Սեղմել Esc փակելու համար:
ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆ ...

 

 

041.0596.070808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 օգոստոսի 2008 թվականի N 596-Ա

 

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու 20-ամյակի կապակցությամբ 2009 թվականին հոբելյանական միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Աֆղանստանից խորհրդային զորքերը դուրս բերելու 20-ամյակի կապակցությամբ իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի օգոստոսի 7-ի

N 596-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ 20-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Օհանյան        - ՀՀ պաշտպանության նախարար

                        (հանձնաժողովի նախագահ)

 

    Հ. Քուշկյան       - ՀՀ առողջապահության նախարար

 

Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար

 

    Դ. Սարգսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ա. Մխիթարյան      - «Հայաստանի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի

                        վետերանների միություն» հասարակական կազմակերպության

                        նախագահ (համաձայնությամբ)

 

    Վ. Ավետիսյան      - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ

                        տարվող աշխատանքների վարչության պետ (հանձնաժողովի

                        քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.08.2008
N 596-Ա
Որոշում