Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0902.190808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 902-Ա

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից` Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համարը` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից մինչև 1,124,553.3 հազ. դրամի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`

1) մինչև 650,000.0 հազ. դրամը` որպես պետական օժանդակություն «Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը` 20 միավոր տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով.

2) 198,982.0 հազ. դրամը` Երևան քաղաքի Ռիգայի փողոցի վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար.

3) 127,895.0 հազ. դրամը` Երևանի N 199 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար.

4) 54,236.2 հազ. դրամը` Երևանի Վ. Սարոյանի անվան N 138 միջնակարգ դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների համար.

5) 58,948.1 հազ. դրամը` Երևանի N 159 միջնակարգ դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար.

6) 34,492.0 հազ. դրամը` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի շրջակա տարածքի ասֆալտապատման աշխատանքների համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2008
N 902-Ա
Որոշում