Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (5- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

4.4.23. Հիմնական կամ միջին նորոգումից և կամ սառը վիճակից հետո տուրբինը գործարկելուց առաջ, պետք է ստուգվի հիմնական և օժանդակ սարքավորումների, տեխնոլոգիական պաշտպանության, հեռագործ և ավտոմատ կառավարման միջոցների, ստուգիչ-չափիչ սարքերի, ինֆորմացիայի և օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և միացման պատրաստականությունը: Բոլոր բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն:

Այլ ջերմային վիճակներից ագրեգատի գործարկումների ժամանակ պաշտպանության և ուղեկապման միջոցները պետք է ստուգվեն տեղային հրահանգներին համապատասխան:

Տուրբինի գործարկումը պետք է ղեկավարի արտադրամասի հերթափոխի պետը կամ ավագ մեքենավարը, իսկ հիմնական կամ միջին նորոգումից հետո` արտադրամասի պետը կամ նրա տեղակալը:

4.4.24. Տուրբինի գործարկումը արգելվում է հետևյալ դեպքերում.

տուրբինի մեխանիկական և ջերմային ցուցանիշների թույլատրելի մեծություններից շեղման,

տուրբինի կանգառի վրա ազդող պաշտպանություններից թեկուզ և մեկի անսարքության,

շոգեբաշխման և կարգավորման համակարգում այնպիսի թերությունների առկայության, որոնք կարող են բերել տուրբինի թափավազք,

յուղման, կարգավորման գեներատորի կիպացումների որևէ յուղային պոմպի և դրանց ավտոմատ միացման սարքվածքների անսարքության,

շահագործման յուղերի նորմերից` յուղի որակի շեղման, կամ արտադրող գործարանի կողմից հաստատված սահմանից ցածր` յուղի ջերմաստիճանի իջեցման,

ըստ քիմիական բաղադրության թարմ շոգու որակի նորմերից շեղման:

4.4.25. Տուրբինի կիպացումների համար շոգու մատուցումը, շոգու և տաք ջրի նետքը կոնդենսատոր, տուրբինի տաքացման համար շոգու մատուցումը` առանց լիսեռադարձկեն սարքվածքի միացման, արգելվում են: Լիսեռադարձկեն սարքվածք չունեցող տուրբինում շոգու մատուցման պայմանները որոշվում են տեղային հրահանգով:

Կաթսայից կամ շոգետար գծերից շոգու նետումները կոնդենսատոր և տուրբինի գործարկման համար շոգու մատուցումը պետք է կատարվեն` կոնդենսատորում շոգու այնպիսի ճնշումների դեպքում, որոնք նշված են արտադրող գործարանի հրահանգներում կամ այլ փաստաթղթերում, որը սակայն չպետք է գերազանցի 0,6կԳ/սմ2 (60կՊա)-ը:

4.4.26. Տուրբաագրեգատների շահագործման ժամանակ առանցքակալային հենարանների թրթռաարագության միջին քառակուսային մեծությունը չպետք է գերազանցի 4,5 մմ/վրկ-ը:

Թրթռման նորմատիվային մեծությունը գերազանցելու դեպքում, պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար` 30-օրյա ժամկետում:

Ավելի քան, 7,1 մմ/վրկ թրթռման դեպքում տուրբաագրեգատների շահագործումը 7 օրից ավել, արգելվում է, իսկ 11,2 մմ/վրկ թրթռման դեպքում` տուրբինը պետք է անջատվի պաշտպանության գործունեությամբ, կամ ձեռքով (ԳՈՍՏ 25364-88):

Տուրբինը պետք է անհապաղ կանգնեցվի, եթե հաստատված ռեժիմում տեղի է ունենում պտտման հաճախության թրթռման միաժամանակյա հանկարծակի փոփոխություն մի ռոտորի երկու հենարաններում, կամ հարակից հենարաններում և կամ մի հենարանի երկու թրթռային բաղադրիչների ցանկացած սկզբնական մակարդակից 1 մմ/վրկ և ավել չափով:

Տուրբինը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի, եթե 1-3 օրվա ընթացքում տեղի է ունենում առանցքակալների որևէ հենարանի թրթռման ցանկացած բաղադրիչի սահուն աճ` 2 մմ/վրկ չափով:

Տուրբաագրեգատների շահագործումը ցածր հաճախության թրթռումների դեպքում` արգելվում է: 1 մմ/վրկ-ը գերազանցող ցածր հաճախության թրթռումներ առաջանալու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ` դրա վերացման համար:

Ժամանակավորապես, մինչև անհրաժեշտ սարքավորումներով հագեցումը, թույլատրվում է թրթիռի հսկում ըստ թրթռատեղափոխման տատանաթափի: Ընդ որում, երկարատև շահագործում թույլատրվում է:

3000 պտ/րոպ պտտման հաճախության դեպքում` մինչև 30 մկմ տատանաթափի, և 1500 պտ/րոպ պտտման հաճախության դեպքում` մինչև 50 մկմ տատանաթափի դեպքերում: Թրթռման փոփոխությունը 1-2 մմ/վրկ-ով համարժեք է տատանաթափի փոփոխության 10-20 մկմ-ին` 3000 պտ/րոպ պտտման հաճախության, և 20-40 մկմ-ին` 1500 պտ/րոպ պտտման հաճախության դեպքերում:

50 ՄՎտ և ավել հզորության տուրբաագրեգատների թրթռումը անհրաժեշտ է չափել և գրանցել առանցքակալային հենարանների թրթռումը անընդհատ վերահսկող մնայուն (ստացիոնար) սարքավորումների միջոցով, որոնք համապատասխանում են ԳՈՍՏ 27164-86-ի պահանջներին:

50 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբաագրեգատների համար, մինչև թրթռումը անընդհատ վերահսկող մնայուն սարքավորումների տեղակայումը, թույլատրվում է կիրառել շարժական սարքեր, որոնց չափագիտական բնութագրերը բավարարում են ԳՈՍՏ 27164-86-ի պահանջներին: Ստուգման պարբերականությունը պետք է հաստատվի տեղային հրահանգով կախված տուրբաագրեգատի թրթռային վիճակից, բայց առնվազն ամիսը մեկ:

4.4.27. Տուրբինի հոսանուտ մասի վիճակի և նրանում աղային կուտակումների ստուգման համար առնվազն ամիսը մեկ պետք է ստուգվեն շոգու ճնշման մեծությունները տուրբինի ստուգիչ աստիճաններում` ստուգիչ հատվածամասերում շոգու անվանականին մոտ ծախսերի դեպքում:

Շոգու տվյալ ծախսի դեպքում, ճնշման բարձրացումը ստուգիչ աստիճաններում` համեմատած անվանականի հետ, պետք է լինի ոչ ավել 10%-ից: Ընդ որում` ճնշումը չպետք է գերազանցի արտադրող գործարանի սահմանած սահմանային արժեքները:

Աղային կուտակումների պատճառով, ստուգիչ աստիճաններում, ճնշումը սահմանային արժեքներին հասնելու դեպքում, պետք է կատարվի տուրբինի հոսանուտ մասի լվացում կամ մաքրում: Վերջիններիս իրականացման եղանակը պետք է ընտրվի` ելնելով նստվածքների բնույթից ու բաղադրությունից, ինչպես նաև տեղային պայմաններից:

4.4.28. Շահագործման ընթացքում պետք է անընդհատ վերահսկվի տուրբակայանքի խնայողականությունը սարքավորման աշխատանքը բնութագրող ցուցանիշների վերլուծության միջոցով:

Տուրբակայանքի խնայողականության անկման պատճառների բացահայտման, նորոգման արդյունավետության գնահատման համար պետք է անցկացվեն սարքավորման շահագործման (արագացված) փորձարկումներ: Տուրբինային սարքավորման աշխատանքի ցուցանիշների` նորմատիվայինից շեղումների դեպքում, պետք է վերացվեն սարքավորման արատներն ու շահագործման թերությունները:

Տուրբինների առաջնային օրինակները և վերակառուցված կամ արդիականացված տուրբինները պետք է ենթարկվեն հաշվեկշռային փորձարկումների:

4.4.29. Համապատասխան պաշտպանությունների բացակայության, կամ նրանց աշխատանքի խափանման դեպքում, տուրբինը պետք է անհապաղ անջատվի շահագործող անձնակազմի կողմից` անջատիչի (վթարային անջատման կոճակի) միջոցով, հետևյալ դեպքերում.

անվտանգության ավտոմատի գործարկման նախադրվածքը գերազանցող ռոտորի պտտման հաճախության,

ռոտորի անթույլատրելի առանցքային շեղման,

գլանի նկատմամբ ռոտորի դիրքի անթույլատրելի փոփոխման, յուղման համակարգում յուղի (հրակայուն հեղուկի) ճնշման անթույլատրելի իջեցման,

յուղային բաքում յուղի մակարդակի անթույլատրելի իջեցման,

ցանկացած առանցքակալից, գեներատորի լիսեռի կիպացման առանցքակալներից և տուրբաագրեգատի դիմհարային առանցքակալի ցանկացած կոճղակից թափվող յուղի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման,

տուրբաագրեգատի յուղի բոցավառման,

տուրբաագրեգատի լիսեռի կիպացումների համակարգում «յուղ-ջրածին» ճնշման անկման անթույլատրելի իջեցման,

տուրբագեներատորի լիսեռի կիպացումների յուղամատակարարման համակարգի հանդարտիչ բաքում յուղի մակարդակի անթույլատրելի իջեցման,

տուրբագեներատորի ջրածնային հովացման համակարգի բոլոր յուղային պոմպերի անջատման (կիպացումների առանց ներարկումային սխեմաների յուղամատակարարման համար),

ներքին վնասվածքի պատճառով տուրբագեներատորի անջատման, կոնդենսատորում ճնշման անթույլատրելի բարձրացման,

հակաճնշումային տուրբինների վերջին աստիճանում ճնշման անթույլատրելի անկման,

տուրբաագրեգատի թրթռման հանկարծակի բարձրացման,

տուրբինի կամ տուրբագեներատորի ներսում մետաղական ձայների և անսովոր աղմուկի առաջացման,

տուրբինի կամ տուրբագեներատորի առանցքակալներից և ծայրային կիպացումներից ծխի կամ կայծերի առաջացման,

թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի անթույլատրելի իջեցման,

տուրբինում, կամ թարմ շոգու և միջանկյալ գերտաքացման շոգեգծերում հիդրավլիկ հարվածների առաջացման,

շոգեբաշխման հանգույցների, շոգեջրային ուղու խողովակաշարերի և յուղատարների չանջատվող տեղամասերի վրա խզումների կամ միջանցիկ ճեղքերի հայտնաբերման,

տուրբագեներատորի ստատորով հովացնող ջրի հոսքի ընդհատման,

գազահովացուցիչներում հովացնող ջրի ծախսի անթույլատրելի նվազման,

հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքների և բոլոր ստուգիչ-չափիչ սարքերի այրման անհետացման:

Տուրբինի անջատման ժամանակ վակուումի կասեցման անհրաժեշտությունը պետք է որոշվի տեղային հրահանգով` արտադրող գործարանի ցուցումներին համապատասխան:

Տեղային հրահանգում պետք է տրվեն ագրեգատի հսկող մեծությունների արժեքների անթույլատրելի շեղումների վերաբերյալ հստակ ցուցումներ:

4.4.30. Տուրբինը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից որոշվող (էներգահամակարգի կարգավարին ծանուցմամբ) ժամանակահատվածում, հետևյալ դեպքերում.

թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացման շոգու սևեռող փականների լռվելու,

կարգավորող փականների լռվելու կամ նրանց կոթերի պոկվելու, շոգեառումների հետադարձ փականների կամ դարձկեն դիաֆրագմաների լռվելու,

կարգավորման համակարգում անսարքությունների,

կայանքի օժանդակ սարքավորումների, սխեմայի և հաղորդակցության ուղիների բնականոն աշխատանքի խանգարումների, եթե խանգարման պատճառների վերացումը, առանց տուրբինի կանգնեցման, անհնար է, հենարանների թրթռումները 7,1 մմ/վրկ-ը գերազանցելու,

սարքավորումների կանգառի վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանությունների անսարքության բացահայտման,

առանցքակալներից, խողովակաշարերից և արմատուրից` հրդեհի առաջացման վտանգ ստեղծող յուղահոսքի հայտնաբերման,

ըստ քիմիական բաղադրության, թարմ յուղի որակի նորմերից շեղման, առանցքակալների հենատուփերում, հոսանքատարներում, յուղի բաքում ջրածնի անթույլատրելի պարունակության, ինչպես նաև տուրբագենրատորի իրանից, նորման գերազանցող ջրածնի հոսակորուստի հայտնաբերման:

4.4.31. Յուրաքանչյուր տուրբինի համար պետք է որոշվի ռոտորի կանգաշարժի տևողությունը` բանած շոգու նորմալ ճնշումով և վակուումի կասեցումով կանգառների դեպքերում: Այդ տևողության փոփոխման դեպքում պետք է բացահայտվեն և վերացվեն շեղման պատճառները: Կանգաշարժի տևողությունը պետք է վերահսկվի տուրբաագրեգատի բոլոր կանգերի ժամանակ:

4.4.32. Տուրբինը, 7 օր և ավել ժամկետով, պահուստի դուրս բերելու դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ` տուրբակայանքի սարքավորումների պահպանման համար:

Պահպանման եղանակը ընտրվում է էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից` ելնելով տեղային պայմաններից:

4.4.33. Տուրբինների շահագործումը այնպիսի սխեմաներով և այնպիսի ռեժիմներում, որոնք նախատեսված չեն նրանց մատակարարման տեխնիկական պայմաններում, թույլատրվում է արտադրող գործարանի թույլտվությամբ:

4.4.34. էլեկտրակայաններում տուրբինային սարքավորումների վերակառուցման և արդիականացման իրականացումը պետք է համաձայնեցվի արտադրող գործարանի հետ:

Վերակառուցումն ու արդիականացումը իրականացնելիս, պետք է նախատեսվի կառավարման ավտոմատացման առավելագույն աստիճանն ու նորոգապիտանիության բարձր ցուցանիշները:

 

4.5. Ջերմային էլեկտրակայանների բլոկային կայանքներ

 

4.5.1. Բլոկային կայանքների շահագործման ժամանակ պետք է կատարվեն սույն Կանոնների 4.3.1, 4.4.1, 5.1.1 և 5.3.1 կետերի պահանջները և ապահովվեն դրանց մասնակցությունը հաճախության և հզորության կարգավորմանը (կարգավարական ժամկետացանկին համապատասխան)` էներգահամակարգի բնականոն և վթարային ռեժիմների ժամանակ:

4.5.2. Բեռնվածության կարգավարական գրաֆիկի ծածկման համար պետք է ապահովված լինեն էներգաբլոկի բեռնվածության փոփոխումը կարգավորման տիրույթում և անհրաժեշտության դեպքում` մինչև տեխնիկական նվազագույնը, պահուստի դուրս բերումները և տարբեր ջերմային վիճակներից էներգաբլոկի գործարկման ռեժիմները:

4.5.3. Կոնդենսատորով շրջապտույտ կատարող ջրի լրիվ ծախսով աշխատող ջերմաֆիկացիոն էներգաբլոկները կարող են ներգրավվել էլեկտրական բեռնվածությունների կարգավարական գրաֆիկի ծածկման համար` պահպանելով առաքվող ջերմության տրված քանակը: Կոնդենսատորի ներդիր փնջով կամ ցածր ճնշման գլանի (ՑՃԳ) ընդհատումով աշխատող ջերմաֆիկացիոն էներգաբլոկները, որպես կանոն, չպետք է մասնակցեն էլեկտրական բեռնվածությունների գրաֆիկի փոփոխական մասի ծածկմանը: Առանձին դեպքերում թույլատրվում է նշված էներգաբլոկների բեռնաթափում` պիկային կամ պահուստային աղբյուրների վրա ջերմային բեռնվածության փոխադրմամբ: Բեռնվածության փոփոխական գրաֆիկի ծածկմանը չներգրավված ջերմաֆիկացիոն էներգաբլոկների քանակը պետք է որոշվի էներգահամակարգի կարգավարի կողմից:

Առավել խնայողական սարքավորումները (գերկրիտիկական ճնշման էներգաբլոկը, և հատկապես, շոգեգազային կայանքները), էներգահամակարգի կարգավարը պարտավոր է ներգրավել բեռնվածության փոփոխական գրաֆիկի ծածկման համար միայն այն դեպքում, երբ սպառված են ավելի ցածր խնայողական սարքավորումների հնարավորությունները:

4.5.4. էներգաբլոկի կարգավորման տիրույթի ստորին սահմանը պետք է հաստատվի` ելնելով աշխատող սարքավորումների անփոփոխ կազմի պահպանման, և առանց անձնակազմի միջամտության` բեռնվածության ամբողջ տիրույթում ավտոմատ կարգավորման համակարգի աշխատանքի պայմաններից: էներգաբլոկների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի բեռնվածության տեխնիկական նվազագույնի դեպքում աշխատանքի հնարավորությունը, որին հասնելու համար թույլատրվում է աշխատող սարքավորումների կազմի փոփոխություն և առանձին ավտոմատ կարգավորիչների անջատում:

Կարգավորման տիրույթի ստորին սահմանը և բեռնվածության տեխնիկական նվազագույնը պետք է նշված լինեն տեղային հրահանգում և ծանուցվեն կարգավարական ծառայությանը:

4.5.5. Կարգավորման տիրույթի ստորին սահմանին, կամ տեխնիկական նվազագույնին էներգաբլոկի բեռնվածության համապատասխանության դեպքում, թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի իջեցումը, պետք է լինի ոչ ավել արտադրող գործարանի կողմից նշվածից:

4.5.6. Կարգավորման տիրույթում էներգաբլոկի բեռնվածության փոփոխության սահմանային արագությունը, պետք է հաստատվի 160-800 ՄՎտ էներգաբլոկների կարգավորման տիրույթում աշխատանքի ժամանակ բեռնվածության փոփոխության սահմանային թույլատրելի արագությունների նորմերի հիման վրա:

4.5.7. Թարմ շոգու հաստատուն ճնշումով աշխատելու համար նախագծված էներգաբլոկները, թույլատրվում է շահագործել սահող ճնշման ռեժիմում` տուրբինի ՑՃԳ փականների մի մասի լրիվ բացումով, հատուկ փորձարկումներից և կաթսաները արտադրող գործարանի հետ այդ ռեժիմները համաձայնեցնելուց հետո միայն: 1*) Ընդ որում` տեղային հրահանգներում պետք է մտցվեն համապատասխան լրացումներ (փոփոխություններ):

---------------------------

1*) Այդ ռեժիմը չի տարածվում էներգաբլոկների վրա, որոնք կարգավարական

ծառայության որոշմամբ պետք է շահագործվեն անվանական ճնշումով:

 

4.5.8. Բլոկային աղազերծման կայանքներով (ԲԱԿ) հագեցված ջերմաֆիկացիոն էներգաբլոկներում, ցանցային տաքացուցիչների տաքացնող շոգու խտուցքը պետք է ուղղվի դեպի ԲԱԿ` միայն այդ տաքացուցիչների խողովակային համակարգի կիպության խախտումների դեպքերում:

4.5.9. էներգաբլոկների կանգը գիշերային պահուստի, պետք է կատարվի առանց սարքավորումների հովացման: Բոլոր էներգաբլոկներում շոգեզերծման է ենթարկվում շոգու միջանկյալ գերտաքացման համակարգը, իսկ ներդիր սողնակային փականով (ՆՍ) և ներդիր զտիչներով հանդերձված ուղղահոս կաթսաներով էներգաբլոկներում` նաև շոգեգերտաքացուցիչ ուղիները ՆՍ-ից հետո: Թմբուկային կաթսաներում, ինչպես նաև լիանցումայիհ զտիչներով (ԼԱԶ) ուղղահոս կաթսաներում, պետք է կիրառվեն տեխնոլոգիական այնպիսի եղանակներ, որոնք կբացառեն խտուցքի արտանետումը շոգեգերտաքացման մակերևույթներից` տաք շոգեհավաքման հավաքիչներ (կոլեկտորների):

4.5.10. էլեկտրակայանների և էներգաբլոկների սարքավորումները, գործարկման և էլեկտրական սխեմաները, արմատուրները, ջերմամեկուսացումը, վառքի և ջրային տնտեսությունները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որը հնարավորություն կտա ապահովելու առնվազն 2 էներգաբլոկների միաժամանակյա գործարկում` ցանկացած տևողությամբ պարապուրդից հետո:

4.5.11. էներգաբլոկի գործարկումն արգելվում է հետևյալ դեպքերում.

ա) հիմնական սարքավորումների` սույն Կանոններին համապատասխան գործարկումն արգելող պայմանների առկայության,

բ) էներգաբլոկի սարքավորումների կանգառի վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանություններից ցանկացած մեկի անսարքության,

գ) օպերատիվ կարգավորիչ օրգաններով հեռակառավարման սարքվածքների, ինչպես նաև վթարային իրավիճակների վերացման ժամանակ օգտագործվող արմատուրների անսարքության,

դ) բլոկային աղազերծման կայանքի միացմանը անպատրաստ լինելու,

ե) խողովակաշարերի հենարանների և զսպանակավոր կախոցների անսարքության:

4.5.12. ՑՃԳ ընդհատումով կամ կոնդենսատորի ներդիր փնջով աշխատող ջերմաֆիկացիոն էներգաբլոկները չպետք է մասնակցեն հակավթարային կարգավորմանը:

4.5.13. Տուրբինից առաջ շոգու ճնշման միացված կարգավորիչներով («մինչև ինքը» կարգավորիչներով), որոնք ազդում են կարգավորող փականների վրա և ընդգրկված չեն Էներգահամակարգի հաճախության և հզորության կարգավորման համակարգի կազմում, Էներգաբլոկների աշխատանքը արգելվում է: Բացառիկ դեպքերում` սարքավորումների անսարքությունների կամ անկայուն աշխատանքի Ժամանակ, էներգաձեռնարկության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և կենտրոնական կարգավարական ծառայությանը ծանուցմամբ, թույլատրվում է միացված «մինչև ինքը» կարգավորիչներով էներգաբլոկների ժամանակավոր աշխատանք:

4.5.14. էներգաբլոկի հզորության և հաճախության ավտոմատ կարգավորման համակարգի բացակայության (կամ չգործելու) դեպքում, հաճախության փոփոխության հետևանքով տուրբինի բեռնվածության հավելման կամ նվազման ժամանակ, թարմ շոգու ելակետային ճնշման վերականգնման նպատակով, անձնակազմը պետք է անհապաղ, կարգավորման տիրույթի սահմաններում, փոփոխի կաթսաների բեռնվածությունը:

Եթե բեռնվածության փոփոխությունը կարող է բերել էներգահամակարգի կայունությանը սպառնացող էլեկտրահաղորդման գծերի գերբեռնումներ, ապա տեղային հրահանգներում պետք է նշված լինեն ԿԿԾ-ի հետ համաձայնեցված հաճախության փոփոխությունները, որոնց դեպքում անձնակազմը պետք է ձեռնարկի նշված գործողությունները:

4.5.15. էներգաբլոկը պետք է անհապաղ կանգնեցվի` պաշտպանությունները գործելու միջոցով, կամ անձնակազմի կողմից, հետևյալ դեպքերում,

ա) միաբլոկի կաթսայի կամ երկբլոկի երկու կաթսաների կանգի,

բ) 4.4.29 կետում նշված տուրբինի վնասվածքների և աշխատանքի ռեժիմների վտանգավոր խախտումների (բացի թարմ շոգու կամ միջանկյալ գերտաքացումից հետո շոգու ջերմաստիճանի անթույլատրելի իջեցման դեպքերի) հետ կապված տուրբինի անջատման,

գ) ներքին վնասվածքների պատճառով էներգաբլոկի տրանսֆորմատորի կամ գեներատորի անջատման,

դ) բոլոր սնող պոմպերի անջատման,

ե) սնող խողովակաշարի, շոգեգծերի, օդազերծիչի իրանի խզումների և միջանցուկ ճեղքերի առաջացման,

զ) հեռագործ և ավտոմատ կառավարման սարքվածքների և էներգաբլոկի վերահսկման բոլոր չափի սարքերի լարման վերացման (անհետացման),

է) անձնակազմին, սարքավորումներին կամ էներգաբլոկի սարքավորումների պաշտպանության սխեմաների մեջ մտնող անջատիչ արմատուրի հեռակառավարման շղթաներին սպառնացող հրդեհի:

4.5.16. էներգաբլոկի գործարկումն ու կանգառը պետք է ղեկավարի էներգաբլոկի ավագ մեքենավարը կամ կաթսայատուրբինային արտադրամասի հերթափոխի պետը, իսկ հիմնական և միջին նորոգումից հետո կաթսայատուրբինային արտադրամասի պետը և նրա տեղակալը:

4.5.17. Գործող էներգաբլոկներում նախագծային գործարկման սխեմաների փոփոխություն թույլատրվում է,

սարքավորման արտադրող գործարանի հետ համաձայնեցված նոր սխեմային մշակումների (լուծումների) և գործարկման ռեժիմների նպատակային փորձարկումների համար,

տեսակային (տիպային) գործարկումների սխեմաների մոտեցմանն ու շահագործողական որակների բարելավմանն ուղղված` գործարկման սխեմաների արդիականացման դեպքում:

էներգաբլոկների գործարկման սխեմաների փոփոխման կամ արդիկանացման ծավալներն ու կարգը պետք է համաձայնեցվեն ՀՀԷՆ-ի հետ:

 

4.6. Գազատուրբինային կայանքներ

(ինքնավար և շոգեգազատուրբինային կայանքի կազմում գործող)

 

4.6.1. Գազատուրբինային կայանքների (ԳՏԿ) շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն.

հիմնական և օժանդակ սարքավորումների աշխատանքի հուսալիությունն ու խնայողականությունը` բեռնվածության կարգավարական գրաֆիկի պահպանման դեպքում,

ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններին համապատասխանող անվանական պարամետրերով աշխատելու հնարավորությունը,

ճնշակների, տուրբինների և ջերմափոխանակիչ սարքերի հոսանուտ մասերի մաքրությունը,

օդի և գազի հոսակորուստների, ինչպես նաև վառելանյութի, յուղի և ջրի արտահոսքի բացակայությունը,

հիմնական և օժանդակ սարքավորումների պահպանումը շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կատարումը ապահովող վիճակում (մեքենայական սրահում, էլեկտրակայանի տարածքում և նրան հարող տարածքում ջրի և օդի աղտոտման, աղմուկի մակարդակի նվազեցումը` մինչև թույլատրելի նորմերը):

4.6.2. ԳՏԿ-ի կարգավորման համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

կայուն կերպով ապահովի տրված էլեկտրական բեռնվածությունը, ռոտորի պտտման անվանական հաճախության դեպքում ԳՏԿ-ն պահվի պարապ ընթացքում,

ապահովի ԳՏԿ-ի հուսալի աշխատանքը` գործարկման և կանգի ռեժիմներում, ինչպես նաև` ագրեգատի կանգը վթարային իրավիճակներում,

բեռնվածության փոփոխության դեպքում ապահովի ԳՏԿ-ի աշխատանքի ռեժիմի սահուն փոփոխում,

պահպանի ռոտորի պտտման այն հաճախությունը, որը չի բերում անվտանգության ավտոմատի գործարկում, առավելագույն բեռնվածության` մինչև զրոն ակնթարթային անկման դեպքում (ազատ ուժային տուրբինով ԳՏԿ-ներում բեռնվածության մեծությունը նշվում է տեխնիկական պայմաններում),

պահանջվող մակարդակի վրա պահի տուրբինից (տուրբիններից) առաջ գազերի ջերմաստիճանը, թույլ չտալով նրա բարձրացմանը մինչև սահմանայինը, որի դեպքում սկսում Է գործել վթարային պաշտպանությունը,

ունենա գազերի ջերմաստիճանի սահմանափակման համակարգի ոչ ավել, քան 10oC անզգայնություն,

ապահովի ճնշակների առանց պոմպաժների աշխատանքը,

ունենա գեներատորային լիսեռի պտտման հաճախության կարգավորման ստատիկ անհավասարաչափության աստիճան` անվանականի 4-5%-ի սահմաններում (անհավասարաչափության աստիճանի հնարավոր մեծացումը, կոնկրետ նմուշի ԳՏԿ-երի շահագործման պայմանների լավացման համար, պետք Է նշված լինի տեխնիկական պայմաններում: Ստատիկ անհավասարաչափության նվազագույն տեղային աստիճանը պետք Է լինի 2%-ից ոչ պակաս),

ցանկացած բեռնվածության դեպքում ունենա պտտման անվանական հաճախության 0,2%-ից ոչ ավել անզգայության աստիճան:

ԳՏԿ-ի աշխատանքի հնարավորությունը և տևողությունը` պտտման բնականոն հաճախությունից շեղումներով, պետք Է կանոնակարգվեն ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններով:

4.6.3. Պաշտպանության և կարգավորման համակարգերում կիրառվող ջերմաստիճանային իմպուլսը պետք Է առաջանա փոքր իներցիոն տվիչներով (անհրաժեշտության դեպքում` ջերմաէլեկտրական պիրոմետրերով կամ այլ դինամիկ ճշգրտմամբ չափիչ սարքվածքներով), որոնք տեղադրվում են ուղիների բնութագրիչ հատվածքներում և ապահովում են ջերմաստիճանի ներկայացուցչական որոշում:

4.6.4. Այրման յուրաքանչյուր աստիճանից հետո գազերի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացումից պաշտպանության սարքվածքները, պետք է համալարված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում նշված ջերմաստիճանների դեպքում գործելու (միացվելու) համար:

4.6.5. Անվտանգության ավտոմատները պետք է կարգավորված լինեն` ռոտորի պտտման հաճախությունը անվանականից 10-12%, կամ մինչև ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում նշված մեծությունները բարձրանալու դեպքերում գործելու համար:

4.6.6. ԳՏԿ-ի շահագործման ընթացքում պետք է իրականացվեն միջոցառումներ, որոնք կնվազեցնեն ճնշակ ներծծվող օդի փոշոտվածությունը (ազատ տարածքներում խոտերի ցանում, սիզամարգերի պատրաստում, ճանապարհների ասֆալտապատում, ջրման հարմարանքների կառուցում) և կբացառեն սեփական կամ կողմնակի արտանետումների օդառիչ սարք թափանցելու հնարավորությունը:

4.6.7. Օդի մաքրման համակարգը պետք է ԳՏԿ-ի ճնշակին ապահովի 0,3 մգ/մ2-ից ոչ ավել մնացորդային միջին տարեկան փոշոտվածությամբ օդով որում 20 մկմ-ից ավել չափսեր ունեցող մասնիկներով փոշու խտությունը չպետք է գերազանցի 0,03 մգ/մ3-ը: Թույլատրվում է (բարձր փոշոտվածության ժամանակահատվածներում) կարճաժամկետ, տարվա մեջ 100 ժամից ոչ ավել, մինչև 5 մգ/մ2 փոշու խտություն` 30 մկմ-ը չգերազանցող մասնիկներով: Շահագործման ընթացքում օդային զտիչների վիճակը պետք է կանոնավոր վերահսկվի: Չի թույլատրվում նրանցից յուղի կամ այլ նյութերի թափանցում` ԳՏԿ-ի ներծծման ուղիներ: Օդային զտիչները պետք է առնվազն 2 ամիսը մեկ ստուգվեն (զննվեն) և մաքրվեն փոշուց ու ապարախյուսից (շլամից) (եթե ԳՏԿ-ն աշխատում է բազային ռեժիմում, ապա ստուգումն ու մաքրումը կատարվում է ծրագրային կանգի դեպքում):

4.6.8. Օդի զտման համակարգը պետք է սարքավորված լինի երկկողմանի գործողության կողանցային փականներով, որոնք բացվում են ավտոմատ կերպով` զտիչների վրա ճնշման թույլատրելի անկումը գերազանցելիս, կամ զտիչների խցիկում ավելցուկային ճնշման առաջացման ժամանակ:

4.6.9. ճնշակների հոսանուտ մասի և օդային զտիչների սառցակալում չի թույլատրվում: Անհրաժեշտության դեպքում ԳՏԿ-ի օդառիչ ուղիները պետք է սարքավորվեն սառցակալումը կանխող սարքվածքներով:

4.6.10. ԳՏԿ-ի վառելիքի սևեռող և կարգավորող փականները պետք է լինեն կիպ: Փականները պետք է բացվեն լրիվ քայլով` յուրաքանչյուր գործարկումից առաջ, ինչպես նաև ամեն օր` մասնակի քայլով, անընդհատ աշխատանքի ժամանակ, եթե դա նախատեսված է հրահանգով: ԳՏԿ-ի վառելիքի փականների կիպության ստուգումը պետք է կատարվի հիմնական և միջին (կանոնակարգված) նորոգումից հետո` տեսողական հսկմամբ, ինչպես նաև ԳՏԿ-ի յուրաքանչյուր գործարկումից առաջ, հսկելով վառելիքի ճնշման բացակայությունը կարգավորող փականներից առաջ` ճնշաչափերի միջոցով և կարգավորող փականների հոլովակների և բռունցքների միջև բացակի մեծությամբ:

4.6.11. Յուղատար գծերի վրա` յուղահովացուցիչներից առաջ և հետո, պահուստային և վթարային յուղապոմպերի ներծծման և ճնշման գծերի վրա, ԳՏԿ-ի յուղաբաքերից յուղի վթարային դատարկման գծերի վրա, դուրս բերված զտիչներից առաջ և հետո, գեներատորի լիսեռի կիպացման սխեմաներում տեղադրված փականների և սողնակային փականների թափանիվները պետք է կապարակնքված լինեն աշխատանքային դիրքում:

4.6.12. ԳՏԿ-ի գեներատորները` էլեկտրաշարժիչի ռեժիմին անցնելու դեպքում, պետք է անհապաղ անջատվեն, որի համար պետք է տեղակայված լինի պաշտպանություն` գեներատորի հետադարձ հզորությունից: Այս պահանջը չի տարածվում ազատ ուժային տուրբիններով ԳՏԿ-երի վրա:

4.6.13. Ցանկացած ջերմային վիճակից ԳՏԿ-ի գործարկումը և սինքրոնացումը, պետք է իրականացվի ավտոմատ կերպով: Նոր տեղակայվող միալիսեռ ԳՏԿ-ի հաճախական գործարկումը պետք է իրականացվի տիրիստորային գործարկման սարքվածքով` եթե չի պահանջվում գործարկման ինքնավարություն:

ԳՏԿ-ի ծրագրային կանգը պետք է իրականացվի ավտոմատ կերպով` ըստ տրված ծրագրի:

4.6.14. ԳՏԿ-ի գործարկումը պետք է ղեկավարի հերթափոխի պետը, իսկ հիմնական և միջին նորոգումներից և կանոնակարգված աշխատանքների անցկացումից հետո` արտադրամասի պետը կամ նրա տեղակալը:

4.6.15. Նորոգմանը կամ պահուստի 3 օրից ավել պարապուրդին հաջորդող գործարկումից առաջ, պետք է ստուգվեն ավտոմատիկայի և տեխնոլոգիական պաշտպանության միջոցների, օժանդակ սարքավորումների ուղեկապման, յուղային համակարգի, պահուստային և վթարային յուղապոմպերի, ստուգիչ-չափիչ սարքերի և օպերատիվ կապի միջոցների սարքինությունը և գործարկմանը պատրաստ լինելը: Այդ դեպքում բացահայտված անսարքությունները պետք է վերացվեն:

4.6.16. ԳՏԿ-ի գործարկումը արգելվում է հետևյալ դեպքերում, պաշտպանություններից որևէ մեկի անսարքության կամ անջատման, տուրբինի թափավազք, կամ գազերի թույլատրելի ջերմաստիճանի գերազանցում առաջացնող կարգավորման համակարգի թերությունների առկայության,

յուղային պոմպերից որևէ մեկի, կամ նրանց ավտոմատ միացման համակարգի անսարքության,

յուղի կամ վառելիքի որակի` նորմերից շեղման, ինչպես նաև յուղի (վառելիքի) ջերմաստիճանի կամ ճնշման` հաստատված սահմաններից անթույլատրելի շեղումների,

ԳՏԿ-ի ջերմային կամ մեխանիկական վիճակի վերահսկիչ ցուցանիշների` թույլատրելիից շեղումների:

Վթարային կանգից կամ նախորդ գործարկման ընթացքում տեղի ունեցած խափանումից հետո, ԳՏԿ-ի գործարկումն արգելվում է, եթե չեն վերացվել այդ անսարքությունների պատճառները:

4.6.17. Գործարկման սարքվածքով ռոտորի պտտման ժամանակ, այրման խցիկներում վառելիքը վառելուց առաջ, ԳՏԿ-ի ուղիները պետք է օդափոխվեն առնվազն 2 րոպե` հեղուկ վառելիքով աշխատելիս և առնվազն 5 րոպե` գազային վառելիքով աշխատելիս:

ԳՏԿ-ի յուրաքանչյուր անհաջող գործարկման փորձից հետո, վառելիքի վառելը` առանց ուղիների նախնական օդափոխության առնվազն 4 րոպե` հեղուկ, և 10 րոպե` գազային վառելիքների դեպքում, արգելվում է:

Օդափոխության ստույգ տևողությունը` կախված ուղիների դասավորվածքից, վառելիքից և ԳՏԿ-ի տեսակից, պետք է նշված լինի շահագործման հրահանգներում:

4.6.18. Գործարկումը պետք է անհապաղ դադարեցվի անձնակազմի կողմից, կամ պաշտպանությունների գործունեությամբ` հետևյալ դեպքերում.

ա) գործարկման գործողությունների սահմանված հաջորդականության խախտման,

բ) գազերի ջերմաստիճանի` թույլատրելիից բարձրացման (ըստ գործարկման գրաֆիկի),

գ) գործարկման սարքվածքի բեռնվածության` թույլատրելիից բարձրացման,

դ) գործարկման սարքվածքի անջատումից հետո դարձկեն լիսեռի պտտման հաճախության հրահանգով չնախատեսված նվազման,

ե) ԳՏԿ-ի ճնշակներում պոմպաժների առաջացման:

4.6.19. Գազատուրբինային կայանքը պետք է անհապաղ անջատվի անձնակազմի կողմից, կամ պաշտպանությունների գործունեությամբ հետևյալ դեպքերում.

ա) տուրբինից (տուրբիններից) առաջ գազերի ջերմաստիճանների անթույլատրելի բարձրացման,

բ) ռոտորի պտտման հաճախության` թույլատրելի սահմանից ավել բարձրացման,

գ) բարձր ճնշման յուղատար գծերում կամ վառելիքատար գծերում ճեղքվածքների կամ խզվածքների հայտնաբերման,

դ) ճնշակների և տուրբինների ռոտորների անթույլատրելի հարաբերական տեղաշարժերի և անթույլատրելի առանցքային շեղման,

ե) յուղման համակարգում յուղի ճնշման կամ յուղաբաքում յուղի մակարդակի անթույլատրելի նվազման, ինչպես նաև ցանկացած առանցքակալից թափվող յուղի կամ դիմհարային առանցքակալի ցանկացած կոճղակի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման,

զ) ԳՏԿ-ի սարքերի և տուրբամեքենաների ներսում անսովոր աղմուկների և մետաղական ձայների (թխկոց, ճռճռոց) առկայության,

է) առանցքակալային հենարանների թրթռման հաճախության 4.6.30 կետում նշվածից ավել բարձրացման,

ը) գեներատորի կամ տուրբամեքենայի առանցքակալներից, կամ ծայրային կիպացումներից ծխի կամ կայծերի առաջացման,

թ) վառելիքի կամ յուղի բռնկման և առկա միջոցներով հրդեհը անհապաղ կասեցնելու անհնարինության,

ժ) այրման խցիկներում կամ գազանցքներում պայթյունների (ճայթյունների) առաջացման,

ի) այրման խցիկում ջահի մարման, հեղուկ կամ գազային վառելիքի ճնշման անթույլատրելի նվազման,

լ) կարգավորման և ավտոմատացման սարքվածքներում և բոլոր ստուգիչ-չափիչ սարքերում լարման անհետացման,

խ) ներքին վնասվածքի պատճառով տուրբագեներատորի անջատման,

ծ) ճնշակներում պոմպաժի առաջացման, կամ պոմպաժի սահմանին անթույլատրելի մոտեցման,

կ) ճնշակներից հետո օդի ճնշման անթույլատրելի փոփոխման:

Անձնակազմի կողմից, կամ պաշտպանության գործունեությամբ` ԳՏԿ-ի անջատման հետ միաժամանակ, պետք է անջատվի նաև տուրբագեներատորը:

4.6.20. Գազատուրբինային կայանքը պետք է բեռնաթափվի և կանգնեցվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ` հետևյալ դեպքերում.

ա) նախազգուշական ազդանշանման ազդանշանների առաջացման դեպքում, օժանդակ սարքավորումների բնականոն աշխատանքի կամ շահագործման բնականոն ռեժիմի խախտումների` եթե վերջիններիս պատճառների վերացումը անհնար է առանց կանգի,

բ) սևեռող, կարգավորող և հակապոմպաժային փականների լռվելու,

գ) օդառիչ սարքվածքի սառցակալման` եթե այն չի հաջողվում վերացնել բեռնվածության տակ ԳՏԿ-ի աշխատանքի ժամանակ,

դ) անցումային խողովակաշարերի, այրման խցիկների, տուրբինի իրանի արտաքին մակերևույթների ջերմաստիճանների անթույլատրելի բարձրացման` եթե այն չի հաջողվում իջեցնել ԳՏԿ-ի աշխատանքի ռեժիմի փոփոխմամբ,

ե) գազերի չափվող ջերմաստիճանների անհավասարաչափության անթույլատրելի մեծացման,

զ) բարձր ճնշման ճնշակներից առաջ օդի ջերմաստիճանի անթույլատրելի բարձրացման, ինչպես նաև բնականոն ջրամատակարարման խախտումների,

է) առանձին պաշտպանությունների կամ օպերատիվ ստուգիչ-չափիչ սարքերի անսարքության

4.6.21. Ցանցային ջրի տաքացուցիչներում կամ վերաօգտագործիչներում նստվածքների բռնկման դեպքում, եթե տեղի չի ունենում ԳՏԿ-ի պարամետրերի վտանգավոր փոփոխություն, կայանքը պետք է շարունակի աշխատանքը` ջերմափոխանակման մակերևույթների հովացումն ապահովելու համար:

Կանգնեցված ԳՏԿ-ում նստվածքների բռնկման դեպքում պետք է միացվեն հակահրդեհային կայանքները:

4.6.22. ԳՏԿ-ի անջատումից հետո, պետք է ապահովվի ուղիների և նախատեսված այլ տեղերի արդյունավետ օդափոխում ու կատարվի վառելիքային ճնշակների և բոցամուղների (այրիչների) փչամաքրում օդի կամ իներտ գազի միջոցով: Օդափոխումից հետո պետք է փակվեն ներծծման և արտանետման ուղիները: ԳՏԿ-ի հովացման ժամանակ օդափոխման և ռոտորների պտտման տևողությունը և պարբերականությունը պետք է նշված լինեն շահագործման հրահանգում:

4.6.23. էլեկտրակայաններում պետք է հաստատված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական սպասարկման կանոնակարգը և կանոնակարգված աշխատանքների կատարման տեխնոլոգիան ու պարբերականությունը:

4.6.24. Տեխնիկական սպասարկման կանոնակարգը պետք է նախատեսի.

հոսանուտ մասի տեսողական արատորոշում առանց սարքերի և տուրբամեքենաների քանդման, այն տեղերի, որոնք նշված են շահագործման հրահանգում` օգտագործելով հատուկ օպտիկական կամ թելքավոր օպտիկական սարքեր, եթե այդ նախատեսված է գործարանային հրահանգով,

ԳՏԿ-ի հոսանուտ մասից նստվածքների պարբերական հեռացում առանց սարքերի և տուրբամեքենաների քանդման, կիրառելով տեխնիկական լվացման միջոցների և փափուկ հղկանյութերի լուծույթներ,

ԳՏԿ-ի ավտոմատ կառավարման և պաշտպանության համակարգի աշխատանքի ստուգում, ներառյալ ԳՏԿ-ի ստուգիչ ավտոմատ գործարկումները օդի և գազերի հիմնական պարամետրերի, վառելիքի ճնշման և գործարկման սարքվածքի բեռնվածության` գործարկման հաշվարկային գրաֆիկին համապատասխանության ստուգմամբ,

վառելիքային բոցամուղների հերմետիկության ստուգում և նրանց ելքի վրա վառելիքի փոշիացման անկյան և արտադրողականության զննում և ստուգում,

վթարային ու պահուստային յուղապոմպերի և ավտոմատ միացման սարքվածքների ստուգում,

ուղիների, փականների, արմատուրների և մղափականների կիպության ստուգում,

վառելիքային պոմպերի և տեխնիկական ջրամատակարարման համակարգի պոմպերի զննում ու ստուգում,

յուղային, վառելիքային և ջրային զտիչների զննում և մաքրում,

մեքենայական սրահի ներսում և էլեկտրակայանի տարածքում և նրան հարող տարածքներում աղմկախլացման արդյունավետության ստուգում և վերականգնում,

հեռացող գազերում մթնոլորտը աղտոտող արտանետումների պարունակությունը սահմանափակող սարքավորման արդյունավետության ստուգում:

4.6.25. Շահագործման ընթացքում, դիտարկումների և սարքերի ցուցմունքների հիման վրա, պետք է անցկացվի պարամետրական և թրթռումային արատորոշում, որը ներառում է հետևյալ վերլուծությունները.

ԳՏԿ-ի հաշվարկային և նորմատիվային հզորությունների համապատասխանության,

ճնշակների կայունության պաշարների և աղտոտման աստիճանի,

ջերմափոխանակիչ սարքերի արդյունավետության,

տուրբին մտնող և նրանից դուրս եկող գազերի չափված ջերմաստիճանների անհավասարաչափության,

բնութագրիչ կետերում վառելիքի և օդի (գազերի) ճնշման, ինչպես նաև յուղի ճնշման ու ջերմաստիճանի,

տուրբինների, ճնշակների, տուրբագեներատորների և գրգռիչների թրթռումների,

նորմատիվային և հաշվարկային խնայողականության համապատասխանության:

Վերահսկվող պարամետրերի` տեղեկաթերթիկայինից շեղումների սահմանային արժեքները, չպետք է գերազանցեն արտադրող գործարանների կողմից տրվածներից, կամ մատակարարման տեխնիկական պայմաններում նշվածներից:

4.6.26. ԳՏԿ-ի կարգավորման և պտտման հաճախության բարձրացման դեպքում պաշտպանության համակարգերի բոլոր ստուգումներն ու փորձարկումները պետք է կատարվեն արտադրող գործարանների հրահանգներին համապատասխան:

4.6.27. Տուրբիններում գազերի ջերմաստիճանի բարձրացումից` պաշտպանության գործարկման ստուգումը, պետք է կատարվի առնվազն 4 ամիսը մեկ:

4.6.28. Տուրբագեներատորը ցանցից անջատելու միջոցով բեռնվածության ակնթարթային անկմամբ ԳՏԿ-ի կարգավորման համակարգի աշխատանքի ստուգումը պետք է կատարվի.

տեղակայումից հետո ԳՏԿ-ն շահագործման ընդունելու ժամանակ,

ԳՏԿ-ի դինամիկ բնութագիրը կամ կարգավորման համակարգի դինամիկ և ստատիկ բնութագրերը փոփոխող վերակառուցումից հետո,

շահագործման ընթացքում կամ նորոգման ժամանակ (բացահայտված թերությունների վերացումից հետո) կարգավորման ստատիկ և դինամիկ բնութագրերի էական փոփոխությունների բացահայտման դեպքում:

4.6.29. Պարբերաբար աշխատող ԳՏԿ-երը պետք է միշտ պատրաստ լինեն գործարկման: Եթե նրանց գործարկումը չի պահանջվում, ապա այդ ԳՏԿ-երի սարքավորումների և համակարգերի սարքինությունը պետք է ստուգվի հերթափոխը մեկ, իսկ ստուգիչ (վերահսկիչ) ավտոմատ գործարկումները ագրեգատի բեռնավորումով, պետք է անցկացվեն առնվազն ամիսը մեկ:

4.6.30. ԳՏԿ-ի շահագործման ժամանակ տուրբինի առանցքակալային հենարանների, ճնշակների, տուրբագեներատորների և գրգռիչների թրթռաարագության միջին քառակուսային մեծությունը, չպետք է գերազանցի 4,5 մմ/վրկ-ը:

Թրթռման նորմատիվային մեծությունը գերազանցելու դեպքում, պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա նվազեցման համար` 30-օրյա ժամկետում:

Ավելի քան 7,1 մմ/վրկ թրթռման դեպքում ԳՏԿ-ի շահագործումը 7 օրից ավել, արգելվում է, իսկ 11,2 մմ/վրկ թրթռման դեպքում տուրբինը պետք է անջատվի պաշտպանության գործելով, կամ ձեռքով:

ԳՏԿ-ն պետք է անհապաղ կանգնեցվի, եթե հաստատված ռեժիմում տեղի է ունենում մի ռոտորի երկու հենարանների և կամ մի հենարանի երկու թրթռային բաղադրիչների պտտման հաճախության թրթռման միաժամանակյա հանկարծակի փոփոխություն` ցանկացած սկզբնական մակարդակից 1 մմ/վրկ և ավել չափով:

ԳՏԿ-ն պետք է բեռնաթափվի և կանգնեցվի, եթե 1-3 օրվա ընթացքում տեղի է ունենում առանցքակալների որևէ հենարանի թրթռման ցանկացած բաղադրիչի սահուն աճ 2 մմ/վրկ չափով: էներգակայանքների կազմում աշխատող նավերի և ավիացիոն գազատուրբինային շարժիչների թրթիռային վիճակը պետք է որոշվի մատակարարման տեխնիկական պայմաններով: Ընդ որում շարժիչները չպետք է առաջացնեն նրանց հետ կապված սարքավորումների վերը նշվածից ավել թրթռում:

4.6.31. ԳՏԿ-ի յուրաքանչյուր լիսեռի համար պետք է հաստատվեն ռոտորի բնականոն կանգաշարժի տևողությունը և լիսեռադարձկեն սարքվածքի էլեկտրաշարժիչի էլեկտրական հոսանքի ուժի անվանական մեծությունը:

Ռոտորների կանգաշարժի տևողությունը և հոսանքի ուժը պետք է չափվեն և գրանցվեն օրական ամփոփագրում` ԳՏԿ-ի բոլոր կանգառների դեպքում: Կանգաշարժի ժամանակի, կամ էլեկտրական հոսանքի ուժի նորմատիվայիններից շեղումների, ինչպես նաև կողմնակի աղմուկներ առաջանալու դեպքերում, պետք է բացահայտվեն շեղումների պատճառները և միջոցներ ձեռնարկվեն դրանց վերացման համար:

4.6.32. ԳՏԿ-ն երկարատև պահուստի դուրս բերելիս, պետք է ձեռնարկվեն միջոցներ` նրա պահպանման համար: Կանգառի տևողությունը, որի դեպքում պահանջվում է պահպանում, պահպանման ենթակա հանգույցների ցանկը և այն իրականացնելու տեխնոլոգիան, պետք է նշված լինեն ԳՏԿ-ի տեխնիկական պայմաններում:

4.6.33. Միջին և հիմնական նորոգումների պարբերականությունը պետք է սահմանվի` համաձայն տեխնիկական պայմանների, կախված ԳՏԿ-ի աշխատանքի տևողությունից ու ռեժիմներից, գործարկումների քանակից և օգտագործվող վառելիքից` հաշվի առնելով սարքավորման փաստացի վիճակը:

 

4.7. Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգեր

 

4.7.1. Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգերը, այդ թվում և տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգերը (ՏՊ ԱԿՀ), շահագործման ժամանակ պետք է ապահովեն,

էներգետիկ սարքավորումների վիճակի հսկողություն,

տեխնոլոգիական պարամետրերի ավտոմատ կարգավորում,

տեխնոլոգիական սարքավորումների ավտոմատ պաշտպանություն,

տրված ալգորիթմներով սարքավորումների ավտոմատ կառավարում,

տեխնոլոգիական և վթարային ազդանշանում,

կարգավորող և փակող արմատուրի հեռակառավարում:

Չափման միջոցները, ինֆորմացիայի ներկայացման և հսկողության, ավտոմատ կարգավորման, տեխնոլոգիական պաշտպանության և ազդանշանման, տրամաբանական և հեռակառավարման, տեխնիկական արատորոշման ծրագրային-տեխնիկական համալիրներն ու միջոցները պետք է միշտ գտնվեն աշխատանքի մեջ (նախագծային ծավալով), և ապահովեն տրված ֆունկցիաների կատարումն ու աշխատանքի որակը այն ժամանակ, երբ տեխնոլոգիական սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում:

4.7.2. Կառավարման համակարգերը սպասարկող անձնակազմը պետք է ապահովի այդ համակարգերի սարքին վիճակի պահպանումը, աշխատանքին պատրաստ լինելը, տեխնիկական սպասարկման և նորոգման ժամանակին անցկացումը, օգտագործման հուսալիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների կատարումը, սարքերի և նյութերի պաշարի առկայությունը:

Տեխնոլոգիական սարքավորումները սպասարկող անձնակազմը պետք է ժամանակին աշխատանքի մեջ մտցնի և արդյունավետ օգտագործի կառավարման համակարգերը:

Կառավարման համակարգերի սարքվածքների արտաքին մասերի պահպանման ու մաքրության համար պատասխանատվություն կրում են` էներգաօբյեկտի արտադրամասերի, շրջանների, տեղամասերի օպերատիվ անձնակազմը, որոնց մոտ տեղակայված են այդ կառավարման սարքվածքները:

4.7.3. Տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համակարգերը պետք է իրագործված լինեն այն ծավալով, որը հաստատված է նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, օգտագործելով տեխնիկական միջոցներ, որոնք սպասարկման, նորոգման և կարգաբերման համար պահանջում են նվազագույն աշխատանքային ծախսումներ:

4.7.4. Կառավարման համակարգերի էլեկտրասնուցումը պետք է իրականացվի ըստ սպառիչների խմբերի. տեխնոլոգիական պաշտպանություն և նրանց տվիչներ, ուղեկապման և հեռակառավարման սարքվածքներ, տեխնոլոգիական հսկողության սարքեր և նրանց տվիչներ, վթարային-նախազգուշական ազդասարքեր, հրդեհի հայտնաբերման և մարման համակարգեր, ինքնակարգավորման միջոցներ, հաշվողական տեխնիկայի միջոցներ և նրանց տվիչներ:

Բոլոր խմբերի սպառիչները, բացի հաշվողական տեխնիկայի միջոցներից, ըստ տեխնոլոգիական սկզբունքի (ըստ կաթսայական և տուրբինային բաժանմունքների), պետք է բաժանվեն ենթախմբերի:

Բաշխումը` ըստ ենթախմբերի, խմբերի, պետք է իրականացվի պաշտպանության ինքնուրույն սարքերի միջոցով, որոնք ապահովում են վնասված տեղամասերի ընտրողական անջատումներն ու էլեկտրասնուցման ցանցերի տարրերի նորոգումները` առանց հիմնական սարքավորումները կանգնեցնելու:

Բլոկային կայանքների համար, 220/380Վ լարման օպերատիվ հոսանքի աղբյուրներ պետք է լինեն իր կամ հարևան էներգաբլոկի սեփական կարիքների բաշխիչ սարքերի (ՍԿԲՍ) 0,4 կՎ լարման հաղորդաձողերը, որից չեն պահուստավորվում տվյալ էներգաբլոկի ՍԿԲԱ 0,4 կՎ հաղորդաձողերը, անընդհատ սնուցման սարքավորումների կերպափոխիչները և հաստատուն հոսանքի վահանի հաղորդաձողերը:

Ազդանշանային համակարգերի գործունեությունը պետք է ապահովվի սնուցման լրիվ կորստի դեպքում, ինչպես սպառողների ցանկացած խմբի, այնպես էլ որևիցե մի ներանցիչի համար:

Կառավարման սարքերի պահուստային էլեկտրասնուցման ավտոմատ միացման միջոցների, ինչպես նաև սնուցման լարման առկայության ազդասարքերի սարքինությունը պետք է ստուգվի ըստ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի:

4.7.5. Շրջապատող օդի ջերմաստիճանը և խոնավությունը, թրթռումը, ճառագայթումը, արտաքին էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունը, իմպուլսային գերլարումները, ռադիո և իմպուլսային խանգարումները, էլեկտրաստատիկ լիցքերի ինտենսիվությունը, ինչպես նաև կառավարման համակարգերի տեխնիկական միջոցների (ՏՊԱԿՀ) տեղադրման տեղերի փոշոտվածությունը, չպետք է գերազանցեն ստանդարտներով ու տեխնիկական պայմաններով թույլատրվող մեծություններին:

Տեխնոլոգիական արտադրամասերի շինությունների այն տեղերում, որտեղ տեղադրված են տեխնիկական միջոցներ, ջերմաստիճանը բնականոն պայմաններում պետք է գտնվի +10: +50oC-ի սահմաններում, իսկ հարաբերական խոնավությունը` ոչ ավել 90%-ից: Վթարային ռեժիմներում, որոնք բնորոշվում են տեխնոլոգիական սարքավորումներում արտահոսքերի առաջացումով, ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունը թույլատրվում է համապատասխանաբար` 75oC-ի և 100%:

Կառավարման վահանների սենյակներում, որտեղ տեղավորված են հսկող և կառավարող համակարգերի տեխնիկական միջոցները (ՏՊ ԱԿՀ), ջերմաստիճանն ու հարաբերական խոնավությունը պետք է լինեն համապատասխանաբար` 25oC և 40 - 80%-ից ոչ բարձր: Վթարային ռեժիմներում` պայմանավորված օդի կոնդիցիոնացման համակարգերի անսարքություններով, նշված պարամետրերը կարող են լինել համապատասխանաբար 35oC և 90%:

Օդի կոնդիցիոնացման համակարգերը պետք է պահպանվեն այնպիսի վիճակում, որը կապահովի կառավարման համակարգերի, տեխնիկական միջոցների հուսալի աշխատանքը:

4.7.6. Պահարանային տեսակի վահանները պետք է հողակցվեն, խնամքով կիպակցվեն, ունենան մշտական լուսավորություն և 12 ու 220Վ լարման խրոցակային վարդակ: Վահանների դռնակները պետք է փականքով փակվեն: Խրոցակային վարդակները պետք է միացվեն սենյակների լուսավորության ցանցին:

Հեռախոսային կապը` տեղային սարքերի, սողնակների հավաքակազմի, բլոկային վահանների ոչ օպերատիվ հաղորդաշղթայի պանելների, պաշտպանության սարքերի և առաջնային կերպափոխիչների հավաքակազմի պանելների միջև և դրանց կապի միջոցները կառավարման օպերատիվ վահանի հետ, պետք է լինի սարքին վիճակում:

4.7.7. Պանելների, կառավարման վահանների և անմիջապես տեղերում տեղակայված սարքերի, առաջնային կերպափոխիչների, փակող արմատուրի և սեղմակների հավաքակազմի վրա, նրանց նշանակության մասին պետք է արվեն հատուկ մակագրություններ:

Վահանները, անցման տուփերը, կատարող մեխանիզմները, բոլոր սեղմակներն ու նրանց մոտեցող մալուխները, հաղորդագրերն ու մալուխների ջղերը, ինչպես նաև խողովակային միացնող գծերը (իմպուլսային) պետք է ունենան մականշվածք:

4.7.8. Ընդունիչ սարքվածքների, առաջնային կերպափոխիչների և կատարող մեխանիզմների մոտ պետք է լինեն սպասարկման համար հարթակներ:

4.7.9. Դեպի կառավարման միջոցներ գնացող ուժային և չափման մալուխային գծերի միջադիրները պետք է համապատասխանեն հակահրդեհային պահանջներին և էլեկտրակայանքների սարքվածքի կանոններին (ԷՍԿ): ՈՒժային և չափման մալուխային գծերի մեկուսացման ստուգման ծավալներն ու պարբերականությունը պետք է համապատասխանեն սույն Կանոնների (գլուխ 5.8 և 5-9):

Մեկ մալուխում չափման շղթաների հետ ուժային և կառավարող շղթաների համատեղումը արգելվում Է:

4.7.10. Շինությունները բաժանող պատերի միջով մալուխների և իմպուլսային գծերի անցկացման տեղերի կիպացումները, դեպի վահաններ և պանելներ գնացող մալուխների և իմպուլսային գծերի ներանցիչների կիպացումները պետք է ապահովեն կիպություն կամ հերմետիկություն` հակահրդեհային պահանջներին համապատասխան: Կիպացումների վիճակի ստուգումը պետք է կատարվի հիմնական նորոգումից հետո, և ըստ անհրաժեշտության:

4.7.11. Իմպուլսային գծերը պետք է լինեն կիպ: Սարքավորումների հիմնական նորոգումից հետո, իմպուլսային բոլոր գծերը պետք է փչամաքրվեն: Այն գծերում, որտեղ հնարավոր է օդի կամ շլամի ներթափանցումներ, բացի այդ, պետք է փչամաքրվեն տեղային հրահանգներով սահմանված պարբերականությամբ:

Շահագործման ընթացքում, առման սարքվածքների վրա գտնվող առաջնային փակող օրգանները, սարքավորումների աշխատանքի ժամանակ պետք է ապահովեն իմպուլսային գծերն անջատելու հնարավորությունը:

Առաջնային փակող օրգանների նորոգումն ու նրանց հետ բոլոր գործողությունները (բացում, փակում) պետք է իրականացնի տեխնոլոգիական սարքավորումներն սպասարկող անձնակազմը:

4.7.12. Կառավարման համակարգերում օգտագործվող կարգավորող և փակող օրգանները, որոնք հանդերձված են օժանդակ շարժիչներով (սերվոշարժիչի, շահագործման ընթացքում պետք է բավարարեն կիպությանը, ծախսային բնութագրերին և խաղանցքներին ներկայացվող տեխնիկական պահանջներին: Փակելու ժամանակ կիպությունը պետք է ապահովվի հեռակառավարման և ավտոմատ կառավարման համակարգերի ներգործությամբ` առանց ձեռքով միջամտելու:

Կարգավորող և փակող օրգանների նորոգումը, նրանց կցումը կատարող մեխանիզմների հետ, էլեկտրաշարժաբերների նորոգումն ու տեղակայումը, պետք է կատարվի տեխնոլոգիական սարքավորումները նորոգող անձնակազմի կողմից, իսկ ընդունումը` կառավարման համակարգերը սպասարկող անձնակազմի կողմից:

4.7.13. Կառավարման միջոցների տեխնիկական սպասարկումը, ընթացիկ և հիմնական նորոգումները պետք է կազմակերպվեն ըստ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի` կազմված գործարանային հրահանգների կամ տեխնիկական սպասարկման և նորոգման ժամկետների ու կազմի վերաբերյալ նորմատիվների հիման վրա: ԷՀՄ կազմի մեջ ներառված ինֆորմացիոն և հաշվողական համալիրների, տեխնիկական միջոցների նորոգումը, որպես կանոն, պետք է իրականացվի մասնագիտացված ձեռնարկություններում` ըստ գործարանային տեխնոլոգիայի:

Այն դեպքում, երբ նորոգումն իրականացվում է մասնագիտացված ձեռնարկության կողմից, տեխնիկական միջոցները նորոգման հանձնելու և նորոգումից հետո ընդունելու պատասխանատվությունը պետք է կրի էներգաօբյեկտի ջերմային ավտոմատիկայի և չափումների (ՋԱՉ) արտադրամասի անձնակազմը:

4.7.14. Մոնտաժից կամ վերակառուցումից հետո տեխնոլոգիական պաշտպանությունները շահագործման մեջ մտցնելը պետք է իրագործվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ:

4.7.15. Սարքավորման վրա տեղադրված և մշտական շահագործման մեջ մտցված տեխնոլոգիական պաշտպանությունները, պետք է միացված լինեն այդ սարքավորման ամբողջ աշխատանքի ընթացքում:

Սարքին վիճակում գտնվող տեխնոլոգիական պաշտպանությունների աշխատանքից դուրս բերումն արգելվում է:

Պաշտպանությունները կարելի է դուրս բերել աշխատանքից հետևյալ դեպքերում.

երբ սարքավորումը աշխատում է անցումային ռեժիմներում և պաշտպանության անջատման անհրաժեշտությունը որոշված է հիմնական սարքավորման շահագործման հրահանգով,

պաշտպանության ակնհայտ անսարքության դեպքում: Անջատումը պետք է իրականացվի էլեկտրակայանի հերթափոխի պետի կարգադրությամբ, տեխնիկական ղեկավարին պարտադիր ծանուցմամբ և օպերատիվ փաստաթղթերում գրանցումը ձևակերպելով,

պարբերական ստուգումների համար համաձայն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ժամկետացանկի:

Միացված պաշտպանությունների շղթաներում նորոգման և կարգաբերման աշխատանքների կատարումն արգելվում է:

4.7.16. Պաշտպանության և տեխնոլոգիական սարքավորման պահուստի ավտոմատ միացման սարքվածքների կատարողական գործողությունները պետք է ստուգվեն համապատասխան տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմի և այդ միջոցները սպասարկող անձնակազմի կողմից, եթե սարքավորման պարապուրդը թողարկումից առաջ եղել է 3 օրից ավել, կամ` եթե կանգը եղել է 3 օրից պակաս, բայց այդ ընթացքում պաշտպանության շղթայում կատարվել են նորոգման աշխատանքներ: Կատարողական գործողությունների ստուգման անթույլատրելիության դեպքում` կապված ագրեգատի ջերմային վիճակի հետ, պաշտպանության Ստուգումը պետք է իրականացվի առանց կատարողական օրգանների վրա ներգործելու:

Պաշտպանության փորձարկումը սարքավորումների վրա ներգործությամբ, կատարվում է պաշտպանության աշխատանքներին մասնակցող սարքավորման վրա բոլոր աշխատանքները վերջացնելուց հետո:

4.7.17. Տեխնոլոգիական պաշտպանության միջոցները (առաջնային չափող կերպափոխիչներ, չափող սարքեր, սեղմակների հավաքվածք, բանալիներ և փոխարկիչներ, իմպուլսային գծերը փակող արմատուրներ և այլն) պետք է ունենան արտաքին տարբերակիչ նշաններ (կարմիր գույն և այլն):

Պաշտպանության պանելների վրա երկու կողմերից, և նրանց վրա տեղադրված սարքերի վրա, պետք է լինեն այդ սարքերի նշանակությունները ցույց տվող մակագրություններ:

Սարքերի ցուցանակների վրա պետք է լինեն պաշտպանության գործարկման նախադրվածքների նշումներ:

4.7.18. Պաշտպանության աշխատանքի ալգորիթմները, ներառյալ նախադրվածքի մեծությունները, գործարկման ժամանակի պահաժամը, պետք է որոշվեն սարքավորումն արտադրող գործարանի կողմից: Սարքավորման վերակառուցման կամ արտադրող գործարանի տվյալների բացակայության դեպքում, նախադրվածքներն ու ժամանակի պահաժամերը պետք է որոշվեն փորձարկումների արդյունքների հիման վրա:

Նախադրվածքները փոփոխելու սարքվածքը պետք է լինի կապարակնքված (բացի գրանցող սարքերից): Կապարակնիքը թույլատրվում է հանել միայն պաշտպանության միջոցները սպասարկող աշխատողներին` այդ մասին օպերատիվ մատյանում գրանցում կատարելով:

Կապարակնիքի հանումը թույլատրվում է միայն անջատված պաշտպանության միջոցների դեպքում:

4.7.19. Սարքավորումների անջատման վրա ազդող տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է հագեցվեն միջոցներով, որոնք կարող են արձանագրել նրանց գործարկման սկզբնապատճառը:

Պաշտպանության գործարկման սկզբնապատճառը գրանցող միջոցները, ներառյալ դեպքերի արձանագրիչները, պետք է շահագործման մեջ լինեն պաշտպանվող սարքավորման ողջ աշխատանքի ընթացքում:

Պաշտպանության գործարկման բոլոր դեպքերը, ինչպես նաև նրանց խափանումները, պետք է հաշվի առնվեն, իսկ պատճառներն ու անսարքության տեսակները` ենթարկվեն վերլուծման:

4.7.20. Շահագործման մեջ մտցված կարգավորիչները պետք է լինեն այն վիճակի, որ կարողանան պահպանել նորմատիվատեխնիկական փաստաթղթերով կանոնակարգված տեխնոլոգիական պարամետրերը: Սարքին վիճակում գտնվող ավտոմատ կարգավորիչների անջատումը թույլատրվում է միայն այն դեպքերում, որոնք նշված են շահագործման հրահանգներում:

4.7.21. Տեխնոլոգիական սարքավորումները պետք է համապատասխանեն սույն Կանոնների պահանջներին և ավտոմատացված սարքավորումները արտադրող գործարանների տեխնիկական պայմաններին:

4.7.22. Շահագործման մեջ մտցված յուրաքանչյուր կարգավորման հաղորդաշղթայի համար էլեկտրակայանում պետք է լինեն տվյալներ, որոնք անհրաժեշտ են նորոգումից հետո կամ շարքից դուրս եկած սարքը փոխելու դեպքում, նրա կարգավորումը վերականգնելու համար:

4.7.23. Կառավարման տեխնոլոգիական ալգորիթմների ճշգրտումից կամ կարգաբերումից հետո, տրամաբանական կառավարման միջոցները շահագործման մեջ մտցնելը պետք է կատարվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ:

4.7.24. Շահագործման մեջ մտցված կառավարման տրամաբանական միջոցները պետք է ի վիճակի լինեն ապահովելու համապատասխան տեխնոլոգիական ծրագրերի (ալգորիթմների) կատարումը: Տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը կատարվում է արտաքին շղթաներում և պահարաններում նորոգման աշխատանքների իրականացումից հետո: Այն պետք է կատարվի տեխնոլոգիական արտադրամասի և կառավարման համակարգերը սպասարկող արտադրամասի անձնակազմերի կողմից կատարողական օրգանների վրա ներգործելու միջոցով: Կատարողական գործողությունների ստուգման անթույլատրելիության դեպքում, տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը կատարում Է կառավարման միջոցները սպասարկող անձնակազմը` սարքավորումը գործարկելուց առաջ, եթե այն գտնվել Է պարապուրդում 3 օրից ավել: Եթե տեխնոլոգիական սարքավորումների կանգը եղել Է 3 օրից պակաս և այդ ընթացքում տրամաբանական կառավարման միջոցների շղթաներում կատարվել են նորոգման ու կարգաբերման աշխատանքներ, և եթե նմանատիպ աշխատանքներ նախկինում կատարվել են նաև կենտրոնական մասի պահարաններում, ապա տրամաբանական կառավարման միջոցների աշխատունակության ստուգումը պետք Է կատարվի տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմի և կառավարման միջոցները սպասարկող անձնակազմի կողմից: Որպես կանոն, ստուգումը իրականացվում Է աշխատանքը դադարեցրած սարքավորման կատարողական օրգանների վրա ներազդելու միջոցով: Եթե, կախված սարքավորման ջերմային վիճակից, անթույլատրելի Է կատարողական գործողությունների ստուգումը, ապա տրամաբանական կառավարման միջոցների ստուգումը պետք Է իրականացվի առանց կատարողական օրգանների վրա ներազդելու: Աշխատունակության որոշման համար կատարվող ստուգումների ծավալներն ու կարգը պետք Է կանոնակարգված լինեն Էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված հրահանգով:

4.7.25. Աշխատող սարքավորումների վրա տրամաբանական կառավարման միջոցների կատարողական (արտաքին) շղթաների նորոգման և կարգաբերման աշխատանքներն արգելվում են: Տրամաբանական կառավարման միջոցների պահարաններում կարգաբերման աշխատանքներ կատարելը թույլատրվում է պայմանով, եթե նրանցից անջատվեն կատարողական շղթաները: Կատարողական շղթաների միացումը տրամաբանական կառավարման միջոցներին` թույլատրվում է միայն աշխատանքը դադարեցրած սարքավորումների վրա:

4.7.26. Շահագործման մեջ մտցված տրամաբանական կառավարման միջոցների տեխնոլոգիական ալգորիթմների բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

4.7.27. Այն դեպքում, երբ նախագծով նախատեսված կարգավորիչները, տրամաբանական կառավարման միջոցները, տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատ կառավարման համակարգերի (ՏՊ ԱԿՀ) ֆունկցիաները չեն մտցվել շահագործման մեջ` տեխնոլոգիական սարքավորումների յուրացման համար սահմանված ժամկետներում, պետք է ձևակերպվեն հիմնավորված տեխնիկական լուծումներ, ցույց տալով ներդրումից հրաժարվելու պատճառներն ու առաջադրանք տալ նախագծային կազմակերպությանը` նախագծի լրամշակման համար: Տեխնիկական լուծումները պետք է համաձայնեցվեն նախագծային կազմակերպության հետ և հաստատվեն էլեկտրակայանի վերադաս կազմակերպության կողմից:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման