Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽ ...

106.0131.160708

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        07            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10608220

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

9 հուլիսի 2008 թ. թիվ 131-Ն

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 31-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի N 244-րդ հոդվածի և «Ագրարային պետական տեսչությունների» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի

11-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հաստատել`

1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների արձանագրության հատուկ համարակալված ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին`

1) 7-օրյա ժամկետում համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման,

2) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված արձանագրության և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման հատուկ համարակալված ձևերի հաշվառման և կիրառման նկատմամբ:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի փետրվարի 16-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների արձանագրությունների հատուկ համարակալված ձևը հաստատելու մասին» N 31-Ն հրամանը:

Հավելված N 1

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2008 թվականի

------------ -ի

N --- -Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

N 000000

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված խախտումների

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ----

«---» ------ 200 թ.

Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով

Ես /Մենք/ _______________________________________________________

/տեսուչի (տեսուչների) պաշտոնը, անունը, ազգանունը/

_______________________________________________________

հայտնաբերել եմ/ենք/ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված _____________________

_________________________________________________________________________

          /իրավախախտում կատարելու վայրը, ժամանակը և էությունը/

Խախտումը կատարվել է _________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

______________________________________________________________ -ի կողմից:

/տեղեկություններ խախտում կատարած անձի մասին` անձի անունը, ազգանունը,

հասցեն/

Խախտումը կատարած անձի բացատրությունը կամ նշում բացատրությունից հրաժարվելու մասին _______________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Խախտումը վերացնելու համար տալիս եմ /ենք/ ցուցում (առաջադրանք) _______

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

/ցուցումի, առաջադրանքի բովանդակությունը և կատարման ժամկետը/

Ցուցումը, առաջադրանքը նշված ժամկետում չկատարելու դեպքում խախտում կատարած անձը ենթարկվում է պատասխանատվության «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Խախտում կատարող անձին բացատրվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

Վկաների և/կամ տուժողների անունը, ազգանունը, բնակության վայրը և հեռախոսահամարը ___________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Արձանագրությունը կազմվում է 3 /երեք/ օրինակից, որի 1 /մեկ/ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին, մյուս օրինակը տրվում է կատարման, 3-րդը /երրորդ/ պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունում:

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

արձանագրությունը կազմող և ստուգմանը մասնակցող տեսուչի պաշտոնը, անունը,

ազգանունը, ստորագրությունը/

Արձանագրությունը ստացա ______________________________________________

_________________________________________________________________________

/խախտման համար պատասխանատու անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստացման

ամիսը, ամսաթիվը, ստորագրությունը/

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

/նշում պատասխանատու անձի ստորագրելուց հրաժարվելու կամ այն ուշ ստանալու

մասին/

Հավելված N 2

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2008 թվականի

------------ -ի

N --- -Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

    N 000000                                        «----» ------ 200 թ.

ՈՐՈՇՈՒՄ N --------

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ես __________________________________________________________________

/տեսուչի պաշտոնը, անունը, ազգանունը/

ուսումնասիրելով _____________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

/տեղեկություններ խախտում կատարած անձի մասին` անձի անունը, ազգանունը,

հասցեն/

ստուգման վերաբերյալ ներկայացված նյութերը ____________________________

_________________________________________________________________________

                                /թվարկել/

հաստատեցի ___________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

/նշել իրավախախտումները, գործի քննության ընթացքում հաստատված

հանգամանքները/

որոնց համար սահմանված է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն որոշեցի ___________________________________________ ______________________________________________________________________ -ի

/իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները/

նկատմամբ նշանակել վարչական տույժ` ------- կամ ---------

մեքենաներ վարելու իրավունքից զրկում ___________ ժամկետով:

Տուգանքը ենթակա է մուծման բանկային բաժանմունք ________________________

__________________________________________________________________________

              /բանկային բաժանմունքի անվանումը, հաշվեհամարը/

տուգանքի մուծման անդորրագրի բնօրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն,

_________________

                                                        /հեռախոսահամարը/

Տուգանքը 15-օրյա ժամկետում չմուծելու դեպքում այն գանձվում է օրենքով սահմանված կարգով:

__________________________________________________________________________

             /տուգանքը նշանակողի պաշտոնը, անունը, ազգանունը/

Որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածի:

Որոշումը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 283-րդ հոդվածի

հայտարարվեց __________________________________________________________

/ամիսը, ամսաթիվը/

Որոշումը կազմվում է 1 օրինակից, բնօրինակը տրվում է կատարման, պատճենի 1 /մեկ/ օրինակը հանձնվում է խախտում կատարող անձին և 1 /մեկ/ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունում:

Որոշումը ստացա ______________________________________________________

_________________________________________________________________________

                  /անունը, ազգանունը, ամիսը, ամսաթիվը/

__________________________________________________________________________

/նշում որոշումը ստանալուց հրաժարվելու կամ այն ուշ ստանալու մասին,

անունը, ազգանունը, ամիսը, ամսաթիվը, ստորագրությունը/

__________________________________________________________________________

/նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու մասին, ամսաթիվը,

անդորրագրի համարը/

pin
Գյուղատնտեսության նախարարություն
09.07.2008
N 131-Ն
Հրաման