Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.08.2008  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0743.160708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2008 թվականի N 743-Ն

 

i

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 26-ի

N 743-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կազմակերպությունների հարկային հաշվառման միասնական ռեեստրի և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի (այսուհետ` միասնական ռեեստրի) վարման կարգը:

2. Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այսուհետ` հարկ վճարող) միասնական ռեեստրը վարվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից և ներառում հարկային մարմնում հաշվառված կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման և հաշվառման մասին տվյալների ամբողջությունը:

3. Միասնական ռեեստրի տվյալները վերաբերում են «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց:

4. Միասնական ռեեստրի ներդրման և գործարկման նպատակով`

1) վերադաս հարկային մարմինը կազմակերպում և համակարգում է միասնական ռեեստրի վարման աշխատանքները.

2) հարկային տեսչություններն իրականացնում են միասնական ռեեստրի տվյալների մուտքագրումը և սույն կարգով նախատեսված ժամկետներում դրանց տրամադրումը վերադաս հարկային մարմնին, ինչպես նաև տվյալների փոփոխման դեպքում միասնական ռեեստրում կատարում են համապատասխան փոփոխություններ.

3) հարկային մարմինը տեղեկություններ է տրամադրում սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերում:

5. Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրում ներառված` հարկային հաշվառման կանգնելու օրը:

Հարկ վճարողը համարվում է միասնական ռեեստրից հանված` հարկային հաշվառումից հանվելու օրը, և հարկ վճարողի մասին տվյալները հարկային մարմնում պահվում են հարկային մարմնի ղեկավարի կողմից հրամանով հաստատված կարգով:

6. Միասնական ռեեստրի տվյալները ներառում են`

1) կազմակերպության լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը.

2) կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը նշում է` ֆիզիկական անձ

3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

4) հարկային մարմնում հաշվառման ամսաթիվը.

5) հարկային հաշվառում իրականացնող ստորաբաժանման լրիվ անվանումը.

6) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

7) պետական գրանցման համարը.

8) պետական գրանցման ամսաթիվը.

9) կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման հասցեն և բնակության հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման հասցեից.

10) գործունեության տեսակները (լրացվում է առկայության դեպքում).

11) առանձնացնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, դրանց համար ստացված լիցենզիաների համարները և տալու ամսաթիվը: Նշված տվյալները համապատասխան իրավասու մարմինների կողմից տրամադրվում են հարկային մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգով.

12) պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ անվանումը.

13) գործունեության իրականացման հասցեները.

14) գրանցման և գործունեության իրականացման վայրի հեռախոսահամարները (լրացվում է առկայության դեպքում).

15) կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսահամարները, անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հեռախոսահամարը.

16) բանկային հաշվի համարները:

7. Միասնական ռեեստրը վարվում է թղթային և էլեկտրոնային կրիչների միջոցով: Այն դեպքում, երբ թղթային և էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկությունները տարբեր են, առաջնությունը տրվում է թղթային տարբերակին:

8. Հարկային տեսչությունները տվյալները միասնական ռեեստր մուտքագրելու նպատակով իրականացնում են փաստաթղթերի ու էլեկտրոնային կրիչներով տվյալների ընդունում և դրանք վերադաս հարկային մարմնին կամ այլ հարկային տեսչություններին են փոխանցում` գաղտնի տեղեկությունների ընդունման և փոխանցման կարգով:

Հարկային տեսչությունները սույն կարգի 6-րդ կետով սահմանված տվյալները գրանցում են և մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը էլեկտրոնային կրիչներով ներկայացնում են վերադաս հարկային մարմին:

9. Համաձայն միասնական ռեեստրում մուտքագրված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` հարկային գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման, տրամադրման և հրապարակման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխության դեպքում միասնական ռեեստրում կատարվում է գրառում նրանց տեղափոխման վերաբերյալ` հիմք ընդունելով հարկ վճարողի կողմից իրեն հաշվառող հարկային տեսչություն ներկայացված դիմումը տեղափոխման մասին:

Իրավաբանական անձի գործունեության վայրի փոփոխման կամ ֆիզիկական անձի բնակության վայրի տեղափոխման դեպքում նոր հարկային տեսչությունում հաշվառումը կատարվում է հիմք ընդունելով նախորդ հաշվառող հարկային տեսչության միասնական ռեեստրից տրամադրված տվյալները տվյալ հարկ վճարողի մասին.

11. Միասնական ռեեստրում պարունակվող տվյալներն օգտվողներին տրամադրվում են նրանց գրավոր հարցման դեպքում`

1) կազմակերպության կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (դիմումը պետք է կնքված լինի, և պետք է նշված լինեն կազմակերպության անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը, ՀՎՀՀ-ն), եթե հարցումը վերաբերում է տվյալ կազմակերպությանը.

2) ֆիզիկական անձի կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում (հարցման դիմումում պետք է նշված լինեն հարկ վճարողի անունը, հայրանունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի համարը (դրա առկայության դեպքում) տրամադրվում են, եթե հարցումը վերաբերում է տվյալ ֆիզիկական անձին.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին տվյալները տրամադրվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

4) հարկային ծառայության համապատասխան աշխատողներին ծառայողական նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով.

5) այլ մարմինների` հարկային ծառայության մարմինը տվյալներ տրամադրում է օրենքով նախատեսված դեպքերում:

12. Տվյալները տրամադրում են`

1) սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում նշված դեպքերում` հաշվառող հարկային տեսչությունը.

2) սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված դեպքերում` վերադաս հարկային մարմինը` միասնական ռեեստրում առկա տվյալների հիման վրա:

Դիմումում նշված տվյալները կամ դրանց բացակայության դեպքում` համապատասխան հաշվառում չվարելու մասին տվյալները դիմումատուին տրամադրվում են գրավոր` ոչ ուշ, քան դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հունիսի 26-ի

N 743-Ն որոշման

 

Ձև

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ

 

._________________________________________________________________________.

|________________________________________________________________________ |

| (կազմակերպության լրիվ անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը)  |

|                                                                         |

|._____________.                                                          |

|._____________.                ------------------------------------------|

|  (ՀՎՀՀ-ն)                             (կազմակերպական-իրավական ձևը)      |

|_________________________________________________________________________|

| (կազմակերպության գտնվելու վայրը, ֆիզիկական անձի հաշվառման և  բնակության |

|                            վայրի հասցեները)                             |

|_________________________________________________________________________|

|        (գործունեության իրականացման հասցեները, հեռախոսահամարները)        |

|                                                                         |

|1)____________________________2)_____________________3)__________________|

|   (գործունեության տեասակները (լրացվում է դրանց առկայության դեպքում)     |

|                                 (ծածկագիրը)                             |

|1)____________________________2)_____________________3)__________________|

|            (լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները)              |

|                                                                         |

|1) ____________ տրվել է ___ _____ 200  թ., դադարեցվել է ___ _____ 200  թ.|

|   (լիցենզիայի                                                           |

|    համարը)                                                              |

|2) ____________ տրվել է ___ _____ 200  թ., դադարեցվել է ___ _____ 200  թ.|

|   (լիցենզիայի                                                           |

|    համարը)                                                              |

|                                                                         |

|1) __________________________________________ բանկային հաշվի համարը      |

|                                                                         |

|2) __________________________________________ բանկային հաշվի համարը      |

|                                                                         |

|   ________________________________________________                      |

|     (պետական գրանցման վկայականի սերիան և  համարը)                       |

|                                                                         |

|   __________________________   և    ____ ____________________ 200  թ.   |

|    (պետական գրանցման համարը)               (գրանցման ամսաթիվը)          |

|                                                                         |

|_________________________________________________________________________|

|   (պետական գրանցում կատարող մարմնի (տարածքային ստորաբաժանման) լրիվ      |

|                                անվանումը)                               |

|_________________________________________________________________________|

|(կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) անունը, ազգանունը,   |

|_________________________________________________________________________|

|       կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի (տնօրենի) հասցեները,     |

|                              հեռախոսահամարները)                         |

|_________________________________________________________________________|

|    (անձնագրային տվյալները (նաև  անհատ ձեռնարկատերերի կամ անհատ          |

|                ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց)                |

|                                                                         |

|Հաշվառման է վերցված ........... հարկային (տարածքային) տեսչության կողմից` |

|                                          200  թ. __________ -ից:        |

|                                                                         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2008
N 743-Ն
Որոշում