Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 42-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(5-րդ մաս)

 

24. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

324. Էներգահամակարգում բեռնվածքի հանկարծակի անկման պայմաններում կարող է տեղի ունենալ ջերմային էլեկտրակայանների համար անթույլատրելի հաճախականության բարձրացում (երբ ջերմային էլեկտրակայանները աշխատում են զգալի մեծ հզորության ՀԷԿ-երի հետ): Հաճախականության բարձրացումը կանխելու նպատակով նման համակարգերում պետք է կիրառել հաճախականության 52 Հց-ից ավելի բարձրանալու դեպքում գործող ինքնավար սարքվածքներ, որոնք պետք է ներգործեն ՀԷԿ-երի գեներատորների մի մասի անջատման վրա:

325. Բացի սույն ՏԿ-ի 324-րդ կետում նշվածից` միայն ՀԷԿ-եր պարունակող էներգահամակարգի հանգույցներում պետք է նախատեսել 60 Հց մեծությամբ հաճախականության վթարային բարձրացումը սահմանափակող սարքվածքներ գեներատորների մի մասի անջատման հաշվին` շարժիչային բեռնվածքի բնական աշխատանքի ապահովման համար, իսկ միայն ՋԷԿ-եր պարունակող հանգույցներում` հաճախականության այն մեծությամբ երկարատև բարձրացումը սահմանափակող սարքվածքներ, որի դեպքում էներգաբլոկների բեռնվածքը դուրս չի գալիս դրա կարգավորման տիրույթի սահմաններից:

 

25. ԼԱՐՄԱՆ ԻՋԵՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

326. էներգահամակարգի հետվթարային աշխատանքի պայմաններում լարման իջեցման ինքնավար սահմանափակման սարքվածքները պետք է նախատեսվեն բեռնվածքի կայունության խախտման և լարման տարափի առաջացման բացառման նպատակով:

327. Սույն ՏԿ-ի 326-րդ կետում նշված սարքվածքները կարող են, բացի լարման արժեքից, հսկել նաև այլ հարաչափեր, ներառյալ լարման ածանցյալը, ներգործել համաժամ մեքենաների գրգռման ուժեղացման, փոխհատուցման սարքվածքների ուժեղացման և ռեակտորների անջատման և, բացառության կարգով, ոչ բավականաչափ ցանցային միջոցառումների և հիմնավորման առկայության դեպքում` սպառողների անջատման վրա:

 

26. ԼԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

328. Էլեկտրական գծերի, էլեկտրակայանների և ենթակայանների բարձրավոլտ սարքավորումների վրա էլեկտրական գծերի ֆազերի միակողմանի անջատումից առաջացած բարձրացած լարման ներգործողության տևողությունը սահմանափակելու նպատակով պետք է կիրառվեն անվանականի 110-ից մինչև 130 տոկոս և ավելի բարձր լարման բարձրացման դեպքում գործող ինքնավար սարքվածքներ, անհրաժեշտության դեպքում էլեկտրական գծերով ռեակտիվ հզորության մեծության և ուղղության հսկողությամբ:

329. Սույն ՏԿ-ի 328-րդ կետում նշված սարքվածքները պետք է գործեն պահաժամով, որը հաշվի է առնում գերլարումների թույլատրվող տևողությունը և, որը կարգավորված է փոխարկման ու մթնոլորտային գերլարումների և ճոճումների տևողությունից` առաջին հերթին շունտող ռեակտորների միացման վրա (եթե այդպիսիները կան էլեկտրակայանում կամ ենթակայանում, որտեղ սևեռված է լարման բարձրացում): Եթե էլեկտրակայանում կամ ենթակայանում բացակայում են անջատիչներ ունեցող շունտող ռեակտորներ կամ ռեակտորների միացումը չի բերում լարման պահանջվող ցածրացման, ապա սարքվածքները պետք է անջատեն լարման բարձրացում առաջացրած էլեկտրական գիծը:

 

27. ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԲԵՌՆՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՆԽՈՒՄԸ

 

330. Սարքավորման գերբեռնման ինքնավար կանխման սարքվածքները նախատեսված են էլեկտրական գծերում, տրանսֆորմատորներում, երկայնական փոխհատուցման սարքվածքներում այնպիսի հոսանքի տևողության սահմանափակման համար, որը գերազանցում է ամենամեծ երկարատև թույլատրելին և պետք է գործի 600 վ-ից պակաս ժամանակով:

331. Սույն ՏԿ-ի 330-րդ կետում նշված սարքվածքները պետք է ներգործեն էլեկտրակայանների բեռնաթափման վրա, կարող են ներգործել սպառողների անջատման և համակարգի բաժանման վրա և, որպես վերջին աստիճան` գերբեռնվող սարքավորանքի անջատման վրա: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն կայունության խախտման և այլ անբարենպաստ հետևանքների կանխման համար:

 

28. ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

 

332. Հեռուստամեխանիկայի միջոցները (հեռուստակառավարումը, հեռուստաազդանշանումը, հեռուստաչափումը և հեռուստակարգավորումը) պետք է կիրառվեն աշխատանքի ընդհանուր ռեժիմով կապված, տարածքային տարակենտրոնացված էլեկտրակայանքների կարգավարական կառավարման և դրանց հսկողության համար: Հեռուստամեխանիկայի միջոցների կիրառման պարտադիր պայման է հանդիսանում տեխնիկատնտեսական նպատակահարմարության առկայությունը (կարգավարական կառավարման արդյունավետության բարձրացումը, այսինքն, ռեժիմների և արտադրական գործընթացների վարման բարելավումը, խախտումների և վթարների վերացման արագացումը, էլեկտրակայանքների աշխատանքի խնայողականության և կայունության բարձրացումը, արտադրվող էներգիայի որակի բարելավումը, շահագործող անձնակազմի թվաքանակի իջեցումը և անձնակազմի մշտական հերթապահության վերացումը, արտադրական շինությունների տարածության փոքրացումը և այլն): Հեռուստամեխանիկայի միջոցները կարող են կիրառվել նաև ՀՀԻԿ-ի համակարգերի ազդանշանների հեռուստահաղորդման, հակավթարային ավտոմատիկայի և կարգավորման ու կառավարման այլ համակարգային սարքվածքների համար:

333. Էլեկտրակայանքների հեռուստամեխանիկայի ծավալները պետք է որոշվեն էներգահամակարգում ընդունված կարգավարման վերաբերյալ կանոններով և սահմանվեն ավտոմատացման ծավալների հետ համատեղ: Այդ դեպքում հեռուստամեխանիկայի միջոցներն առաջին հերթին պետք է օգտագործվեն աշխատանքի ռեժիմների, հիմնական փոխարկիչ սարքավորման վիճակի, վթարային ռեժիմների կամ վիճակների առաջացման ժամանակ փոփոխությունների մասին տեղեկատվության հավաքման համար, ինչպես նաև փոխարկումների (ծրագրային, նորոգման, օպերատիվ) կատարման կամ շահագործող անձնակազմի կողմից ռեժիմների վարման մասին կարգադրությունների իրագործման հսկողության համար: Առանց մշտական հերթապահ անձնակազմի էլեկտրակայանքների հեռուստամեխանիկայի ծավալների որոշման դեպքում, առաջին հերթին պետք է դիտարկվի պարզագույն հեռուստաազդանշանման (վթարազգուշացնող հեռուստաազդանշանումը երկու կամ ավելի ազդանշանների համար) կիրառման հնարավորությունը:

334. Հեռուստակառավարումը պետք է նախատեսվի բարդ ցանցերում աշխատող էլեկտրակայանքների հուսալի և տնտեսական շահավետ աշխատանքի ռեժիմների հաստատման խնդիրների կենտրոնացված լուծման համար անհրաժեշտ ծավալով, եթե այդ խնդիրները չեն կարող լուծվել ավտոմատիկայի միջոցներով:

335. Հեռուստակառավարումը պետք է կիրառվի առանց անձնակազմի մշտական հերթապահության էլեկտրակայանքներում. թույլատրվում է դրա կիրառումն անձնակազմի մշտական հերթապահությամբ էլեկտրակայանքներում` հաճախ և արդյունավետ օգտագործման պայմանի դեպքում:

336. Հեռուստակառավարվող էլեկտրակայանքների համար հեռուստակառավարման գործողությունները, այնպես, ինչպես և պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների գործողությունը, չպետք է պահանջեն տեղում լրացուցիչ օպերատիվ փոխարկումների կատարում (օպերատիվ անձնակազմի մեկնումով կամ կանչով):

337. Հեռուստաազդանշանումը պետք է նախատեսվի`

1) կարգավարական կետերում այն էլեկտրակայանքների հիմնական փոխարկման սարքավորումների դիրքի և վիճակի արտացոլման համար, որոնք գտնվում են կարգավարական կետերի անմիջականորեն օպերատիվ կառավարման կամ տնօրինության տակ և ունեն էական նշանակություն էլեկտրամատակարարման ռեժիմի համար.

2) հաշվիչ մեքենաների կամ տեղեկատվության մշակման սարքվածքների մեջ, տեղեկատվություն մտցնելու համար.

3) վթարային և նախազգուշացնող ազդանշանների հաղորդման համար:

338. Մի քանի կարգավարական կետերի օպերատիվ կառավարման ներքո գտնվող հեռուստաազդանշանումն էլեկտրակայանքներից պետք է հաղորդվի վերադաս կարգավարական կետին` վերահաղորդման միջոցով կամ վերցնելով ստորադաս կարգավարական կետից: Էլեկտրակայանքների սարքավորումների վիճակի կամ դիրքի հեռուստաազդանշանման համար տվիչի դերում պետք է օգտագործվի մեկ օժանդակ հպակ կամ կրկնողական ռելեի հպակը:

339. Հեռուստաչափումները պետք է ապահովեն ամբողջ էներգահամակարգի աշխատանքի օպտիմալ ռեժիմների սահմանման և հսկման, ինչպես նաև հնարավոր վթարային գործընթացների կանխման կամ վերացման համար անհրաժեշտ էլեկտրական կամ տեխնոլոգիական հիմնական (առանձին էլեկտրակայանքների աշխատանքի ռեժիմները բնութագրող) հարաչափերի հաղորդումը: Առավել կարևոր, ինչպես նաև հետագա վերահաղորդման, հանրագումարման կամ գրանցման համար անհրաժեշտ հարաչափերի հեռուստաչափումներն առավելապես պետք է կատարվեն անընդհատ: Մշտական հսկողություն չպահանջող հարաչափերի հեռուստաչափումները պետք է կատարվեն պարբերաբար կամ կանչով:

340. Հեռուստաչափումների կատարման ժամանակ պետք է նկատի առնվի հսկվող կետերում հարաչափերի տեղային հաշվառման անհրաժեշտությունը: Ցուցմունքների տեղային հաշվառումն ապահովող չափիչ կերպափոխիչները (հեռուստաչափումների տվիչներ) պետք է տեղադրվեն վահանային սարքերի փոխարեն, եթե այդ դեպքում պահպանվում է չափման ճշտության դասը:

341. Էլեկտրակայանքների հեռուստամեխանիկայի ծավալները, հեռուստամեխանիկայի միջոցները հեռուստակարգավորման նպատակով օգտագործելու դեպքում, հեռուստամեխանիկայի սարքվածքների և կապի միջոցների (հեռուստահաղորդման ուղի) նկատմամբ եղած պահանջները` ճշտության, հուսալիության և տեղեկատվության ուշացման մասով, էներգահամակարգում որոշվում են հզորության հոսքերի և հաճախականության ինքնավար կարգավորման նախագծով: Հզորության հոսքերի և հաճախականության ինքնավար կարգավորման համակարգի համար անհրաժեշտ հարաչափերի հեռուստաչափումները պետք է կատարվեն անընդհատ: Հզորության հոսքերի չափումների համար, ինչպես նաև հիմնական կամ կարգավորող էլեկտրակայանների խմբին հեռուստակարգավորման ազդանշանների հաղորդման համար օգտագործվող հեռուստահաղորդման ուղին պետք է ունենա երկու անկախ ուղիներից բաղկացած հեռուստամեխանիկայի կրկնակի ուղի: Հեռուստամեխանիկայի սարքվածքներում պետք է նախատեսված լինեն հեռուստամեխանիկայի սարքվածքներում կամ ուղիներում, տարբեր վնասվածքների դեպքում ինքնավար կարգավորման համակարգի վրա ներգործող պաշտպանություններ:

342. Մեծ թվով գեներատորներ ունեցող էլեկտրակայանների ու խոշոր ենթակայանների համար և բարձրացնող ենթակայաններից, մեքենայական դահլիճից և էլեկտրակայանի այլ շինություններից մինչև կառավարման կենտրոնական կետը զգալի հեռավորության դեպքում, տեխնիկական նպատակահարմարությունից ելնելով, պետք է նախատեսել ներօբյեկտային հեռուստամեխանիկայի միջոցներ: Դրանց ծավալները պետք է ընտրվեն` նախագծման ժամանակ էլեկտրակայանների տեխնոլոգիական կառավարման պահանջներին, ինչպես նաև տեխնիկատնտեսական ցուցանիշներին համապատասխան:

343. Հեռուստամեխանիկայի սարքվածքների կիրառման դեպքում պետք է նախատեսված լինի հնարավորություն տեղում անջատելու`

1) հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման բոլոր շղթաները միաժամանակ` շղթայի տեսանելի խզում ստեղծող սարքվածքների օգնությամբ.

2) յուրաքանչյուր օբյեկտի հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաները, շղթայի տեսանելի խզում ստեղծող հատուկ սեղմակների, փորձարկման բլոկների և այլ սարքվածքների օգնությամբ:

344. Հեռուստամեխանիկայի սարքվածքների արտաքին կապերը պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 29-րդ գլխի պահանջներին համապատասխան:

345. Էլեկտրաչափիչ սարք-փոխակերպիչները, որպես մնայուն էլեկտրաչափիչ սարքեր, պետք է տեղակայվեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի V բաժնի պահանջներին համապատասխան:

346. Որպես հեռուստամեխանիկայի կապուղի կարող են օգտագործվել առանձին կամ այլ նպատակների համար կիրառվող լարային (մալուխային կամ օդային) կապուղիները, օդային գծերի և բաշխիչ ցանցերի բարձրհաճախականային կապուղիները, ռադիոյի և ռադիոռելեային կապի կապուղիները:

347. Հեռուստամեխանիկայի ապարատների և կապուղիների արդյունավետ օգտագործման համար (միաժամանակ ապահովելով անհրաժեշտ հուսալիությունը և տեղեկատվության հաղորդման արժանահավատությունը) թույլատրվում է`

1) միևնույն լարման մի քանի զուգահեռ էլեկտրական գծերի հզորության հեռուստաչափումը կատարել որպես գումարային հզորության մեկ հեռուստաչափում.

2) հսկվող կետում ըստ կանչի հեռուստաչափման դեպքում համասեռ չափումների համար կիրառել ընդհանուր սարքվածքներ, իսկ կարգավարական կետերում` տարբեր հսկվող կետերից ստացվող չափումների համար` ընդհանուր սարքեր. ընդ որում, պետք է բացառվի չափումների միաժամանակյա հաղորդման և ընդունման հնարավորությունը.

3) հեռուստաչափումների ծավալի կրճատման նպատակով նրանց փոխարինումը հսկվող հարաչափերի սահմանային արժեքների հեռուստաազդանշանմամբ կամ հարաչափերի` սահմանված նորմերից շեղումների գրանցման և ազդանշանման սարքվածքներով.

4) հեռուստաչափումների և հեռուստաազդանշանման միաժամանակյա անընդհատ հաղորդման համար օգտագործել հեռուստամեխանիկայի համալիր սարքվածքները.

5) հեռուստամեխանիկայի մեկ հաղորդող սարքվածքի աշխատանքը մի քանի կարգավարական կետերի համար, ինչպես նաև կարգավարական կետի մեկ հեռուստամեխանիկայի սարքվածքինը` մի քանի հսկվող կետերի համար, մասնավորապես, քաղաքային և գյուղական վայրերի բաշխիչ ցանցերից տեղեկատվության հավաքման համար:

348. Կարգավարական և հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների սնումը (ինչպես հիմնականը, այնպես և պահուստայինը) պետք է իրականացվի կապի և հեռուստամեխանիկայի ուղիների սարքավորման սնման հետ համատեղ: Օպերատիվ փոփոխական հոսանքով հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է նախատեսվի, պահուստավորման աղբյուրների (հաղորդաձողերի համակարգերի այլ հատվածամասերը, պահուստային ներանցիչները, կապի ուղիների սարքվածքների կուտակիչ մարտկոցները, լարման տրանսֆորմատորները ներանցիչների վրա, առումը կապի կոնդենսատորներից և այլն) առկայության դեպքում: Եթե սնման պահուստային աղբյուրները, որևէ այլ նպատակի համար չեն նախատեսվում, ապա հեռուստամեխանիկայի սարքվածքների սնման պահուստավորում չպետք է նախատեսվի: Օպերատիվ հոսանքի կուտակիչ մարտկոցներ ունեցող հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է իրականացվի փոխակերպիչների միջոցով: Էներգահամակարգի և էլեկտրացանցերի կարգավարական կետերում տեղադրված հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է իրականացվի անկախ աղբյուրներից (հաստատուն հոսանքը փոփոխականի վերածող փոխակերպիչներով կուտակիչ մարտկոցից, ներքին այրման շարժիչ-գեներատորից)` կապի ուղիների և հեռուստամեխանիկայի սարքվածքների հետ համատեղ: Հիմնական աղբյուրների էլեկտրամատակարարման խախտման դեպքում աշխատանքի անցումը պահուստային սնման աղբյուրներին պետք է լինի ավտոմատացված: Արդյունաբերական կազմակերպությունների կարգավարական կետերի սնման պահուստավորման հարցը պետք է որոշվի` ելնելով էլեկտրամատակարարման հուսալիության պահանջներից:

349. Հեռուստամեխանիկայի ամբողջ սարքավորումը և վահանակները պետք է ունենան մակնշում և տեղադրվեն շահագործման համար հարմար տեղերում:

 

29. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐ

 

350. Սույն գլխի դրույթները տարածվում են էլեկտրակայանքների երկրորդային` կառավարման, ազդանշանման, հսկման, ավտոմատիկայի և ռելեային պաշտպանության շղթաների վրա:

351. Միացման երկրորդային շղթաների աշխատանքային լարումը, որը կապ չունի այլ միացությունների հետ, և որի սարքավորումը տեղավորված է այլ միացությունների սարքավորումից անջատ, պետք է լինի 1 կՎ-ից ոչ բարձր: Բոլոր մյուս դեպքերում երկրորդային շղթաների աշխատանքային լարումը պետք է լինի ոչ բարձր 500 Վ-ից: Միացվող սարքերի կառուցվածքը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին և անվտանգության պահանջներին:

352. Էլեկտրակայաններում և ենթակայաններում երկրորդային շղթաների համար առավելապես պետք է կիրառել կիսակոշտ ալյումինե ջղերով ստուգողական մալուխներ: Պղնձե ջղերով ստուգողական մալուխներ պետք է պարտադիր կիրառել երկրորդային շղթաներում`

1) 100 ՄՎտ-ից ավելի հզորության գեներատորներով էլեկտրակայանների: Ընդ որում, էլեկտրակայաններում, երկրորդային փոխարկման և քիմջրազտիչ օբյեկտների, մաքրման, ճարտարագիտակենցաղային և օժանդակ շինությունների, մեխանիկական արհեստանոցների և գործարկող կաթսայատների լուսավորման համար կարելի է կիրառել ալյումինե ջղերով ստուգողական մալուխներ.

2) 330 կՎ և ավելի բարձր լարմամբ ենթակայանների, ինչպես նաև միջհամակարգային էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի մեջ միացվող ենթակայանների.

3) հաղորդաձողերի և 110-ից մինչև 220 կՎ լարման անջատիչների հրաժարման պահուստավորման սարքվածքների, դիֆերենցիալ պաշտպանությունների, ինչպես նաև համակարգային հակավթարային ավտոմատիկայի միջոցների.

4) ջերմային էլեկտրակայանների տեխնոլոգիական պաշտպանությունների.

5) 60 Վ-ից ոչ ավելի աշխատանքային լարմամբ, երբ մալուխների ջղերի և լարերի տրամագիծը չի գերազանցում 1 մմ (տե՛ս նաև սույն ՏԿ-ի 354-րդ կետը).

6) պայթավտանգ գոտիներում տեղակայվող էլեկտրակայանների և ենթակայանների:

353. Արդյունաբերական կազմակերպություններում երկրորդային շղթաների համար պետք է կիրառել ստուգողական մալուխներ` ալյումինապղնձե կամ ալյումինե (կիսակոշտ ալյումինից) ջղերով: Պղնձե ջղերով ստուգողական մալուխներ պետք է կիրառել միայն պայթավտանգ գոտիներում տեղակայվող երկրորդային շղթաներում, հրահնոցային և կոնվերտորային արտադրամասերի մեխանիզմների երկրորդային շղթաներում, շրջասեղման և մշտական բարձր արտադրողական գլոցման հաստոնների գլխավոր գծում, 1-ին կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչների, նաև 60 Վ-ից ոչ ավելի աշխատանքային լարմամբ երկրորդային շղթաներում` մինչև 1 մմ տրամագծով մալուխների ջղերի և լարերի դեպքում (տե՛ս սույն ՏԿ-ի 354-րդ կետը):

354. Ստուգողական մալուխների ջղերը մեխանիկական ամրության պայմանով պետք է ունենան հետևյալ նվազագույն հատույթները`

1) վահանակների և սարքերի սեղմակների պտուտակների տակ միացման համար ստուգողական մալուխների ջղերը` 1,5 մմ2-ից ոչ պակաս հատույթ (իսկ հատուկ սեղմակների կիրառման դեպքում` 1,0 մմ2-ից ոչ պակաս)` պղնձի համար և 2,5 մմ2-ից ոչ պակաս` ալյումինի համար: Հոսանային շղթաների համար. 2,5 մմ2` պղնձի և 4 մմ2` ալյումինի համար: Ոչ պատասխանատու երկրորդային շղթաների համար, հսկողության և ազդանշանման շղթաների համար թույլատրվում է պտուտակի տակ 1 մմ2 հատույթով պղնձե ջղերով մալուխների միացումը.

2) 100 Վ և բարձր աշխատանքային լարման շղթաներում մալուխների, զոդմամբ միացվող պղնձե ջղերի հատույթը պետք է լինի 0,5 մմ2-ից ոչ պակաս.

3) 60 Վ և ցածր աշխատանքային լարման շղթաներում, մալուխների, զոդումով միացվող պղնձե ջղերի տրամագիծը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ պակաս: Կապի, հեռուստամեխանիկայի և դրանց նման սարքվածքներում գծային շղթաները պետք է միացվեն սեղմակներին պտուտակի տակ:

355. Միալար ջղերի միացումը (պտուտակի տակ կամ զոդմամբ) թույլատրվում է իրականացնել միայն սարքավորման անշարժ տարրերին: Ջղերի միացումը սարքավորման շարժվող կամ հանովի տարրերին (մտցվող միակցիչներին, հանվող բլոկներին և այլն), ինչպես նաև թրթռումների ենթակա վահաններին և սարքերին, պետք է կատարել ճկուն (բազմալարային) ջղերով:

356. Լարերի և մալուխների ջղերի ընտրված հատույթը պետք է բավարարի առանց պահաժամի ԿՄ-ից պաշտպանության, թույլատրվող երկարատև հոսանքների, ջերմային կայունության (հոսանքի տրանսֆորմատորներից գնացող շղթաների համար) պահանջները և ապահովի սարքերի աշխատանքը տրված ճշտության դասում: Այդ դեպքում պետք է պահպանված լինեն հետևյալ պայմանները`

1) հոսանքի տրանսֆորմատորները, էլեկտրական շղթաների հետ համատեղ պետք է աշխատեն ճշտության հետևյալ դասում`

ա. հաշվարկային (առևտրային) հաշվիչների համար` համաձայն ԳՕՍՏ 6570-96 և ԳՕՍՏ 30206-94 ստանդարտներով սահմանվածի,

բ. հաշվողական սարքվածքների մեջ տեղեկատվության ներմուծման համար օգտագործվող հզորության չափման փոխակերպիչների համար` 0,5 դասում,

գ. վահանային սարքերի և բոլոր այլ տեսակների չափումների համար օգտագործվող հոսանքի և հզորության չափիչ փոխակերպիչների համար` 3-ից ոչ ցածր ճշտության դասում,

դ. պաշտպանության համար, որպես կանոն, 10 տոկոս ճշտության դասում, կատարելով նաև սույն ՏԿ-ի III բաժնով սահմանված պահանջները.

2) լարման տրանսֆորմատորի շղթաներում լարման կորուստները բոլոր պաշտպանությունները և սարքերը միացված լինելու պայմանում առավելագույնը կարող են լինել`

ա. մինչև հաշվարկային հաշվիչները և հաշվողական սարքվածքների մեջ տեղեկատվության ներմուծման օգտագործվող հզորության չափիչ փոխակերպիչները` 0,5 տոկոսից ոչ ավելի,

բ. մինչև էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի հաշվարկային հաշվիչները` 0,25 տոկոսից ոչ ավելի,

գ. մինչև տեխնիկական հաշվառման հաշվիչները` 1,5 տոկոսից ոչ ավելի,

դ. մինչև վահանային սարքերը և բոլոր տեսակների չափումների համար օգտագործվող հզորության տվիչները` 1,5 տոկոսից ոչ ավելի,

ե. մինչև պաշտպանության և ավտոմատիկայի վահանակները` 3 տոկոսից ոչ ավելի, կատարելով նաև սույն ՏԿ-ի III բաժնով սահմանված պահանջները,

զ. նշված բեռնվածքները ընդհանուր ջղերով սնելու դեպքում դրանց հատույթը պետք է ընտրված լինի լարման կորստի նվազագույն թույլատրվող նորմերից ելնելով.

3) օպերատիվ հոսանքի շղթաներում լարման կորուստները, հաշվված սնման աղբյուրից, առավելագույնը կարող են լինել`

ա. մինչև սարքվածքի վահանը կամ մինչև ուժեղացում չունեցող կառավարման էլեկտրամագնիսները բեռնվածքի ամենամեծ հոսանքի ժամանակ 10 տոկոսից ոչ ավելի,

բ. մինչև եռապատիկ և ավելի ուժեղացում ունեցող կառավարման էլեկտրամագնիսները` 25 տոկոսից ոչ ավելի` հոսանքի ուժեղացված արժեքի դեպքում.

4) ԳԻԿ սարքվածքների լարման շղթաների համար, լարման տրանսֆորմատորից մինչև չափիչ օրգանը լարման կորուստը պետք է լինի 1 տոկոսից ոչ ավելի:

357. Մեկ ստուգողական մալուխում թույլատրվում է կառավարման, չափման, պաշտպանության և ազդանշանման հաստատուն ու փոփոխական հոսանքի շղթաների, ինչպես նաև ոչ մեծ հզորության էլեկտրաընդունիչները (օրինակ` սողնակների էլեկտրաշարժիչները) սնող ուժային շղթաների միավորումը: Մալուխների ջղերի ինդուկտիվ դիմադրության մեծացումից խուսափելու համար, հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաների բաշխումը պետք է կատարել այնպես, որպեսզի յուրաքանչյուր մալուխում ցանկացած ռեժիմում այդ շղթաների հոսանքների գումարը հավասար լինի զրոյի: Թույլատրվում է ընդհանուր մալուխների կիրառումը տարբեր միացումների շղթաների համար, բացառությամբ փոխադարձաբար պահուստավորվողներից:

358. Մալուխները պետք է միացնել սեղմակների հավաքվածքներին: Մալուխի երկու ալյումինե ջղերի միացումը մեկ պտուտակի տակ չի թույլատրվում: Չափիչ տրանսֆորմատորների արտանցիչներին կամ առանձին սարքերին մալուխները թույլատրվում է միացնել անմիջականորեն: Սեղմակների կառուցվածքը պետք է համապատասխանի մալուխների ջղերի նյութին և հատույթին:

359. Ստուգողական մալուխների կցումը միմյանց` դրանց երկարությունը մեծացնելու նպատակով թույլատրվում է, եթե ուղեգծի երկարությունը գերազանցում է մալուխի շինարարական երկարությանը: Մետաղյա թաղանթ ունեցող մալուխների կցումը պետք է իրականացնել հերմետիկ կցորդիչների տեղադրմամբ: Ոչ մետաղյա թաղանթով կամ ալյումինե ջղերով մալուխները պետք է միացնել սեղմակների միջանկյալ սեղմակաշարերի կիրառմամբ կամ տվյալ տեսակի մալուխների համար նախատեսված հատուկ կցորդիչների միջոցով:

360. Սեղմակների հավաքվածքներին կամ սարքերին միացվող երկրորդային շղթաների մալուխները, մալուխների ջղերը և հաղորդալարերը պետք է ունենան մակնշում:

361. Երկրորդային շղթաների համար հաղորդալարերի և մալուխների տարատեսակները, դրանց անցկացման և պաշտպանության եղանակները պետք է ընտրել, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 961-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգի և սույն կանոնակարգի II բաժնի պահանջներն այն մասով, որքանով դրանք փոփոխված չեն սույն գլխում: Տաք մակերևույթներով կամ այն տեղերում, որտեղ մեկուսացումը կարող է ենթարկվել յուղերի և այլ ագրեսիվ միջավայրերի ազդեցությանը, հաղորդալարերի և մալուխների անցկացման դեպքում պետք է կիրառել համապատասխան հաղորդալարեր և մալուխներ: Ոչ լուսակայուն մեկուսացում ունեցող հաղորդալարերը և մալուխի ջղերը պետք է պաշտպանված լինեն լույսի ազդեցությունից:

362. Լարման տրանսֆորմատորից մինչև վահան անցկացվող 110 կՎ և ավելի լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաների մալուխները պետք է ունենան մետաղյա թաղանթ կամ զրահ, որը հողակցվում է երկու կողմերից: 110 կՎ և ավելի լարմամբ մեկ լարման տրանսֆորմատորի հիմնական և լրացուցիչ փաթույթների շղթաների մալուխները ուղեգծի ամբողջ երկարությամբ պետք է անցկացնել կողք-կողքի: ՈՒրիշ սարքվածքներից կամ կողքից անցնող շղթաներից մակածված լարման նկատմամբ զգայուն սարքերի և սարքվածքների շղթաների համար պետք է կիրառվեն էկրանավորված հաղորդալարեր, ինչպես նաև ընդհանուր էկրանով ստուգողական մալուխներ կամ էկրանավորված ջղերով մալուխներ:

363. Հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների տեղակայումը վահանային սարքվածքների սահմաններում (վահաններ, կառավարման վահանակներ, պահարաններ, արկղեր և այլն), ինչպես նաև անջատիչների, բաժանիչների և այլ սարքվածքների շարժաբերների միացումների ներքին սխեմաները, ըստ մեխանիկական ամրության պայմանների, պետք է կատարված լինեն պղնձե ջղերով հաղորդալարերով կամ մալուխներով, որոնց նվազագույն հատույթը պետք է լինի`

1) պտուտակային սեղմակներով միացվող միալար ջղերի համար` 1,5 մմ2-ից ոչ պակաս.

2) զոդմամբ միացվող միալար ջղերի համար` 0,5 մմ2-ից ոչ պակաս.

3) զոդմամբ կամ հատուկ ծայրապանակների օգնությամբ պտուտակների տակ միացվող բազմալար ջղերի համար` 0,35 մմ2-ից ոչ պակաս, տեխնիկապես հիմնավորված դեպքերում թույլատրվում է զոդմամբ միացվող, 0,35 մմ2-ից փոքր, բայց 0,2 մմ2-ից ոչ պակաս հատույթով բազմալար պղնձե ջղերով հաղորդալարերի կիրառումը.

4) 60 Վ-ից ոչ բարձր լարման շղթաներում, զոդմամբ միացվող ջղերի համար (կարգավարական և կառավարման վահաններ, հեռուստամեխանիկայի սարքվածքներ և այլն)` 0,197 մմ2-ից ոչ պակաս (տրամագիծը` 0,5 մմ-ից ոչ պակաս):

364. Մեկլարանի ջղերի միացումը (պտուտակի տակ կամ զոդմամբ) թույլատրվում է իրականացնել միայն սարքավորման անշարժ տարրերին: Ջղերի միացումը սարքավորման շարժվող կամ հանովի տարրերին (անջատովի միակցիչներին, հանվող բլոկներին և այլն) պետք է կատարել ճկուն (բազմալար) ջղերով:

365. Հաղորդալարերի զոդման տեղերում մեխանիկական բեռնվածքներ չեն թույլատրվում:

366. Դեպի սարքվածքների դռնակներ անցումների համար պետք է կիրառվեն բազմալար հաղորդալարեր 0,5 մմ2-ից ոչ պակաս հատույթով, թույլատրվում է նաև միալար ջղերով հաղորդալարերի կիրառում 1,5 մմ2-ից ոչ պակաս հատույթով այն պայմանով, որ հաղորդալարերի կեմն աշխատում է միայն ոլորման վրա:

367. Վահանային սարքվածքների և այլ արտադրանքների վրա հաղորդալարերի հատույթը որոշվում է դրանց` առանց պահաժամի ԿՄ-ից պաշտպանության և թույլատրվող հոսանային բեռնվածքների, իսկ հոսանքի տրանսֆորմատորներից գնացող շղթաների համար, բացի դրանից,նաև ջերմային դիմացկունության պահանջներով: Տեղակայման համար պետք է կիրառել չայրվող մեկուսացմամբ հաղորդալարեր և մալուխներ: Վահանային սարքվածքների ներքին տեղակայման համար ալյումինե ջղերով լարերի և մալուխների կիրառում չի թույլատրվում:

368. Ապարատների միացումները միմյանց հետ մեկ վահանակի սահմաններում պետք է, որպես կանոն, կատարել անմիջականորեն` առանց միացնող լարերը միջակա սեղմակների վրա հանելու, եթե դա անհրաժեշտ չէ չափումներ կատարելու համար: Սեղմակների կամ փորձարկման բլոկների վրա պետք է հանված լինեն շղթաներ, որոնց մեջ պահանջվում է միացնել փորձարկման և ստուգման սարքեր: Պետք է սեղմակների շարքի վրա հանել նաև այն շղթաները, որոնց փոխարկումը պահանջվում է սարքվածքի աշխատանքի ռեժիմի փոփոխության համար:

369. Միջանկյալ սեղմակներ պետք է տեղադրել միայն այնտեղ, որտեղ`

1) հաղորդալարը փոխվում է մալուխի.

2) միավորվում են նույնանուն շղթաները (անջատման շղթաների, լարման շղթաների, սեղմակների հավաքվածքը և այլն).

3) պահանջվում է միացնել փոխադրովի փորձարկիչ և չափիչ սարքեր, եթե չկան փորձարկման բլոկներ կամ համանման սարքվածքներ.

4) մի քանի մալուխներ անցնում են մեկ մալուխի կամ տարբեր մալուխների շղթաները վերաբաշխվում են (տե՛ս նաև սույն ՏԿ-ի 359-րդ կետը):

370. Տարբեր միացումներին կամ սարքվածքներին պատկանող սեղմակները պետք է առանձնացվեն սեղմակների առանձին հավաքվածքներում: Սեղմակների շարքերում չպետք է գտնվեն մեկը մյուսից անմիջական մոտիկությամբ սեղմակներ, որոնց պատահական միացումը կարող է բերել միացությունների միացման կամ անջատման, կամ օպերատիվ հոսանքի ու գրգռման շղթաներում կարճ միակցման:

371. Վահանակի վրա (պահարանի մեջ) մեկ միացության պաշտպանության տարբեր տեսակներին վերաբերող սարքավորման կամ տարբեր սարքվածքների տեղակայման դեպքում, սեղմակների հավաքվածքների միջոցով օպերատիվ հոսանքի բևեռներից սնման մատուցումը, ինչպես նաև այդ շղթաների բաշխումը վահանակի վրայով պետք է կատարված լինեն անկախ` յուրաքանչյուր տեսակի պաշտպանությունների կամ սարքվածքների համար: Եթե պաշտպանության առանձին համալիրներից անջատման շղթաներում չեն նախատեսվում մակարդակներ, ապա պաշտպանության ելքային ռելեին կամ անջատիչի անջատման շղթաներին այդ շղթաների միացումը պետք է իրականացնել սեղմակների հավաքվածքների առանձին սեղմակների միջոցով: Այդ դեպքում նշված շղթաների միացումները վահանակի վրա պետք է կատարել անկախ` պաշտպանությունների յուրաքանչյուր տեսակի համար:

372. Պաշտպանության և ավտոմատիկայի շղթաներում շահագործական ստուգումների և փորձարկումների անցկացման համար պետք է նախատեսել փորձարկիչ բլոկներ կամ չափիչ սեղմակներ, որոնք ապահովում են (բացառությամբ սույն ՏԿ-ի 358-րդ կետում վերապահված դեպքերից) օպերատիվ հոսանքի աղբյուրի, լարման և հոսանքի տրանսֆորմատորների անջատումն առանց հաղորդալարերի և մալուխների անջատման` հոսանքի շղթաների նախնական կարճ միակցման հնարավորությամբ, ինչպես նաև փորձարկիչ սարքերի միացումը` սարքվածքների ստուգման և կարգաբերման համար: Ցանցի ռեժիմի պահանջներով, ընտրողականության պայմաններով և այլ պատճառներով աշխատանքից պարբերաբար հանվող ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները պետք է ունենան հատուկ հարմարանքներ` դրանց օպերատիվ անձնակազմի կողմից աշխատանքից հանելու համար:

373. Սեղմակների հավաքվածքները, անջատիչների և բաժանիչների օժանդակ հպակները և սարքերը պետք է տեղակայվեն, իսկ հողակցող հաղորդալարերը տեղադրվեն այնպես, որ ապահովված լինի հավաքվածքների և երկրորդային շղթաների սարքերի սպասարկման անվտանգությունը և մատչելիությունը` առանց 1 կՎ-ից բարձր լարման առաջնային շղթաներից լարումը հանելու:

374. Երկրորդային շղթաներում կիրառվող սարքերի մեկուսացումը պետք է համապատասխանի տվյալ շղթաները սնող աղբյուրի (կամ բաժանիչ տրանսֆորմատորի) աշխատանքային լարմամբ որոշվող նորմերին:

375. Օպերատիվ հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների մեկուսացման հսկողությունը պետք է նախատեսել յուրաքանչյուր հողակցում չունեցող անկախ աղբյուրի համար (ներառյալ բաժանիչ տրանսֆորմատորները):

376. Մեկուսացման հսկողության սարքվածքը պետք է ապահովի սահմանված արժեքից ցածր մեկուսացման իջեցման դեպքում ազդանշան տալը, իսկ հաստատուն հոսանքի համար` նաև բևեռների մեկուսացման դիմադրության մեծության չափումը: Մեկուսացման հսկողությունը թույլատրվում է չկատարել օպերատիվ հոսանքի չճյուղավորված շղթայի դեպքում:

377. Յուրաքանչյուր միացության երկրորդային շղթաների սնումն օպերատիվ հոսանքով պետք է իրականացնել առանձին ապահովիչներով կամ ինքնավար անջատիչներով (վերջինների կիրառումը նախընտրելի է)`

1) ռելեային պաշտպանության և յուրաքանչյուր միացության անջատիչների կառավարման շղթաների օպերատիվ հոսանքով սնումը պետք է նախատեսվի այլ շղթաների հետ չկապված (ազդանշանման, էլեկտրամագնիսական ուղեկապում և այլն) առանձին ինքնավար անջատիչների կամ ապահովիչների միջոցով: Թույլատրվում է կառավարման շղթաների և կառավարվող սարքի դիրքի ազդանշանային լամպերի համատեղ սնումը.

2) 220 կՎ և ավելի լարման միացությունների, ինչպես նաև 60 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորների (բլոկների) համար պետք է նախատեսված լինի հիմնական և պահուստային պաշտպանությունների առանձին սնումն օպերատիվ հոսանքով (տարբեր ապահովիչներից, ինքնավար անջատիչներից).

3) ինքնավար անջատիչների և ապահովիչների հաջորդաբար միացման դեպքում վերջինները պետք է դրված լինեն ինքնավար անջատիչներից առաջ (սնման աղբյուրի կողմից):

378. Էլեկտրակայանքների պատասխանատու տարրերի ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և կառավարման սարքվածքները պետք է ունենան օպերատիվ հոսանքի սնման շղթաների վիճակի մշտական գործող հսկողություն: Հսկողությունը կարող է իրականացվել առանձին ռելեների կամ լամպերի կիրառմամբ կամ այնպիսի ապարատներով, որոնք հսկում են հեռագործ կառավարում ունեցող փոխարկման սարքերի` հաջորդ գործողության կատարման շղթայի սարքինությունը: Ավելի պակաս պատասխանատու սարքվածքների համար սնման հսկողությունը կարող է իրականացվել օպերատիվ հոսանքի շղթայում ինքնավար անջատիչի անջատված դիրքի մասին ազդանշանման միջոցով:

379. Հաջորդող գործողության շղթայի սարքինության հսկողությունը պետք է կատարվի դրանում փոխարկող սարքի օժանդակ հպակի առկայության դեպքում: Ընդ որում, անջատման շղթայի սարքինության հսկողությունը պետք է կատարված լինի բոլոր դեպքերում, իսկ միացման շղթայի սարքինության հսկողությունը` էլեկտրակայանքների պատասխանատու տարրերի, անջատիչների, կարճփակիչի վրա և պահուստի ինքնավար միացման կամ հեռուստակառավարման սարքվածքների ազդեցությամբ միացվող սարքի վրա: Եթե շարժաբերի միացման շղթաների հարաչափերը չեն ապահովում այդ շղթայի սարքինության հսկողության հնարավորությունը, ապա հսկողությունը չի կատարվում:

380. Էլեկտրակայանքներում պետք է ապահովված լինի ինքնավար ազդանշանում, որը գործում է աշխատանքի բնականոն ռեժիմի խախտման և որևէ անսարքինության առաջացման դեպքում: Պետք է նախատեսված լինի այդ ազդանշանման սարքինության ստուգումը դրա պարբերական փորձարկմամբ: Առանց անձնակազմի մշտական հերթապահության աշխատող էլեկտրակայանքներում պետք է ապահովված լինի ազդանշանի հաղորդումն անձնակազմի գտնվելու վայրը:

381. Օպերատիվ հոսանքի շղթաները, որոնցում հնարավոր է տարբեր սարքվածքների սխալ աշխատանքը հողի հետ միակցումներից կամ միացման էլեկտրամագնիսների և այլ սարքերի աշխատանքից առաջացող գերլարումներից, պետք է լինեն պաշտպանված:

382. Հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում հողակցումը պետք է նախատեսել մեկ կետում` հոսանքի տրանսֆորմատորներին ամենամոտ սեղմակների հավաքվածքի վրա կամ հոսանքի տրանսֆորմատորների սեղմակների վրա: Հոսանքի տրանսֆորմատորների մի քանի համալիրների միացյալ պաշտպանությունների համար հողակցումը պետք է նախատեսված լինի նույնպես մեկ կետում: Այդ դեպքում թույլատրվում է 1 կՎ-ից ոչ բարձր ծակման լարմամբ, ստատիկ լիցքի հոսքի համար 100 Օմ շունտող դիմադրությամբ ծակվող ապահովիչի միջոցով հողակցումը: Միջանկյալ բաժանիչ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթները թույլատրվում է չհողակցել:

383. Լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթները պետք է հողակցված լինեն չեզոք կետի կամ փաթույթի ծայրերից մեկը հողակցող սարքվածքի հետ միացմամբ: Լարման տրանսֆորմատորի երկրորդային փաթույթների հողակցումը պետք է կատարված լինի լարման տրանսֆորմատորին ամենամոտ սեղմակների հավաքվածքի վրա կամ լարման տրանսֆորմատորի սեղմակների վրա:

384. Թույլատրվում է մեկ բաշխիչ սարքվածքի մի քանի լարման տրանսֆորմատորների երկրորդային հողակցվող շղթաների միավորումն ընդհանուր հողակցող հաղորդաձողով: Եթե նշված հաղորդաձողերը վերաբերում են տարբեր բաշխիչ սարքվածքներին և գտնվում են տարբեր սենքերում (օրինակ` տարբեր լարման բաշխիչ սարքվածքների ռելեային վահաններ), ապա այդ հաղորդաձողերը չպետք է միացվեն միմյանց:

385. Որպես օպերատիվ փոփոխական հոսանքի աղբյուրներ օգտագործվող լարման տրանսֆորմատորների համար, եթե չի նախատեսվում օպերատիվ հոսանքի ցանցի բևեռներից մեկի աշխատանքային հողակցումը, լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների պաշտպանական հողակցումը պետք է իրականացված լինի ծակվող ապահովիչի միջոցով:

386. Լարման տրանսֆորմատորները երկրորդային շղթաներում ԿՄ-ից պետք է պաշտպանված լինեն ինքնավար անջատիչներով: Ինքնավար անջատիչները պետք է տեղադրել սեղմակների հավաքվածքից հետո, բոլոր չհողակցված հաղորդիչների վրա, բացառությամբ հողակցման մեծ հոսանքներով ցանցերում լարման տրանսֆորմատորների զրոյական հաջորդականության (բաց եռանկյունի) շղթայի: Չճյուղավորված լարման շղթաներում թույլատրվում է ինքնավար անջատիչներ չտեղադրել: Լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներում պետք է լինի տեսանելի խզման ստեղծման հնարավորություն (հատիչներ, անջատովի միակցիչներ և այլն): Լարման տրանսֆորմատորի և դրա երկրորդային շղթաների հողակցման կետի միջև խզում առաջացնող սարքվածքների տեղակայում չի թույլատրվում:

387. Հողակցման փոքր հոսանքներով, առանց ունակային հոսանքների փոխհատուցման շղթաներում տեղադրված լարման տրանսֆորմատորներում (օրինակ` գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի գեներատորային լարման վրա, էլեկտրակայանների և ենթակայանների սեփական կարիքների լարման վրա), անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել պաշտպանություն չեզոքի ինքնաբերաբար շեղման դեպքում առաջացող գերլարումներից: Պաշտպանությունը կարելի է իրականացվել «բաց եռանկյան» շղթայի մեջ ակտիվ դիմադրությունների միացմամբ:

388. 220 կՎ և ավելի լարման համար գծային լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում պետք է նախատեսված լինի պահուստավորում այլ լարման տրանսֆորմատորից: Թույլատրվում է փոխադարձ պահուստավորում կատարել գծային լարման տրանսֆորմատորների միջև, ըստ երկրորդային բեռնվածության դրանց բավականաչափ հզորության դեպքում:

389. Լարման տրանսֆորմատորները պետք է ունենան լարման շղթաների սարքինության հսկողություն: Ռելեային պաշտպանությունը, որի շղթաները սնվում են լարման տրանսֆորմատորներից, պետք է սարքավորված լինեն սույն ՏԿ-ի 32-րդ կետում նշված սարքվածքներով: Անկախ պաշտպանության շղթաներում նշված սարքվածքների առկայությունից կամ բացակայությունից, պետք է նախատեսված լինեն ազդանշաններ`

1) ինքնավար անջատիչների անջատման դեպքում` դրանց օժանդակ հպակների օգնությամբ.

2) հաղորդաձողային բաժանիչների կրկնիչ ռելեների աշխատանքի խախտման դեպքում` կառավարման շղթաների խզման հսկողության սարքվածքների և ռելե-կրկնիչների օգնությամբ.

3) լարման տրանսֆորմատորների համար, որոնց բարձր լարման փաթույթների շղթաներում դրված են ապահովիչներ, ապահովիչների ամբողջականության խախտման դեպքում` կենտրոնական սարքվածքների օգնությամբ:

390. Ցնցումների և թրթռումների ենթակա տեղերում պետք է միջոցներ ձեռք առնվեն հաղորդալարերի հպակային միացումների խախտման, ռելեների սխալ գործելու, ինչպես նաև սարքերի անժամանակ մաշման դեմ:

391. Վահանակներն սպասարկվող կողմից պետք է ունենան այն միացությունները ցույց տվող մակագրություններ, որոնց դասվում է վահանակը, դրա նշանակությունը, վահանի վրա վահանակի հերթական համարը, իսկ վահանակների վրա տեղակայված սարքերը պետք է ունենան մակագրություններ կամ մակնշում` համաձայն սխեմաների:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 42-Ն
Որոշում