Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (3- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարարության

24.06.1998 թ.

N 192-ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԺՈՂՈՎԱԾՈՒ II

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒ3ՑՆԵՐԸ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԻԴՐՈՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹ3ՈՒՆԸ, ՀԻԴՐՈՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

3.1. Հիդրոտեխնիկական կառույցներ և նրանց մեխանիկական սարքավորումները

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

3.1.1. Հիդրոտեխնիկական կառույցների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն նրանց աշխատանքի հուսալիությունը և անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրակայանների տեխնոլոգիական սարքավորումների անխափան և շահավետ աշխատանքը` պահպանելով շրջակա միջավայրի պահպանման պահանջները: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հակածծանցման և ցամաքուրդային սարքվածքների հուսալի աշխատանքի ապահովումը:

Հիդրոտեխնիկական կառույցները պետք է բավարարեն կայունության, ամրության, հարատևության նորմատիվային (նախագծային) պահանջներին:

Ջրի ճնշման տակ գտնվող կառույցները և կառուցվածքները, ինչպես նաև նրանց հիմքերը և հարող միացումները, պետք է բավարարեն անջրանցիկության և ծծանցման ամրության նորմատիվային (նախագծային) ցուցանիշներին:

Հիդրոտեխնիկական կառույցները պետք է պահպանվեն այն վնասվածքներից, որոնք առաջանում են ֆիզիկական, քիմիական, կենսաբանական անբարենպաստ պրոցեսների և ծանրաբեռնվածությունների ու ջրի ներգործությունից: Վնասվածքները պետք է վերացվեն ժամանակին:

Այն բոլոր ճնշումային հիդրոտեխնիկական կառույցները, որոնք ավելի քան 25 տարի գտնվում են շահագործման մեջ, անկախ իրենց վիճակից պետք է պարբերաբար ենթարկվեն բազմագործոն հետազոտությունների` ամրության, կայունության, շահագործման հուսալիության գնահատմամբ, ներգրավելով մասնագիտացված կազմակերպությունների: Ելնելով հետազոտությունների արդյունքներից, պետք է ձեռնարկել կառույցների աշխատունակությունը ապահովող միջոցառումներ:

3.1.2. Բետոնե հիդրոտեխնիկական կառույցներում պետք է կատարվի բետոնի ամրության ստուգում այն տեղամասերում, որոնք ենթարկվում են դինամիկական բեռնվածության, ծծանցման ջրի, հանքային յուղերի, կանոնավոր սառեցման ազդեցությունների և տեղակայված են փոփոխական մակարդակի գոտիներում:

Կառույցների կառուցվածքների ամրության նվազման դեպքում համեմատած նախագծով սահմանվածի հետ, դրանք պետք է ուժեղացվեն:

3.1.3. Հողային ամբարտակներն ու պատվարները պետք է պաշտպանվեն գագաթային ողողումից և արտահոսումից: Շեպերի ամրացումները, ջրաքաշ և հեղեղատար ցանցերը պետք է պահվեն սարքին վիճակում: Հողային կառույցները, հատկապես լիցքի և ջրանցիկ բնահողերի վրայի ջրանցքները, ամբարտակներն ու պատվարները պետք է պաշտպանվեն կենդանիներից:

Ջրանցքների առափները և առուները պետք է կանոնավոր ձևով մաքրվեն քարաթափվածքներից և ջրաբերումներից: Չպետք է թույլատրվեն հողային կառույցների շեպերի և գագաթների բուսածածկումը ծառերով և թփերով, եթե այն նախատեսված չէ նախագծով: Մոտեցնող և հեռացնող ջրանցքների վրա անհրաժեշտ տեղերում, պետք է կառուցվեն աստիճաններ, կամրջակներ և ցանկապատեր:

3.1.4. Պետք է ապահովված լինի դեֆորմացվող կարերի խտացումների հուսալի աշխատանքը:

3.1.5. Արգելվում է ջրանցքների շեպերի և առափների, ամբարտակների ու պատվարների վրա և հենապատերի մոտ, փլուզման հաշվային պրիզմայի սահմաններում բեռների և որևէ կառույցների, այդ թվում ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների և սարքվածքների տեղադրումը: Տեղանքում փլուզման գոտին պետք է նշվի տարբերիչ նշաններով:

3.1.6. Հողային ամբարտակների ու պատվարների շեպերի տեղամասերի գետնամերձ տարածություններում ծծանցման ջրերի բարձր մակարդակի դեպքում, սառեցումից և քայքայումից պահպանելու համար, պետք է կազմակերպվի ցամաքուրդը (ջրաքաշումը) կամ տաքացումը:

3.1.7. Ծծանցման ջրերի հեռացման ցամաքուրդային համակարգը պետք է լինի սարքին վիճակում, այն պետք է ապահովված լինի ջրաչափիչ սարքերով: Ցամաքուրդային համակարգերի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա դադարեցման համար:

3.1.8. Հողային ամբարտակի ավազակավային միջուկները և էկրանը պետք է պահպանվեն ցրտահարումից և սառեցման հետևանքով ուռչումից, իսկ ցամաքուրդային սարքավորումները և անցումային ցամաքուրդային սարքավորումները և անցումային զտիչները` ցրտահարումից:

Սեզոնային սառեցման և հալման ենթարկվող նեցուկային պրիզմաների խոշորաբեկորային նյութը պետք է համապատասխանի ցրտադիմացկունության նորմատիվային (նախագծային) պահանջներին և շահագործման ամեն 10-15 տարին մեկ պետք է փորձարկվի մեխանիկական և սահքի ամրությունը:

3.1.9. Հիդրոէլեկտրակայանների ստորգետնյա շենքերի շահագործման ժամանակ անհրաժեշտ է ապահովել ծծանցման կամ ջրատար ուղիների չնախատեսված ճեղքվածքների հետևանքով ջրի մուտքի ժամանակ ջրհան պոմպերի աշխատանքի մշտական պատրաստականությունը, օդափոխիչ կայանքների, վթարային լուսավորվածության, պահեստային ելքերի սարքինությունը:

3.1.10. Ջրանցքներում ջրի արագությունը պետք է պահպանվի այնպիսի սահմաններում, որ տեղի չունենա շեպերի և ջրանցքի հատակի ողողում, ինչպես նաև ջրաբերուկների նստվածքների առաջացում, սառցե գոյացումների առկայության դեպքում պետք է ապահովված լինի ջրի անընդհատ մատուցումը: Ջրի առավելագույն և նվազագույն արագությունները պետք է սահմանվեն, ելնելով տեղային սահմաններից և նշվեն տեղային հրահանգներում:

3.1.11. Ջրամբարների, ավազանների, ջրանցքների և ճնշումային ջրատարների լցնումը և դատարկումը, ինչպես նաև ջրի մակարդակների փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար և այնպիսի արագություններով, որոնք կբացառեն կառույցի երեսպատման հետևում անթույլատրելի մեծությունների ճնշումների առաջացում, շեպերի սողանք, ջրատարներում վակուումի և հարվածային երևույթների առաջացում: Լցման և դատարկման թույլատրելի արագությունները պետք է նշված լինեն` տեղային հրահանգում:

Խիստ բարձր վարարումների (հեղեղաջրերի) բաց թողնման ժամանակ հիդրոհանգույցների վերին բիեֆերում նորմալ դիմհարային մակարդակի (ՆԴՄ) գերազանցումը թույլատրվում է միայն բոլոր ջրնետ ջրթող անցքերի լրիվ բաց փականների դեպքում և բոլոր հիդրոտուրբինների պարտադիր օգտագործման ժամանակ: Ջրի ներհոսքի փոքրացման ժամանակ ջրամբարի մակարդակի նիշը պետք է իջնի մինչև ՆԴՄ տեխնիկապես հնարավոր ամենակարճ ժամկետներում:

3.1.12. ճնշումային ջրատարների շահագործման ժամանակ պետք է`

ապահովվի հենարանների, դեֆորմացիոն կարերի խտացումների և կոմպենսացիոն սարքերի անխափան աշխատանքը,

բացառվի թաղանթների բարձրավուն թրթռումը,

ապահովվի պաշտպանությունը քայքայումից և հղկումային մաշվածքից,

բացառվի պողպատաբետոնային պողպատաերկաթբետոնային ջրատարների բետոնային մակերևույթի ճեղքվածքների բացումը ոչ ավել, քան 0,3 մմ,

ապահովվի ջրատարի վնասվածքի (պատռվածքի) ժամանակ ՀԷԿ-ի շենքի պաշտպանումը ջրածածկումից:

3.1.13. Սառնամանիքի ժամանակ, հիդրոագրեգատների աշխատանքի դադարեցման դեպքում, պետք է միջոցառումներ ձեռնարկվեն կանխելու շահագործման համար վտանգավոր սառույցի առաջացումը ջրատարի ներքին պատերի վրա:

3.1.14. Ճնշումային ջրատարների օդավորման սարքվածքները պետք է հուսալիորեն ջերմամեկուսացվեն և անհրաժեշտության դեպքում սարքավորվեն ջեռուցման համակարգով: Կանոնավոր տեղական հրահանգով նշված ժամկետներում, պետք է կատարվի օդավորման սարքերի վիճակի ստուգում:

3.1.15. Պայթեցման աշխատանքների կատարումը էլեկտրակայանների կառույցների շրջանում թույլատրվում է կառույցների և սարքավորումների անվտանգության ապահովման պայմանի դեպքում:

Հիդրոտեխնիկական կառույցների մոտակայքում կողմնակի կազմակերպությունների կողմից պայթեցման աշխատանքների կատարումը թույլատրվում է միմիայն էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի հետ համաձայնեցմամբ:

3.1.16. էնեբգաօբյեկտները պետք է գրավոր ձևով իրազեկ պահեն իշխանության համապատասխան մարմիններին հիդրոհանգույցի կառույցներով բաց թողնվող հաշվարկային ջրերի հոսքից հեղեղվող, ինչպես նաև բազմամյա կարգավորում ունեցող ջրամբարների ջրածածկման գոտիներում կառուցապատման անթույլատրելիության մասին:

Հիդրոհանգույցի շահագործման տեղային հրահանգում պետք է մտցվեն պահանջներ` նախագծով որոշված հիդրոհանգույցի պաշտպանական գոտիների վերին և ստորին բիեֆերի տարածքների և կառույցների վիճակի հսկողության վերաբերյալ:

3.1.17. Յուրաքանչյուր էլեկտրակայանի տեղային հրահանգում պետք է շարադրվի միջոցառումների պլան` հիդրոտեխնիկական կառույցների վթարային իրավիճակի առաջացման վերաբերյալ: Այդ պլանում պետք է սահմանվեն անձնակազմի պարտականությունները, վթարային իրավիճակների վերացման ձևերը, նյութերի պաշարները, կապի և տեղատվության ազդարարման միջոցները, տրանսպորտային միջոցները, տեղաշարժման ուղիները և այլն: Հիդրոտեխնիկական կառույցների խափանումների կամ վթարի դեպքում պետք է նախօրոք մշակված լինեն` նրանց վաղաժամ կանխման համար պահանջվող նախագծային փաստաթղթերը (ջրամբարի ճեղքման ալիքի ներգործության վերաբերյալ հաշվարկային նյութերի հաշվառումը) և նրանց վերացման համար համապատասխան հրահանգներ:

3.1.18. Մարդկանց կյանքի, սարքավորումների և այլ կառույցների համար վտանգ ներկայացնող հիդրոտեխնիկական կառույցների վնասվածքները պետք է վերացվեն անհապաղ:

3.1.19. Հակավթարային սարքվածքները, ջրհան և փրկարար միջոցները պետք է լինեն սարքին և մշտապես գտնվեն գործարկման համար պատրաստ վիճակում:

3.1.20. Վտակներում և ձորակներում գետերի սելավային ջրամբարներից վթարային իրավիճակների կանխման համար, անհրաժեշտության դեպքում, պետք է կատարվեն լեռնամելիորատիվ աշխատանքներ: Ջրանցքների հետ հատման տեղերում սելավատարների մոտեցման տեղամասերը և հենց իրենք` սելավատարները ըստ անհրաժեշտության պետք է մաքրվեն:

3.1.21. Ժայռային շեպերի և ձորերի լեռնալանջերի տեղամասերը, որտեղ հնարավոր է սպասարկող անձնակազմի, էլեկտրակայանների կառույցների և սարքավորումների համար վտանգ ներկայացնող քարվեժը, պետք է կանոնավոր կերպով հետազոտվեն և մաքրվեն քարերից:

Քարապահպան կառույցները (քարապահպան ցանցերը, քարորսիչները) պետք է պահվեն սարքին վիճակում և ժամանակին մաքրվեն կուտակված քարերից:

3.1.22. Հիդրոտեխնիկական կառույցների հիմնական նորոգումը, պետք է կատարվի կախված նրանց վիճակից, հնարավորին չափ խափանումներ չստեղծելով էլեկտրակայանի աշխատանքում:

 

Հիդրոտեխնիկական կառույցների վիճակի հսկողությունը

 

3.1.23. Հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության հսկողությունը պետք է իրականացվի «էլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ճյուղային վերահսկողության համակարգի դրույթներին» համապատասխան:

Հիդրոտեխնիկական կառույցների հսկողության կազմակերպման, ժամանակին վթարային իրավիճակների հայտնաբերման, նրանց վերացման միջոցառումների մշակման և կատարման պատասխանատվությունը կրում են` շինարարարության ընթացքում, մինչև լրիվ ավարտված հիդրոհանգույցի շահագործման հանձնելը` շինարարական կազմակերպությունը (գլխավոր կապալառու), շահագործման ընթացքում հիդրոհանգույցի սեփականատերը (շահագործող կազմակերպություն):

3.1.24. Հիդրոտեխնիկական կառույցները շահագործման հանձնելիս սեփականատիրոջը (պատվիրատուին) պետք Է փոխանցվեն (տրամադրվեն).

վերահսկիչ-չափիչ սարքերը (ՎՉՍ) և շինարարության ընթացքում նրա վերաբերյալ դիտարկումների բոլոր տվյալները` շինարարական կազմակերպության կողմից,

բնօրինակային դիտարկումների արդյունքների վերլուծության տվյալները, դիտարկումներ կազմակերպելու հրահանգները, մշակումների մեթոդները և բնօրինակային տվյալների վերլուծությունը, նշելով ՎՉՍ-ի սահմանային թույլատրելի ցուցմունքները, ելնելով կառույցների ամրության և կայունության պայմաններից` նախագծող կազմակերպության կողմից:

3.1.25. Դիտարկումների ծավալը և հիդրոտեխնիկական կառույցների վրա տեղադրվող ՎՉՍ-ի կազմը, պետք Է որոշվեն նախագծով:

Շահագործման ընթացքում ՎՉՍ-ի կազմը և դիտարկման ծավալը կարող են փոփոխվել` կախված հիդրոկառույցների վիճակից և հսկողության վերաբերյալ տեխնիկական պահանջների փոփոխությունից (օրինակ` հիմնականության կարգի փոփոխություններ, սեյսմակայունության ճշգրտում և այլն): Այս փոփոխությունները պետք է համաձայնեցվեն նախագծային կամ մասնագիտացված կազմակերպությունների հետ:

էլեկտրակայաններում պետք է լինեն բոլոր ՎՉՍ-ի ցուցակը և տեղադրման սխեման, յուրաքանչյուր սարքի տեղադրման ամսաթիվը և սկզբնական հաշվարկները, ՎՉՍ-ի վիճակը պետք է ստուգվի տեղային հրահանգով սահմանված ժամկետներում:

Վերահսկման օպերատիվության և հավաստիության բարձրացման համար, պատասխանատու ճնշումային հիդրոտեխնիկական կառույցները պետք է հագեցվեն ախտորոշիչ հսկողության ավտոմատացված համակարգերով (ԱՀԱՀ): Այսպիսի կառույցների համար ՎՉՍ-ով հագեցված նախագծերը պետք է մշակվեն հաշվի առնելով նրա օգտագործումը ԱՀԱՀ-ում` մասնագիտացված կազմակերպությունների ներգրավումով:

3.1.26. Տեղային հրահանգով սահմանված ժամկետներում և նրանով նախատեսված ծավալով, բոլոր հիդրոտեխնիկական կառույցներում պետք է կատարվեն դիտարկումներ`

կառույցների և նրանց հիմքերի նստվածքների և տեղաշարժերի.

կառույցների և երեսպատումների դեֆորմացիաների, նրանցում եղած ճեղքվածքների, դեֆորմացիոն և շինարարական կարերի վիճակի, հողային ամբարտակների, պատվարների, ջրանցքների և փորվածքների շեպերի ամրացումների, ճնշումային ջրատարների վիճակի.

հիդրոհանգույցի բիեֆների մակարդակների ռեժիմի, հողային, բետոնային կառույցների և ափային կցումների հիմքում և մարմնում ծծանցման ռեժիմի, ցամաքուրդային և հակածծանցման սարքավորումների աշխատանքի, կառույցների գոտում գրունտային ջրերի ռեժիմի.

կառույցի վրա հոսքի ներգործության, մասնավորապես ջրծեծի ու ռիսբերմի և հատակի ու ափերի ողողման, երեսպատումների քերմաշվածքի և քայքայման, ջրանցքներում և ավազաններում նստման սողանցքային երևույթների, տղմակալման և բուսածածկման, ջրավազանների ափերի վերամշակման.

կառույցների վրա սառույցի ներգործության և նրա սառցակալման վերաբերյալ:

Անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն կառույցների թրթռումների, նրանց վրա սեյսմիկ բեռնվածության, բետոնի ամրության և անջրանցիկության, կառուցվածքների լարված վիճակի և ջերմային ռեժիմի, բետոնի և մետաղի քայքայման, մետաղական կառուցվածքների զոդակարերի վիճակի, հիդրոտեխնիկական կառույցների առանձին տեղամասերում գազի գոյացման և ուրիշ դիտարկումներ: Հեդրոտեխնիկական կառույցների շահագործման պայմանների էական փոփոխությունների ժամանակ պետք է անցկացվեն հատուկ ծրագրով լրացուցիչ դիտարկումներ:

Յուրաքանչյուր ճնշումային հիդրոտեխնիկական կառույցի տեղային հրահանգում պետք է նշվեն նրա վիճակի սահմանային թույլատրելի այն ցուցանիշները, որի հետ պետք է համեմատվեն ՎՉՍ-ի դիտարկման արդյունքները:

Հիդրոտեխնիկական կառույցների վիճակի սկզբնական (նախագծային) սահմանային թույլատրելի ցուցանիշները, բնօրինակային դիտումների տվյալների կուտակմանը զուգընթաց, պետք է կանոնավոր կերպով ճշգրտվեն:

3.1.27. Կախված առաջին կարգի բետոնե հիդրոտեխնիկական կառույցների կառուցվածքից և շահագործման պայմաններից, անհրաժեշտ է կատարել հատուկ բնօրինակային դիտումներ`

պատվարի և նրա հիմքի լարվածային և ջերմալարվածային վիճակի,

պատվարների ներբանների հետ ժայռային հիմքի հպման գոտում կիպության խախտումների,

ամրանում լարումների,

սեյսմիկ և այլ դինամիկական ներգործություններից պատվարի վիճակի փոփոխության վերաբերյալ:

3.1.28. Էլեկտրակայանների ստորգետնյա շենքերի շահագործման ժամանակ, պետք է կատարվի հսկում`

ընդգրկված զանգվածի որմնակապերի և կամարների ամրացումների լարվածային վիճակի,

խցիկի պատերի և կամարի տեղաշարժման դեֆորմացիայի,

զանգվածի ծծանցման և ջերմային ռեժիմների,

շենքերում ջրի ներհոսքի:

3.1.29. 7 և ավելի բալ ունեցող սեյսմիկ շրջաններում տեղավորված առաջին կարգի հիդրոտեխնիկական կառույցների և 8 ու ավելի բալ ունեցող սեյսմիկ շրջաններում` երկրորդ կարգի կառույցների վրա, պետք է կատարվեն հատուկ դիտարկումների և փորձարկումների հետևյալ տեսակները`

կառուցվածքների և ափին կից շինությունների ինժեներասեյսմաչափական դիտարկումներ (սեյսմաչափական մոնիտորինգ),

ջրամբարի փռվածքի գոտում կառուցվածքների գետահատածքի մոտ և մերձակա տարածքներում ինժեներա-սեյսմագիտական դիտարկումներ (սեյսմագիտական մոնիտորինգ),

այդ կառույցների դինամիկական բնութագրերի որոշման տեստային փորձարկումներ (դինամիկական տեստավորում), կազմելով դինամիկական անձնագրեր` շահագործման հանձնելու ժամանակ և հետագայում` յուրաքանչյուր 5 տարին մեկ:

Ինժեներա-սեյսմաչափական դիտարկումներ անցկացնելու համար հիդրոտեխնիկական կառույցները պետք է լինեն սարքավորված ավտոմատացված սարքերով և համալիրներով, որոնք թույլ կտան երկրաշարժի ժամանակ երկրի մակերևույթի ուժեղ շարժումների դեպքում կառույցների և ափին կից շինությունների որոշ կետերում գրանցել կինեմատիկական բնութագրեր, ինչպես նաև օպերատիվ կերպով մշակել ստացված տեղեկությունները:

Հիդրոտեխնիկական կառույցների մոտ և ջրամբարների ափերին, մասնագիտացված կազմակերպության կողմից մշակված նախագծով ինժեներասեյսմաչափական դիտարկումներ կատարելու համար, պետք է տեղադրված լինեն ինքնավար գրանցող սեյսմիկ կայաններ: Յուրաքանչյուր օբյեկտի ինժեներա-սեյսմաչափական և ինժեներասեյսմագիտական համալիր դիտարկումները պետք է կապված լինեն ՀՀ միասնական սեյսմագիտական ծառայությունների հետ:

Համակարգի տեղակայումը, շահագործումը և ինժեներասեյսմաչափական, ինժեներասեյսմագիտական դիտարկումների դինամիկական տեստավորման անցկացում պետք է իրագործվի էներգահանգույցի տնօրինության կողմից, ներգրավելով մասնագիտացված կազմակերպություններին:

5 և ավելի բալ ինտենսիվությամբ յուրաքանչյուր սեյսմիկ ցնցումից հետո, պետք է օպերատիվ կերպով գրանցվեն կառույցներում տեղադրված բոլոր տեսակի ՎՉՍ-երի ցուցմունքները` զննելով կառույցները և վերլուծելով նրանց ամրությունն ու կայունությունը:

3.1.30. Հիդրոտեխնիկական կառույցների գլխամասային և կայանային հանգույցներում պետք է տեղադրվեն բազիսային և աշխատանքային հենանիշեր: Հիմնական հիդրոտեխնիկական կառույցների առանցքները պետք է հուսալիորեն նշված լինեն տեղանքում մակագրություններ արված նշաններով և կապված լինեն բազիսային հենանիշերի հետ: Ճնշումային ջրատարների որմնակապային հենարանները պետք է ունենան մակնիշներ, որոնք ցույց կտան հենարանների դիրքը հատակագծում և ըստ բարձրության:

Ջրաճնշումային պատսպարող պատվարները և ջրաթմբերը, ջրանցքները, թունելները, մոխրախարամաշեղջ ջրաթմբերը պետք է ունենան նշաններ, որոնք համարակալված ցուցանիշներով նշում են կառույցի երկարությունը, կորությունների սկիզբը, վերջը և շառավիղները, ինչպես նաև գետնի և ջրի տակ թաքնված սարքավորումների տեղադրման տեղերը:

3.1.31. Վերահսկիչ-չափիչ սարքավորումները պետք է պաշտպանված լինեն վնասվածքներից ու սառեցումից և ունենան պարզ դրոշմվածք: Առանց բավարար հիմնավորման արգելվում է պիեզոչափերից ջրի պոմպահանումը: Կառավարման վահանակները կամ ՎՉՍ-ով չափումների տեղերը, պետք է սարքավորված լինեն անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջներին համապատասխան, ունենան ազատ մոտեցումներ, իսկ առանձին դեպքերում` նաև ներքին հեռախոսային կապ:

3.1.32. Յուրաքանչյուր տարի, մինչև գարնանային վարարումների սկսելը, իսկ առանձին դեպքերում` նաև ամառ-աշնանային հորդացումների ժամանակ, էլեկտրակայաններում պետք է նշանակվեն հորդացումների հանձնաժողովներ: Հանձնաժողովը պետք է կատարի բոլոր հիդրոտեխնիկական կառույցների, նրանց մեխանիկական սարքավորումների, վերամբարձ սարքերի վարարումների (հեղեղումների) նախապատրաստման զննում և ստուգում, ղեկավարի վարարման (հորդացման) անցկացումը և նրա անցկացումից հետո նորից զննի կառույցները:

3.1.33. Կառույցների և թունելների ստորջրյա զննումը պետք է առաջին անգամ կատարվի շահագործումից 2 տարի հետո, այնուհետև 5 տարի հետո և հետագայում ըստ անհրաժեշտության:

Հաշվարկայինին մոտ հորդացումների բաց թողնումից հետո, անհրաժեշտ է կատարել ջրհարների, ռիսբերմների և գետնահունին հարող տեղամասի հետազոտումը, օգտագործելով էլեկտրակայանի մատչելի միջոցները:

 

Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները

 

3.1.34. Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները (փականները և պաշտպանիչ արգելափակոցները իրենց մեխանիզմներով), նրանց հեռացույց կամ ավտոմատ ղեկավարման և ազդանշանային միջոցները, ինչպես նաև ընդհանուր նշանակության վերամբարձ և տրանսպորտային սարքերը, պետք է լինեն սարքին և գտնվեն աշխատանքին պատրաստ վիճակում: Գարնանային վարարումից անմիջապես առաջ, վարարման բաց թողնման ժամանակ օգտագործվող ջրհեռ կառուցվածքների փականները, պետք է ազատված լինեն մակասառցաջրերից և անշարժ սառցաշերտից, որպեսզի ապահովվի նրանցով մանևրելու հնարավորությունը:

3.1.35. Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները պարբերաբար պետք է զննվեն և ստուգվեն համաձայն հաստատված ժամկետացանկի:

3.1.36. Հիմնական փականները պետք է սարքավորված լինեն բացման բարձրության ցուցիչներով: Անհատական վերամբարձ մեխանիզմները և փականների լցափակման մասերը պետք է ունենան տեղակապում բազիսային հենանիշերի հետ:

3.1.37. Փականներով մանևրելու ժամանակ, նրանց շարժումը պետք է կատարվի անարգել, առանց ցնցումների և թրթռումների` ընթացային մասերի ճիշտ դրության և հենարանային մասերի դեֆորմացիայի բացակայության պայմաններում:

Պետք է ապահովված լինեն փականների անջրանցիկությունը, նրանց ճիշտ նստեցումը շեմքի վրա և կիպ հարմարեցումը հենարանային եզրագծին: Ճնշման տակ աշխատելիս փականները չպետք է ունենան թեքվածք և անթույլատրելի դեֆորմացիաներ:

Արգելվում է փականների երկարատև գտնվելը այն վիճակներում, որոնց դեպքում առաջանում է փականների կամ հիդրոտեխնիկական կառույցների կառուցվածքների բարձր թրթռում:

3.1.38. Ճնշումային ջրատարների վրա տեղադրված փականների լրիվ փակումը, կարող է կատարվել միայն օդավորման սարքավորումների սարքին վիճակի դեպքում:

3.1.39. Անհրաժեշտության դեպքում, պետք է ապահովված լինի ձմեռային պայմաններում աշխատելու համար նախատեսված փորակների, փականների, հենարանային սարքերի և թռիչքային կառույցների, աղբապահ ճաղավանդակների ջերմամեկուսացումը կամ տաքացումը:

3.1.40. Աղբապահ կառույցները (ճաղավանդակները, ցանցերը, լողակախորշերը) պետք է կանոնավոր կերպով մաքրվեն աղբից:

Յուրաքանչյուր էլեկտրակայանի համար պետք է ըստ ամրության և շահավետության սահմանային պայմանների, սահմանված լինեն մակարդակների անկման մեծությունները աղբապահ ճաղավանդակների վրա:

3.1.41. Հիդրոտեխնիկական կառույցների մեխանիկական սարքավորումները և մետաղական մասերը պետք է պաշտպանվեն քայքայումից և բուսապատումից.

 

3.2. էլեկտրակայանների ջրային տնտեսությունը, հիդրոլոգիական և օդերևութաբանական ապահովումը

 

ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

3.2.1. Հիդրոէլեկտրակայանների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի ջրային պաշարների և հիդրոագրեգատների տեղակայված հզորության առավել լրիվ օգտագործումը բեռի գրաֆիկի ծածկման ժամանակ` էներգահամակարգի համար հիդրոէլեկտրակայանի օպտիմալ մասնակցության դեպքում:

Միաժամանակ պետք է հաշվի առնել ժողովրդական տնտեսության ոչ էներգետիկ ճյուղերի (ոռոգման, ձկնային տնտեսության, ջրամատակարարման) պահանջները և բնության պահպանման պայմանները:

Ջրի հոսքը կարգավորող ջրամբարներ ունեցող էլեկտրակայանների համար պետք է կազմվեն և հաստատվեն ջրամբարի ջրային պաշարների օգտագործման հիմնական կանոնները և ջրամբարի շահագործման կանոնները` ըստ սահմանված կարգի:

3.2.2. Համալիր օգտագործմամբ ջրամբարով էլեկտրակայանների համար պետք է կազմվի տարբեր ջրօգտագործողների ամենամսյա ջրի օգտագործման ծավալը սահմանող տարեկան ջրատնտեսական պլան: Ջրատնտեսական պլանը պետք է ճշգրտվի յուրաքանչյուր եռամսյակ և ամիս, հաշվի առնելով ջրի հոսքի կանխատեսումը հանրապետական հիդրոօդերևութաբանական տարածաշրջանային ծառայությունների կողմից: էներգահամակարգում մի քանի հիդրոէլեկտրակայանների կամ կասկադների առկայության դեպքում հոսքի կարգավորումը պետք է կատարվի այնպես, որ հաշվի առնվի մյուս ջրօգտագործողների պահանջների բավարարումը, ստացվի առավելագույն էներգետիկական (վառելիքային հզորության) արդյունք:

3.2.3. Գետավարարումից առաջ ջրամբարի դատարկման և հետագա լցման ռեժիմը պետք է ապահովի.

ջրամբարի լցնումը վարարման ընթացքում մինչև նորմալ դիմհարային մակարդակը, այս կանոնից շեղում թույլատրվում է միայն ջրատնտեսական համալիրի հատուկ պահանջների դեպքում և բազմամյա կարգավորումով ջրամբարների համար,

բարենպաստ պայմաններ` կառույցներով ավելորդ ջրի ջրաբերուկների, ինչպես նաև սառույցի նետման համար, եթե այն նախատեսված է նախագծով, անհրաժեշտ համաձայնեցված պայմաններ ձկնային տնտեսության, ոռոգման և ջրամատակարարման համար,

էներգահամակարգում առավելագույն էներգետիկական (վառելիքային, հզորության) արդյունք ոչ էներգետիկական ջրօգտագործողների հետ համաձայնեցված սահմանափակումների պահպանմամբ, ջրնետ ելքերի կարգավորում` հաշվի առնելով հիդրոտեխնիկական կառույցների աշխատանքի անվտանգության ու հուսալիության և հեղեղումների դեմ պայքարի պահանջները:

Ջրամբարի լցման և դատարկման ռեժիմները սահմանափակող ոչ էներգետիկական ջրաօգտագործողների փոխհամաձայնեցված պահանջները պետք է ընդգրկվեն ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հիմնական կանոնների և ջրամբարի շահագործման կանոնների մեջ:

3.2.4. էլեկտրակայանը շահագործման հանձնելու ժամանակ նախագծող կազմակերպությունը պետք է սեփականատիրոջը (պատվիրատուին) հանձնի` շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված ջրամբարի ջրային ռեսուրսների օգտագործման հիմնական կանոնները և ջրամբարի շահագործման կանոնները, յուրաքանչյուր ջրթող (ջրնետ) կառույցների հիդրավլիկ բնութագրերը:

Շահագործման տվյալների կուտակման հետ մեկտեղ այդ կանոնները և բնութագրերը պետք է ճշգրտվեն և լրացվեն:

3.2.5. Ջրի բաց թողնումը ջրնետ կառուցվածքներով պետք է իրագործվի համաձայն տեղային հրահանգների և չպետք է բերի կառույցների վնասվածքների, ինչպես նաև նրանց ետևից հատակի ողողմանը, որը կարող է ազդել կառույցների կայունության վրա:

3.2.6. Ջրնետ կառուցվածքների միջով ջրի ելքի փոփոխությունը պետք է կատարվի աստիճանաբար, բիեֆներում մեծ ալիքների առաջացումից խուսափելու համար: Ջրի ելքի արագության փոփոխությունը պետք է որոշվի ելնելով տեղային պայմաններից, հաշվի առնելով հիդրոհանգույցի ստորին բիեֆում բնակչության և տնտեսության (անվտանգության) պահանջները Ջրի ելքի նախատեսվող կտրուկ փոփոխությունների դեպքում, պետք է նախօրոք զգուշացվեն հայօդերևութաբանական ծառայության և գործադիր իշխանության տեղական մարմինները:

Հիդրոտուրբինով անցնող ջրի ելքի արագության փոփոխությունը, որպես կանոն, չի կանոնակարգվում և չի արվում ելքի փոփոխության վերաբերյալ նախազգուշացում, եթե հիդրոէլեկտրակայանների շահագործման պայմաններով այլ բան չի նախատեսված:

3.2.7. Այն հիդրոէլեկտրակայաններում, որտեղ հաշվարկային առավելագույն ջրի ելքի թողնման համար նախագծով նախատեսված է օգտագործել ջրթող կառուցվածք, որը պատկանում է այլ գերատեսչության (օրինակ` ոռոգում), պետք է այդ գերատեսչության հետ կազմվի համաձայնեցված հրահանգ, որը կսահմանի այդ կառուցվածքի աշխատեցնելու պայմանները և կարգը:

 

Հիդրոկառույցների շահագործումը սառնամանիքի ժամանակաշրջանում

 

3.2.8. Մինչև արտաքին օդի բացասական ջերմաստիճանի հասնելը և սառույցի առաջանալը, պետք է ստուգվեն և վերանորոգվեն սղինանետերը և սղինատղմազտիչները, աղբից և սուզագերաններից մաքրված լինեն ջրընդունիչ սարքավորումները և ջրամոտեցնող ջրանցքները, ճաղավանդակներն ու փականների փորակները, ինչպես նաև աշխատանքին պետք է նախապատրաստվեն ճաղավանդակներն ու փականների փորակները տաքացնող սարքերը, ստուգվեն սղինաազդանշանիչները և միկրոջերմաչափերը:

3.2.9. Այն կառույցների երկայնքով, որոնք հաշվարկված չեն ամբողջական սառցե դաշտի ճնշման համար, պետք է ստեղծվի սառցաբացատ, որը պահպանվում է ամբողջ ձմռան ընթացքում սառույցից ազատ վիճակում, կամ էլ պետք է կիրառվեն այլ հուսալի միջոցներ, որոնք կփոքրացնեն ծանրաբեռնվածությունը սառույցից:

3.2.10. Կայուն սառցե ծածկույթ ունեցող գետերի ջրամբարներում և դիմհարային բիեֆներում, սղինի դեմ պայքարելու համար պետք է իրականացվեն սառույցի արագ առաջացմանը նպաստող միջոցառումներ: Դրանք են` ջրի հաստատուն մակարդակի պահպանումը հնարավոր բարձր նիշերում և էլեկտրակայանում ջրի մշտական ընդունումը` հիդրոագրեգատներով և պոմպերով անցնող հնարավոր փոքր ելքի դեպքում:

Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է հիդրոէլեկտրակայանի լրիվ կանգնեցում:

3.2.11. Այն գետերի վրա, որտեղ չի առաջանում սառցե ծածկույթ, սղինը պետք է բաց թողնվի հիդրոէլեկտրակայանների տուրբիններով (բացառությամբ շերեփավորների), իսկ դրա անհնարինության դեպքում տուրբիններից բացի նաև սղինանետներով` ջրի նվազագույն ծախսումով: Սղինի նետման կարգը պետք է որոշվի տեղային հրահանգով: Մեծ ջրամբարներում սղինը պետք է հավաքվի վերին բիեֆում:

3.2.12. Հիդրոէլեկտրակայանների ջրանցքների աշխատանքի ռեժիմը սղինահոսի ժամանակ պետք է ապահովի ջրի անընդհատ հոսք առանց ջրանցքի կենդանի (հոսամասի) հատվածքը լրիվ փակող սառցակապության առաջացման: Տեղային պայմաններից ելնելով, ջրանցքի ռեժիմը պետք է կամ ապահովի սղինի տարանցում ամբողջ ուղեգծի երկայնքով, կամ էլ միաժամանակ թույլատրի նրա մասնակի կուտակումը:

Թույլատրվում է սղինի հավաքումը տղմազտիչներում (հետագա լվացումով) և օրվա կարգավորման ավազաններում:

Ջրանցքները սղինատարանցիկ ռեժիմում շահագործման պատրաստելու ժամանակ պետք է հեռացվեն այն սարքավորումները (ճաղավանդակներ, լողարկախորշեր և այլն), որոնք նեղացնում են հոսանքը:

3.2.13. Սառցապատումից առաջ և սառցապատման ընթացքում կանոնավոր ձևով (օրը առնվազն 1 անգամ) պետք է կազմակերպվեն ջրընդունիչների տեղամասերում ջրի ջերմաստիճանների չափումներ` նրա գերսառեցման նշանների հայտնաբերման համար: Տաքացման համակարգի և ճաղավանդակները սառույցից մաքրելու սարքերի միացման կարգը պետք է որոշվի տեղային հրահանգով:

3.2.14. Եթե ձեռնարկված միջոցառումները (տաքացում, մաքրում) չեն կանխում ճաղավանդակների խցանումը սղինով և նրանց վրա ճնշման վտանգավոր անկումների առաջացումը, պետք է ճաղավանդակների մաքրման համար կատարվի տուրբինների (կամ պոմպերի) հերթական կանգառ: Թույլատրվում է հիդրոտուրբիններով սղինի անցկացում, ճաղավանդակների լրիվ կամ մասնակի հեռացումով, յուրաքանչյուր դեպքում` տեխնիկական հիմնավորմամբ: Այդ դեպքում պետք է ձեռնարկվեն համակարգի տեխնիկական ջրամատակարարման անխափան աշխատանքը ապահովող միջոցառումներ:

3.2.15. Հիդրոտեխնիկական կառույցների գետահատվածքներով սառույցի բաց թողնումը պետք է իրականացվի սառցաթողիչի ճակատի առավելագույն օգտագործումով, ապահովելով սառցաթողիչի անցքերի շեմի վրա ջրի բավարար շերտ:

Սառցահոսի ժամանակ սառցակուտակման առաջացման վտանգի և կառույցների համար մեծ սառցակտորների հարվածի վտանգի դեպքում, պետք է կազմակերպվեն դիտումների ժամանակավոր կետեր և ձեռնարկվեն միջոցներ սառցակուտակման վերացման և սառցե դաշտերի մանրացման համար պայթեցումներ և սառցահատման աշխատանքներ կատարելով:

 

Ջրամբարների շահագործումը

 

3.2.16. Ինտենսիվ տղմակալվող ջրամբարի, ջրավազանի կամ ջրանցքի համար պետք է կազմել ջրբերուկների դեմ պայքարելու տեղային հրահանգ: Անհրաժեշտության դեպքում հրահանգ կազմելիս պետք է ընդգրկվեն մասնագիտական կազմակերպություններ:

3.2.17. Վարարումները բաց թողնելու ժամանակ ինտենսիվ տղմակալվող ջրամբարներում, պետք է նախագծային պրիզմայի կարգավորման սահմաններում պահպանվեն ամենացածր հնարավոր մակարդակները, եթե դա չի վնասում մյուս ջրօգտագործողներին: Այդպիսի ջրամբարների լիալցնումը պետք է իրականացվի հնարավորին չափ ուշ ժամկետում` վարարման իջեցման ժամանակ:

3.2.18. Ջրամբարների, բիեֆների ջրավազանների և ջրանցքների տղմակալումը նվազեցնելու համար անհրաժեշտ է պահպանել նրանց այնպիսի աշխատանքային ռեժիմները, որոնք ստեղծում են ստացվող պինդ հոսքի առավելագույն տարանցման հնարավորություն, առավելագույն պղտորություն ունեցող ջրի ընդհանուր շրջանում ջրանցքները պետք է աշխատեն հաստատունին մոտ ռեժիմում, ջրի հնարավոր մեծ ելքերով,

մաքրել ջրամբարները, բիեֆները, ջրընդունիչների շեմերը, պարզեցնել ջուրը տղմազտիչներում, կիրառել ափի ամրապնդման և ջրաբերուկապահող սարքվածքներ, կամ ջրաբերուկները հեռացնել մեխանիկական միջոցներով,

ամեն օր դատարկել բիեֆները մինչև հնարավոր նվազագույն նիշը (օրվա կանոնավորման ջրամբարների համար):

3.2.19. Այն ժամանակամիջոցում, երբ գետի ջրի բնական ելքը էլեկտրաէներգիայի արտադրության համար լիովին չի օգտագործվում, ջրի ավելցուկը պետք է օգտագործվի պատվարների ստորին բիեֆների ջրաբերուկները հանելու և ջրընդունիչ սարքվածքների շեմերի լվացման համար,

3.2.20. Ջրընդունիչ կառույցներում, նրա շեմի առաջ հավաքված ջրաբերուկները կառույց անցնելու հնարավորության դեպքում, անհրաժեշտ է ջրաբերուկների կուտակումները հեռացնել լվացման միջոցով:

Ջրաբերուկների անհնարին կամ ոչ արդյունավետ լվացման ժամանակ, նրանց հեռացումը կարող է կատարվել մեխանիզմների օգնությամբ: Ոչ պատվարային ջրառման դեպքում էլեկտրակայանների ջրառման կառույցների լվացումը կարելի է իրականացնել հոսքի տեղային նեղացնող սարքվածքով այնպես, որպեսզի ջրաբերուկի նստվածքները լվացվեն ջրի մեծ արագության ազդեցության տակ:

3.2.21. Ինտենսիվ տղմակալվող ջրամբարների վիճակի հսկողությունը և ջրաբերուկների հեռացումը պետք է կազմակերպվեն համաձայն «Փոքր և միջին տարողության ջրամբարների շահագործման կանոնների», հաշվի առնելով բնապահպանության պահանջները:

3.2.22. էլեկտրակայանների տղմազտիչները պետք է մշտապես օգտագործվեն ջրի պարզեցման համար: Վերանորոգման համար ջրազտիչների կամ երբ նրանց առանձին խցերի անջատումը թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ ջուրը բերում է աննշան քանակությամբ ջրաբերուկներ և ազատ է այն չափամասերից, որոնք վտանգավոր են տուրբինների և ուրիշ սարքավորումների մաշման տեսանկյունից:

3.2.23. Յուրաքանչյուր էլեկտրակայանի ջրամբարում, որտեղ կան տորֆի հանքակուտակումներ, ջրընդունիչ և ջրթող կառուցվածքների գետահատվածքից վերև, առավելապես ջրի երես ելնող տեղերում պետք է կազմակերպվի ջրի երես ելնող տորֆի զանգվածների հավաքում: Հավաքված տորֆը պետք է քարշիչով հասցնել ծանծաղուտներ և հուսալիորեն ամրացնել:

3.2.24. էլեկտրակայանների հաշվեկշռում գտնվող առանձնացված օգտագործման ջրամբարները էլեկտրակայանի շահագործման անձնակազմի ուժերով պետք է պահպանվեն պատշաճ տեխնիկական և սանիտարական վիճակում:

Այդ ջրամբարներում պետք է կատարվեն դիտարկումներ`

տղմակալման և բուսածածկման,

ափերի վերամշակման,

ջրի որակի,

ջերմաստիճանային և սառցային ռեժիմների,

տորֆի ջրի երես ելնելու,

այդ ջրամբարների ջրապաշտպան գոտիների սահմաններում բնապաշտպանության պահանջների պահպանում:

Բնապահպանման միջոցառումների կազմակերպման և անցկացման, արդյունքների և մշակումների վերլուծության համար, անհրաժեշտության դեպքում, պետք է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ:

3.2.25. Սառնաքարե գոտիներում տեղաբաշխված ջրամբարներում պետք է անցկացվեն ջրամբարի հունում սառնային պրոցեսների ու դեֆորմացիաների, դատարկման գոտում, առափնյա և ջրափնյա գոտիների, ինչպես նաև ջրամբարի տարողության փոփոխության դիտարկումներ: Դիտարկումների կազմությունը ծավալը և պարբերականությունը որոշելու համար անհրաժեշտ է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններ:

Ջրամբարի լցման սկզբից հինգ տարի հետո և հետագայում նրա շահագործման յուրաքանչյուր հաջորդ 10 տարին մեկ, դիտարկումների արդյունքների հիման վրա, ներգրավված մասնագիտացված կազմակերպության հետ, պետք է կատարվի ջրամբարի վիճակի վերլուծություն: Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցառումներ մշակվեն հիդրոհանգույցի շահագործման հուսալիությունը և անվտանգությունը ապահովելու համար:

 

Հիդրոլոգիական և օդերևութաբանական ապահովումը

 

3.2.26. Էլեկտրակայանների հիդրոլոգիական և օդերևութաբանական ապահովման խնդիրների մեջ պետք է մտնեն.

օդերևութաբանական տվյալների ստացումը էլեկտրակայանի աշխատանքային ռեժիմների օպտիմալ վարման, ջրային պաշարների օգտագործման պլանավորման և հիդրոտեխնիկական կառույցների ջրամբարների հուսալի շահագործման կազմակերպման համար,

էլեկտրակայաններում ջրային պաշարների օգտագործման հսկողությունը, ջրի հոսքի կարգավորման, վարարումների և հորդացումների անցկացման, ոռոգման և սանիտարական բաց թողնումների, ջրամատակարարման ապահովման և այլնի համար, անհրաժեշտ տվյալների ստացումը,

տարերային երևույթներից վնասների ժամանակին կանխման կամ փոքրացման միջոցառումների ձեռնարկման համար անհրաժեշտ տեղեկության ստացումը:

3.2.27. Էլեկտրակայանները հիդրոօդերևութաբանական մարմիններից կանոնավոր կերպով պետք է ստանան հետևյալ տվյալները.

տեղեկություններ օգտագործվող ջրահոսքի մասին (ջրի ելք, մակարդակ և ջերմաստիճան, սառցային երևույթներ, ջրաբերուկներ),

ջրամբարի ամսական և տարեկան ջրային հաշվեկշիռները, օդերևութաբանական տվյալները (օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումները և գոլորշիացումը, քամու ուժը և ուղղությունը, սառցածածկույթի առաջացումը, փոթորկային և ամպրոպային նախազգուշացումներ),

էլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ հիդրոլոգիական և օդերևութաբանական կանխատեսումները:

Անհրաժեշտության դեպքում էլեկտրակայանները հայհիդրոօդերևութաբանական մարմիններից պետք է ստանան տեղեկություններ ջրի ֆիզիկական, քիմիական և հիդրոկենսաբանական ցուցանիշների, նրանց աղտոտության մակարդակի մասին, ինչպես նաև ջրի աղտոտման մակարդակի կտրուկ փոփոխման վերաբերյալ շտապ տեղեկագրություն:

3.2.28. Հիդրոլոգիական և օդերևութաբանական կանխատեսումների և վտանգավոր երևույթների նախազգուշացումների ծավալը, ժամկետները և հանձնման կարգը պետք է սահմանվեն հիդրոօդերևութաբանական ծառայության համապատասխան մարմինների հետ համատեղ, ելնելով տեղային պայմաններից:

Էլեկտրակայանում պետք է գրանցվեն հիդրոլոգիական և օդերևութաբանական կանխատեսումները և փաստացի երևույթները:

3.2.29. Յուրաքանչյուր էլեկտրակայանում, տեղային հրահանգով որոշված ժամկետներում պետք է կազմակերպվեն դիտարկումներ`

ջրադիմհար կառուցվածքների բիեֆների, ջրառ կառուցվածքների և ջրանցքների ջրի մակարդակի,

հիդրոտեխնիկական կառույցներով բաց թողնվող և տեխնոլոգիական սարքավորումներում օգտագործվող ջրի ելքերի,

վերին և ստորին բիեֆների կառուցվածքների մոտակայքում ջրհոսքի (գետի, ջրանցքի, ջրամբարի և այլն) սառցային ռեժիմի,

ջրի մեջ ջրաբերուկների և ջրամբարներում, բիեֆներում, ավազաններում ու ջրանցքներում նրանց կուտակումների պարունակության,

ջրի և օդի ջերմաստիճանի,

օգտագործվող կամ հեռացվող ջրի որակի ցուցանիշների (տեղային պայմաններից ելնելով) վերաբերյալ:

Հիդրոօդերևութաբանական դիտարկումների մասում տեղային հրահանգը պետք է համաձայնեցվի հիդրոօդերևութաբանական մարմինների հետ:

3.2.30. Էլեկտրակայանների կողմից օգտագործվող ջրի միջին օրական ծախսը պետք է որոշվի ջրաչափիչների (ծախսաչափիչների) ցուցմունքներով, ջրաչափիչ սարքավորումների բացակայության դեպքում, ժամանակավորապես, մինչև նշված սարքերի տեղադրումը, ջրի հոսքը կարող է հաշվառվել չափորոշող տեխնոլոգիական սարքավորման բնութագրերով և այլ հնարավոր մեթոդներով:

3.2.31. Բոլոր ջրամբարներում, որտեղ իրականացվում է ջրի հոսքի կարգավորում, պետք է կազմակերպվի հիդրոհանգույցի գետահատվածում ջրի ներհոսի ամենօրյա հաշվառում հիդրոօդերևութաբանական տարածքային մարմինների տվյալներով:

3.2.32. Հիդրոէլեկտրակայանների վերին և ստորին բիեֆների մակարդակները և հիդրոտուրբինների ճնշումը, ինչպես նաև ճաղավանդակների վրա ճնշման անկումները պետք է չափվեն սարքերով, որոնք կարող են ցուցումները հեռահար փոխանցումով հաղորդել կենտրոնական կառավարակետ: Բիեֆներում ջրի մակարդակի և ճաղավանդակների վրա ճնշման անկումների չափման սարքերը պետք է ստուգվեն տարեկան երկու անգամ և վարարումից հետո:

3.2.33. Հրաչափ սարքավորումների զրոյական նիշերը պետք է սահմանվեն նիշերի միասնական համակարգում և ստուգվեն մակարդակաչափով, առնվազն 5 տարին մեկ:

Ցցերի և նշաձողերի շուրջը սառույցը պետք է ջարդել, ավտոմատ հենակետերը սառնամանիքի ժամանակ պետք է ջերմամեկուսացվեն:

 

3.3. Հիդրոտուրբինային կայանքներ

 

3.3.1. Հիդրոտուրբինային կայանքների շահագործման ժամանակ, պետք է ապահովվի նրանց անխափան աշխատանքը առաջադրված բեռնվածության և գործող ճնշման համար, առավելագույն հնարավոր օգտակար գործողության գործակցով: Հիդրոէլեկտրակայանների սարքավորումը պետք է մշտապես պատրաստ լինի առավելագույն առկա բեռնվածքի և հիդրոկուտակիչ կայանների սարքավորումների պոմպային ռեժիմում աշխատանքների համար:

3.3.2. Շահագործման մեջ գտնվող հիդրոագրեգատները և օժանդակ սարքավորումները պետք է լինեն ավտոմատացված: Հիդրոագրեգատի թողարկումը գեներատորային ռեժիմում և սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում կանգնեցումը գեներատորային ռեժիմից և սինքրոն փոխհատուցիչի ռեժիմից, կանգնեցումը գեներատորային ռեժիմից սինքրոն փոխհատուցիչի ռեժիմի անցումը և հակառակը, պետք է իրականացվի մեկ հրահանգային ազդակից: Հակադարձելի հիդրոագրեգատի դեպքում այդ սկզբունքը պետք է իրականացվի նաև պոմպային ռեժիմների և պոմպայինից գեներատորային ռեժիմի անցման դեպքում:

3.3.3. Հիդրոագրեգատները պետք է աշխատեն տուրբինային ջրատարների վրա տեղադրված փականների լրիվ բաց վիճակում, հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի սահմանային բացումը պետք է լինի ոչ ավել այն արժեքից, որը համապատասխանում է հիդրոագրեգատի (գեներատոր-շարժիչ) առավելագույն թույլատրելի բեռնվածքին, տվյալ էջքի և արտածծման բարձրության դեպքում.

Նվազագույն էջքի և թույլատրելի արտածծման բարձրության դեպքում պոմպային ռեժիմում աշխատող պոմպ-տուրբինի ուղղորդիչ սարքի սահմանային բացումը պետք է լինի ոչ ավելի այն արժեքից, որը համապատասխանում է գեներատոր-շարժիչի առավելագույն հզորությանը շարժիչի ռեժիմում: Աղբապահ ճաղավանդակների վրա ճնշման անկումը չպետք է գերազանցի տեղային շահագործման հրահանգում նշված սահմանային արժեքը:

3.3.4. Պահեստային հիդրոագրեգատները պետք է լինեն ավտոմատ անհապաղ գործարկմանը պատրաստ վիճակում: Փակ ուղղորդիչ սարքով հիդրոտուրբինները (պոմպ-տուրբիններ) պետք է գտնվեն ճնշման տակ, ջրընդունիչի և արտածծման խողովակի վրա գտնվող փականների լրիվ բաց վիճակի դեպքում:

300 և ավել էջք ունեցող բարձր ճնշումային հիդրոէլեկտրակայաններում, ինչպես նաև 200-300 մ էջքով 3000 ժամից պակաս օգտագործված պահուստային հիդրոագրեգատների նախատուրբինային և ներսարքված օղակաձև փականները պետք է փակ լինեն:

200 մ-ից ցածր էջք ունեցող հիդրոէլեկտրակայաններում, պահեստային ագրեգատի նախատուրբինային փականը չպետք է փակվի, եթե այն չի կատարում օպերատիվ ֆունկցիաներ:

3.3.5. Հիդրոագրեգատները, որոնք աշխատում են սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, պետք է պատրաստ լինեն անհապաղ ավտոմատ փոխադրմանը գեներատորային ռեժիմի:

Հիդրոտուրբինը սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում աշխատելիս, տուրբինի աշխատանքային անիվը պետք է ազատված լինի ջրից:

Նախատուրբինային փականներ ունեցող հիդրոէլեկտրակայաններում հիդրոագրեգատը սինքրոն փոխհատուցիչի ռեժիմի փոխադրման ժամանակ, նախատուրբինային փականը պետք է փակվի:

3.3.6. Հիդրոագրեգատները պետք է աշխատեն պտտման հաճախության ավտոմատ կարգավորման ռեժիմում` առաջադրված ստատիզմով: Հիդրոտուրբինի կարգավորիչի փոխադրումը սահմանափակիչի բացման կամ ձեռքով վարման աշխատանքի ռեժիմի, թույլատրվում է բացառիկ դեպքերում, հիդրոէլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և էներգահամակարդի կարգավարի ծանուցմամբ:

3.3.7. Հիդրոագրեգատի ավտոմատ կարգավորումը շահագործելու ժամանակ պետք է ապահովված լինեն`

հիդրոագրեգատի ավտոմատ և ձեռքով գործարկումը և կանգառը,

հիդրոագրեգատի կայուն աշխատանքը բոլոր ռեժիմներում,

մասնակցումը Ազգային կարգավարական ծառայության (ԱԿԾ) կողմից առաջադրված հաճախությամբ էներգահամակարգի հաճախության կարգավորմանը, ստատիզմի նախադրվածքով 4,5-6,0 % սահմաններում և մեռյալ գոտում,

հիդրոագրեգատի հզորության փոփոխության ժամանակ կարգավորող օրգանների սահուն (յուղատար խողովակներում առանց ցնցումների և հիդրոհարվածների) տեղափոխումը,

կարգավորման երաշխիքների կատարումը,

հզորության ուղղորդիչ սարքի առավելագույն բացման սահմանափակման ավտոմատ փոփոխությունը ճնշման փոփոխության դեպքում,

կոմբինատորային կախվածության ավտոմատ և ձեռքով փոփոխությանը` ըստ էջքի (պտտվող և թիակային հիդրոտուրբինների համար):

3.3.8. 30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ և երեքից ավել ագրեգատների քանակությամբ հիդրոէլեկտրակայանները պետք է սարքավորված լինեն ակտիվ հզորության խմբակային կարգավորման (ԱՀԽԿ) համակարգով, ըստ հաճախության և հոսանքահաղորդման էներգահամակարգի ռեժիմի երկրորդական ավտոմատ կարգավորման (ՀՀԱԿ) համար նրանց հնարավոր օգտագործմամբ: ԱՀԽԿ-ի համակարգի անջատումը թույլատրվում է էներգահամակարգի կարգավարական ծառայության թույլտվությամբ այն դեպքում, երբ հիդրոէլեկտրակայանների սարքավորումների աշխատանքային ռեժիմի պայմաններից կամ տեխնիկական վիճակից ելնելով, հնարավոր չէ ագրեգատների խմբակային կարգավորումը:

3.3.9. Ագրեգատի գործարկման, նրա նորմալ և վթարային կանգառի և արտապլանային բեռնվածքների փոփոխման թույլտվության պայմանները պետք է շարադրված լինեն հիդրոէլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված և օպերատիվ անձնակազմի աշխատանքային տեղերում գտնվող տեղային հրահանգներում:

Հիդրոագրեգատի գործարկման պայմանները և նրա աշխատանքի ռեժիմը որոշող բոլոր պարամետրերի արժեքները պետք է սահմանվեն արտադրող գործարանների և հատուկ փորձարկումների տվյալների հիման վրա:

3.3.10. Յուրաքանչյուր հիդրոագրեգատի համար պետք է որոշվի և տեղային հրահանգներով սահմանված ժամկետներում պարբերաբար վերահսկվի հետևյալ պրոցեսների նվազագույն ժամանակը`

բեռնվածքի իջեցման ժամանակ, մինչև մեղմացման գոտի հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի փակման,

առավելագույն արագությամբ բեռնվածքի հավաքման ժամանակ հիդրոտուրբինի ուղղորդիչ սարքի բացման,

պտտվող-թիակային և անկյունագծային հիդրոտուրբինների աշխատանքային անիվի թիակների պտույտի և կծկման,

շերեփավոր հիդրոտուրբինի կարգավորող ասեղների և շիթի շարժիչների փակման և բացման,

վթարային փակման մղակի գործարկման դեպքում ուղղորդիչ սարքի փակման,

ենթատուրբինային փականների, ինչպես նաև ջրընդունիչի վրայի վթարավերանորոգող փականների փակման և բացման,

հիդրոտուրբինի պարապ արտանետման փակման:

Բացի դրանից պարբերաբար, տեղային հրահանգին համապատասխան, պետք է ստուգվեն կարգավորման երաշխիքները:

3.3.11. Հիդրոագրեգատների շահագործման ժամանակ մնայուն և տեղափոխվող սարքերի օգնությամբ կանոնավոր չափումների և դիտարկումների ճանապարհով, պետք է կազմակերպվի սարքավորումների աշխատանքի վերահսկումը` տեղային հրահանգներում նշված ծավալով և պարբերությամբ:

3.3.12. Չի թույլատրվում հիդրոագրեգատի երկարատև աշխատանքը թրթռման բարձր մակարդակներում.

տուրբինի առանցքակալի իրանի հորիզոնական թրթռման (կրկնակի ամպլիտուդ) տատանաթափը, ինչպես նաև գեներատորի վերին և ստորին խաչարդների հորիզոնական թրթռման տատանաթափը, եթե նրանց վրա տեղադրված են ուղղորդիչ առանցքակալներ, կախված հիդրոագրեգատի ռոտորի պտույտի հաճախությունից չպետք Է գերազանցի հետևյալ մեծությունները`

 

    Հիդրոագրեգատի ռոտորի            պտույտ/րոպե  60   150  300  428  600

    պտույտի հաճախությունը                      և  պակաս

    Թրթռման թույլատրելի մեծությունը   մմ         0,18 0,18 0,16 0,12 0,08

 

տուրբինի կափարիչի, գեներատորի հենարանային կոնի կամ բեռնատար խաչարդի ուղղաձիգ թրթռման տատանաթափը չպետք Է գերազանցի հետևյալ մեծությունները (կախված թրթռման հաճախությունից)`

 

    Թրթռման հաճախությունը        Հերց        1    3    6    10   16   30

                                           և  պակաս              և  ավել

    Թրթռման թույլատրելի          մմ         0,18 0,15 0,12 0,08 0,06 0,04      

տատանաթափը

 

Հիդրոագրեգատի լիսեռի բաբախումը չպետք Է գերազանցի տեղային հրահանգում նշված մեծություններից:

3.3.13.Տեղային հրահանգում յուրաքանչյուր հիդրոագրեգատի համար պետք Է նշված լինեն կրկնկակալի սեգմենտների առանցքակալների և յուղատաշտակներում յուղի անվանական և առավելագույն ջերմաստիճանները:

Նախազգուշական ազդանշանը պետք Է միանա տարվա տվյալ ժամանակի համար, սեգմենտի և յուղատաշտակում յուղի ջերմաստիճանի անվանականից 5oC-ով բարձրանալու դեպքում:

Յուրաքանչյուր սեգմենտի, որում տեղադրված Է ջերմաազդանշանիչը և յուղի համար ջերմաստիճանների դրվածքների մեծությունները, որոշվում են շահագործող անձնակազմի կողմից, շահագործման փորձի կամ փորձարկումների հիման վրա և մտցվում են տեղային հրահանգ:

3.3.14. Ճկուն մետաղապլաստյա սեգմենտներով հագեցված ուղղաձիգ հիդրոագրեգատների կրնկակալների շահագործումը պետք Է իրականացվի տեղական հրահանգին համապատասխան, որը կազմվում Է հաշվի առնելով գործող նորմատիվատեխնիկական և պատրաստող գործարանի փաստաթղթերը:

3.3.15. Հիդրոագրեգատի տեխնիկական ջրամատակարարման համակարգը, հիդրոագրեգատի բոլոր աշխատանքային ռեժիմներում, պետք Է ապահովի գեներատորի հենարանային հանգույցների, ռոտորի և ստատորի հովացումը, ռետինապատված տուրբինային առանցքակալի և մյուս սպառողների յուղումը:

3.3.16. Հիդրոտուրբինների կապիտալ վերանորոգումը պետք Է կատարվի 5-7 տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում, Էներգահամակարգի թույլտվությամբ, թույլատրվում Է շեղում հաստատված ժամկետներից:

 

3.4. Տեխնիկական ջրամատակարարումը

 

3.4.1. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի շահագործման ժամանակ պետք Է ապահովվեն`

անհրաժեշտ քանակությամբ, պահանջվող որակի և նորմատիվային ջերմաստիճանի հովացնող ջրի անխափան մատակարարումը,

տուրբինների կոնդենսատորների և տեխնիկական ջրամատակարարման համակարգի աղտոտման կանխումը,

շրջակա միջավայրի պահպանման պահանջների կատարումը:

3.4.2. Տուրբինների կոնդեսատորների խողովակների և այլ ջերմափոխանակիչ սարքերում նստվածքների առաջացումը, քայքայումը, տեխնիկական ջրամատակարարման համակարգի բուսապատումը, «ջրածաղկումը» կանխելու համար պետք է կատարվեն կանխարգելիչ միջոցառումներ:

Միջոցառումների ընտրությունը պետք է որոշվի ելնելով տեղային պայմաններից, ինչպես նաև նրանց արդյունավետությունից, շրջակա միջավայրի պահպանման պայմանների թույլատրելիությունից և տնտեսական նկատառումներից:

Կոնդենսատորների խողովակների, շրջապտույտային ջրատարների և ջրանցքների պարբերաբար մաքրումը կարող է ընդունվել որպես ժամանակավոր միջոցառում:

3.4.3. Հովացնող ջրի դիրտագոյացման ունակության դեպքում, էներգաօբյեկտի շահագործման անձնակազմը` հովացման աշտարակներով և ցայտային սարքավորումներով շրջադարձ ջրամատակարարման համակարգում պետք է`

անցկացնի արտափչում, ջրի թթվեցում կամ ֆոսֆատացում, կամ կիրառի նրա մշակման կոմբինացված մեթոդներ. թթվեցում և ֆոսֆատացում, կրացում և այլն,

ավելացվող ջրի թթվեցումը ծծմբական կամ աղային թթուներով թթվեցման ժամանակ նրա մեջ հիմնային բուֆերը պահի ոչ պակաս քան 1,0-0,5մգ- էկվ/դմ3, թթուն անմիջականորեն շրջանառու ջրի մեջ մտցնելու դեպքում, նրա հիմնայնությունը պահի ոչ պակաս քան 2,0-2,5 սգ-էկվ/դմ3, ծծմբական թթվի օգտագործման ժամանակ հետևի, որպեսզի շրջանառու ջրում սուլֆատների պարունակությունը չհասնի այնպիսի մակարդակի, որը առաջացնի բետոնե կառուցվածքների վնասում կամ կալցիումի սուլֆատի նստեցում,

շրջանառու ջրի ֆոսֆատացման ժամանակ ֆոսֆատի պարունակությունը հաշվարկված ըստ PO34-ի, պահի 2,0-2,7 մգ/դմ3 սահմաններում,

օկսիլիդենդիֆոսֆոնային թթու կիրառելու դեպքում, նրա պարունակությունը շրջանառու ջրում, կախված քիմիական բաղադրությունից, պահի 0,25-4,0 մգ/դմ3 սահմաններում, ջրում այդ թթվի բաղադրությունը սահմանափակի ըստ սահմանային թույլատրելի խտության (ՍԹԽ) մինչև 0,9 մգ/դմ3:

3.4.4. Ջերմափոխանակիչների աղտոտումը օրգանական նստվածքներից կանխելու համար, հովացնող ջրի քլորացման ժամանակ ակտիվ քլորի պարունակությունը ջրում, կոնդենսատորից ելնելիս, պետք է լինի 0,4-0,5 մգ/դմ3 սահմաններում:

Տեխնիկական ջրամատակարարման ուղղահոս համակարգում, ջրհեռ ջրանցքների ջրում ակտիվ քլորի ներկայությունը կանխելու համար, քլորացումը պետք Է կատարվի մեկից երկու կոնդենսատոր մուտք գործող հովացնող ջրի մեջ քլորային լուծույթի մատուցմամբ:

3.4.5. Հովացման աշտարակներով և ցայտային սարքավորումներով շրջանառու համակարգում ջրիմուռները ոչնչացնելու համար, ջուրը պղնձարջասպով մշակելու ժամանակ, նրա պարունակությունը հովացնող ջրում պետք Է լինի 3-6 մգ/դմ3 -ի սահմաններում: Շրջանառու ջրամատակարարման համակարգից ջրային օբյեկտներ արտափչված ջրի նետումը, պղնձարջասպով մշակելու ժամանակ պետք Է իրականացվի գործող «Մակերևութային ջրերը կեղտաջրերից պահպանելու կանոններ»-ին համաձայն:

3.4.6. Տեխնիկական ջրամատակարարման համակարգում (խոշոր ճաղավանդակներե մակերևույթների, ջրամաքրման ցանցերի կառուցվածքային տարրերի, ջրընդունող և ներծծող խցիկների և ճնշումային ջրատարների) կենսաօրգանիզմներով բուսապատման ժամանակ պետք է կիրառվեն չբուսապատվող ծածկույթներ, անցկացվեն ուղիների լվացում` տաք ջրով, օժանդակ սարքավորումներ մուտք գործող հովացնող ջրի քլորացում, պահպանելով քլորի ակտիվ բաժնեչափը 1,5-2,5 մգ/դմ3 1,5 ամիսը մեկ` 4-5 օրվա ընթացքում:

3.4.7. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի հիդրոտեխնիկական կառույցների շահագործումը, ինչպես նաև նրանց վիճակի վերահսկումը պետք է իրականացվի սույն Կանոնների 3.1 գլխի պահանջներին համապատասխան:

3.4.8. Տեխնիկական ջրամատակարարման համակարգի սարքավորումների և հիդրոհովացուցիչների աշխատանքը պետք է ապահովի կոնդենսացիոն կայանքի շահագործման համար 3.4.1. կետի պահանջների կատարումը:

Միաժամանակ պետք է հաշվի առնվեն ժողովրդական տնտեսության ոչ էներգետիկ ճյուղերի կարիքները (ոռոգման, ձկնային տնտեսության, ջրամատակարարման) և բնության պահպանման պայմանները:

3.4.9. Շրջանառու ուղիներից օդի հեռացման պարբերականությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի սիֆոնի բարձրությունը նրանցում չնվազի ոչ ավելի, քան 0,3 մ նախագծային մեծության հետ համեմատած:

3.4.10. Համակարգի կեղտոտումից շրջանառու պոմպի ճնշման շեղումը չպետք է գերազանցի 1,5 մ համեմատած նախագծային մեծության հետ: Պոմպի օգգ-ի վատթարացումը աշխատող անիվի թիակների և պոմպի իրանի (միջև) արանքների բացակների մեծացման և աշխատող անիվի թիակների ոչ նույնատիպ վիճակի հետևանքով, պետք է լինի 3 %-ից ոչ ավել:

3.4.11. Շրջանառու ջրի հովացուցիչների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն`

օպտիմալ աշխատանքային ռեժիմը` շոգետուրբինային կայանքների ամենաշահավետ (տնտեսական) վակուումի հասնելու պայմաններից ելնելով,

հովացման արդյունավետությունը` համաձայն նորմատիվային բնութագրերի:

3.4.12. Հիդրոհովացուցիչների, ջրընդունիչ և ջրնետ կառուցվածքների աշխատանքի օպտիմալ ռեժիմները պետք է ընտրվեն ռեժիմային քարտերին համապատասխան` մշակված կոնկրետ օդերևութաբանական պայմանների և էլեկտրակայանների կոնդենսացիոն ռեժիմով բեռնվածքների համար:

Հովացուցիչից հետո, հովացնող ջրի միջին օրական ջերմաստիճանի բարձրացումը, համեմատած նորմատիվային բնութագրով պահանջվածի հետ, ավելի քան 1oC-ի դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ թերհովացման պատճառների հայտնաբերման և վերացման համար:

3.4.13. Տարանցիկ հոսքի գոտում բարձրակարգ ջրային բուսականության առաջացման դեպքում պետք է վերացվի կենսաբանական կամ մեխանիկական եղանակով:

3.4.14. Հովացման աշտարակների հիմնական կառուցվածքների (աշտարակի տարրերի, հակասառցապատման սրահակի, ջրորսիչի, ոռոգիչի, ջրաբաշխիչ սարքավորման և օդափոխիչ սարքի) զննումը պետք է կատարվի ամեն տարի, գարնանը և աշնանը: Հայտնաբերված անսարքությունները (բացվածքները աշտարակի երեսպատվածքում, ոռոգիչում, սրահակի պտտվող վահանակների դիրքային ամրապնդիչների, ջրաբաշխիչ ջրցող սարքավորումների ոչ բավարար վիճակը) պետք է վերացվեն: Սրահակի պտտվող վահանակները օդի դրական ջերմաստիճանի ժամանակ պետք է տեղադրվեն և հաստատվեն հորիզոնական դիրքում:

Մետաղական կառուցվածքների հակակոռոզիոն ծածկույթը, ինչպես նաև երկաթբետոնե տարրերի քայքայված պաշտպանական շերտը պետք է վերականգնվի ըստ անհրաժեշտության: Ջրհավաք ավազանները, ինչպես նաև ջրհովացուցիչների աշտարակների ծածկույթների ասբեստացեմենտային սալիկները պետք է ունենան հուսալի հիդրոմեկուսացում:

3.4.15. Հովացնող աշտարակների ջրաբաշխիչ համակարգերը պետք է լվացվեն տարին առնվազն 2 անգամ - գարնանը և աշնանը: Աղտոտված ծայրափողակները պետք է ժամանակին մաքրվեն, իսկ շարքից դուրս եկածները` փոխարինվեն: Հովացնող աշտարակների ջրահավաք ավազանները պետք է առնվազն 2 տարին մեկ մաքրվեն տիղմից և աղբից:

3.4.16. Հովացնող աշտարակի վերանորոգման ժամանակ օգտագործվող փայտյա կառուցվածքները պետք է հականեխվեն, իսկ ամրակման դետալները` ցինկապատվեն:

3.4.17. Հովացնող աշտարակների ոռոգիչների կառուցվածքները պետք է մաքրվեն հանքային և օրգանական կուտակումներից:

3.4.18. Հովացնող աշտարակների ճաղավանդակները և ցանցերը պետք է զննվեն հերթափոխը մեկ անգամ և անհրաժեշտության դեպքում մաքրվեն, որպեսզի թույլ չտան ջրի էջքի անկում նրանց վրա, ոչ ավել քան 0,1 մ:

3.4.19. Ձմեռային պայմաններում հովացնող աշտարակների օգտագործման ժամանակ շրջակա տարածքի և շենքերի խոնավացման և սառցապատման դեպքում, նրանք պետք է սարքավորված լինեն ջրաորսիչ սարքերով:

3.4.20. Տեխնիկական ջրամատակարարման համակարգում մի քանի զուգահեռ աշխատող հովացնող աշտարակների առկայության դեպքում և ձմռանը հովացնող ջրի ընդհանուր ծախսի պակասեցման ժամանակ, նրանց մի մասը պետք է կոնսերվացվի իրականացնելով հակահրդեհային և այլ անհրաժեշտ միջոցառումներ: Ոռոգիչի սառցակալումից խուսափելու համար, աշխատող հովացնող աշտարակներում ոռոգման խտությունը պետք է լինի ոռոգման 1 մ2 տարածքում առնվազն 6 մ3/ժամ, իսկ ջրի ջերմաստիճանը հովացնող աշտարակի ելքում 10oC-ից ոչ պակաս:

3.4.21. Ձմռան ընթացքում հովացնող աշտարակի կարճատև անջատման ժամանակ պետք է ապահովվի տաք ջրի շրջապտույտը ավազանում, նրանում սառույցի առաջացումը կանխելու համար:

3.4.22. Փայտից, պոլիէթիլենից և այլ դյուրավառ նյութերից կառուցվածքային տարրերով հովացնող աշտարակը շահագործումից ժամանակավոր դուրս բերելու դեպքում, օդանցքի պատուհանները պետք է փակվեն, իսկ հովացնող աշտարակների նկատմամբ, պետք է սահմանվի հակահրդեհային հսկողություն:

3.4.23. Ծածկույթային հովացնող աշտարակների մետաղական հիմնակմախքների մանրակրկիտ զննումը պետք է անցկացվի առնվազն 10 տարին մեկ, երկաթբետոնե թաղանթներինը` առնվազն 5 տարին մեկ:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման