Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ-ՈՒՄ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՀ-ՈՒՄ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ...

 

 

041.0613.130808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2008 թվականի N 613-Ա

 

2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. 2008 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիան անցկացնելու նպատակով ստեղծել կազմկոմիտե` համաձայն հավելվածի:

2. Կազմկոմիտեին` 15-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի անցկացման ծրագիրը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, կազմկոմիտեի նախագահ Ս. Օհանյանին` կազմկոմիտեի հաստատած ծրագրի հիման վրա 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով միջազգային ակցիայի կազմակերպման և ֆինանսավորման մասին համապատասխան որոշման նախագիծ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2008 թվականի օգոստոսի 13-ի

N 613-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՄԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԺԱՌԱՆԳՆԵՐՆ ԵՆՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ

 

    Ս. Օհանյան        - ՀՀ պաշտպանության նախարար

                        (կազմկոմիտեի նախագահ)

 

    Ա. Գրիգորյան      - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարար

 

    Տ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Հ. Պողոսյան       - ՀՀ մշակույթի նախարար

 

    Ս. Սեյրանյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

    Գ. Ղարիբջանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Վ. Վարդանյան      - Երևանի  քաղաքապետի տեղակալ

 

    Վ. Ավետիսյան      - ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի հետ

                        տարվող աշխատանքների վարչության պետ

                        (կազմկոմիտեի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.08.2008
N 613-Ա
Որոշում