Սեղմել Esc փակելու համար:
«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻՆ ...

 

 

040.0784.280708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2008 թվականի N 784-Ն

 

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻՆ ԵՎ ԾԽԱՕԴԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻՆ` ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

15. «Բ1» ԵՎ «Բ11» ԵՆԹԱՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՈՒՂՂԱՁԻԳ ԾԽԱՏԱՐՆԵՐԸ

 

91. Ծխագազերի ջերմաստիճանի կամ ճնշման հսկման ինքնաշխատ սարքեր ունեցող «Բ» տիպի գազի սարքերի ուղղաձիգ ծխատարները պետք է բավարարեն նաև սույն ՏԿ-ի 14-րդ գլխի ընդհանուր պահանջները: Եթե ծխատարը նախատեսված է «թաց» ռեժիմով շահագործման համար (ինչը նշանակում է, որ ծխատարի ելքում ծխագազերի ջերմաստիճանը կարող է լինել ցողի կետից ցածր), ապա ծխագազերի խտուցքի հեռացման սարքվածքի առկայությունը պարտադիր է, և այն պետք է տեղակայվի ծխատարի ստորին մասում` սպասարկման համար հարմար տեղում: Խտուցքի հեռացման սարքվածքը և ծխատարի մաքրման անցքը կարող են համատեղված լինել մեկ սարքվածքի մեջ: «Թաց» ռեժիմով աշխատող (նախագծով նախատեսված է ծխատարի աշխատանքը «թաց ռեժիմով», ինչը նշանակում է, որ ծխատարի մեջ գտնվող ջրային գոլորշիները կարող են կոնդենսանալ ծխատարի ներսում) ծխատարի շենքի ներսում գտնվող մասը պետք է աշխատի պարտադիր «չոր» ռեժիմում, նույնիսկ ամենաանբարենպաստ կլիմայական պայմանների դեպքերում: Մինչև սույն ՏԿ-ն ուժի մեջ մտնելը` կառուցված ծխատարները, որոնք կառուցված են քիմիական տեսակետից թթուների և հիմքերի նկատմամբ ոչ բավարար կայունության նյութերով (սև մետաղ, ցինկապատ թիթեղ և այլն), շահագործման ընթացքում պետք է իրականացվի ծխատարի վիճակի պարբերական վերահսկողություն, որով կապահովվի ծխատարի վտանգավոր քայքայված մասերի պրոֆիլակտիկ զննումն ու փոխարինումը:

92. ԲԲՇ-երում տարբեր սեփականատերերի պատկանող գազի սարքերի համար մեկ ծխատարի օգտագործումն արգելվում է, եթե ծխատարը նախագծված և կառուցված չէ համատեղ օգտագործման համար: Թույլատրվում է մեկ բնակարանի սահմաններում մեկ սեփականատիրոջ պատկանող և միայն վերջինիս կողմից օգտագործվող երկու գազի սարքերի միացումը մեկ անհատական ծխատարի` հետևյալ պայմանների համատեղ բավարարման դեպքում`

1) երկու գազի սարքերն էլ «Բ11» ենթատիպի են (բնական քաշանքով, ծխագազերի ջերմաստիճանի հսկման սարքվածքով), գազի սարքերից մեկը նախատեսված է կարճատև ռեժիմով աշխատանքի համար.

2) ծխատարը հաշվարկված է երկու գազի սարքերի միաժամանակյա աշխատանքի համար` միջին հզորության ռեժիմում.

3) ծխատարի ելքը չի գտնվում մերձակա պատնեշի (շենք, շինություն, բլուր և այլն) քամու դիմհարի գոտում.

4) գազի սարքերի ելքերը միացված են ընդհանուր ծխատարին, ոչ պակաս 30 սմ հեռավորությամբ:

93. Եթե գազի սարքի տեղակայման վերաբերյալ արտադրող կազմակերպության հրահանգով չի սահմանված ծխատարի տեղակայման վերաբերյալ պահանջներ, ապա պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) ծխատարի հորիզոնական մասի երկարությունը չպետք է գերազանցի ուղղաձիգ հատվածի 0.25 մասին.

2) ծխատարի ուղղաձիգ մասի երկարությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս, և լրացուցիչ 0.5 մ` ծխատարի յուրաքանչյուր 90 աստիճան թեքման համար:

94. «Բ» տիպի գազի սարքի (ուղղահոս ջրատաքացուցիչների) միացումը ծխահեռացման ուղիներին կատարվում է մետաղյա խողովակներով: Խողովակի ուղղահայաց հատվածի երկարությունը ծխահեռացման խողովակաոստի ստորին մասից մինչև հորիզոնական հատվածի առանցքը պետք է կազմի առնվազն 0,5 մ: Մինչև 2,7 մ բարձրությամբ սենքերի համար քաշանքի կայունարարով սարքերի համար թույլատրվում է ուղղահայաց հատվածի երկարության նվազեցում մինչև 0,25 մ, իսկ առանց քաշանքի կայունարարի` 0,15 մ: Գազի սարքի միացումը ծխահեռացման անցուղու ուղղաձիգ հատվածին պետք է կատարվի այնպես, որ ծխահեռացման անցուղուն գազի սարքի միացման խողովակի ներանցման տեղից ցածր պահպանվի առնվազն 25 սմ խորությամբ «գրպան»` մաքրման համար:

 

16. «Ց» ՏԻՊԻ ԵՎ «Բ13», «Բ22», «Բ23» ԵՆԹԱՏԻՊԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԾԽԱՏԱՐՆԵՐԸ (ԾԽԱՕԴԱՏԱՐՆԵՐԸ)

 

95. Սույն ՏԿ-ի սույն գլխով սահմանվում են «Բ13», «Բ22», «Բ23» ենթատիպերի և «Ց» տիպի մինչև 50 կՎտ հզորության գազի սարքերի համաառանցքային հորիզոնական ծխաօդատարների կամ ծխատարների (այսուհետ` ծխաօդատարներ) ելքը ԲԲՇ-ի արտաքին պատի (ճակատի) վրա դուրս հանվող ծխաօդատարների տեղակայման պայմանները` ելնելով սարքի անվտանգության ապահովման, ինչպես նաև մարդկանց գտնվելու վայրերում արտաքին մթնոլորտային օդի մեջ այրման վնասակար արգասիքների կոնցենտրացիայի` ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիանների (կոնցենտրացիաների - ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիանները չգերազանցելու պայմանից: Այրման արգասիքների հեռացման այս եղանակը կիրառվում է, եթե այլ եղանակներ տեխնիկապես իրագործելի չեն: Հորիզոնական ծխաօդատարները կարող են միացվել նաև կոլեկտիվ ծխատարներին (միացման սխեմաները նշված են նկար 10-ում և նկար 11-ում): Ծխաօդատարների միացման այս սխեմաների դեպքում կոլեկտիվ ծխատարների հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով դրանք պետք է պատրաստվեն չժանգոտվող պողպատից: «Ց11» ենթատիպի մինչև 7 կՎտ հզորության ջեռուցիչների, ինչպես նաև մինչև 28 կՎտ հզորության կարճատև գործողության հոսքային ջրատաքացուցիչների կիրառման դեպքում շենքի ճակատի վրա ծխաօդատարների ելքի տեղակայման տեղի համար արտանետումների տեսակետից սահմանափակումներ չեն սահմանվում: Գազի սարքի հզորությունը 50 կՎտ-ն գերազանցելու դեպքերում գազի սարքի տեղակայման պայմանները պետք է որոշվեն նախագծով:

96. Սույն գլխի պահանջները տարածվում են միայն բնակարանները տարբեր սեփականատերերի պատկանող ԲԲՇ-երի վրա: Եթե շենքն առանձնացված է` շենքի լուսանցիկ հեռավորությունը այլ բնակելի կառույցներից կազմում է ոչ պակաս շենքի կամ կառույցի բարձրությունից (որը ավելի մեծ է), պատկանում է մեկ սեփականատիրոջ և այնտեղ բնակվում է միայն սեփականատերը, ապա նա իրավունք ունի իր ընտրությամբ որոշելու ծխաօդատարների ելքի տեղակայման տեղը:

97. Ծխաօդատարները և նրանց միացման հանգույցները հանդիսանում են գազի սարքի բաղկացուցիչ մասը և պետք է լրակազմված լինեն գազի սարքն արտադրող կազմակերպության կողմից: Արգելվում է ոչ լրակազմ հանգույցների կիրառումը ծխաօդատար համակարգի հավաքակցման համար:

98. Սույն գլխի պահանջների համաձայն կառուցվող ծխաօդատարները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ դրանք շահագործվեն բացառապես «չոր» ռեժիմում: Շահագործման ընթացքում դրանց արտաքին և ներքին մակերևույթների վրա խտուցք չպետք է առաջանա:

99. Գազի սարքի ծխաօդատարի արտանցումը միշտ պետք է լինի շենքի արտաքին պատի մակերևույթից դուրս: Ծայրապանակի երկարացում (օրինակ, ծխաօդատարի անբավարար երկարության դեպքում) պետք է իրականացված լինի միայն գազի սարքերն արտադրող կազմակերպության համաձայնությամբ` գազի սարքի հզորության նվազեցման պայմանով:

100. Օդի ներծծում և արտածում չի թույլատրվում իրականացնել`

1) անցուղիներում և նրբանցքներում.

2) նեղ (մեծամասամբ ոչ անցումային) փողոցներում, որտեղ օդափոխության պայմանները դժվարացած են, կամ էլ շենքերի վերին մասերում, որտեղ օդափոխությունը և այրման արգասիքների ցրումը կարող են դժվարացնել զանազան խոչընդոտները, պատշգամբները, ելուստները, ջրհորդանները և այլն.

3) շենքերի բակային ճակատների անկյունների մոտ, որտեղ չկան այրման արգասիքների ցրման կամ օդի ներծծման համար բավարար պայմաններ.

4) օդափոխության հորաններում և լուսավորության որմնաբացվածքներում.

5) լոջիաներում, պատշգամբներում, սրահներում.

6) պայթյունավտանգ շինություններում կամ այն տեղերի մոտակայքում, որտեղ հավաքվում, արտադրվում կամ էլ կարող են հայտնվել դյուրավառ և պայթյունավտանգ նյութեր.

7) գետնի մակերևույթից նվազագույնը 0.3 մ հեռավորության վրա կամ էլ հորիզոնական քիվից նվազագույնը 0.3 մ բարձրության վրա (այն չափվում է արտանցման ստորին ծայրից): Եթե օդի մատուցման կամ այրման արգասիքների հեռացման համար օդամուղ ունեցող խողովակի ելքը գտնվում է հանրությանը մատչելի տարածքում, ապա այն պետք է լինի ոչ պակաս 2 մ բարձրության վրա.

8) իրար դեմ գտնվող շենքերի ճակատների վրա (թաղամասի ներսում, նեղ փողոցներում), եթե շենքերի հեռավորությունը փոքր է շենքերի միջին բարձրությունից: Եթե տվյալ հեռավորությունը փոքր է երկու շենքերի միջին բարձրությունից, ապա արտանցումը հնարավոր է տեղադրել միայն երրորդ հարկից սկսած` հաշված գետնի մակերևույթից:

101. Սույն գլխի 100-րդ կետում նշված չափերը հնարավոր է նվազեցնել կամ ավելացնել` կախված գազի սարքերի անվանական ջերմային արտադրողականությունից:

102. Գազի սարքերի յուրաքանչյուր տեղադրում նախագծային փաստաթղթերի մեջ պետք է լրացվի ծխաօդատարի ելքերի պաշտպանման գոտիների նշանակմամբ: Նշված սխեմայով պետք է հնարավոր լինի տեսնել դրանց դիրքը մյուս ելքերի, պատուհանների, դռների, որմնաբացվածքների և այլնի նկատմամբ:

103. Գազի սարքերի ծխատարների ելքերի (արտանցումների) տեղակայման հատուկ դեպքերն են`

1) շենքի այրվող նյութերով կառուցված մասերից հեռավորությունները`

ա. այրման արգասիքները հեռացնող սարքվածքների հեռավորությունը շենքի այրվող նյութերով կառուցված մասերից պետք է լինի ոչ պակաս 10 սմ, որը պետք է ապահովվի պահանգների միջոցով: Միջանկյալ տարածքը պետք է լցվի չայրվող և չձևախախտվող, ցածր ջերմահաղորդականության շինարարական նյութերով,

բ. նախորդում տրված հեռավորությունը պարտադիր չէ, եթե սարքի անվանական հզորության դեպքում շենքի այրվող նյութերով կառուցված մասերի ջերմաստիճանը չի գերազանցի 85 oC.

2) հեռավորությունը ելքից մինչև շենքի այրվող նյութերով կառուցված ցցուն մասերը`

ա. հեռավորությունը դեպի վերև` 1.5 մ: Եթե դրանք այրվելուց պաշտպանված են օդային տարածքով և չայրվող շինարարական նյութերով, ապա հեռավորությունը կարելի է նվազեցնել մինչև 0.5 մ,

բ. հորիզոնական հեռավորությունը և դեպի ներքև հեռավորությունը` 0.5 մ,

գ. շենքի դիմացի մասերից` 1.0 մ.

3) պաշտպանության կողմնակի վնասվածքներից: Եթե ելքը տեղակայված է հանրությանը մատչելի տարածքում 2.0 մ և պակաս բարձրության վրա, որտեղ հնարավոր է դրան վնասվածք պատճառվել, ապա այն պետք է ունենա ամուր, հարվածի նկատմամբ կայուն պաշտպանիչ մաս.

4) հեղուկ կամ գազային վառելիքալցակայաններին մոտ գտնվող ելքեր`

ա. ելքի հորիզոնական հեռավորությունը վառելիքի զետեղարաններից և լցավորման սյուներից պետք է լինի ոչ պակաս 5.0 մ,

բ. եթե ելքը գտնվում է 3.0 մ և ավելի բարձրության վրա, ապա նշված հեռավորությունը կարելի է նվազեցնել հրդեհային անվտանգության հսկողության մարմինների համաձայնությամբ:

104. Օդի հարկադրական մատուցմամբ այրիչներով կամ այրման արգասիքների հարկադրական արտանցումով «Բ» և «Ց» տիպի մինչև 25 կՎտ հզորության գազի սարքերի ելքերի տարբերակները և նրանց նկատմամբ հիմնական պահանջներն են`

1) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա միակ ելքի դեպքում, որի տեղակայման չափերը ցույց են տրված N 1 նկարում, որտեղ արտանցման ուղղաձիգ առանցքից` a=0.5 մ լայնությամբ, b=1.0 մ շառավղով, c=5.0 մ բարձրությամբ: Եթե ելքի հորիզոնական առանցքը գտնվում է պատուհանի կարանի վերևի ծայրից 0.3 մ կամ ավելի d հեռավորության վրա, ապա b շառավղով ստեղծված գոտին չպետք է գտնվի որմնաբացվածքների մակերևույթի վրա: Եթե d հեռավորությունը պատուհանի վերին կարանից 0.3 մ-ից փոքր է, ապա b շառավղով սահմանափակված գոտին կարող է գտնվել պատուհանների և դռների մակերևույթի վրա, սակայն ոչ ավելի, քան արտանցումից a հեռավորության վրա: Ստեղծված գոտիները (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում ցույց տրված դեպքի) չպետք է ներառեն այն տեղերը, որտեղ ենթադրվում է մարդկանց գտնվելը, օրինակ` պատշգամբները, լոջիաները և այլն.

 

Նկար 1. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` միակ ելքի դեպքում

_____________________________

ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում

 

2) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա համատեղ ելքերի դեպքում, որի տեղակայման չափերը ցույց է տրված N 2 նկարում:

 

Նկար 2. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` համատեղ ելքերի դեպքում

_____________________________

ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում

 

Հեռավորությունը հարթ ճակատի վրա ելքերի հորիզոնական համատեղ տեղադրման դեպքում a=1.5 մ, g=5.0 մ, c=5.0 մ: Եթե g հեռավորությունը ավելի փոքր է, քան 5 մ-ը, տեղի է ունենում գոտիների վրածածկ: Ընդհանուր շրջակա մակերեսը (գոտին) պետք է պահպանվի: Օրինակ` g հեռավորությունը 4 մ-ով փոքրանալու դեպքում սահմանված a հեռավորությունը երկու կողմերում էլ ավելացվում է 0.5 մ-ով.

3) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա, երբ ելքերը փոխադարձաբար տեղակայված են հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով: Այս դեպքում (տես նկար 3) a0 հեռավորությունը հավասարվում է X=1.0 մ, a0=1.2 մ, a=0.5 մ; X=2.0 մ, a0=1.0 մ, d<0.3 մ; X=3.0 մ, a0=0.75 մ; X=4.0 մ, a0=0.6 մ; X=5.0 մ, a0=0.5 մ: Եթե X-ը փոքր է 1.0 մ-ից, ապա գործում են 2-րդ ենթակետի նորմերը.

 

Նկար 3. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա, երբ ելքերը փոխադարձաբար տեղակայված են հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 3-ը չի բերվում

 

Ելքերի նվազագույն հեռավորությունը հարթ ճակատի վրա ուղղաձիգ և հորիզոնական ուղղությամբ տեղադրվելու դեպքում a=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ:

4) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա, ելքերի համատեղ հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրման դեպքում`

Համատեղ ելքերը հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրման դեպքում ցույց են տրված N 4 նկարում: Ելքերի նվազագույն հեռավորությունը հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրվելու դեպքում a2=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ: Երբ x=5.0 մ, a1=0.5 մ; x=4.0 մ, a1=0.6 մ; x=3.0 մ, a1=0.75 մ; x=2.0 մ, a1=1.0 մ, x=1.0 մ, a1=1.1 մ x-ը 1.0 մ-ից փոքր հեռավորությունների դեպքում գազի սարքերի հզորությունները գումարվում են, և այն չպետք է գերազանցի 50 կՎտ-ը, իսկ a հեռավորությունը երկու արտանցումների համար որոշվում է սույն ՏԿ-ի 107-րդ կետի համաձայն.

 

Նկար 4. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` ելքերի համատեղ հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրման դեպքում

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 4-ը չի բերվում

 

5) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա լայնական ճակատի մոտակայքում առանձին ելքի դեպքում: Ելքը հարթ ճակատի վրա լայնական ճակատի հարևանությամբ որմնաբացվածքների դեպքում, որոնք ունեն f=0,5 մ և ավելի լայնություն, պատկերված է N 5 նկարում:

 

Նկար 5. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` լայնական ճակատի մոտակայքում առանձին ելքի դեպքում

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 5-ը չի բերվում

 

Հարթ ճակատի արտանցումից նվազագույն հեռավորության վրա` ընդլայնական ճակատի հետ հարևանությամբ, որի մեջ գտնվում են որմնաբացվածքները` a=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ, e=2.5 մ, f=0.5 մ: Եթե հարևան ընդլայնական ճակատի վրա որմնաբացվածքներ չկան, ապա հնարավոր է e հեռավորությունը նվազեցնել մինչև 1 մ: Երբ f հեռավորությունը փոքր է 0.5 մ-ից, հեռավորություններն այնպիսին են, ինչպես և հարթ ճակատի վրա` արտանցման դեպքում.

6) պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա առանձին ելքի դեպքում: Առանձին ելք ելուստներով ճակատի վրա ցույց է տրված N 6 նկարում: Ելուստներով ճակատի վրա առանձին ելքի նվազագույն հեռավորություններն են` a=0.75 մ, b=1.0 մ, c=5.0 մ:

 

Նկար 6. Պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա` առանձին ելքի դեպքում

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 6-ը չի բերվում

 

Եթե ճակատի ելուստը (ելուստի հաստությունը) 0.5 մ-ից փոքր է, ապա նվազագույն հեռավորություններն են` a=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ:

7) պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա համատեղ ելքերի վրա հորիզոնական տեղադրման դեպքում`

Համատեղ ելքերը ելուստներով ճակատի վրա հորիզոնական տեղադրման դեպքում ցույց են տրված N 7 նկարում: Նվազագույն հեռավորությունը համատեղ ելքերով ելուստներով ճակատի վրա հորիզոնական տեղադրման դեպքում a=2.0 մ, c=5.0 մ, g=5.0 մ:

 

Նկար 7. Պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա` ելքերի համատեղ հորիզոնական տեղադրման դեպքում

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 7-ը չի բերվում

 

Եթե g հեռավորությունը ելուստների միջև 5.0 մ-ից փոքր է, ապա գոտիների վրածածկ է տեղի ունենում: Ընդհանուր շրջակա մակերևույթը (գոտին) պետք է պահպանվի: Օրինակ` g հեռավորությունը 4.0 մ-ով փոքրացնելու դեպքում a-ն մեծանում է 0.5 մ-ով երկու կողմից էլ: Եթե ճակատի ելուստը (ելուստի հաստությունը) 0.5 մ-ից պակաս է, ապա նվազագույն հեռավորությունները հավասար են հարթ ճակատի համար հեռավորություններին` 2-րդ ենթակետի համաձայն.

8) հորիզոնական տեղադրման դեպքում համատեղ ելք ելուստներով ճակատի և ընդլայնական ճակատի առկայությամբ. ելքերը ելուստներով ճակատի և ընդլայնական ճակատի միջև հորիզոնական տեղադրման դեպքում տեղադրվում են 5-րդ ենթակետում ցույց տրված սկզբունքների համաձայն.

9) եթե ճակատի վրա գտնվում են բաց և փակ պատշգամբներ և այլ մասեր, բաց կամ փակ ճաղաշարերով, ապա ելքը չպետք է գտնվի 1.5 մ-ից փոքր հեռավորության վրա պատշգամբի, լոջիայի և այլնի ծայրից և պատշգամբի, լոջիայի և այլնի հատակի մակարդակից ավելի ցածր` 5.0 մ-ից ավելի փոքր հեռավորության վրա կամ 2.5 մ այդ մակարդակից վերև հեռավորության վրա (տես նկար 8):

 

Նկար 8. Պաշտպանման գոտին շենքի ճակատի վրա, շենքի ճակատի վրա գտնվում են բաց և փակ պատշգամբներ և այլ մասեր` բաց կամ փակ ճաղաշարերով

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 8-ը չի բերվում

 

105. Մինչև 7 կՎտ անվանական ջերմային հզորությամբ գազի սարքերի ելքերի վերաբերյալ (մթնոլորտային այրիչով և այրման արգասիքների բնական արտամղմամբ) հիմնական տեխնիկական պահանջներն են`

1) ելքերի տեղադրման դեպքում պետք է պահպանվի նրանց միջև հեռավորությունն առնվազն. 2.0 մ հորիզոնական ուղղությամբ, 2.5 մ ուղղաձիգ ուղղությամբ.

2) ելքը հնարավոր է տեղադրել պատուհանի բացվող մասի ներքևի ծայրի տակ (քիվապատ) ուղղաձիգ ուղղությամբ նվազագույնը 0.3 մ հեռավորության վրա:

3) ելքերը գետնի մակերևույթից ցածր տեղերում պետք է լինեն առնվազն 0.5 մx1.0 մ չափսերով հորանի մեջ, որը պետք է վերջանա արտաքին տարածքում: Եթե հորանը փակ է վանդակով, ապա բաց անցամասն իր կտրվածքով պետք է լինի հորիզոնական կտրվածքի 70 տոկոսից ոչ փոքր: Ելքը չպետք է տեղադրված լինի 4.0 մ-ից ավելի ցածր հորանի վերին ծայրից և ոչ պակաս, քան 0.3 մ դրա հատակից վերև: Հորանի հատակը պետք է ջրազրկվի, դրան պետք է ապահովվի մատչելիություն` հսկողության համար, որպեսզի խոչընդոտներ չառաջանան այրման արգասիքների հեռացման կամ էլ օդի մատակարարման համար, օրինակ` անմաքրությունների կուտակման, թափված տերևների և այլնի համար: Հորանի մեջ չպետք է լինեն բաց կամ բացվող որմնաբացվածքներ: Մեկ հորանում կարող է տեղադրվել միայն մեկ սարքի ելք:

106. Արտանցումների տեղակայման հատուկ դեպքերը, որոնք ցույց չեն տրված այս գլխում, դիտարկվում են առանձին արտանցումների սկզբունքների կիրառմամբ սույն ՏԿ-ի 99-րդ կետին համապատասխան:

107. 50 կՎտ-ից փոքր անվանական ջերմային հզորությամբ գազի սարքերի` սույն գլխի 104-րդ կետում նշված հեռավորությունները տրված են 25 կՎտ անվանական հզորության գազի սարքերի համար: Այլ հզորության գազի սարքերի կիրառման դեպքերում հեռավորությունները մեծացվում (փոքրացվում) են գծային եղանակով` ըստ N 9 նկարում նշված դիագրամի:

Օրինակներ`

Հետևյալ անվանական հզորությամբ գազի սարքերի ելքերի համար`

1) 25 կՎտ, գործում են սույն ՏԿ-ի 104-րդ կետում նշված հեռավորությունների մեծությունները.

2) 7 կՎտ և ավելի փոքր հեռավորություններ, սույն ՏԿ-ի 104-րդ կետում նշվածները նվազեցնել մինչև 45 տոկոսը.

3) 10 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն ՏԿ-ի 104-րդ կետում փոքրացնել մինչև մոտավորապես 54 տոկոսը.

4) 20 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն ՏԿ-ի 104-րդ կետում փոքրացնել մինչև մոտավորապես 84 տոկոսը.

5) 40 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն ՏԿ-ի 104-րդ կետում մեծացնել մինչև մոտավորապես 146 տոկոսը.

6) 50 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն ՏԿ-ի 104-րդ կետում մեծացնել մինչև մոտավորապես 176 տոկոսը:

 

Նկար 9. 50 կՎտ-ից փոքր անվանական ջերմային հզորությամբ գազի սարքերից ելուստների հեռավորության նվազեցման կամ մեծացման դիագրամ

____________________________

ԻՐՏԵԿ - նկար 9-ը չի բերվում

 

17. «Ց» ՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ «Բ13», «Բ22», «Բ23» ԵՆԹԱՏԻՊԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՈՒՂՂԱՁԻԳ ԾԽԱՏԱՐՆԵՐԸ (ԾԽԱՕԴԱՏԱՐՆԵՐԸ)

 

108. Այրման բաց խցով «Բ13, «Բ22», «Բ23» ենթատիպի գազի սարքերի ուղղաձիգ ծխատարները և այրման փակ խցով «Ց» տիպի գազի սարքերի ուղղաձիգ ծխաօդատարները (ծխատարները) պետք է բավարարեն սույն ՏԿ-ի 14-րդ գլխի ընդհանուր պահանջները և սույն գլխի պահանջները:

109. Ծխատար և ծխաօդատար համակարգերը պետք է նախագծվեն և կառուցվեն հետևյալ պահանջների ապահովմամբ`

1) բոլոր թվարկված գազի սարքերի ծխատարները կամ ծխաօդատարները պետք է հաշվարկվեն և կառուցվեն «չոր» ռեժիմում աշխատելու պայմանով և պետք է բացառված լինի կոնդենսացիան դրանց ներքին կամ արտաքին մակերևույթների վրա.

2) «Բ13» ենթատիպի գազի սարքի ծխատարի ելքը պետք է գտնվի առավելապես քամու դիմհարի գոտուց դուրս (այլ կառույցի և տվյալ շենքի տանիքի): Եթե նշված պահանջը տեխնիկապես իրագործելի չէ, ապա սարքը կամ գազասպառման համակարգը պետք է ունենա մեթանի կոնցենտրացիայի վերահսկման ինքնաշխատ համակարգ.

3) ծխատարները և ծխաօդատարները շենքի ներսում պետք է լինեն հերմետիկ և չպետք է անցնեն ննջարաններով, սանհանգույցներով կամ այլ սեփականատերերին պատկանող որևէ տարածքներով.

4) համակցված համաառանցքային ծխաօդատարի կիրառման դեպքում օդի մատուցման փողանցքը պետք է ունենա 5 հարկ և բարձր շենքերում` ոչ պակաս 90 րոպե կրակակայնության սահման, և ոչ պակաս 30 րոպե` 4 հարկից ցածր շենքերում: Առանձնացված ծխաօդատարի կիրառման դեպքում փողանցքներից յուրաքանչյուրը պետք է ունենա 5 հարկ և բարձր շենքերում` ոչ պակաս 90 րոպե կրակակայնության սահման, և ոչ պակաս 30 րոպե` 4 հարկից ցածր շենքերում.

5) ծխատարները և ծխաօդատարների համար կիրառվող նյութերը պետք է լինեն հրակայուն և կրակակայուն, կայուն լինեն կոռոզիայի նկատմամբ.

6) համակցված ծխաօդատարների գլխամասը պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որ այրման արգասիքները չներծծվեն օդի փողանցք և քամու ճնշումը լինի օդի մատուցման և այրման արգասիքների հեռացման փողանցքների վրա ճնշումից ոչ ավելի:

110. Ճնշման տակ աշխատող «Բ13», «Բ22», «Բ23» ենթատիպի գազի սարքերի այրման արգասիքների ուղու` սենքում գտնվող հատվածը պետք է փորձարկված լինի 200 Պա ճնշմամբ (թույլատրելի կորուստը` 0.006 լիտր/(վրկ.մ2) կամ գտնվի սենքից մեկուսացված անընդհատ օդափոխվող անցուղում: Սույն պահանջը տարածվում է նաև սենքի միջով անցնող «Ց» տիպի գազի սարքի ծխաօդատարների վրա: Շենքի արտաքին մասում տեղակայվող ծխաօդատարները պետք է ունենան նույն հերմետիկությունը և ամբողջ երկարությամբ և ծավալով օդափոխվեն արտաքին օդով կամ այրման համար տրվող օդով:

 

Նկար 10. Համառանցք ծխաօդատարի միացումը կոլեկտիվ ծխատարին

 

Նկար 11. Առանձնացված ծխատարի միացումը կոլեկտիվ ծխատարին

_________________________________________

ԻՐՏԵԿ - նկարներ 10-ը և 11-ը չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.2008
N 784-Ն
Որոշում