Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 24-ՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԵՂԵԿԱՆՔԻ» ԵՎ ՀՈԴՎԱԾ 37-Ի ...

11.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.1998  -ից մինչեւ   11.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)

i

310.0028.140598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

4 մայիսի 1998 թ. թիվ 01/28

 

i

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 24-ՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԵՂԵԿԱՆՔԻ» ԵՎ ՀՈԴՎԱԾ 37-Ի 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՁԵՎԵՐԸ ՈՒ «ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 24-ի և հոդված 37-ի 1-ին կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ Հաստատել

 

1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 24-ով նախատեսված «տեղեկանքի» ձևը

2. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 37-ի 1-ին կետով նախատեսված «տեղեկությունների» ձևը և «տեղեկությունների» լրացման կարգը

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

04.05.98Թ. ԹԻՎ 01/28

ՀՐԱՄԱՆՈՎ

 

   Հարկային գործակալի կողմից                    Ներկայացնում է`

   Ֆիզիկական անձանց վճարված եկամուտները                      տարածքային

   և  պահված եկամտահարկի                        հարկային տեսչություն

                     Տեղեկանք                               այլ հարկային

                                                գործակալի

 

Հարկային գործակալի տվյալները

 

.________________________________________________________________________.

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [ 1 ]   |  |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________|__________________________|

|Իրավաբանական անձի, իրավաբանական անձի [ 2 ]   |                          |

|կարգավիճակ չունեցող ձեռնարկության            |                          |

|անվանումը                                    |                          |

|_____________________________________________|__________________________|

|Անհատ ձեռներեցի անուն, ազգանունը     [ 3 ]   |                          |

|_____________________________________________|__________________________|

|Հասցե                                [ 4 ]   |                          |

|_____________________________________________|__________________________|

|Հեռախոս                              [ 5 ]   |                          |

.________________________________________________________________________.

 

Տվյալներ եկամուտներ ստացած ֆիզիկական անձի մասին

 

.________________________________________________________________________.

|                          .__________________. անուն  ._______________. |

| Ազգանուն         [ 6 ]   |                  |        |               | |

|                          .__________________. [ 7 ]  ._______________. |

|                                                                        |

|                          .____________.             .________________. |

| Անձնագրի սերիան  [ 8 ]   |            | համարը [ 9 ]|                | |

|                          .____________.             .________________. |

|                                                                        |

| Մշտական բնակչության       .__________________________________________. |

| վայրը            [ 10 ]   |                                          | |

|                           .__________________________________________. |

.________________________________________________________________________.

 

Տվյալներ եկամուտի և եկամտահարկի մասին

 

.________________________________________________________________________.

| Հաշվարկվել է եկամուտ                          [ 11 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| Հաշվարկված եկամտից կատարված է օրենքով նախատեսված     |                 |

| նվազեցումները ընդհանուր գումարով, ամիսների համար     |                 |

| ( ա ) + ( բ ) ...............                 [ 12 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| ա) պարտադիր սոցիալական ապահովագրության               |                 |

|    վճարներ                                    [ 13 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| բ) Անձնական նվազեցումները                     [ 14 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| Հաշվարկված հարկվող եկամուտը ( [11] - [ 12 [ ) [ 15 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| Հաշվարկված հարկվող եկամուտից պահված եկամտահարկի      |                 |

| գումարը                                       [ 16 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| ՀՀ օրենսդրությամբ սահմանված շրջանային, բարձր         |                 |

| լեռնային և  այլ գործակիցների, ինչպես նաև             |                 |

| աշխատանքային ստաժի համար աշխատավարձի հավելված        |                 |

| գումարը                                       [ 17]  |                 |

|______________________________________________________|_________________|

| Շրջանային, բարձր լեռնային և  այլ գործակիցների,       |                 |

| ինչպես նաև  աշխատանքային ստաժից, գործակիցներից և     |                 |

| հավելավճարներից պահված եկամտահարկի գումարը    [ 18]  |                 |

|______________________________________________________|_________________|

| «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածում         |                 |

| թվարկված կազմակերպություններին հարկային տարվա        |                 |

| ընթացքում փոխանցված գումարը                   [ 19 ] |                 |

|______________________________________________________|_________________|

| Վճարված եկամտի գումարը                        [ 20 ] |                 |

.________________________________________________________________________.

 

Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը

 

 Կ. Տ.    Տնօրեն (անհատ ձեռներեց)`  ________________

 

          Հաշվապահ                _____________________    199__թ._______

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

04.05.98Թ. ԹԻՎ 01/28

ՀՐԱՄԱՆՈՎ

 

.___________________________________.

_______________ Տարածքային       | Փաստաթղթի հերթական համարը         |

| թիվ                               |

հարկային տեսչություն     | (լրացվում է հարկային մարմնի կողմից|

.___________________________________.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

199 ____ թ. «______» եռամսյակում ֆիզիկական

անձին վճարված եկամուտների մասին

 

Հարկային գործակալի տվյալները

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [ 1 ]   |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________|_______________________|

|Իրավաբանական անձի, իրավաբանական անձի [ 2 ]   |                       |

|կարգավիճակ չունեցող ձեռնարկության            |                       |

|անվանումը                                    |                       |

|_____________________________________________|_______________________|

|Անհատ ձեռներեցի անուն, ազգանունը     [ 3 ]   |                       |

|_____________________________________________|_______________________|

|Հասցե                                [ 4 ]   |                       |

|_____________________________________________|_______________________|

|Հեռախոս                              [ 5 ]   |                       |

._____________________________________________________________________.

 

Տվյալներ եկամուտներ ստացած ֆիզիկական անձի մասին

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [ 6 ]   |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________________________________|

|Վկայականի համարը           [ 7 ]    |                                |

|____________________________________|________________________________|

|Ազգանուն                   [ 8 ]    |     |  անուն  [ 9 ]   |        |

|____________________________________|_____|_________________|________|

|Անձնագրի սերիան            [ 10 ]   |     |  համարը [ 11 ]  |        |

|____________________________________|________________________________|

|Ծննդյան թիվը և  ամիսը      [ 12 ]   |                                |

|____________________________________|________________________________|

|Մշտական բնակության երկիրը  [ 13 ]   |                                |

|____________________________________|________________________________|

|ՀՀ-ում մշտական (ժամանակավոր)        |                                |

|բնակության հասցեն          [ 14 ]   |                                |

._____________________________________________________________________.

 

Տվյալներ եկամուտի և եկամտահարկի մասին

 

.________________________________________________________________________.

|Եկամտի տեսակը            [ 15 ]                             |           |

|________________________________________________________________________|

|Եկամտի վճարման ամիսները  [ 16 ]              |1|2|3|4|5|6|7|8|9|10|11|12|

|________________________________________________________________________|

|Հաշվարկված եկամտի գումարը                          [ 17 ]   |           |

|____________________________________________________________|___________|

|Հաշվարկված եկամտից կատարված է օրենքով նախատեսված            |           |

|նվազեցումները ընդհանուր գումարով, ամիսների համար ........   |           |

|( ա ) + ( բ )                                      [ 18 ]   |           |

|____________________________________________________________|___________|

|ա) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     [ 19 ]   |           |

|____________________________________________________________|___________|

|բ) Անձնական նվազեցումներ                           [ 20 ]   |           |

|____________________________________________________________|___________|

|Գումարը որը փոխանցված է բարեգործական նպատակների             |           |

|համար                                              [ 21 ]   |           |

|____________________________________________________________|___________|

|Հաշվարկված եկամտից պահված հարկի գումարը            [ 22 ]   |           |

|____________________________________________________________|___________|

|Վճարված եկամտի գումարը                             [ 23 ]   |           |

.________________________________________________________________________.

 

Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը

 

 Կ. Տ.    Տնօրեն (անհատ ձեռներեց)`  ________________

 

          Հաշվապահ                _____________________    199__թ._______

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Տեղեկության» վերևի աջ վանդակը փաստաթղթի հերթական համարը լրացվում է տարածքային հարկային մարմնի կողմից:

«Տեղեկության ձևի» հարկային գործակալի տվյալները բաժնում ցույց է տրվում.

[ 1 ] նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը` կազմված ութանիշ թիվ.

[ 2 ] նշվում է իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը.

[ 3 ] նշվում է անհատ ձեռներեցի անուն, ազգանունը.

[ 4 ] հարկային գործակալ տվյալները բաժնի [ 4 ] տողում նշվում է համապատասխանաբար հարկային գործակալի հասցեն.

[ 5 ] հեռախոսի համարը.

[ 6 ] հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

[ 7 ] վկայականի համարը ( [ 6 ] և [ 7 ] տողերը լրացվում են հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետ. ռեգիստրի կողմից տրված վկայականի համարը, եթե եկամուտ ստացող ֆիզիկական անձը հանդիսանում է անհատ ձեռներեց).

[ 8 ] ազգանունը.

[ 9 ] անունը լրացվում է լրիվ, առանց կրճատելու.

[ 10 ] անձնագրի սերիան

[ 11 ] անձնագրի համարը ( թիվ)

[ 12 ] ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.

[ 13 ] ֆիզիկական անձի մշտական բնակության երկրի անվանումը.

[ 14 ] ֆիզիկական անձի գրանցման վայրի փոստային հասցեն.

[ 15 ] նշվում է «եկամտի տեսակը».

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով եկամուտ է համարվում մասնավորապես

ա) քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտը.

բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետև` ռոյալթի).

գ) խաղատներում, շահումներով խաղերում ստացած եկամուտները (շահումները).

դ) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի իրային շահումները (մրցանակները).

ե) մրցույթներից և մրցություններից, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակները).

զ) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները.

է) ապահովագրական հատուցումները.

ը) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.

թ) գույքն օտարելուց ստացված եկամուտը.

ժ) համատեղության կարգով աշխատանքների կատարման դիմաց վճարված եկամուտը:

Հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված եկամուտների մասին տեղեկություն ներկայացնում է այդ դեպքում, երբ այդ ֆիզիկական անձը հարկային տարվա սկզբից ունեցել է այլ աշխատանքի վայր, և տվյալ հարկային գործակալի մոտ աշխատանքի ընդունելիս չի ներկայացրել նախորդ աշխատավայրում հարկային տարվա սկզբից վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տեղեկանքը:

[ 16 ] նշվում է եկամուտի վճարման ամիսները.

[ 17 ] նշվում է հաշվետու եռամսյակում հաշվարկված եկամտի գումարը.

Եթե հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձին վճարվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկվող եկամտի տեսակներ, որոնց գծով հարկային գործակալը «եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի համաձայն կատարում է եկամտի և հարկի աճողական հաշվարկ, ապա [ 17 ] տողում նշվում է տարեսկիզբից աճողական կարգով հաշվարկված եկամտի գումարը: Տվյալ դեպքում տեղեկության [ 16 ] և [ 19 ] տողերում նշվում են, համապատասխանաբար, ինչպես հաշվետու եռամսյակի, այնպես էլ նախորդ հաշվետու ժամանակաշրջանների այն ամիսները երբ վճարվել է եկամուտը և տարեսկզբից աճողական կարգով հաշվարկված հարկի գումարը.

[ 18 ] , [ 19 ] և [ 20 ] տողերը լրացվում են այն դեպքում, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվել են համախառն եկամտի նվազեցումներ (հատկացումներ պարտադիր սոցիալական ապահովագրությանը, անձնական նվազեցումները).

[ 21 ] նշվում են ստորև բերված կազմակերպություններին բարեգործական և այլ անհատույց հատկացումների գծով հարկային տարվա ընթացքում փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի հինգ տոկոսից ոչ ավելի.

ա) հասարակական և կրոնական կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքական կուսակցություններին.

բ) համատիրություններին, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպություններին, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, տղամարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով.

գ) գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին ու մանկատներին.

[ 22 ] նշվում է հաշվարկված եկամտից պահված հարկի գումարը.

[ 23 ] նշվում է վճարված եկամտի գումարը:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.  հաշվետու եռամսյակում ֆիզիկական անձին փաստացի վճարված

_______________

եկամտի մասին տեղեկությունը լրացվում է մեքենագրով, դրամով, առանց ուղղումների:

Հարկային գործակալները փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու նպատակով վարում են «Ֆիզիկական անձանց վճարած եկամուտների մասին» իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմիններին ներկայացվող տեղեկությունների հաշվառում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                «14»  05    1998 Թ.

              ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800125

 

 

pin
Հարկային տեսչություն
04.05.1998
N 01/28
Հրաման