակը:

«Հաշվից հաշիվ փոխանցումներ» են համարվում այն միջազգային փոխանցումները, որոնց դեպքում հաճախորդը տվյալ բանկում ունեցած իր հաշվից փոխանցում է իրականացրել իր` արտասահմանյան բանկում ունեցած հաշվին կամ արտասահմանյան բանկում ունեցած իր հաշվից միջոցներ է փոխանցել տվյալ բանկում ունեցած իր հաշվին:

Սույն հաշվետվության իմաստով` ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում.

ա. հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես` ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ` անշարժ գույքի ձեռքբերման, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները,

բ. աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ աշխատողը աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է` գտնվելով արդեն իր երկրում, բանկային փոխանցման միջոցով,

գ. երբ աշխատողը աշխատում է ՀՀ-ում տեղակայված այնպիսի կազմակերպությունում, որտեղ աշխատավարձը ստանում է արտերկրից աշխատավարձի ուղղակի փոխանցման միջոցով:

Մնացած բոլոր դեպքերում, այդ թվում` անշարժ գույքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները, այդ թվում` նաև այս նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները չպետք է դիտել որպես ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցում` դիտարկելով որպես «առևտրային»:

Եթե արտերկրից դեպի ՀՀ փոխանցումներում առկա են այնպիսի դեպքեր, որտեղ փոխանցման նպատակը հստակ նշված չէ, և չկան համապատասխան տեղեկություններ նշված փոխանցումը դասակարգելու համար, ապա բանկը պետք է որպես կողմնորոշիչ ցուցանիշներ օգտագործի հետևյալը.

ա. եթե ֆիզիկական անձի կողմից ստացված փոխանցման վճարողը իրավաբանական անձ է, ապա նշված միջոցը պետք է դասակարգել որպես «առևտրային»,

բ. եթե ֆիզիկական անձի կողմից ստացված փոխանցման վճարողը ֆիզիկական անձ է, ապա այն պետք է դիտարկել որպես ոչ առևտրային նպատակով իրականացված ստացում և ընդգրկել «ոչ առևտրային» սյունակում միայն այն դեպքում, եթե փոխանցվող գումարի չափը չի գերազանցում 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ,

գ. եթե ֆիզիկական անձի կողմից ստացված փոխանցումները իրականացվել են դրամական փոխանցումների իրականացման միջազգային համակարգերով, ապա ստացումը դասակարգվում է որպես «ոչ առևտրային» (անկախ գումարի չափից), եթե բանկը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցումը դասակարգել որպես «առևտրային»:

Սույն հաշվետվության իմաստով` իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց ստացված/փոխանցված միջոցները:

Եթե հաճախորդի կողմից փոխանցվող/ստացվող գումարի նպատակը ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

9) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված/ստացված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը` ըստ «մինչև 10000» կամ «10000 և ավելի» տարբերակների: Սույն հաշվետվության միևնույն տողում փոխանցված/ստացված գումարների խմբավորման ժամանակ հաշվի է առնվում մեկ փոխանցված /ստացված գումարի մեծությունը. եթե`

ա. փոխանցված/ստացված մեկ գումարի մեծությունը չի գերազանցում «10000 ԱՄՆ դոլարին համարժեք» գումարը, ապա հաշվետվության մյուս սյունակների պայմանների ապահովման դեպքում այդպիսի գումարները կարող են խմբավորվել մեկ տողում, իսկ այս սյունակում որպես բնութագրիչ լրացվում է «մինչև 10000» տարբերակը,

բ. փոխանցված/ստացված մեկ գումարի մեծությունը համարժեք է կամ գերազանցում է 10000 ԱՄՆ դոլարին, ապա հաշվետվության մյուս սյունակների պայմանների ապահովման դեպքում այդպիսի գումարները կարող են խմբավորվել մեկ տողում, իսկ այս սյունակում որպես բնութագրիչ լրացվում «10000 և ավելի» տարբերակը:

10) «Փոխանցման/ստացման գումարը և արժույթի ISՕ կոդը» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը և վերջինիս ISՕ կոդը:

11) «Գումարը արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը արտահայտված ԱՄՆ դոլարով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ` արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով, ընդ որում, տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշ ճշտությամբ:

12) «Գումարը արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը արտահայտված ՀՀ դրամով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ` ՀՀ դրամ /ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով:

13) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11 սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցումների/ստացումների քանակը:

(25-րդ կետ նոր խմբ. 18.11.08 թիվ 314-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 08.02.11 թիվ 27-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 24.06.14 թիվ 147-Ն, 15.12.15 թիվ 263-Ն որոշումներ)

26. Թիվ 25 հաշվետվությունը լրացնելիս «1. Բանկի աշխատակիցների թվաքանակը» տողում պետք է արտացոլվի հաշվետու ժամանակաշրջանում բանկի որոշակի և անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող աշխատակիցների միջին օրական թվաքանակը: Աշխատակիցների միջին օրական թվաքանակը հաշվարկելու համար աշխատողների թվաքանակը ըստ օրերի գումարվում են և բաժանվում օրացուցային օրերի վրա: Ընդ որում, հաշվարկի մեջ ներառվում են միայն այն որոշակի ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող աշխատողները, որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետը ներառում է տվյալ եռամսյակն ամբողջությամբ:

Հաշվետվության 1-ին տողի 1.1. ենթակետի «1.1. այդ թվում` բանկի ղեկավարներ (ներառյալ` բաժնի պետերը)» տողում պետք է արտացոլվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված ղեկավարների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի միջին օրական կտրվածքով:

«1.2. այդ թվում` ոչ ղեկավար աշխատակիցներ» տողում պետք է արտացոլվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի գործառնությունների իրականացման, ինչպես նաև բանկի խնդիրների կատարման հետ ուղղակիորեն առնչվող աշխատակիցների թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի միջին օրական կտրվածքով:

«1.3 այդ թվում` սպասարկող անձնակազմ» տողում ներառվում են բանկի այն աշխատակիցները, ովքեր չեն մասնակցում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի գործառնությունների իրականացմանը, ինչպես նաև նրանք, ում պարտականություններն ուղղակիորեն չեն առնչվում բանկի խնդիրների կատարման հետ, օրինակ` գործավարները կամ օժանդակ տնտեսության սպասարկման բնագավառում ընդգրկված աշխատակիցները:

«2. Բանկի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդ» տողում լրացվում է բանկի հաշվետու ժամանակաշրջանի միջին ամսական աշխատավարձի ֆոնդը (հաշվետու ժամանակաշրջանի համար աշխատակիցների աշխատավարձի գծով հաշվեգրված միջոցները), որի մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին գործատուի հաշվին կատարվող հատկացումները:

«3. Բանկի աշխատակիցների այլ վճարումների ֆոնդ» տողում լրացվում է բանկի աշխատակիցներին վճարվող աշխատավարձին հավասարեցված վճարումները` պարգևատրումների, հավելավճարների և այլ վճարումների հանրագումարը միջին ամսական կտրվածքով:

«4. Բանկի աշխատակիցների վերապատրաստումների քանակը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսաբանկային ոլորտում վերապատրաստումների քանակը, որոնց մասնակցել են բանկի աշխատակիցները:

«5. Վերապատրաստումների մասնակցած աշխատակիցների քանակը» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսաբանկային ոլորտում վերապատրաստումների մասնակցած աշխատակիցների քանակը:

Հաշվետվության «6. Բանկի աշխատակիցների քանակը, ովքեր ունեն ֆինանսաբանկային համակարգում փորձ» տողը լրացնելիս ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ ունեցող են համարվում այն անձինք, ովքեր աշխատել են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 6-րդ բաժնով սահմանված, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի գործառնություններ իրականացնող կազմակերպություններում: Ընդ որում, ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

Հաշվետվության 7-րդ, 8-րդ, 9-րդ տողերում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի միջին օրական տվյալները:

Հաշվետվությունը լրացվում է տարանջատելով տվյալները` ըստ բանկի գլխամասի և մասնաճյուղերի:

(26-րդ կետ փոփ 27.07.10 թիվ 176-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

27. Թիվ 28 հաշվետվությունը նախատեսված է ինչպես կատարված զեղծարարությունների, այնպես էլ զեղծարարության փորձերի արձանագրման, դրանց բնույթի և առանձնահատկությունների ուսումնասիրության և Հայաստանի Հանրապետության տարածքում նման զեղծարարությունների կանխարգելման ու նվազեցման համար:

Սույն հաշվետվությունը լրացվում և ներկայացվում է զեղծարարության հայտնաբերման պահից 10 օրվա ընթացքում: Յուրաքանչյուր զեղծարարության համար լրացվում է առանձին հաշվետվություն:

Հաշվետվության դաշտերը պետք է լրացվեն նման տվյալների առկայության դեպքում: Անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել լրացուցիչ տողեր: Եթե հաշվետվության լրացման համար անհրաժեշտ տվյալները բացակայում են, ապա համապատասխան դաշտում պետք է նշվի «հայտնի չէ» արտահայտությունը:

Հաշվետվության լրացման համար ստորև ներկայացվում են հաշվետվության մեջ կիրառված հասկացությունների մեկնաբանությունները:

1) «Հաղորդվող զեղծարարության հերթական համարը» այն համարն է, որը վերագրվում է զեղծարարության տվյալ դեպքին` զեղծարարությունների հաշվառման նպատակով: Այն իրենից ներկայացնում է տվյալ բանկի կողմից տվյալ օրվա ընթացքում հաղորդվող զեղծարարության հերթական համարը: Համարակալումը սկսվում է 1-ից:

2) «Զեղծարարության տեսակը» դաշտից պետք է ընտրել և նշել զեղծարարության այն տեսակը և ենթատեսակը (եթե վերջինս նշված է ցանկում), որը բնորոշ է տվյալ դեպքին.

«Վճարային քարտերով իրականացվող զեղծարարություն». զեղծարարություն, որն իրականացվել է վճարային քարտերի միջոցով: Զեղծարարության այս տեսակը նշելու դեպքում բանկի աշխատակիցը պետք է նաև նշի, թե վճարային քարտերով իրականացվող զեղծարարությունների կոնկրետ որ տեսակին է վերաբերում իր կողմից արձանագրված տվյալ զեղծարարությունը:

Կորցրած/գողացված քարտերով իրականացվող զեղծարարություն. երբ բանկը չի հասցնում ժամանակին բլոկավորել գողացված կամ կորցրած քարտի հաշիվը` քարտապանի կողմից համապատասխան կարգադրության բացակայության պատճառով, և զեղծարարը հասցնում է օգտագործել հաշվում առկա միջոցները:

Կեղծ քարտերի պատրաստում և օգտագործում. երբ իրական քարտի վերաբերյալ անօրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվությունը (քարտի համարը, քարտատիրոջ անունը, քարտի գործողության ժամկետը, և այլն) գրանցվում է կեղծ քարտի վրա:

Չստացված քարտերով իրականացվող զեղծարարություն. երբ զեղծարարն օգտագործում է փոստով քարտի ուղարկման ժամանակ գողացված քարտը:

Առանց քարտի ներկայացման միջավայրում իրականացվող զեղծարարություն. երբ զեղծարարությունն իրականացվում է իրական քարտի տվյալների օգտագործման միջոցով` ապրանքներ կամ ծառայություններ պատվիրելով փոստով, հեռախոսով, ինտերնետով կամ այլ միջավայրի օգնությամբ` առանց քարտի ներկայացման:

Այլ. այս տողը լրացվում է այն դեպքում, երբ զեղծարարությունն իրականացվել է վճարային քարտով, սակայն չկա վճարային քարտերով իրականացվող զեղծարարությունների ցանկում:

«Այլ վճարային գործիքներով իրականացվող զեղծարարություն». զեղծարարություն, որն իրականացվել է պարբերաբար վճարումների հանձնարարականի, վճարման պահանջագրի, ուղղակի դեբետագրման հանձնարարականի կամ այլ վճարային գործիքի միջոցով, որը չկա զեղծարարությունների դասակարգման տվյալ ցանկում:

«Ինտերնետ միջավայրում իրականացվող զեղծարարություն». զեղծարարություն, որն իրականացվել է` օգտագործելով ինտերնետ միջավայրը: Այն ընդգրկում է էլեկտրոնային առևտրի, «ֆիշինգ»-ի հետ կապված զեղծարարությունները, ինչպես նաև ցանկացած այլ զեղծարարություն, որն իրականացվել է ինտերնետի միջոցով, սակայն կապ չունի ինտերնետ-բանկ համակարգի հետ: Վերջինս դասվում է բանկային հեռակառավարման համակարգերում իրականացվող զեղծարարությունների շարքին, ունի մի փոքր այլ բնույթ և որոշակի առանձնահատկություններ:

Էլեկտրոնային առևտուր. ինտերնետ միջավայրում իրականացվող առևտուր: Այս հասկացության մեջ չեն ընդգրկվում ինտերնետ-բանկ համակարգում իրականացվող զեղծարարությունները:

«Ֆիշինգ»-ը ինտերնետ զեղծարարության տեսակ է, որը հնարավորություն է տալիս զեղծարարներին քարտապանի և նրա հաշվի վերաբերյալ ինֆորմացիա կորզել անօրինական ճանապարհով: «Ֆիշինգ» զեղծարարությունն իրականացվում է հետևյալ մեխանիզմով. քարտապանն իր բանկի կամ քարտային կազմակերպության անունից էլեկտրոնային հաղորդագրություն է ստանում ինտերնետից, որում քարտապանին խնդրում են, անվտանգության կանոններից ելնելով, վերահաստատել իրական քարտի վերաբերյալ ինֆորմացիան:

Այլ. այս տողը լրացվում է այն դեպքում, երբ զեղծարարությունն իրականացվել է ինտերնետ միջավայրում, սակայն չկա ինտերնետ միջավայրում իրականացվող զեղծարարությունների ցանկում: Այն ևս չի ընդգրկում ինտերնետ-բանկ համակարգում իրականացվող զեղծարարությունները:

«Բանկային հեռակառավարման համակարգերում իրականացվող զեղծարարություն». զեղծարարություն, որն իրականացվել է հեռախոսային բանկային հեռակա սպասարկման, ինտերնետ-բանկ, բանկ-հաճախորդ, մոբիլ հեռախոսով բանկային հեռակա սպասարկման կամ բանկային հեռակառավարման այլ համակարգերում: Սրանք բոլորն այն բանկային համակարգերն են, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդին կառավարել իրենց բանկային (այդ թվում` մետաղական) հաշիվները` չայցելելով բանկ կամ նրա բաժանմունք:

Հեռախոսային բանկային հեռակա սպասարկման համակարգը բանկային հեռակառավարման այնպիսի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել բանկային հաշիվը հեռախոսի միջոցով:

Բանկ-հաճախորդ համակարգը բանկային հեռակառավարման այնպիսի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել բանկային հաշիվը` համակարգչի և մոդեմի միջոցով առանձնացված (կամ կոմուտացվող) գծով միանալով բանկի սերվերներին (առանց ինտերնետին միանալու անհրաժեշտության):

Ինտերնետ-բանկ համակարգը բանկային հեռակառավարման այնպիսի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել բանկային հաշիվը ինտերնետի միջոցով: Այն բանկ-հաճախորդ համակարգից տարբերվում է հենց նրանով, որ բանկի հետ համագործակցության կազմակերպման համար օգտագործվում են ինտերնետի լայն հնարավորությունները:

Մոբիլ հեռախոսով բանկային հեռակա սպասարկման համակարգը բանկային հեռակառավարման այնպիսի համակարգ է, որը հնարավորություն է տալիս կառավարել բանկային հաշիվը մոբիլ հեռախոսի միջոցով:

Այլ. այս տողը լրացվում է այն դեպքում, երբ զեղծարարությունն իրականացվել է բանկային հեռակառավարման համակարգերում, սակայն չկա հեռակառավարման համակարգերում իրականացվող զեղծարարությունների վերոնշյալ ցանկում:

«Բանկում տեղի ունեցած և հայտնաբերված խարդախություններ, զեղծարարություններ, չարաշահումներ և նման այլ դեպքեր». այս տողը լրացվում է այն դեպքում, երբ տեղի են ունենում խարդախության, զեղծարարության, չարաշահման և նման այլ դեպքեր բանկի աշխատակիցների և/կամ բանկի հաճախորդների մասնակցությամբ:

«Այլ տեսակի զեղծարարություն». այս տողը լրացվում է այն դեպքում, երբ հայտնաբերված զեղծարարությունը չի դասվում զեղծարարության վերոնշյալ տեսակների շարքին, և իրենից ներկայացնում է այլ զեղծարարություն, որն ունի իր առանձնահատկությունները:

3) «Զեղծարարության օբյեկտի (գործիքի) վավերապայմանները» բաժնից պետք է ընտրվի և լրացվի միայն մեկ ենթաբաժին (3.1 կամ 3.2 կամ 3.3 կամ 3.4 կամ 3.5), որն առավել համապատասխանում է հաղորդվող զեղծարարության օբյեկտին (գործիքին): Այսինքն` եթե հաղորդվող զեղծարարությունը վճարային քարտերով իրականացվող զեղծարարություն է, ապա 3-րդ բաժնից պետք է լրացվեն միայն 3.1 ենթաբաժնի դաշտերը, եթե չեկերով` 3.2, եթե վճարման հանձնարարականներով` 3.3, եթե ինտերնետ և այլ նոր տեխնոլոգիաներով` 3.4, եթե որևէ այլ` 3.5: Մնացած չորս ենթաբաժինների դաշտերը չեն լրացվում:

 

(27-րդ կետ փոփ. 08.02.11 թիվ 27-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում