Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵ ...

 

 

040.0735.140708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2008 թվականի N 735-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2008 թվականի օգոստոսի 10-ին կայանալիք` Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 738.760 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 244.410 դրամ:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 735-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ N 19 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

 NN                   Ծախսերը                          Գումարը

 ը/կ                                                   (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ          100000

 

այդ թվում`

 

     1) հանձնաժողովի նախագահի                            50000

     2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                   25000

     3) հանձնաժողովի քարտուղարի                          25000

 

 2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ             27000

________________________________________________________________

     Ընդամենը                                           127000

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 735-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

________________________________________________________________

 NN                   Ծախսերը                          Գումարը

 ը/կ                                                   (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ         225000

 

այդ թվում`

 

     1) հանձնաժողովի նախագահի                           50000

 

     2) նախագահի տեղակալի                               25000

 

     3) հանձնաժողովի քարտուղարի                         25000

 

4) հանձնաժողովի անդամների

        (5 անդամ x 25000 դրամ)                         125000

 

 2.  Փաստացի սոցիալական ապահովության վճարներ            65750

 

 3.  Տրանսպորտային նյութեր                               5000

 

 4.  Կապի ծառայություններ                                1000

 

 5.  Գրասենյակային նյութեր և  հագուստ                    3000

____________________________________________________________

     ընդամենը                                          299750

 

     2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր     599500

(2 x 299750)

 

Այլ ծախսեր

(քվեաթերթիկների տպագրություն

     (2381 ընտրող + 2381 x 0.03) x 5 դրամ               12260

____________________________________________________________

    Ընդամենը                                           611760

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 735-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

____________________________________________________________________

 NN                   Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                       (դրամ)

____________________________________________________________________

1.  Գրասենյակային նյութեր և հագուստ

     (ընտրողների ցուցակներ, 2381 ընտրող x 3,9 դրամ)          9286

 

2. Կապի ծառայություններ

     (ընտրողների ծանուցագրեր, 2381 ընտրող x 98,75 դրամ)    235124

_______________________________________________________________

     Ընդամենը                                              244410

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2008
N 735-Ն
Որոշում