Սեղմել Esc փակելու համար:
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ Գ. Ք...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0533.210708

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2008 թվականի N 533-Ա

 

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ, Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Բնական ալմաստների մշակման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գ. Աբրահամյանն (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ Գ. Քոչարյանին 2008 թվականի հուլիսի 20-22-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

2. Ն. Երիցյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Գ. Աբրահամյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի, Գ. Աբրահամյանի և Գ. Քոչարյանի` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.07.2008
N 533-Ա
Որոշում