Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (4- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարարության

24.06.1998 թ.

N 192-ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԺՈՂՈՎԱԾՈՒ III

 

4. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

4. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

4.1. Վառելիքատրանսպորտային տնտեսություն

 

4.1.1. Վառելիքատրանսպորտային տնտեսության շահագործման ժամանակ պետք է ապահովվի`

էներգաօբյեկտի երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքը և սահմանված ժամկետներում երկաթուղային վագոնների, ցիստեռնների և այլ փոխադրամիջոցների մեքենայացված բեռնաթափումը,

վառելիքի ընդունումը մատակարարներից և նրա որակի ու քանակի ստուգումը,

վառելիքի սահմանված պաշարի մեքենայացված պահեստավորումը և պահպանումը նվազագույն կորուստներով,

վառելիքի ժամանակին և անխափան նախապատրաստումն ու մատակարարումը կաթսայատուն,

շրջակա միջավայրի աղտոտման կանխելը նավթամթերքներից:

4.1.2. էլեկտրակայաններ մատակարարվող վառելիքի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներին և տեխնիկական պայմաններին:

Մատակարարի հետ կնքվող պայմանագրերում, կախված վառելիքի տեսակից, պետք է կանխապայմանված լինեն նրա տեսականիշը, խոնավությունը, ծծմբի պարունակությունը, բռնկման ջերմաստիճանը, ստորին ջերմատվությունը, խտությունը, վանադիումի պարունակությունը և այլ ցուցանիշներ` ըստ որոնց կատարվում է բողոքարկման աշխատանքներ:

4.1.3. Համաձայն «Էլեկտրակայաններում վառելիքի հաշվառքի կանոնների», պետք է կազմակերպվի վառելիքի ամբողջ քանակության խիստ հաշվառում, էներգաօբյեկտ նրա մուտքի, տեխնոլոգիական կարիքների համար սպառելու և պահեստներում այն պահելու ընթացքում:

Ստացվող վառելիքի հաշվառման ընթացքում պետք է ապահովվի`

մատակարարված ամբողջ հեղուկ վառելիքի կշռումը կամ չափումը,

այրված գազային վառելիքի ամբողջ քանակության որոշումը սարքերի միջոցով,

հեղուկ վառելիքի գույքագրումը,

վառելիքի որակի պարբերական, իսկ սարքերի առկայության դեպքում մշտական վերահսկումը,

բողոքարկումների ներկայացում մատակարարներին` վառելիքի պակասորդի և որակի անբավարարություն հայտնաբերելու դեպքում:

4.1.4. Վառելիքով ժամանած շարժակազմը պետք է զննվի: Վնասված վագոններ կամ ցիստեռններ, ճանապարհին վառելիքի կորուստներ և «Երկաթուղիների կանոնադրությամբ» նախատեսված այլ պատճառներ հայտնաբերելու դեպքում, պետք է կազմվեն համապատասխան ակտեր, և հայցեր ներկայացվեն երկաթուղուն:

4.1.5. Վառելիքի հաշվառման համար օգտագործվող չափիչ միջոցները (կշեռքներ, լաբորատոր սարքեր և այլ չափիչ սարքվածքներ), որոնք ենթակա են պետական ստուգման և հսկողության, պետք է հավաստագրվեն ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կողմից սահմանված ժամկետներում:

Վառելիքի հաշվառման համար օգտագործվող չափիչ միջոցները, որոնք ենթակա չեն հավաստագրման, պետք է չափարկվեն համաձայն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի:

4.1.6. Գնացքների երթևեկությունը, ինչպես նաև վագոնների և ցիստեռնների մատուցումը և հեռացումը էլեկտրակայանում պետք է կազմակերպված լինի համաձայն «Երկաթուղային մուտքերում գնացքների սպասարկման և շահագործման կազմակերպման կարգի մասին» հրահանգի, որը կազմվում է տվյալ էլեկտրակայանի համար, հաշվի առնելով վագոնների ու ցիստեռնների բեռնաթափման նախագծով ընդունված կարգը և համաձայն երկաթուղով բեռների տեղափոխման Կանոնների:

4.1.7. էլեկտրակայանների և տրանսպորտի նախարարության ձեռնարկությունների, կամ փոխադրաառաքման սպասարկում իրականացնող այլ ձեռնարկությունների միջև կնքված պայմանագրերում, չպետք է հաշվի առնվեն (ներառվեն) էլեկտրակայանի պահեստային սարքավորումները (վագոնաթափիչներ, էստակադներ և այլն), որոնք նախատեսված են նորոգում կատարելու և վթարային իրավիճակները վերացնելու ժամանակ կաթսայատները վառելիքով ապահովելու համար:

4.1.8. Հեղուկ և գազային վառելիքի տնտեսությունների վերահսկիչ, ավտոմատ և հեռագործ կառավարման, տեխնոլոգիական պաշտպանության, ուղեկապման, ազդանշանման, հրդեհամարման, բեռնաթափման սարքավորումները, ինչպես նաև կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները պետք է լինեն սարքին վիճակում և պարբերաբար` ըստ ժամկետացանկի, ենթարկվեն ստուգման:

 

Պինդ վառելիք

 

(ՀՀ էլեկտրակայաններում չի օգտագործվում և մոտ ապագայում չի նախատեսվում)

 

Հեղուկ վառելիք

 

4.1.9. Հեղուկ վառելիքի տնտեսության շահագործումը պետք է կազմակերպվի «Ջերմային էլեկտրակայանների մազութային տնտեսության շահագործման տիպային հրահանգ»-ին համապատասխան:

Հեղուկ վառելիքի տնտեսության շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի տաքացված և զտված վառելիքի անխափան մատակարարումը` կաթսաների և գազատուրբինային կայանքների բեռնվածությանը համապատասխանող քանակությամբ և այնպիսի ճնշմամբ ու մածուցիկությամբ, որն անհրաժեշտ է այրիչների նորմալ աշխատանքի համար:

4.1.10. Հեղուկ վառելիքի խողովակաշարերի և դրանց ուղեկից շոգեխողովակների համար պետք է կազմված լինեն սահմանված ձևի տեղեկաթերթիկներ:

4.1.11. Ցիստեռնների դատարկումից հետո, մազութը հեղուկաթափ վաքերից պետք է լրիվ թափվի, և այն տեղերում, որտեղ վրածածկեր չկան, վաքերը պետք է փակվեն կափարիչներով (վանդակապատ ցանցերով): Ընդունման տարողություններից առաջ տեղադրված վաքերը, հիդրոփականները, գերանափականները և զտիչները, ըստ անհրաժեշտության, պետք է մաքրվեն:

4.1.12. Մազութի տնտեսությունում պետք է պահպանվեն գոլորշու հետևյալ պարամետրերը. ճնշումը` 8-13 կԳ/սմ2 (0,8-1,3ՄՊա), ջերմաստիճանը` 200-250oC:

4.1.13. «Բաց գոլորշիով» մազութի դատարկման ընթացքում տաքացնող սարքվածքներից գոլորշու ընդհանուր ծախսը` 50-60մ3 տարողությամբ ցիստեռնի համար, չպետք է գերազանցի 900կգ/ժ-ը:

4.1.14. Մազութաթափերում (ցիստեռններում, վաքերում և ընդունող տարողություններում) մազութը պետք է տաքացվի մինչև այն ջերմաստիճանը, որը կապահովի մղող պոմպերի բնականոն աշխատանքը:

Մազութի ջերմաստիճանը ընդունող տարողություններում և պահոցներում չպետք է գերազանցի 90oC-ը,

4.1.15. Սարքավորումների (պահոցներ, խողովակաշարեր և այլն) ջերմային մեկուսացումը պետք է լինի սարքին վիճակում:

4.1.16. Պահոցների և ընդունող տարողությունների ներքին զննումը և նկատված թերությունների վերացումը պետք է կատարվի համաձայն ժամկետացանկի, առնվազն 5 տարին մեկ: Անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է մաքրվեն հատակային նստվածքներից:

4.1.17. Բոլոր ընդունող տարողությունների և հեղուկ վառելիքի պահպանման պահոցների համար պետք է կազմվեն աստիճանավորված աղյուսակներ հաստատված էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

4.1.18. Ըստ հաստատված ժամկետացանկի, պետք է կատարվեն` մազութամուղի և արմատուրի արտաքին զննում` առնվազն տարին մեկ, իսկ կաթսայատան բաժանմունքի սահմաններում` եռամսյակը մեկ և արմատուրի ընտրովի վերստուգում` առնվազն 4 տարին մեկ:

4.1.19. Կաթսայատներին մատակարարվող մազութի մածուցիկությունը չպետք է գերազանցի. մեխանիկական և շոգեմեխանիկական այրիչների համար` 2,5o BV (16մմ2/վրկ), շոգե և ռոտացիոն այրիչների համար` 6o BV (44 մմ2/վրկ),

4.1.20. Վառելիքի զտիչները պետք է մաքրվեն (շոգեփչահարմամբ, ձեռքով կամ քիմիական եղանակով), եթե նրանց դիմադրությունը հաշվարկային բեռնվածության դեպքում բարձրանում է 50%-ով` համեմատած սկզբնականի (մաքուր վիճակի) հետ: Մաքրման ընթացքում զտիչ ցանցի թրծումը (կրակով մաքրելը) արգելվում է:

Մազութատաքացուցիչները պետք է մաքրվեն, եթե նրանց ջերմային հզորությունը նվազում է անվանական հզորության 30%-ի չափով:

4.1.21. Պահեստային պոմպերը, տաքացուցիչները և զտիչները պետք է լինեն սարքին և մշտապես պատրաստ գործարկման համար:

Միացման ստուգումը և աշխատող պոմպից պահեստայինին ծրագրային անցումը պետք է կատարվի համաձայն ժամկետացանկի, բայց առնվազն ամիսը մեկ: Պահեստային ավտոմատ միացման (ՊԱՄ) սարքվածքների գործարկման ստուգումը պետք է կատարվի առնվազն եռամսյակը մեկ` համաձայն տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրի և ժամկետացանկի:

4.1.22. Վառելիքատար խողովակագծերը կամ սարքավորումները նորոգման դուրս բերելիս, դրանք պետք է հուսալիորեն անջատված լինեն աշխատանքի մեջ գտնվող սարքավորումներից, լինեն ցամաքեցված և ներքին աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում` շոգեհարված:

Վառելիքատար խողովակագծեր, անջատված տեղամասերում ուղեկից շոգե կամ այլ խողովակագծերը պետք է լինեն անջատված:

4.1.23. Մազութի պահոցը (ամբարը), ուր երկար ժամանակ վառելիք է պահվել, աշխատանքի մեջ մտցնելուց առաջ անհրաժեշտ է հատակամերձ շերտից (մինչև 0,5մ) վերցնել մազութի նմուշ` ըստ խոնավության վերլուծություն կատարելու համար և միջոցներ ձեռնարկել ջրի և մեծ ջրավորվածության մազութի թափանցումը կաթսայատուն կանխելու համար:

4.1.24. Ըստ հաստատված ժամկետացանկի, բայց առնվազն շաբաթը մեկ, պետք է ստուգվի այրման համար կաթսայատուն տրվող վառելիքի ջերմաստիճանի սահմանային աճման և նվազման, ճնշման նվազման ազդանշանային համակարգի գործողությունը, կառավարման վահան դուրս բերված հեռագործ մակարդակաչափիչների և պահոցներում ու ընդունիչ տարողություններում վառելիքի ջերմաստիճանը չափող սարքերի ցուցմունքների ճշտությունը:

4.1.25. Հեղուկ վառելիքի այլ տեսակների ընդունումը, պահպանումը և այրման նախապատրաստումը պետք է իրականացվի ըստ «էներգահամակարգերի շահագործման կարգադրական փաստաթղթերի ժողովածուի (ջերմատեխնիկական մասի)» (Մ. ՕՐԳՐԷՍ, 1991) կ. 1.4-ի պահանջներին համապատասխան:

 

Գազատուրբինային կայանքների (ԳՏԿ) հեղուկ վառելիքի ընդունման, պահպանման և այրմանը նախապատրաստելու առանձնահատկությունները.

 

4.1.26. Հեղուկ վառելիքի դատարկման, պահպանման և այրման համար մատուցման ժամանակ, չի թույլատրվում ջրավորումը: Ցիստեռնների դատարկումից հետո, շոգեհարման անհրաժեշտության դեպքում, շոգեհարման հետևանքով գոյացած ջրավորված նյութերը պետք է տեղափոխվեն մազութապահեստարանի հատուկ տարողություններ:

4.1.27. Վառելիքի դատարկումը պետք է կազմակերպվի փակ եղանակով: Դատարկման սարքվածքները, դրանց հակակոռոզիոն ծածկույթը, շոգեուղեկից գծերները, արմատուրը և այլն, պետք է լինեն սարքին վիճակում, որպեսզի թույլ չտրվի վառելիքի աղտոտում և սառեցում:

Պահոցներում գտնվող հեղուկ վառելիքի նվազագույն և առավելագույն ջերմաստիճանները պետք է սահմանված լինեն տեղային հրահանգներով:

4.1.28. ԳՏԿ-ին մատակարարվող վառելիքը պահոցներից պետք է վերցվի վերին շերտերից` լողացող հավաքիչ սարքվածքներով:

4.1.29. Պահոցների հատակամերձ շերտերից վառելիքի նմուշները պետք է վերցվեն գույքագրման ժամանակ և պահոցը աշխատանքի մեջ մտցնելուց առաջ: Հատակամերձ շերտում 0,5%-ից ավել ջրավորվածություն հայտնաբերելու դեպքում, պետք է ձեռնարկել միջոցներ ջրավորված վառելիքի այրումը կանխելու համար: Եթե ջրավորված շերտի բարձրությունը մեծ է «մեռյալ» մնացորդի մակարդակից, ապա խոնավացած շերտը պետք է ջրաքաշվի դեպի մազութապահեստարանի հատուկ տարողությունները:

4.1.30. Շրջանառու եղանակով տաքացվող պահոցների ներքին զննումը պետք է կատարվի առնվազն 5 տարին մեկ, շոգետաքացմամբ պահոցներինը ամեն տարի, կատարելով ներպահոցային տաքացուցիչների կիպության պարտադիր հիդրավլիկ փորձարկումներ, վերացնելով հակակոռոզիոն ծածկույթի վնասվածքները: Պահոցները, ըստ անհրաժեշտության, պետք է մաքրվեն հատակային նստվածքներից:

4.1.31. Հեղուկ վառելիքի խողովակաշարերը, մոնտաժումից կամ նորոգումից հետո, պետք է փչահարվեն գոլորշիով կամ սեղմած օդով, ենթարկվեն քիմիական լվացման և պասիվացման` դրան հաջորդող լվացումով` գազատուրբինային վառելիքի այնպիսի քանակությամբ, որը համապատասխանում է խողովակաշարերի եռակի տարողունակությանը:

4.1.32. ԳՏԿ-ին մատակարարվող վառելիքի մածուցիկությունը պետք է լինի ոչ ավելի. մեխանիկական բոցամուղների կիրառման դեպքում` 2o BV (12մմ2/վրկ), օդային (շոգե) բոցամուղների օգտագործման դեպքում` 3o BV (20մմ2/վրկ):

4.1.33. Հեղուկ վառելիքը պետք է մաքրված լինի մեխանիկական խառնուրդների համաձայն ԳՏԿ-ի արտադրող գործարանների պահանջների:

Տեղային հրահանգներում պետք է նշված շինեն զտիչների մուտքում և ելքում ճնշման անկման թույլատրելի մեծությունները, որոնց դեպքում զտիչները պետք է դուրս բերվեն մաքրման:

4.1.34. Վառելիքի և հավելանյութի որակի ստուգման պարբերականությունը` վառելիքի պահպանման և այրման համար նրա մատուցման ընթացքում, նմուշները վերցնելու տեղերը, որակը որոշող ցուցանիշները, պետք է սահմանված լինեն տեղային հրահանգով:

4.1.35. ԳՏԿ-ում հեղուկ վառելիքների այրման դեպքում, որոնք պարունակում են կոռոզիոն ագրեսիվ տարրեր (վանադիում, ալկալիական մետաղներ և այլն), ավելի մեծ քանակությամբ, քան թույլատրվում է գործող ստանդարտներով և տեխնիկական պայմաններով, վառելիքը պետք է մշակվի էլեկտրակայանում` համաձայն տեղային հրահանգների (նատրիումի և կալիումի աղերից լվացում կամ հակակոռռզիոն հավելանյութերի ավելացում):

 

Գազային վառելիք

 

4.1.36. Գազի տնտեսության շահագործման ընթացքում պետք է ապահովվի`

կողմնակի խառնուրդներից ու խտուցքից մաքրված կաթսաների բեռնվածությանը համապատասխան քանակությամբ և պահանջվող ճնշմամբ գազի անխափան մատակարարումը հնոցային այրիչներին,

ստացվող գազի քանակության և որակի ստուգումը,

սարքավորումների անվտանգ աշխատանքը և դրանց տեխնիկական սպասարկման և նորոգման անվտանգ անցկացումը,

սարքավորումների ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկումը և նորոգումը,

սարքավորումների տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման հսկողությունը:

4.1.37. էներգաօբյեկտների գազի տնտեսության շահագործումը պետք է կազմակերպվի` համաձայն Հայլեռտեխհսկողության «Անվտանգության կանոնները գազային տնտեսությունում», «Գազից օգտվելու կանոնների», «Բնական գազով աշխատող Ջէկ-երի գազային տնտեսության շահագործման տիպային հրահանգի» և այլն:

4.1.38. Յուրաքանչյուր գազամուղի և գազակարգավորիչ կայանքի (ԳԿԿ) սարքավորանքի համար պետք է կազմվեն տեղեկաթերթիկներ, որոնք պարունակում են գազամուղը, ԳԿԿ-ի շենքը, սարքավորումները, ստուգիչ չափիչ սարքերը բնութագրող հիմնական տվյալներ, ինչպես նաև տեղեկություններ կատարված նորոգումների մասին:

4.1.39. էներգաօբյեկտում պետք է կազմվեն և տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվեն գազավտանգ աշխատանքների ցանկը և հրահանգ կոնկրետ արտադրական պայմաններին համապատասխան նրանց նախապատրաստման ու անվտանգ անցկացման կարգի մասին:

Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով: Անձինք, որոնք իրավունք ունեն տալ գազավտանգ աշխատանքներ կատարելու կարգագրեր, նշանակվում են էներգաօբյեկտի ղեկավարի հրամանով: Գազավտանգ աշխատանքների ցանկը առնվազն տարին մեկ պետք է վերանայվի և վերահաստատվի:

Առավել վտանգավոր աշխատանքները (շահագործման մեջ մտցնելը, գազի գործարկումը, գազամուղների միացումը, գազամուղների և սարքավորումների «գազի տակ» նորոգումը, ԳԿԿ-ում զոդման և գազահատման կիրառմամբ աշխատանքները) պետք է կատարվեն կարգագրով և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված հատուկ պլանով: Աշխատանքների պլանում պետք է`

նշված լինեն աշխատանքների կատարման խիստ հաջորդականությունը, մարդկանց տեղաբաշխումը, պատասխանատու անձինք, մեխանիզմների և հարմարանքների պահանջարկը,

նախատեսված լինեն միջոցառումներ, որոնք կապահովեն տվյալ աշխատանքների առավելագույն անվտանգությունը:

4.1.40. Չի թույլատրվում ԳԿԿ-ից դուրս եկող գազի ճնշման տատանումների գերազանցումը աշխատանքային ճնշման 10%-ից: Կարգավորիչների անսարքությունները, որոնք բերում են աշխատանքային ճնշման բարձրացման կամ իջեցման, ապահովիչ փականների աշխատանքում եղած թերությունները, ինչպես նաև գազի հոսակորուստները, պետք է վերացվեն վթարային կարգով:

4.1.41. Գազի մատակարարումը կաթսայատուն` ավտոմատ կարգավորիչ փական չունեցող շրջանցիկ գազամուղով (բայպասով), արգելվում է:

4.1.42. Պաշտպանության, ուղեկապման և ազդանշանային սարքվածքների գործարկման ստուգումը պետք է կատարվի արտադրող գործարանի հրահանգներով նախատեսված ժամկետներում, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ:

4.1.43. Գազամուղները գազով լցնելիս պետք է փչահարվեն մինչև օդի լրիվ դուրս մղումը: Փչահարման ավարտը պետք է որոշվի վերցված նմուշների վերլուծությամբ, ընդ որում` թթվածնի պարունակությունը գազում չպետք է գերազանցի 1%-ը, կամ գազի այրումով, որը պետք է ընթանա հանգիստ (կայուն), առանց պայթյունների (ճարճատյունների):

Գազամուղների փչահարման ժամանակ գազաօդային խառնուրդի բացթողումը պետք է իրականացվի այն տեղերում, որտեղ բացառվում է նրա թափանցումը շենքեր և բոցավառումը կրակի որևէ աղբյուրից:

Գազամուղները գազից դատարկվելու ժամանակ, պետք է փչահարվեն օդով կամ չեզոք գազով, մինչև գազի լրիվ արտամղումը: Փչահարման ավարտը որոշվում է վերլուծությամբ: Գազի մնացորդային ծավալային մասը փչահարվող օդում չպետք է գերազանցի խառնուրդի բոցավառման ստորին սահմանի 20%-ը:

4.1.44. Էլեկտրակայանների տարածքում գտնվող ստորգետնյա գազամուղների ուղեգծի շրջայցը (ստուգայցը) պետք է կատարվի համաձայն հաստատված ժամկետացանկի:

Շրջայցի ժամանակ պետք է ստուգվի գազալցվածությունը գազամուղի հորերում, ինչպես նաև գազամուղի երկու կողմերում, նրանից 15 մ հեռավորության վրա տեղադրված այլ հորերում (հեռախոսային, ջրմուղի, ջերմաֆիկացիոն, կոյուղու), հավաքիչներում, շենքերի նկուղներում և այլ շինություններում, որոնցում հնարավոր է գազի կուտակում:

Ստորգետնյա գազամուղների սպասարկման համար պետք է կազմվեն և շրջագայող զննողին հանձնվեն երկաթուղային քարտեզներ` նրանց հատկացված համարներով: Յուրաքանչյուր երթուղային քարտեզում պետք է նշված լինեն գազամուղների ուղեգծերի սխեման և նրա երկարությունը, ինչպես նաև գազամուղի երկու կողմում, նրանից մինչև 15 մ հեռավորության վրա տեղադրված ստորգետնյա կառույցների ու ցանցերի հորերը և շենքերի նկուղները:

4.1.45. Նկուղներում, հորաններում, հորերում և այլ ստորգետնյա շինություններում, գազի առկայությունը պետք է ստուգվի պայթունաանվտանգ գազավերլուծիչով:

Շենքերի նկուղների օդի նմուշի վերլուծությունը կարող է կատարվել անմիջապես նկուղում պայթունաանվտանգ գազավերլուծիչով, իսկ վերջինիս բացակայության դեպքում նկուղից վերցված օդի նմուշի շենքից դուրս կատարված վերլուծությամբ:

Հավաքիչներից, հորաններից, հորերից և այլ ստորգետնյա շինություններից օդի նմուշ վերցնելիս, նրանց մեջ իջնելն արգելվում է:

Նկուղներում, ինչպես նաև հորերի, հորանների, հավաքիչների և այլ ստորգետնյա շինությունների մոտ գտնվելիս, ծխելը և բաց կրակից օգտվելն արգելվում է:

4.1.46. ՈՒղեգծում գազալցվածություն հայտնաբերելիս, պետք է ձեռնարկվեն միջոցներ` գազավերլուծիչով լրացուցիչ ստուգումներ և գազի արտահոսքի հայտնաբերման տեղից 50մ շառավղով հեռավորության վրա գտնվող գազալցված նկուղների, շենքերի առաջին հարկերի, հորերի օդափոխություն կատարելու համար:

Նկուղներում գազի հայտնաբերման դեպքում, շենքերում գտնվող մարդիկ լրացուցիչ պետք է զգուշացվեն` ծխելու, կրակից և էլեկտրասարքերից օգտվելու անթույլատրելիության մասին:

Միաժամանակ պետք է ձեռնարկվեն անհետաձգելի միջոցներ գազի հոսակորուստների հայտնաբերման և վերացման համար:

4.1.47. Գազամուղների միացման կիպությունների ստուգումը, գազամուղներում, հորերում և շինություններում գազի արտահոսքի տեղերի փնտրումը, պետք է կատարվի օճառաէմուլսիայի օգտագործումով:

Արգելվում է կրակի օգտագործումը` գազի արտահոսքեր հայտնաբերելու համար:

Գործող գազամուղներում հայտնաբերված բոլոր անսարքությունները և անկիպությունները պետք է անհապաղ վերացվեն:

4.1.48. Արգելվում է գազամուղից հեռացված հեղուկի թափումը կոյուղի:

4.1.49. Գազագեներատորային և արտանետված տեխնոլոգիական խոնավ և ծծումբ պարունակող (մերկապտաններ կամ ծծմբաջրածին պարունակող) բնական գազի մատակարարման և այրման դեպքում, շահագործման առանձնահատկությունները պետք է որոշվեն նախագծով և տեղային հրահանգով:

 

4.2. Ածխափոշու պատրաստումը

 

(ՀՀ էլեկտրակայաններում չի օգտագործվում և մոտ ապագայում չի նախատեսվում)

 

4.3. Շոգե և ջրատաքացման կաթսայական կայանքներ

 

4.3.1. Կաթսաների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն.

բոլոր հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունը և անվտանգությունը,

կաթսաների անվանական արտադրողականությունը, շոգու և ջրի պարամետրերին ու որակին հասնելու հնարավորությունը,

փորձարկումների և գործարանային հրահանգների հիման վրա սահմանված աշխատանքի խնայողական ռեժիմը,

յուրաքանչյուր տիպի կաթսայի և այրվող վառելիքի տեսակի համար որոշված բեռնվածությունների կարգավորման տիրույթը,

նվազագույն թույլատրելի բեռնվածությունները,

վնասակար նյութերի թույլատրելի արտանետումները մթնոլորտ:

4.3.2. Նոր շահագործման մեջ մտնող 100կգ/սմ2 (9,8 ՄՊա) և, բարձր ճնշման կաթսաները մոնտաժումից հետո, հիմնական խողովակաշարերի և ջրագոլորշային տրակտի մյուս տարրերի հետ համատեղ, պետք է ենթարկվեն մաքրման: 100 կԳ/սմ2 (9,8 ՄՊա)-ից ցածր ճնշման և ջրատաքացուցիչ կաթսաները, շահագործման մեջ մտցնելուց առաջ, պետք է ենթարկվեն ալկալիացման:

Ալկալիացումից և քիմիական մաքրումից անմիջապես հետո պետք է ձեռնարկվեն միջոցներ` մաքրված մակերևույթները նստվածքային կոռոզիայից պաշտպանելու համար:

4.3.3. Նորոգումից կամ պահուստում երկարատև (3 օրից ավել) գտնվելուց հետո` կաթսայի գործարկումից առաջ, պետք է ստուգված լինեն օժանդակ սարքավորումների, ստուգիչ-չափիչ սարքերի, մեխանիզմների և արմատուրի հեռակառավարման միջոցների, ինքնակարգավորիչների, պաշտպանության սարքվածքների, ուղեկապման ու օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և գործարկմանը նրանց պատրաստ լինելը: Բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն:

ՈՒղեկապման և պաշտպանության սարքվածքների անսարքության դեպքում, կաթսայի գործարկումն արգելվում է:

4.3.4. Կաթսայի գործարկումը պետք է կազմակերպվի հերթափոխի պետի կամ ավագ մեքենավարի ղեկավարությամբ, իսկ հիմնական կամ միջին վերանորոգումից հետո` արտադրամասի պետի կամ նրա տեղակալի ղեկավարությամբ:

4.3.5. Վառելուց առաջ թմբուկային կաթսան պետք է լցված լինի օդազերծված սնող ջրով:

ՈՒղղահոս կաթսան պետք է լցված լինի սնող ջրով, որի որակը պետք է համապատասխանի շահագործման վերաբերյալ հրահանգին` կախված սնող ջրի մշակման սխեմայից:

4.3.6. Չհովացած թմբուկային կաթսայի լցնումը թույլատրվում է դատարկված թմբուկի երեսին մետաղի` 160oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում:

Եթե թմբուկի մետաղի երեսի ջերմաստիճանը գերազանցում է 140oC-ը, նրա լցնումը ջրով` հիդրոճնշափորձարկման համար, արգելվում է:

4.3.7. ՈՒղղահոս կաթսայի լցնումը ջրով, նրանից օդի հեռացումը, ինչպես նաև լվանալու գործողությունները, պետք է կատարվեն մինչև կաթսայի տրակտում ներսարքված փականները ընկած տեղամասում` շոգեզտիչային վառման ռեժիմում, կամ ամբողջ տրակտով` վառման ուղղահոս ռեժիմում:

Ջրի ծախսը վառման ընթացքում պետք է չինի հավասար անվանականի 30%-ին: Վառման ծախսի մեկ ուրիշ արժեք կարող է որոշվել միայն կաթսան արտադրող գործարանի հրահանգով, կամ փորձարկման արդյունքների հիման վրա ճշտված շահագործման հրահանգով:

4.3.8. Ցանցային ջրի ծախսը ջրատաքացման կաթսայի վառումից առաջ պետք է սահմանվի և պահպանվի հետագա աշխատանքի ժամանակ ոչ պակաս նվազագույն թույլատրելիից, որը որոշվում է արտադրող գործարանի կողմից յուրաքանչյուր տեսակի կաթսայի համար:

4.3.9. Բլոկային կայանքների ուղղահոս կաթսաների վառման ժամանակ, ճնշումը կաթսայի տրակտում ներսարքված փականներից առաջ պետք է պահպանվի հետևյալ մակարդակների վրա` 120-130կԳ/սմ2 (12-13 ՄՊա)` այն կաթսաների համար, որոնց աշխատանքային ճնշումը հավասար է 140 կԳ/սմ2 (13,8 ՄՊա) և 240-250 կգ/սմ2 (24-25ՄՊա)` գերկրիտիկական ճնշման կաթսաների համար: Այդ մեծությունների փոփոխությունը կամ կաթսայի վառումը սահող ճնշման տակ, թույլատրվում է կաթսան արտադրող գործարանի հետ համաձայնեցման դեպքում, հատուկ փորձարկումների հիման վրա:

4.3.10. Կաթսայի վառումից առաջ և կանգից հետո, հնոցը և գազանցքները, ներառյալ վերաշրջանառուները, պետք է օդափոխվեն ծխաքաշերով, ներփչող օդամղիչներով և վերաշրջանառու ծխաքաշերով, գազաօդային տրակտի փականների բաց վիճակում` առնվազն 10 րոպե, անվանականի 25%-ից ոչ պակաս օդի ծախսով:

Ներմղումով աշխատող կաթսաների, ինչպես նաև ծխաքաշ չունեցող ջրատաքացուցիչ կաթսաների օդափոխությունը, պետք է իրականացվի ներփչող օդամղիչների և վերաշրջանառու ծխաքաշերի միջոցով:

Դեռևս չհովացած և շոգեջրային տրակտում ավելցուկային ճնշումը պահպանած կաթսաների վառումից առաջ, օդափոխությունը պետք է սկսել ոչ շուտ, քան այրիչների վառելուց 15 րոպե առաջ:

4.3.11. Կաթսայի վառումը գազով իրականացնելուց առաջ, պետք է կատարվի կաթսայի գազատար խողովակագծերի ստուգիչ ճնշափորձարկում օդով և ստուգվի այրիչներից առաջ տեղադրված փակող արմատուրի փակման հերմետիկությունը գազով` համապատասխան կ. 4.1.37-ում նշված տիպային հրահանգի:

4.3.12. Կաթսաների վառումից առաջ պետք է միացված լինեն ծխաքաշը և ներփչող օդամղիչը, իսկ առանց ծխաքաշերի աշխատող կաթսաների համար ներփչող օդամղիչը:

4.3.13. Կաթսայի վառումը սկսելու պահից պետք է կազմակերպված լինի ջրի մակարդակի հսկումը թմբուկում:

Վերին ջրացուցչային սարքերի փչամաքրումը պետք է կատարվի.

40 կԳ/սմ2 (3,9 ՄՊա) և ցածր ճնշման կաթսաների համար` կաթսայում մոտ 1 կԳ/սմ2 (0,1ՄՊա) ավելցուկային ճնշում հաստատվելիս և գլխավոր շոգետար խողովակագծին միացնելուց առաջ,

40 կԳ/սմ2 (3,9 ՄՊա)-ից բարձր ճնշման կաթսաների համար` կաթսայում 3 կԳ/սմ2 (0,3 ՄՊԱ) ավելցուկային ճնշում հաստատվելիս և մեկ էլ 15-30 կԳ/սմ2 (1,5 -3,0 ՄՊա) ճնշման դեպքում:

Կաթսայի վառման ընթացքում, ջրի մակարդակի իջեցված ցուցիչները պետք է համեմատվեն վերին ջրացուցչային սարքերի հետ (հաշվի առնելով ուղղումը):

4.3.14. Կաթսայի վառումը տարբեր ջերմային վիճակներից պետք է կատարվի գործարկման ռեժիմին համապատասխան, որը կազմվում է կաթսան արտադրող գործարանի հրահանգի և գործարկման ռեժիմների փորձարկման արդյունքների հիման վրա:

4.3.15. Հիմնական և միջին նորոգումից հետո սառը վիճակից կաթսայի վառման ժամանակ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ, պետք է ստուգվի էկրանների, թմբուկների և հավաքիչների ջերմային տեղաշարժը` ըստ հենանիշերի:

4.3.16. Եթե մինչև կաթսայի գործարկումը, նրա վրա կատարվել են աշխատանքներ` կապված կցաշուրթային միացությունների և անցքերի քանդման հետ, ապա հեղույսային միացումները պետք է ձգվեն կաթսայում 3-5 կԳ/սմ2 (0,3-0,5 ՄՊա) ավելցուկային ճնշման տակ:

Հեղույսային միացումների ձգումը ավելի բարձր ճնշման տակ, արգելվում է:

4.3.17. Կաթսաների վառումների և կանգերի ժամանակ պետք է կազմակերպվի թմբուկի ջերմաստիճանային ռեժիմի հսկողություն: Թմբուկի ստորին ծնիչի տաքացման և սառեցման արագությունը և ջերմաստիճանային տարբերությունը` թմբուկի վերին ու ստորին ծնիչների միջև, չպետք է գերազանցեն թույլատրելի արժեքները.

տաքացման արագությունը կաթսայի վառման ժամանակ, 300 C/10 րոպեում,

սառեցման արագությունը կաթսայի կանգի ժամանակ, 200 C/10 րոպեում,

ջերմաստիճանային տարբերությունը վառման ժամանակ, 60oC,

ջերմաստիճանային տարբերությունը կանգի ժամանակ, 80oC:

4.3.18. Կաթսայի միացումը ընդհանուր շոգետար խողովակագծին պետք է իրականացվի միացնող շոգետարի ջրադատարկումից և տաքացումից հետո: Միացման ժամանակ գոլորշու ճնշումը կաթսայի ելքում պետք է հավասար լինի ընդհանուր շոգետար խողովակագծում ճնշմանը:

4.3.19. Կաթսայի աշխատանքի ռեժիմը պետք է խստորեն համապատասխանի սարքավորումների փորձարկման և շահագործման հրահանգի հիման վրա կազմված ռեժիմային քարտերին: Կաթսայի վերակառուցման և վառելիքի մակնիշի ու որակի փոփոխության դեպքում, ռեժիմային քարտը պետք է ճշգրտվի:

4.3.20. Կաթսայի աշխատանքի ժամանակ պետք է պահպանվեն առաջնային և միջանկյալ շոգեգերտաքացուցիչների յուրաքանչյուր աստիճանում և յուրաքանչյուր հոսքում գոլորշու թույլատրելի ջերմաստիճանները ապահովող ջերմային ռեժիմները:

4.3.21. Կաթսայի աշխատանքի ժամանակ, թմբուկում ջրի վերին սահմանային մակարդակը պետք է լինի ոչ բարձր, իսկ ստորին սահմանային մակարդակը` ոչ ցածր այն մակարդակներից, որոնք սահմանվում են արտադրող գործարանի տվյալների և սարքավորման փորձարկումների հիման վրա:

4.3.22. Կաթսայակայանքների տաքացման մակերևույթները ծխագազերի կողմից պետք է պահպանվեն շահագործողական մաքուր վիճակում օպտիմալ ռեժիմների պահպանման և համալիր մաքրման (շոգե, օդային կամ ջրային սարքեր, իմպուլսային մաքրման սարքվածքներ, թրթռամաքրում, կոտորակամաքրում և այլն) մեքենայացված համակարգերի կիրառման ճանապարհով: Դրա համար նախատեսված սարքվածքները, ինչպես նաև նրանց հեռավորական և ավտոմատ կառավարման միջոցները պետք է լինեն գործելու համար մշտապես պատրաստ վիճակում:

Տաքացման մակերևույթների մաքրման պարբերականությունը պետք է կանոնակարգվի ժամկետացանկով, կամ տեղային հրահանգով:

4.3.23. Կաթսաների շահագործման ժամանակ, որպես կանոն, պետք է միացված լինեն բոլոր աշխատող քարշամղիչ մեքենաները: Երկարատև աշխատանքը քարշամղիչ մեքենաների մի մասի անջատման դեպքում, թույլատրվում է միայն կաթսայի բոլոր կողմերում հավասարաչափ գազաօդային և ջերմային ռեժիմ ապահովելու պայմանով: Ընդ որում, պետք է ապահովվի օդի բաշխման հավասարաչափությունը այրիչների միջև և բացառվի օդի (ծխագազի) հոսքը` կանգնեցված օդամղիչի (ծխաքաշի) միջով:

4.3.24. Շոգեկաթսաներում, որոնք որպես հիմնական վառելիք այրում են 0,5%-ից բարձր ծծմբային մազութ, բեռնվածությունների կարգավորվող տիրույթում նրա այրումը, որպես կանոն, պետք է իրականացվի հնոցի ելքում օդի ավելցուկի գործակցի 1,03-ից պակաս արժեքների դեպքում: Ընդ որում պարտադիր է սահմանված համալիր միջոցառումների կատարումը` կաթսան այդ ռեժիմին փոխադրելու համար (վառելիքի նախապատրաստումը, բոցամուղների և այրիչային սարքվածքների համապատասխան կառուցվածքների կիրառումը, հնոցի կիպացումը, կաթսան լրացուցիչ ստուգման սարքերով և այրման պրոցեսի ավտոմատացման միջոցներով հագեցնելը):

4.3.25. Մազութային բոցամուղները տեղակայելուց առաջ պետք է փորձարկվեն ջրային ստենդի վրա` նրանց արտադրողականության, փոշիացման որակի և բոցի բացվածքի անկյան ստուգման նպատակով: Մազութային կաթսայում տեղակայվող բոցամուղների լրակազմում, առանձին բոցամուղների անվանական արտադրողականությունների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 1,5%-ը: Յուրաքանչյուր կաթսա պետք է ապահովված լինի բոցամուղների պաշարային լրակազմով: Չստուգաճշտված բոցամուղների օգտագործումն արգելվում է:

4.3.26. Մազութային բոցամուղների աշխատանքը, այդ թվում նաև` կաթսան վառելու բոցամուղներինը, առանց նրանցում օդի կազմակերպված մատուցման, արգելվում է:

Բոցամուղների և կաթսայատան շոգեմազութախողովակագծերի շահագործման ժամանակ պետք է իրականացվեն այն պայմանները, որոնք բացառում են մազութի թափանցումը շոգետար խողովակագիծ:

4.3.27. Կաթսաների շահագործման ժամանակ, օդատաքացուցիչ տրվող օդի ջերմաստիճանը (oC, պետք է լինի ոչ ցածր հետևյալ մեծություններից`

 

    Վառելիքի տեսակը                           Օդատաքացուցիչ

                                    խողովակային     վերաօգտագործման

Մազութ, ծծմբի պարունակությունը

    0,5%-ից ավելի                     110               70

Մազութ, ծծմբի պարունակությունը

    0,5% և  պակաս                      90               50

 

Ծծմբային մազութի այրման ժամանակ, օդի նախնական տաքացման ջերմաստիճանը պետք է ընտրվի այնպիսին, որպեսզի հեռացող գազերի ջերմաստիճանը օդատաքացուցիչից հետո կաթսայի բեռնվածությունների կարգավորվող տիրույթում, լինի ոչ պակաս 150oC:

Այն դեպքում, երբ մազութի այրումը իրականացվում է օդի ավելցուկի գործակցի սահմանային փոքր արժեքների պայմաններում (հնոցի ելքում 1,03-ից փոքր), կամ կիրառվում են արդյունավետ հակակոռոզիոն միջոցներ (հավելանյութ, ծածկույթներ), օդատաքացուցիչներից առաջ օդի ջերմաստիճանը կարող է իջեցվել նշված մեծությունների համեմատությամբ և սահմանվել շահագործման փորձի հիման վրա:

Կաթսայի վառումը ծծմբային մազութով պետք է իրականացվի` նախապես միացնելով օդի տաքացման համակարգը (կալորիֆերներ, տաք օդի վերաշրջանառու համակարգ): Մազութային կաթսայի վառման սկզբնական ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը օդատաքացուցիչից առաջ, որպես կանոն, պետք է լինի ոչ պակաս 90oC-ից:

4.3.28. Կաթսաների որմնապատումը պետք է լինի սարքին վիճակում: Շրջապատող օդի 250 C, ջերմաստիճանի դեպքում, որմնապատման մակերևույթի վրա ջերմաստիճանը պետք է լինի ոչ ավել 45oC-ից:

4.3.29. Կաթսայի հնոցը և ամբողջ գազային տրակտը պետք է լինեն կիպ: Օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում, մինչև շոգեգերտաքացուցիչից դուրս գալը, մինչև 420 տ/ժ շոգեարտադրողականությամբ գազամազութային շոգեկաթսաների համար, պետք է լինեն ոչ ավելի 5%, և 420 տ/ժ-ից բարձր շոգեարտադրողականության դեպքում` 3%:

Ջրատաքացուցիչ կաթսաներում օդի ներծծումները հնոցում և գազային տրակտում, մինչև տաքացման կոնվեկտիվ մակերևույթներից գազերի դուրս գալը պետք է լինեն 5%-ից ոչ ավել:

Միաեռակցված էկրաններով հնոցները և գազանցքները չպետք է ունենան օդի ներծծումներ:

Ներծծումները գազային տրակտում էկոնոմայզերի մուտքից մինչև ծխաքաշից դուրս գալը ընկած հատվածում պետք է լինեն` խողովակային օդատաքացուցիչի դեպքում ոչ ավել, քան 10%, իսկ վերաօգտագործման օդատաքացուցիչի դեպքում ոչ ավել քան 25%:

Ներծծումները հնոցում և գազային տրակտում գազամազութային ջրատաքացուցիչ կաթսաների համար պետք է լինեն ոչ ավել, քան 5%:

Ներծծումների նորմերը տոկոսներով տրված են կաթսաների անվանական բեռնվածության դեպքում տեսականորեն անհրաժեշտ օդի քանակությունից:

4.3.30. Կաթսան և գազանցքները շրջափակող մակերևույթների կիպությունը պետք է ստուգվի զննման և օդի ներծծումների որոշման ճանապարհով ամիսը մեկ: Հնոցի ներծծումները պետք է որոշվեն առնվազն տարին մեկ, ինչպես նաև միջին և հիմնական վերանորոգումից առաջ ու հետո: Կաթսայի հնոցի և գազանցքների անկիպությունները պետք է վերացվեն:

4.3.31. Կաթսայի շահագործողական փորձարկումներ պետք է անցկացվեն` նրա շահագործման մեջ մտցնելիս, վառելիքի մեկ այլ մակնիշի կամ տեսակի անցնելիս և կառուցվածքային փոփոխություններ կատարելուց հետո, ռեժիմային քարտի կազմման և շահագործման հրահանգի ճշգրտման համար: Շահագործողական փորձարկումներ պետք է կատարվեն նաև առաջադրված պարամետրերից շեղումների պատճառների բացահայտման համար:

Կաթսաները պետք է սարքավորված լինեն շահագործողական փորձարկումներ անցկացնելու համար անհրաժեշտ հարմարանքներով:

4.3.32. Կաթսան պահուստի կամ վերանորոգման դուրս բերելու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ` կաթսայի տաքացման մակերևույթների և կալորիֆերների կոնսերվացման համար` ջերմաէներգետիկ սարքավորումների կոնսերվացման գործող ցուցումներին համապատասխան:

4.3.33. Կաթսայի տաքացման մակերևույթներից ներքին նստվածքները պետք է հեռացվեն ջրային լվացումների միջոցով` կաթսայի վառման, կանգերի կամ քիմիական մաքրման ժամանակ:

Քիմիական մաքրումների պարբերականությունը պետք է որոշվի տեղային հրահանգներով` ներքին նստվածքների քանակական վերլուծության արդյունքների հիման վրա:

4.3.34. Թմբուկի սառեցումը արագացնելու նպատակով կանգնեցված կաթսայի լրասնումը` նրանից ջրաքաշման հետ միասին, արգելվում է:

4.3.35. Ջրի դատարկումը կանգնեցված բնական շրջանառությամբ կաթսայից, թույլատրվում է նրանում ճնշումը մինչև 10կԳ/սմ2 (1ՄՊա) իջեցնելուց հետո, իսկ վալցային միացությունների առկայության դեպքում ջրի 80oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի դեպքում: Կանգնեցված ուղղահոս կաթսայից թույլատրվում է ջուրը դատարկել մթնոլորտայինից բարձր ճնշման դեպքում: Այդ ճնշման վերին սահմանը որոշվում է տեղային հրահանգով` կախված ջրաքաշման և ընդարձակիչների համակարգից:

Բլոկային էլեկտրակայանների կաթսաների կանգի ժամանակ պետք է կատարվի միջանկյալ շոգեգերտաքացուցիչի շոգեզերծում շոգին ուղարկելով տուրբինի կոնդենսատոր:

4.3.36. Կաթսան պահուստի կանգնեցնելու դեպքում, հնոցը և գազանցքները 15 րոպեից ոչ ավել օդափոխելուց հետո, քարշափչող մեքենաները պետք է կանգնեցվեն: Գազաօդատարներում բոլոր անջատիչ փականները, սողանցքները և դիտանցքները, ինչպես նաև քարշափչող մեքենաների ուղղորդիչ սարքերը պետք է լինեն կիպ փակված:

4.3.37. Ձմեռային շրջանում, պահուստի կամ վերանորոգման մեջ գտնվող կաթսայի վրա անհրաժեշտ է սահմանել օդի ջերմաստիճանի հսկողություն:

Կաթսայատանը կամ դրսում, եթե կաթսան տեղադրված է բաց, օդի ջերմաստիճանի 0oC-ից ցածր արժեքների դեպքում պետք է ձեռք առնվեն միջոցներ` հնոցում և գազանցքներում, թմբուկի ծածկի ներսում, ջրաքաշման և փչամաքրման սարքերի, կալորիֆերների, ստուգիչ-չափիչ սարքերի տվիչների և իմպուլսային գծերի տեղամասերում օդի դրական ջերմաստիճան ապահովելու համար, ինչպես նաև պետք Է կազմակերպվի ջրի տաքացումը կաթսաներում կամ նրա շրջանառությունը Էկրանային համակարգում:

4.3.38. Նորոգման դուրս բերելու դեպքում, կաթսայի կանգնեցումից հետո, նրա հովացման ռեժիմը պետք Է որոշվի շահագործման հրահանգներով: Բնական շրջանառությամբ կաթսաների հովացումը` քարշափչող մեքենաների միջոցով, թույլատրվում Է թմբուկի վերին և ստորին ծնիչների միջև մետաղի թույլատրելի ջերմաստիճանային տարբերության ապահովման դեպքում: Թույլատրվում են ռեժիմներ` թմբուկում ջրի մակարդակի պահպանմամբ և առանց պահպանման:

ՈՒղղահոս կաթսաների հովացումը կարելի Է իրականացնել անմիջապես կանգնեցումից հետո:

4.3.39. Կանգնեցված կաթսայի վերահսկումը հերթապահ անձնակազմի կողմից, պետք Է իրականացվի մինչև նրանում ճնշման լրիվ իջեցումը և Էլեկտրաշարժիչներից լարման լրիվ հանումը: Գազերի և օդի ջերմաստիճանի հսկողությունը օդատաքացուցիչի և հեռացող գազերի շրջանում, կարող Է դադարեցվել ոչ շուտ, քան կաթսայի կանգնեցումից 24 ժամ հետո:

4.3.40. Կաթսաների` գազային վառելիքով աշխատանքի դեպքում, երբ մազութը պահուստային կամ վառման վառելիք Է, մազութատնտեսության և մազութախողովակաշարերի համակարգը պետք Է լինի այնպիսի վիճակում, որպեսզի ապահովվի մազութի անհապաղ մատուցումը կաթսաներին:

4.3.41. Կաթսայատան սահմաններում մազութախողովակաշարերի կամ գազախողովակաշարերի պատռման կամ մազութի (գազի) ուժեղ արտահոսքերի դեպքում պետք Է ձեռնարկվեն բոլոր միջոցները վնասված տեղամասերից վառելիքի արտահոսքը դադարեցնելու, հրդեհի կամ պայթյունի վտանգը կանխելու համար, ընդհուպ մինչև մազութապոմպակայանի անջատումը և գազակարգավորիչ կայանում (ԳԿԿ) փակող արմատուրի փակումը:

4.3.42. Կաթսան պետք Է անհապաղ կանգնեցվի և անջատվի (առանց ղեկավարության հետ համաձայնեցնելու) հետևյալ դեպքերում.

ա) թմբուկում ջրի մակարդակի անթույլատրելի 1*) բարձրացման կամ իջեցման ժամանակ, նաև թմբուկում ջրի մակարդակի հսկման բոլոր սարքերի շարքից դուրս գալուց,

-------------------------

1*) «անթույլատրելի» բարձրացում կամ իջեցում, այստեղ և այսուհետև

հասկացվում է տեղային հրահանգներում բերված սահմանային

նշանակությունները` պաշտպանության նախադրվածքներին համապատասխան:

 

բ) թմբուկում ջրի մակարդակի արագ իջեցման դեպքում, չնայած կաթսայի ուժեղացված սնուցմանը,

գ) ջրատաքացման և ուղղահոս շոգեկաթսաների սնող ջրի բոլոր ծախսաչափերի շարքից դուրս գալուց (եթե այդ դեպքում առաջ են եկել ռեժիմի խախտումներ, որոնք պահանջում են սնման ենթակարգավորում), կամ ուղղահոս կաթսայի ցանկացած հոսքի սնման ընդհատում ավելի քան 30 վրկով,

դ) բոլոր սնող սարքերի (պոմպերի) գործողության դադարեցման դեպքում,

ե) շոգեջրային տրակտում ճնշման անթույլատրելի բարձրացման դեպքում,

զ) ապահովիչ Փականների կամ դրանց Փոխարինող ապահովիչ այլ սարքվածքների ավելի քան 50%-ի գործողության դադարեցման դեպքում,

է) ուղղահոս կաթսայի տրակտում` մինչև ներսարքված փականները եղած ճնշման անթույլատրելի բարձրացման կամ իջեցման դեպքում, ջրատաքացման կաթսայի տրակտում ավելի քան 10 վրկ ճնշման անթույլատրելի իջեցման դեպքում,

ը) շոգեջրային տրակտի խողովակների պատռման կամ կաթսայի հիմնական տարրերում (թմբուկում, հավաքիչներում, դուրս բերված ցիկլոններում, շոգեջրային խառնուրդի, ինչպես նան ջրի իջուցիկ խողովակներում), շոգեխողովակաշարերում, սնող խողովակաշարերում և շոգեջրային արմատուրներում ճաքերի և փքությունների հայտնաբերման դեպքում,

թ) հնոցում ջահի հանգելու դեպքում,

ժ) կարգավորիչ փականից հետո գազի կամ մազութի ճնշման անթույլատրելի ցածրացման դեպքում (այդ վառելիքներից որևէ մեկով կաթսայի աշխատանքի ժամանակ),

ի) կարգավորիչ փականներից հետո գազի և մազութի (նրանց համատեղ այրման դեպքում) ճնշումների` տեղային հրահանգով սահմանված մակարդակից ցածր, միաժամանակյա իջեցման դեպքում,

լ) բոլոր ծխաքաշերի (հավասարակշռված քարշով կաթսաների համար) կամ օդամղիչների, կամ էլ բոլոր վերաօգտագործման օդատաքացուցիչների անջատման դեպքում,

խ) հնոցում պայթյունի, գազանցքներում` դյուրավառ նստվածքների բռնկման կամ պայթման, որմնապատի փլուզման, կաթսայի հիմնակմախքի կրող հեծանների կամ սյուների մինչև կարմրության աստիճանը տաքացման դեպքերում, ինչպես նաև այլ` անձնակազմին կամ սարքավորմանը սպառնացող վնասվածքների դեպքում,

ծ) միջանկյալ շոգեգերտաքացուցիչի միջով շոգու ծախսի ընդհատման դեպքում,

կ) ջրատաքացման կաթսայում 10 վրկ-ից ավել տևողությամբ, նվազագույն թույլատրելիից ցածր` ջրի ծախսի փոքրացման դեպքում,

հ) ջրատաքացման կաթսայի ելքում ջրի ջերմաստիճանի` թույլատրելիից ավել բարձրանալու դեպքում,

ձ) կաթսայատան անձնակազմին, սարքավորման կամ կաթսայի պաշտպանության սխեմայի մեջ մտնող անջատող արմատուրի հեռագործ կառավարման շղթաներին սպառնացող հրդեհի դեպքում,

ղ) հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքներում կամ բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման վերացման դեպքում,

ճ) կաթսայի սահմաններում մազութախողովակի կամ գազախողովակի պատռման դեպքում:

4.3.43. Կաթսան պետք է կանգնեցվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ, այդ մասին տեղյակ պահելով էներգահամակարգի կարգավարին, հետևյալ դեպքերում.

ա) կաթսաների տաքացման մակերևույթների խողովակներում, շոգեջրախառնուրդի վերամբարձ, ինչպես նաև ջրի իջուցիկ խողովակներում, շոգեխողովակագծերում, հավաքիչներում, սնուցող խողովակաշարերում անցքերի, ինչպես նաև արմատուրից, կցաշուրթային և վալցային միացություններից ջրի և գոլորշու արտահոսքերի հայտնաբերման դեպքում,

բ) տաքացման մակերևույթների մետաղի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման դեպքում, եթե ջերմաստիճանի իջեցումը կաթսայի աշխատանքի ռեժիմի փոփոխությամբ չի հաջողվում,

գ) կաթսայի թմբուկում ջրի մակարդակի բոլոր հեռագործ ցուցիչների շարքից դուրս գալու դեպքում,

դ) սնող ջրի որակի` նորմերով սահմանվածի համեմատությամբ, կտրուկ վատացման դեպքում,

ե) առանձին պաշտպանությունների կամ հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքների, ստուգիչ-չափիչ սարքերի անսարքության դեպքում:

 

4.4. Շոգետուրբինային կայանքներ

 

4.4.1. Շոգետուրբինային կայանքների շահագործման ընթացքում պետք է ապահովված լինեն.

հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունը,

էլեկտրական և ջերմային անվանական բեռնվածությունները ընդունելու և դրանք մինչև տեխնիկական նվազագույնը փոփոխելու պատրաստականությունը,

հիմնական և օժանդակ սարքավորումների խնայողականության նորմատիվային ցուցանիշները:

4.4.2. Տուրբինի ավտոմատ կարգավորման համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

հաստատուն կերպով դիմանա տրված էլեկտրական և ջերմային բեռնվածությանը և ապահովի դրանց սահուն փոփոխման հնարավորությունը,

հաստատուն կերպով պահպանի տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը պարապ ընթացքում և սահուն փոփոխի այն (տուրբինի ղեկավարման մեխանիզմի աշխատանքային տիրույթի սահմաններում) շոգու անվանական և գործարկման պարամետրերի դեպքում,

էլեկտրական բեռնվածության` մինչև զրոն ակնթարթային անկման (բեռնաթափման) դեպքում (այդ թվում գեներատորը ցանցից անջատելիս), պահպանի տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը` անվտանգության ավտոմատի գործարկման լարքի մակարդակից ցածր, որը համապատասխանում է շոգու առավելագույն ծախսին` նրա անվանական պարամետրերի և տուրբինի ցածր ճնշման մասում` շոգու առավելագույն բաց թողնման դեպքում:

4.4.3. Շոգետուրբինների կարգավորման համակարգի աշխատանքի պարամետրերը պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 24278-89-ին և տուրբինների մատակարարման տեխնիկական պայմաններին:

Մինչև 01.01.91 թ-ի արտադրության, շահագործման մեջ գտնվող տուրբինների ամբողջ համակազմի, ինչպես նաև արտասահմանյան ֆիրմաների տուրբինների համար, այդ պարամետրերի մեծությունները պետք է համապատասխանեն ստորև բերվածներին.

 

Պտտման հաճախության կարգավորման անհավասարաչափության աստիճանը

        (շոգու անվանական պարամետրերի դեպքում),      1*) % __________ 4-5

Անհավասարաչափության տեղային աստիճանը` ըստ պտտման հաճախության, %.

նվազագույնը` բեռնվածության ցանկացած տիրույթում,

ոչ պակաս __________________ 2,5

առավելագույնը`

        մինչև  15% Nանվ բեռնվածության տիրույթում, ոչ ավել     ______ 10

        15% Nանվ-ից մինչև առավելագույն բեռնվածության

                                   տիրույթում, ոչ ավել _____________ 6

        Անզգայնության աստիճանը, ըստ պտտման

                                 հաճախության, %, ոչ ավել ___________ 0,3

        Հակաճնշման և առումներում շոգու ճնշման

        կարգավորման անզգայնության աստիճանը`

        առումում (հակաճնշումում) մինչև 2,5 կգ/սմ2-(0,25ՄՊա)

                              ճնշման դեպքում, կՊա, ոչ ավել _________ 5

        առումում (հակաճնշումում) 2,5 կգ/սմ2 (0,25ՄՊա)

                        և ավել ճնշման դեպքում, %, ոչ ավել _________ 2

-------------------------

1*) Հակաճնշումային տուրբինների համար թույլատրվում է` 4,5-6,5%:

 

Հակաճնշման և կարգավորվող առումների շոգու ճնշման կարգավորման անհավասարաչափության աստիճանը պետք է բավարարի սպառողի պահանջները, որոնք համաձայնեցված են տուրբինները արտադրող գործարանի հետ, և թույլ չտա ապահովիչ փականների (սարքվածքների) գործարկում:

4.4.4. Կարգավորման և պտտման հաճախության բարձրացումից տուրբինի պաշտպանության համակարգերի բոլոր ստուգումներն ու փորձարկումները պետք է կատարվեն տուրբինները արտադրող գործարանի հրահանգների պահանջներին և «Շոգետուրբինների կարգավորման և պաշտպանության ավտոմատ համակարգերի ստուգման ու փորձարկումների մեթոդական ցուցումներ»-ին համապատասխան:

4.4.5. Անվտանգության ավտոմատը պետք է գործարկվի տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը անվանականի 10-12%-ը գերազանցելու, կամ արտադրող գործարանի կողմից նշված արժեքին հասնելու դեպքերում:

Անվտանգության ավտոմատի գործարկման դեպքում պետք է փակվեն.

թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող, կարգավորող (սևեռող-կարգավորող) փականները,

շոգեառումների սևեռող (ընդհատիչ), կարգավորող և հետադարձ փականները, ինչպես նաև կարգավորող դիաֆրագմաները և սահափականները,

շոգու կողմնակի աղբյուրների հետ կապի շոգետարների ընդհատիչ (զատիչ) փականները:

4.4.6. Պտտման հաճախության բարձրացումից տուրբինի պաշտպանության համակարգը (ներառյալ նրա բոլոր տարրերը), արտադրող գործարանի հատուկ ցուցումների բացակայության դեպքում, պետք է փորձարկվի պտտման հաճախության բարձրացումով հետևյալ դեպքերում.

ա) տուրբինի տեղակայումից հետո,

բ) տուրբինի հիմնական նորոգումից հետո,

գ) գեներատորը ցանցից անջատելու միջոցով բեռնվածության հանումով կարգավորման համակարգի փորձարկումից առաջ,

դ) անվտանգության ավտոմատը քանդելուց հետո,

ե) տուրբինի երկարատև (30 օրից ավել) պարապուրդից հետո,

զ) կարգավորման համակարգը կամ նրա առանձին հանգույցները քանդելուց հետո,

է) ծրագրային ստուգումների ժամանակ (առնվազն 1 անգամ 4 ամսվա ընթացքում):

Վերջին երկու դեպքերում, թույլատրվում է պաշտպանության փորձարկում` առանց պտտման հաճախության բարձրացման, բայց նրա ամբողջ շղթայի գործման պարտադիր ստուգմամբ:

Պտտման հաճախության բարձրացումով տուրբինի պաշտպանության փորձարկումները պետք է կատարվեն արտադրամասի պետի, կամ նրա տեղակալի ղեկավարությամբ:

4.4.7. Թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող և կարգավորող փականները պետք է լինեն կիպ:

Այդ փականների կիպությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր խմբի համար առանձին փորձարկումներով:

Կիպության չափանիշ է հանդիսանում տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը, որը հաստատվում է ստուգվող փականների լրիվ փակվելուց հետո, դրանցից առաջ շոգու լրիվ (անվանական) կամ մասնակի ճնշման դեպքում: Պտտման հաճախության թույլատրելի մեծությունը որոշվում է ըստ արտադրող գործարանի հրահանգի, կամ գործող «Շոգետուրբինների պաշտպանության և կարգավորման ավտոմատ համակարգերի ստուգման և փորձարկման մեթոդական ցուցումներ»-ով:

Այն տուրբինների համար, որոնց ստուգման չափանիշները բերված չեն հրահանգներում կամ մեթոդական ցուցումներում, չպետք է լինի անվանականի 50%-ից բարձր ստուգվող փականներից առաջ անվանական պարամետրերի և բանած շոգու անվանական ճնշման դեպքում:

Սևեռող և կարգավորող բոլոր փականների միաժամանակյա փակման և հակաճնշման (վակուումի) և թարմ շոգու անվանական պարամետրերի դեպքում, շոգու բացթողնումը նրանցով չպետք է բերի տուրբինի ռոտորի պտտմանը:

Փականների կիպության ստուգումը պետք է կատարվի տուրբինի տեղակայումից հետո, մինչև անվտանգության ավտոմատի ստուգումը` պտտման հաճախության բարձրացումով, տուրբինը հիմնական նորոգման կանգնեցնելուց առաջ, նորոգումից հետո գործարկելու դեպքում, բայց առնվազն տարին մեկ:

Տուրբինի շահագործման ընթացքում փականների կիպության նվազման նշաններ բացահայտելու դեպքում (տուրբինի գործարկման կամ կանգառի ժամանակ), պետք է անցկացվի դրանց կիպության արտահերթ ստուգում:

4.4.8. Միջանկյալ գերտաքացման և թարմ շոգու սևեռող և կարգավորող փականները, շոգեառումների սևեռող (ընդհատիչ) ու կարգավորող փականները (դիաֆրագմաները), շոգու կողմնակի աղբյուրների հետ կապի շոգետարների ընդհատիչ փականները պետք է բացվեն.

լրիվ քայլով (ընթացքով)` տուրբինի գործարկումից առաջ և տեղային կամ արտադրող գործարանի հրահանգներով նախատեսված դեպքերում,

քայլի (ընթացքի) մի մասով` ամեն օր, տուրբինի աշխատանքի Ժամանակ:

Փականները լրիվ քայլով բացելիս, պետք Է վերահսկվեն նրա ընթացքի սահունությունը և նստեցումը:

4.4.9. Կարգավորվող շոգեառումների հետադարձ փականների կիպությունը և այդ շոգեառումների ապահովիչ փականների գործարկումը, պետք Է ստուգվեն առնվազն տարին մեկ և տուրբինի` ըստ բեռնվածության անկման (բեռնաթափման), փորձարկումից առաջ:

Ջեռուցման կարգավորվող շոգեառումների հետադարձ փականները, որոնք կապ չունեն այլ տուրբինների շոգեառումների, ռեդուկցիոն-հովացման սարքվածքների և չոգու այլ աղբյուրների հետ, կիպության ստուգման կարելի Է չենթարկել, եթե չկան արտադրող գործարանի հատուկ ցուցումներ:

Բոլոր շոգեառումների հետադարձ փականների նստեցումը պետք Է ստուգվի յուրաքանչյուր գործարկումից առաջ և տուրբինի կանգառի դեպքում, իսկ բնականոն աշխատանքի ժամանակ պարբերաբար, ըստ Էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից սահմանված ժամկետացանկի, բայց առնվազն 4 ամիսը մեկ:

Հետադարձ փականի անսարքության դեպքում, տուրբինի աշխատանքը համապատասխան շոգեառումով արգելվում Է:

4.4.10. Սևեռող (պաշտպանող, ընդհատիչ) փականների փակման ժամանակի ստուգումը, ինչպես նաև կանգնեցված, կամ պարապ ընթացքի ռեժիմում աշխատող տուրբինի կարգավորման համակարգի բնութագրերի հանումը դրանց համապատասխանությունը սույն Կանոնների 4.4.3 կետի պահանջներին և արտադրող գործարանի տվյալներին ստուգելու նպատակով, պետք Է կատարվեն.

տուրբինի տեղակայումից հետո,

տուրբինի հիմնական նորոգումից, կարգավորման կամ շոգեբաշխման համակարգի հիմնական հանգույցների նորոգումից անմիջապես առաջ և հետո:

Ստատիկ բնութագրեր կազմելու համար անհրաժեշտ բեռնվածության տակ աշխատող տուրբինի կարգավորման համակարգի բնութագրերի հանումը, պետք Է կատարվի.

տուրբինի տեղակայումից հետո,

տուրբինի հիմնական նորոգումից և կարգավորման կամ շոգեբաշխման համակարգի հիմնական հանգույցների նորոգումից հետո:

4.4.11. Շոգու առավելագույն ծախսին համապատասխանող բեռնվածության ակնթարթային հանումով տուրբինի կարգավորման համակարգի փորձարկումները պետք Է կատարվեն.

տեղակայումից հետո տուրբինը շահագործման ընդունելու ժամանակ,

վերակառուցումներից հետո, որոնք փոխում են տուրբաագրեգատների դինամիկ բնութագիրը կամ կարգավորման համակարգի ստատիկ և դինամիկ բնութագրերը:

Էլեկտրահիդրավլիկ կերպափոխիչներով (ԷՀԿ) հանդերձված սերիական տուրբինների կարգավորման համակարգի փորձարկումները կարող են կատարվել բեռնվածության շոգեանջատումով (միայն կարգավորող փականների ակնթարթային փակումով)` առանց գեներատորը ցանցից անջատելու:

Տուրբինների առաջնային օրինակների, վերակառուցման ենթարկված (ագրեգատի դինամիկ բնութագրի կամ կարգավորման բնութագրերի փոփոխմամբ) տուրբինների առաջին օրինակների և ԷՀԿ-ով չհանդերձված բոլոր տուրբինների փորձարկումները պետք է կատարվեն բեռնվածությունը հանելով` գեներատորը ցանցից անջատելու միջոցով:

4.4.12. Կարգավորման կամ պաշտպանության փաստացի բնութագրերի` նորմատիվային մեծություններից շեղումներ, արտադրող գործարանի կողմից կամ տեղային հրահանգներում նշվածից փականների փակման ավելի մեծ տևողություններ, կամ կիպությունների վատթարացում հայտնաբերելու դեպքերում, պետք է բացահայտվեն և վերացվեն դրանց պատճառները:

4.4.13. Գործող հզորության սահմանափակիչով տուրբինների շահագործումը թույլատրվում է որպես ժամանակավոր միջոցառում, էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ, ելնելով միայն տուրբակայանքի մեխանիկական վիճակի պայմաններից: Ընդ որում` տուրբինի բեռնվածությունը պետք է ցածր լինի սահմանափակիչի նախադրվածքից առնվազն 5%-ով:

4.4.14. Տուրբակայանքի յուղամատակարարման համակարգի շահագործման ժամանակ, պետք է ապահովված լինեն.

ագրեգատների աշխատանքի հուսալիությունը` բոլոր ռեժիմներում,

հրդեհային անվտանգությունը,

յուղի բնականոն որակի և ջերմաստիճանային ռեժիմի պահպանումը,

յուղի հոսակորուստների և հովացման համակարգ ու շրջակա միջավայր յուղի թափանցման կանխումը:

4.4.15. Պահուստային և վթարային յուղային պոմպերը և դրանց ավտոմատ միացման սարքվածքը պետք է ստուգվեն աշխատանքի մեջ, ամիսը 2 անգամ տուրբաագրեգատի աշխատանքի ժամանակ, ինչպես նաև յուրաքանչյուր գործարկումից և կանգից առաջ:

Այն տուրբինների համար, որոնց յուղման համակարգի աշխատանքային յուղապոմպը ունի անհատական էլեկտրաշարժաբեր, պահուստի ավտոմատ միացման ստուգում կանգից առաջ չի կատարվում:

4.4.16. Այն տուրբիններում, որոնք հանդերձված են տուրբաագրեգատում յուղի այրման տարածումը կանխող համակարգերով, համակարգի էլեկտրական սխեման պետք է ստուգվի սառը վիճակից տուրբինը գործարկելուց առաջ:

4.4.17. Յուղման համակարգի, կարգավորման և գեներատորի կիպացման գծերի վրա տեղադրված փակիչ արմատուրը, որի սխալ փոխարկումը կարող է բերել սարքավորման կանգառի կամ վնասվածքի, պետք է կապարակնքվի աշխատանքային դիրքում:

4.4.18. Կոնդենսացման կայանքի շահագործման ժամանակ, պետք է ապահովված լինի տուրբինի խնայողական և հուսալի աշխատանքը շահագործման բոլոր ռեժիմներում` պահպանելով նորմատիվային ջերմաստիճանային էջքերը կոնդենսատորում և խտուցքի որակի նորմերը:

4.4.19. Կոնդենսացման կայանքի շահագործման ժամանակ պետք է անցկացվի.

կոնդենսատորի աղտոտումը կանխարգելող միջոցառումներ (հովացնող ջրի մշակումը քիմիական և ֆիզիկական եղանակներով, գնդիկային մաքրիչ կայանքների կիրառում և այլն),

կոնդենսատորների պարբերական մաքրում, երբ հովացման մակերևույթների աղտոտվածության պատճառով, բանած շոգու ճնշումը գերազանցում է նորմատիվային մեծությունները 0,005 կգ/սմ2 (0,5 կՊա)-ով,

կոնդենսատորի հովացման մակերևույթների և խողովակափնջի միջնորմների մաքրության հսկողություն,

հովացնող ջրի ծախսի հսկողություն (ծախսի անմիջական չափումով, կամ ըստ կոնդենսատորի ջերմային հաշվեկշռի), հովացնող ջրի ծախսի օպտիմալացում` նրա ջերմաստիճանին և կոնդենսատորի շոգեբեռնվածությանը համապատասխան,

վակուումային համակարգի կիպության ստուգում և նրա կիպացում, օդի ներծծումները (կգ/ժամ) կոնդենսատորի շոգեբեռնվածության 40-100% փոփոխման տիրույթում, չպետք է գերազանցեն այն մեծությունները, որոնք որոշվում են հետևյալ բանաձևով`

 

G=8 + 0,065 Nանվ

 

որտեղ` Nանվ-ը կոնդենսացման ռեժիմում տուրբակայանքի անվանական էլեկտրական հզորությունն է, ՄՎտ,

կոնդենսատորի ջրային խտության ստուգում` խտուցքի աղապարունակության կանոնավոր հսկմամբ,

խտուցքային պոմպերից հետո, խտուցքում թթվածնի պարունակության ստուգում:

Կոնդենսացման կայանքի աշխատանքի հսկողության եղանակները և պարբերականությունը որոշվում են տեղային հրահանգներով կախված շահագործման կոնկրետ պայմաններից:

4.4.20. Խտուցքի տաքացման վերաօգտագործման համակարգի սարքավորման շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն.

յուրաքանչյուր տաքացուցիչից հետո սնող ջրի (խտուցքի) ջերմաստիճանի նորմատիվային մեծությունները և նրա վերջնական տաքացումը,

ջերմափոխանակիչ սարքերի հուսալիությունը:

Սնող ջրի (խտուցքի) տաքացումը, ջերմաստիճանային էջերը, տաքացնող շոգու խտուցքի գերսառեցումը` վերաօգտագործման համակարգի տաքացուցիչներում, պետք է ստացվեն տուրբակայանքի հիմնական նորոգումից առաջ և հետո, տաքացուցիչի նորոգումից հետո և պարբերաբար ըստ ժամկետացանկի (առնվազն ամիսը մեկ):

4.4.21. Բարձր ճնշման տաքացուցիչի (ԲՃՏ) շահագործումը արգելվում է.

նրա պաշտպանության տարրերի բացակայության կամ անսարքության դեպքում,

մակարդակի կարգավորիչի փականի անսարքության դեպքում:

Վթարային շրջանցումով համախմբված ԲՃՏ-երի խմբի շահագործումը արգելվում է,

նույնիսկ մեկ ԲՃՏ-ի պաշտպանության տարրերի բացակայության կամ անսարքության դեպքում,

ցանկացած ԲՃՏ-ի մակարդակի կարգավորիչի փականի անսարքության դեպքում,

ցանկացած ԲՃՏ-ի շոգու անջատման դեպքում:

Բարձր ճնշման տաքացուցիչը կամ ԲՃՏ-երի խումբը պետք է անհապաղ անջատվի պաշտպանության կամ մակարդակի կարգավորիչի փականի (ՄԿՓ) անսարքության դեպքում: Մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգի, ՄԿՓ-ից բացի, որևէ այլ տարրի անսարքության և աշխատող սարքավորման վրա այդ թերության արագ վերացման անհնարինության դեպքում տաքացուցիչը (կամ ԲՃՏ-երի խումբը) պետք է հանվի աշխատանքից` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից որոշված ժամկետներում:

4.4.22. Պահուստային սնող պոմպերը, ինչպես նաև այլ պոմպային ագրեգատները, որոնք գտնվում են ավտոմատ պահուստում, պետք է լինեն սարքին և գործարկմանը միշտ պատրաստ մուտքային և ելքային խողովակաշարերի բաց սողնակներով:

Նրանց միացման ստուգումը և աշխատանքային պոմպից պահուստայինին ծրագրային անցումը, պետք է կատարվի ըստ ժամկետացանկի, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման