Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0798.300708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2008 թվականի N 798-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2008 թվականի ինն ամսում հատկացնել 270.000.0 հազ. դրամ, որից`

1) 70.000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճոպանուղու տարածքի բարեկարգման համար` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).

2) 200.000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի նոր դահուկային սահուղու կառուցման համար` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել այդ աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2008
N 798-Ա
Որոշում