Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ...

 

 

050.0050.110308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05008073

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2008 թվականի թիվ 50-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

32. Ձև թիվ 32 հաշվետվությունը նախատեսված է շուկայում արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների, ինչպես նաև միջբանկային վարկերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման համար: Հաշվետվությունը բաղկացած է 17 աղյուսակներից` համաձայն սույն որոշման Հավելվածի, որոնք լրացվում են այն բանկերի կողմից, որոնք ներդրումային ծառայություններ մատուցող անձ չեն հանդիսանում, բացառությամբ «Հաշվետու անձի կողմից իրականացված Հայաստանի Հանրապետության միջբանկային վարկային գործարքների վերաբերյալ» Աղյուսակ 17-ի, որը պարտադիր լրացվում է բոլոր բանկերի կողմից: Հաշվետվության Աղյուսակներ 1-ից 16-ը լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի հաշվետվություն թիվ 6-ի համապատասխանաբար Աղյուսակներ 1-ից 16-ի լրացման հրահանգի: Հաշվետու բանկերը սույն կետով նախատեսված հաշվետվությունը չեն ներկայացնում ոչ օտարերկրյա ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով և (կամ) ներդրումային ծառայություններ մատուցող անձանց հետ արժեթղթերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքված գործարքների և մարման գործարքների համար:

Հաշվետվությունում լրացվում են հաշվետվության ներկայացման օրվան նախորդող օրվա ժամը 16:00-ից մինչև հաշվետվության ներկայացման օրվա ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում հաշվետու բանկի կողմից կնքված գործարքների, ինչպես նաև կնքված վարկային պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում, 17-րդ աղյուսակում լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կնքված միջբանկային վարկերի վերաբերյալ գործարքների մասին տվյալները: 17-րդ աղյուսակում ներկայացվում է տեղեկատվություն միայն կարգավորվող շուկայից դուրս կնքված գործարքների վերաբերյալ: Կարգավորվող շուկայում կնքվող գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը 17-րդ աղյուսակում չի արտացոլվում:

Սույն կետով նախատեսված հաշվետվության 17-րդ աղյուսակի սյունակները լրացվում են հետևյալ լրացման կանոններին համապատասխան.

ա. «Գործարքի նույնականացուցիչ համարը» սյունակում նշվում է բանկի կողմից վարվող գործարքների ներքին գրանցամատյաններում տվյալ գործարքին տրված նույնականացուցիչ համարը, որը պետք է լինի առանձնահատուկ (չկրկնվող) յուրաքանչյուր գործարքի համար:

բ. «Գործարքի տեսակը (ներգրավման/տրամադրման)» սյունակում նշվում է` հաշվետու բանկի տեսանկյունից գործարքը միջբանկային վարկի ներգրավման գործարք է, թե տրամադրման:

գ. «Գործարքի բնույթը» սյունակում նշվում է «նոր կնքված», «երկարաձգված», «կրճատված» կամ «այլ»: Ընդ որում, նոր գործարք կնքվելու դեպքում նշվում է «նոր կնքված», արդեն կնքված գործարքների գործողության ժամկետի կրճատման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «կրճատված», երկարաձգման դեպքում (անկախ այն հանգամանքից այլ պայմաններ փոխվել են, թե ոչ)` «երկարաձգված», իսկ արդեն կնքված գործարքների այլ պայմանների փոփոխության դեպքում, որոնց դեպքում գործարքի գործողության ժամկետի փոփոխություն տեղի չի ունեցել, նշվում է «այլ»:

դ. «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:

ե. «Գործարքի գումարը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված վարկի գումարը հազար միավորներով` ըստ նախորդ սյունակում նշված արժույթների: Եթե միևնույն վարկային պայմանագրով նախատեսված է վարկի տրամադրում տարբեր արժույթներով կամ տարբեր տոկոսադրույքներով, ապա այդ վարկերը պետք է ցույց տրվեն առանձին տողերով:

զ. «Տարեկան տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տրամադրված/ներգրաված վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը` ըստ կնքված վարկային պայմանագրի:

է. «Գործարքի կնքման ժամը» սյունակում լրացվում է միջբանկային վարկերի վերաբերյալ գործարքի կնքման ժամը: Փոփոխված գործարքների ներկայացման դեպքում սույն սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ժամը: Ընդ որում, գործարքի կնքման ժամը նշվում է հետևյալ կերպ. ժամ:րոպե:վայրկյան, օրինակ` 13:50:55:

ը. «Գործարքի կնքման ամսաթիվը» սյունակում լրացվում է առաջնային գործարքի կնքման ամսաթիվը:

թ. «Գործարքի կատարման ամսաթիվը» սյունակում լրացվում է կնքված միջբանկային վարկի գործարքի կատարման ամսաթիվը` հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08): Եթե գործարքի պայմանագրով նախատեսված է գործարքի կատարում մի քանի փուլով` ապա գործարքի յուրաքանչյուր փուլ պետք է լրացվի առանձին տողով` համաձայն պայմանագրով նախատեսված կատարման ամսաթվի:

ժ. «Գործարքի մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է հաշվետու բանկի կողմից տրամադրված/ներգրաված վարկի մարման ամսաթիվը` ըստ վարկային պայմանագրի, ընդ որում ամսաթիվը լրացվում է հետևյալ ֆորմատով` օր/ամիս/տարի (օրինակ` 31/01/08):»:

(32-րդ կետը լրաց. 02.08.09 թիվ 157-Ն, 27.07.10 թիվ 176-Ն, 11.01.11 թիվ 3-Ն, 29.05.12 թիվ 144-Ն, 06.11.12 թիվ 295-Ն, 30.08.13 թիվ 209-Ն, 05.05.15 թիվ 110-Ն, 15.09.17 թիվ 209-Ն որոշումներ)

33. Թիվ 34 հաշվետվությունը (Հաշվետվություն սթրես-թեստերի վերաբերյալ) ներկայացվում է ազատ ոճով, ընդ որում հաշվետվությամբ ներկայացվող սթրես-թեստերը պետք է համապատասխանեն` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի ապրիլի 16-ի թիվ 102-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» Կանոնակարգ 4-ի պահանջներին: Առանձին ռիսկերի գծով ամսական կտրվածքով իրականացվող սթրես-թեստերը Թիվ 34 հաշվետվության մեջ ներկայացվում են հաշվետու եռամսյակի վերջին ամսվա համար իրականացված սթրես-թեստավորման արդյունքներով (տվյալ պահին առկա տեղեկատվության հիման վրա):

(33-րդ կետը փոփ. 24.01.12 թիվ 11-Ն, 24.06.14 թիվ 147-Ն որոշումներ)

33.1. Թիվ 35 հաշվետվությունը բաղկացած է 2 հավելվածներից: Հավելված 1-ը ներկայացվում է այն դեպքում, երբ տեղի են ունեցել էական (նշանակալից) փոփոխություններ բանկի գործունեության (գործառնությունների), կառուցվածքի և ընդհանուր իրավիճակի հետ կապված, ինչպես նաև այն դեպքում, երբ բանկը տեղեկացել է ակնկալվող կամ տեղի ունեցած էական (նշանակալից) բացասական զարգացումների, բանկի կողմից օրենսդրության պահանջների էական խախտումների վերաբերյալ: Հավելված 2-ը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով:

1) Սույն հաշվետվությամբ չեն ներկայացվում բոլոր այն փոփոխությունները, որոնք համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 11-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 1-ի (այսուհետ` Կանոնակարգ 1) համաձայն, ներկայացվում են Կենտրոնական բանկ նախնական համաձայնության ստացման և (կամ) գրանցման համար, ինչպես նաև այն տեղեկությունները, որոնք ներկայացվում են համաձայն սույն կանոնակարգի թիվ 28 հաշվետվության:

2) Սույն հաշվետվությունը լրացնելիս բանկը ելնում է Կենտրոնական բանկի հետ համագործակցելու և թափանցիկ լինելու սկզբունքից և Կենտրոնական բանկին տրամադրում տեղեկատվություն այն փոփոխությունների/զարգացումների վերաբերյալ, որի մասին Կենտրոնական բանկը, որպես վերահսկող մարմին, ողջամտորեն կակնկալեր տեղեկացված լինել: Այս իմաստով բանկն ինքնուրույն է որոշում, թե տեղի ունեցած փոփոխությունները և (կամ) ակնկալվող/տեղի ունեցած բացասական զարգացումները արդյոք էական (նշանակալից) են Կենտրոնական բանկ ներկայացնելու նպատակով:

3) Վերոնշյալ սկզբունքի ներքո` բանկի կողմից Կենտրոնական բանկին սույն կետով սահմանված հաշվետվությունը տրամադրելու դեպքերը ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

ա. բանկի կազմակերպական կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ,

բ. բանկը սկսել է մատուցել նոր ծառայություններ, որոնք իրենց բնույթով կամ պայմաններով էականորեն տարբերվում են տվյալ բանկի կողմից մատուցվող ծառայություններից, եթե մինչև այդ ծառայության մատուցումը բանկը նախապես գրավոր չի տեղեկացրել այդ մասին Կենտրոնական բանկին,

գ. բանկը դադարեցրել/կասեցրել է իր կողմից մատուցվող որևէ ծառայության/գործառնության իրականացումը, եթե այդ ծառայությունը/ գործառնությունը էական է տվյալ բանկի համար: Սույն ենթակետում նշված ծառայությունները/գործառնությունները ներառում են նաև նրանք, որոնք բանկն իրականացնում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության մասին օրենքի 34-րդ կետի 2-րդ հոդվածի համաձայն,

դ. բանկը չի կատարել կամ ժամանակին չի կատարել կամ ակնկալում է, որ չի կատարի իր պայմանագրային պարտավորությունները,

ե. բանկը կրել է կամ ակնկալում է, որ կկրի էական կորուստներ/վնասներ` պայմանավորված վարկային, շուկայական, գործառնական, իրացվելիության, համբավի կամ այլ ռիսկերով,

զ. բանկն ակնկալում է, որ կխախտի Կենտրոնական բանկի կողմից սահմանված տնտեսական նորմատիվներից որևէ մեկը,

է. տեղի է ունեցել կամ ակնկալվում է, որ տեղի կունենա այնպիսի դեպք, որը բանկի կարծիքով կպահանջի Կենտրոնական բանկի, որպես վերահսկող մարմնի, միջամտությունը,

ը. տեղի են ունեցել կամ բանկն ակնկալում է, որ տեղի կունենան բանկի կարծիքով էական բացասական զարգացումներ, կամ բանկը խախտել է կամ ակնկալում է, որ կխախտի օրենսդրությամբ սահմանված այլ պահանջները (էական լինելու դեպքում):

4) Սույն հաշվետվության լրացման տեսանկյունից կորուստները/վնասները համարվում են էական, եթե դրանք կազմում են սույն հաշվետվությունը լրացնելու օրվան նախորդող ամսվա բանկի ընդհանուր կապիտալի 5 կամ ավելի տոկոսը:

5) Օրենսդրության պահանջների խախտումների էականությունը որոշելիս բանկերը հաշվի են առնում հետևյալ գործոններից մեկը կամ մի քանիսը.

ա. նմանատիպ խախտումների քանակը և հաճախականությունը,

բ. այն ազդեցությունը, որ խախտումը ունեցել է կամ կարող է ունենալ բանկի կողմից իրականացվող գործառնությունների, բանկի հաճախորդների, այլ բանկերի կամ ֆինանսական համակարգի այլ մասնակիցների վրա,

գ. խախտումով պայմանավորված բանկի կրած կամ ակնկալվող կորստի չափը,

դ. խախտումով պայմանավորված բանկի ավանդատուների, այլ հաճախորդների և ֆինանսական համակարգի մասնակիցների կրած կամ ակնկալվող ծախսերի/կորուստների չափը:

6) Հավելված 1-ի լրացման ժամանակ, եթե հավելվածում նշված փոփոխություններից/զարգացումներից մեկը կամ մի քանիսը տեղի չեն ունեցել, ապա նշում է կատարվում «Ոչ» պատասխանի դաշտում:

(33.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 328-Ն որոշում)

33.2. Հաշվետվություն ձև թիվ 36-ում ներկայացվում են հաշվետու բանկին տրամադրված` Կանոնակարգ 2-ի Հավելված 10-ի պահանջներին բավարարող երկարաժամկետ ստորադաս փոխառության (սույն կետում այսուհետ` փոխառություն) և այդ փոխառությունը տրամադրած անձի (սույն կետում այսուհետ` անձ) վերաբերյալ տեղեկություններ: Հաշվետվությունը լրացվում է հետևյալ սկզբունքների համաձայն.

1) «Անձի անունը և ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է փոխառություն տրամադրող անձի անունը և ազգանունը, եթե փոխառություն տրամադրողը ֆիզիկական անձ է, կամ նրա անվանումը, եթե փոխառություն տրամադրողը իրավաբանական անձ է:

2) «Անձի անձնագրային տվյալները (հարկային հաշվառման համարը)» սյունակում լրացվում է անձի փոխառություն տրամադրող անձի անձնագրի (բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի) համարը, եթե փոխառություն տրամադրողը ֆիզիկական անձ է, կամ նրա հարկային հաշվառման համարը, եթե փոխառություն տրամադրողը իրավաբանական անձ է:

3) «Անձի ռեզիդենտությունը» սյունակում լրացվում է «ռեզիդենտ» կամ «ոչ ռեզիդենտ»` համաձայն սույն կանոնակարգում ներառված` ռեզիդենտության որոշման համար նախատեսված հարցաթերթիկի արդյունքների:

4) «Փոխառության ներգրավման ամսաթիվը» սյունակում լրացվում է փոխառության փաստացի ստացման ամսաթիվը, հետևյալ սկզբունքով` XX.XX.XXXX (օր.ամիս.տարի):

5) «Փոխառության մարման ամսաթիվը» սյունակում լրացվում է փոխառության մարման (սկզբնական պայմանագրով նախատեսված) ամսաթիվը, հետևյալ սկզբունքով` XX.XX.XXXX (օր.ամիս.տարի):

6) «Փոխառության երկարաձգման ամսաթիվը» սյունակում լրացվում է փոխառության պայմանագրի երկարաձգման արդյունքում ձևավորված մարման ամսաթիվը, հետևյալ սկզբունքով` XX.XX.XXXX (օր.ամիս.տարի):

7) «Փոխառության արժույթը» սյունակում լրացվում է փոխառության արժույթը` համաձայն ISՕ (ԻՍՕ) 4217 կոդերի:

8) «Համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակի «Ընդամենը» մասում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ փոխառության հաշվեկշռային արժեքը (ներառյալ փոխառության գծով հաշվարկված, բայց դեռ չվճարված տոկոսները):

9) «Համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակի «մայր գումարի մնացորդը» մասում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ փոխառության մայր գումարի մնացորդը:

10) «Համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակի «հաշվեգրված տոկոսներ» մասում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ փոխառության գծով անվանական տոկոսադրույքով հաշվարկված, բայց դեռ չվճարված տոկոսների գումարը:

11) «Ընդհանուր կապիտալի հաշվարկում մասնակցող գումարը» սյունակում լրացվում է ընդհանուր կապիտալի հաշվարկին ընդգրկվող երկարաժամկետ ստորադաս փոխառության գումարը` համաձայն Կանոնակարգ 2-ի պահանջների:

(33.2-րդ կետը լրաց. 24.06.14 թիվ 147-Ն որոշում)

33.3. Թիվ 37 հաշվետվությունը ներկայացվում է Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ի 7.1 կետով սահմանված պահանջներին բավարարող, դրամային ակտիվների ռիսկի կշիռներով կշռվող արտարժութային ակտիվների առկայության դեպքում: Հաշվետվությունը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ: Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է իրավաբանական անձ պարտապանի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը: 5-րդ սյունակում լրացվում է ակտիվի հաշվեկշռային արժեքը` ներառյալ հետհաշվեկշռում հաշվառվող գումարների` վարկային ռիսկի փոխարկման գործոններով վերահաշվարկված մեծությունը: 5-րդ և 6-րդ սյունակները լրացվում են դրամական արտահայտությամբ, հազար դրամներով: 7-րդ սյունակում լրացվում է ակտիվի արժույթի ISO կոդը:

(33.3-րդ կետը լրաց. 10.02.15 թիվ 10-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

34. Ամսական և եռամսյակային հաշվետվությունների, բացառությամբ` ձև թիվ 4 հաշվետվության, ձև թիվ 8 հաշվետվության և ձև թիվ 34 հաշվետվության, ներկայացման ժամկետը մասնաճյուղերի քանակից ելնելով` սահմանվում է.

ա. մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-րդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ).

բ. 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ):

Ընդ որում, եթե սույն կանոնակարգի 2-րդ կետով պահանջվում է տվյալ հաշվետվությունը ներկայացնել և ամսական, և եռամսյակային պարբերականությամբ, ապա պետք չէ ներկայացնել երրորդ ամսվա ամսական հաշվետվությունը, այլ միայն եռամսյակային հաշվետվությունը:

Ձև թիվ 8 հաշվետվության ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ օրացուցային օրը (ներառյալ):

Ձև թիվ 34 հաշվետվության ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 12-րդ աշխատանքային օրը (ներառյալ):

Ձև թիվ 4 հաշվետվության ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 4-րդ աշխատանքային օրը (ներառյալ):

(34-րդ կետը փոփ. 24.01.12 թիվ 11-Ն, 10.12.14 թիվ 340-Ն որոշումներ)

35. Տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետը սահմանվում է.

ա. մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 20-ը: Եթե հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 20-ը համընկնում է ոչ աշխատանքային (ոչ բանկային) օրվա հետ, ապա հաշվետվությունների ներկայացման ժամկետը վերոնշյալ ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային (բանկային) օրն է:

բ. 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը: Եթե հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը համընկնում է ոչ աշխատանքային (ոչ բանկային) օրվա հետ, ապա հաշվետվությունների ներկայացման ժամկետը վերոնշյալ ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային (բանկային) օրն է:

(35-րդ կետը փոփ. 08.09.09 թիվ 264-Ն, 29.05.12 թիվ 144-Ն որոշումներ)

36. Շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու շաբաթվան հաջորդող երկրորդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ):

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 10.12.14 թիվ 340-Ն որոշում)

(37-րդ կետ փոփ. 18.11.08 թիվ 314-Ն որոշում)

38. Թիվ 10 հաշվետվությունը ներկայացվում է մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 6-րդ աշխատանքային (բանկային) օրը:

39. Թիվ 21 հաշվետվությունը ներկայացվում է արժեթղթերի թողարկման ավարտից ոչ ուշ, քան 10 օր հետո:

40. «Հաշվետվություն արտարժույթի առք և վաճառքի գործառնությունների վերաբերյալ» թիվ 19 (օրական) հաշվետվությունը, անկախ իրականացված գործարքի ծավալի մեծությունից, ներկայացվում է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչություն` յուրաքանչյուր օր մինչև ժամը 15.00-ը (հաշվետվությունում արտացոլված տվյալները պետք է ներկայացնել Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում` էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչների միջոցով):

Բացի թիվ 19 հաշվետվությունից, բանկերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության միջբանկային շուկայում իրականացված Հայաստանի Հանրապետության դրամով արտարժույթի առքի կամ վաճառքի սփոթ տեսակի յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ գործարքի կնքման պահից հետո 15 րոպեի ընթացքում «Միջբանկային արտարժութային շուկայում կնքված գործարքների վերաբերյալ տեղեկացման համակարգի», իսկ վերջիններիս անսարք լինելու դեպքում` հեռախոսի կամ ֆաքսի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել տեղեկանք` նշելով գործարքի տեսակը (առք/վաճառք), գործարքի արժույթը (արժույթի տեսակը, կանխիկ/անկանխիկ), գործարքի ծավալը և փոխարժեքը:

40.1. Թիվ 32 օրական հաշվետվությունը ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգով յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 17:00-ը, իսկ համակարգի խափանման դեպքում, այն ներկայացվում է մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` մինչև հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:30-ը: Հաշվետվությունը (բացառությամբ 15-րդ, 16-րդ և 17-րդ աղյուսակների) ներկայացվում է նաև ամսական կտրվածքով, որտեղ արտացոլվում են Կենտրոնական բանկ ներկայացված և հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ վերջնահաշվարկ չկատարված ածանցյալ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկությունները: Ամսական հաշվետվությունը ներկայացնելիս հաշվետվության համարին ի լրումն անհրաժեշտ է լրացնել «m» տառը:

Այն դեպքում, երբ հաշվետվության ներկայացման օրը բանկի համար աշխատանքային է, իսկ Կենտրոնական բանկի համար` ոչ աշխատանքային, ապա հաշվետվության ներկայացման օր է համարվում Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ընդ որում` հաշվետվությունը ներկայացնելիս բանկի համար աշխատանքային համարվող հաշվետու օրերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի համար ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա հաշվետվության մեջ:

Սույն կետում նշված հաշվետվության չներկայացնելը հանդիսանում է հայտարարություն առ այն, որ հաշվետվությամբ նախատեսված գործարքներ բանկը չի իրականացրել:

(40.1-րդ կետը լրաց. 02.08.09 թիվ 157-Ն, 05.05.15 թիվ 110-Ն, 15.09.17 թիվ 209-Ն որոշումներ)

40.2. Թիվ 35 հաշվետվության հավելված 1-ը ներկայացվում է համապատասխան փոփոխությունը տեղի ունենալուց կամ բացասական զարգացման մասին տեղեկանալուց (սպասում ձևավորելուց) հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այն դեպքերում, երբ բացասական զարգացումները հանգեցրել են (սպասվում է, որ կհանգեցնեն) բանկի` սույն կետում նշված հաշվետվությունը լրացնելու օրվան նախորդող ամսվա ընդհանուր կապիտալի 5 և ավելի տոկոսի չափով կորստի (վնասի), ապա` ոչ ուշ, քան 1 աշխատանքային օրվա ընթացքում: Թիվ 35 հաշվետվության հավելված 2-ը ներկայացվում է`

1) մասնաճյուղեր չունեցող և մինչև 15 (ներառյալ) մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 4-րդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ),

2) 16 և ավելի մասնաճյուղ ունեցող բանկերի համար` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային (բանկային) օրը (ներառյալ):

(40.2-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 328-Ն որոշում)

40.3. Թիվ 36 հաշվետվությունը ներկայացվում է մինչև յուրաքանչյուր փոփոխությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 6-րդ աշխատանքային (բանկային) օրը:

(40.3-րդ կետը լրաց. 24.06.14 թիվ 147-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ VI. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Բանկերի կողմից` ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների ռեզիդենտությունը որոշվում է սույն կանոնակարգի հավելված 2-ում ներկայացված հարցաթերթիկի հարցերի պատասխանների ամփոփման արդյունքում:

 

ԳԼՈՒԽ VII. ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

42. Բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հուլիսի 10-ի թիվ 205-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի և լրացման ցուցումների» 2.2 կետով սահմանված աուդիտորական ընկերության կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և 3.1 կետով սահմանված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները մամուլում հրապարակելուց հետո 5 օրացուցային օրերի ընթացքում պարտավոր են Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությանը ներկայացնել այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը, ինչպես նաև այդ հաշվետվությունների ամբողջ փաթեթի (այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների ձևերին կից ծանոթագրությունները` ներառյալ հաշվապահական հաշվառման վարման քաղաքականությունը) էլեկտրոնային տարբերակը:

(42-րդ կետ փոփ. 18.11.08 թիվ 314-Ն որոշում)

43. Բանկերը տարեկան ֆինանսական հաշվետվություններն արտաքին աուդիտի եզրակացությամբ, օրենքով սահմանված կարգով մամուլում հրապարակելուց հետո տասնօրյա ժամկետում պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել բացահայտված խախտումների և փոփոխությունների առաջացման պատճառները, եթե բանկի արտաքին աուդիտի եզրակացությամբ հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունների արդյունքում բանկը խախտում է հիմնական տնտեսական նորմատիվները, ի հայտ են գալիս բանկի անվճարունակության հիմքերը, կամ Կենտրոնական բանկ ներկայացված տարեկան (աուդիտով չհաստատված) հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների (տողերի) համեմատ հրապարակված (աուդիտով հաստատված) հաշվետվություններում արտացոլված ցուցանիշները (տողերը) փոփոխվում են 5 տոկոս և ավելի չափով:

 

ԳԼՈՒԽ VIII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

44. Թիվ 2, 7, 17 հաշվետվությունները ուժի մեջ են մտնում 2008 թվականի հուլիսի 7-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.02.2008
N 50-Ն
Որոշում