Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0745.160708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2008 թվականի N 745-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից` Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի N 24 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 375 քառ. մետր մակերեսով արհեստանոցի տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները բնականոն կազմակերպելու նպատակով հետագայում խորհրդի շենք կառուցելու համար:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» պետական որ առևտրային կազմակերպության տարածքի վերանորոգման և կահավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու համար 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել մինչև 30000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային որ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գումարի հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

5. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Մեխանիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.06.2008
N 745-Ա
Որոշում