Սեղմել Esc փակելու համար:
Գ. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Տ. ՕՀԱՆՅԱՆԻ ՎԻԵՆՆԱ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Գ. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Տ. ՕՀԱՆՅԱՆԻ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0488.160708

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2008 թվականի N 488-Ա

 

Գ. ԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ Տ. ՕՀԱՆՅԱՆԻ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԵԱՀԿ-ի նախագահի հրավերով` ընտրական հարցերին նվիրված սեմինարի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տ. Օհանյանի` 2008 թվականի հուլիսի 20-25-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Ազարյանի և Տ. Օհանյանի` Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կկատարվի հրավիրող կողմի հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.07.2008
N 488-Ա
Որոշում