Սեղմել Esc փակելու համար:
«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՀ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐ ...

 

 

603.0003.020708

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        07            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60308203

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունիսի 2008 թվականի թիվ 03-Ն

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏՀ ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Տրանսպորտային հավելագնի վերաբերյալ» Ձև թիվ 1-ՏՀ միանվագ հետազոտության հարցաթերթը և դրա լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. հունիսի 19-ի

թիվ 03-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՎԵԼԱԳՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Հրահանգը սահմանում է «Տրանսպորտային հավելագնի վերաբերյալ» (ձև թիվ 1-ՏՀ) միանվագ հետազոտության հարցաթերթի լրացման կարգը:

Հետազոտության հարցաթերթը լրացնում են բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային կազմակերպությունները, հիմնարկները (այսուհետ` կազմակերպություն)` հարցազրուցավարի օգնությամբ:

Հարցաթերթում լրացվում են կազմակերպության 2007 թվականի վերաբերյալ տարեկան տվյալները:

Հարցաթերթում տվյալները լրացվում են ինչպես տոննայով, այնպես էլ հազար դրամներով` առանց տասնորդական նիշի:

Հարցաթերթը լրացվում է կազմակերպության սկզբնական (հաշվառման գրքերի, հաշիվ-ապրանքագրերի, պահանջագրերի, պահեստային հաշվառման քարտերի, նյութական գույքագրման և այլն) և հաշվապահական (շրջանառու գրանցամատյանների, ապրանքների շարժի մասին հաշվետվությունների, հաշվապահական մատյանների և այլն) հաշվառման տվյալներով:

Հարցաթերթը լրացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե վիճակագրությունը կարգավորող օրենքներով և իրավական ակտերով դրանց կիրառման այլ առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Հարցաթերթում պարունակվող տվյալները (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

 

2. Լրացման կարգ

 

Հարցաթերթի 1-3-րդ սյունակներում լրացվում է կազմակերպության կողմից փոխադրված արտադրանքի (ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ արտասահմանյան արտադրության) ծավալը տոննայով:

4-րդ սյունակում լրացվում է կազմակերպության 2007 թվականի բեռնաշրջանառության ծավալը ըստ բեռների տեսակների:

5-րդ սյունակում արտացոլվում են արտադրանքի (ապրանքի) փոխադրման համար կազմակերպության կողմից ստացված վճարները:

6-րդ սյունակում անհրաժեշտ է լրացնել յուրաքանչյուր ապրանքատեսակի փոխադրման դիմաց փոխադրավճարի տեսակարար կշիռը ապրանքի արժեքի մեջ: Ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում խնդրվում է տալ գնահատականներ:

Հարցաթերթում պարունակվող տվյալներն ըստ արտադրատեսակների բաշխելու համար օգտագործվել է «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) դասակարգչի եռանիշ մակարդակը (հրապարակված է ՀՀ Գերատեսչական նորմատիվ ակտերի, 2005թ. մարտի 11-ի թիվ 5.1 տեղեկագրում, I-VI հատորներ):

 

------------------------

ԻՐՏԵԿ - հարցաթերթի ձևը չի բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.06.2008
N 03-Ն
Որոշում