Սեղմել Esc փակելու համար:
Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0620.150808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2008 թվականի N 620-Ա

 

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին 2008 թվականի սեպտեմբերի 6-11-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր գրասենյակում կազմակերպվող` հարկային համաձայնագրերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար:

2. Վ. Միրումյանի և Ս. Ադամյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.08.2008
N 620-Ա
Որոշում