Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

i

678. Ավտոտրանսֆորմատորների և ռեակտորների 110 կՎ և բարձր, այդ թվում և 400 կՎ լարման տրանսֆորմատորների փաթույթների չեզոքները պետք է աշխատեն խուլ հողակցված ռեժիմում: Թույլատրվում է տրանսֆորմատորների չեզոքի հողակցումը հատուկ ռեակտորների միջոցով: 110 կՎ և 220 կՎ լարման տրանսֆորմատորները, որոնց չեզոքի փորձարկման լարումները հավասար են, համապատասխանաբար 100 կՎ և 200 կՎ, կարող են աշխատել չհողակցված չեզոքով` այն պարպիչով պաշտպանելու պայմանով: Այն 110 կՎ լարման տրանսֆորմատորները, որոնց չեզոքի փորձարկման լարումը հավասար է 85 կՎ-ի, թույլատրվում է աշխատացնել պարպիչներով պաշտպանված չհողակցված չեզոքով, եթե դա հիմնավորված է հաշվարկներով:

(678-րդ կետը փոփ. 28.07.11 թիվ 1138-Ն որոշում)

679. Գազային ռելեի ազդանշանման մասի գործարկման դեպքում պետք է կատարվի տրանսֆորմատորի (ռեակտորի) արտաքին զննում, ռելեից գազ վերցվի վերլուծության և ըստ այրման ստուգման համար: Գազային ռելեից գազի վերցնելու և գազային ռելեի գործարկման պատճառը բացահայտելիս անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է տրանսֆորմատորը (ռեակտորը) բեռնաթափել և անջատել ցանցից: Տրանսֆորմատորների (ռեակտորների) բեռնաթափման և անջատման միջոցառումների կատարման ժամկետը պետք է լինի նվազագույնը: Եթե ռելեում գազն այրվող չէ, տրանսֆորմատորի (ռեակտորի) վնասվածքի նշանները բացակայում են, իսկ անջատումն առաջացրել է էլեկտրաէներգիայի թերառաքում, ապա մինչև գազային ռելեի ազդանշանման մասի գործարկման պատճառը հայտնաբերելը, տրանսֆորմատորը (ռեակտորը) կարող է անմիջապես միացվել: Այդ դեպքում տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքի տևողությունը սահմանվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից: Յուղի գունանկարագրային (քրոմատոգրաֆիա) և գազային ռելեից վերցված գազի վերլուծությունների արդյունքներից ելնելով ու այլ չափումների (փորձարկումների) հիման վրա անհրաժեշտ է պարզել գազային ռելեի ազդանշանման մասի գործարկման պատճառը, որոշել տրանսֆորմատորի (ռեակտորի) տեխնիկական վիճակը և բնականոն շահագործման հնարավորությունը:

680. Ներքին վնասվածքներից պաշտպանության գործարկման հետևանքով ավտոմատ անջատված տրանսֆորմատորը (ռեակտորը) թույլատրվում է միացնել միայն զննում, փորձարկումներ, յուղի և գազի վերլուծություններ կատարելուց և հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո: Եթե տրանսֆորմատորը (ռեակտորը) անջատվել է այն պաշտպանություններով, որոնց գործարկումը կապված չէ դրա վնասվածքի հետ, ապա այն կարող է կրկին միացվել առանց ստուգումների:

681. 1 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորները և ռեակտորները պետք է շահագործվեն ջերմասիֆոնային կամ մակակլանիչ զտիչներում յուղի անընդհատ վերականգնման համակարգով: Տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչում, ինչպես նաև ԲԼԿ սարքվածքի բաքում կամ ընդարձակիչում յուղը պետք է պաշտպանված լինի շրջակա օդի հետ անմիջապես շփումից: Յուղի խոնավացումը կանխող հատուկ սարքվածքներով սարքավորված տրանսֆորմատորներում և ռեակտորներում այդ սարքվածքները պետք է մշտապես միացված լինեն` անկախ տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքի ռեժիմից: Այդ սարքվածքների շահագործումը պետք է կազմակերպվի արտադրող կազմակերպության շահագործման հրահանգին համապատասխան: Յուղալեցուն ներանցիչների յուղը պետք է պաշտպանված լինի օքսիդացումից և խոնավացումից:

682. Տրանսֆորմատորի (ռեակտորի) միացումը ցանցին պետք է կատարվի միանգամից` լարման լրիվ չափով: Գեներատորի հետ բլոկ կազմած տրանսֆորմատորները կարող են միացվել գեներատորի հետ միաժամանակ` լարումը զրոյից բարձրացնելով:

683. Տրանսֆորմատորների (ռեակտորների) առանց անջատման զննումներն անց են կացվում էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում` կախված դրանց նշանակությունից, տեղակայման վայրից և տեխնիկական վիճակից:

684. Տրանսֆորմատորների և ռեակտորների, դրանց բաղկացուցիչ մասերի (ԲԼԿ սարքվածք, հովացման համակարգ և այլն) հիմնական և ընթացիկ նորոգումները կատարվում են անհրաժեշտության դեպքերում` կախված դրանց տեխնիկական վիճակից, որը որոշվում է փորձարկումների և արտաքին զննումների արդյունքների հիման վրա: Նորոգման ժամկետները սահմանվում են կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից:

685. Տրանսֆորմատորների (ռեակտորների) կանխարգելիչ փորձարկումներն անհրաժեշտ է կազմակերպել ըստ էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի և արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների:

 

41. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ

 

686. Բոլոր տեսակների և լարումների բաշխիչ սարքվածքների էլեկտրասարքավորումն իր անվանական տվյալներով պետք է բավարարի աշխատանքի պայմաններին ինչպես անվանական ռեժիմներում, այնպես էլ կարճ միակցման, գերլարումների և նորմավորված գերբեռնվածքների դեպքերում: Բաշխիչ սարքվածքները (ԲՍ) սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի սխեմաներով և բնականոն ու վթարային պայմաններում էլեկտրասարքավորման աշխատանքի թույլատրելի ռեժիմների վերաբերյալ հրահանգներով: 330 կՎ և բարձր լարման ԲՍ-ները պետք է կահավորվեն կենսաբանական պաշտպանության միջոցներով` մնայուն, տանովի կամ գույքային (ինվենտարային) էկրանների ձևերով, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներով: 330 կՎ և բարձր լարման ԲՍ-ներն սպասարկող անձնակազմը պետք է ունենա ԲԲՍ-ի ամբողջ տարածքի վրա, 1.8 մ բարձրության համար էլեկտրական դաշտի լարվածության քարտեզը:

687. Շահագործող կազմակերպությունը պետք է վերահսկի էլեկտրասարքավորման մեկուսացման դասի ու ցանցի անվանական լարման, ինչպես և գերլարումներից պաշտպանող սարքվածքի դասի ու էլեկտրասարքավորման մեկուսացման մակարդակի համապատասխանությունը: Աղտոտված մթնոլորտով տեղանքում տեղադրվող էլեկտրասարքավորման համար նախագծման փուլում պետք է ընտրվի այնպիսի սարքավորում, որի մեկուսացումը կապահովի հուսալի աշխատանք առանց պաշտպանության լրացուցիչ միջոցների: Եթե ոչ աղտոտակայուն մեկուսացումով սարքավորումը շահագործվում է աղտոտված մթնոլորտով վայրերում, ապա պետք է իրականացվեն մեկուսացման հուսալի աշխատանքն ապահովող միջոցներ`

1) ԲԲՍ-ում` մեկուսացման ուժեղացում, լվացում, մաքրում, ջրամերժ (հիդրոֆոբ) մածուկներով պատում.

2) ՓԲՍ-ում` պաշտպանություն փոշու և վնասակար գազերի ներթափանցումից.

3) արտաքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքվածքներում (ԼԲՍ)` պահարանների խտուցքափակում, ջրամերժ մածուկներով մեկուսացման մշակում և ձեռքով կամ ավտոմատ կառավարվող էլեկտրատաքացման սարքվածքների տեղակայում:

688. Ամռանն օդի ջերմաստիճանը ՓԲՍ-ի սենքի ներսում չպետք է գերազանցի 40 oC:

Ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում պետք է ձեռնարկվեն սարքավորման ջերմաստիճանն իջեցնող կամ օդը հովացնող միջոցներ: Էլեգազային մեկուսացումով լրակազմ բաշխիչ սարքվածքների (ԷԼԲՍ) սենքերում ջերմաստիճանը պետք է լինի շահագործման փաստաթղթերով սահմանված պահանջների սահմաններում:

689. Պետք է ձեռնարկվեն ՓԲՍ-ի սենքերի և ԼԲՍ-ի խցիկների մեջ կենդանիների և թռչունների թափանցումը կանխող միջոցներ: Հատակների պատվածքը պետք է լինի այնպիսին, որ ցեմենտի փոշի չառաջանա: ԲՍ-ի սենքը, որտեղ տեղակայված են ԷԼԲՍ-ի բջիջներ, ինչպես նաև դրանց նորոգման ու տեխնիկական սպասարկման համար նախատեսված սենքերը, պետք է մեկուսացված լինեն այլ շինություններից և փողոցից: Պատերը, հատակը և առաստաղը պետք է ներկվեն ոչ փոշեթափանց ներկերով: ԷԼԲՍ-ի սենքերը պետք է մաքրվեն թաց կամ վակուումային եղանակով: Սրահները պետք է սարքավորվեն ներածող-արտածող օդափոխումով` ներքևից օդի արտածծումով: Ներածվող օդը պետք է անցնի փոշին սենք թափանցումից կանխող զտիչների միջով: ԷԼԲՍ-ի բջիջներով սենքերը պետք է սարքավորվեն էլեգազի անթույլատրելի պարունակության մասին ազդանշանող սարքվածքներով, որոնք պետք է նաև միացնեն ներածող-արտածող օդափոխումը:

690. ԲԲՍ-ի տարածքում չպետք է լինի փայտաթփուտային բուսականություն:

691. Մալուխուղիները և ԲԲՍ-ի ու ՓԲՍ-ի վերգետնյա վաքերը պետք է փակվեն չայրվող սալերով, իսկ մալուխուղիների, թունելների հարկերի ելքերը և միջմալուխային հատվածամասերում անցումները պետք է խցվեն չայրվող նյութով: Թունելները, նկուղները, ուղիները պետք է մաքուր պահվեն, իսկ ջրաքաշ (դրենաժային) սարքվածքները պետք է ապահովեն ջրի անարգել հեռացումը:

692. Յուղաընդունիչները, յուղահավաքիչները, կոպճային լցվածքները, ջրաքաշները և յուղահեռացման սարքվածքները պետք է պահպանվեն սարքին վիճակում:

693. Յուղի մակարդակը յուղային անջատիչներում, չափիչ տրանսֆորմատորներում և ներանցիչներում շրջակա օդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների պայմաններում պետք է պահպանվի յուղացույցի սանդղակի սահմաններում: Ոչ հերմետիկ ներանցիչների յուղը պետք է պաշտպանվի խոնավացումից և օքսիդացումից:

694. Պետք է կազմակերպվի ԲՍ-ի հաղորդաձողերի քանդովի միացումների ջերմաստիճանի վերահսկում` ըստ հաստատված ժամանակացույցի և կարգի` կազմակերպության ստանդարտներին համապատասխան:

695. 3 կՎ և բարձր լարման բաշխիչ սարքվածքները պետք է սարքավորվեն զատիչներով, բաժանիչներով, ԲՍ /ԼԲՍ-ի դուրսհանվող սայլակներով և հողակցման դանակներով կատարվող սխալ գործողությունները կանխելարգելող ուղեկապումով: Կապարակնքման սարքվածքներով ուղեկապող փականները մշտապես պետք է լինեն կապարակնքված:

ՈՒղեկապող սարքվածքների սխեման և ծավալը ԲՍ-ի համար որոշվում են էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

696. Ցանկապատ չունեցող սյունային տրանսֆորմատորային ենթակայանների, փոխարկման կետերի և այլ սարքվածքների զատիչների շարժաբերները և ցածր լարման վահանակների պահարանները պետք է կողպված լինեն: Սպասարկման հարթակին կից մնայուն սանդուղքները պետք է ուղեկապված լինեն բաժանիչների հետ և նույնպես լինեն կողպված:

697. 3 կՎ և բարձր լարման ԲՍ-ում հողակցում կատարելու համար պետք է օգտագործվեն մնայուն հողակցման դանակներ: Գործող էլեկտրասարքվածքներում, որոնց մեջ, դասավորումից կամ կառուցվածքից ելնելով, հողակցման դանակների տեղակայումն անհնարին է, հողակցումն իրականացվում է շարժական հողակցիչների միջոցով: Հողակցման դանակների շարժաբերների բռնակները պետք է ներկվեն կարմիր գույնով, իսկ հողակցման դանակները` սև գույնով:

698. ԲՍ-ում պետք է գտնվեն շարժական հողակցումներ, դժբախտ պատահարներից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու միջոցներ, պաշտպանական և հակահրդեհային միջոցներ: Օպերատիվ-արտագնա բրիգադների կողմից սպասարկվող ԲՍ-երի համար շարժական հողակցումները, առաջին օգնություն ցույց տալու միջոցները և սկզբնական հակահրդեհային միջոցները կարող են գտնվել այդ բրիգադների մոտ: Բաժանիչների և անջատիչների կառավարման պահարանները, որոնց վերին մասը գտնվում է 2 մ և ավելի բարձրության վրա, պետք է ունենան սպասարկման մնայուն հարթակներ:

699. ՓԲՍ-ի խցիկների դռների և ներքին պատերի, ԲԲՍ-ի սարքավորման, ԼԲՍ-ի արտաքին և ներքին դիմային մասերի, հավաքվածքների, ինչպես նաև վահանների դիմային և հակառակ կողմերի վրա պետք է կատարվեն մակագրություններ, որոնք պետք է ցույց տան միացությունների նշանակությունը և դրանց կարգավարական անվանումը: ԲՍ-ի դռների վրա պետք է լինեն նախազգուշական նշաններ` համաձայն կազմակերպության ստանդարտի: Ապահովիչների վահանակների վրա և (կամ) միացությունների ապահովիչների մոտ պետք է նշվեն հալուն ներդիրների անվանական հոսանքները: Սարքավորման իրանի մետաղական մասերի վրա պետք է նշվի ֆազերի գունավորումը:

700. Առանց ցանցից անջատելու ԲՍ-ի սարքավորման զննումը պետք է կազմակերպվի համաձայն կազմակերպության ստանդարտներով սահմանված կարգի և պարբերականության: Բոլոր նկատված թերությունները պետք է գրանցվեն և այդ մասին տեղեկացվեն կազմակերպության տեխնիկական ղեկավար անձնակազմին և էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարին: Թերությունները պետք է վերացվեն նվազագույն ժամկետներում: Հոսանքահաղորդիչի թաղանթի գունավորման փոխվելու դեպքում հոսանքահաղորդիչը պետք է անջատվի:

701. Անջատված օդային անջատիչներում սեղմված օդի հոսակորուստ հայտնաբերելիս, սեղմված օդի մատակարարումն անջատիչին դադարեցվում է միայն անջատիչներից լարումը հանելուց ու սխեման բաժանիչներով քանդելուց հետո:

702. Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, կապի և հեռուստամեխանիկայի սարքավորում պարունակող պահարանները, կառավարման և օդային անջատիչների բաշխման պահարանները, ինչպես նաև ԲՍ-ում տեղակայված յուղային անջատիչների, զատիչների ու կարճփակիչների, բաժանիչների շարժիչային շարժաբերների պահարանները, որոնցում շրջակա օդի ջերմաստիճանը կարող է լինել թույլատրելիից ցածր, պետք է ունենան էլեկտրատաքացման սարքեր: Յուղային անջատիչները պետք է սարքավորվեն բաքերի և պատյանների հատակների էլեկտրատաքացման սարքվածքով, որը միացվում է շրջակա օդի ջերմաստիճանի թույլատրելիից ցածր լինելու դեպքում` ըստ յուղի բնութագրերի:

703. Ձմռանը շրջապատող օդի մինուս 25-ից մինչև 30 oC-ից ցածր ջերմաստիճանով տեղանքներում տեղակայված բաքային յուղային անջատիչներում պետք է օգտագործվի արկտիկական յուղ, կամ անջատիչը պետք է սարքավորվի յուղի էլեկտրատաքացման սարքով, որը միացվում է շրջակա օդի ջերմաստիճանի թույլատրելիից ցածր լինելու դեպքում` ըստ յուղի բնութագրերի:

704. 6-ից մինչև 10 կՎ լարման լրակազմ բաշխիչ սարքվածքները պետք է ունենան արագագործ պաշտպանություն ԼԲՍ-ի պահարանների ներսում աղեղային կարճ միակցումներից:

705. Սեղմված օդ ստացման սարքվածքի ավտոմատ կառավարումը, պաշտպանությունը և ազդանշանումը, ինչպես նաև ապահովիչ կափույրները պետք է կանոնավոր կերպով ստուգվեն և կարգավորվեն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների համաձայն:

706. Փոխարկման սարքերի համար օգտագործվող սեղմված օդի չորացումը պետք է կատարվի ջերմադինամիկական եղանակով: Սեղմված օդի պահանջվող չորացման աստիճանն ապահովվում է, երբ անվանական ճնշակային և փոխարկման սարքերի անվանական աշխատանքային ճնշումների անկման պատիկությունը երկուսից ոչ պակաս է` 20 կգուժ/սմ2 (2 ՄՊա) անվանական աշխատանքային ճնշումով սարքերի համար, և չորսից ոչ պակաս` 26-ից մինչև 40 կգուժ/սմ2 (2,6-ից մինչև 4 ՄՊա) անվանական աշխատանքային ճնշումներով սարքերի համար:

707. 40-ից մինչև 45 կգուժ/սմ2 (3,9-ից մինչև 4,4 ՄՊա) ճնշակային ճնշման բոլոր օդահավաքիչներից խոնավությունը պետք է հեռացվի առնվազն 3 օրը 1 անգամ, իսկ անձնակազմի ոչ մշտական հերթապահությամբ օբյեկտներում` ըստ հաստատված ժամանակացույցի: Օդահավաքիչների հատակները և արտաթողման փականը պետք է ունենան ջերմապահպանիչ և սարքավորվեն էլեկտրատաքացման սարքվածքով, որը միացվում է արտաքին օդի բացասական ջերմաստիճանների պայմաններում սառույցը հալեցնելու համար անհրաժեշտ ժամանակով: 230 կգուժ/սմ2 (22,5 ՄՊա) ճնշմամբ բալոնների խմբերի խտուցքահավաքիչներից խոնավության հեռացումը պետք է կատարվի ավտոմատ` ճնշակների յուրաքանչյուր գործարկման դեպքում: Խոնավության սառեցումից խուսափելու համար բալոնների ստորին մասերը և խտուցքահավաքիչները պետք է տեղակայվեն էլեկտրատաքացվող ջերմամեկուսացված խցում (բացառությամբ այն բալոնների, որոնք տեղակայված են սեղմված օդի մաքրման բլոկներից հետո): Սեղմված օդի մաքրման բլոկի խոնավազտիչի փչամաքրումը պետք է կատարվի ըստ հաստատված ժամանակացույցի: Օդի չորացման աստիճանի (ցողի կետի) ստուգումն օդի մաքրման բլոկի ելքում պետք է կատարվի օրը մեկ անգամ: Շրջակա օդի դրական ջերմաստիճաններում ցողի կետի ջերմաստիճանը պետք է լինի մինուս 50 oC-ից ոչ բարձր և բացասական ջերմաստիճաններում` մինուս 40 oC-ից ոչ բարձր:

708. Օդային անջատիչների և այլ սարքերի պահոցները, ինչպես նաև օդահավաքիչները և բալոնները պետք է բավարարեն ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոններին: Օդային անջատիչների և բարձր լարման այլ սարքերի ռեզերվուարները հսկողության պետական մարմիններում գրանցման ենթակա չեն: Օդահավաքիչների և ճնշակային ճնշման բալոնների ներքին զննումները և հիդրավլիկ փորձարկումները պետք է կատարվեն բարձր ճնշման անոթներին առաջադրվող կանոնների պահանջներին համապատասխան: Օդային անջատիչների և այլ սարքերի ռեզերվուարների ներքին զննումը պետք է կատարվի միջին նորոգումների ընթացքում: Օդային անջատիչների ռեզերվուարների հիդրավլիկ փորձարկումները պետք է կատարվեն այն դեպքերում, երբ զննման արդյունքում հայտնաբերված արատները պահոցների բավարար ամրության կասկած են հարուցում: Պահոցների ներքին մակերևույթները պետք է ունենան հակաքայքայիչ (հակակոռոզիոն) պատվածք:

709. Օդային անջատիչներում և այլ փոխարկման սարքերի շարժաբերներում օգտագործվող սեղմված օդը պետք է մաքրվի մեխանիկական խառնուրդներից: Մաքրումը պետք է կատարվի յուրաքանչյուր օդային անջատիչի բաշխման պահարաններում կամ յուրաքանչյուր սարքի շարժաբերը սնող օդամուղի վրա տեղադրված զտիչների միջոցով: Օդապատրաստիչ ցանցի տեղակայումն ավարտելուց հետո մինչև օդային անջատիչների և այլ սարքերի ռեզերվուարների առաջնային լցնումը օդով բոլոր օդամուղները պետք է փչամաքրվեն: Սեղմված օդի աղտոտումը կանխելու նպատակով օդափչումները շահագործման ընթացքում պետք է կատարվեն`

1) մայրուղային օդամուղներում, շրջակա օդի դրական ջերմաստիճաններում` կազմակերպության ստանդարտներով սահմանված պարբերականությամբ.

2) ցանցից մինչև բաշխման պահարանները, պահարաններից մինչև անջատիչների յուրաքանչյուր բևեռի ռեզերվուարները և այլ սարքերի շարժաբերները տանող օդամուղների ճյուղավորումներում (սարքից անջատված վիճակում)` սարքի յուրաքանչյուր միջին նորոգումից հետո.

3) օդային անջատիչների ռեզերվուարներում` ընթացիկ և միջին նորոգումներից հետո:

710. Պարբերաբար պետք է ստուգվի օդային անջատիչների մեկուսիչների ներքին խոռոչներում օդափոխման առկայությունը (ցուցիչներ ունեցող անջատիչների համար): Ստուգման պարբերականությունը պետք է սահմանվի օդային անջատիչների արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերով սահմանված հանձնարարականների հիման վրա: Սեղմված օդը ռեզերվուարներից արտաթողնելուց և օդափոխումը դադարեցնելուց հետո անջատիչը ցանցին միացնելուց առաջ դրա մեկուսացումը պետք է չորացվի օդափոխիչ համակարգի օդափչումով:

711. ԼԲՍ-ի և ՓԲՍ-ի սենքերում էլեգազի պարունակության վերահսկումը պետք է կատարվի հատուկ սարքերով` հատակի մակարդակից 10-ից մինչև 15 սմ բարձրության վրա: Էլեգազի խտությունը սենքերում չպետք է գերազանցի սարքերի շահագործման հրահանգներում նշված թույլատրելի նորմերը:

712. Անջատիչները և դրանց շարժաբերները պետք է սարքավորվեն անջատված և միացված դիրքերի ցուցիչներով: Ներտեղակայված շարժաբերով կամ անմիջապես անջատիչի մոտ տեղադրված և դրանից համատարած հոծ պատնեշով (պատով) չբաժանված շարժաբերով անջատիչների վրա թույլատրվում է մեկ ցուցիչի տեղակայում անջատիչի կամ շարժաբերի վրա: Այն անջատիչների վրա, որոնց արտաքին հպակները պարզ ցուցադրում են միացված դիրքը, ցուցիչի առկայությունն անջատիչի և ներտեղակայված կամ պատով չցանկապատված շարժաբերի վրա պարտադիր չէ: Զատիչների, հողակցման դանակների, բաժանիչների, կարճփակիչների և այլ սարքերի շարժաբերները, որոնք սարքերից բաժանվում են պատով, պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ:

713. Վակուումային աղեղմարիչ խուցերը պետք է փորձարկվեն անջատիչների արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներով սահմանված ծավալներով և ժամկետներում: Վակուումային աղեղմարիչ խուցերը 20 կՎ-ից ավելի ամպլիտուդային արժեքով բարձրացված լարումով փորձարկելիս անհրաժեշտ է օգտագործել առաջացող ռենտգենյան ճառագայթներից անձնակազմը պաշտպանող էկրան:

714. ԲՍ-ի սարքավորման առաջին ընթացիկ և միջին նորոգումները պետք է կատարվեն արտադրող կազմակերպության շահագործման փաստաթղթերում նշված ժամկետներում: Հետագա միջին նորոգումների պարբերականությունը, ելնելով շահագործման փորձից, կարող է փոփոխվել: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական ծառայության իրավասության ենթակա միացումների նորոգման պարբերականության փոփոխումն իրագործվում է օպերատորի համաձայնությամբ, իսկ մնացած միացումները` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ: ԲՍ-ի սարքավորման ընթացիկ նորոգումը, ինչպես նաև դրա գործման ստուգումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում: ԲՍ-ի գոյապաշարը (ռեսուրսը) սպառվելուց հետո անկախ շահագործման տևողությունից պետք է կատարվի դրա սարքավորման միջին նորոգում և աշխատանքային հարաչափերի արտապլանային ստուգում: ԲՍ-ի էլեկտրասարքավորման փորձարկումները պետք է կազմակերպվեն համաձայն էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի:

 

42. ԿՈՒՏԱԿԻՉ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

715. Բնականոն և վթարային ռեժիմներում կուտակիչ կայանքների շահագործման ժամանակ պետք է ապահովվեն դրանց երկարատև հուսալի աշխատանքը և հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարման անհրաժեշտ մակարդակը:

716. Նոր տեղակայումից կամ հիմնական նորոգումից հետո կուտակիչ մարտկոցի ընդունման ժամանակ պետք է ստուգվեն մարտկոցի ունակությունը` 10-ժամյա լիցքաթափման հոսանքով, լցվող էլեկտրոլիտի որակը, տարրերի լարումը լիցքավորման և լիցքաթափման վերջում և հողի նկատմամբ մարտկոցի մեկուսացման դիմադրությունը: Մարտկոցները պետք է շահագործման մեջ դրվեն անվանական ունակության 100%-ին հասնելուց հետո:

717. Կուտակիչ մարտկոցները պետք է շահագործվեն մշտական լրալիցքավորման ռեժիմում: «ՍԿ» (ՍԿ) տեսակի մարտկոցների համար լրալիցքավորման լարումը մեկ տարրի համար պետք է կազմի (2,20,05) Վ, «ՍՆ» (ՍՆ) տեսակի մարտկոցների համար` (2,180,04) Վ: Լրալիցքավորման կայանքը մարտկոցի հաղորդաձողերի վրա պետք է ապահովի լարման կայունացում` անվանական լարման 2%-ը չգերազանցող շեղումներով: Աշխատանքի մեջ մշտապես չօգտագործվող մարտկոցի լրացուցիչ տարրերը պետք է շահագործվեն մշտական լրալիցքավորման ռեժիմում:

718. Թթվային մարտկոցները պետք է շահագործվեն առանց փորձարարական լիցքաթափումների և պարբերական հավասարար վերալիցքավորման: «ՍԿ» տեսակի մարտկոցները տարին 1 անգամ պետք է ենթարկել հավասարար լիցքավորման մեկ տարրի վրա 2,3-ից մինչև 2,35 Վ լարումով, մինչև էլեկտրոլիտի խտության կայունացած արժեքը բոլոր տարրերում 1,2-ից մինչև 1,21 գ/սմ3-ի հասնելը` 20 oC ջերմաստիճանի պայմաններում: Հավասարար լիցքավորման տևողությունը կախված է մարտկոցի վիճակից և պետք է 6 ժամից պակաս չլինի: ՍՆ տեսակի մարտկոցների հավասարար լիցքավորումներն անցկացվում են մեկ տարրի վրա 2,25-ից մինչև 2,4 Վ լարումով, ապահովիչ վահանակից վեր 35-ից մինչև 40 մմ մակարդակով ջուր լրալցնելուց հետո (էլեկտրոլիտի մակարդակն ապահով վահանակից վեր մինչև 20 մմ իջնելու դեպքում), մինչև էլեկրոլիտի խտության 1,235-ից մինչև 1,245 գ/սմ3 չափի հասնելը: Հավասարար լիցքավորման տևողությունը մոտավորապես կազմում է. 2,25 Վ լարման դեպքում` 30 օր, 2,4 Վ լարման դեպքում` 5 օր:

719. Ջերմային էլեկտրակայաններում 1-2 տարին մեկ պետք է կատարվի մարտկոցի ստուգողական լիցքաթափում` դրա փաստացի ունակությունը (անվանական ունակության սահմաններում) որոշելու համար:Ենթակայաններում և հիդրոէլեկտրակայաններում, առնվազն տարին մեկ պետք է ստուգվի մարտկոցի աշխատունակությունն ըստ լարման անկման` գագաթնային հոսանքների դեպքում, իսկ ստուգողական լիցքաթափումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության: Այն դեպքերում, երբ տարրերի թիվը բավական չէ հաղորդաձողերի վրա լիցքաթափման լարումը տրված սահմաններում ապահովելու համար, թույլատրվում է 50-ից մինչև 70% իջեցնել անվանական ունակությունը կամ իրականացնել հիմնական տարրերի մի մասի լիցքաթափում: Յուրաքանչյուր անգամ պետք է լինի լիցքաթափման հոսանքի միևնույն արժեքը: Ստուգողական լիցքաթափումների չափումների արդյունքները պետք է համեմատվեն նախկին լիցքաթափումների չափումների արդյունքների հետ: Մարտկոցը լիցքավորել և լիցքաթափել թույլատրվում է տվյալ մարտկոցի համար սահմանված առավելագույն հոսանքից ոչ մեծ հոսանքով: ՍԿ տեսակի մարտկոցների համար էլեկտրոլիտի ջերմաստիճանը լիցքավորման վերջում չպետք է գերազանցի 40 oC ջերմաստիճանը: ՍՆ տեսակի մարտկոցների համար, լիցքավորման առավելագույն հոսանքի դեպքում ջերմաստիճանը պետք է չլինի 35 oC-ից բարձր:

720. Էլեկտրակայաններում կուտակիչ մարտկոցի սենքի ներածող-արտածող օդափոխությունը պետք է միացվի մարտկոցի լիցքավորումն սկսելուց առաջ և անջատվի գազերի լրիվ հեռացումից հետո, բայց լիցքավորումն ավարտելուց հետո 1,5 ժ-ից ոչ շուտ: Ենթակայաններում կուտակիչ մարտկոցների սենքի օդափոխության համակարգի շահագործման կարգը որոշվում է կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Տարրի վրա մինչև 2,3 Վ լարման հավասարար լիցքավորման և մշտական լրալիցքավորման ռեժիմում կուտակիչ մարտկոցի սենքը պետք է օդափոխվի կազմակերպության հրահանգին համապատասխան:

721. Էլեկտրակայանում մարտկոցի վթարային լիցքաթափումից հետո դրա հաջորդ լիցքավորումը մինչև անվանականի 90 % պետք է իրագործվի 8 ժ-ից ոչ ավելի: Ընդ որում, կուտակիչների լարումը կարող է հասնել 2,5-ից մինչև 2,7 Վ մեկ տարրի վրա:

722. Կուտակիչ մարտկոցների լրալիցքավորման և լիցքավորման համար ուղղիչ սարքվածքի օգտագործման դեպքում փոփոխական և հաստատուն հոսանքի շղթաները պետք է կապված լինեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով: ՈՒղղիչ սարքվածքը պետք է ունենա անջատման մասին ազդանշանման սարքավորումներ: Հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարման բաբախումների գործակիցը չպետք է գերազանցի ՌՊԷԱ-ի սնման պայմաններով նախատեսված թույլատրելի արժեքները:

723. Բնականոն շահագործման պայմաններում, ռելեական պաշտպանության, ազդանշանման, ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքվածքները և ղեկավարման շղթաները սնող լարումը հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա թույլատրվում է պահել էլեկտրաընդունիչների անվանական լարումից 5%-ով բարձր: Հաստատուն հոսանքի բոլոր հավաքվածքները և օղակաձև մայրուղիները պետք է ապահովվեն պահուստային սնումով:

724. Կուտակիչ մարտկոցի մեկուսացման դիմադրությունը` կախված անվանական լարումից, պետք է լինի հետևյալը`

ա. կուտակիչ մարտկոցի լարումը, Վ .............. 220 110 60 48 24,

բ. մեկուսացման դիմադրությունը, կՕմ, ոչ պակաս ...100  50 30 25 15:

Հաստատուն օպերատիվ հոսանքի հաղորդաձողերի մեկուսացումը հսկող սարքվածքը պետք է գործի ազդանշանման վրա` բևեռներից մեկի մեկուսացման դիմադրության նվազման դեպքում մինչև`

1) 20 կՕմ արժեքը` 220 Վ ցանցում,

    2) 10 կՕմ`        110 Վ ցանցում,

    3) 6 կՕմ`          60 Վ ցանցում,

    4) 5 կՕմ`          48 Վ ցանցում,

    5) 3 կՕմ`          24 Վ ցանցում:

Հաստատուն հոսանքի ցանցի մեկուսացման դիմադրությունը շահագործման պայմաններում պետք է լինի մեկուսացումը հսկող սարքվածքի նշված նախադրվածքի կրկնակի արժեքից ոչ պակաս:

725. Օպերատիվ հոսանքի շղթայում հողի նկատմամբ մեկուսացման մակարդակը նվազելու դեպքում ազդանշանման սարքվածքը գործելիս պետք է անհապաղ ձեռնարկվեն անսարքությունները վերացնելու միջոցներ: Ընդ որում, արգելվում է այդ ցանցում առանց լարումն անջատելու որևէ աշխատանք, բացառությամբ մեկուսացման վնասվածքի տեղի որոնումը: Այն էներգաօբյեկտներում, որտեղ կիրառվում են ՌՊԷԱ-ի միկրոէլեկտրոնային կամ միկրոգործընթացային սարքավորումներ, արգելվում է կիրառել միացությունների հերթական անջատման միջոցով մեկուսացման տեղի որոշման մեթոդը:

726. Թթվային կուտակիչով մարտկոցի էլեկտրոլիտի վերլուծությունը պետք է կատարվի ամեն տարի` ըստ նմուշների, որոնք վերցվում են հսկման տարրերից: Հսկման տարրերի քանակը պետք է հաստատվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից` կախված մարտկոցի վիճակից, բայց 10%-ից ոչ պակաս: Հսկման տարրերն ամեն տարի պետք է փոխվեն: Հսկիչ լիցքաթափման ժամանակ էլեկտրոլիտի նմուշները պետք է վերցվեն լիցքաթափման վերջում: Լրալիցքավորման համար պետք է օգտագործվի քլորի և երկաթի առկայությունն ստուգումներով բացառող թորած ջուր: Թույլատրվում է գոլորշու խտուցքի օգտագործում, եթե այն բավարարում է թորած ջրի համար տեխնիկական պահանջներին: Գոլորշիացումը նվազեցնելու համար «Ս» (Ս) և «ՍԿ» (ՍԿ) տեսակի կուտակիչ մարտկոցների արկղերը պետք է ծածկվեն ապակյա կամ մեկ այլ` էլեկտրոլիտի հետ փոխազդեցության մեջ չմտնող, մեկուսիչ նյութի թիթեղներով: Այդ նպատակով յուղի օգտագործումն արգելվում է:

727. Կուտակիչ մարտկոցի սենքում ջերմաստիճանը 10 oC-ից ցածր չպետք է լինի: Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում և այն դեպքերում, երբ մարտկոցի ունակությունն ընտրված և հաշվարկված է` հաշվի առնելով ջերմաստիճանի իջեցում, թույլատրվում է ջերմաստիճանի իջեցում մինչև 5 oC:

728. Կուտակիչ մարտկոցի սենքի դռան վրա պետք է լինեն մակագրություններ. «Կուտակիչների սենք», «Հրդեհավտանգ է», «Ծխելն արգելվում է» կամ կախված լինեն բաց կրակից օգտվելն ու ծխելն արգելող անվտանգության համապատասխան նշաններ` համաձայն կազմակերպության ստանդարտի:

729. Կուտակիչ մարտկոցի զննումը պետք է կատարվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցով և ծավալներով:

730. Կուտակիչ կայանքների սպասարկումն էլեկտրակայաններում և ենթակայաններում պետք է դրվի կուտակիչի մասնագետի կամ համատեղման կարգով հատուկ ուսուցում անցած էլեկտրամոնտյորի վրա: Յուրաքանչյուր կուտակիչ կայանքի համար պետք է լինի մատյան` զննումների տվյալների և կատարված աշխատանքի ծավալի գրառման համար:

731. Կուտակիչ կայանքն սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի`

1) մարտկոցի առանձին տարրերի լարման, էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի հսկման սարքերով.

2) հատուկ զգեստով և հատուկ գույքով` համաձայն շահագործող կազմակերպության հրահանգի:

732. Կուտակիչ կայանքի և մարտկոցի նորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության:

733. Այլ տեսակի փակ կատարման թթվային կուտակիչով, ինչպես նաև հիմնային կուտակիչով մարտկոցները պետք է օգտագործվեն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների պահանջներին համապատասխան, որոնք պետք է նշված լինեն նաև կուտակչային մարտկոցների շահագործման կազմակերպության հրահանգներում:

 

43. ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

734. Սույն գլխի պահանջները տարածվում են 6 կՎ և բարձր լարման, 50 Հց հաճախականության կոնդենսատորային կայանքների վրա, որոնք նախատեսված են ռեակտիվ էներգիայի արտադրության և լարման կարգավորման համար: Կոնդենսատորային կայանքի աշխատանքի ռեժիմի ղեկավարումը պետք է լինի ավտոմատ, եթե ձեռքով ղեկավարման դեպքում հնարավոր չէ ապահովել էլեկտրաէներգիայի պահանջվող որակը: Կոնդենսատորային կայանքը (կոնդենսատորային մարտկոցը կամ դրա հատվածամասը) պետք է միանա լարումն անվանականից ցածր լինելու և անջատվի` անվանականի 105-ից մինչև 110% բարձրանալու դեպքում:

735. Թույլատրվում է կոնդենսատորային կայանքի աշխատանքը 110% անվանական լարման և ըստ հոսանքի 130% գերբեռնումով` ի հաշիվ լարման բարձրացման և հոսանքի մեջ բարձր հարմոնիկ բաղադրիչների առկայության:

736. Եթե միակ կոնդենսատորի սեղմակների վրա լարումը գերազանցում է դրա անվանական լարման 110%-ը, ապա կոնդենսատորային կայանքի շահագործումն արգելվում է:

737. Կոնդենսատորների տեղակայման վայրում շրջակա օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի կոնդենսատորների արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի մեջ նշված վերին արժեքը: Այդ ջերմաստիճանը գերազանցելու դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ` ուժեղացնելու օդափոխության արդյունավետությունը: Եթե 1 ժամվա ընթացքում տեղի չի ունենում ջերմաստիճանի իջեցում, ապա կոնդենսատորային կայանքը պետք է անջատվի:

738. Կոնդենսատորային կայանքի միացում չի թույլատրվում, եթե կոնդենսատորների ջերմաստիճանն ավելի ցածր է`

1) մինուս 40 oC-ից` կլիմայական ՈՒ (ՈՒ) և Տ (Տ) տարբերակների դեպքում.

2) մինուս 60 oC-ից` կլիմայական ԽԼ (ԽԼ) տարբերակների դեպքում:

Կոնդենսատորային կայանքի միացումը, համաձայն դրանց արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի, թույլատրվում է միայն կոնդենսատորների (շրջակա օդի) ջերմաստիճանը մինչև հրահանգում նշված արժեքները բարձրացնելուց և այդ ջերմաստիճանը հրահանգում նշված ժամանակամիջոցում պահելուց հետո:

739. Կոնդենսատորային կայանքի աշխատանքն արգելվում է, եթե հոսանքները ֆազերում տարբերվում են ավելի քան 10%-ով:

740. Կոնդենսատորային կայանքի անջատման դեպքում դրա կրկնական միացումը թույլատրվում է ոչ շուտ, քան անջատումից 1 րոպե հետո:

741. Տեխնոլոգիական պաշտպանության միջոցների գործելու պատճառով անջատված կոնդենսատորային կայանքի միացումը թույլատրվում է անջատման պատճառը պարզելուց և վերացնելուց հետո:

742. Եռաքլորերկֆենիլով ներծծված կոնդենսատորներն իրանի վրա` տեխնիկական տվյալների աղյուսակի կողքին պետք է ունենան դեղին գույնի 40 մմ կողմով հավասարակողմ եռանկյան ձևով տարբերանշան: Այդ կոնդենսատորների սպասարկման ժամանակ պետք է ձեռնարկվեն եռաքլորերկֆենիլի շրջակա միջավայր ընկնելը կանխող միջոցներ: Եռաքլորերկֆենիլով ներծծված շարքից դուրս եկած կոնդենսատորները պետք է պահվեն հերմետիկ բեռնարկղի մեջ, որի կառուցվածքը բացառում է եռաքլորերկֆենիլի թափանցումը շրջակա միջավայր: Վնասված եռաքլորերկֆենիլով ներծծված կոնդենսատորների ոչնչացումը պետք է կատարվի կենտրոնացված ձևով` հատուկ սարքավորված տեղերում:

743. Կոնդենսատորային կայանքի զննումն առանց անջատման պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ:

744. Կոնդենսատորային կայանքների միջին նորոգումը պետք է կատարվի անհրաժեշտության դեպքում` կախված դրանց տեխնիկական վիճակից, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ: Կոնդենսատորային կայանքների ընթացիկ նորոգումը պետք է կատարվի կազմակերպության ստանդարտով սահմանված պարբերականությամբ և ծավալներով:

745. Կոնդենսատորային կայանքների փորձարկումները պետք է կազմակերպվեն էլեկտրասարքավորման շահագործման հրահանգներով սահմանված նորմերին համապատասխան:

 

44. ՕԴԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԸ

 

746. Օդային էլեկտրահաղորդման գծերի (ՕԳ) շահագործման դեպքում պետք է կատարվի դրանց հուսալի աշխատանքն ապահովող տեխնիկական սպասարկում և նորոգում:

747. Նոր կառուցվող, վերակառուցման, վերազինման, արդիականացման ենթակա ՕԳ նախագծման առաջադրանք տալիս էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է նախագծային կազմակերպություններին ներկայացնեն շահագործման փորձի տվյալներ` նախագծվող ՕԳ-ի գոտում փաստացի պայմանների մասին (տվյալներ սառցակալման և քամու, ՕԳ-ի ուղեգծի մթնոլորտի աղտոտվածության, ՕԳ-ի և դրանց տարրերի խափանման և այլ տվյալներ, որոնք բնութագրում են տեղական պայմանները), որոնք պետք է հաշվի առնվեն նախագծային փաստաթղթերում:

748. Կապալառու կազմակերպության կողմից ՕԳ-ի կառուցման, տեխնիկական վերազինման, վերակառուցման և արդիականացման դեպքում, եթե ՕԳ-ն պետք է շահագործման հանձնվի էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությանը, վերջինս պետք է կազմակերպի կատարվող աշխատանքների տեխնիկական վերահսկողություն և ստուգի ՕԳ-ի համապատասխանությունը հաստատված տեխնիկական փաստաթղթերին: Սպառողների կողմից շահագործման ենթակա ՕԳ-ի կառուցման աշխատանքների տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է դրա պատվիրատուն: Տեխնիկական վերահսկողությունն իրականացվում է պայմանագրով և իրավական ակտերով սահմանված կարգով:

749. ՕԳ-ի շահագործման ընդունումն էլեկտրական ցանցերը շահա գործող կազմակերպության կողմից պետք է կատարվի ըստ ՍՆԻՊ 3.01.04-87-ի և շինարարությունն ավարտված էլեկտրահաղորդման գծերի շահագործման ընդունելու գործող կանոններով:

750. Տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է տարվեն աշխատանքներ ՕԳ-ի և դրա տարրերի աշխատունակության պահպանման և սարքինության համար` կանխարգելիչ ստուգումների ու չափումների, ՕԳ-ի տարրերի ժամանակից շուտ մաշվելու դեմ: ՕԳ-ի հիմնական նորոգման ժամանակ պետք է կատարվեն համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են ամբողջությամբ ՕԳ-ի կամ դրա տարրերի սկզբնական շահագործման բնութագրերի պահպանմանը կամ վերականգնմանը` մասերի և տարրերի նորոգման կամ նորերով փոխարինման միջոցով, որոնք մեծացնում են դրանց հուսալիությունը և բարելավում գծի շահագործման բնութագրերը:

751. Տեխնիկական սպասարկումը և նորոգման աշխատանքները պետք է կազմակերպվեն համալիր կերպով, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելով ՕԳ անջատման տևողության առավելագույն կրճատմամբ: Դրանք կարող են կատարվել գծի անջատմամբ, մեկ ֆազի (ֆազի նորոգում) անջատմամբ կամ առանց լարումը հանելու:

752. ՕԳ-ի տեխնիկական սպասարկումը կամ նորոգումը պետք է կատարվի հատուկ մեքենաների, մեխանիզմների, փոխադրամիջոցների, ճոպանասարքի, հանդերձանքի, գործիքի և հարմարանքի օգտագործմամբ, որոնք ապահովում են աշխատանքի անվտանգությունը: ՕԳ-ի վրա աշխատանք կատարող խմբերը պետք է ապահովվեն արտադրական-նորոգման տեղամասերի և կարգավարական կետերի հետ կապի միջոցներով:

753. ՕԳ-ի շահագործման ժամանակ պետք է խստիվ պահպանվեն էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների պահպանության կանոնները և հսկվի դրանց կատարումը: Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հսկի այլ կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 313 որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը և ՀՀ կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 249 որոշմամբ հաստատված 1000 Վ և բարձր լարման էլեկտրական ցանցերի պահպանության կանոնները ու մայրուղային խողովակաշարերի պահպանության կանոններ պահանջների կատարումը ու ՕԳ-ի անցման վայրում գտնվող կազմակերպություններին և քաղաքացիներին տեղեկացնի նշված պահանջների դրույթների մասին:

754. Մետաղյա հենասյուների, երկաթբետոնե ու փայտե հենասյուների մետաղյա մասերի, ինչպես նաև ամպրոպապաշտպան պողպատե ճոպանների և հենասյուների ճոպանային տարրերի հակակոռոզիոն ծածկույթը` ըստ անհրաժեշտության, պետք է վերականգնվի կամ կատարվի նորից` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ:

755. ՕԳ-ի ինտենսիվ աղտոտման ենթարկվող տեղամասերում պետք է կիրառվի հատուկ կամ ուժեղացված մեկուսացում, իսկ անհրաժեշտության դեպքում` մեկուսացման մաքրում (լվացում), աղտոտված մեկուսիչների փոխարինում: Թռչունների կողմից մեկուսացման ինտենսիվ աղտոտման գոտիներում և դրանց մասսայական բնադրման վայրերում պետք է տեղադրվեն հատուկ սարքվածքներ, որոնք կբացառեն վրածածկումը, ինչպես նաև կխրտնեցնեն թռչուններին` չսպառնալով դրանց կյանքին:

756. ՕԳ-ի շահագործման ժամանակ գործող ՕԳ-ի և այլ ՕԳ-ի ու կապի գծերի հետ հատման թռիչքներում հատող ՕԳ-ի յուրաքանչյուր հաղորդալարի կամ ձգալարի վրա թույլատրվում է ոչ ավելի, 2 սեղմիչ: Հաղորդալարերի և ձգալարերի թիվը հատվող ՕԳ-ի վրա չի կանոնակարգվում:

757. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է սարքին վիճակում պահեն`

1) լուսապաշտպանական սարքերը, որոնք դրված են ՕԳ հենասյուների վրա` բարձրաբերձ խոչընդոտների դրոշմանշման և լուսապաշտպանական կանոններին համապատասխան.

2) հենասյուներին ամրացված մշտական նշանները` ՕԳ նախագծին և նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

758. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հետևի ՕԳ-ի հետ ավտոմոբիլային ճանապարհների հատման վայրում եզրաչափի սահմանափակման ճանապարհային նշանների, 330 կՎ և բարձրլարման օդային գծերի` ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման վայրում տեղադրվող և այդ գծերի պաշտպանական գոտում տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշանների առկայությունը:

759. ՕԳ շահագործման ընթացքում պետք է կազմակերպվեն դրանց պարբերական և արտահերթ զննումներ: Զննումները կարող են իրականացվել օդային գծի ամբողջ երկայնքով կամ դրա առանձին` առավել վտանգավոր հատվածներում: Պարբերական զննումների ժամանակացույցը պետք է հաստատվի էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից: Հիմնական նորոգման ենթակա բոլոր գծերը (տեղամասերը) ճարտարագետատեխնիկական անձնակազմի կողմից պետք է զննվեն ամբողջությամբ: 20 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող կամ ինտենսիվ աղտոտվածության գոտիով, ինչպես նաև բաց տեղանքով անցնող 35 կՎ և բարձր լարման ՕԳ-ի կամ դրա տեղամասերի վերին զննումները` սեղմիչներում և միջհաղորդալարային պահանջներում հաղորդալարերի և ձգալարերի ընտրովի ստուգումները, պետք է կատարվեն 6 տարին 1 անգամից ոչ ուշ, իսկ 35 կՎ և բարձր մնացած գծերում (տեղամասերում)` 12 տարին 1 անգամից ոչ ուշ: 0,38-ից մինչև 20 կՎ ՕԳ-ի վերին զննումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության:

760. ՕԳ-ի կամ դրանց տեղամասերի արտահերթ զննումները պետք է կատարվեն`

1) հաղորդալարերի և ձգալարերի սառցակալման.

2) հաղորդալարերի «պարի», գետերի սառցահոսի և վարարման, անտառային հրդեհների դեպքերում, ինչպես նաև տարերային աղետներից հետո.

3) ռելեական պաշտպանության կողմից ՕԳ-ի ավտոմատ անջատման դեպքում:

761. ՕԳ-ի վրա պետք է կատարվեն հետևյալ ստուգումներն ու չափումները`

1) ՕԳ-ի մայրուղու վիճակի ստուգում` զննումներ կատարելիս, հաղորդալարերից մինչև հաղորդալարերի տակ գտնվող ծառերն ու թփուտները հեռավորության չափումների կատարում, հաղորդալարերի աղեղների կախվածքների չափումներ` ըստ անհրաժեշտության, անտառուղու լայնության չափումներ` 3 տարին մեկից ոչ ուշ.

2) փայտե հենասյուների մանրամասերի քայքայման (փտման) ստուգում` ՕԳ-ի շահագործման հանձնելուց 3-6 տարի հետո, հետագայում` ոչ ուշ 3 տարին մեկ, ինչպես նաև հենասյան վրա բարձրանալուց կամ մանրամասերը փոխելուց առաջ.

3) զննումների ժամանակ մեկուսիչների և գծային ամրանների վիճակի ակնադիտական ստուգում, ինչպես նաև ճենապակյա ափսեաձև կախովի մեկուսիչների էլեկտրական ամրության ստուգում` կազմակերպության ստանդարտներով սահմանված պարբերականությամբ.

4) հենասյուների, հաղորդալարերի, ձգալարերի վիճակի ստուգում` զննումներ կատարելիս.

5) հաղորդալարերի մամլված, եռակցված, հեղուսային (մինչև 20 կՎ օդային գծերի վրա), հաղորդալարերի ձվաձև միացման միացումների ստուգումները կատարվում են տեսողական ձևով գծի զննման ժամանակ` ըստ անհրաժեշտության: 35 կՎ և բարձր լարման ՕԳ-ի հաղորդալարերի հեղուսային միացումների վիճակի ստուգում` էլեկտրական չափումների միջոցով, որի կատարման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտներով: Անբավարար վիճակում գտնվող հեղուսային միացումները ենթարկվում են բացման և ապա նորոգվում են կամ փոխարինվում.

6) կալանդների (բանդաժների) հեղուսային միացումների և խարսխային հեղույսների մանեկների ստուգում և ձգում` ոչ ուշ, քան 6 տարին մեկ.

7) հիմքերի և ձգալարերի U-աձև հեղույսների վիճակի ընտրովի ստուգում` գետինը բացելով, ոչ ուշ, քան 6 տարին մեկ.

8) երկաթբետոնե հենասյուների և կցուրդների վիճակի ստուգում` ոչ ուշ, քան 6 տարին մեկ.

9) մետաղե հենասյուների և լայնակների, ձգալարերի խարիսխների և մետաղե ոտնակների հակաքայքայիչ ծածկույթի վիճակի ստուգում` գետնի ընտրովի բացումով, ոչ ուշ, քան 6 տարին մեկ.

10) հենասյուների ձգալարերի ձգաուժի ստուգում` ոչ ուշ, քան 6 տարին մեկ.

11) հենասյուների հողակցման, ինչպես նաև զրոյական հաղորդալարի կրկնական հողակցման դիմադրության չափում` սույն տեխնիկական կանոնակարգի 47-րդ գլխի 826-րդ կետին համապատասխան.

12) ֆազ-զրո օղակի դիմադրության չափում` մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա` շահագործման ընդունելիս, իսկ հետագայում` նոր սպառողներ միացնելիս և այդ դիմադրության փոփոխություն առաջացնող աշխատանքներ կատարելիս.

13) հենասյուների, հաղորդալարերի, ձգալարերի վիճակի, հաղորդալարերից մինչև հողի մակերևույթ և տարբեր օբյեկտներ, մինչև հատվող կառուցվածքներ եղած հեռավորությունների ստուգում` ՕԳ-ի զննման ժամանակ:

762. Սույն ՏԿ-ի 759-րդ և 761-րդ կետերում սահմանված ժամկետները կարող են ավելացվել, եթե պահպանված են այդ գծերի հուսալիության սահմանված ցուցանիշները: Համակարգային նշանակության գծերի շահագործման պարբերականության փոփոխությունները պետք է համաձայնեցվեն համակարգի օպերատորի հետ:

763. ՕԳ-ի զննման, ստուգումների ու չափումների արդյունքում հայտնաբերված անսարքությունները պետք է նշվեն շահագործման փաստաթղթերում, որոնք բնույթից կախված պետք է վերացվեն ամենակարճ ժամկետում կամ ՕԳ-ի տեխնիկական սպասարկման, կամ հիմնական նորոգման ժամանակ:

764. ՕԳ-ի հենասյուների և այլ տարրերի կառուցվածքային, ինչպես նաև գետնի մեջ հենասյուների ամրացման եղանակների փոփոխությունները պետք է կատարվեն միայն տեխնիկական փաստաթղթերի առկայության դեպքում էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ:

765. Գյուղատնտեսական հանդակներով, այգեգործական, մարգագետնային և ամառանոցային տեղամասերով անցնող ՕԳ-երի պլանային նորոգումը, տեխնիկական վերազինումը, վերակառուցումը և արդիականացումը պետք է կատարվեն հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և այն ժամանակ, երբ այդ հանդակները զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով կամ, երբ հնարավոր է այդ մշակաբույսերի պահպանվածությունը: ՕԳ-ի աշխատանքի խանգարումները կանխելու և այդպիսի խանգարումների հետևանքները վերացնելու աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ` առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց ծանուցելով նրանց անցկացվող աշխատանքների մասին: Նշված աշխատանքները կատարելուց հետո էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հողահանդակները բերի այնպիսի վիճակի, որ պիտանի լինեն նպատակային օգտագործման համար, ինչպես նաև` հատուցի աշխատանքների կատարման ժամանակ հասցված վնասները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

766. Հաղորդալարերի համատեղ կախոցով ՕԳ-ն շահագործող կազմակերպությունները պետք է ծրագրային նորոգումները կատարեն փոխհամաձայնեցված ժամկետներում: Վթարային դեպքերում նորոգման աշխատանքները պետք է կատարվեն նախապես ծանուցելով մյուս կողմին (գծի կամ հաղորդալարերի սեփականատիրոջը):

767. 110 կՎ և բարձր լարման ՕԳ-ի վնասվածքի, ինչպես նաև 6-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի միջֆազային կարճ միակցման տեղը հեռավորության վրա որոշելու համար պետք է տեղադրվեն հատուկ սարքեր: Ճյուղավորում ունեցող 6-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի վրա պետք է տեղադրվեն վնասված տեղամասի ցուցանակներ: Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է հանդերձվեն շարժական սարքերով` 6-ից մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի վրա հողի հետ միակցման տեղը որոշելու համար:

768. ՕԳ-ի վրա վթարային վնասվածքները ժամանակին վերացնելու նպատակով էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում պետք է պահվի նյութերի և մասերի վթարային անհրաժեշտ պահուստ` համաձայն կազմակերպության ստանդարտներով սահմանված նորմերի:

 

45. ՈՒԺԱՅԻՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐ

 

769. ՈՒժային մալուխային գծերի շահագործման ընթացքում պետք է կատարվեն տեխնիկական սպասարկում և նորոգում` դրանց հուսալի աշխատանքն ապահովելու համար:

770. Շահագործման մեջ մտցնելիս յուրաքանչյուր ուժային մալուխային գծի համար պետք է սահմանվեն ամենամեծ թույլատրելի հոսանքային բեռնվածքները: Բեռնվածքները պետք է որոշվեն ըստ մայրուղու ամենավատ ջերմային պայմաններ ունեցող տեղամասի, որի երկարությունը պետք է լինի առնվազն 10 մ: Այդ բեռնվածքների մեծացումը թույլատրվում է ջերմային փորձարկումների հիման վրա, պայմանով, որ ջղերի տաքացումը չի գերազանցի տվյալ մալուխի համար ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 11-րդ գլխով նախատեսված թույլատրելին: Ընդ որում, մալուխների տաքացումը պետք է ստուգվի մայրուղու ամենավատ հովացման պայմաններով տեղամասերում:

771. Մալուխային շինություններում պետք է կազմակերպվի մալուխների աշխատանքի ջերմային ռեժիմի, օդի ջերմաստիճանի և օդափոխիչ սարքերի աշխատանքի համակարգված վերահսկում: Օդի ջերմաստիճանը մալուխային թունելների, անցուղիների և հորանների ներսում պետք է բարձր լինի արտաքին օդի ջերմաստիճանից` 10 oC-ից ոչ ավելի:

772. Հետվթարային ռեժիմի ժամանակամիջոցում թույլատրվում է հոսանքով գերբեռնում, որի մեծությունը սահմանվում է արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներով: Վերջինիս բացակայության դեպքում, շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի որոշմամբ, կարող են սահմանվել գերբեռնման հետևյալ արժեքները` մինչև 10 կՎ (ներառյալ) լարման ներծծված թղթե մեկուսացումով մալուխների համար` 30%-ից, պոլիէթիլենային և պոլիվինիլքլորիդային պլաստիկատե մեկուսացումով մալուխների համար` 15%-ից, ռետինե և վուլկանացված պոլիէթիլենի մալուխների համար` 18% ոչ ավելի երկարատև թույլատրելի բեռնվածքից օրվա մեջ 6 ժամ տևողությամբ 5 օրվա ընթացքում, բայց ոչ ավելի 100 ժամ` 1 տարվա ընթացքում, եթե մնացած ժամանակահատվածում բեռնվածքը չի գերազանցում երկարատև թույլատրելին: Ներծծված թղթե մեկուսացումով 20 և 35 կՎ լարման մալուխների գերբեռնվածք չի թույլատրվում: 110 կՎ և բարձր լարման մալուխային գծերի գերբեռնվածքը կանոնակարգվում է արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներով:

773. 110 կՎ և բարձր լարման յուղով լրալցված ուժային մալուխային գծի կամ դրա հատվածի համար, այդ գծի պրոֆիլից կախված, պետք է սահմանվեն յուղի ճնշման փոփոխության թույլատրելի սահմանները: Նրանից շեղումների դեպքում ուժային մալուխային գիծը պետք է անջատվի և միացվի միայն խախտումները հայտնաբերելուց և վերացնելուց հետո:

774. 110 կՎ և բարձր լարման յուղով լրալցված ուժային մալուխային գծերի յուղի նմուշները և պլաստմասսայե մեկուսացումով ուժային մալուխային գծերի կցորդիչների հեղուկի նմուշները պետք է վերցվեն նոր գիծն աշխատանքի մեջ մտցնելուց առաջ` միացումից 1 տարի հետո, այնուհետև` 3 տարի հետո և հետագայում` 6 տարին մեկ, եթե արտադրող կազմակերպության շահագործման հրահանգներով այլ ժամկետներ չեն սահմանված:

775. 1000 Վ-ից բարձր լարման ուժային մալուխային գծերը շահագործման հանձնելիս շինարարական նորմերով ու կանոններով և շահագործող կազմակերպության սահմանած կանոններով նախատեսված փաստաթղթերից բացի, պետք է ձևակերպվեն և էներգակազմակերպությանը հանձնվեն նաև`

1) ուժային մալուխային գծերի կատարողական գծագիրը` միացնող կցորդիչների տեղի ցուցումով, կատարված 1:200 և 1:500 մասշտաբներով` կախված ուժային մալուխային գծերի տվյալ տեղամասի հաղորդակցման ուղիների զարգացումից.

2) 110 կՎ և բարձր լարման մալուխային գծի ճշտված նախագիծը, որը գծի անցկացումից առաջ պետք է համաձայնեցվի շահագործող կազմակերպության հետ, իսկ մալուխի մակնիշի փոփոխության դեպքում նաև արտադրող կազմակերպության հետ.

3) ճանապարհների և այլ հաղորդակցման ուղիների հետ հատման վայրում ուժային մալուխային գծերի պրոֆիլի գծագիրը` 35 կՎ լարման մալուխային գծերի համար, ինչպես նաև հատուկ բարդության ուժային մալուխային գծերի գծագիրը` 6-10 կՎ լարման ուժային մալուխային գծերի համար.

4) թմբուկների վրա մալուխների վիճակի մասին ակտերը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նմուշների ստուգման (կազմատման) և զննման արձանագրությունները.

5) մալուխային մատյանը.

6) ուժային մալուխային գծերի բոլոր տարրերի գույքացուցակը.

7) շինարարական և ծածկված ստորգետնյա հաղորդակցման ուղիների հետ մալուխների հատումների և մոտեցումների ցուցումներով աշխատանքների ակտերը.

8) մալուխային կցորդիչների տեղակայման ակտերը.

9) խրամատները, բլոկները, խողովակները, անցուղիները մալուխների հավաքակցման համար պատրաստի լինելու և ընդունելու ակտերը.

10) նախագծին համապատասխան մալուխային գծերը էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանող սարքերի տեղակայման ակտերը, ինչպես նաև քայքայման փորձարկումների արդյունքները.

11) մալուխի անցկացումից հետո բարձրացված լարումներով մալուխային գծի մեկուսացումը փորձարկելու արձանագրությունը.

12) մեկուսացման դիմադրության չափման արդյունքները.

13) ծածկելուց առաջ խրամատներում և անցուղիներում անցկացված մալուխների զննման արդյունքները.

14) թմբուկների վրա մալուխների տաքացման արձանագրությունն անցկացումից առաջ` ցածր ջերմաստիճանների դեպքում.

15) հրդեհի մարման և ազդանշանման համակարգի ավտոմատ մնայուն կայանքների ընդունման և փորձարկման ակտերը:

776. Բացի սույն գլխի 775-րդ կետով թվարկած փաստաթղթերից, 110 կՎ և բարձր լարման ուժային մալուխային գիծը շահագործման ընդունելիս հավաքակցող կազմակերպության կողմից էներգաօբյեկտին լրացուցիչ պետք է հանձնվեն`

1) մալուխի և լրասնուցման սարքի բարձրության կատարողական նիշերը (ցածր ճնշման 110-ից մինչև 220 կՎ լարման գծերի համար).

2) ուժային մալուխային գծերի բոլոր տարրերում յուղի փորձարկման արդյունքները.

3) ներծծման փորձարկումների արդյունքները.

4) բարձր ճնշման գծերի վրա լրասնուցման ագրեգատների նմուշահանման և փորձարկման արդյունքները.

5) ճնշումն ազդանշանող համակարգի ստուգման արդյունքները.

6) ուժային մալուխային գծերի անցկացման ժամանակ ձգաուժերի մեծությունների մասին ակտերը.

7) ուժային մալուխային գծերի անցկացումից հետո բարձրացրած լարումով պաշտպանիչ ծածկույթների փորձարկման ակտերը.

8) մալուխների, կցորդիչների և լրասնուցման սարքերի գործարանային փորձարկումների արձանագրությունները.

9) կցորդիչների ավտոմատ տաքացման սարքվածքների փորձարկման արդյունքները.

10) յուրաքանչյուր ֆազի հոսանքատար ջղերի և թաղանթների (էկրանների) հոսանքների չափման արդյունքները.

11) մալուխի ջղերի աշխատանքային ունակության չափման արդյունքները.

12) մեկուսացման ակտիվ դիմադրության չափման արդյունքները.

13) հորերի և ծայրային կցորդիչների հողակցման դիմադրության չափման արդյունքները.

14) մինչև 1000 Վ լարման ուժային մալուխային գծերը շահագործման հանձնելիս պետք է ձևակերպվեն և պատվիրատուին հանձնվեն մալուխային մատյանը, ուժային մալուխային գծերի ճշտված նախագիծը, փորձարկումների և չափումների ակտերը և արձանագրությունները:

777. Այլ ենթակայության կազմակերպությունների կողմից կառուցվող և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությանը շահագործման հանձնվող բոլոր լարումների մալուխների անցկացումը և տեղակայումը պետք է կատարվի շահագործող կազմակերպության տեխնիկական վերահսկմամբ:

778. Յուրաքանչյուր մալուխային գիծ պետք է ունենա անձնագիր գծի հիմնական տվյալների ցուցումով, ինչպես նաև արխիվային թղթապանակ` սույն գլխի 775-րդ և 776-րդ կետերի նշված փաստաթղթերով: Բաց անցկացված մալուխները, ինչպես նաև բոլոր մալուխային կցորդիչները պետք է ունենան պիտակներ հետևյալ նշումներով`

1) մալուխների պիտակների վրա, գծի վերջում և սկզբում պետք է նշվեն մալուխների մակնիշները, լարումները, հատվածքները, գծերի համարները կամ անվանումները.

2) միացնող կցորդիչների պիտակների վրա` կցորդիչի համարը, տեղակայման ամսաթիվը:

Պիտակները պետք է դիմակայեն շրջակա միջավայրի ազդեցություններին: Բաց փռված մալուխների դեպքում պիտակները պետք է դասավորվեն գծի երկարությամբ, յուրաքանչյուր 50 մ-ը մեկ, ինչպես նաև մայրուղու շրջադարձերում և հրակայուն միջնապատով ու ծածկույթներով անցնող տեղերում (երկու կողմից):

779. Մալուխային կառուցվածքներում անցկացվող մալուխների մետաղական չցինկապատված զրահը և ոչ մետաղապատ ծածկույթով մետաղական կառուցվածքները, որոնց վրայով անցնում են մալուխները, ինչպես նաև սովորական պողպատից մալուխային տուփախողովակները պարբերաբար պետք է պատվեն չայրվող, հակակոռոզիոն լաքերով և ներկերով:

780. Մշտական հերթապահ անձնակազմ ունեցող էլեկտրակայանների և ենթակայաններից հեռացող ուժային մալուխային գծերի բեռնվածքների հսկողությունն իրականացվում է մնայուն սարքերով, որոնց ցուցմունքները գրանցվում են օրական ամփոփագրերում: Մշտական հերթապահ անձնակազմ չունեցող ենթակայաններում բեռնվածքների հսկողությունն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ` ամառային կամ աշնանաձմեռային առավելագույն բեռնվածքների ժամանակ, մալուխային գծի առավելագույն բեռնվածքների ժամերին: Բացի առավելագույն բեռնվածքների ժամանակի չափումներից, պետք է չափումներ կատարվեն սխեմայի փոփոխման, նոր հոսանքաընդունիչների միացման և մալուխային գծերի ռեժիմների փոփոխման բոլոր դեպքերում: Այդ չափումների տվյալների հիման վրա անհրաժեշտության դեպքում պետք է ճշտվեն մալուխային ցանցի ռեժիմը և սխեման: Սույն կետի պահանջները տարածվում են նաև էլեկտրակայանների և ենթակայանների ԲՍ-ի հաղորդաձողերից հեռացող սպառողների մալուխային գծերի վրա:

781. ՈՒժային մալուխային գծերի զննումը պետք է կատարվի կազմակերպության ստանդարտներով սահմանված պարբերականությամբ` որը սահմանվում է` ելնելով մալուխների անցկացման տարածքում իրականացվող հողային աշխատանքների կատարման ինտենսիվությունից, ծածկույթի տեսակից, մալուխների վնասման հավանականությունից և այլ ցուցանիշներից: Էլեկտրասարքավորումների զննման ժամանակ պետք է կատարվի նաև մալուխային կցորդիչների զննում: Արտահերթ զննումներ կատարվում են վարարումներից և հեղեղներից հետո, ինչպես նաև մալուխային գիծը ռելեական պաշտպանությունից անջատվելու դեպքում: Մալուխային գծի զննումների ժամանակ հայտնաբերված խախտումների մասին պետք է գրառումներ կատարվեն թերությունների և անսարքությունների մատյանում: Խախտումները պետք է վերացվեն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

782. Թունելները, հորանները, մալուխային հակերը և անցուղիները մշտական օպերատիվ սպասարկմամբ էլեկտրակայաններում և ենթակայաններում պետք է զննվեն առնվազն ամիսը 1 անգամ, իսկ առանց մշտական օպերատիվ սպասարկման էլեկտրակայաններում և ենթակայաններում` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

783. Մալուխային կառուցվածքներում տեղադրված հրդեհային ազդանշանման և ավտոմատ հրդեհաշեջ սարքվածքների տեխնիկական հսկումը և շահագործումը պետք է կատարվի սահմանված կարգով:

784. Մալուխային սենքերում որևէ ժամանակավոր և օժանդակ շինությունների (արհեստանոց, գործիքանոց, պահեստ և այլն) տեղակայելը, ինչպես նաև դրանցում նյութեր և սարքավորում պահելն արգելվում է:

785. Էլեկտրիֆիկացված ռելսային փոխադրամիջոց կամ ագրեսիվ բնահողեր ունեցող տեղանքներում ուժային մալուխային գծերը շահագործման կարող է ընդունվել միայն դրա հակակոռոզիոն պաշտպանությունն իրականացնելուց հետո: Այդ տեղանքներում մալուխային գծերի վրա պետք է կատարվեն թափառող հոսանքների չափումներ, կազմվեն և կանոնավոր կերպով ճշտվեն մալուխային ցանցի (կամ դրա առանձին տեղամասերի) պոտենցիալների դիագրամները և հողային կոռոզիոն գոտիների քարտեզները: Այն բնակավայրերում, որտեղ կազմակերպված է բոլոր ստորգետնյա հաղորդակցման ուղիների համատեղ հակակոռոզիոն պաշտպանություն, պոտենցիալների դիագրամների կազմում չի պահանջվում: ՈՒժային մալուխային գծերի պոտենցիալները պետք է չափվեն թափառող հոսանքների գոտիներում, ուժային մալուխային գծերի կատոդային պաշտպանություն ունեցող խողովակաշարերին և կապի մալուխներին մոտենալու տեղերում ու ուժային մալուխային գծերի այն տեղամասերում, որոնք սարքավորված են քայքայումից պաշտպանվելու կայանքներով: Ճկափողային պաշտպանիչ ծածկույթով ուժային մալուխային գծերի վրա հակաքայքայիչ ծածկույթի վիճակը պետք է վերահսկվի ուժային մալուխային գծերի շահագործման հրահանգի և էլեկտրասարքավորման փորձարկման նորմերին համապատասխան:

786. ՈՒժային մալուխային գծերը պետք է վերահսկեն մետրոպոլիտենի և էլեկտրիֆիկացված երկաթուղու վարչությունների և ծառայությունների կողմից հողում թափառող հոսանքների արժեքների փոքրացման միջոցառումների կատարումը: ՈՒժային մալուխային գծերի վրա էլեկտրաքայքայումի, հողային կամ քիմիական քայքայման պատճառով մետաղական թաղանթների քայքայման վտանգ նկատելու դեպքում պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ:

787. ՈՒժային մալուխային գծերի մայրուղիների փորումները կամ դրանց մոտակայքում հողային աշխատանքները պետք է կատարվեն շահագործող կազմակերպության գրավոր թույլտվությամբ: Նախքան փորել սկսելը պետք է իրականացվի մայրուղու հսկիչ բացում` շահագործող կազմակերպության անձնակազմի հսկողության տակ:

788. ՈՒժային մալուխային գծերի վրա փորումների կատարումը հատուկ հողափոր մեքենաներով, ինչպես նաև ուժային մալուխային գծերի վրա հանքահատ մուրճերի, լինգերի, քլունգների օգտագործմամբ գետնի փխրեցումը կատարվում է մինչև ուժային մալուխային գծերի պաշտպանիչ ծածկույթի կամ ազդանշանային ժապավենի խորությունը կամ այնպիսի խորությամբ, որի դեպքում մինչև ուժային մալուխային գիծը մնում է 25 սմ-ից ոչ պակաս հողի շերտ: Հողի մնացած շերտը պետք է հեռացվի բահով: Մալուխի փորման, փռման կամ նորոգման հետ չկապված աշխատանքներ կատարելու դեպքում արգելվում է`

1) հողափոր տեխնիկայի կիրառումը մալուխային ուղեգծի 1 մ-ից պակաս հեռավորության վրա.

2) հարվածային և թրթռասուզիչ մեխանիզմների կիրառումը մալուխային ուղեգծի 5 մ-ից պակաս հեռավորության վրա.

3) պայթեցման աշխատանքներ կատարելու համար պետք է տրվեն լրացուցիչ տեխնիկական պայմաններ:

789. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պարբերաբար պետք է իրազեկեն կազմակերպություններին և բնակելի զանգվածի բնակչությանը, որտեղով անցնում են ուժային մալուխային գծերի մայրուղիները` այդ մայրուղիների մոտակայքում հողային աշխատանքներ կատարելու կարգի մասին:

790. ՈՒժային մալուխային գծերը պարբերաբար պետք է ենթարկվեն հաստատուն հոսանքի բարձրացված լարումով կանխարգելիչ փորձարկումների` էլեկտրասարքավորման փորձարկման նորմերին համապատասխան: ՈՒժային մալուխային գծերի վրա արտահերթ փորձարկումների անհրաժեշտությունը նորոգման աշխատանքից կամ մայրուղիների բացման հետ կապված փորվածքներից հետո որոշվում է էլեկտրացանցերը շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից:

791. 20-ից մինչև 35 կՎ լարման թղթե մեկուսացումով մալուխների ուղղաձիգ տեղամասերում մեկուսացումը չորանալու հետևանքով հնարավոր էլեկտրական ծակումները կանխելու համար անհրաժեշտ է կազմակերպության տեխնիկական ղեկավարի սահմանած ժամանակացույցով պարբերաբար հսկել ուղղաձիգ տեղամասերի մեկուսացման չորացման աստիճանը: Հսկման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է փոխարինվեն կամ տեղակայվեն սևեռող կցորդիչներ: Չհոսող տոգորազանգվածով և պլաստմասսե մեկուսացումով կամ գազով լցված մալուխներով 35 կՎ լարման ուժային մալուխային գծերի վրա ուղղագիծ տեղամասերում մեկուսացման լրացուցիչ դիտարկում և դրանց պարբերական փոխարինում չի պահանջվում:

792. Ռետինե ծածկույթով (ճկափողով) չզրահապատված մալուխների անցկացման վերահսկման և շահագործման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձվի ճկափողի վիճակի վրա: Միջանցուկ խզվածք, քերվածք և ճաք ունեցող ճկափողով մալուխները պետք է նորոգվեն կամ փոխարինվեն:

793. Վնասված մալուխների նմուշները և վնասված մալուխային կցորդիչները պետք է ենթարկվեն լաբորատոր հետազոտության` վնասման պատճառները պարզելու և դրանց կանխարգելման միջոցառումները մշակելու համար:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում