Սեղմել Esc փակելու համար:
Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0656.250808

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2008 թվականի N 656-Ա

 

Մ. ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Գ. Հարությունյանին 2008 թվականի հոկտեմբերի 13-17-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:

2. Մ. Մելիք-Բախշյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Հարությունյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ Մ. Մելիք-Բախշյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.08.2008
N 656-Ա
Որոշում