Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ ...

 

 

040.0811.040808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2008 թվականի N 811-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Վարդաշենի 6-րդ փողոցի և Սողոմոն Տարոնցու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միջնորդությանը:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 31-ի

N 811-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Ազգանունը,|Բնակտարածութ-|Հաշվառման|Հատկացման|ՀՀ քաղա-|Վերադաս        |

|ը/կ|անունը    |յան հասցեն,  |կանգնելու|տարեթիվը |քացիութ-|կառավարման     |

|   |          |սենյակների   |տարեթիվը |         |յուն    |մարմնի համաձայ-|

|   |          |թիվը         |         |         |ստանալու|նությունը      |

|   |          |             |         |         |տարեթիվը|               |

|___|__________|_____________|_________|_________|________|_______________|

|1. |Ազարյան   |քաղ. Երևան,  |1990 թ.  |1990 թ.  |2007 թ. |ՀՀ տարածքային  |

|   |Մարիտա    |Շիրակի 2ա,   |         |         |        |կառավարման     |

|   |          |N 7          |         |         |        |նախարարություն |

|   |          |հանրակացարան,|         |         |        |29.12.2007 թ.  |

|   |          |207 սենյակ   |         |         |        |N 12-1150      |

|   |          |(1 սենյակ)   |         |         |        |գրություն      |

|___|__________|_____________|_________|_________|________|_______________|

|2. |Բալույան  |քաղ. Երևան,  |1990 թ.  |2000 թ.  |2001 թ. |ՀՀ տարածքային  |

|   |Գրիշա     |Վարդաշենի,   |         |         |        |կառավարման     |

|   |          |6-րդ փող.,   |         |         |        |նախարարություն |

|   |          |N 68         |         |         |        |12.02.2008 թ.  |

|   |          |հանրակացարան,|         |         |        |N 12-127       |

|   |          |58 սենյակ    |         |         |        |գրություն      |

|   |          |(2 սենյակ)   |         |         |        |               |

|___|__________|_____________|_________|_________|________|_______________|

|3. |Ադամյանց  |քաղ. Երևան,  |1998 թ.  |1990 թ.  |2004 թ. |ՀՀ տարածքային  |

|   |Նոննա     |Սողոմոն      |         |         |        |կառավարման     |

|   |          |Տարոնցու 5,  |         |         |        |նախարարություն |

|   |          |N 10         |         |         |        |26.02.2008 թ.  |

|   |          |հանրակացարան,|         |         |        |N 12-128       |

|   |          |224 սենյակ   |         |         |        |գրություն      |

|   |          |(1 սենյակ)   |         |         |        |               |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2008
N 811-Ա
Որոշում