Սեղմել Esc փակելու համար:
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ...

 

 

041.0590.050808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 օգոստոսի 2008 թվականի N 590-Ա

 

i

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև 1995 թվականի հունվարի 13-ին ստորագրված` Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի և ելնելով Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև դասակարգված տեղեկատվության փոխանակումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությունից`

1. Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրով նախատեսված անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջոցով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումների իրականացումն ապահովելու համար պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հ. Թաշչյանին:

3. Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն, ինչպես նաև Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի, Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ստացվող և ուղարկվող դասակարգված տեղեկատվությունը պահելու և պահպանելու նպատակով գլխավոր ռեգիստրի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ենթառեգիստրների իրավասությունները վերապահել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 4-ի «1995 թվականի հունվարի 13-ին ստորագրված Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին» N 134 որոշումը:

(որոշումը փոփ. 28.08.09 թիվ 720-Ա, 13.11.09 թիվ 953-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.08.2008
N 590-Ա
Որոշում