Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0573.290708

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հուլիսի 2008 թվականի N 573-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա հակասությունների լուծման համար համապատասխան օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2008 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա հակասությունների լուծման համար համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թ. հուլիսի 29-ի

N 573-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Լ. Ռուխկյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

                        (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Գ. Ղազարյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        ագրովերամշակման և սննդամթերքի անվտանգության

                        վարչության պետ

 

    Գ. Ավագյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        իրավաբանական վարչության օրենսդրական բարեփոխումների

                        բաժնի պետ

 

    Ա. Վարժապետյան    - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական

                        պետական տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի

                        պետ

 

    Ս. Քրմոյան        - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական

 

    Մ. Բաբայան        - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության

                        սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.07.2008
N 573-Ա
Որոշում