Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 42-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(2-րդ մաս)

 

7. ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԼԱՐՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐԻՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ՄԻԱՑՎԱԾ ՏՈՒՐԲԱԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Սույն գլխի դրույթները տարածվում են նաև այլ տիպի գեներատորների վրա, որոնք միացված են ընդհանուր օգտագործման էլեկտրական ցանցին:

68. Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերին անմիջականորեն միացված 1 կՎ-ից բարձր և 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ տուրբագեներատորների համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի բնականոն ռեժիմի խախտումներից`

1) գեներատորի ստատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

2) ստատորի փաթույթում միաֆազ հողակցումներից.

3) կրկնակի հողակցումներից, որոնցից մեկն առաջացել է ստատորի փաթույթում, իսկ մյուսը` արտաքին ցանցում.

4) ստատորի փաթույթում մի ֆազի գալարների միջև միակցումներից (փաթույթի արտանցված զուգահեռ ճյուղերի առկայության դեպքում).

5) արտաքին ԿՄ-ներից.

6) հակադարձ հաջորդականության հոսանքներով գերբեռնվածքից (30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորների համար).

7) ստատորի փաթույթի համաչափ գերբեռնվածքից.

8) գրգռման հոսանքով ռոտորի փաթույթի գերբեռնվածքից (փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորների համար).

9) գրգռման շղթայում երկրորդ կետում հողակցումից.

10) գրգռման կորստով պայմանավորված անհամաժամ ռեժիմից` սույն ՏԿ-ի 83-րդ կետի պահանջներին համապատասխան:

69. Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերին անմիջականորեն միացված 1 կՎ-ից բարձր լարման, 1 ՄՎտ և ցածր հզորությամբ տուրբագեներատորների համար պետք է նախատեսել ռելեային պաշտպանության սարքվածքներ` սույն ՏԿ-ի 68-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան: Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերին անմիջականորեն միացված` մինչև 1 կՎ լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ տուրբագեներատորների համար պաշտպանությունը պետք է կատարել սույն ՏԿ-ի 84-րդ կետի պահանջներին համապատասխան:

70. Չեզոքի կողմից առանձին ֆազերի արտանցիչներ ունեցող 1 կՎ-ից ավելի լարման, 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ տուրբագեներատորների ստատորի փաթույթում բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվեն երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն (բացառությունը տես 71-րդ կետում): Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի բոլոր անջատիչների անջատման, դաշտի մարման և տուրբինի կանգնեցման վրա`

1) բացի գեներատորից պաշտպանության գործողության գոտու մեջ պետք է մտնեն գեներատորի միացումներն էլեկտրակայանի հավաքական հաղորդաձողերի հետ (մինչև անջատիչը).

2) երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանությունը պետք է կատարված լինի 0,6Iանվ-ից ոչ ավելի գործարկման հոսանքով, որտեղ Iանվ գեներատորի անվանական հոսանքն է: Մինչև 30 ՄՎտ հզորությամբ անուղղակի հովացմամբ գեներատորների համար թույլատրվում է պաշտպանությունը կատարել 1,3-ից մինչև 1,4Iանվ արժեքի գործարկման հոսանքով.

3) պաշտպանության հոսանային շղթաների անսարքինության վերահսկում պետք է նախատեսել Iանվ-ից մեծ գործարկման հոսանքի դեպքում.

4) երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանությունը պետք է կարգաբերված լինի անհաշվեկշռության հոսանքների անցումային արժեքներից (օրինակ` հոսանքի հագեցվող տրանսֆորմատորներով ռելեների կիրառմամբ).

5) պաշտպանությունը պետք է կատարել եռաֆազ, եռառելեային: Մինչև 30 ՄՎտ հզորությամբ գեներատորների պաշտպանությունը թույլատրվում է կատարել երկֆազ երկռելեային` կրկնակի հողակցումներից պաշտպանության առկայության դեպքում:

71. Այլ գեներատորների կամ էլեկտրարէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատող 1 կՎ-ից բարձր լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ գեներատորներն ստատորի փաթույթում բազմաֆազ կարճ միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի առանց պահաժամի հոսանային ընդհատիչ պաշտպանություն, որը տեղակայվում է գեներատորի արտանցիչների կողմից դեպի հավաքական հաղորդաձողերը: Եթե հոսանային ընդհատիչը չի բավարարում զգայունության պահանջներին, պետք է դրա փոխարեն տեղակայել երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն`

1) դիֆերենցիալ պաշտպանության փոխարեն հոսանային ընդհատիչի կիրառումը թույլատրվում է նաև չեզոքի կողմից ֆազերի արտանցիչներ չունեցող ավելի մեծ հզորության գեներատորների համար.

2) 1 կՎ-ից բարձր լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ, միայնակ աշխատող գեներատորների համար որպես ստատորի փաթույթներում բազմաֆազ միակցումներից պաշտպանություն պետք է օգտագործել արտաքին ԿՄ-ներից պաշտպանությունը` համաձայն սույն ՏԿ-ի 78-րդ կետի: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորների բոլոր անջատիչների անջատման և դրա դաշտի մարման վրա:

72. 1 կՎ-ից բարձր լարման գեներատորներն ստատորի փաթույթում միաֆազ հողակցումներից պաշտպանելու համար 5 Ա և ավելի հողակցման բնական ունակային հոսանքի դեպքում (անկախ փոխհատուցման առկայությունից կամ բացակայությունից) պետք է ունենան հողակցման լրիվ հոսանքին կամ դրա բարձր հարմոնիկների բաղադրիչներին արձագանքող հոսանային պաշտպանություն: Պաշտպանության միացման համար անմիջականորեն գեներատորների արտանցիչների մոտ կարող է նախատեսվել զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների տեղակայում: Պաշտպանություն պետք է կիրառվի նաև 5 Ա-ից փոքր հողանցման ունակային հոսանքի դեպքում: Պաշտպանությունը պետք է կարգաբերված լինի անցումային գործընթացներից և գործի, ինչպես սահմանված է սույն ՏԿ-ի 70-րդ և 71-րդ կետերում: Երբ հողակցումներից պաշտպանությունը չի տեղակայվում (քանի որ 5 Ա-ից փոքր հողակցման ունակային հոսանքի ժամանակ այն զգայուն չէ) կամ չի գործում (օրինակ` գեներատորային լարման ցանցում ունակային հոսանքի փոխհատուցման ժամանակ), որպես հողակցումներից գեներատորի պաշտպանություն կարող է օգտագործվել հաղորդաձողերի վրա տեղակայված և ազդանշանի վրա գործող մեկուսացումը վերահսկող սարքվածքը:

73. Միաֆազ հողակցումներից պաշտպանելու համար գեներատորների վրա զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորի տեղակայման դեպքում պետք է նախատեսված լինի կրկնակի հողակցումներից հոսանային պաշտպանություն, որը միացվում է այդ տրանսֆորմատորին: Հոսանքի մեծ արժեքների ժամանակ գործողության հուսալիությունը բարձրացնելու համար պետք է կիրառել հոսանքի հագեցող տրանսֆորմատորով ռելե: Այդ պաշտպանությունը պետք է կատարված լինի առանց պահաժամի և գործի սույն ՏԿ-ի 70-րդ և 71-րդ կետերում նշված պաշտպանության նման:

74. Դուրս բերված զուգահեռ ճյուղերով գեներատորի ստատորի փաթույթում մի ֆազի գալարների միջև միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի սույն ՏԿ-ի 70-րդ կետում նշված պաշտպանության նման գործող, առանց պահաժամի միահամակարգ լայնակի դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն:

75. 30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորներն արտաքին ոչ համաչափ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից, ինչպես նաև հակադարձ հաջորդականության հոսանքով պայմանավորված գերբեռնվածքից պաշտպանելու համար պետք է նախատեսել անջատման վրա գործող հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն երկու պահաժամով` համաձայն սույն ՏԿ-ի 79-րդ կետում նշված պաշտպանության`

1) փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարել աստիճանական կամ կախյալ բնութագրով պահաժամով: Ընդ որում, աստիճանական և կախյալ բնութագրերը երկրորդ (ավելի բարձր) պահաժամերի ժամանակ պետք է բարձր չլինեն գեներատորի հակադարձ հաջորդականության հոսանքով թույլատրելի գերբեռնվածքների բնութագրից.

2) փաթույթների հաղորդիչների անուղղակի հովացմամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարել անկախ պահաժամով և գեներատորով 120 վ-ի ընթացքում անցնող հակադարձ հաջորդականության հոսանքի դեպքում գեներատորի համար թույլատրելիից ոչ ավելի գործարկման հոսանքով: Պաշտպանության ավելի փոքր պահաժամը չպետք է գերազանցի գեներատորի արտանցիչների վրա երկֆազ ԿՄ-ի թույլատրելի տևողությունը.

3) անջատման վրա գործող հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանությունը պետք է լրացված լինի անկախ պահաժամով ազդանշանի վրա գործող ավելի զգայուն տարրով: Այդ տարրի գործարկման հոսանքը պետք է լինի տվյալ գեներատորի համար երկարատև թույլատրելի հակադարձ հաջորդականության հոսանքից ոչ ավելի:

76. 30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներն արտաքին համաչափ ԿՄ-ներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի նվազագույն լարման թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն: Այդ պաշտպանությունը պետք է իրականացնել ֆազային հոսանքին միացված մեկ հոսանքի ռելեով և միջֆազային լարմանը միացված մեկ նվազագույն լարման ռելեով: Պաշտպանության գործարկման հոսանքը պետք է լինի 1,3-ից մինչև 1,5 Iանվ, իսկ գործարկման լարումը` 0,5-ից մինչև 0,6 Uանվ: Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների վրա նշված պաշտպանության փոխարեն կարելի է տեղադրել միառելե հեռագործ պաշտպանություն:

77. 1 ՄՎտ-ից բարձր մինչև 30 ՄՎտ հզորության գեներատորներն արտաքին միջֆազային ԿՄ-ներից պաշտպանելու համար պետք է կիրառել լարման համակցված թողարկումով առավելագույն հոսանային պաշտպանություն: Համակցված գործարկումը պետք է իրականացվի միջֆազային լարմանը միացված մեկ նվազագույն լարման ռելեով և նվազագույն լարման ռելեի շղթան խզող, հակադարձ հաջորդականության լարման զտիչ-ռելե միատեղված սարքվածքով: Պաշտպանության գործարկման հոսանքը և նվազագույն լարման օրգանի գործարկման լարումը պետք է ընդունել 0.5-ից մինչև 0.6 Uանվ, հակադարձ հաջորդականության լարման զտիչ-ռելե սարքվածքի գործարկման լարումը` 0,1-ից մինչև 0,12 Uանվ:

78. 1 կՎ-ից ավելի լարման, մինչև 1 ՄՎտ հզորությամբ գեներատորների համար, որպես արտաքին ԿՄ-ներից պաշտպանություն, պետք է կիրառվի գեներատորի չեզոքի կողմի հոսանքի տրանսֆորմատորներին միացած առավելագույն հոսանային պաշտպանություն: Պաշտպանության նախադրվածքը պետք է ընտրել անհրաժեշտ պաշարով` ըստ բեռնվածքի հոսանքի: Թույլատրվում է նաև նվազագույն լարման պարզեցված պաշտպանության (առանց հոսանքի ռելեի) կիրառումը:

79. Արտաքին ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից 1 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարվի հետևյալ պահանջների պահպանմամբ`

1) պաշտպանությունը պետք է միացնել գեներատորի չեզոքի կողմի արտանցիչների վրա տեղակայված հոսանքի տրանսֆորմատորներին.

2) գեներատորային լարման հաղորդաձողերի հատվածավորման առկայության դեպքում պաշտպանությունը պետք է կատարել 2 պահաժամով`

ա. փոքր` համապատասխան հատվածամասային և հաղորդաձողերը միացնող անջատիչների անջատմամբ,

բ. մեծ` գեներատորի անջատիչի անջատմամբ և դաշտի մարմամբ:

80. Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների վրա, ինչպես հիմնական, այնպես էլ պահուստային գրգռումով գեներատորի աշխատելու ժամանակ պետք է նախատեսվի ռոտորի պաշտպանություն գերբեռնվածքից: Պաշտպանությունը պետք է կատարել հոսանքից անկախ կամ կախյալ պահաժամով և ռոտորի փաթույթում լարման կամ հոսանքի բարձրացմանն արձագանքմամբ: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման և դաշտի մարման վրա: Պաշտպանությունից ավելի փոքր պահաժամով պետք է բեռնաթափվի ռոտորը:

81. Համաչափ գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից գեներատորի պաշտպանությունը պետք է կատարված լինի ազդանշանման վրա պահաժամով գործող և ստատորի մի ֆազի հոսանքն օգտագործող առավելագույն հոսանային պաշտպանության միջոցով: Համաչափ գերբեռնվածքների ժամանակ փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորի բեռնաթափման, և անհրաժեշտության դեպքում, ինքնավար անջատման համար թույլատրվում է օգտագործել սույն ՏԿ-ի 80-րդ կետի համաձայն կատարված և տուրբագեներատորի համաչափ գերբեռնվածքներին ուղեկցող ռոտորի գերբեռնվածքներին արձագանքող ռոտորի պաշտպանությունը:

82. Տուրբագեներատորների գրգռման շղթայի երկրորդ կետում հողակցումից պաշտպանությունը պետք է նախատեսվի գրգռման շղթաների մոտ հարաչափերով մի քանի, (բայց 3-ից ոչ ավելի) գեներատորների համար մեկ լրակազմով: Պաշտպանությունը պետք է աշխատանքի մեջ մտցվի միայն մեկուսացման պարբերական վերահսկման ժամանակ բացահայտված գրգռման շղթայի մի կետում առաջացած հողակցման դեպքում: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման և դաշտի մարման վրա` փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորների համար և անուղղակի հովացմամբ գեներատորների համար` ազդանշանման կամ անջատման վրա:

83. Փաթույթի հաղորդիչների անմիջական հովացմամբ տուրբոգեներատորների վրա պետք է տեղակայել գրգռման կորստով անհամաժամ ռեժիմից պաշտպանության սարքվածք: Թույլատրվում է դրա փոխարեն նախատեսել անհամաժամ ռեժիմի ինքնավար բացահայտում` միայն ԴԻՄ-ի սարքվածքի դիրքից ելնելով: Նշված պաշտպանության սարքվածքների գործողության կամ անհամաժամ ռեժիմ թույլատրող գեներատորների ԴԻՄ-ի անջատման ժամանակ պետք է ազդանշան տրվի գրգռման կորստի մասին: Անհամաժամ ռեժիմ չթույլատրող գեներատորները, իսկ համակարգում` ռեակտիվ հզորության պակասության պայմաններում գրգռումը կորցրած մնացած գեներատորները նշված սարքվածքների (պաշտպանության կամ դաշտի ինքնավար մարման) գործողության ժամանակ պետք է ցանցից անջատվեն:

84. Մինչև 1 կՎ լարման և մինչև 1 ՄՎտ հզորությամբ չհողակցված չեզոքով գեներատորների պաշտպանությունը բոլոր տեսակի վնասվածքներից և ոչ բնականոն ռեժիմներից պետք է իրագործել արտանցիչների վրա առավելագույն շղթայախզիչներով ինքնավար անջատիչների կամ երկֆազ տարբերակի առավելագույն հոսանքի պաշտպանությամբ անջատիչների տեղակայմամբ: Չեզոքի կողմից արտանցիչների առկայության դեպքում նշված պաշտպանությունը, հնարավորության դեպքում, պետք է միացնել այդ արտանցիչների վրա տեղակայված հոսանքի տրանսֆորմատորներին: Խուլ հողակցված չեզոքով նշված գեներատորների համար այդ պաշտպանությունը պետք է նախատեսվի եռաֆազ տարբերակով:

 

8. 3 ԿՎ ԵՎ ԱՎԵԼԻ ԼԱՐՄԱՄԲ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ (ԱՎՏՈՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ) ԵՎ 500 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՇՈՒՆՏՈՂ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

85. Տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից`

1) փաթույթներում և արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

2) խուլ հողակցված չեզոք կետով ցանցին միացված փաթույթներում և արտանցիչների վրա` միաֆազ հողակցումներից.

3) փաթույթներում միջգալարային միակցումներից.

4) փաթույթներում արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից.

5) փաթույթներում գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից.

6) յուղի մակարդակի իջեցումից.

7) 500 կՎ լարման արտանցիչների մեկուսացման մասնակի ծակումներից.

8) մեկուսացված չեզոքով 3-ից մինչև 10 կՎ լարման ցանցերում միաֆազ հողակցումներից, եթե տրանսֆորմատորը սնում է ցանց, որտեղ միաֆազ հողակցումների անջատումն անհրաժեշտ է անվտանգության պահանջներով (պաշտպանության նկատմամբ պահանջները տե՛ս սույն ՏԿ-ի 175-րդ կետում): Բացի այդ պահանջվում է միաֆազ հողակցումներից պաշտպանությունը կիրառել 220 կՎ-ից բարձր լարման ավտոտրանսֆորմատորների 6-ից մինչև 35 կՎ լարման կողմում:

86. 500 կՎ լարման շունտող ռեակտորների համար պետք է նախատեսել ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից`

1) փաթույթներում և արտանցումների վրա միաֆազ և երկֆազ հողակցումներից.

2) փաթույթներում միջգալարային միակցումներից.

3) յուղի մակարդակի իջեցումից.

4) արտանցիչների մեկուսացման մասնակի ծակումներից:

87. Գազի առաջացմամբ ուղեկցվող պատյանի ներսում վնասվածքներից և յուղի մակարդակի իջեցումից գազային պաշտպանություն պետք է նախատեսվի`

1) 6,3 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորների համար.

2) 500 կՎ լարման շունտող ռեակտորների համար.

3) 630 կՎԱ և ավելի հզորության ներարտադրամասային ցածրացնող տրանսֆորմատորների համար:

88. Գազային պաշտպանություն կարելի է տեղակայել նաև 1-ից մինչև 4 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորների վրա:

89. Թույլ գազագոյացման և յուղի մակարդակի իջեցման դեպքում գազային պաշտպանությունը պետք է գործի ազդանշանման, իսկ ինտենսիվ գազագոյացման և յուղի մակարդակի հետագա իջեցման դեպքում` անջատման վրա:

90. Տրանսֆորմատորի պատյանի ներսում գազի առաջացմամբ ուղեկցվող վնասվածքներից պաշտպանությունը կարող է իրագործվել նաև ճնշման ռելեի օգտագործմամբ:

91. Յուղի մակարդակի իջեցումից պաշտպանությունը կարող է իրագործվել տրանսֆորմատորի ընդարձակիչի ներսում տեղակայված առանձին մակարդակի ռելեի միջոցով:

92. Յուղի մեջ աղեղը խզող ԲՏԿ-ի հպարկչային սարքվածքը պաշտպանելու համար պետք է նախատեսել առանձին գազային և ճնշման ռելեներ:

93. Առանձին բաքում տեղակայվող ԲՏԿ-ի ընտրիչները պաշտպանելու համար պետք է նախատեսել առանձին գազային ռելե:

94. Պետք է նախատեսված լինի գազային պաշտպանության (պաշտպանություն, որը նախատեսված է տրանսֆորմատորի յուղի տաքացման ժամանակ առաջացած գազերի ավտոմատ հեռացման համար) անջատող տարրի գործողության` ազդանշանման փոխադրելու և գազային ռելեի ազդանշանող և անջատող տարրերի (տարբերվում են ազդանշանի բնույթով) առանձին ազդանշանման իրագործման հնարավորությունը:

95. Անջատող տարրի միայն ազդանշանման վրա գործող գազային պաշտպանություն թույլատրվում է իրագործել`

1) երկրաշարժերի ենթակա վայրերում տեղադրված տրանսֆորմատորների վրա.

2) 2,5 ՄՎԱ և պակաս հզորության ներարտադրամասային ցածրացնող տրանսֆորմատորների վրա, որոնք բարձր լարման կողմում անջատիչներ չունեն:

96. Արտանցիչների վնասվածքներից, ինչպես նաև ներքին վնասվածքներից պաշտպանելու համար պետք է նախատեսված լինեն`

1) առանց պահաժամի երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն 6,3 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորի համար, ինչպես նաև 4 ՄՎԱ հզորության զուգահեռ աշխատող տրանսֆորմատորների համար` վնասված տրանսֆորմատորի ընտրողական անջատման նպատակով: Դիֆերենցիալ պաշտպանություն կարող է նախատեսվել ավելի փոքր, բայց 1 ՄՎԱ-ից ոչ պակաս հզորության տրանսֆորմատորների համար, եթե`

ա. հոսանային ընդհատիչը չի բավարարում զգայնության պահանջներին, իսկ առավելագույն հոսանային պաշտպանության պահաժամը 0,5 վ-ից ավելի է,

բ. տրանսֆորմատորը տեղադրված է երկրաշարժերին ենթակա վայրում:

2) սնման կողմից դրվող և տրանսֆորմատորի փաթույթի մի մասն ընդգրկող, առանց պահաժամի հոսանքային ընդհատիչ, եթե դիֆերենցիալ պաշտպանություն չի նախատեսված:

97. Սույն ՏԿ-ի 96-րդ կետում նշված պաշտպանությունները պետք է գործեն տրանսֆորմատորի բոլոր անջատիչների անջատման վրա:

98. Երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանությունը պետք է իրագործվի հատուկ հոսանքի ռելեների օգտագործմամբ, որոնք պետք է կարգաբերված լինեն մագնիսացման հոսանքի ցատկերից, անհաշվեկշռույթի անցումային և կայունացած հոսանքներից (օրինակ` հոսանքի հագեցող տրանսֆորմատորներ, արգելակային փաթույթներ)`

1) մինչև 25 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորների վրա պաշտպանությունը թույլատրվում է իրագործել հոսանքի ռելեներով, որոնք կարգաբերված են մագնիսացման հոսանքի ցատկերից և անհաշվեկշռույթի հոսանքների անցումային արժեքներից (դիֆերենցիալ ընդհատիչ), եթե այդ դեպքում ապահովվում է պահանջվող զգայնությունը.

2) երկայնական դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, որ դրա ազդեցության գոտին ընդգրկի նաև տրանսֆորմատորների միացումները հավաքովի հաղորդաձողերի հետ.

3) դիֆերենցիալ պաշտպանության համար թույլատրվում է կիրառել տրանսֆորմատորում ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորներ, եթե տեղակայված է հավաքովի հաղորդաձողերին տրանսֆորմատորի միացումների վրա ԿՄ-ների անջատումը (պահանջվող արագագործությամբ) ապահովող պաշտպանություն.

4) եթե տրանսֆորմատորի ցածր լարման շղթայում տեղակայված է ռեակտոր և ռեակտորից հետո ԿՄ-ների դեպքում տրանսֆորմատորի պաշտպանությունը չի ապահովում զգայնության պահանջները, ապա ռեակտորի պաշտպանությունն իրագործելու նպատակով թույլատրվում է հոսանքի տրանսֆորմատորների տեղակայում` տրանսֆորմատորի ցածր լարման արտանցիչների կողմից:

99. Տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների և շունտող ռեակտորների դիֆերենցիալ ու գազային պաշտպանությունները չպետք է կատարեն հրդեհաշեջ կայանքի թողարկման տվիչի դեր: Տվյալ տարրերի հրդեհաշեջ սխեմայի գործարկումը պետք է իրագործվի հրդեհը հայտնաբերող հատուկ սարքվածքից:

100. 500 կՎ լարման արտանցիչների մեկուսացման հսկման (ԱՄՀ) սարքվածքը պետք է իրագործվի ազդանշանման գործողությամբ` արտանցիչների մեկուսացման մասնակի ծակման դեպքում, և անջատման` արտանցիչի մեկուսացման վնասվածքի դեպքում (մինչև մեկուսացման ամբողջական ծակումը): Պետք է նախատեսված լինի ուղեկապում, որը կանխարգելում է ԱՄՀ-ի սարքվածքի սխալ աշխատանքը ԱՄՀ-ի սարքվածքն արտանցիչին կապող շղթաների խզման դեպքում:

101. Եթե տրանսֆորմատորները (բացառությամբ ներարտադրամասայիններից) միացվում են գծերին առանց անջատիչների (օրինակ` գիծ-տրանսֆորմատոր բլոկի սխեմայով), ապա վնասված տրանսֆորմատորի անջատման համար պետք է նախատեսված լինի հետևյալ միջոցառումներից մեկը`

1) ցածրացնող տրանսֆորմատորի ամենաբարձր լարման կողմում բաց հալուն ներդիրների տեղակայում, որոնք գծի ԻԿՄ-ի հետ զուգակցմամբ կատարում են կարճփակիչի և զատիչի դեր.

2) գծի անջատիչին (անջատիչներին) անջատման ազդանշանի հաղորդում, ընդ որում, եթե անհրաժեշտ է` տեղակայվում է զատիչ: Անջատման ազդանշանի հաղորդման պահուստավորման համար թույլատրվում է կարճփակիչի տեղակայում.

3) անջատման ազդանշանի հաղորդում կիրառելու անհրաժեշտության հարցը լուծելիս սույն կետի 2-րդ ենթակետի միջոցառման փոխարեն պետք է հաշվի առնել հետևյալը`

ա. գծի կարևորությունը և դրա վրա արհեստական մետաղական ԿՄ-ի ստեղծման թույլատրելիությունը,

բ. տրանսֆորմատորի հզորությունը և դրանում վնասվածքի վերացման թույլատրելի տևողությունը,

գ. ենթակայանի հեռավորությունը գծի սնող ծայրից և անջատիչի` ոչ հեռավոր ԿՄ-ներն անջատելու ունակությունը,

դ. սպառողի բնույթը` լարումը վերականգնելու պահանջվող արագության տեսակետից,

4) ցածրացնող տրանսֆորմատորի ամենաբարձր լարման կողմում ապահովիչների տեղակայում:

102. Գիծ-տրանսֆորմատոր բլոկների համար սույն ՏԿ-ի 101-րդ կետի 1-4-րդ ենթակետերի միջոցառումները կարող են չնախատեսվել`

1) եթե երկկողմանի սնման դեպքում տրանսֆորմատորը պաշտպանվում է բլոկի ընդհանուր պաշտպանությամբ (բարձրհաճախականային կամ հատուկ նշանակությամբ երկայնական դիֆերենցիալ).

2) 25 ՄՎԱ-ից պակաս հզորության տրանսֆորմատորների միակողմանի սնման դեպքում, եթե սնող գծի պաշտպանությունն ապահովում է նաև տրանսֆորմատորի պաշտպանությունը (գծի արագագործ պաշտպանությունը մասնակիորեն է պաշտպանում տրանսֆորմատորը և գծի պահուստային պաշտպանությունը 1 վ-ից ոչ ավելի ժամանակով պաշտպանում է տրանսֆորմատորը ամբողջովին): Այդ դեպքում գազային պաշտպանությունն իրագործվում է անջատող տարրի միայն ազդանշանման վրա գործելով:

103. Սույն ՏԿ-ի 101-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերի պահանջները կիրառելիս տրանսֆորմատորի վրա պետք է տեղակայվեն`

1) պաշտպանություններ ըստ սույն ՏԿ-ի 87-97-րդ, 109-112-րդ կետերի պահանջների, եթե տրանսֆորմատորի (110 ԿՎ-ից ավելի) բարձր լարման կողմում առկա են ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներ.

2) եթե չկան ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներ, ապա դիֆերենցիալ (ըստ սույն ՏԿ-ի 96-րդ և 97-րդ կետերի) կամ առավելագույն հոսանքային պաշտպանություն, որն իրագործվում է մակադիր կամ մագնիսական հոսանքի տրանսֆորմատորներով և գազային պաշտպանություն` ըստ սույն ՏԿ-ի 87-95-րդ կետերի:

104. Տրանսֆորմատորի բարձր լարման արտանցիչների վնասվածքները թույլատրվում է վերացնել գծի պաշտպանությամբ:

105. Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության դեպքում թույլատրվում է կիրառել դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորներ, եթե մակադիր կամ մագնիսական հոսանքի տրանսֆորմատորների օգտագործման դեպքում չեն ապահովվում պաշտպանությանն անհրաժեշտ բնութագրերը:

106. 35 կՎ բարձր լարումով տրանսֆորմատորների պաշտպանության համար, երբ օգտագործվում են սույն ՏԿ-ի 101-րդ կետի 1-ին ենթակետի միջոցառումները, պետք է նախատեսվեն դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորներ: Այդ դեպքում կարճ միակցիչի և դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորների կամ ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներով անջատիչի տեղակայման նպատակահարմարությունը պետք է հիմնավորված լինի տեխնիկատնտեսական հաշվարկով:

107. Եթե օգտագործվել են բաց հալուն ներդիրներ (տե՛ս սույն ՏԿ-ի 101-րդ կետի 2-րդ ենթակետը), ապա զգայնությունը բարձրացնելու նպատակով գազային պաշտպանությունը կարելի է իրականացնել ներդիրների վրա մեխանիկական եղանակով արհեստական ԿՄ-ի ստեղծմամբ:

108. Եթե ենթակայանների տրանսֆորմատորների բեռնվածքներում կան համաժամ էլեկտրաշարժիչներ, ապա պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի (տրանսֆորմատորներից մեկում ԿՄ-ի դեպքում) կանխվի զատիչով համաժամ էլեկտրաշարժիչներից այլ տրանսֆորմատորներով եկող հոսանքի անջատումը:

109. 1 ՄՎԱ և ավելի հզորության տրանսֆորմատորների վրա, որպես արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից փաթույթների պաշտպանություն, պետք է նախատեսվեն անջատման վրա գործող հետևյալ պաշտպանությունները`

1) երկկողմ սնվող բարձրացնող տրանսֆորմատորների վրա`

ա. հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն ոչ համաչափ ԿՄ-ից,

բ. նվազագույն լարման թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն` համաչափ ԿՄ-ից կամ լարման համակցված թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն` համաձայն սույն ՏԿ-ի 77-րդ կետի պահանջների.

2) ցածրացնող տրանսֆորմատորների վրա`

ա. լարման համակցված թողարկմամբ կամ առանց դրա առավելագույն հոսանային պաշտպանություն,

բ. երկկողմ սնվող ցածրացնող հզոր տրանսֆորմատորների վրա կարելի է կիրառել` հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն` ոչ համաչափ ԿՄ-ից և լարման նվազագույն թողարկմամբ առավելագույն հոսանային պաշտպանություն` համաչափ ԿՄ-ից:

110. Առավելագույն հոսանային պաշտպանության գործարկման հոսանքն ընտրելիս պետք է հաշվի առնել զուգահեռ աշխատող տրանսֆորմատորների անջատման պահին առաջացող հնարավոր գերբեռնման հոսանքները և տրանսֆորմատորներից սնվող էլեկտրաշարժիչների ինքնաթողարկման հոսանքը:

111. 330 կՎ և բարձր լարման ցածրացնող ավտոտրանսֆորմատորների համար պետք է նախատեսել հեռագործ պաշտպանություն, որը կգործի արտաքին բազմաֆազ ԿՄ-ների այն դեպքերում, երբ դա պահանջվում է հեռահար պահուստավորումն ապահովելու կամ հարակից լարումների պաշտպանությունները համաձայնեցնելու համար: Այդ նույն դեպքերում նշված պաշտպանությունը թույլատրվում է իրագործել 220 ԿՎ ավտոտրանսֆորմատորների համար:

112. 1 ՄՎԱ-ից ցածր հզորության տրանսֆորմատորների (բարձրացնող և ցածրացնող) համար, որպես արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն, պետք է նախատեսված լինի անջատման վրա գործող առավելագույն հոսանային պաշտպանություն:

113. Արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն պետք է տեղակայել`

1) հիմնական սնման կողմից` երկփաթույթ տրանսֆորմատորի վրա.

2) տրանսֆորմատորի բոլոր կողմերից` բազմափաթույթ տրանսֆորմատորների վրա, որոնք միացված են երեք և ավելի անջատիչներով: Թույլատրվում է տրանսֆորմատորի կողմերից մեկում պաշտպանություն չտեղակայել, բայց պաշտպանություն իրագործել հիմնական սնման կողմից այնպես, որպեսզի նա ավելի փոքր պահաժամով անջատի այն կողմի անջատիչները, որտեղ պաշտպանությունը բացակայում է.

3) երկփաթույթ ցածրացնող տրանսֆորմատորի վրա, որը սնում է առանձին աշխատող հատվածամասեր` սնման կողմից և յուրաքանչյուր հատվածամասի կողմից.

4) բարձր լարման կողմում մակադիր հոսանքի տրանսֆորմատորներ օգտագործելու դեպքում` երկփաթույթ տրանսֆորմատորի ցածր լարման կողմից և եռափաթույթ տրանսֆորմատորի ցածր և միջին լարումների կողմերից:

114. Արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունը թույլատրվում է նախատեսել միայն հարակից տարրերի պաշտպանությունները պահուստավորելու համար և չնախատեսել տրանսֆորմատորների հիմնական պաշտպանությունների հրաժարման դեպքում գործելու համար, եթե դա ստեղծում է պաշտպանության զգալի բարդացում: Արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից սույն ՏԿ-ի 109-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պաշտպանությունն իրագործելիս պետք է դիտարկվի նաև դրան հոսանքային ընդհատիչով լրացնելու անհրաժեշտությունը և հնարավորությունը: Այդպիսի լրացում նախատեսվում է միջին և ցածր լարման հաղորդաձողերի վրա ԿՄ-ների անջատումներն ավելի կարճատև պահաժամով կատարելու համար (ելնելով ԿՄ-ների հոսանքների մակարդակից, հաղորդաձողերի առանձին պաշտպանության առկայությունից, հեռացող տարրերի պաշտպանությունների հետ համաձայնեցման հնարավորությունից):

115. Եթե բարձրացնող տրանսֆորմատորների պաշտպանությունն արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից չի ապահովում պահանջվող զգայնությունը և ընտրողականությունը, ապա տրանսֆորմատորը պաշտպանելու համար թույլատրվում է օգտագործել գեներատորների համապատասխան պաշտպանության հոսանքի ռելեները:

116. 1 ՄՎԱ-ից ավելի հզորության բարձրացնող տրանսֆորմատորների, երկու և երեք կողմերից սնվող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների համար, ելնելով հարակից տարրերի վրայի հողակցումների անջատումը պահուստավորելու անհրաժեշտության պայմանից, պետք է նախատեսված լինի զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանություն արտաքին հողակցումներից, որը տեղակայվում է հողանցման մեծ հոսանքներով ցանցին միացված փաթույթի կողմից: Բացի այդ, ավտոտրանսֆորմատորների վրա պետք է տեղակայվի նույն պաշտպանությունը` ելնելով նաև տարբեր լարման ցանցերի հողակցումներից պաշտպանությունների ընտրողականությունը ապահովելու պայմանից:

117. Եթե տրանսֆորմատորների մի մասը (զրոյական արտանցիչի կողմից փաթույթի ոչ լրիվ մեկուսացմամբ տրանսֆորմատորներից) մեկուսացված չեզոքով են, ապա պետք է կանխվի այդ տրանսֆորմատորների չեզոքի անթույլատրելի ռեժիմը` ըստ սույն ՏԿ-ի 61-րդ կետի: Այդ նպատակի համար, այն դեպքերում, երբ էլեկտրակայանում կամ ենթակայանում տեղադրված են հողակցված և մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորներ, որոնք սնվում են ցածր լարման կողմից, պետք է նախատեսված լինի պաշտպանություն, որը կապահովի մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորի անջատումը կամ չեզոքի ինքնավար հողակցումը մինչև ցանցի այդ նույն հաղորդաձողերի հատվածամասերի վրա աշխատող հողակցված չեզոքով տրանսֆորմատորների անջատումը:

118. Այն ավտոտրանսֆորմատորների (բազմափաթույթ տրանսֆորմատորների) համար, որոնք սնվում են մի քանի կողմերից, արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունը պետք է կատարել ուղղորդված, եթե դա պահանջվում է ընտրողականության պայմաններով:

119. Ենթակայանների 220-ից մինչև 500 ԿՎ ավտոտրանսֆորմատորների, էլեկտրակայանների 330-ից մինչև 500 կՎ լարման գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների և 220-ից մինչև 500 ԿՎ կապի ավտոտրանսֆորմատորների համար պետք է նախատեսված լինի արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունների օպերատիվ արագացման հնարավորություն (երբ գործողությունից դուրս են բերվել հաղորդաձողերի կամ հաղորդաձողավորման դիֆերենցիալ պաշտպանությունները): Պաշտպանությունների արագացումը պետք է ապահովի, առանց արագագործ պաշտպանության մնացած տարրերի վնասվածքների, անջատում` 0,5 վ-ից ոչ ավելի պահաժամով:

120. Մինչև 35 ԿՎ բարձր լարման իջեցնող տրանսֆորմատորների և նույն լարման տրանսֆորմատոր-մայրուղային գիծ բլոկների համար, երբ տրանսֆորմատորի ցածր լարման չեզոքը հողակցված և միացված է աստղաձև, պետք է նախատեսել պաշտպանություն միաֆազ հողակցումից ցածր լարման ցանցում, որն իրագործվում է կիրառելով`

1) առավելագույն հոսանային պաշտպանություն արտաքին ԿՄ-ներից, որը տեղակայվում է բարձր լարման կողմում և, եթե դա պահանջվում է զգայնության պայմանով, եռառելե կատարմամբ.

2) ինքնավար անջատիչներ կամ ապահովիչներ ցածր լարման ելքի կողմից.

3) զրոյական հաջորդականության հատուկ պաշտպանություն, որը տեղակայվում է տրանսֆորմատորի զրոյական հաղորդալարում (սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված պաշտպանությունների ոչ բավարար զգայնության դեպքում):

121. Արդյունաբերական էլեկտրակայանքների համար, եթե ցածր լարման կողմում հավաքվածքը միացումների պաշտպանության սարքերի հետ գտնվում է անմիջապես տրանսֆորմատորին մոտ (մինչև 30 մ) կամ տրանսֆորմատորի միացումը հավաքվածքի հետ կատարված է եռաֆազ մալուխներով, ապա թույլատրվում է սույն ՏԿ-ի 120-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պաշտպանությունը չկիրառել: Սույն ՏԿ-ի 120-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պաշտպանությունը կիրառելիս թույլատրվում է այն չհամաձայնեցնել ցածր լարման կողմի հավաքվածքից հեռացող տարրերի պաշտպանությունների հետ: Եթե գիծ-տրանսֆորմատոր սխեմայում կիրառված է պաշտպանություն ըստ սույն ՏԿ-ի 120-րդ կետի 3-րդ ենթակետի, ապա բարձր լարման կողմից անջատիչի վրա այդ պաշտպանության գործողությունն ապահովելու համար թույլատրվում է չանցկացնել հատուկ ստուգիչ մալուխ և իրագործել այն ցածր լարման կողմում տեղակայված ինքնավար անջատիչի վրա ազդելով:

122. Սույն ՏԿ-ի 120-րդ և 121-րդ կետերի պահանջները տարածվում են նաև բարձր լարման կողմում տեղակայված ապահովիչներով այդ կետերում նշված տրանսֆորմատորների պաշտպանության վրա:

123. Ապահովիչներով պաշտպանված միացություններով հավաքվածքներ սնող 3-ից մինչև 10 կՎ լարմամբ ցածրացնող տրանսֆորմատորների ցածր լարման կողմից պետք է տեղակայել գլխավոր ապահովիչ կամ ինքնավար անջատիչ: Եթե ցածր լարման միացումների ապահովիչները և բարձր լարման կողմի ապահովիչները (կամ ռելեային պաշտպանությունը) սպասարկվում և գտնվում են միևնույն անձնակազմի վարման ներքո (օրինակ` միայն էլեկտրամատակարարի անձնակազմի կամ միայն սպառողի անձնակազմի), ապա տրանսֆորմատորի ցածր լարման կողմում գլխավոր ապահովիչ կամ ինքնավար անջատիչ կարելի է չտեղակայել:

124. Միաֆազ հողակցումներից պաշտպանությունն ըստ սույն ՏԿ-ի 85-րդ կետի 8-րդ ենթակետի պետք է կատարվի սույն ՏԿ-ի 176-րդ, 177-րդ և 178-րդ կետերի պահանջներին համապատասխան:

125. 0,4 ՄՎԱ-ից ավելի հզորության տրանսֆորմատորների վրա, կախված հնարավոր գերբեռնման հավանականությունից և մեծությունից, պետք է նախատեսել ազդանշանի վրա գործող գերբեռնումների հոսանքներից առավելագույն հոսանային պաշտպանություն: Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայանների համար թույլատրվում է նախատեսել այդ պաշտպանության գործելն ինքնավար բեռնաթափման կամ անջատման վրա (եթե այլ կերպ գերբեռնվածության վերացումն անհնար է):

126. Տրանսֆորմատորի չեզոքի կողմից լարումը բեռնվածքի տակ կարգավորելու համար, առանձին լրացուցիչ տրանսֆորմատորի առկայության դեպքում, ի լրումն սույն ՏԿ-ի 85-100-րդ, 109-րդ, 116-րդ և 117-րդ կետերում նշվածների, պետք է նախատեսել հետևյալ պաշտպանությունները`

1) լրացուցիչ տրանսֆորմատորի գազային պաշտպանություն.

2) լրացուցիչ տրանսֆորմատորի առաջնային փաթույթում վնասվածքներից առավելագույն հոսանային պաշտպանություն` արտաքին ԿՄ-ների դեպքում արգելակմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաթույթն ընդգրկված է ավտոտրանսֆորմատորի ցածր լարման կողմի շղթաների դիֆերենցիալ հոսանային պաշտպանության գործման գոտում.

3) դիֆերենցիալ պաշտպանություն, որն ընդգրկում է լրացուցիչ տրանսֆորմատորի երկրորդային փաթույթը:

127. Ավտոտրանսֆորմատորի ցածր լարման կողմից տեղադրված գծային լրացուցիչ տրանսֆորմատորի պաշտպանությունը պետք է իրագործել`

1) բուն լրացուցիչ տրանսֆորմատորի գազային պաշտպանությամբ և ԲՏԿ-ի հպարկչային սարքվածքի պաշտպանությամբ, որը կարող է իրագործվել ճնշման ռելեի կամ առանձին գազային ռելեի կիրառմամբ.

2) ավտոտրանսֆորմատորի ցածր լարման կողմի շղթաների դիֆերենցիալ հոսանային պաշտպանությամբ:

 

9. ԳԵՆԵՐԱՏՈՐ-ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ ԲԼՈԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

128. 10 ՄՎտ-ից ավելի հզորության գեներատորներով գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ` հետևյալ տեսակի վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից`

1) գեներատորային լարման կողմում հողակցումներից.

2) գեներատորի ստատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

3) տուրբոգեներատորի ստատորի փաթույթում մեկ ֆազի միջգալարային միակցումներից` սույն ՏԿ-ի 141-րդ կետին համապատասխան.

4) տրանսֆորմատորի փաթույթներում և արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից.

5) հողակցման մեծ հոսանքներով ցանցին միացված տրանսֆորմատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա միաֆազ հողակցումներից.

6) տրանսֆորմատորի միջգալարային միակցումներից.

7) արտաքին ԿՄ-ներից.

8) հակադարձ հաջորդականության հոսանքներով գեներատորի գերբեռնումից (30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների համար).

9) գեներատորի ստատորի փաթույթի և տրանսֆորմատորի փաթույթների համաչափ գերբեռնումից.

10) գեներատորի ռոտորի փաթույթի գրգռման հոսանքով գերբեռնումից (հիդրոգեներատորների և փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ տուրբոգեներատորների համար).

11) բլոկի տրանսֆորմատորի և գեներատորի ստատորի վրա լարման բարձրացումից (160 ՄՎտ և ավելի հզորության տուրբոգեներատորներով բլոկների համար և հիդրոգեներատորներով բոլոր բլոկների համար).

12) գրգռման շղթայի մեկ կետում հողակցումներից, սույն ՏԿ-ի 155-րդ կետին համապատասխան.

13) 160 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբոգեներատորի գրգռման շղթայի երկրորդ կետում հողակցումներից.

14) գրգռման կորստով ոչ համաժամ ռեժիմից` սույն ՏԿ-ի 156-րդ և 157-րդ կետերին համապատասխան.

15) տրանսֆորմատորի բաքում յուղի մակարդակի իջեցումից:

129. Գեներատորների և բարձրացնող տրանսֆորմատորների անջատ աշխատանքին վերաբերող պաշտպանության իրագործման պահանջներն ուժի մեջ են նաև այն դեպքում, երբ դրանք միավորված են գեներատոր-տրանսֆորմատոր (ավտոտրանսֆորմատոր) բլոկում` կատարելով նաև սույն ՏԿ-ի 130-167-րդ կետերում սահմանված պահանջները:

130. 30 ՄՎտ-ը գերազանցող հզորության գեներատորներով բլոկների համար գեներատորային լարման շղթայում պետք է նախատեսված լինի ստատորի ամբողջ փաթույթն ընդգրկող պաշտպանություն հողակցումից:

131. 30 ՄՎտ և պակաս հզորության գեներատորներով բլոկների դեպքում պետք է կիրառել սարքվածքներ, որոնք կպաշտպանեն ստատորի փաթույթի առնվազն 85 տոկոսը: Այդպիսի սարքվածքների կիրառում թույլատրվում է նաև 30-ից մինչև 160 ՄՎտ հզորության տուրբոգեներատորներով բլոկների վրա, եթե ստատորի ամբողջ փաթույթը պաշտպանելու համար գեներատորի շղթայում պետք է միացնել լրացուցիչ սարքավորում:

132. Սույն ՏԿ-ի 130-րդ և 131-րդ կետերում նշված դեպքերի համար պաշտպանությունը պետք է գործի 0,5 վ պահաժամով անջատման վրա` գեներատորային լարման շղթաների առանց ճյուղավորումների բլոկներում և դեպի սեփական կարիքների տրանսֆորմատորներ ճյուղավորումներով բոլոր բլոկներում: Սեփական կարիքների կամ սպառողների (որոնք սնվում են գեներատորի և տրանսֆորմատորի միջև ճյուղավորումներից) ցանցի հետ էլեկտրական կապ ունեցող բլոկներում, եթե հողակցման ունակային հոսանքը 5 Ա և ավելի է, ապա պետք է տեղակայվեն գեներատորի ստատորի փաթույթում հողակցումներից և կրկնակի հողակցումներից անջատման համար գործող պաշտպանություններ, ինչպես պահանջվում է հավաքովի հաղորդաձողերի վրա աշխատող գեներատորների համար (տե՛ս սույն ՏԿ-ի 72-րդ և 73-րդ կետերի պահանջները): Եթե հողակցման ունակային հոսանքը 5 Ա-ից պակաս է, ապա պաշտպանությունը հողակցումներից կարող է իրագործվել այնպես, ինչպես այն կատարված է առանց ճյուղավորումների գեներատորային լարման բլոկների վրա, բայց ազդանշանման համար: Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում լրացուցիչ պետք է նախատեսված լինի բլոկի տրանսֆորմատորի գեներատորային լարման կողմում հողակցումների ազդանշանում:

133. Անուղղակի հովացմամբ գեներատորով բլոկի համար, որը բաղկացած է մեկական գեներատորից ու տրանսֆորմատորից, գեներատորի շղթայում անջատիչի բացակայության դեպքում պետք է նախատեսել բլոկի մեկ ընդհանուր երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում գեներատորի և տրանսֆորմատորի համար պետք է տեղակայվեն առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ:

134. Բլոկում մեկի փոխարեն երկու տրանսֆորմատոր օգտագործելու դեպքում, ինչպես նաև առանց անջատիչների երկու և ավելի գեներատորներ մեկ տրանսֆորմատորի հետ բլոկում գործելիս (խոշորացված բլոկ) յուրաքանչյուր գեներատորի և 125 ՄՎ.Ա-ից ավելի հզորության տրանսֆորմատորի համար պետք է նախատեսված լինի առանձին երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Այդ տրանսֆորմատորների ցածր լարման արտանցիչներում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության դեպքում թույլատրվում է երկու տրանսֆորմատորի համար ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանության կիրառում:

135. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորով բլոկի վրա պետք է նախատեսել գեներատորի առանձին երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Ընդ որում, եթե գեներատորի շղթայում կա անջատիչ, ապա պետք է տեղակայվի բլոկի տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանություն (կամ եթե գեներատորի հետ բլոկում աշխատում են երկու և ավելի տրանսֆորմատորներ, ապա յուրաքանչյուր տրանսֆորմատորի առանձին. այդ տրանսֆորմատորների ցածր լարման արտանցիչներում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության դեպքում թույլատրվում է բլոկի տրանսֆորմատորների համար ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանության կիրառում): Անջատիչի բացակայության դեպքում բլոկի տրանսֆորմատորի պաշտպանության համար պետք է տեղակայել կամ առանձին դիֆերենցիալ պաշտպանություն, կամ բլոկի ընդհանուր երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն (մեկ գեներատորից և մեկ տրանսֆորմատորից բաղկացած բլոկների համար գերադասելի է բլոկի ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանություն):

136. Բարձր լարման կողմից տրանսֆորմատորի (բլոկի) դիֆերենցիալ պաշտպանությունը կարող է միացված լինել բլոկի տրանսֆորմատորում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներին: Այդ դեպքում բարձր լարման կողմի անջատիչների և բլոկի տրանսֆորմատորի միջև հաղորդաձողավորման պաշտպանության համար պետք է տեղակայվի առանձին պաշտպանություն:

137. Գեներատորների առանձին դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է կատարված լինի եռաֆազ եռառելեային` սույն ՏԿ-ի 70-րդ կետով սահմանված գործման հոսանքին համանման:

138. Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ավելի հզորության գեներատորներով բլոկների համար սույն ՏԿ-ի 134-136-րդ կետերում նշված դիֆերենցիալ պաշտպանությունների պահուստավորման համար պետք է նախատեսել պահուստային դիֆերենցիալ պաշտպանություն, որը ներառում է բլոկի գեներատորը և տրանսֆորմատորը` բարձր լարման կողմից հաղորդաձողերի հետ միասին: Նպատակահարմար է պահուստային դիֆերենցիալ պաշտպանություն նախատեսել 160 ՄՎտ-ից պակաս հզորության, փաթույթների հաղորդիչների անմիջական հովացմամբ գեներատորներով բլոկների համար:

139. Գեներատորի շղթայում առանց անջատիչի բլոկների պահուստային դիֆերենցիալ պաշտպանության կիրառման դեպքում նպատակահարմար է տրանսֆորմատորի և գեներատորի համար նախատեսել առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ:

140. Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում պահուստային դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է ունենա 0,35-ից մինչև 0,5 վ պահաժամ:

141. Երկու կամ երեք զուգահեռ ճյուղերով ստատորի փաթույթով տուրբոգեներատորի վրա պետք է նախատեսված լինի մի ֆազում միջգալարային միակցումներից առանց պահաժամի գործող միահամակարգ լայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

142. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավելի հզորության գեներատորով բլոկների վրա պետք է նախատեսված լինի հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանություն ինտեգրալ կախյալ բնութագրով, որը (բնութագիրը) պետք է համապատասխանի պաշտպանվող գեներատորի հակադարձ հաջորդականության հոսանքներով թույլատրելի գերբեռնումների բնութագրին: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման վրա, իսկ դրա բացակայության դեպքում` ցանցից բլոկի անջատման վրա: Բլոկներին հարակից տարրերի պաշտպանությունների պահուստավորման համար նշված պաշտպանությունը պետք է ունենա անկախ պահաժամով օրգան, որը գործում է ցանցից բլոկի անջատման վրա և երկաստիճանան գործողությամբ` համաձայն սույն ՏԿ-ի 149-րդ կետի պահանջների:

143. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ցածր հզորության գեներատորներով բլոկների վրա, ինչպես նաև անուղղակի հովացմամբ 30 ՄՎտ-ից բարձր հզորության հիդրոգեներատորներով բլոկների վրա հակադարձ հաջորդականության հոսանային պաշտպանությունը պետք է իրագործել աստիճանական կամ կախյալ պահաժամով: Այդ դեպքում պաշտպանության տարբեր աստիճանները կարող են ունենալ մեկ կամ ավելի պահաժամեր (տե՛ս սույն ՏԿ-ի 149-րդ կետի 4-րդ ենթակետը): Նշված աստիճանական կամ կախյալ պահաժամը պետք է համաձայնեցված լինի հակադարձ հաջորդականության հոսանքով գեներատորի թույլատրելի գերբեռնվածությունների բնութագրի հետ (տե՛ս սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջները):

144. 30 ՄՎտ-ից բարձր հզորության անուղղակի հովացմամբ տուրբոգեներատորներով բլոկների վրա պաշտպանությունը պետք է իրագործվի` համաձայն սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջների: Բացի անջատման վրա գործող պաշտպանություններից, 30 ՄՎտ-ից բարձր հզորության տուրբոգեներատորներով բոլոր բլոկների վրա պետք է նախատեսված լինի հակադարձ հաջորդականության հոսանքներով գերբեռնվածության ազդանշանում` սույն ՏԿ-ի 75-րդ կետի պահանջներին համապատասխան:

145. 30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների վրա արտաքին համաչափ ԿՄ-ներից պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, ինչպես նշված է սույն ՏԿ-ի 76-րդ կետում: Ընդ որում, հիդրոգեներատորների համար պաշտպանության գործարկման լարումը պետք է ընդունել մոտավորապես անվանականի 0,6-ից մինչև 0,7 պատիկի չափով: Պահուստային գրգռիչ ունեցող տուրբոգեներատորներով բլոկների վրա նշված պաշտպանությունը պետք է լրացվի հոսանքի ռելեով, որը միացվում է բլոկի բարձր լարման կողմի հոսանքին:

146. 60 ՄՎտ և ավելի հզոր գեներատորներով բլոկների վրա սույն ՏԿ-ի 145-րդ կետում նշված պաշտպանության փոխարեն պետք է կիրառել հեռագործ պաշտպանություն: Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորներով բլոկների վրա միջֆազային կարճ միակցումներից պաշտպանելու համար պահուստային դիֆերենցիալ պաշտպանության փոխարեն (տե՛ս սույն ՏԿ-ի 133-140-րդ կետերում նշված պահանջները) թույլատրվում է տեղակայել երկաստիճան հեռագործ պաշտպանություն: Այդ պաշտպանության առաջին աստիճանն իրականացնում է մերձակա պահուստավորում և պետք է իրագործվի ճոճումներից ուղեկապումով, և պետք է գործի, ինչպես սահմանված է սույն ՏԿ-ի 149-րդ կետի 3-րդ ենթակետում, 1 վ-ից ոչ ավելի պահաժամով: Առաջին աստիճանը պետք է հուսալի կերպով պաշտպանի բլոկի տրանսֆորմատորը` ապահովելով հարակից տարրերի պաշտպանությունների հետ ընտրողականությունը: Պահուստավորումն առաջին աստիճանով պարտադիր է, եթե բլոկում կիրառված են տրանսֆորմատորի և գեներատորի առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ: Երկրորդ աստիճանը, որը կատարում է հեռահար պահուստավորում, պետք է գործի` համաձայն սույն ՏԿ-ի 149-րդ կետի 2-րդ ենթակետի: Անհրաժեշտ է երկաստիճան հեռագործ պաշտպանության տեղակայումը պահուստային դիֆերենցիալ պաշտպանության առկայության դեպքում` հեռահար պահուստավորման արդյունավետության բարձրացման համար: Այդ դեպքում հեռագործ պաշտպանության երկու աստիճանն էլ պետք է գործեն` համաձայն սույն ՏԿ-ի 149-րդ կետի 2-րդ ենթակետի:

147. 30 ՄՎտ և պակաս հզորության գեներատորներով բլոկների վրա արտաքին ԿՄ-ներից պաշտպանությունը պետք է իրագործել սույն ՏԿ-ի 77-րդ կետի պահանջներին համապատասխան: Հիդրոգեներատորներով բլոկների պաշտպանության գործարկման հարաչափերը պետք է ընդունել` համաձայն սույն ՏԿ-ի 76-րդ, 77-րդ, 145-րդ և 146-րդ կետերով սահմանված արժեքների:

148. Գեներատորի շղթայում անջատիչով գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների վրա պահուստային դիֆերենցիալ պաշտպանության բացակայության դեպքում, բլոկի բարձր լարման կողմում պետք է նախատեսված լինի առավելագույն հոսանային պաշտպանություն, որը նախատեսվում է անջատված գեներատորով բլոկի աշխատանքի ժամանակ տրանսֆորմատորի հիմնական պաշտպանությունները պահուստավորելու համար:

149. Գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների պահուստային պաշտպանությունը պետք է իրագործվի հետևյալ պայմանների և պահանջների կատարմամբ`

1) բլոկի տրանսֆորմատորի գեներատորային լարման կողմում պաշտպանություն չի տեղակայվում, այլ օգտագործվում է գեներատորի պաշտպանությունը.

2) հեռահար պահուստավորման դեպքում պաշտպանությունը պետք է գործի երկու պահաժամով. առաջինով` բլոկի բարձր լարման կողմում սխեմայի բաժանման (օրինակ` հաղորդաձողերի միացնող կամ հատվածավորման անջատիչի անջատման վրա), երկրորդով` ցանցից բլոկի անջատման վրա.

3) մերձակա պահուստավորման դեպքում պետք է կատարվեն` ցանցից բլոկի (գեներատորի) անջատում, գեներատորի դաշտի մարում և բլոկի կանգնեցում, եթե դա պահանջվում է սույն ՏԿ-ի 160-163-րդ կետերով.

4) պահուստային պաշտպանության առանձին աստիճանները կամ սարքվածքները, կախված դրանց դերից և հեռահար պահուստավորման ու մերձակա պահուստավորման դեպքերում օգտագործման նպատակահարմարությունից, կարող են ունենալ մեկ, երկու կամ երեք պահաժամ.

5) պաշտպանությունների լարման թողարկման օրգանները` ըստ սույն ՏԿ-ի 145-րդ, 146-րդ և 147-րդ կետերի, պետք է նախատեսել գեներատորային լարման կողմից և ցանցի կողմից.

6) մերձակա պահուստավորման և բլոկի հիմնական պաշտպանությունների գործառույթները կատարող պահուստային պաշտպանությունների համար առավելապես պետք է նախատեսված լինեն առանձին ելքի ռելեներ և տարբեր ինքնավար անջատիչներին միացված օպերատիվ հաստատուն հոսանքով սնում:

150. Տուրբոգեներատորներով բլոկների վրա ստատորի պաշտպանությունը համաչափ գերբեռնվածքներից պետք է իրագործել այնպես, ինչպես դա արվում է հավաքովի հաղորդաձողերի վրա աշխատող գեներատորների համար (տե՛ս սույն ՏԿ-ի 81-րդ կետը): Առանց օպերատիվ անձնակազմի մշտական հերթապահության հիդրոէլեկտրակայաններում, բացի համաչափ գերբեռնվածքների ազդանշանումից, պետք է նախատեսված լինի անկախ բնութագրով պաշտպանություն, որը կգործի բլոկի (գեներատորի) անջատման ավելի երկար և բեռնաթափման ավելի կարճ պահաժամերով: Նշված պաշտպանության փոխարեն կարող են կիրառվել գրգռման կարգավորման համակարգի համապատասխան սարքվածքները:

151. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավելի հզորությամբ գեներատորների ռոտորի փաթույթի պաշտպանությունը գրգռման հոսանքով գերբեռնվածքներից պետք է իրագործվի ինտեգրալ կախյալ պահաժամով, որը համապատասխանում է գեներատորի գրգռման հոսանքով թույլատրելի գերբեռնվածության բնութագրին: Այդ պաշտպանությունը պետք է գործի անջատման վրա`

1) եթե անհնարին է պաշտպանությունը միացնել ռոտորի հոսանքին (օրինակ` անխոզանակ գրգռման դեպքում) թույլատրվում է անկախ պահաժամով գրգռման շղթայում լարման բարձրացմանն արձագանքող պաշտպանության կիրառում.

2) պաշտպանությունում պետք է նախատեսված լինի գրգռման հոսանքի իջեցման դեպքում ավելի կարճատև պահաժամով գործելու հնարավորություն: Գրգռման կարգավորիչում գերբեռնվածությունը սահմանափակող սարքվածքների առկայության դեպքում ներգործությունը բեռնաթափման վրա կարող է տեղի ունենալ միաժամանակ` այդ սարքվածքներից և ռոտորի պաշտպանությունից: Թույլատրվում է նաև օգտագործել ԳԻԿ-ի գերբեռնվածությունը սահմանափակող սարքվածքը բեռնաթափման (երկու պահաժամով) և անջատման վրա գործելու համար: Այդ դեպքում ինտեգրալ կախյալ պահաժամով պաշտպանություն կարելի է չտեղակայել:

152. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ մինչև 160 ՄՎտ հզորության տուրբոգեներատորների վրա և անուղղակի հովացմամբ 30 ՄՎտ-ից ավելի հզորության հիդրոգեներատորների վրա պաշտպանությունը պետք է իրագործել սույն ՏԿ-ի 80-րդ կետում նշվածին համանման: Գեներատորների վրա գրգռման խմբային կառավարման սարքվածքների առկայության դեպքում անհրաժեշտ է պաշտպանությունը կատարել կախյալ պահաժամով: Պահուստային գրգռիչով գեներատորների աշխատանքի ընթացքում ռոտորի պաշտպանությունը գերբեռնվածքից պետք է մնա աշխատանքի մեջ: Կախյալ պահաժամով պաշտպանություն կիրառելու անհնարինության դեպքում թույլատրվում է պահուստային գրգռիչի վրա նախատեսել անկախ պահաժամով պաշտպանություն:

153. 160 ՄՎտ և ավելի հզորության տուրբոգեներատորներով բլոկների վրա պարապ ընթացքի ռեժիմում լարման բարձրացումը կանխելու նպատակով պետք է նախատեսված լինի պաշտպանություն լարման բարձրացումից, որը ինքնավար կերպով հանվում է գործողությունից, երբ գեներատորն աշխատում է ցանցում: Պաշտպանությունը գործելիս պետք է ապահովվի գեներատորի և գրգռիչի դաշտերի մարումը:

154. Հիդրոգեներատորներով բլոկների վրա բեռնվածքի հանկարծակի իջեցման դեպքում լարման բարձրացումը կանխելու համար պետք է նախատեսված լինի պաշտպանություն լարման բարձրացումից: Պաշտպանությունը պետք է գործի բլոկի (գեներատորի) անջատման և գեներատորի դաշտի մարման վրա: Թույլատրվում է պաշտպանության գործողությունը միացքի կանգառի համար:

155. Գրգռման շղթայի մի կետում հողակցումներից պաշտպանությունը պետք է նախատեսված լինի` հիդրոգեներատորների, ռոտորի փաթույթի ջրային հովացմամբ տուրբոգեներատորների և 300 ՄՎտ-ից ավելի հզորության բոլոր տուրբոգեներատորների վրա: Հիդրոգեներատորներում պաշտպանությունը պետք է գործի անջատման, իսկ տուրբոգեներատորներում` ազդանշանի վրա: Տուրբոգեներատորների գրգռման շղթայի երկրորդ կետում հողակցումներից պաշտպանությունը պետք է տեղակայվի 160 ՄՎտ-ից փոքր հզորության բլոկների վրա սույն ՏԿ-ի 82-րդ կետին համապատասխան:

156. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավելի հզորության տուրբոգեներատորներով և հիդրոգեներատորներով բլոկներում պետք է նախատեսել գրգռման կորուստով պայմանավորված անհամաժամ ռեժիմից պաշտպանության սարքվածքներ: Նշված սարքվածքները կարելի է կիրառել նաև փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբոգեներատորների վրա: Թույլատրվում է նաև այդ տուրբոգեներատորների վրա նախատեսել անհամաժամ ռեժիմի ինքնավար բացահայտում` ելնելով միայն դաշտի ինքնավար մարման սարքվածքի անջատված դիրքից (առանց անհամաժամ ռեժիմից պաշտպանության կիրառման):

157. Գրգռումը կորցրած տուրբոգեներատորն անհամաժամ ռեժիմ փոխադրվելիս, սույն ՏԿ-ի 156-րդ կետում նշված պաշտպանության կամ դաշտի ինքնավար մարման սարքվածքները պետք է գործեն գրգռումը կորցնելու ազդանշանման վրա և կատարեն սեփական կարիքների բեռնվածքի ինքնավար փոխարկում բլոկի (որի գեներատորը կորցրել է գրգռումը) ճյուղավորումից պահուստային սնման աղբյուրին: Այն բոլոր տուրբոգեներատորները և հիդրոգեներատորները, որոնք նախատեսված չեն անհամաժամ ռեժիմի համար, ինչպես նաև համակարգում ռեակտիվ հզորության պակասի պայմաններում մնացած տուրբոգեներատորները, սույն ՏԿ-ի 156-րդ կետում նշված սարքվածքների գործելու դեպքում պետք է անջատվեն ցանցից:

158. Փաթույթի հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորի շղթայում անջատիչի կիրառման դեպքում պետք է նախատեսել պահուստավորում այդ անջատիչի հրաժարման դեպքերի համար (օրինակ` անջատիչի հրաժարումը պահուստավորող սարքվածքի` ԱՀՊՍ-ի կիրառում):

159. 110 ԿՎ-ից ավելի բարձր լարման ԱՀՊՍ-ն էլեկտրակայաններում պետք է իրագործվի հետևյալ պահանջների կատարմամբ`

1) պահուստային պաշտպանությամբ մի քանի բլոկների ավելորդ անջատումները կանխելու համար` դրանցից որևէ մեկում անջատիչի հրաժարման պատճառով ոչ լիաֆազ ռեժիմի առաջացման դեպքում (դա կարող է տեղի ունենալ փաթույթի հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորներով էլեկտրակայաններում ֆազերի անհատական շարժաբերով անջատիչի անջատման ժամանակ) պետք է նախատեսված լինի ԱՀՊՍ-ի արագացված թողարկում (օրինակ` բլոկի տրանսֆորմատորի հողակցման մեծ հոսանքով ցանցի կողմից զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանությունից).

2) էլեկտրակայաններում, որտեղ գեներատոր-տրանսֆորմատոր բլոկները և գծերը (օդային և մալուխային) ունեն ընդհանուր անջատիչներ (օրինակ` «մեկուկեսանոց» սխեմայի կամ «բազմանկյան» սխեմայի կիրառում), պետք է նախատեսել հեռուստաանջատման սարքվածք` գծի հակառակ ծայրում անջատիչի անջատման և ԻԿՄ-ի արգելման համար, երբ գործում է բլոկի պաշտպանության կողմից գործարկված ԱՀՊՍ-ը: Բացի այդ, պետք է նախատեսել ԱՀՊՍ-ի գործելը բարձրհաճախականային պաշտպանության հաղորդիչ կայանի կանգնեցման վրա:

160. Բլոկի գեներատորի ստատորի և տրանսֆորմատորի ներքին վնասվածքներից պաշտպանությունների, ինչպես նաև գեներատորի ռոտորի պաշտպանությունների անջատման վրա գործելու դեպքում պետք է կատարվի վնասված տարրի անջատում ցանցից, գեներատորի և գրգռիչի դաշտի մարում, ԱՀՊՍ-ի գործարկում և տեխնոլոգիական պաշտպանությունների վրա համապատասխան ազդեցություն: Եթե պաշտպանությունից անջատումը բերում է բլոկի հաղորդաձողերի ճյուղավորմանը միացված սեփական կարիքների բեռնվածքի հոսանքազրկման, ապա պաշտպանությունը պետք է գործի նաև սեփական կարիքների սնման աշխատանքային աղբյուրի շղթայի անջատիչների անջատման վրա, որպեսզի դրանք ՊԻՄ-ի միջոցով փոխադրվեն սնվելու պահուստային աղբյուրից:

161. Բլոկի գեներատորի և տրանսֆորմատորի պահուստային պաշտպանություններն արտաքին վնասվածքների դեպքում պետք է գործեն սույն ՏԿ-ի 149-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան:

162. Ջերմային մասը բլոկային սխեմայով կատարված ջերմային էլեկտրակայաններում ներքին վնասվածքներից գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի անջատման դեպքում պետք է ապահովվի ջերմային և էլեկտրական բլոկների լրիվ կանգառը: Արտաքին վնասվածքների, ինչպես նաև պաշտպանությունների գործման այն դեպքում, երբ գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի աշխատանքը կարող է արագ վերականգնվել, ջերմային բլոկը պետք է փոխադրվի պարապ ընթացքի ռեժիմ, եթե ջերմամեխանիկական սարքավորման համար այդ ռեժիմը թույլատրելի է:

163. Հիդրոէլեկտրակայաններում բլոկի ներքին վնասվածքների դեպքում, բացի բլոկի անջատումից, պետք է իրագործվի միացքի կանգառը: Միացքի կանգառի վրա գործողությունը թույլատրվում է իրականացնել նաև արտաքին խաթարումների հետևանքով բլոկն անջատելու դեպքում:

164. Գեներատոր-տրանսֆորմատոր-գիծ բլոկներում գծի հիմնական պաշտպանությունը և պահուստային պաշտպանությունն էներգահամակարգի կողմից պետք է իրագործվեն գծերի (օդային և մալուխային) պաշտպանության սույն բաժնի պահանջներին համապատասխան, իսկ բլոկի կողմից գծի պահուստային պաշտպանության գործառույթները պետք է կատարեն բլոկի պահուստային պաշտպանությունները: Բլոկի պաշտպանությունը պետք է իրագործվի սույն ՏԿ-ի 9-րդ գլխում սահմանված պահանջների համաձայն:

165. Բլոկի պաշտպանության ներգործությունն անջատիչի անջատման վրա և էներգահամակարգի կողմից ԱՀՊՍ-ի գործարկումը պետք է փոխանցվի հեռուստաանջատման երկու փոխպահուստավորող սարքվածքների միջոցով` բարձրհաճախականային ուղիով կամ կապի հաղորդալարերով: Բացի այդ, պետք է նախատեսել բլոկի պաշտպանության միաժամանակ գործելը բարձրհաճախականային պաշտպանության հաղորդիչ կայանի կանգնեցման վրա:

166. Տուրբոգեներատորներով բլոկներում (ջերմային մասի բլոկային սխեմայի դեպքում) էներգահամակարգի կողմից դեպի գծի հակադիր ծայրը հեռուստաանջատման սարքվածքի միջոցով պետք է հաղորդվի հաղորդաձողերի պաշտպանության ներգործությունը (հաղորդաձողերի կրկնակի համակարգի դեպքում) կամ ԱՀՊՍ-ի ներգործությունը (մեկուկեսանոց կամ բազմանկյուն սխեմաների դեպքում)` համապատասխանորեն բլոկի պարապ ընթացքի ռեժիմի փոխադրման կամ գեներատորի դաշտի մարման ու բլոկի կանգառի վրա: Բացի այդ, հեռուստաանջատման սարքվածքը պետք է օգտագործել գեներատորի դաշտի մարումն արագացնելու և սեփական կարիքներն անջատելու համար, երբ էներգահամակարգի կողմից գործում են պահուստային պաշտպանությունները:

167. Հողանցման մեծ հոսանքներով ցանցի կողմից անջատիչի ոչ լիաֆազ անջատման դեպքում պետք է կատարվի ԱՀՊՍ-ի արագացված գործարկում այնպես, ինչպես նախատեսված է սույն ՏԿ-ի 159-րդ կետի 1-ին ենթակետում:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 42-Ն
Որոշում