040.0703.090708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2008 թվականի N 703-Ն
«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման ձևով ստեղծել «Տուրբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության տարածքում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը, կազմակերպումն ու դիտարկումը.
2) տուբերկուլոզի կանխարգելման աշխատանքների իրականացումը և համակարգումը.
3) մեթոդալոգիական օժանդակության ցուցաբերումը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայություններին.
4) տուբերկուլոզի կանխարգելման նպատակով առողջ վարքագծի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
3. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել 140442000 դրամ արժողությամբ գույք և սեփականության իրավունքով հանձնել 9998200 դրամ արժողությամբ գույք` համաձայն հավելվածի:
4. «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողերը, շենքերը, շինությունները և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը:
5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
6. Թույլատրել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների իրականացում.
2) տուբերկուլոզային և հակատուբերկուլոզային ծառայությունների մասնագետների վերապատրաստումների կազմակերպում.
3) տուբերկուլոզի ծառայությունների ոլորտում առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման, տնտեսավարման ժամանակակից մոդելների, նորմատիվների և բժշկական ստանդարտների մշակում.
4) տուբերկուլոզի ոլորտում պարբերական մամուլի հրատարակում:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս` ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և սահմանված կարգով ապահովել նշված կանոնադրությունը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հուլիսի 3-ի
N 703-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.______________________________________________________________.
| Անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքը |
|______________________________________________________________|
|NN | Հիմնական միջոցի անվանումը |Քանակը| Գինը |Հաշվեկշռային|
|ը/կ| | | | արժեքը |
|___|______________________________|______|_______|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|______________________________|______|_______|____________|
|1. |Ավտոմեքենա «ՎԱԶ-21214» | 12| 3589,7| 43076,3|
|___|______________________________|______|_______|____________|
|2. |Սառնարան «Թոշիբա» | 36| 599,2| 21569,9|
|___|______________________________|______|_______|____________|
|3. |Մանրադիտակ ԲԻ ԷՄ (BM)-180 | 54| 923,9| 49891,9|
|___|______________________________|______|_______|____________|
|4. |Համակարգիչ «Պենտիում 4» | 20| 328,6| 6572|
|___|______________________________|______|_______|____________|
|5. |Համակարգիչ «Պենտիում 4» (հզոր)| 1| 487,4| 487,4|
|___|______________________________|______|_______|____________|
|6. |Մոնիտոր | 21| 120,0| 2520,0|
|___|______________________________|______|_______|____________|
|7. |Լապթոպ | 1| 1168,1| 1168,1|
|___|______________________________|______|_______|____________|
|8. |Պրոյեկտոր | 2| 233,6| 467,2|
|___|______________________________|______|_______|____________|
|9. |Պրինտեր (սև-սպիտակ) | 3| 93,5| 280,5|
|___|______________________________|______|_______|____________|
|10.|Պրինտեր ԷԼ ՋԻ (LJ) (գունավոր) | 1| 258,1| 258,1|
|___|______________________________|______|_______|____________|
|11.|Սկաներ Ա-4 | 1| 56,1| 56,1|
|___|______________________________|______|_______|____________|
|12.|Պատճենահանման սարք Ա-3 | 1| 678,6| 678,6|
|___|______________________________|______|_______|____________|
|13.|Պատճենահանման սարք Ա-4 | 1| 164,5| 164,5|
|___|______________________________|______|_______|____________|
|14.|Թվային ֆոտոխցիկ | 1| 187,0| 187,0|
|___|______________________________|______|_______|____________|
|15.|Թվային տեսախցիկ | 1| 258,1| 258,1|
|___|______________________________|______|_______|____________|
|16.|Հեռուստացույց 72 | 1| 311,5| 311,5|
|___|______________________________|______|_______|____________|
|17.|Հեռուստացույց 54 | 2| 118,0| 236,0|
|___|______________________________|______|_______|____________|
|18.|ԴԻ ՎԻ ԴԻ (DVD) փլեեր | 1| 75,7| 75,7|
|___|______________________________|______|_______|____________|
|19.|Տեսամագնիտոֆոն | 1| 95,8| 95,8|
|___|______________________________|______|_______|____________|
|20.|Ֆաքս «Փանասոնիկ» | 1| 140,2| 140,2|
|___|______________________________|______|_______|____________|
|21.|Ներքին ցանցի ԱՀԿ (ATS) | 1| 556,3| 556,3|
|___|______________________________|______|_______|____________|
|22.|Հեռախոս | 25| 13,3| 332,5|
|___|______________________________|______|_______|____________|
|23.|Թարգմանչական թեստ | 1| 26,8| 26,8|
|___|______________________________|______|_______|____________|
|24.|Հեռախոս | 1| 103,9| 103,9|
|___|______________________________|______|_______|____________|
|25.|Համակարգիչ «Պենտիում 4» | 1| 401,2| 401,2|
|___|______________________________|______|_______|____________|
|26.|Համակարգչի մոնիտոր | 1| 118,0| 118,0|
|___|______________________________|______|_______|____________|
|27.|Լազերային պրինտեր | 1| 213,9| 213,9|
|___|______________________________|______|_______|____________|
|28.|Պատճենահանման սարք | 1| 505,5| 505,5|
|___|______________________________|______|_______|____________|
|29.|Անխափան սնուցման սարք (UPS) | 1| 36,8| 36,8|
|___|______________________________|______|_______|____________|
|30.|Չհրկիզվող պահարան | 2| 160,2| 320,4|
|___|______________________________|______|_______|____________|
|31.|Հակահրդեհային լրակազմ | 1| 580,5| 680,5|
|___|______________________________|______|_______|____________|
|32.|Օդափոխիչ 10,0 ԲԻ ԹԻ ՅՈՒ (BTU) | 10| 318,2| 3182|
|___|______________________________|______|_______|____________|
|33.|Օդափոխիչ 24,0 ԲԻ ԹԻ ՅՈՒ (BTU) | 5| 431,7| 2158,5|
|___|______________________________|______|_______|____________|
|34.|Փոշելուլ | 2| 106,8| 213,6|
|___|______________________________|______|_______|____________|
|35.|Էլեկտրոնային քարշիչ սարք | 1| 80,1| 80,1|
|___|______________________________|______|_______|____________|
|36.|Սպասք լվացող մեքենա | 1| 267,0| 267,0|
|___|______________________________|______|_______|____________|
|37.|Սառնարան | 1| 213,6| 213,6|
|___|______________________________|______|_______|____________|
|38.|Սեղան ղեկավարի | 1| 400,5| 400,5|
|___|______________________________|______|_______|____________|
|39.|Նախասրահի կահույք (1 բազմոց, | 2| 186,9| 373,8|
| |2 բազկաթոռ) | | | |
|___|______________________________|______|_______|____________|
|40.|Խոհանոցի կահույք | 1| 267,0| 267,0|
|___|______________________________|______|_______|____________|
|41.|Հանդերձարանի կահույք | 1| 427,2| 427,2|
|___|______________________________|______|_______|____________|
|42.|Պալետներ | 1| 534,0| 534,0|
|___|______________________________|______|_______|____________|
|43.|Դարակներ | 1| 534,0| 534,0|
|___|______________________________|______|_______|____________|
| |Ընդամենը | | | 140442,0|
|______________________________________________________________|
| Սեփականության իրավունքով հանձնվող գույքը |
|______________________________________________________________|
|1. |Գրքի պահարան` բաց | 1| 51,7| 51,7|
|___|______________________________|______|_______|____________|
|2. |Գրքի պահարան` կիսաբաց | 2| 58,8| 117,6|
|___|______________________________|______|_______|____________|
|3. |Գրքի պահարան` փակ | 1| 72,9| 72,9|
|___|______________________________|______|_______|____________|
|4. |Աշխատանքային սեղան | 1| 40,0| 40,0|
|___|______________________________|______|_______|____________|
|5. |Տակդիր` տպիչի համար | 1| 25,9| 25,9|
|___|______________________________|______|_______|____________|
|6. |Տակդիր ակերի վրա | 1| 42,3| 42,3|
|___|______________________________|______|_______|____________|
|7. |Նիստերի սեղան | 1| 84,7| 84,7|
|___|______________________________|______|_______|____________|
|8. |Տակդիր ակերի վրա | 1| 32,9| 32,9|
|___|______________________________|______|_______|____________|
|9. |Լվացարան | 1| 53,4| 53,4|
|___|______________________________|______|_______|____________|
|10.|Սպասք | 1| 267,0| 267,0|
|___|______________________________|______|_______|____________|
|11.|Սեղան` աշխատանքային | 19| 32,1| 609,9|
|___|______________________________|______|_______|____________|
|12.|Սեղան` համակարգչի | 20| 26,7| 534|
|___|______________________________|______|_______|____________|
|13.|Պահարան` ակերով | 20| 13,4| 268|
|___|______________________________|______|_______|____________|
|14.|Բազկաթոռ` աշխատակցի | 20| 20,3| 406|
|___|______________________________|______|_______|____________|
|15.|Աթոռ` այցելուի | 40| 16,0| 640,0|
|___|______________________________|______|_______|____________|
|16.|Պահարան` բաց | 10| 53,4| 534|
|___|______________________________|______|_______|____________|
|17.|Պահարան` փակ | 10| 80,1| 801,0|
|___|______________________________|______|_______|____________|
|18.|Կախիչներ | 10| 18,7| 187,0|
|___|______________________________|______|_______|____________|
|19.|Սեղան | 7| 53,4| 373,8|
|___|______________________________|______|_______|____________|
|20.|Աթոռ` այցելուի | 30| 18,7| 561,0|
|___|______________________________|______|_______|____________|
|21.|Բազկաթոռ | 70| 26,6| 1862,0|
|___|______________________________|______|_______|____________|
|22.|Սեղան (մեծ) | 8| 106,8| 854,4|
|___|______________________________|______|_______|____________|
|23.|Սեղան` պրոյեկտորի | 1| 21,4| 21,4|
|___|______________________________|______|_______|____________|
|24.|Բազկաթոռ | 8| 25,7| 205,6|
|___|______________________________|______|_______|____________|
|25.|Սեղան (փոքր) | 4| 53,4| 213,6|
|___|______________________________|______|_______|____________|
|26.|Աթոռ` այցելուի | 10| 18,7| 187,0|
|___|______________________________|______|_______|____________|
|27.|Շերտավարագույր | 70| 2,1| 147,0|
|___|______________________________|______|_______|____________|
|28.|Համակարգչային ցանցը միացնող | 1| 33,8| 33,8|
| |էլեկտրոնային սարք ԷՅՉ ԷՅ ԲԻ | | | |
| |(HAB) 32 փորթս (ports) | | | |
|___|______________________________|______|_______|____________|
|29.|Գազօջախ | 1| 160,2| 160,2|
|___|______________________________|______|_______|____________|
|30.|Տաքացուցիչ | 1| 24,2| 24,2|
|___|______________________________|______|_______|____________|
|31.|Սառնարան | 1| 134,5| 134,5|
|___|______________________________|______|_______|____________|
|32.|Համակարգիչ | 1| 372,2| 372,2|
|___|______________________________|______|_______|____________|
|33.|Մոնիտոր | 1| 79,2| 79,2|
|___|______________________________|______|_______|____________|
| |Ընդամենը | | | 9998,2|