Սեղմել Esc փակելու համար:
«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՇԻՐԱԿ» Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՇԻՐԱԿ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՏԱ ...

 

 

040.0826.040808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2008 թվականի N 826-Ն

 

i

«ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՇԻՐԱԿ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՏԱՎՈՒՇ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ՎԱՅՔ», «ԱՐԱԳԱԾՈՏՆ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ», «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԱՐՎԵՍՏԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆՍ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց», «Հուշարձանների վերականգնման «Վայք», «Արագածոտն», «Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» և «Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել և ստեղծել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(1-ին կետը փոփ. 29.10.09 թիվ 1243-Ն որոշում)

2. «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 4-ամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված փակ բաժնետիրական ընկերությունների միջև միաձուլման պայմանագրի կնքումը և կազմել ու հաստատել փոխանցման ակտը.

2) հաստատել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և կանոնադրական կապիտալի չափը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության և գույքային իրավունքների և սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների գործունեության դադարման պետական գրանցումները` ընկերության միջոցների հաշվին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հուշարձանների վերականգնման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նյութատեխնիկական բազայի հիման վրա հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 29.10.09 թիվ 1243-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2008
N 826-Ն
Որոշում