Սեղմել Esc փակելու համար:
Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ Գ. Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0507.210708

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2008 թվականի N 507-Ա

 

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2008 թվականի հուլիսի 22-25-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանին 2008 թվականի օգոստոսի 9-12-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Համաշխարհային փոստային միության 24-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Գ. Սարգսյանի, Վ. Առաքելյանի և Գ. Գրիգորյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Սարգսյանի, Վ. Առաքելյանի և Գ. Գրիգորյանի` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման և համաժողովի արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.07.2008
N 507-Ա
Որոշում