Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ...

ՈՒժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.09.2015  -ից մինչեւ   14.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 12.04.18 թիվ 405-Ն որոշում)

i

040.0748.210708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հուլիսի 2008 թվականի N 748-Ն

 

i

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) նախազորակոչային (16-18 տարեկան) ու զորակոչային (18-27 տարեկան, ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալները` համաձայն N 2 հավելվածի.

3) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.

4) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

5) ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող առողջության անձնագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

7) տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային հաստատություններում իրականացվող` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար բժշկական քննությունների ծավալները` համաձայն N 7 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.12 թիվ 1071-Ն, 10.09.15 թիվ 1019-Ն որոշումներ)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշումը:

i

2.1. Իրականացնել 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում (ընդ որում, 15 տարեկան անձանց առողջության գնահատումն իրականացվում է այն դեպքում, եթե 14 տարեկանում այն չի իրականացվել), նախազորակոչային տարիքի անձանց համար սույն որոշմամբ սահմանված կարգով և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալներով` հիմնավորված ցուցումների դեպքում ընդգրկելով նաև այլ հետազոտություններ:

(2.1-րդ կետը լրաց. 20.05.11 թիվ 661-Ն որոշում)

2.2. Իրականացնել սույն որոշման 2.1-ին կետում նշված հետազոտության շրջանակներում հայտնաբերված հիվանդ` 14-15 տարեկան արական սեռի անձանց, ըստ անհրաժեշտության, ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժումը:

(2.2-րդ կետը լրաց. 20.05.11 թիվ 661-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (16-18 ՏԱՐԵԿԱՆ) ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (18-27 ՏԱՐԵԿԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԵՎ 27 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 27 ՏԱՐԵԿԱՆԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ` ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՆ ԱՎԱՐՏԱԾ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային (16-18 տարեկան), զորակոչային (18-27 տարեկան), ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիք ունեցող` ասպիրանտուրան ավարտած, զինվորական ծառայություն չանցած արական սեռի բոլոր քաղաքացիները:

2. Նախազորակոչային տարիքի անձինք` ըստ տարածաշրջանային զինվորական կոմիսարիատներից ներկայացված` կցագրման ենթակա անձանց անվանացանկի բժշկական հաշվառման են վերցվում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների (բուժմիավորումների ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանումների)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն տվյալ տարիքի անձանց բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:

3. Նախազորակոչիկների ու զորակոչիկների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետը (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ, մանկաբույժ) իր կողմից հաշվառման վերցված քաղաքացիների պարբերական բժշկական հետազոտությունն իրականացնում է համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան կատարվող բժշկական հետազոտությունների ծավալների (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 2 հավելված):

1) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից իրականացվում են պարտադիր հետազոտություններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 7 հավելված):

2) Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային հետազոտության ավարտից հետո` տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում կազմակերպվում է տեղեկատվության անհապաղ փոխանցում տարածաշրջանային զինկոմիսարիատ` նրանց հետագա հաշվառման և վերահսկողության կազմակերպման նպատակով` Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ստեղծված տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետներում: Հետագա հիվանդանոցային, դիսպանսեր կամ ամբուլատոր և վերականգնողական (առողջարանային) բուժումը կազմակերպվում է ըստ զինապարտների բնակության վայրերի` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի N 52 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրին համապատասխան:

4. Նախազորակոչիկների ու զորակոչիկների ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հիվանդանոցային բժշկական հետազոտության արդյունքում լրացվում է առողջության անձնագիր` առողջական վիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ նշումներով և համալիր գնահատականով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման N 5 հավելված):

5. Նախազորակոչիկների ու զորակոչիկների կցագրման ընթացքում բժշկական հետազոտության ավարտից հետո տարածաշրջանային զինվորական կոմիսարիատների կողմից տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն է ներկայացվում մանրամասն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված հիվանդությունների և ախտաբանական վիճակների կոնսերվատիվ կամ վիրաբուժական բուժման կարիք ունեցողների մասին: Վերջիններիս նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն, և կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան անվճար բուժում` պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցային պայմաններում:

6. Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է ըստ բնակության վայրի` որևէ հիվանդանոցում, իսկ նեղ մասնագիտացված բուժօգնություն պահանջող հիվանդությունների դեպքում` Երևան քաղաքի համապատասխան բժշկական հաստատություններում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտրությամբ:

i

7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային բուժման կամ հետազոտման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կնիքով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգիրը:

(7-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

8. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային ու աշնանային զորակոչի, ինչպես նաև զորակոչից դուրս ընկած ժամանակահատվածում: Բուժման ավարտից հետո նրանց նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն` զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի քաղաքացիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:

9. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բուժման արդյունքների մասին տարածաշրջանային զինվորական կոմիսարիատները տեղեկացնում են համապատասխան տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը` տրամադրելով հիվանդ զորակոչիկների ցուցակները և նրանց բժշկական քարտերից քաղվածքները:

10. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները նախքան զորակոչն սկսվելը, համաձայն տարածքային զինվորական կոմիսարիատի հետ ճշտված զորակոչի ենթակա քաղաքացիների ցուցակների, հիվանդ զորակոչիկների բժշկական քարտերից քաղվածքները ներկայացնում են զինվորական կոմիսարիատ` հետագա բժշկական հետազոտություններն իրականացնելու նպատակով:

i

11. Զորակոչի ընթացքում զինապարտների ախտորոշումը ճշտելու նպատակով կրկնակի ստուգիչ բժշկական հետազոտություններն իրականացվում են համաձայն կենտրոնական բժշկական հանձնաժողովի միջնորդության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով հաստատված ձևի ուղեգրերով:

(11-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

12. Զորակոչիկների բժշկական հետազոտության (փորձաքննության) ավարտից հետո տարածքային զինվորական կոմիսարիատը համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն է ներկայացնում պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով տարկետում ստացած ու հետագա բժշկական հսկողության կարիք ունեցող զորակոչիկների ցուցակները:

13. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման իրավական նորմերի պահանջների ապահովման պատասխանատվությունը դրվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի նախագահի (զինվորական կոմիսար), բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի, հիվանդանոցային բուժհետազոտում և փորձաքննություն իրականացնող բժշկական կազմակերպությունների հանձնաժողովների նախագահների ու տնօրենների և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենների վրա:

(վերնագիրը փոփ. 23.08.12 թիվ 1071-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|    Տարիքը     |        Մասնագետները       |     Իրականացվող բժշկական    |

|               |                           |       միջոցառումները և      |

|               |                           |       հետազոտությունները    |

|_______________|___________________________|_____________________________|

|Նախազորակոչային|թերապևտ  (ընտանեկան բժիշկ),|պատվաստումներ (համաձայն      |

|տարիք (16-18   |վիրաբույժ, քիթ-կոկորդ -    |Հայաստանի Հանրապետության     |

|տարեկան,       |ականջաբան, նյարդաբան,      |առողջապահության նախարարության|

|կցագրում)      |ակնաբույժ, սրտաբան,        |կողմից հաստատված             |

|               |հոգեբույժ, մաշկավեներաբան  |պատվաստումների ազգային       |

|               |(տարածաշրջանային           |օրացույցի), մարդաչափություն, |

|               |զինկոմիսարիատների հետ      |արտաքին շնչառական ֆունկցիայի |

|               |համատեղ)                   |որոշում (սպիրոմետրիա),       |

|               |                           |ուժաչափություն               |

|               |                           |(դինամոմետրիա),              |

|               |                           |ֆլյուորոգրաֆիա, արյան խմբի և |

|               |                           |ռեզուս պատկանելության որոշում|

|               |                           |(եթե կատարված չէ), մեզի և    |

|               |                           |արյան ընդհանուր քննություն,  |

|               |                           |էլեկտրասրտագրում, որովայնի   |

|               |                           |օրգանների սոնոգրաֆիա         |

|_______________|___________________________|_____________________________|

|Զորակոչային    |թերապևտ,  ընտանեկան բժիշկ, |պատվաստումներ (եթե կատարված  |

|տարիք (18-27   |վիրաբույժ, քիթ-կոկորդ -    |չեն), մարդաչափություն,       |

|տարեկան,       |ականջաբան, ակնաբույժ,      |արտաքին շնչառական ֆունկցիայի |

|ներառյալ պարտա-|նյարդաբան, սրտաբան,        |որոշում (սպիրոմետրիա),       |

|դիր զինվորա-   |հոգեբույժ, մաշկավեներաբան  |ուժաչափություն               |

|կան ծառայութ-  |(տարածաշրջանային           |(դինամոմետրիա),              |

|յունից առողջա- |զինկոմիսարիատների հետ      |միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա, |

|կան վիճակի     |համատեղ)                   |արյան խմբի և  ռեզուս         |

|պատճառով վաղա- |                           |պատկանելության որոշում (եթե  |

|ժամկետ զորա-   |                           |կատարված չէ), մեզի և  արյան  |

|ցրված և        |                           |ընդհանուր քննություն,        |

|27 տարին       |                           |էլեկտրասրտագրում, որովայնի   |

|չլրացած և  27  |                           |օրգանների սոնոգրաֆիա         |

|տարեկանից հետո`|                           |                             |

|օրենքով        |                           |                             |

|սահմանված      |                           |                             |

|դեպքերում)     |                           |                             |

._________________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 23.08.12 թիվ 1071-Ն, 16.01.14 թիվ 21-Ն 10.09.15 թիվ 1019-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Սոմատիկ քրոնիկ հիվանդությունների կանխարգելիչ պլանային բուժում (ռեմիսիայի շրջանում)` նեֆրոլոգիական, թոքաբանական, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, մաշկային եզակի օջախային

2. Փոքր (ոչ բարդ) վիրաբուժական միջամտություններ պահանջող հիվանդություններ

3. Ստոմատոլոգիական` թերապևտիկ և վիրաբուժական հիվանդություններ

4. Սուր` թերապևտիկ ուղղվածություն ունեցող հիվանդություններ, որոնք չեն պահանջում շուրջօրյա հսկողություն և բուժման երկրորդային մասնագիտացված մակարդակ

5. Նևրոլոգիական հիվանդությունների վերականգնողական բուժում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Վիրաբուժական հիվանդություններ

2. Սեռավարակներ և մաշկային հիվանդություններ

3. Հոգեկան հիվանդություններ

4. ՈՒռուցքաբանական հիվանդություններ

5. Տուբերկուլոզ

6. Ինֆեկցիոն հիվանդություններ

7. Նեղ մասնագիտացված բուժօգնություն և շուրջօրյա հսկողություն պահանջող

հիվանդություններ

8. Արյունաբանական հիվանդություններ

9. Քրոնիկ հիվանդությունների սրացում

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

Ձև

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ

 

1. Քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը ___________________________

2. Ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը _______________________________

3. Բնակության վայրը___________________________________________________

4. Կատարված պատվաստումները (համաձայն հաստատված պատվաստումների ազգային օրացույցի) ______________________________________________________

 

.________________________________________________________________.

|Բժշկի մասնագիտությունը   |14   |15    |16   |17    |18   |      |

|                         |տարե-|տարե- |տարե-|տարե- |տարե-|      |

|                         |կան  |կան   |կան  |կան   |կան  |      |

|_________________________|_____|______|_____|______|_____|______|

|1.                       |     |      |     |      |     |      |

|2.                       |     |      |     |      |     |      |

|3.                       |     |      |     |      |     |      |

|4.                       |     |      |     |      |     |      |

|                         |     |      |     |      |     |      |

|                         |     |      |     |      |     |      |

|_________________________|_____|______|_____|______|_____|______|

|Բժշկական եզրակացություն  |     |      |     |      |     |      |

.________________________________________________________________.

 

5. Կատարված բժշկական քննությունների արդյունքները _____________________

__________________________________________________________________________

6. Հետագա հսկողության (հետազոտության, բուժման) վերաբերյալ հանձնարարականներ _________________________________________________________

__________________________________________________________________________

 

Կազմակերպության ղեկավար ___________________ _______________________

                             (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

_____ ______________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 20.05.11 թիվ 661-Ն որոշում)

 

Հավելված N 6

i

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒՂԵԳԻՐ N 00000 ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԿԱՄ ԲՈՒԺՄԱՆ

(6-րդ հավելվածն ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1019-Ն որոշում)

 

Հավելված N 7

i

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 10-ի

N 748-Ն որոշման

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|     Տարիքը      |Մասնագետի հսկողությունը|       Հետազոտություններ       |

|_________________|_______________________|_______________________________|

|Նախազորակոչային  |տվյալ տարիքի պատանիների|1) խորխի եռակի բակտերիոսկոպիա  |

|տարիք            |բուժսպասարկման համար   |(խորխի առկայության դեպքում)    |

|(16-18 տարեկան,  |առանձնացված առաջնային  |                               |

|կցագրում)        |օղակի մասնագետ         |2) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտության 2 TE |

|                 |                       |                               |

|N 1 գծապատկեր    |                       |3) R-հետազոտություն            |

|N 2 գծապատկեր    |                       |(անհրաժեշտության դեպքում)      |

|_________________|_______________________|_______________________________|

|Զորակոչային տարիք|տվյալ տարիքի պատանիների|1) խորխի եռակի բակտերիոսկոպիա  |

|(18-27 տարեկան,  |բուժսպասարկման համար   |(խորխի առկայության դեպքում)    |

|ներառյալ պարտադիր|առանձնացված առաջնային  |2) R-հետազոտություն            |

|զինվորական ծառա- |օղակի մասնագետ         |(ֆլյուորոգրաֆիա` իրականացվում  |

|յությունից       |                       |է հանրապետական հավաքակայանում) |

|առողջական վիճակի |                       |3) ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն 2 TE|

|պատճառով վաղաժամ-|                       |4) ՄԻԱՎ-ի և  ՁԻԱՀ-ի            |

|կետ զորացրված և  |                       |հետազոտություններ (ենթակա են   |

|27 տարին չլրացած |                       |18-27 տարեկան տարիքը լրացած`   |

|                 |                       |ռիսկի խմբին պատկանող անձինք)   |

|և  27 տարեկանից  |                       |                               |

|հետո` օրենքով    |                       |                               |

|սահմանված        |                       |                               |

|դեպքերում)       |                       |                               |

|                 |                       |                               |

|N 3 գծապատկեր    |                       |                               |

._________________________________________________________________________.

(7-րդ հավելվածը փոփ. 23.08.12 թիվ 1071-Ն որոշում)

 

Գծապատկեր N 1

 

.________________.

|Նախազորակոչային |

|     տարիք`     |

|  16 տարեկան    |

.________________.

\|/

.__________________________________.

|1. Խորխի եռակի հետազոտություն     |

|   (առկայության դեպքում)          |

|2. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն        |

|3. Ռենտգենաբանական                |

|   հետազոտություն (ֆլյուորոգրաֆիա)|

.__________________________________.

.__________________.               ._______.

\|/                                        \|/

._________________________.     ._________________________.

|1. Բացասական             |     |1. Բացասական             |

|2. Նորմերգիկ ռեակցիա     |     |2. Հիպերերգիկ ռեակցիա`   |

|3. Շեղում չի հայտնաբերվել|     |   17 մմ-ից ավելի        |

._________________________.     |3. Շեղում չի հայտնաբերվել|

|                      ._________________________.

\|/                                   |

.______________.                             \|/

|Տուբերկուլոզը |                .________________________.

|ժխտվում է     |                |Հետազոտում մասնագիտացված|

.______________.                |հակատուբերկուլոզային    |

|հաստատությունում        |

.________________________.

._______________________.        |

\|/                              \|/

._________________________.     .__________________________.

|Թոքային և  արտաթոքային   |     |Հաստատվում է տուբերկուլոզ |

|տուբերկուլոզ չի          |     .__________________________.

|հայտնաբերվել:            |                 |

|ՄԱՆՏՈՒ-ի հետազոտությունը`|                \|/

|հիպերերգիկ ռեակցիա       |     ._____________________.

|17 մմ-ից ավելի           |     |Բուժում մասնագիտացված|

._________________________.     |հակատուբերկուլոզային |

|                    |հաստատությունում     |

\|/                   ._____________________.

.__________________.

|Քիմիականխարգելում`|

|6 ամիս            |

.__________________.

 

Գծապատկեր N 2

 

.________________.

|Նախազորակոչային |

|     տարիք`     |

|  17 տարեկան    |

.________________.

\|/

.______________________________.

| Խորխի եռակի հետազոտություն   |

|   (առկայության դեպքում)      |

.______________________________.

.______________.               ._____.

\|/                                  \|/

.____________.                    ._____________.

|  Դրական    |                    |  Բացասական  |

.____________.                    ._____________.

|                                  |

\|/                                \|/

._____________________.              .__________________.

|Բուժում մասնագիտացված|              |Ռենտգենաբանական   |

|հակատուբերկուլոզային |              |հետազոտություն    |

|հաստատությունում     |              |(ֆլյուորոգրաֆիա)  |

._____________________.              .__________________.

.____________________________.         |

\|/                                    \|/

.__________________.            ._____________________________.

|Թոքաբորբի         |            |Օջախային փոփոխություններ     |

|ռենտգենաբանական և |            |Ինֆիլտրացիա                  |

|կլինիկական նշաններ|            |Սերմնացում (դիսեմինացիա)     |

.__________________.            |Խոռոչային գոյացություն       |

\|/                     |Մեծացած ավշային հանգույցներ  |

.____________________.          |պլևրիտ                       |

|Բուժում լայն սպեկտրի|          ._____________________________.

|հակաբիոտիկներով     |                        |

.____________________.                       \|/

\|/                     .______________________.

.__________________.            |Բուժում մասնագիտացված |

|   Հսկողական      |            |հակատուբերկուլոզային  |

|ռենտգենաբանական   |            |հաստատությունում      |

|հետազոտություն    |            .______________________.

.__________________.

\|/             \|/

.________.     .________.

|Արդյունք|     |Արդյունք|

|   կա   |     |  չկա   |

.________.     .________.

\|/              \|/

._____________.  ._____________________.

|Տուբերկուլոզը|  |Բուժում մասնագիտացված|

|ժխտվում է    |  |հակատուբերկուլոզային |

._____________.  |հաստատությունում     |

._____________________.

 

Գծապատկեր N 3

 

.__________________.

|Զորակոչային տարիք`|

|18-27 տարեկան և   |

|27 տարեկանից հետո`|

|օրենքով սահմանված |

|դեպքերում         |

.__________________.

|

\|/

._____________________________.

|1. Խորխի եռակի հետազոտություն|

|   (առկայության դեպքում)     |

|2. Ռենտգենաբանական           |

|   հետազոտություն            |

|   (ֆլյուորոգրաֆիա)          |

|3. ՄԱՆՏՈՒ-ի հետազոտություն   |

._____________________________.

|     |              |  |

.___________.     |              |  ._______________.

\|/               \|/            \|/                \|/

._______________. ._______________. ._________________. ._______________.

|1. Բացասական   | |1. Բացասական   | |1. Դրական կամ    | |1. Բացասական   |

|2. Շեղում չի   | |2. Թոքաբորբի   | |   բացասական     | |2. Շեղում չի   |

|   հայտնաբերվել| |ռենտգենաբանական| |2. Տուբերկուլոզին| |   հայտնաբերվել|

|3. Նորմերգիկ   | |և  կլինիկական  | |բնորոշ           | |3. Հիպերերգիկ  |

|   ռեակցիա     | |նշաններ        | |ռենտգենաբանական  | |   ռեակցիա`    |

._______________. ._______________. |փոփոխություն     | |17 մմ-ից ավելի |

|                   |         ._________________. ._______________.

\|/                 \|/                   \|/                     |

._____________.  .____________________. .___________________________.  |

|Տուբերկուլոզը|  |Բուժում լայն սպեկտրի| |Տուբերկուլոզը հաստատվում է`|  |

|ժխտվում է    |  |հակաբիոտիկներով     | |բուժում մասնագիտացված      |  |

._____________.  .____________________. |հակատուբերկուլոզային       |  |

\|/             \|/                 |հաստատությունում           |  |

.________.     .________.             .___________________________.  |

|Արդյունք|     |Արդյունք|                                 .__________.

|   կա   |     |  չկա   |                                \|/

.________.     .________.                     .______________________.

\|/              \|/                       |Հետազոտում            |

._____________.  ._____________________.        |մասնագիտացված         |

|Տուբերկուլոզը|  |Բուժում մասնագիտացված|        |հակատուբերկուլոզային  |

|ժխտվում է    |  |հակատուբերկուլոզային |        |հաստատությունում      |

._____________.  |հաստատությունում     |        .______________________.

._____________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.07.2008
N 748-Ն
Որոշում