Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

VI. ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋՐԱՄՇԱԿՈՒՄՆ ՈՒ ՋՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ

 

30. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

476. Ջրամշակման կայանքների շահագործման և ջրաքիմիական ռեժիմները պետք է ապահովեն ջերմային էլեկտրակայանների և ջերմային ցանցերի աշխատանքն առանց վնասվածքների և արդյունավետության իջեցման, որոնք առաջ են գալիս ջրամշակման, ջերմաէներգետիկ և ցանցային սարքավորումների ներքին մակերևույթների կոռոզիայի հետևանքով, ինչպես նաև էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմափոխանցման մակերևույթներին դիրտի և նստվածքների, տուրբինների հոսանուտ մասերում նստվածքների, սարքավորումներում և խողովակագծերում շլամի առաջացման հետևանքով:

477. Էլեկտրակայանների սարքավորումների աշխատանքի և ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների ջրաքիմիական ռեժիմների կազմակերպումն ու ստուգումը պետք է իրականացնի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) անձնակազմը:

1) Ցանկացած սարքավորում աշխատանքի մեջ մտցնելը կամ դրա անջատումը, որը կարող է բերել ջրի և շոգու որակի վատացման, պետք է համաձայնեցվի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) հետ:

2) Սարքավորումների ներքին զննումները, նստվածքների նմուշների, խողովակների կտրածո նմուշների ընտրումը, զննումների ակտերի կազմումը, ինչպես նաև ջրաքիմիական ռեժիմի հետ կապված վթարների ու անսարքությունների քննությունը, պետք է իրականացնի համապատասխան տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմը` քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի մասնակցությամբ:

 

31. ՋՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ՋՐԻ ԲԱՂԱԴՐԱՃՇՏՎԱԾ ՄՇԱԿՈՒՄԸ

 

478. Ջրամշակման կայանքներն իրենց ողջ օժանդակ սարքավորումներով` ներառյալ ռեագենտների (ազդանյութ) պահեստները, պետք է մոնտաժվեն և հանձնվեն գործարկման կարգաբերման ջերմաէներգետիկ սարքավորումների նախագործարկման մաքրումն սկսելուց երկու ամիս առաջ: Տուրբինների խտուցքի և կեղտոտված խտուցքի, ինչպես նաև ջրի բաղադրաճշտված մշակման կայանքները պետք է մոնտաժվեն և հանձնվեն գործարկման կարգաբերման էներգաբլոկի գործարկումից 2 ամիս առաջ և մտցվեն աշխատանքի մեջ էներգաբլոկի գործարկման հետ միասին: Աղազրկված ջրի և խտուցքի պաշարի համակայանային բաքերը պետք է մոնտաժվեն և պատվեն հակակոռոզիոն ծածկույթով, էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի (կաթսայի) սարքավորումների նախագործարկային մաքրման սկզբում:

479. Ջրամշակման, խտուցքի մաքրման տեխնոլոգիական գործընթացների մեքենայացման և ավտոմատացման, ինչպես նաև ջրի բաղադրաճշտված մշակման սարքավորումներն ու քիմիական ավտոմատ հսկողության սարքերը, պետք է մտցվեն աշխատանքի մեջ համապատասխան կայանքների և ագրեգատների գործարկումների ժամանակ:

480. Ջրամշակման և խտուցքի մաքրման կայանքների սարքավորումների, խողովակագծերի և ամրանների, ինչպես նաև շինարարական կոնստրուկցիաների (որոնց մակերեսները շփվում են ակտիվ կոռոզիոն միջավայրի հետ) շահագործումը թույլատրվում է պայմանով, որ այդ մակերևույթները պատվեն հակակոռոզիոն ծածկույթներով կամ էլ դրանք պատրաստվեն կոռոզիայի նկատմամբ կայուն նյութերից:

481. Ջրամշակման, խտուցքի մաքրման և ջրի բաղադրաճշտված մշակման կայանքների սարքավորման հիմնական նորոգումը պետք է կատարվի 3 տարին մեկ անգամ, ընթացիկ նորոգումները` ըստ անհրաժեշտության, իսկ զտող նյութերի մակարդակի չափումը` տարվա ընթացքում 2 անգամ:

482. Գերկրիտիկական ճնշումների էներգաբլոկներում թույլատրվում է կիրառել հետևյալ ջրաքիմիական ռեժիմները` հիդրազինաամոնիակային, չեզոք-թթվածնային, թթվածնաամոնիակային, հիդրազինային, եթե պահպանվում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված պայմանները:

483. Բնական առության կաթսաներում պետք է կազմակերպվի կաթսայատան ջրի ֆոսֆատացում` ֆոսֆատային լուծույթի մատուցմամբ կաթսայի թմբուկ: Անհրաժեշտության դեպքում կծու նատրիումի լուծույթով պետք է ճշգրտվի կաթսայատան ջրի pH մեծությունը:

484. Մինչև 70 կգուժ/սմ2 (7 ՄՊա) ճնշման կաթսաներում սնող ջրից թթվածնի ավելի խորը հեռացման անհրաժեշտության դեպքում ջերմային օդազերծմանը որպես լրացում կարելի է կիրառել սնող ջրի մշակում` նատրիումի սուլֆիտով կամ հիդրազինով: 70 կգուժ/սմ2 (7 ՄՊա) և ավելի ճնշման կաթսաներում խտուցքի կամ սնող ջրի մշակումը պետք է կատարվի միայն հիդրազինով, բացի թթվածնային ջրաքիմիական ռեժիմով կաթսաներից և այն կաթսաներից, որոնք շոգի են բաց թողնում սննդի, միկրոկենսաբանական, դեղագործական և այլ արդյունաբերական կազմակերպություններին, որտեղ սանիտարական հսկողության մարմինները թույլ չեն տալիս շոգու մեջ հիդրազինի առկայություն: Սնող ջրի pH-ի անհրաժեշտ մեծության պահպանումը պետք է իրականացվի ամոնիակով:

 

32. ՔԻՄԻԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

485. Ջերմային էլեկտրակայանների ջրի քիմիական հսկողությունը պետք է ապահովի`

1) ջրամշակման, ջերմաէներգետիկ, ջերմացանցային սարքավորումների աշխատանքային ռեժիմների խախտումների ժամանակին բացահայտումը, որոնք հանգեցնում են կոռոզիայի, դիրտագոյացման և նստվածքագոյացման.

2) ջրի, շոգու, խտուցքի, նստվածքների, ռեագենտների, կոնսերվացնող և լվացող լուծույթների, վառելիքի, խարամի, մոխրի, գազերի, յուղերի և կեղտաջրերի որակի կամ կազմի որոշումը.

3) արտադրական շինությունների, բաքերի, հորերի, ջրուղիների և այլ օբյեկտների գազալցվածության ստուգումը.

4) ՋԷԿ-ից մթնոլորտ վնասակար արտանետումների քանակության որոշումը:

486. ՋԷԿ-ի շահագործումը կարող է թույլատրվել միայն նրա քանակական քիմիական վերլուծություն կատարող ստորաբաժանումներն անհրաժեշտ սարքավորումներով ու սարքերով հագեցնելուց, դրանք համապատասխան որակավորում ունեցող անձնակազմով համալրելուց հետո, որը հնարավորություն կտա լրիվ ծավալով իրականացնելու քիմիական հսկողությունը:

487. Շոգեջրային տրակտի բոլոր հսկվող տեղամասերում պետք է տեղադրված լինեն ջրի և շոգու նմուշառիչներ` սառնարաններով, նմուշները մինչև 20 oC-ից մինչև 40 oC սառեցնելու համար:

1) նմուշառման գծերն ու սառնարանների սառեցման մակերևույթները պետք է պատրաստված լինեն չժանգոտվող պողպատից:

2) 200 ՄՎտ և ավելի հզորության էներգաբլոկներով ջերմային էլեկտրակայանում և 50 ՄՎտ և ավելի հզորության ագրեգատներով ջերմաէլեկտրակենտրոնում նմուշառման գծերը պետք է բերվեն շտապ վերլուծության հավաստագրված լաբորատորիաներին կից օդափոխություն ունեցող հատուկ սենք:

488. Ի լրումն սարքավորումների ներքին զննումների` պետք է խողովակներից հանվեն կտրածո նմուշներ, ինչպես նաև տուրբինների հոսանուտ մասերից, տաքացուցիչներից և այլ սարքավորումներից կատարվեն նստվածքների նմուշառումներ`

1) խողովակների կտրվածքների տեղերն ու պարբերականությունը պետք է որոշվեն նորմատիվ փաստաթղթերին համապատասխան.

2) սարքավորման ներքին զննման և նստվածքների քանակության ու քիմիական կազմի գնահատման հիման վրա պետք է կազմվի ակտ` սարքավորման ներքին մակերևույթների վիճակի, քայքայումների և նստվածքների առաջացումն արգելակող, շահագործողական քիմիական մաքրում անցկացնելու անհրաժեշտության և այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

 

33. ՇՈԳՈՒ ԵՎ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ

 

489. ՈՒղղահոս կաթսաների շոգու որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) նատրիումի միացություններ, մկգ/դմ3, ոչ ավելի .................. 5.

2) սիլիկաթթու, մկգ/ դմ3 ոչ ավելի ................................ 15.

3) տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ, ոչ ավելի ........0,3.

4) pH, ոչ պակաս ..................................................7,5.

5) չեզոք-թթվածնային ջրաքիմիական ռեժիմի դեպքում թույլատրվում է pH մեծությունը 6,5-ից ոչ պակաս.

6) շոգու և ջրի որակի նորմերը` ըստ նատրիումի, երկաթի և պղնձի միացությունների պարունակության, տրված են վերահաշված համապատասխանաբար Na, Fe, Cu, ամոնիակի և դրա միացություններինը` վերահաշված NH3, սիլիկաթթվինը` վերահաշված SiO2, ֆոսֆատներինը` վերահաշված P3O4, տեսակարար էլեկտրահաղորդականությունը բերված է H կատիոնացված կամ գազազերծ փորձանմուշի համար, վերահաշված 25 oC, pH մեծությունը` նույնպես վերահաշված 25 oC-ի համար:

490. ՈՒղղահոս կաթսաների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) ընդհանուր կոշտությունը, մկգէկվ/ դմ3, ոչ ավելի ..............  0,2.

2) նատրիումի միացություններ մկգ/դմ3, ոչ ավելի ......................5.

3) սիլիկաթթու, մկգ/դմ3, ոչ ավելի ..................................15.

4) երկաթի միացություններ, մկգ/դմ3, ոչ ավելի .......................10.

5) լուծված թթվածին, թթվածնային ռեժիմների դեպքում, մկգ/դմ3 ....100-400.

6) տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ, ոչ ավելի ........0,3.

7) պղնձի միացությունները ջրում` օդազերծիչից առաջ.

մկգ/դմ3, ոչ ավելի ..................................................5.

8) լուծված թթվածին ջրում` օդազերծիչից հետո, մկգ/դմ3, ոչ ավելի .....10.

9) pH-ի մեծությունը հետևյալ ռեժիմներում`

ա. հիդրազինաամոնիակային ......................................9,1 0,1,

բ. հիդրազինային ..............................................7,7 0,2,

գ. թթվածնաամոնիակային ........................................8,0 0,5,

դ. չեզոք-թթվածնային ..........................................7,0 0,5.

10) հիդրազին, մկգ/դմ3, ռեժիմներում`

ա. հիդրազինաամոնիակային ........................................20-60,

բ. հիդրազինային ...............................................80-100,

գ. գործարկում և կանգ ....................................մինչև 3000.

11) նավթամթերքների պարունակությունը (մինչև խտուցքամաքրումը),

մկգ/դմ3, ոչ ավելի ................................................0,1:

491. ՈՒղղահոս կաթսայով էներգաբլոկի գործարկման ժամանակ բեռնվածությունը կարգավարական գրաֆիկով տրվածին հասցնելուց հետո կամ կրկնակ-բլոկի երկրորդ կաթսայի միացման ժամանակ առաջին երկու օրվա ընթացքում թույլատրվում է շոգու տեսակարար էլեկտրահաղորդականության, ինչպես նաև շոգու մեջ նատրիումի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունների, իսկ սնող ջրի մեջ` տեսակարար էլեկտրահաղորդականության, ընդհանուր կոշտության, նատրիումի միացությունների, սիլիկաթթվի, երկաթի և պղնձի պարունակությունների նորմերի գերազանցում` 50%-ից ոչ ավելի չափով: Ընդ որում, յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի համար առաջին օրերին երկաթի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունը թույլատրվում է մինչև 50 մկգ/դմ3: Հիմնական և միջին նորոգումներից հետո ուղղահոս կաթսաներով էներգաբլոկների գործարկման ժամանակ, 4 օրվա ընթացքում նորմերի գերազանցում թույլատրվում է 50%-ից ոչ ավելի: Ընդ որում, յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի համար առաջին օրերին երկաթի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունը թույլատրվում է մինչև 100 մկգ/դմ3:

492. Բնական շրջանառության կաթսաների հագեցած շոգու միջին որակը` ըստ նմուշառման բոլոր կետերի, ինչպես նաև ջերմաստիճանը կարգավորող բոլոր սարքվածքներից հետո գերտաք շոգու որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) անվանական ճնշումը կաթսայից հետո

կգուժ/սմ2 (ՄՊա) .....................................(9,8)Ձ140 (13,8).

2) նատրիումի միացությունների պարունակությունը`

մկգ/դմ3, ոչ ավելի.

    ա. կոնդենսացիոն էլեկտրակայանների համար ...................15        5,

    բ. ջերմային էլեկտրակայանների համար (ՋԷԿ) ..............   25        5,

գ. 70 կգուժ/սմ2 (6.9 ՄՊա) և ավելի ճնշման կաթսաների համար սիլիկաթթվի պարունակությունը պետք է լինի կոնդենսացիոն էլեկտրակայանում` 15-ից ոչ ավելի, իսկ ՋԷԿ-ում` 25 մ կգ/դմ3-ից ոչ ավելի,

դ. pH-ի մեծությունը բոլոր ճնշումների կաթսաների համար պետք է լինի 7,5-ից ոչ պակաս.

3) տեսակարար էլեկտրահաղորդականությունը պետք է լինի`

ա. 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա) ճնշման կաթսայի համար ոչ ավելի 0,5 մկՍմ/սմ-ից` գազազերծված H-կատիոնացված նմուշի կամ 1,5 մկՍմ/սմ-ից` H-կատիոնացված նմուշի համար,

բ. 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսայի համար ոչ ավելի 0,3 մկՍմ/սմ-ից գազազերծված H-կատիոնացված նմուշի կամ 1 մկՍմ/սմ-ից` H-կատիոնացված նմուշի համար:

493. Բնական շրջանառության կաթսաների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) անվանական ճնշումը կաթսայից հետո, կգուժ/սմ2 (ՄՊա)....... 100 (9,8) 140 (13,8)

2) ընդհանուր կոշտությունը մկգէկվ/դմ3 հեղուկ վառելիքով աշխատող

    կաթսաների համար, ոչ ավելի,                                 1       1

իսկ այլ վառելիքներով աշխատող կաթսաների համար

    մկգէկվ/դմ3, ոչ ավելի ....................................  3       1

3) երկաթի միացությունների պարունակությունը, հեղուկ

վառելիքով աշխատող կաթսաների համար

    մկգ/դմ3, ոչ ավելի......................................... 20      20

իսկ այլ վառելիքներով աշխատող կաթսաների համար

    մկգ/դմ3, ոչ ավելի......................................... 20      30

4) պղնձի միացությունների պարունակությունը ջրում`

օդազերծիչից առաջ հեղուկ վառելիքով աշխատող

    կաթսաների համար մկգ/դմ3, ոչ ավելի.......................... 5       5

իսկ այլ վառելիքներով աշխատող կաթսաների համար

    մկգ/դմ3, ոչ ավելի.......................................... 5       5

5) լուծվող թթվածնի պարունակությունը ջրում`

    օդազերծիչից հետո մկգ/դմ3, ոչ ավելի ....................... 10      10

    6) նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի.....  0,3     0,3

7) pH-ի մեծությունը .......................................9,1+0,1

ա. երբ շոգու և խտուցքի կորուստները լրացվում են քիմիապես

մաքուր ջրով, թույլատրվում է pH-ի մեծության բարձրացում մինչև ...10,5

    բ. այլ վառելիքներով աշխատող կաթսաների համար............... 30      20

8) 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար նատրիումի միացությունների պարունակությունը պետք է լինի 50 մկգ/դմ3 ոչ ավելի:

9) H կատիոնացված նմուշի տեսակարար էլեկտրահաղորդականությունը 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսայի համար պետք է լինի 1,5 մկՍմ/սմ-ից ոչ ավելի,

10) hիդրազինի պարունակությունը (երբ ջուրը մշակվում է հիդրազինով) պետք է կազմի 20-ից մինչև 60 մկգ/դմ3: Կաթսայի գործարկման և կանգի ժամանակ թույլատրվում է հիդրազինի պարունակությունը` մինչև 3000 մկգ/դմ3,

11) ազատ սուլֆիտի պարունակությունը (սուլֆիտացման ժամանակ) պետք է լինի 2 մգ/դմ3-ից ոչ ավելի`

12) նիտրիտների և նիտրատների գումարային պարունակությունը 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար պետք է լինի 20 մկգ/դմ3-ից ոչ ավելի, 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար նիտրիտների և նիտրատների թույլատրելի պարունակությունը պետք է սահմանվի հիմնվելով ձեռք բերած փորձի վրա` ելնելով սարքավորումների անվթար և խնայողական աշխատանքի ապահովելու պայմանից:

494. Կաթսայի ջրի որակի նորմերը, անընդհատ և պարբերական փչամաքրման ռեժիմները պետք է սահմանվեն կաթսայի շահագործման հրահանգների, ջրաքիմիական ռեժիմի վարման վերաբերյալ շահագործական փաստաթղթերի, կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից անցկացվող ջերմաքիմիական փորձարկումների արդյունքների հիման վրա: Կաթսայի ջերմաքիմիական փորձարկումների անցկացման անհրաժեշտությունը որոշում է էլեկտրակայանի ղեկավարությունը:

495. Ֆոսֆատների ավելցուկը կաթսայական ջրի մեջ պետք է կազմի`

1) 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար, մաքուր հատվածամասում` 0,5-ից մինչև 2 մգ/դմ3, աղային հատվածամասում` 12 մգ/դմ3-ից ոչ ավելի.

2) 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա) և պակաս ճնշման կաթսաների համար, մաքուր հատվածամասում` 2-ից մինչև 6 մգ/դմ3, աղային հատվածամասում` 30 մգ/դմ3-ից ոչ ավելի.

3) առանց աստիճանական շոգիացմամբ կաթսաների համար, ֆոսֆատների ավելցուկը, կախված կաթսայում եղած ճնշումից, պետք է (ինչպես և մնացած ցուցանիշները) համապատասխանի մաքուր հատվածամասի համար գոյություն ունեցող նորմերին:

496. pH-ի մեծությունը պետք է կազմի`

1) կաթսայական ջրի մաքուր հատվածամասի համար`

ա. 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար` 9,0-ից մինչև 9,5,

բ. 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա) և պակաս ճնշման կաթսաների համար` 9,3-ից ոչ պակաս.

2) կաթսայական ջրի աղային հատվածամասի համար`

ա.140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար` 10,5-ից ոչ ավելի,

բ. 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար` 11,2-ից ոչ ավելի.

3) կաթսայական ջրում պետք է պահպանվի հիմնայնության (Հ) հետևյալ հարաբերակցությունը`

ա. 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար, Հֆֆ=(0,2-ից մինչև 0,5) Հընդ` մաքուր հատվածամասում և Հֆֆ=(0,5-ից մինչև 0,7)Հընդ` աղային հատվածամասում,

բ. 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար, կաթսայական ջրում` աղային և մաքուր հատվածամասերում, պետք է կատարվի հետևյալ պայմանը` Հֆֆ > 0,5 Հընդ.

4) այն դեպքերում, երբ չեն պահպանվում pH-ի պահանջվող մեծություններն ու հիմնայնության հարաբերակցությունները, այդ թվում նաև` գործարկման ռեժիմներում կաթսայական ջրի մեջ պետք է մտցվի կծու նատրոն:

497. Թմբուկային կաթսաների համար, որոնք ունեն գամային միացումներ, կաթսայական ջրի հարաբերական հիմնայնությունը ալկալիությունը չպետք է գերազանցի 20%, եռակցված թմբուկներով և խողովակների վալցային (գրտնակային), կամ պնդացնող եռակցումով գրտնակային ամրակապման դեպքում` 50%: Եռակցված թմբուկներով և դրանց զոդակցված խողովակներով կաթսաների համար ջրի հարաբերական ալկալիությունը չի նորմավորվում:

498. Կաթսայի անընդհատ փչամաքրման դեպքում ջրի ծախսը պետք է չափվի ծախսաչափով և պահպանվի հետևյալ սահմաններում`

1) կայունացված ռեժիմների համար, երբ կորուստները լրացվում են աղազրկված ջրով կամ գոլորշիչի թորվածքով` կաթսայի արտադրողականության 1%-ից ոչ ավելի և 0,5%-ից ոչ պակաս, իսկ երբ կորուստները լրացվում են քիմիապես մաքրված ջրով` 3%-ից ոչ ավելի և 0,5%-ից ոչ պակաս.

2) տեղակայումից, նորոգումից կամ պահուստում լինելուց հետո կաթսաների գործարկման ժամանակ թույլատրվում է անընդհատ փչամաքրման ավելացում` 2-ից մինչև 5%.

3) կաթսաների աշխատանքի տևողությունն ավելացված փչամաքրումով պետք է սահմանվի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) կողմից.

4) կաթսաների պարբերական փչամաքրումներն ստորին կետերից պետք է իրականացվեն կաթսայի յուրաքանչյուր գործարկման և կանգի ժամանակ, ինչպես նաև կաթսաների աշխատանքի ժամանակ` ըստ կազմակերպության ստանդարտով սահմանված ժամանակակարգի` հաշվի առած տեղային պայմանները:

499. Գերտաք շոգու ջերմաստիճանը կարգավորելիս, ներարկման համար օգտագործվող ջրի որակը պետք է լինի այնպիսին, որպեսզի գերտաք շոգու որակը համապատասխանի նորմերին:

500. 255 կգուժ/սմ2 (25 ՄՊա) ճնշման ուղղահոս կաթսաների աշխատանքի ժամանակ շոգու որակի վատացման դեպքում`

1) երբ շոգու տեսակարար էլեկտրահաղորդականությունը բարձրանում է մինչև 0,5 մկՍմ/սմ, իսկ նատրիումի միացությունների պարունակությունը մինչև 10 մկգ/դմ3, խանգարումների պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում.

2) երբ տեսակարար էլեկտրահաղորդականությունը բարձրանում է 0,5-ից մինչև 1,0 մկՍմ/սմ, իսկ նատրիումի միացությունների պարունակությունը` 10-ից մինչև 15 մկգ/դմ3` վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում.

3) երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում, համապատասխանաբար, 72 և 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև երբ տեսակարար էլեկտրահաղորդականությունն անցնում է 1 մկՕմ/սմ-ից, նատրիումի միացությունների պարունակությունն անցնում է 15 մկգ/դմ3-ից, կամ pH-ը ցածր է 5,5-ից, ապա կազմակերպության տեխնիկական ղեկավարի որոշմամբ` էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, տուրբինը պետք է կանգնեցվի 24 ժամվա ընթացքում.

4) բնական առությամբ կաթսաների շոգու որակի վատացման դեպքում`

ա. երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերը 2 անգամից ոչ ավելի, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

բ. երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերը 2-ից մինչև 4 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում.

5) երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում, համապատասխանաբար, 72 և 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերը 4 անգամից ավելի, կամ pH-ը ցածր է 5,5-ից, կազմակերպության տեխնիկական ղեկավարի որոշմամբ էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, ապա բլոկային էլեկտրակայանի շոգետուրբինը, կամ լայնական կապերով էլեկտրակայանի կաթսան պետք է կանգնեցվի 24 ժամից ոչ ուշ:

501. Բնական առությամբ կաթսաների սնող ջրի որակի վատացման դեպքում`

1) երբ ընդհանուր կոշտության, սիլիկաթթվի, նատրիումի միացությունների պարունակությունները գերազանցում են նորմերը 2 անգամից ոչ ավելի, վատացման պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում.

2) երբ ընդհանուր կոշտության պարունակությունը գերազանցում է նորմը 2-ից մինչև 5 անգամ, սիլիկաթթվի և նատրիումի միացությունների պարունակությունները` 2 անգամից ավելի, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում.

3) երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում, համապատասխանաբար, 72 և 24 ժամվա ընթացքում, կամ երբ ընդհանուր կոշտության պարունակությունն ավելանում է 5 անգամից ավելի, ապա էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ, էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, կաթսան պետք է կանգնեցվի 4 ժամից ոչ ուշ.

4) մինչև սնող ջրի որակի խախտման պատճառների վերացումը, մեծացվում են անընդհատ և պարբերական փչամաքրումները` շոգու որակի ավելի հաճախակի ստուգումներով, իսկ երբ ընդհանուր կոշտության պարունակությունը գերազանցում է նորմերը, կատարվում է նաև կաթսայական ջրի ուժեղացված ֆոսֆատացում: Այդ դեպքում` 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման կաթսաների համար թույլատրվում է ֆոսֆատի ավելցուկի մեծացում` մինչև 12 մգ/դմ3.

5) երբ կաթսայական ջրում pH մեծությունն իջնում է 7,5-ից և անհնար է այն բարձրացնել կծու նատրիումի բաժնորոշմամբ կամ խանգարման պատճառների վերացմամբ` կաթսան անհապաղ պետք է կանգնեցվի:

502. 140-ից մինչև 255 կգուժ/սմ2 (13,8-ից մինչև 25 ՄՊա) ճնշման ուղղահոս կաթսաներով էլեկտրակայանի շոգետուրբինային տեղակայանքի խտուցքի որակն առաջին աստիճանի խտուցքային պոմպերից հետո պետք է համապատասխանի հետևյալ նորմերին` ոչ ավելի`

1) ընդհանուր կոշտությունը 0,5 մկգէկվ/ դմ3: Տուրբինի խտուցքահավաքիչից դուրս եկող 100 % խտուցքի մաքրելու դեպքում թույլատրվում է նշված նորմի ժամանակավոր ավելացում` 4 օրից ոչ ավելի, սնող ջրի որակի նորմը պահպանելու պայմանի դեպքում.

2) տեսակարար էլեկտրահաղորդականությունը` 0,5 մկՍմ/սմ.

3) լուծված թթվածնի պարունակությունը խտուցքային պոմպերից հետո` 20 մկգ/դմ3:

503. Բնական առության կաթսաներով էլեկտրակայանի տուրբինների խտուցքի որակը պետք է համապատասխանի հետևյալ նորմերին, ոչ ավելի`

1) անվանական ճնշումը կաթսայից հետո, կգուժ/սմ2 (ՄՊա) 100(9,8) 140(13,8).

2) ընդհանուր կոշտությունը, մկգէկվ/դմ3

    ա. հեղուկ վառելիքով աշխատող կաթսաների համար ................. 1     1,

    բ. այլ վառելիքներով աշխատող կաթսաների համար ................. 3     1.

3) լուծված թթվածնի պարունակությունը խտուցքային պոմպերից հետո պետք է լինի 20 մկգ/դմ3-ից ոչ ավելի:

504. Կաթսաների լրասնման համար, աղազրկված ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) ուղղահոս կաթսաների համար, ոչ ավելի`

ա. ընդհանուր կոշտությունը, մկգէկվ/դմ3 ........................... 0,2,

բ. սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3 .......................... 20,

գ. նատրիումի միացությունների պարունակությունը, մկգ/դմ3 ........... 15,

դ. տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ ................. 0,5.

2) 140 կգուժ/սմ2 (13,8 ՄՊա) ճնշման բնական առության կաթսաների համար, ոչ ավելի`

ա. ընդհանուր կոշտությունը, մկգէկվ/դմ3 ............................. 1,

բ. սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3 ..........................100,

գ. նատրիումի միացությունների պարունակությունը, մկգ/դմ3 ............80,

դ. տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ ..................2,0:

505. 100 կգուժ/սմ2 (9,8 ՄՊա) և պակաս ճնշման թմբուկային կաթսաների լրասնման համար հավելյալ ջրի որակը, ինչպես նաև ուղղահոս և թմբուկային կաթսաների սնող ջրի ներկայանային բաղադրամասերի որակը (վերաօգտագործման, ցանցային և մյուս տաքացուցիչների խտուցքները, ջրաքաշման բաքերի, ստորին կետերի բաքերի, խտուցքի պաշարի և այլ հոսքերի բաքերը) պետք է լինի այնպիսին, որ ապահովվի սնող ջրի որակի նորմի պահպանումը: Սնող ջրի ներկայանային բաղադրամասերի աղտոտվածության դեպքում, որը կարող է բերել նորմերի խախտման, դրանք մինչև նորից ցիկլի մեջ վերադառնալը, պետք է ենթարկվեն մաքրման կամ հեռացվեն:

506. H-Na կատիոնացումով կամ թթվի ավելացումով սկզբնական ջրի հիմնայնության իջեցման դեպքում, քիմիապես մաքրված ջրի մնացորդային ընդհանուր հիմնայնությունը պետք է լինի 0,2-ից մինչև 0,8 մգ-էկվ/դմ3 սահմաններում:

507. Երբ սկզբնական ջրի մեջ կամ ջրամշակման տրակտում հայտնվում են բակտերիաներ, որոնք օժանդակում են նիտրիտների առաջացմանը, պետք է կատարվեն սկզբնական ջրի խողովակագծերի և պարզեցման զտիչների զտող նյութերի պարբերական մշակումներ` քլորակրի լուծույթով:

508. Շոգու և խտուցքի կորուստների լրացման համար նախատեսված գոլորշիչների թորվածքի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը` նատրիումի միացությունների պարունակությունը` 100 մկգ/դմ3-ից ոչ ավելի, ազատ ածխաթթվինը` 2 մգ/դմ3-ից ոչ ավելի: ՈՒղղահոս կաթսաների սնման համար օգտագործվող գոլորշիչների թորվածքը պետք է լրացուցիչ մաքրվի, մինչև 504-րդ կետում նշված, կաթսաների լրասնման համար աղազրկված ջրի որակի նորմին հասնելը:

509. Շոգու և խտուցքի կորուստների լրացման համար նախատեսված գոլորշիչների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) ընդհանուր կոշտությունը, մկգէկվ/դմ3, ոչ ավելի ...................30.

2) ընդհանուր կոշտությունը, երբ սկզբնական ջրի աղապարունակությունն

ավելի է 2000 մգ/դմ3-ից, մկգէկվ/դմ3, ոչ ավելի ......................75.

3) թթվածնի պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավելի ....................30.

4) ազատ ածխաթթվի պարունակությունը ..................................0.

5) առանձին դեպքերում, շահագործման ընթացքում ձեռք բերած փորձի հիման վրա սնող ջրի որակի նորմերը կարող են ճշգրտվել.

6) երբ գոլորշիչները սնվում են ջրով, որի ընդհանուր աղապարունակությունն ավելի է 2000 մգ/դմ3-ից` թույլատրվում է ֆոսֆատացում: Գոլորշիչի խտանյութի որակի նորմերը և փչամաքրման ռեժիմները պետք է սահմանվեն գոլորշիչն արտադրող կազմակերպության հրահանգների, ջրաքիմիական ռեժիմի վարման շահագործական փաստաթղթերի, կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից անցկացվող ջերմաքիմիական փորձարկումների արդյունքների հիման վրա:

510. Տեխնոլոգիական նպատակներով օգտագործված շոգու վերադարձվող խտուցքի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) ընդհանուր կոշտությունը, մկգէկվ/դմ3, ոչ ավելի ...................50.

2) երկաթի միացությունների պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավելի ....100.

3) պղնձի միացությունների պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավելի...... 20.

4) սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավելի.................120.

5) pH մեծությունը, ոչ ավելի ................................8,5 - 9,5.

6) պերմանգանատային օքսիդացումը, մգՕ2/դմ3, ոչ ավելի .................5.

7) նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի .............0,5.

8) վերադարձվող խտուցքը չպետք է պարունակի թթվային կամ հիմնային միացություններ, որոնք կարող են բերել կաթսայի ջրի pH-ի մեծության շեղումներ` հաստատված նորմերից 0,5 միավորով ավելի` ֆոսֆատներով կամ ֆոսֆատներով ու կծու նատրիումով բաղադրաճշտված մշակման անփոփոխ ռեժիմի ժամանակ.

9) վերադարձվող խտուցքը, պոտենցիալ թթվի կամ ալկալիական միացությունների առկայության դեպքում, չպետք է ընդունվի ՋԷԿ-ի կողմից.

10) եթե ՋԷԿ վերադարձվող խտուցքի որակը չի ապահովում սնող ջրի որակի նորմերը, պետք է նախատեսվի խտուցքի մաքրում, մինչև սնող ջրի նորմերին հասնելը:

511. Ջերմային ցանցերի լրասնման համար, ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերը`

1) ազատ ածխաթթվի պարունակությունը ..................................0.

2) pH-ի մեծությունը`

ա. բաց ջերմամատակարարման համակարգերի համար ...................8,3-9,

բ. փակ ջերմամատակարարման համակարգերի համար ...................8,3-9,5.

3) լուծված թթվածնի պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավելի .......50.

4) կախյալ նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի ...........5.

5) նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի .........1.

6) pH-ի վերին սահմանը թույլատրվում է ջրի խորը փափկեցման դեպքում, ստորին սահմանը կարող է ճշգրտվել, կախված սարքավորումներում և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում քայքայման երևույթների ինտենսիվությունից.

7) Ջերմամատակարարման փակ համակարգերի համար, pH-ի`

ա. վերին սահմանը թույլատրվում է 10,5-ից ոչ ավելի, միաժամանակ փոքրացնելով կարբոնատային ցուցիչը` մինչև 0,1 մգ-էկվ /դմ3,

բ. ստորին սահմանը կարող է ճշգրտվել` կախված սարքավորումների և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում կոռոզիայի երևույթներից.

8) ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնման ջրի որակը (անմիջական ջրառումով) պետք է բավարարի նաև խմելու ջրի պահանջները.

9) տաք ջրի անմիջական առումով ջերմային ցանցերի լրասնման ջրի սիլիկատային մշակման ժամանակ, սիլիկատի պարունակությունը լրասնման ջրի մեջ պետք է լինի 50 մգ/դմ3-ից ոչ ավելի` վերահաշված SiO2-ով.

10) լրասնման ջրի սիլիկատային մշակման ժամանակ կալցիումի սահմանային խտությունը պետք է որոշվի հաշվի առնելով ոչ միայն սուլֆատների գումարային խտությունը (կանխելու համար CaSO4-ի նստելը), այլ նաև սիլիկաթթվինը (կանխելու համար CaSiO3-ի նստելը), ցանցային ջրի տաքացման տրված ջերմաստիճանի համար, հաշվի առած կաթսայի խողովակների պատամերձ շերտում դրա գերազանցումը 40 oC-ով.

11) հիդրազինի և այլ թունավոր նյութերի անմիջական խառնումը ջերմային ցանցերի լրասնման ջրին և ցանցային ջրին արգելվում է:

512. Ցանցային ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին`

1) ազատ ածխաթթվի պարունակությունը ..................................0.

2) pH-ի մեծություններն`

ա. բաց ջերմամատակարարման համակարգերի համար ...................8,3-9,0.

բ. փակ ջերմամատակարարման համակարգերի համար ...................8,3-9,5.

3) երկաթի միացությունների պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի`

ա. բաց ջերմամատակարարման համակարգի համար .........................0,3,

բ. փակ ջերմամատակարարման համակարգի համար .........................5,5.

4) լուծված թթվածնի պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավելի ...........20.

5) կախյալ նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավելի ................5.

6) նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավելի`

ա. բաց ջերմամատակարարման ցանցերի համար ...........................0,3,

բ. փակ ջերմամատակարարման ցանցերի համար .............................1.

7) ջեռուցման սեզոնի սկզբում և հետնորոգման ում թույլատրվում է նորմերի գերազանցում. 4 շաբաթվա ընթացքում` ջերմամատակարարման փակ համակարգերի համար և 2 շաբաթվա` բաց համակարգերի համար, երկաթի միացությունները` մինչև 1,0 մգ/դմ3, լուծված թթվածինը` մինչև 30 և կախյալ նյութերը` մինչև 15 մգ/դմ3.

8) ջեռուցման սեզոնի ավարտից հետո կամ երկարատև կանգի դեպքում ջրատաքացման կաթսաներն ու ջերմային ցանցերը պետք է կոնսերվացվեն:

513. Օրգանական վառելիքով աշխատող էլեկտրակայաններում շոգու և խտուցքի ներկայանային կորուստները (հաշվի չառած բոցամուղի աշխատանքի, կաթսաների փչամաքրումների ու շրջափչումների, ջրային լվացումների, խտուցքի մաքրման կայանքների սպասարկման, ջերմային ցանցերի հավելյալ ջրի օդազերծման, մազութի դատարկման ժամանակ տեղի ունեցող կորուստները)`

1) աշխատող կաթսաների անվանական արտադրողականության դեպքում պետք է լինեն սնող ջրի ընդհանուր ծախսից, %`

ա. կոնդենսացիոն էլեկտրակայաններում, ոչ ավելի .....................1,0,

բ. մաքուր ջեռուցման բեռնվածություն ունեցող ՋԷԿ-երում, ոչ ավելի ...1,2,

գ. արտադրական կամ արտադրական և ջեռուցման

բեռնվածություններ ունեցող ՋԷԿ-երում, ոչ ավելի ....................1,6.

2) երբ սնող ջրի փաստացի ծախսը փոքր է լինում անվանականից, ներկայանային կորուստների նորմերը, համապատասխանաբար, մեծացնում են, բայց 1,5 անգամից ոչ ավելի.

3) ընդհանուր կորուստները հաշվարկելու ժամանակ, տեխնոլոգիական նպատակների համար ջրի և շոգու ծախսերն ընդունվում են նորմերին համապատասխան, հաշվի առած նաև էլեկտրակայանի ցիկլում ջրի կրկնական օգտագործման հնարավորությունները:

 

34. ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ ԵՎ ԱՄՐԱՆՆԵՐԸ

 

514. Կազմակերպության ղեկավարը կարգադրությամբ պարտավոր է ճարտարագիտատեխնիկական աշխատողների կազմից նշանակել խողովակաշարերի սարքին վիճակը և անվտանգ շահագործման հսկողությունն ապահովող պատասխանատու անձանց:

515. Յուրաքանչյուր խողովակաշարի համար պետք է ձևակերպվի փաստաթղթերով սահմանված ձևի տեղեկաթերթիկ:

516. Հիմնական և միջին նորոգումներից հետո, ինչպես նաև խողովակաշարի տեղամասերի կտրման, զոդման, ամրանի փոխարինման, հենարանների կարգաբերման և ջերմային մեկուսացման փոխարինման հետ կապված նորոգումներից հետո, սարքավորումները գործարկման մտցնելուց առաջ, պետք է ստուգվեն`

1) ժամանակավոր կոնստրուկցիաների, հարմարանքների, փայտամածների և տեղակայման ու նորոգման առձգիչների բացակայությունը.

2) անշարժ և շարժական հենարանների, զսպանակային ամրացումների, խողովակաշարերի և ամրանների սպասարկման սանդուղքների ու հարթակների սարքինությունը.

3) զսպանակային կախոցների և հենարանների պրկման չափերը սառը վիճակում.

4) ջերմային տեղաշարժերի ցուցասարքի սարքինությունը.

5) տաքացման և շահագործման այլ ռեժիմների ժամանակ խողովակաշարերի ազատ տեղաշարժի հնարավորությունները.

6) ջրաքաշների, օդանցումների և ապահովիչ սարքվածքների վիճակը.

7) խողովակաշարերի հորիզոնական տեղամասերի թեքությունների չափերը և դրանց համապատասխանությունը նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին.

8) ամրանների շարժվող մասերի քայլքի թեթևությունը.

9) կառավարման վահանների վրա փակող ամրանի ազդասարքի սահմանային դիրքերի («փակ է», «բաց է») համապատասխանությունը դրանց փաստացի դիրքին.

10) ջերմային մեկուսացման սարքինությունը.

11) վերանորոգման փաստաթղթերի լրակազմի առկայությունը (սխեմաներ, տեղեկաքարտեր, եռակցման վերաբերյալ փաստաթղթեր, մետաղաբանական հետազոտությունների արձանագրություններ, նորոգումից հետո ընդունման ակտեր և այլն):

517. Շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից պետք է հաստատվեն տվյալ կազմակերպությունում խողովակաշարերի շահագործման կոնկրետ պայմանները հաշվի առնող շահագործող կազմակերպության հրահանգներ: Խողովակաշարերի և ամրանների գործող հրահանգներին համապատասխան շահագործման ժամանակ պետք է հսկվեն`

1) խողովակաշարերի ջերմային տեղաշարժերի չափերը և դրանց համապատասխանությունը հաշվարկային մեծություններին` ըստ ցուցասարքի ցուցմունքների.

2) խողովակաշարերի ճմլվածության և բարձր թրթռումների բացակայությունը.

3) ապահովիչ սարքվածքների, ամրանների և կցաշուրթավոր միացությունների կիպությունը.

4) մետաղի աշխատանքի ջերմաստիճանային ռեժիմները` գործարկման և կանգի ժամանակ.

5) կախոցների և հենարանների զսպանակների պրկման աստիճանը` աշխատանքային և սառը վիճակում, առնվազն երկու տարին մեկ անգամ.

6) ամրանների խցուկային կիպությունների հերմետիկությունը.

7) կառավարման վահանների վրա կարգավորող ամրանների դիրքի ցուցիչների ցուցմունքների համապատասխանությունը դրա փաստացի դիրքին.

8) քսուքի առկայությունը` առանցքակալներում, մեխանիզմների շարժաբերների հանգույցներում, իլ-պարուրակային ականոց` պտուտակային զույգերում և ամրանների էլեկտրաշարժաբերների պտույտափոխանցիչներում (ռեդուկտորներում):

518. Դեռ չսառած շոգեմուղները լրալցնելու դեպքում պետք է հսկողություն սահմանվի խողովակաշարի պատերի և աշխատանքային միջավայրի ջերմաստիճանային տարբերությունների վրա, որը պետք է պահպանվի հաշվարկային մեծությունների սահմանում:

519. Ջրաքաշման համակարգը պետք է ապահովի խոնավության լրիվ հեռացում` խողովակաշարի տաքացման, սառչելու և դատարկման ժամանակ, որի համար վերջինս պետք է ունենա հորիզոնական մասերի թեքություն` առնվազն 0,004 (շարժվող մարմնի շարժման ուղղությամբ)`

1) խողովակաշարի մասերն և տարրերը փոխարինելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել խողովակաշարի առանցքի նախագծային դիրքը.

2) ջրաքաշման գծերի անցկացման ժամանակ պետք է հաշվի առնվեն ջերմային տեղաշարժերի ուղղությունները` խուսափելու համար խողովակաշարի ճմլումներից.

3) մի քանի խողովակաշարերի ջրաքաշման գծերը միավորելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վրա պետք է տեղադրվեն փակող ամրաններ:

520. Խողովակաշարերի և ամրանների դասավորման ժամանակ պետք է ապահովվի ամրանների սպասարկման և նորոգման հնարավորությունը: Արմատուրների և շոգեմուղների ջերմային տեղաշարժերի ցուցասարքերի տեղակայման տեղերում պետք է տեղադրվեն սպասարկման հարթակներ:

521. Արմատուրների վրա պետք է նշվեն անվանումներն և համարները` խողովակաշարերի տեխնոլոգիական սխեմաներին համապատասխան, ինչպես նաև ղեկանիվների պտտման ուղղության ցուցիչները: Կարգավորող կափույրները պետք է ապահովված լինեն կարգավորող օրգանների բացման աստիճանը ցույց տվող ցուցիչներով, իսկ փակող ամրանները` «բաց է» և «փակ է» ցուցիչներով:

522. Խողովակաշարերի, ամրանների և ամրանների հեռակառավարման տարրերի վերանորոգումը, խողովակաշարի նորոգվող տեղամասերը բաժանող խցակափույրների տեղադրումն ու հանումը պետք է կատարվի միայն կարգագիր-թույլտվությամբ:

523. Արհեստանոցի պայմաններում նորոգված ամրանը պետք է փորձարկվի ըստ կափույրի խցուկի, սիլֆոնային և կցաշուրթային կիպացումների հերմետիկության` 1,25 աշխատանքայինին հավասար ճնշմամբ: Ամրանն առանց խողովակաշարից զատելու նորոգելու դեպքում պետք է փորձարկվի ըստ կիպության սարքավորման գործարկման ժամանակ` միջավայրի աշխատանքային ճնշումով:

524. Խողովակաշարի և ամրանների ջերմային մեկուսացումը պետք է լինի սարքին վիճակում: Մեկուսացված մակերևույթի ջերմաստիճանը, շրջապատող օդի 25 oC-ի դեպքում պետք է լինի ոչ ավելի 45 oC-ից: Պարբերական ստուգումների ենթարկվող ամրանների և խողովակաշարի տեղամասերի կցաշուրթային միացությունների ջերմային մեկուսացումը (եռակցված միացություններ, սողքը չափելու մակաձուլիկներ և այլն) պետք է լինի հանովի: Բացօթյա և յուղի բաքերի, յուղամուղների, մազութամուղների մոտով անցնող խողովակաշարի ջերմային մեկուսացումը խոնավության, նավթամթերքների ներծծումից պաշտպանելու համար, պետք է ունենան մետաղական կամ այլ ծածկույթ: Մալուխային գծերի մոտ գտնվող խողովակաշարերը նույնպես պետք է ունենան մետաղական ծածկույթ: Այն օբյեկտները, որոնց աշխատանքային միջավայրի ջերմաստիճանը ցածր է շրջապատող օդի ջերմաստիճանից, քայքայումից պաշտպանվելու նպատակով պետք է ունենան հիդրո- և ջերմային մեկուսացումներ: Ջերմային մեկուսացման համար պետք է օգտագործվեն նյութեր, որոնք խողովակաշարերի մետաղի կոռոզիա չեն առաջացնում:

525. Պաշտպանիչ ծածկույթ չունեցող խողովակաշարերի մեկուսացումը պետք է ներկվի: Պաշտպանիչ ծածկույթի առկայության դեպքում դրա մակերևույթին պետք է արվեն մականշման օղակներ:

526. Սնող խողովակաշարերում, թարմ և միջանկյալ գերտաքացված շոգեմուղներում ու դրանց ամրաններում ճեղքեր ու ճաքեր հայտնաբերելիս վթարված տեղամասը պետք է անմիջապես անջատել: Եթե անջատված վթարված տեղամասը հնարավոր չէ փոխարինել պահուստային գծով, ապա այդ տեղամասի հետ կապված սարքավորումը պետք է կանգնեցվի:

527. Արմատուրը պետք է օգտագործվի իր գործառական նշանակությանը խիստ համապատասխան:

 

35. ՋԵՐՄԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՅԱՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

528. Ջերմաֆիկացման կայանային կայանքի աշխատանքի ռեժիմը (ճնշումը մատակարարող և հետադարձ խողովակաշարերում և ջերմաստիճանը մատակարարող խողովակաշարում) պետք է կազմակերպվի ջերմային ցանցի կարգավարի առաջադրանքին համապատասխան: Ջրային ջերմային ցանցի մատակարարող խողովակագծում ջրի ջերմաստիճանը` ջերմամատակարարման համակարգի համար հաստատված ջերմաստիճանային գրաֆիկին համապատասխան, պետք է առաջադրվի ըստ արտաքին օդի միջինացված ջերմաստիճանի, 12-ից մինչև 24 ժ միջակայքի համար: Ժամային միջակայքի մեծությունը որոշվում է ջերմային ցանցի կարգավարի կողմից, կախված ցանցի երկարությունից, կլիմայական պայմաններից և այլ գործոններից`

1) ՋԷԿ-ի գլխամասային սողնակից հետո առաջադրված ռեժիմի շեղումները չպետք է գերազանցեն ըստ`

ա. ջերմային ցանց տրվող ջրի ջերմաստիճանի, +- 3%,

բ. ճնշման` մատակարարող խողովակաշարում +- 5%,

գ. ճնշման` հետադարձ խողովակաշարում +- 0,2 կգուժ/սմ2 (20 կՊա).

2) ջերմային ցանցի հետադարձ ջրի միջին օրական ջերմաստիճանը կարող է գերազանցել գրաֆիկով առաջադրվածին, 3%-ից ոչ ավելի: Հետադարձ ջրի ջերմաստիճանի իջեցումը գրաֆիկի համեմատությամբ չի սահմանափակվում.

3) ցանցային ջրի հաշվարկային ծախսի գերազանցման դեպքում ջերմային ցանցի կարգավարը պետք է ձեռք առնի միջոցներ` հաշվարկային ծախսի վերականգնման համար.

4) ՋԷԿ-ի հավաքիչներում (կոլեկտորներում) գոլորշու ճնշման և ջերմաստիճանի շեղումները պետք է լինեն +- 5%-ից ոչ ավելի առաջադրված հարաչափերից:

529. Ցանցային յուրաքանչյուր տաքացուցիչի կամ տաքացուցիչների խմբի համար նախագծային և փորձարկման արդյունքների հիման վրա պետք է տրվեն`

1) հաշվարկային ջերմային արտադրողականությունը և դրան համապատասխան տաքացնող շոգու և ցանցային ջրի հարաչափերը.

2) ցանցային ջրի տաքացման առավելագույն ջերմաստիճանը և ջերմաստիճանային էջքը.

3) սահմանային թույլատրելի ճնշումը ջրային և գոլորշային մասերում.

4) ցանցային ջրի հաշվարկային ծախսը և դրան համապատասխան` ճնշման կորուստը.

5) փորձարկման տվյալների հիման վրա ցանցային ջրի հաշվարկային ծախսի դեպքում պետք է սահմանվեն ճնշման անկումները ջրատաքացուցիչ կաթսաներում և խողովակաշարերում, ջերմաֆիկացման կայանքի օժանդակ սարքավորումներում.

6) փորձարկումները պետք է կատարվեն նոր տեղակայված ջերմաֆիկացման կայանքներում և պարբերաբար (3-ից մինչև 4 տարին մեկ)` շահագործման ընթացքում:

530. Ջրի ջերմաստիճանի կարգավորումը ցանցային տաքացուցիչների ելքում, ջերմային ցանցի ելքամասերում, ինչպես նաև ջերմային ցանցի ենթախառնման կայաններում պետք է լինի հավասարաչափ` 1 ժամում 30 oC-ը չգերազանցող արագությամբ:

531. Ցանցային տաքացուցիչների աշխատանքի ժամանակ պետք է ապահովվեն`

1) հսկողություն` խտուցքի մակարդակի և դրա պահպանման ավտոմատ սարքի աշխատանքի նկատմամբ.

2) չկոնդենսացված գազերի հեռացում` գոլորշային տարածությունից.

3) հսկողություն` ջերմաստիճանային էջքի մեծության վրա.

4) հսկողություն` ցանցային ջրի տաքացման աստիճանի վրա.

5) հսկողություն` տաքացուցիչների հիդրավլիկ կիպության վրա` ելնելով տաքացնող շոգու խտուցքի որակից.

6) ջերմափոխանակման սարքերի խողովակային համակարգը պարբերաբար պետք է մաքրվի` կախված կեղտոտման աստիճանից, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ (ջեռուցման սեզոնից առաջ):

532. Պահուստի ավտոմատ միացման սարքերը պետք է լինեն մշտական պատրաստ վիճակում` գործողության անցնելու համար և պարբերաբար պետք է ստուգվեն էներգաբլոկի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:

533. Ջերմային ցանցերի լրասնման կայանքները պետք է ապահովեն լրասնումն աշխատանքային ռեժիմում` քիմիապես մաքրված և օդազերծված ջրով և վթարային լրասնումը խմելու կամ արտադրական ջրմուղի ջրով:

534. Ջերմային ցանցի լրասնման համար ջրամատակարարման յուրաքանչյուր դեպք, որը չի համապատասխանում սույն ՏԿ-ի 33-րդ գլխի 510-րդ կետի պահանջներին, իրականացվում է էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և այն պետք է նշվի օպերատիվ մատյանում` ցույց տալով տրված ջրի քանակությունը և ջրամատակարարման աղբյուրը: Լրասնման կայանքի խողովակների և տեխնիկական, առության կամ ջրմուղի ջրի խողովակների միացումներում պետք է նախատեսվի ստուգիչ կափույր` տեղադրված երկու փակ և կապարակնքված սողնակների միջև: Ջերմային ցանցերի բնականոն աշխատանքի ժամանակ ստուգիչ կափույրը պետք է բաց լինի:

535. Լրասնման-ջրանետման կայանքները պետք է պահպանեն առաջադրված ճնշումը ցանցային պոմպերի ներծծման մասում ` ջերմային ցանցերի աշխատանքային ռեժիմում և ցանցային պոմպերի դադարի պահին: Պետք է նախատեսվի հետադարձ խողովակաշարի պաշտպանություն` ճնշման հանկարծակի բարձրացումից:

536. Կուտակիչ-բաքերը և պաշարի տարողությունները պետք է լցվեն միայն քիմիապես մաքրված, օդազերծված և 950C-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով: Լցման խողովակի թողունակությունը պետք է համապատասխանի բաքի լցման և դատարկման առավելագույն արագությանը: Առանց ջերմային մեկուսացման նախագծված կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների լցման սահմանային մակարդակը մեկուսացում կատարելու դեպքում պետք է իջեցվի այնպիսի մեծությամբ, որն ըստ զանգվածի համարժեք է ջերմային մեկուսացմանը: Եթե որպես կուտակիչ-բաք կամ պաշարի տարողություն օգտագործվում է նավթամթերքների համար նախատեսված բաք, որը հաշվարկված է նյութի 0,9 տ/մ3 խտության համար, ապա բաքի լրալցման մակարդակը պետք է իջեցվի 10%-ով:

537. Կուտակիչ բաքերի շահագործումն առանց ուժեղացուցիչ արտաքին կոնստրուկցիաների, որոնք կանխում են բաքի հեղեղակերպ քայքայումը, և առանց ներքին մակերևույթների հակաքայքայական պաշտպանության, արգելվում է: Կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների վիճակի գնահատումը, հետագա շահագործման համար դրանց պիտանիության որոշումը, պետք է կատարվի յուրաքանչյուր տարի տաք ջրամատակարարման կայանքների անջատման ժամանակամիջոցում` բաքերի կառուցվածքների և հիմնատակերի, խողովակաշարերի փոխհատուցիչ հարմարանքների, ինչպես նաև լցման խողովակների տեսողական զննման միջոցով: Կազմվում է արձանագրություն, որը հաստատվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից: Կուտակիչ-բաքերի կառուցվածքների գործիքային հետազզնումը` պատերի և հատակի հաստության որոշումով, պետք է կատարվի 5 տարին մեկ անգամից ոչ պակաս: Բաքի պատերի և հատակի նախագծային հաստության 20 % և ավելի կոռոզիական մաշվածքի դեպքում, բաքի հետագա շահագործումը, անկախ մաշվածքի բնույթից և քայքայման ենթարկված մակերեսի չափերից, արգելվում է: Բաքերի դատարկումը ձմռանը չի թույլատրվում:

538. Տեղակայման կամ նորոգման ավարտից հետո պետք է անցկացվեն կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների փորձարկումներ: Շահագործման ընդունված յուրաքանչյուր կուտակիչ բաքի և պաշարի տարողության համար պետք է կազմվի տեղեկաթերթիկ:

539. Կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների շահագործումն արգելվում է`

1) ուղեկապման բացակայության դեպքում, որն ապահովում է բաքի ջրամատակարարման լրիվ ընդհատումը, երբ ջուրը հասնում է իր վերին սահմանային մակարդակին, ինչպես նաև անջատվում են բաքի դատարկման պոմպերը, երբ ջուրը հասնում է իր ներքին սահմանային մակարդակին.

2) եթե կուտակիչ բաքերը սարքավորված չեն ջրի մակարդակի հսկման և սահմանային մակարդակի ազդանշանման սարքերով, լրալցման սահմանային թույլատրելի մակարդակի նիշի վրա տեղադրված արտահանման խողովակով և լցման խողովակով.

3) ազդանշանային էլեկտրական սխեման հերթափոխում մեկ անգամ պետք է փորձարկվի և դրա մասին գրանցվի օպերատիվ մատյանում:

540. Կայանային ջերմաֆիկացման խողովակաշարերի շահագործումը պետք է լինի կազմակերպված սույն ՏԿ-ի 36-րդ գլխի դրույթներին համապատասխան: Կայանային ջերմաֆիկացման խողովակաշարերի հակակոռոզիոն ծածկույթը և ջերմային մեկուսացումը պետք է լինեն բավարար վիճակում: Ջերմաֆիկացման խողովակաշարերն առնվազն ամիսը մեկ անգամ պետք է զննվեն ՋԷԿ-ի աշխատողների կողմից, որոնք պատասխանատու են խողովակաշարերի անվտանգ շահագործման համար և յուրաքանչյուր տարի պետք է ստուգվեն հիդրավլիկական կիպության տեսակետից:

541. ՋԷԿ-ի ջերմաֆիկացման սարքավորումների սահմանագիծը պետք է լինի դրա տարածքի ցանկապատը, եթե չկան ուրիշ փաստաթղթերով ձևակերպված համաձայնություններ ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ: Կայանային ստուգիչ-չափիչ սարքերը` ծախսաչափերի չափող սարքերը (չափող դիաֆրագմաները), այդ սարքերի տվիչները, առաջնային փակող կափույրները, իմպուլսային գծերը և իրենք սարքերը, անկախ իրենց տեղադրման տեղից, պետք է գտնվեն ՋԷԿ-ի ենթակայության տակ և սպասարկվեն դրա անձնակազմի կողմից:

542. Ջերմաֆիկացման սարքավորումները պետք է նորոգվեն ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցված ժամկետներին համապատասխան:

 

VII. ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐ

 

36. ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

543. Ջերմային ցանցերի շահագործման ժամանակ պետք է ապահովվի ջերմային էներգիայի օգտագործման պայմանագրով սահմանված հարաչափերի ջերմակրի (ջուր և շոգի) մատակարարումն սպառիչներին, առաջադրված գրաֆիկին համապատասխան` նորմատիվային մեծությունները չգերազանցող ջերմակրի հոսակորուստների և ջերմային կորուստների դեպքում: Ջերմային աղբյուրների փաստացի հզորության և ջերմային ցանցի մայրուղիների թողունակության սպառման դեպքում նոր ջերմային սպառիչների միացումն արգելվում է:

544. Ջերմային ցանցերի սպասարկման սահմանները, եթե չկան այլ փաստաթղթերով ձևակերպված համաձայնություններ շահագրգիռ կազմակերպությունների հետ, պետք է լինեն`

1) ջերմային աղբյուրի կողմից` այն սահմանները, որոնք սահմանվել են սույն ՏԿ-ի 35-րդ գլխի 541-րդ կետի ցուցումներին համապատասխան.

2) ջերմային սպառիչների կողմից` դիտահորի պատը, որում դեպի ջերմային սպառիչը գնացող ճյուղավորման վրա տեղադրված են մատակարարին պատկանող ջերմության սողնակները.

3) ջերմային ցանցերի սպասարկաման սահմանները ձևակերպվում են երկկողմանի արձանագրությամբ:

545. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է իրականացնի հսկողություն` սպառողների հետ կնքված պայմանագրերով սահմանված ռեժիմների պահպանման և ջերմային էներգիայի ու ջերմակրի հաշվառքի հանգույցի վիճակի վրա` առանց սպառողների գործունեությանը միջամտելու իրավունքի:

546. Ջերմային ցանցը շահագործող կազմակերպության կողմից պետք է իրականացվի ցանցի օբյեկտներին մոտեցման ուղիների, ինչպես նաև ճանապարհային ծածկույթի պատշաճ վիճակում պահպանության ստուգում և ստորգետնյա կառուցվածքների վրա մակերեսի հարթեցում: Ջերմային ցանցի ուղեգծի վրա հողի մակերևույթի հարթեցումը պետք է բացառի մակերևույթային ջրերի թափանցումը դեպի խողովակաշար: Ջերմային ցանցի խողովակաշարի շահագործման հանձնումն առանց յուրաքանչյուր հատվածավորված տեղամասի դատարկման և ջրի հեռացման սարքավորումների արգելվում է:

547. Ջերմային ցանցը շահագործող կազմակերպության կողմից պետք է ապահովվի շրջափակող շինությունների սարքինությունը, որոնք արգելում են կողմնակի անձանց մուտքը դեպի սարքավորումները և փակող-կարգավորող ամրանները:

548. Ջերմային ցանցի խողովակաշարերի ուղեգծի փորումը կամ դրա մոտակայքում աշխատանքների կատարումը կողմնակի շահագործող կազմակերպությունների կողմից` թույլատրվում է միայն ջերմային ցանցը շահագործող կազմակերպության թույլտվությամբ և դրա կողմից հատուկ նշանակված անձի հսկողությամբ:

549. Ջերմային ցանցը շահագործող կազմակերպությունում պետք է կազմված լինեն ջերմային ցանցի հատակագիծը (ըստ մասշտաբի), օպերատիվ և շահագործական (հաշվարկային) սխեմաները, յուրաքանչյուր մայրուղու ուղեգծի պրոֆիլը: Յուրաքանչյուր տարի, ջերմային ցանցի փաստացի վիճակին համապատասխան, պետք է ճշտվեն հատակագիծը, սխեմաները և պրոֆիլները:

550. Ջերմային ցանցերի օպերատիվ սխեման, ինչպես նաև տեխնոլոգիական պաշտպանության սարքերի և ավտոմատիկայի կարգավորումը պետք է ապահովեն.

1) ջերմակրի մատակարարումն սպառիչներին առաջադրված հարաչափերով` ջերմային էներգիայի օգտագործման պայմանագրին համապատասխան.

2) ջերմակրի օպտիմալ հոսքաբաշխումը ջերմային ցանցերում.

3) մի քանի ջերմային աղբյուրների համատեղ աշխատանքի իրականացման հնարավորություն` միացյալ ջերմային ցանցով, իսկ անհրաժեշտության դեպքում` անցում դեպի ջերմային աղբյուրների անջատ աշխատանքը.

4) էներգախնայողություն ապահովող աղբյուրների առաջնահերթ օգտագործում:

551. Բոլոր ջերմային մայրուղիներին, խուցերին (ճյուղավորման հանգույցներին), մղման, լրասնման և ջրաքաշման պոմպերին, ավտոմատ կարգավորման հանգույցներին, անշարժ հենարաններին, փոխհատուցիչներին և ջերմային ցանցի մյուս կառուցվածքներին պետք է տրվեն շահագործման համարներ, որոնցով դրանք նշանակվում են հատակագծերում և պիեզաչափական գրաֆիկներում: Շահագործական (հաշվարկային) սխեմաների վրա ենթակա են համարակալման` ցանցին միացված բոլոր սպառիչների համակարգերը, իսկ օպերատիվ սխեմաների վրա` բացի այդ, հատվածավորման և փակող ամրանները: Մատակարարող խողովակաշարի (շոգեմուղի) վրա տեղադրված ամրանը պետք է լինի նշանակված կենտ համարով, իսկ դրան համապատասխան ամրանը հետադարձ խողովակաշարի (խտուցքամուղի) վրա` դրան հաջորդող զույգ համարով:

552. Ջերմային ցանցերի յուրաքանչյուր մասնաճյուղ պետք է ունենա գազավտանգ խուցերի և դժվար անցանելի անցուղիների ցուցակ: Աշխատանքներ սկսելուց առաջ այդպիսի խցերը պետք է ստուգվեն գազի արտահոսքի հայտնաբերման նպատակով: Գազավտանգ խուցերը պետք է ունենան հատուկ նշաններ, ելանցքների ներկավորում և պետք է պահպանվեն հուսալի կափույրի տակ: Բոլոր գազավտանգ խուցերը և ուղեգծի հատվածները պետք է նշանակված լինեն ջերմային ցանցի օպերատիվ սխեմայի վրա: Գազավտանգ խուցերի նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

553. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է իրականացնի սպառողին պատկանող ջերմային ցանցերի, ջերմային հանգույցների և ջերմասպառման համակարգերի տեխնիկական ընդունումը` դրանց տեղակայումից կամ նորոգումից հետո: Ընդ որում, սպառողը պետք է կատարի սարքավորումների հիդրավլիկ փորձարկումը` ըստ ամրության և կիպության, այնպիսի ճնշման տակ, որը չի գերազանցում առավելագույն թույլատրելի փորձնական ճնշումն այդ ցանցերի և ջեռուցման սարքերի համար:

554. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է կազմակերպի մշտական հսկողություն հետադարձ ցանցային ջրի որակի նկատմամբ` սույն ՏԿ-ի 33-րդ գլխի 510-րդ կետի պահանջներին համապատասխան, և հայտնաբերի այն սպառողներին, որոնք վատացնում են ցանցային ջրի որակը:

555. Ջերմային ցանցերի խողովակաշարերը մինչև շահագործումը` տեղակայումից կամ հիմնական նորոգումից հետո, պետք է ենթարկվեն`

1) մաքրման շոգեմուղները` փչամաքրման, գոլորշու արտանետմամբ դեպի մթնոլորտ.

2) հիդրոօդաճնշումային լվացման` ջերմամատակարարման փակ համակարգերի ցանցերն և խտուցքախողովակները.

3) հիդրոօդաճնշումային լվացման և վարակազերծման և դրանց հաջորդող կրկնական լվացմամբ` խմելու ջրով ջերմամատակարարման բաց համակարգերի ջերմային ցանցերը: Վարակազերծումից հետո կրկնական լվացումը պետք է կատարվի մինչև արտանետվող ջրի ցուցանիշները խմելու ջրի սանիտարական նորմերին հասնելը:

556. Հիդրոօդաճնշումային լվացում, իսկ ջերմամատակարարման բաց համակարգերում` նաև վարակազերծում չանցած սպառիչների և ջերմասպառման համակարգերի միացումը ջերմային ցանցերին, արգելվում է:

557. Ջերմային ցանցերի բոլոր նոր մոնտաժված խողովակաշարերը, մինչև շահագործման մեջ մտցնելը, պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման` ըստ կիպության և ամրության:

558. Ցանցային խողովակաշարերի լրալցումը, դրանց լվացումը և կրկնական լվացումը, վարակազերծումը (ջերմամատակարարման բաց համակարգերի համար), առության համակարգի գործարկումը, շոգեմուղների փչամաքրումը և տաքացումը, շոգե կամ ջրային ջերմային ցանցերի գործարկման գործողությունները, ինչպես նաև ցանցի կամ դրա առանձին տարրերի ու կառուցվածքների ցանկացած փորձարկումները, պետք է կատարվեն պատասխանատու անձի ղեկավարությամբ` ըստ հատուկ մշակված տեխնիկական ծրագրի: Վերջինս պետք է հաստատված լինի ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից և համաձայնեցված` էներգաօբյեկտի (ջերմության աղբյուրի) ղեկավարության հետ:

559. Ջերմային ցանցերի խողովակաշարերը պետք է լրալցվեն 700C-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով` ջերմասպառման համակարգերի անջատված վիճակում:

560. Խողավակաշարերի և ջերմային ցանցերի մետաղական կոնստրուկցիաների (հեծաններ, հենարաններ, կայմասյուներ, կամրջակներ և այլն) արտաքին մակերևույթը պետք է պաշտպանված լինի դիմացկուն հակակոռոզիոն ծածկույթուվ: Ջերմային ցանցերը շահագործման մեջ մտցնելը շինարարության ավարտից կամ հիմնական նորոգումից հետո առանց խողովակների և մետաղական կոնստրուկցիաների արտաքին հակաքայքայիչ ծածկույթի, արգելվում է:

561. Ջերմային ցանցերի խողովակաշարերը, ամրանը, փոխհատուցիչները, կցաշուրթավոր միացությունները պետք է ծածկված լինեն ջերմամեկուսիչով` համապատասխան նախագծին: Ջերմային ցանցերում ջրամետ լցովի մեկուսացման, ինչպես նաև խցկովի մեկուսացման կիրառությունը, երբ խողովակաշարերն անց են կացվում պատյանների, պարկուճների միջով, արգելվում է:

562. Ջրի մակարդակն իջեցնող ջրաքաշի չաշխատելու դեպքում ջերմային ցանցերը շահագործման մեջ մտցնելն արգելվում է:

563. Դժվար անցանելի անցուղիները, ինչպես նաև խոշոր հանգուցային խուցերը, որոնցում տեղակայված է էլեկտրասարքավորում, պետք է ունենան էլեկտրալուսավորություն: Ներածող-արտածող օդափոխությունն անցանելի անցուղիներում պետք է լինի սարքին վիճակում:

564. Ջերմային ցանցերի խողովակների բոլոր միացումները պետք է լինեն եռակցովի` բացառությամբ կցաշուրթային ամրանի օգտագործման տեղերի: Փոխհատուցիչների և ամրանի համար բամբակե և կանեփաթելի խծուծի օգտագործումն արգելվում է:

565. Ջերմային ցանցերի վերգետնյա անցկացման դեպքում, էլեկտրաշարժաբերով սողնակները պետք է տեղավորվեն շինությունում կամ փակվեն պատյանում, որոնք կպաշտպանեն ամրանն ու էլեկտրաշարժաբերը մթնոլորտային տեղումներից և կբացառեն կողմնակի անձանց մուտքը:

566. Ջերմամատակարարման կայանքների միացումը ջերմային ցանցերին` ջրի ջերմաստիճանի անսարք կարգավորիչներով, ինչպես նաև ջերմասպառման համակարգերի հաշվառքի անսարք սարքերով, արգելվում է:

567. Ջերմային ցանցերի սարքավորումների վիճակի և դրանց աշխատանքի ռեժիմի ստուգման համար, կանոնավոր կերպով, ըստ ժամանակացույցի, պետք է իրականացվի ջերմատար խողովակաշարերի և ջերմային հանգույցների շրջայց:

568. Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունը պարտավոր է բացահայտել շինարարական կառուցվածքների, ջերմային ցանցերի սարքավորումների և խողովակաշարերի արատները, իրականացնել դրանց վիճակի և ջերմային մեկուսացման ու հակաքայքայիչ ծածկույթի վիճակի ստուգումը, կիրառելով ժամանակակից սարքեր և արատորոշման մեթոդներ, ինչպես նաև զննման, ճնշափորձարկման, ըստ ջերմակրի առավելագույն ջերմաստիճանի փորձարկման և այլ եղանակներ: Ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունում պետք է իրականացվի բոլոր տեսակի սարքավորումների վնասվածքների և բացահայտված արատների հաշվառում ու դրանք առաջացնող պատճառների վերլուծություն: Պարբերականությունը որոշվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից:

569. Ջրային ջերմային ցանցերում և խտուցքախողովակներում պետք է կազմակերպվի խողովակաշարերի ներքին քայքայումների հետևողական ստուգում` ցանցային ջրի և խտուցքի վերլուծության միջոցով, ինչպես նաև ըստ ներքին քայքայման ցուցասարքերի (ինդիկատորների) տվյալների, որոնք տեղադրվում են առավել բնութագրական կետերում (ՋԷԿ-ից դուրս եկող խողովակներում, ծայրային տեղամասերում, մայրուղիների երկու-երեք միջանկյալ հանգույցներում): Չաշխատող ջերմային ցանցերը պետք է լցվեն միայն քիմիապես մաքրված, օդազերծված ջրով:

570. Հագեցած շոգու խողովակներից խտուցքը պետք է անընդհատ հեռացվի խտուցքատարերի միջոցով: Խտուցքատարերի աշխատանքն ընդհանուր խտուցքախողովակի դեպքում, առանց հետադարձ կափույրների տեղադրման, արգելվում է:

571. Հատվածավորման սողնակները և փակող ամրանը բնականոն ռեժիմում պետք է լինեն լրիվ բաց, կամ լրիվ փակ վիճակում. կարգավորել դրանցով ջերմակրի ծախսը արգելվում է:

572. Ջերմակրի միջին տարեկան ժամային հոսակորուստը ջրային ջերմային ցանցերից պետք է լինի ջերմային ցանցում և դրան միացված ջերմասպառման համակարգերում ջրի ծավալի 0,25%-ից ոչ ավելի` անկախ դրանց միացման սխեմայից: Ջերմակրի հոսակորստի սեզոնային նորմը սահմանվում է միջին տարեկան մեծության սահմաններում: Ջերմակրի հոսակորստի որոշման ժամանակ չպետք է հաշվի առնել դրանց պլանային նորոգման դեպքում և նոր սպառիչների ու ցանցերի տեղամասերի միացման ժամանակ ջրի ծախսը ջերմատարների (խողովակագծերի) և ջերմասպառման համակարգերի լցման համար:

573. Նորոգումից հետո մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը պետք է անցկացվի ցանցերի հիդրավլիկ փորձարկում խողովակաշարերի և տեղադրված փակող ու կարգավորող ամրանի ամրության ու կիպության ստուգման նպատակով` համապատասխան գործող կանոնների: Փորձնական (փորձելու) ճնշման նվազագույն մեծությունը պետք է կազմի աշխատանքային ճնշման 1,25 մասը: Ընդ որում, աշխատանքային ճնշման մեծությունը սահմանվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից: Փորձնական ճնշման առավելագույն մեծությունը սահմանվում է` հաշվի առնելով առավելագույն բեռնվածությունները, որոնք կարող են ընդունել իրենց վրա անշարժ հենարանները: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փորձնական ճնշման մեծությունը սահմանվում է ջերմային ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից: Ջերմային ցանցերի` ըստ ամրության ու կիպության հիդրավլիկ փորձարկումների և ըստ ջերմակրի առավելագույն ջերմաստիճանի փորձարկումների, միաժամանակ անցկացումն արգելվում է:

574. Ըստ ամրության և կիպության հիդրավլիկ փորձարկումների համար ջերմային ցանցերի` խողովակաշարերը պետք է լցվեն 5 oC ոչ պակաս և 40 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով: Փորձնական (փորձելու) ճնշման տակ ջերմային ցանցերի փորձարկումների անցկացման ժամանակամիջոցում ջերմային հանգույցները և ջերմասպառման համակարգերը հուսալիորեն պետք է անջատված լինեն:

575. Ջերմային ցանցերում փաստացի ջերմային և հիդրավլիկ կորուստների որոշումը պետք է իրականացվի համապատասախան գործող մեթոդական ցուցումների` 5 տարին մեկ` ըստ համապատասխան ժամանակացույցի:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում