Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈ ...

 

 

040.0828.040808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2008 թվականի N 828-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա, Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի N 11 շենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու N 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 31-ի

N 828-Ա որոշման

 

ՑԱՆԿ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|Անունը,    |Բնակտարածության    |Հաշվառման|Հատկաց-|ՀՀ       |Վերադաս      |

|ազգանունը  |հասցեն, սենյակների |կանգնելու|ման    |քաղաքա-  |կառավարման   |

|           |թիվը               |տարեթիվը |տարե-  |ցիություն|մարմնի համա- |

|           |                   |         |թիվը   |ստանալու |ձայնությունը |

|           |                   |         |       |տարեթիվը |             |

|___________|___________________|_________|_______|_________|_____________|

|Մուրադյան  |քաղ. Երևան,  Շիրակի|1990 թ.  |1991 թ.|2003 թ.  |ՀՀ տարածքային|

|Լյուդմիլա  |2ա, N 7            |         |       |         |կառավարման   |

|           |հանրակացարան,      |         |       |         |նախարարու-   |

|           |628 սենյակ         |         |       |         |թյուն        |

|           |                   |         |       |         |10.03.2008 թ.|

|           |                   |         |       |         |N 12-154     |

|           |                   |         |       |         |գրություն    |

|___________|___________________|_________|_______|_________|_____________|

|Լալաբեկովա |քաղ. Երևան,        |1990 թ.  |2001 թ.|1998 թ.  |ՀՀ տարածքային|

|Ստելլա     |Գրիբոյեդովի 1-ին   |         |       |         |կառավարման   |

|           |նրբ., N 11 շենքի   |         |       |         |նախարարու-   |

|           |հանրակացարան       |         |       |         |թյուն        |

|           |405 սենյակ         |         |       |         |28.02.2008 թ.|

|           |                   |         |       |         |N 12-549     |

|           |                   |         |       |         |գրություն    |

|___________|___________________|_________|_______|_________|_____________|

|Մեսրոպովա  |քաղ. Երևան,        |1989 թ.  |2002 թ.|2005 թ.  |ՀՀ տարածքային|

|Տատյանա    |Գրիբոյեդովի 1-ին   |         |       |         |կառավարման   |

|           |նրբ., N 11 շենքի   |         |       |         |նախարարու-   |

|           |հանրակացարան       |         |       |         |թյուն        |

|           |404 սենյակ         |         |       |         |01.04.2008 թ.|

|           |                   |         |       |         |N 12-877     |

|           |                   |         |       |         |գրություն    |

|___________|___________________|_________|_______|_________|_____________|

|Սարուխանովա|քաղ, Երևան,        |1990 թ.  |2000 թ.|2000 թ.  |ՀՀ կառավարու-|

|Աննա       |Թբիլիսյան խճ., N 5 |         |       |         |թյանն առընթեր|

|           |հանրակացարան, 220  |         |       |         |պետական      |

|           |և  222 սենյակներ   |         |       |         |գույքի       |

|           |                   |         |       |         |կառավարման   |

|           |                   |         |       |         |վարչություն  |

|           |                   |         |       |         |26.03.2008 թ.|

|           |                   |         |       |         |գրություն    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2008
N 828-Ա
Որոշում