Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 հուլիսի 2008 թվականի N 29

 

29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով պետական կառավարման մարմիններում բարեփոխումների կատարման անհրաժեշտությունից`

1. Ընդունել ի գիտություն` հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և այլ պետական մարմինների ղեկավարներին` եթե տվյալ մարմիններում 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ առկա աշխատողների թվաքանակը կրճատելու հետևանքով տնտեսված գումարները կկազմեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տաս տոկոսից ոչ պակաս, ապա տնտեսված գումարները կթողնվեն համապատասխան մարմնի ղեկավարի տրամադրության տակ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման և հաջորդ տարիների պետական բյուջեների նախագծերի կազմման ժամանակ սույն որոշման 1-ին կետին համապատասխան աշխատողների թվաքանակի կրճատման հետևանքով առաջացած տնտեսումները նույն համամասնություններով թողնել համապատասխան մարմնի ղեկավարի տրամադրության տակ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2008
N 29
Արձանագրային որոշում