Սեղմել Esc փակելու համար:
«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

5 օգոստոսի 2008 թվականի N 5

 

i

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՇՎԱՆՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների նախարարության 2002թ. փետրվարի 7-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 02/194 հրամանով հաստատված` ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգով չի պարզաբանվում «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության և այդ ռեժիմով արտահանված ապրանքների օտարման գործարքներին վերաբերվող ձեռքբերումների մասով հաշվանցվող գումարների ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլման կարգը` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառությունը արտացոլվում է «ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքների շրջանառություն» տողում («8 Ա» տողում): «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության ԱԱՀ-ի հաշվարկի «8 Ա» տողում արտացոլելու հանգամանքը (փաստը) հիմք չէ հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ և (կամ) 27-րդ հոդվածներին համապատասխան պակասեցնելու (նվազեցնելու) համար: Այսինքն` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների իրացման շրջանառության մասով ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Բ» տողում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտում (պակասեցում) չի կատարվում:

2. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների օտարման գործարքների իրականացման համար ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարների դուրս գրած հարկային հաշիվներում առանձնացված և օրենքի համաձայն հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետք է արտացոլվեն ԱԱՀ-ի հաշվարկի համապատասխանաբար` 15-րդ և 16-րդ տողերում:

3. Օրենքով սահմանված կարգով իրականացվող հաշվանցումների արդյունքում սույն պարզաբանման 2-րդ կետում նշված կարգով ԱԱՀ-ի հաշվարկի 15-րդ և 16-րդ կետերում արտացոլված գումարները (կամ դրանց մասը, եթե օրենքին համապատասխան կատարվել են հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների պակասեցումներ կամ առկա է եղել ԱԱՀ-ի կրեդիտային շրջանառություն), ԱԱՀ-ի հաշվարկների արդյունքում, ներառվում են ԱԱՀ-ի դեբետային մնացորդում:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
05.08.2008
N 5
Պաշտոնական պարզաբանում