Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱ ...

 

 

040.0813.040808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2008 թվականի N 813-Ա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման և Եվրասիական զարգացման բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ` բանկ) ստեղծման մասին 2006 թվականի հունվարի 12-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետ` համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության միանալու փուլում աշխատանքները համակարգելու, բանկի հետ համագործակցության, ինչպես նաև համատեղ միջնաժամկետ ծրագրերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումար հատկացնելու վերաբերյալ:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ հայտագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 31-ի

N 813-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ի. Իսայան         - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի

                        տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Վ. Արամյան        - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

 

    Բ. Գյուլումյան    - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

 

    Ն. Մկրտչյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                        միջազգային տնտեսական համագործակցության վարչության

                        պետ

 

    Հ. Ծպնեցյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման

                        ծրագրավորման վարչության պետ

 

    Գ. Մայիլյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին

                        տնտեսական համագործակցության և ներդրումային

                        քաղաքականության վարչության պետ

 

    Մ. Աբրահամյան     - ՀՀ կենտրոնական բանկի բանկային մեթոդաբանության

                        բաժնի պետ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2008
N 813-Ա
Որոշում