Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0132.060808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2008 թվականի օգոստոսի 7-ից 16-ը ներառյալ աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ       Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

    Արթուր              Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

    Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ     Հայաստանի Հանրապետության սպորտի և  երիտասարդության

                        հարցերի նախարար

 

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ    Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի

                        արարողակարգի բաժնի պետ

 

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ    Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                        ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Վարդան ԱՍՈՅԱՆ       «Պետական արարողակարգի ծառայություն»

                        գործակալության պետի տեղակալ (հուլիսի 27-ից

                        օգոստոսի 16-ը)

 

    Գրիգորի             Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

    ՀԱՅՐԱՊԵՏՈՎ          ծառայության պետի տեղակալ, 1-ին բաժնի պետ

 

    Հարություն          Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

    ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ         ծառայության աշխատակից (հուլիսի 27-ից օգոստոսի 16-ը)

 

    Կարեն ՄԿՐՏՉՅԱՆ      Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                        ծառայության աշխատակից

 

    Արտակ ՍԻՄՈՆՅԱՆ      Հայաստանի Հանրապետության պետական պահպանության

                        ծառայության աշխատակից

 

    Մարտին ՇԱՀԲԱԶՅԱՆ    Հայաստանի Հանրապետության նախագահի լուսանկարիչ:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև 2008 թվականի հունվարի 7-ին կնքված պայմանագրով նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2008 թվականի օգոստոսի 7-ին կազմակերպել Երևան-Ալմաթի-Պեկին, օգոստոսի 16-ին` Պեկին-Ալմաթի-Երևան հատուկ չվերթերը:

 

6 օգոստոսի 2008 թվականի

ՆԿ-132-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.08.2008
N ՆԿ-132-Ա
Կարգադրություն