Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

3.3.10 «Դեբետագրվող հաշիվը» զեղծարարության ժամանակ կիրառված վճարման հանձնարարականում նշված ֆիզիկական կամ իրավաբանական այն անձի հաշվեհամարն է, ում հաշվից պետք է իրականացվի դրամական միջոցների փոխանցումը ստացողին:

3.3.11 «Միջնորդ բանկի (բանկերի) անվանումը» այն բանկերի ցուցակն է, որոնք հանդես են եկել որպես միջնորդ` վճարման հանձնարարականի փոխանցման գործընթացում:

3.3.12 «Շահառուի անունը (անվանումը)» զեղծարարության ժամանակ կիրառված վճարման հանձնարարականում նշված ֆիզիկական կամ իրավաբանական այն անձի անունն է կամ անվանումը, ով հանդես է գալիս վճարողի վճարման հանձնարարականի գումարի փոխանցման վերջնական հասցեատերը:

3.3.13 «Շահառուի բանկի (մասնաճյուղի) անվանումը» վճարողի վճարման հանձնարարականում նշված այն բանկի (մասնաճյուղի) անվանումն է`

ա. որում գտնվում է շահառուի` վճարողի վճարման հանձնարարականի համաձայն կրեդիտագրման ենթակա հաշիվը, կամ

բ. որը վճարողի վճարման հանձնարարականին համապատասխան պետք է վճարման հանձնարարականի գումարը վճարի շահառուին:

3.3.14 «Կրեդիտագրվող հաշիվը» զեղծարարության ժամանակ կիրառված վճարման հանձնարարականում նշված ֆիզիկական կամ իրավաբանական այն անձի հաշվեհամարն է, ով պետք է հանդես գա որպես փոխանցվող դրամական միջոցների ստացող:

3.3.15 «Գումարը (թվերով) և արժույթը» դաշտում բանկի աշխատողների կողմից թվերով պետք է լրացվի այն գումարը, որը զեղծարարության ժամանակ կիրառված վճարման հանձնարարականում նշված է որպես շահառուին վճարման ենթակա գումար:

3.3.16 «Արժույթը» դաշտում բանկի աշխատողների կողմից պետք է լրացվի այն գումարի արժույթը, որը զեղծարարության ժամանակ կիրառված վճարման հանձնարարականում նշված է որպես շահառուին վճարման ենթակա գումարի արժույթ:

3.3.17 «Գործարքի նպատակը» զեղծարարության ժամանակ կիրառված վճարման հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործարքի նպատակն է:

3.4) «Ինտերնետ և այլ նոր տեխնոլոգիաների համար» դաշտը լրացվում է այն դեպքում, երբ հաղորդվող զեղծարարությունը կատարվել է ինտերնետ և այլ նոր տեխնոլոգիաների միջոցով: Այն ներառում է ինտերնետ միջավայրում իրականացվող զեղծարարությունների և հեռակառավարման համակարգերում իրականացվող զեղծարարությունների տեսակները (տես դաշտ 2): Այլ տեսակի զեղծարարությունների համար այս դաշտը չի լրացվում:

3.4.1 «Անօրինական գործունեության իրականացման միջավայրի վերաբերյալ տվյալները» այն տվյալներն են, որոնք բնութագրում են, թե ինչ միջավայրում է տեղի ունեցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տվյալ զեղծարարությունը (ինտերնետ առևտուր, «ֆիշինգ», «նիգերյան նամակներ», ինտերնետ-բանկ համակարգ, բանկ-հաճախորդ համակարգ, բջջային կամ այլ հեռախոսով մատուցվող բանկային ծառայությունների համակարգ, ինտերնետ կամ հեռակառավարման այլ համակարգեր):

3.4.2 «Զեղծարարության առարկայի վերաբերյալ տվյալները» այն տվյալներն են, որոնք բնութագրում են տվյալ զեղծարարության առարկան, այսինքն` ինչն է հանդիսանում ինտերնետ կամ նոր տեխնոլոգիաներին բնորոշ միջավայրում իրականացվող զեղծարարության օբյեկտ (օրինակ` ինտերնետ առևտուր իրականացնելիս զեղծարարության առարկա է հանդիսացել քարտապանի հաշիվը, նրա անձնական տվյալները, «ֆիշինգ»-ի դեպքում` բանկային հաշիվը, «նիգերյան նամակների» դեպքում` հաճախորդը կորցրել է որոշակի գումար և այլն):

3.4.3 «Զեղծարարության իրականացման եղանակի և անօրինական գործունեության մեխանիզմների վերաբերյալ տվյալները» այն տվյալներն են, որոնք բնութագրում են, թե ինչպես է իրականացվել զեղծարարությունը, այսինքն` ինչ միջոցով են զեղծարարին հասանելի դարձել քարտապանի անձնական և նրա հաշիվների վերաբերյալ տվյալները ինտերնետով զեղծարարություն իրականացնելու համար (օրինակ` տվյալների հափշտակում ինտերնետով գործարքների իրականացման ժամանակ ինչ-որ ծրագրերով կամ ալգորիթմներով, բանկի կամ պրոցեսինգային կենտրոնի տվյալների բազային հասանելիության ապահովում, տեղեկատվության ստացում ոչ վիրտուալ միջավայրից և այլն):

3.4.4 «Անօրինական գործունեության իրականացման ընթացքում կիրառվող/օգտագործվող գործիքների/միջոցների վերաբերյալ տվյալները» այն տվյալներն են, որոնք բնութագրում են ինտերնետ կամ նոր տեխնոլոգիաներին բնորոշ միջավայրում իրականացվող զեղծարարության ժամանակ օգտագործված գործիքները կամ միջոցները (օրինակ` բանկային հաշիվ, վճարային քարտ, էլեկտրոնային չեկ, էլեկտրոնային փող, էլեկտրոնային վճարման հանձնարարական և այլն):

3.4.5 «Համակարգչային տեղեկատվության անօրինական օգտագործման հետքերի վերաբերյալ տվյալները» այն տվյալներն են, որոնք կարող են պահպանված լինել համակարգչի կամ էլեկտրոնային նամակների մեջ (օրինակ` «նիգերյան նամակների» դեպքում զեղծարարների հետ հաղորդակցման որոշակի տվյալներ, էլեկտրոնային փոստի հասցեներ, տվյալների բազային անօրինական հասանելիության դեպքում` համակարգչի տվյալների որոշակի հետքեր և այլն):

3.4.6 «Այլ տեղեկատվություն» տողում պետք է լրացվի ցանկացած այլ տեղեկատվություն, որը կնկարագրի ինտերնետում կամ նոր տեխնոլոգիաներին բնորոշ միջավայրում իրականացվող զեղծարարության ժամանակ կիրառված գործիքների, միջոցների վերաբերյալ տվյալներ:

3.5) «Բանկում տեղի ունեցած և հայտնաբերված խարդախություններ, զեղծարարություններ, չարաշահումներ և նման այլ դեպքերի համար» դաշտը լրացվում է այն դեպքում, երբ խարդախություններ, զեղծարարություններ, չարաշահումներ և նման այլ դեպքերը տեղի են ունենում բանկի աշխատակիցների և/կամ բանկի հաճախորդների մասնակցությամբ:

3.5.1 «Բանկի պատասխանատու աշխատակցի վերաբերյալ տվյալները» տողում լրացվում են այն աշխատակիցների անունը, ազգանունը, պաշտոնը, անձնագրի սերիան, համարը, տրման ամսաթիվը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել նման դեպքերին կամ պատասխանատու են եղել դրանց կանխման համար:

3.5.2 «Հաճախորդի վերաբերյալ տվյալներ» տողում լրացվում են այն հաճախորդների անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը, տրման ամսաթիվը, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել նման դեպքերին կամ դարձել են դրանց զոհը:

3.5.3 «Խարդախության, զեղծարարության, չարաշահման դեպքի նկարագրությունը» տողում համառոտ ներկայացվում է տվյալ դեպքը:

3.5.3 «Դեպքի արդյունքում կրած վնասը» տողում նշվում է խարդախության, զեղծարարության, չարաշահման և նման այլ դեպքերի արդյունքում բանկի կողմից կրած վնասը (գումարը նշել թվերով, դրամային արտահայտությամբ):

3.6) «Այլ գործիքների և վճարահաշվարկային ծառայությունների համար» դաշտը լրացվում է բոլոր մնացած այն դեպքերում, երբ հաղորդվող զեղծարարությունը չի դասվում 3.1, 3.2, 3.3 և 3.4 դաշտերին: Այս դաշտում պետք է լրացվեն զեղծարարության տվյալ օբյեկտի (գործիքի)` բանկին հայտնի բոլոր վավերապայմանները:

4) «Զեղծարարության մասին արձանագրման (դիմումի) առկայությունը» տողում բանկը պետք է տեղեկացնի, թե ինչի հիման վրա է արձանագրվել զեղծարարության փաստը:

5) «Զեղծարարության արձանագրման ամսաթիվը» այն ամսաթիվն է, երբ արձանագրվել է զեղծարարության փաստը բանկի կողմից:

6) «Զեղծարարության հայտնաբերման վայրը» այն տեղն է (ֆիզիկական հասցեն) և/կամ միջավայրը (ինտերնետ, բանկոմատ, քարտային հաշվի քաղվածք, բանկային մենեջմենթ, պրոցեսինգային կենտրոն, միջազգային վճարային համակարգ, և այլն), որտեղ հայտնաբերվել է զեղծարարության փաստը կամ փորձը:

7) «Զեղծարարությունը հայտնաբերողի մասին տվյալները» տողում պետք է լրացվեն այն անձի մասին տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը, հասցեն և այլ անհրաժեշտ տվյալներ), ով տիրապետում է տվյալ զեղծարարության մասին որոշակի տեղեկատվության:

8) «Զեղծարարության գործիքի առգրավման վայրը» վերաբերում է այն դեպքերին, երբ տեղի է ունեցել զեղծարարության գործիքի փաստացի առգրավում իրավապահ մարմինների, բանկի աշխատակիցների, առևտրի և սպասարկման կետերի աշխատողների, բանկոմատների կողմից: Այս դաշտում պետք է լրացվի, թե ում կողմից է առգրավվել զեղծարարության գործիքը (բանկի կամ նրա բաժանմունքի աշխատողների, իրավապահ մարմինների, առևտրի և/կամ սպասարկման կետի աշխատողների, բանկոմատների) և առգրավման վայրի հասցեն:

9) «Առգրավման ամսաթիվը» այն ամսաթիվն է, երբ տեղի է ունեցել զեղծարարության գործիքի փաստացի առգրավում իրավապահ մարմինների, բանկի աշխատակիցների, առևտրի և սպասարկման կետերի աշխատողների, բանկոմատների կողմից:

10) «Անօրինական օգտագործման տեղերը» բոլոր այն տեղերն են, որտեղ իրականացվել են տվյալ զեղծարարության առարկայի նկատմամբ անօրինական գործունեություն կամ նման փորձեր:

11) «Անօրինական օգտագործման ընթացքում կիրառվող սարքը (սարքերը, միջոցները)» այն սարքն է կամ միջոցը (ԱԳՄ, ՊՈՍ-տերմինալ, տեղեկատվություն կարդացող և/կամ ձայնագրող սարք, բջջային հեռախոս և այլն), որի միջոցով իրականացվել է տվյալ զեղծարարությունը:

12) «Անօրինական կատարված գործարքների ժամանակ օգտագործված գումարի և արժույթի վերաբերյալ տվյալները» զեղծարարության ժամանակ կատարված բոլոր գործառնությունների արդյունքում կրած վնասի դրամային արտահայտությունն է ըստ յուրաքանչյուր գործառնության, ինչպես նաև այն արժույթը, որն ընտրել է զեղծարարն իր անօրինական գործունեության ընթացքում: Այս դաշտը կարող է չլրացվել, եթե լրացված են հաշվետվության 3.27 և 3.3.15 դաշտերը:

13) «Կեղծիքների բնութագիրը» դաշտում պետք է բնութագրվեն զեղծարարության ժամանակ կիրառված վճարային գործիքի, ինչպես նաև այլ փաստաթղթերի բոլոր այն վավերապայմանները, տվյալները կամ դաշտերը, որոնք ենթարկվել են ամբողջական կամ մասնակի կեղծման:

14) «Անօրինական կատարված գործարքների վերաբերյալ այլ տվյալներ» դաշտում պետք է լրացվեն անօրինական կատարված գործարքների, կասկած հարուցող անձանց, ինչպես նաև ցանկացած այլ տվյալները, որոնք չեն ընդգրկվել նախորդ դաշտերում, սակայն կարող են էական նշանակություն ունենալ զեղծարարության ամբողջական պատկերը կազմելու համար (օրինակ` մարդկանց սուբյեկտիվ կարծիքը անօրինական կատարված գործարքների առանձնահատկությունների, դրանց միջև կապի վերաբերյալ և այլն):

15) «Զեղծարարության դեպքի համառոտ բնութագիրը» դաշտը նախատեսված է զեղծարարության դեպքի համառոտ բնութագրման համար, և, ըստ էության, ենթադրում է ինչպես բանկի կողմից հաշվետվության հետ միասին զեղծարարության ենթարկված սուբյեկտի դիմումի պատճենի տրամադրում, այնպես էլ բանկի աշխատողների մասնագիտական կարծիքը կատարված զեղծարարության վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում կարող են ավելացվել լրացուցիչ էջեր):

16) «Դիմե՞լ եք արդյոք իրավապահ մարմիններին» տողում բանկի աշխատողները պետք է տեղեկացնեն, արդյո՞ք դիմել են նրանք իրավապահ մարմիններին զեղծարարության դեպքի բացահայտման համար, թե նախընտրել են լուծել այն ինքնուրույն: Այս դաշտում պետք է ընտրել և նշել այո կամ ոչ:

17) «Զեղծարարության բացահայտման աշխատանքների ընթացիկ իրավիճակը» դաշտում պետք է լրացվի, թե որ փուլում են գտնվում զեղծարարության բացահայտման աշխատանքները, և ինչպիսին է իրավիճակը հաշվետվության լրացման պահի դրությամբ:

18). «Համագործակցող այլ մարմինների մասին տվյալներ» տողը պետք է լրացվի այն դեպքում, երբ բանկը տվյալ զեղծարարության բացահայտման համար համագործակցում է նաև այլ մարմինների կամ կազմակերպությունների հետ (օրինակ` ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային Կենտրոնական Բյուրոյի, ԱրՔա-ի, Վիզա-ի, ՄաստերՔարդ-ի, բանկերի, ինչպես նաև այլ մարմինների և փորձագետների հետ):

(27-րդ կետ փոփ. 08.02.11 թիվ 27-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

28. Թիվ 29 հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային պարբերականությամբ, մասնաճյուղ ունեցող բանկերի կողմից:

Սույն հաշվետվության իմաստով «Նշանակալի մասնաճյուղ» է համարվում այն մասնաճյուղը, որի ակտիվները կազմում են բանկի կոնսոլիդացված ընդհանուր ակտիվների հինգ տոկոսը (5%) կամ ավելին, ինչպես նաև այն մասնաճյուղը, որի կողմից ներգրավված ավանդները (գումարային արտահայտությամբ) կազմում են բանկի կողմից ներգրավված ավանդների հինգ տոկոսը (5%) կամ ավելին: Սույն հաշվետվության իմաստով ավանդ են համարվում բանկային հաշիվները, ցպահանջ և ժամկետային ավանդները, ինչպես նաև մետաղական հաշիվները:

Հաշվետվության մեջ բանկի կողմից նշվում են իր բոլոր արտերկրյա մասնաճյուղերը` ակտիվների չափի նվազման կարգով:

Հաշվետվության մեջ վարկերը և ավանդները ընդգրկվում են համախառն հաշվեկշռային մնացորդներով:

«Գտնվելու վայրը» սյունակում նշվում են քաղաքը և մարզը, իսկ արտերկրյա մասնաճյուղերի համար` քաղաքը և երկիրը:

Մասնաճյուղերում բացված ավանդների մեջ ներառվում են հաճախորդների կողմից բացված բոլոր տիպի ավանդները, բանկային և մետաղական հաշիվները:

«Մասնաճյուղի կառավարչի անունը և նշանակման ամսաթիվը» սյունակում նշանակման ամսաթիվ է հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից մասնաճյուղի կառավարչի գրանցման օրը:

Մասնաճյուղի աշխատակիցների քանակը (մասնաճյուղի ղեկավարները ներառյալ)» սյունակում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում մասնաճյուղի որոշակի և անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող աշխատակիցների միջին օրական թվաքանակը: Աշխատակիցների միջին օրական թվաքանակը հաշվարկելու համար աշխատողների թվաքանակը ըստ օրերի գումարվում են և բաժանվում օրացուցային օրերի վրա: Ընդ որում, հաշվարկի մեջ ներառվում են միայն այն որոշակի ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող աշխատողները, որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետը ներառում է տվյալ եռամսյակն ամբողջությամբ:

«Մասնաճյուղի եկամուտները» և «Մասնաճյուղի ծախսերը» ներկայացվում են կուտակային` տարվա սկզբից մինչև հաշվետվության ներկայացման օրը:

(28-րդ կետ փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 08.02.11 թիվ 27-Ն, 29.05.12 թիվ 144-Ն որոշումներ)

29. Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» հաշվետվության մեջ լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տեղադրված և գործող բոլոր ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն նշվում ՊՈՍ-տերմինալների և իմպրինտերների վերաբերյալ տվյալները: Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր ամսվա համար: Ներկայացվող տվյալներում հաշվի են առնվում հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները կապված ինքնասպասարկող սարքերի տեղադրման, տեղափոխման, փոխարինման կամ շահագործման դադարեցման հետ:

Թիվ 30 «Շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է «1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր», «2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդեր», և «3. Տեղադրման վայրի նկարագրություն» աղյուսակներից:

«1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակում ընդգրկվում են հաշվետու ամսվա վերջի դրությամբ բանկի կողմից շահագործվող, այդ թվում` փոխարինված (արդեն նշված հասցեում շահագործվող ինքնասպասարկող սարքերի փոխարինումը նորով) կամ նոր հասցե տեղափոխված և արդեն նոր տեղադրված` շահագործման հանձնված ինքնասպասարկող սարքերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1) «1. Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակի «ինքնասպասարկող սարքերի շահագործման/գտնվելու վայրի հասցեն» սյունակում նշվում է հաշվետու ամսվա ընթացքում տեղադրված և շահագործվող ինքնասպասարկող սարքի գտնվելու վայրի հասցեն: «Ինքնասպասարկող սարքավորման շահագործման գտնվելու վայրի հասցեն» սյունակը բաժանված է երեք ենթասյունների` «Երևանի, մարզերի կամ տարածաշրջանի կոդը», «Քաղաք/գյուղ» և «Փողոց», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

ա. «Երևանի, մարզերի կամ տարածաշրջանի կոդը» սյունակում լրացվում է սույն հաշվետվության «2. Երևանի, մարզերի և տարածաշրջանի կոդերը» աղյուսակում ներկայացված համապատասխան մարզի, Երևանի (Հայաստանի Հանրապետության մարզերի մարզկենտրոնների, քաղաքային կամ գյուղական համայնքների, Երևանի վարչական շրջանների) կամ տարածաշրջանի համար սահմանված կոդը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,

բ. «Քաղաք/գյուղ» սյունակում լրացվում է այն քաղաքի, գյուղի անվանումը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,

գ. «Փողոց» սյունակում լրացվում է այն փողոցի անվանումը, տան, շենքի, բնակարանի համարը, որտեղ տեղադրվել է տվյալ ինքնասպասարկող սարքը,

2) «Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ շահագործվող ինքնասպասարկող սարքեր» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

ա. «Տեղադրման տարածքի նկարագրություն» սյունակը բաժանված է երկու ենթասյունների` «Տեղադրման տարածքը» և «Տեղադրման վայրը», որոնք լրացվում են հետևյալ կերպ.

1 «Տեղադրման տարածքը» սյունակում լրացվում է սույն հաշվետվության «3. Տեղադրման վայրի նկարագրություն» աղյուսակում ներկայացված համապատասխան ինքնասպասարկող սարքի տեղադրման վայրի վերաբերյալ տեղեկատվություն, ըստ նշված դասակարգման: Օրինակ` եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքում, ապա ընտրվում է «Մեծածախ և մանրածախ առևտուր (սուպերմարկետ, խանութ, շուկա)» դասակարգիչը և այլ:

2 «Տեղադրման վայրը» սյունակում լրացվում է ինքնասպասարկող սարքի տեղադրման եղանակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է, ըստ նշված հետևյալ դասակարգման` «Ներսում», «Դրսում» և «Միջպատային»: Օրինակ` եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է որևէ խանութի տարածքի ներսում, ապա ընտրվում է «Ներսում» դասակարգիչը, կամ, եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է բանկի «Կենտրոն» մասնաճյուղի արտաքին պատին` ապա ընտրվում է «Միջպատային» դասակարգիչը, իսկ, եթե ինքնասպասարկող սարքը տեղադրվել է հատուկ պատրաստված կրպակի տարածքում` ապա ընտրվում է «Դրսում» դասակարգիչը,

բ. «Ինքնասպասարկող սարքի արտադրողը, մակնիշը» սյունակում նշվում է տվյալ ինքնասպասարկող սարքի արտադրող կազմակերպության անվանումը և այդ սարքի մակնիշը,

գ. «ինքնասպասարկող սարքի տեսակը, ըստ ֆունկցիոնալ խմբավորման» սյունակում լրացվում է ինքնասպասարկող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է, ըստ նշված հետևյալ դասակարգման` «ԷԳ», «ԱԳՄ», «ԱՓՄ», «ՎՏ» և «ԲԱՄ»: Որտեղ լրացվում է «ԷԳ», եթե տեղադրված սարքը` էլեկտրոնային գանձապահ սարքն է, կամ լրացվում է «ԱԳՄ», եթե տեղադրված սարքը` ավտոմատ գանձման մեքենա է, կամ լրացվում է «ԱՓՄ», եթե տեղադրված սարքը` արժույթի փոխանակման մեքենա է, կամ լրացվում է «ՎՏ», եթե տեղադրված սարքը` վճարումների ընդունման տերմինալ է, կամ լրացվում է «ԲԱՄ», եթե տեղադրված սարքը` բանկային ավտոմատացված մեքենա է,

դ. «Վերաշրջանառության մոդուլի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը, այն դեպքում, երբ սարքը հագեցած է վերաշրջանառության մոդուլով, և «Ոչ» տողը, այն դեպքում, երբ սարքը նման մոդուլով հագեցած չէ,

ե. «Արտարժույթի փոխանակման գործառույթի առկայություն» սյունակում նշվում է «Այո» տողը այն դեպքում, երբ սարքի միջոցով կարող է փոխարկվել արտարժույթ, և «Ոչ» տողը այն դեպքում, երբ սարքի միջոցով չի կարող փոխարկվել արտարժույթ,

զ. «Շահագործման հանձնման ամսաթիվը (օր/ամիս/տարի)» սյունակում նշվում է տվյալ հասցեում ինքնասպասարկող սարքի շահագործումը սկսելու ամսաթիվը, երբ այն պատրաստ է գործառնություններ իրականացնելու համար,

է. «Որպես սպասարկման կետ ինքնասպասարկող սարքը նույնականացնող կոդը» սյունակում նշվում է կազմակերպության կողմից տեղադրված ինքնասպասարկող սարքը, որպես սպասարկման կետ նույնականացնելու նպատակով տրամադրված կոդը,

ը. «Տեսախցիկների քանակը» սյունակում նշվում է համապատասխան տեղեկատվություն ինքնասպասարկող սարքի տեղադրման տարածքի և գործարքի նկարահանման նպատակով տեղադրված տեսախցիկների քանակի վերաբերյալ` թվերով:

(29-րդ կետը փոփ. 29.05.12 թիվ 144-Ն, 16.05.17 թիվ 111-Ն որոշումներ)

 

30. Թիվ 31 հաշվետվությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «Վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկվող սարքավորումների, ինչպես նաև վճարային քարտերով կատարված գործառնությունների վերաբերյալ» հաշվետվությունը լրացվում և ներկայացվում է ամսական կտրվածքով և բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվության մեջ ընդգրկվում են տվյալներ` կապված հաշվետու բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերի տեսակների, վճարային քարտ սպասարկող սարքավորումների տեղադրման վայրի, ինչպես նաև հայաստանյան և արտասահմանյան բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում վճարային քարտերով կատարված գործառնությունների հետ:

1) Հաշվետվության առաջին` «ՀՀ բանկերի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտեր» աղյուսակում լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ հաշվետու բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտերի վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ` տեղեկատվության պահպանման (գրառման) տեսակի, քարտապանների, վճարման սխեմայի և վճարային համակարգի, գումարի և քանակի: Ընդ որում.

ա. «Տեղեկատվության պահպանման տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման, ընտրելով համապատասխան տողը.

աա. «մագնիսական ժապավենով», եթե վճարային քարտը թողարկվել է միայն մագնիսական ժապավենի առկայությամբ,

աբ. «հիբրիդ», եթե վճարային քարտը թողարկվել է մագնիսական ժապավենի և չիպի միաժամանակյա առկայությամբ,

ագ. «միկրոպրոցեսորային», եթե վճարային քարտը թողարկվել է չիպի առկայությամբ,

ադ. «միկրոպրոցեսորային (NFC), եթե թողարկված վճարային քարտը սարքինացված է NFC ընթերցող տվիչով,

աե. «վիրտուալ», եթե վճարային քարտը թողարկվել է բացառապես վիրտուալ (ինտերնետ) միջավայրում օգտագործման համար:

բ. «Քարտապանների տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման, ընտրելով համապատասխան տողը` «ֆիզիկական անձ» կամ «իրավաբանական անձ/անհատ ձեռներեց», եթե վճարային քարտը թողարկվել է ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի/անհատ ձեռնարկատիրոջ համար համապատասխանաբար:

գ. «Վճարային քարտի վճարման տեսակ/սխեմա» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի սխեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը` «դեբետային», «հաշվարկային» և «վարկային», եթե վճարային քարտը թողարկվել է դեբետային, հաշվարկային կամ վարկային սխեմայով համապատասխանաբար:

Ընդ որում` այն դեպքում, երբ քարտապանին պատկանող դրամական միջոցների սահմաններում գործառնություններ իրականացնելուց բացի քարտապանը կարող է իրականացնել գործառնություններ նաև փաստացի տրամադրված վարկի (օվերդրաֆտի) հաշվին, ապա այդ վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «հաշվարկային» քարտ: Այն դեպքում, երբ քարտապանը կարող է վճարային քարտով գործառնություններ իրականացնել միայն վերջինիս պատկանող դրամական միջոցների սահմաններում, և քարտապանին փաստացի չի տրամադրվել վարկ (օվերդրաֆտ), ապա վճարային քարտը ենթակա է դասակարգման որպես «դեբետային» քարտ:

դ. «Վճարային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է` «Արքա», «Վիզա», «Մաստերքարտ» և այլ, ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտը թողարկվել է Արքա Վիզա, Մաստերքարտ և այլ համակարգի ապրանքանիշի տակ: Ընդ որում` «բանկի ներքին» տողը նշվում է, եթե վճարային քարտը թողարկվել է բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե վճարային քարտը թողարկվել է մեկից ավելի վճարային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ:

ե. «Գումար» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ թողարկված/տրամադրված վճարային քարտերին առկա և քարտապանին հասանելի միջոցների վերաբերյալ տեղեկատվություն (հազ. ՀՀ դրամ): Ընդ որում` արտարժույթով թողարկված/տրամադրված քարտերի դեպքում գումարը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված` արտահայտված ՀՀ դրամով:

զ. «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ թողարկողի կողմից տրամադրված վճարային քարտերի փաստացի քանակը (բացարձակ արժեք):

2) Հաշվետվության երկրորդ` «2. Վճարային քարտի սպասարկման սարքավորումներ/միջոցներ» աղյուսակում լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ բանկի կողմից տեղադրված վճարային քարտեր սպասարկող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ` սպասարկման սարքավորման/միջոցի տեղադրման վայրի, սարքավորման տեսակի, սարքավորման/միջոցի օգտագործման ձևի և սարքավորման/միջոցի օգտագործման վայրի, քանակի: Ընդ որում.

ա. «Սպասարկման սարքավորման/միջոցի տեղադրման վայր» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջի դրությամբ տեղադրված վճարային քարտ սպասարկող սարքավորումների վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` ընտրելով համապատասխան տողը:

բ. «Սարքավորման տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից տեղադրված վճարային քարտ սպասարկող սարքավորման տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը նախատեսված/հաշվառված է վճարային քարտը վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկելու համար:

գ. «Սարքավորման/միջոցի օգտագործման ձև» սյունակում ներկայացվում է բանկի կողմից վճարային քարտ սպասարկող սարքավորման օգտագործման ձևի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` «միանձնյա օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը պատկանում է հաշվետու բանկին` անկախ այն հանգամանքից, թե տվյալ սարքը օգտագործվում է համատեղ այլ բանկի հետ, իսկ «համատեղ օգտագործվող» տողը լրացվում է, եթե տվյալ սարքը օգտագործվում է հաշվետու բանկի և այլ բանկի հետ համատեղ և չի պատկանում հաշվետու բանկին:

դ. «Սարքավորման/միջոցի օգտագործման երկիր» սյունակում ներկայացվում է բանկի կողմից վճարային քարտ սպասարկող սարքավորման օգտագործման երկրի վերաբերյալ տեղեկատվություն, որը լրացվում է ըստ նշված դասակարգման` ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` վճարային քարտ սպասարկող սարքավորման օգտագործման երկիր է համարվում տվյալ սարքավորման տեղադրման/գտնվելու երկիրը, իսկ «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տերմինալով գործարք կատարելու դեպքում նշվում է վիրտուալ (ինտերնետ) միջավայր:

ե. «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից հաշվետու ամսվա վերջի դրությամբ հաշվետու բանկի կողմից շահագործվող վճարային քարտ սպասարկող սարքավորումների փաստացի քանակը (բացարձակ արժեք):

3) Հաշվետվության երրորդ` «3. ՀՀ տարածքում գործող բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտերով կատարված գործառնություններ» աղյուսակում լրացվում է բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում, վիրտուալ միջավայրում կամ և արտասահմանում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն` տարանջատված ըստ վճարային քարտով կատարված գործառնության սպասարկման սարքավորման/միջոցի, վճարային քարտի վճարման տեսակի/սխեմայի, վճարային քարտով կատարված գործառնության տեսակի, գործառնության կատարման երկրի, վճարման ենթակա ծառայության տեսակի և համապատասխան վճարային համակարգի, գումարի և քանակի: Ընդ որում.

ա. «Գործառնության սպասարկման սարքավորում/միջոց» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկած/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքավորման տեսակի վերաբերյալ տեղեկատվություն` ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տողը լրացվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքավորման միջոցով, իսկ «բանկի գործառնական օր/հաշվառման համակարգ» տողը լրացվում է, եթե տվյալ միջոցների ստացման աղբյուր է հանդիսացել բանկի գործառնական օր կամ հաշվառման համակարգում (ներքին համակարգ) միջոցների առկայությունը: Օրինակ` քարտապանին աշխատավարձի վճարումը կամ կրթաթոշակի, կենսաթոշակի, նպաստի և այլ տիպի սոցվճարների վճարումը կատարվել է բանկի ներքին համակարգում համապատասխան գործողությունների կատարման արդյունքում` քարտապանին միջոցները հասանելի դարձնելու միջոցով:

բ. «Վճարային քարտի վճարման տեսակ/սխեմա» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտի սխեմայի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե հաշվետու ամսվա ընթացքում գործառնությունը կատարվել է դեբետային, հաշվարկային կամ վարկային սխեմայով թողարկված վճարային քարտերով համապատասխանաբար:

գ. «Գործառնության եղանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե վճարային քարտով կատարվել է կանխիկացման, միջոցների կանխիկ եղանակով մուտքագրման, միջոցների անկանխիկ եղանակով մուտքագրման, վճարման կամ փոխանցման գործառնություն համապատասխանաբար: Ընդ որում, միջոցների կանխիկ եղանակով մուտքագրման համար հիմք է հանդիսանում միջոցների մուտքագրումը կանխիկ եղանակով նախաձեռնելը:

դ. «Գործառնության կատարման երկիր» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության կատարման երկրի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե գործառնությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, վիրտուալ միջավայրում կամ արտասահմանում համապատասխանաբար:

ե. «Ծառայության տեսակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված/տրամադրված վճարային քարտով, սահմանված ծառայությունների դիմաց հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` նշվում է.

եա. «կոմունալ վճարումներ», եթե վճարումը կատարվել է կոմունալ ծառայությունների դիմաց.

եբ. «վարկի մարում», եթե կատարվել է վարկի մարմանն ուղղված վճարում.

եգ. «պետական բյուջե ուղղված վճարում», եթե վճարումը կատարվել է հարկերի, տուրքերի կամ տուգանքների դիմաց.

եդ. «ԱՊՊԱ/ապահովագրություն», եթե վճարումը կատարվել է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրման կամ այլ տեսակի ապահովագրության դիմաց.

եե. «հաշվի ամրագրում/փոխանցում», եթե կատարվել է քարտային հաշվի ամրագրում կանխիկ կամ անկանխիկ եղանակով.

եզ. «քարտից քարտ փոխանցում», եթե քարտային հաշվից կատարվել է փոխանցում քարտային հաշվին.

եէ. «դրամական համակարգեր», եթե քարտային հաշվից կատարվել է փոխանցում առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգերին կամ առանց բանկային հաշվի բացման դրամական միջոցների փոխանցման համակարգերից կատարվել է փոխանցում քարտային հաշվին.

եը. «ապրանքի/ծառայության դիմաց վճարում», եթե վճարումը կատարվել է ապրանքի ձեռքբերման կամ մատուցված ծառայության դիմաց.

եթ. «կանխիկի ստացում», եթե կատարվել է կանխիկացման գործառնություն.

եժ. «սոցվճար», եթե կատարվել է նպաստի, կրթաթոշակի, կենսաթոշակի կամ պետության կողմից սահմանված, քարտապանին ուղղված այլ սոցվճարներ.

եժա. «աշխատավարձ», եթե քարտապանի հաշվին փոխանցվել է աշխատավարձ.

եժբ. «այլ վճարում», եթե կատարվել է վերը նշված ցանկում չնշված ծառայության դիմաց:

զ. «Վճարային համակարգ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է` «Արքա», «Վիզա», «Մաստերքարտ» և այլ, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել Արքա, Վիզա, Մաստերքարտ և այլ համակարգի ապրանքանիշի տակ: Ընդ որում` «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել վճարային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ:

է. «Գումար» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների գումարի վերաբերյալ տեղեկատվություն (հազ. ՀՀ դրամ): Ընդ որում` արտարժույթով թողարկված/տրամադրված քարտերով գործառնություններ կատարելու դեպքում, գումարը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված` արտահայտված ՀՀ դրամով:

ը. «Քանակ» սյունակում ներկայացվում է բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների քանակի վերաբերյալ տեղեկատվություն (բացարձակ արժեք):

4) Հաշվետվության չորրորդ` «4. Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով ՀՀ տարածքում կատարված գործառնություններ» աղյուսակում լրացվում է արտասահմանյան բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով հաշվետու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, տարանջատված ըստ` վճարային քարտով կատարված գործառնության սպասարկման սարքավորման/միջոցի, վճարային քարտի վճարման տեսակի/սխեմայի, վճարային քարտով կատարված գործառնության տեսակի, վճարման ենթակա ծառայության տեսակի և համապատասխան վճարային համակարգի, գումարի և քանակի: Ընդ որում.

ա. «Գործառնության սպասարկման սարքավորում/միջոց» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում գործառնության կատարման ժամանակ կիրառվող սարքավորման տեսակի վերաբերյալ տեղեկատվություն` ընտրելով համապատասխան տողը: Ընդ որում` «վիրտուալ ՊՈՍ (PՕS)» տողում լրացվում է, եթե տվյալ գործառնությունը կատարվել է վիրտուալ (ինտերնետ) միջավայրում բանկի կողմից սպասարկման համար նախատեսված/հաշվառված սարքավորման միջոցով:

բ. «Գործառնության եղանակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության տեսակի վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը, եթե արտասահմանյան բանկի վճարային քարտով կատարվել է կանխիկացման, կանխիկի մուտքագրման, վճարման կամ փոխանցման գործառնություն համապատասխանաբար:

գ. «Ծառայության տեսակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով սահմանված ծառայությունների դիմաց հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն, ընտրելով համապատասխան տողը` համաձայն սույն հաշվետվության երրորդ աղյուսակի 5-րդ սյունակի լրացման սկզբունքի:

դ. «Վճարային համակարգ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվություն, որտեղ նշվում է` «Վիզա», «Մաստերքարտ» և այլ, ընտրելով համապատասխան տողը, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել Վիզա, Մաստերքարտ և այլ համակարգի ապրանքանիշի տակ: Ընդ որում` «բանկի ներքին» տողը նշվում է, եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել արտասահմանյան բանկի ներքին համակարգի ապրանքանիշի տակ և «համատեղված», եթե հաշվետու ամսվա ընթացքում սպասարկված վճարային քարտը թողարկված է եղել վճարային համակարգերի համատեղ ապրանքանիշերի տակ:

ե. «Գումար» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության գումարի վերաբերյալ տեղեկատվություն (հազ. ՀՀ դրամ): Ընդ որում` արտարժույթով թողարկված/տրամադրված քարտերով գործառնություններ կատարելու դեպքում, գումարը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով հաշվարկված` արտահայտված ՀՀ դրամով:

զ. «Քանակ» սյունակում ներկայացվում է արտասահմանյան բանկի կողմից թողարկված վճարային քարտով հաշվետու ամսվա ընթացքում կատարված գործառնության քանակի վերաբերյալ տեղեկատվություն (բացարձակ արժեք):

(30-րդ կետ փոփ. 18.11.08 թիվ 314-Ն, 16.12.14 թիվ 350-Ն, 16.05.17 թիվ 111-Ն որոշումներ)

30.1. (30.1-ին կետն ուժը կորցրել է 29.05.12 թիվ 144-Ն որոշում)

(30.1-րդ կետը լրաց. 08.09.09 թիվ 264-Ն, 11.01.11 թիվ 3-Ն որոշումներ)

31. Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման վերահսկողը հաշվետվությունների պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող կետերի վերաբերյալ, ինչպես նաև առանձին վերահսկողական նպատակներից ելնելով, բանկերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

Բանկը ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ներկայացնում է ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները:

Հաշվի առնելով բանկի գտնվելու վայրը` բանկին ծանուցումը կարող է տրվել հեռախոսի (հեռախոսագրի), Սի-Բի-Էյ-նեթ համակարգի կամ կապի` սահմանված այլ պահուստային միջոցներով:

Ծանուցմամբ բանկի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում` պարզաբանումներ տալու համար:

Ծանուցումը ստորագրվում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից:

Ծանուցման արդյունքում տրամադրված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

(31-րդ կետը լրաց. 27.01.09 թիվ 24-Ն որոշում)

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում