Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (6- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

4.8. Ջերմային էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջրամշակումը և ջրաքիմիական Ռեժիմը

 

4.8.1. Ջրամշակման կայանքների շահագործման ռեժիմն ու ջրաքիմիական ռեժիմը պետք է ապահովեն էլեկտրակայանների և ջերմային ցանցերի աշխատանքը առանց վնասվածքների և արդյունավետության իջեցման, որոնք առաջ են գալիս ջրամշակման, ջերմաէներգետիկ և ցանցային սարքավորումների ներքին մակերևույթների կոռոզիայի հետևանքով, ինչպես նաև էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմափոխանցման մակերևույթներին դիրտի և նստվածքների, տուրբինների հոսանուտ մասերում` նստվածքների, սարքավորումներում և խողովակագծերում` շլամի առաջացման հետևանքով:

4.8.2. էլեկտրակայանների սարքավորումների աշխատանքի և ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների ջրաքիմիական ռեժիմների կազմակերպումն ու ստուգումը պետք է իրականացնի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի, կամ համապատասխան ստորաբաժանման) անձնակազմը:

Ցանկացած սարքավորում աշխատանքի մեջ մտցնելը կամ նրա անջատումը, որը կարող է բերել ջրի և շոգու որակի վատացում, պետք է համաձայնեցվի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) հետ:

Սարքավորումների ներքին զննումները, նստվածքների նմուշների, խողովակների կտրածո նմուշների ընտրումը, զննումների ակտերի կազմումը, ինչպես նաև ջրաքիմիական ռեժիմի հետ կապված վթարների ու անսարքությունների քննությունը, պետք է իրականացնի համապատասխան տեխնոլոգիական արտադրամասի անձնակազմը քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) անձնակազմի մասնակցությամբ:

Սարքավորումների նախագծային սխեմաների և կառուցվածքի ցանկացած փոփոխություն, որը կարող է ազդել ջրամշակման և խտուցքի մաքրման սարքավորումների աշխատանքի վրա, ինչպես նաև էլեկտրակայանի (ջերմային ցանցերի) ջրաքիմիական ռեժիմի վրա, պետք է համաձայնեցվի «Հայ-էներգո» ՊՓԲԸ «Հայէներգակարգավորում» մասնաճյուղի քիմիական ծառայության հետ:

4.8.3. Ջրամշակման և ջրաքիմիական ռեժիմների նոր մեթոդների կիրառումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ:

 

Ջրամշակում և ջրի բաղադրաճշտված մշակում

 

4.8.4. Ջրամշակման կայանքները իրենց ողջ օժանդակ սարքավորումներով, ներառյալ ռեագենտների (ազդանյութ) պահեստները, պետք է մոնտաժվեն և հանձնվեն գործարկման կարգաբերումների` ջերմաէներգետիկ սարքավորումների նախագործարկման մաքրումը սկսելուց երկու ամիս առաջ: Տուրբինների խտուցքի և կեղտոտված խտուցքի, ինչպես նաև ջրի բաղադրաճշտված մշակման կայանքները, պետք է մոնտաժվեն և հանձնվեն գործարկման կարգաբերումների, էներգաբլոկի գործարկումից 2 ամիս առաջ և մտցվեն աշխատանքի մեջ` էներգաբլոկի գործարկման հետ միասին:

Աղազրկված ջրի և խտուցքի պաշարի համակայանային բաքերը, էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի (կաթսայի) սարքավորումների նախագործարկային մաքրման սկզբում, պետք է մոնտաժվեն և պատվեն հակակոռոզիոն ծածկույթով:

4.8.5. Ջրամշակման, խտուցքի մաքրման տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման, ինչպես նաև ջրի բաղադրաճշտված մշակման սարքավորումներն ու քիմիական ավտոմատ հսկողության սարքերը, պետք է մտցվեն աշխատանքի մեջ` համապատասխան կայանքների և ագրեգատների գործարկումների ժամանակ:

4.8.6. Ջրամշակման և խտուցքի մաքրման կայանքների սարքավորումների, խողովակագծերի և արմատուրների, ինչպես նաև շինարարական կառուցվածքների (որոնց մակերեսները շփվում են ակտիվ կոռոզիոն միջավայրի հետ) շահագործումը թույլատրվում է` պայմանով, որ այդ մակերևույթները պատվեն հակակոռոզիոն ծածկույթներով, կամ էլ նրանք պատրաստվեն կոռոզիայի նկատմամբ կայուն նյութերից:

4.8.7. Ջրամշակման, խտուցքի մաքրման և ջրի բաղադրաճշտված մշակման կայանքների սարքավորման հիմնական նորոգումը պետք է կատարվի 3 տարին մեկ անգամ, ընթացիկ նորոգումները` ըստ անհրաժեշտության, զտող նյութերի մակարդակի չափումը` տարվա ընթացքում 2 անգամ:

4.8.8. Գերկրիտիկական ճշտումների էներգաբլոկներում թույլատրվում է կիրառել հետևյալ ջրաքիմիական ռեժիմները. հիդրազինա-ամիակային, չեզոք-թթվածնային, թթվածնա-ամիակային, հիդրազինային` եթե պահպանվում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված պայմանները:

4.8.9. Բնական շրջանառության կաթսաներում պետք է կազմակերպվի կաթսայական ջրի ֆոսֆատացում` ֆոսֆատային լուծույթի մատուցմամբ կաթսայի թմբուկ: Անհրաժեշտության դեպքում կծու նատրիումի լուծույթով պետք է ճշգրտվի կաթսայական ջրի pH մեծությունը:

40-100 կԳ/սմ2 (3,9-9,8ՄՊա) ճնշման կաթսաներում թույլատրվում է ֆոսֆատացման փոխարեն կիրառել կաթսայական ջրի տրիլոնային մշակում:

4.8.10. Մինչև 70 կԳ/սմ2 (7ՄՊա) ճնշման կաթսաներում սնող ջրից թթվածնի ավելի խորը հեռացման անհրաժեշտության դեպքում, որպես լրացում ջերմային օդազերծմանը, կարելի է կիրառել սնող ջրի մշակում նատրիումի սուլֆիտով կամ հիդրազինով:

70կԳ/սմ2 (7ՄՊա) և ավել ճնշման կաթսաներում խտուցքի, կամ սնող ջրի մշակումը պետք է կատարվի միայն հիդրազինով, բացի թթվածնային ջրաքիմիական ռեժիմով կաթսաներից և այն կաթսաներից, որոնք շոգի են բաց թողնում սննդի, միկրոկենսաբանական, դեղագործական և այլ արդյունաբերական ձեռնարկություններին, որտեղ սանիտարական օրգանները թույլ չեն տալիս շոգու մեջ հիդրազինի առկայություն:

Սնող ջրի pH-ի անհրաժեշտ մեծության պահպանումը պետք է իրականացվի ամիակով,

 

Քիմիական հսկողությունը

 

4.8.11. էլեկտրակայանների քիմիական հսկողությունը պետք է ապահովի.

ջրամշակման, ջերմաէներգետիկ, ջերմացանցային սարքավորումների աշխատանքային ռեժիմների խախտումների ժամանակին բացահայտումը, որոնք հանգեցնում են կոռոզիայի, դիրտագոյացման և նստվածքագոյացման,

ջրի, շոգու, խտուցքի, նստվածքների, ռեագենտների, կոնսերվացնող և լվացող լուծույթների, վառելիքի, խարամի, մոխրի, գազերի, յուղերի և կեղտաջրերի որակի կամ կազմի որոշումը,

արտադրական շինությունների, բաքերի, հորերի, ջրուղիների և այլ օբյեկտների գազալցվածության ստուգումը,

էլեկտրակայանից մթնոլորտ վնասակար արտանետումների քանակության որոշումը:

4.8.12. Էլեկտրակայանի շահագործումը կարող Է թույլատրվել միայն շտապ վերլուծության լաբորատորիաներն ու կենտրոնական լաբորատորիաները սարքավորումներով ու սարքերով հագեցնելուց հետո, որը հնարավորություն կտա լրիվ ծավալով իրականացնելու վերը նշված քիմիական հսկողությունը:

4.8.13. Շոգեջրային տրակտի բոլոր հսկվող տեղամասերում պետք Է տեղադրված լինեն ջրի և շոգու նմուշառիչներ` սառնարաններով, նմուշները մինչև 20-40oC սառեցնելու համար:

Նմուշառման գծերն ու սառնարանների սառեցման մակերևույթները պետք Է պատրաստված լինեն չժանգոտվող պողպատից:

200ՄՎտ և ավել հզորության էներգաբլոկներով ջերմաէլեկտրակայանում և 50ՄՎտ և ավել հզորության ագրեգատներով ջերմաէլեկտրակենտրոնում նմուշառման գծերը պետք է բերվեն շտապ վերլուծության լաբորատորիաներին կից, օդափոխություն ունեցող հատուկ սրահ:

4.8.14. Ի լրումն սարքավորումների ներքին զննումների, պետք է խողովակներից հանվեն կտրած նմուշներ, ինչպես նաև տուրբինների հոսանուտ մասերից, տաքացուցիչներից և այլ սարքավորումներից կատարվեն նստվածքների նմուշառումներ:

Խողովակների կտրվածքների տեղերն ու պարբերականությունը պետք է որոշվեն գործող «Ջերմային էլեկտրակայանների հիմնական սարքավորումների վիճակի ստուգման, նստվածքների քանակության և քիմիական կազմի որոշման մեթոդական ցուցումներ»-ին համապատասխան:

Սարքավորման ներքին զննման և նստվածքների քանակության ու քիմիական կազմի գնահատման հիման վրա պետք է կազմվի ակտ` սարքավորման ներքին մակերևույթների վիճակի, կոռոզիայի և նստվածքների առաջացումը արգելակող, շահագործողական քիմիական մաքրում անցկացնելու անհրաժեշտության և այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

 

Շոգու և ջրի որակի նորմերը

 

4.8.15. ՈՒղղահոս կաթսաների շոգու որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին 1*)

 

    Նատրիումի միացություններ, մկգ/դմ3, ոչ ավել                 5

    Սիլիկաթթու, մկգ/դմ3, ոչ ավել                              15

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը,

                                 մկՍմ/սմ, ոչ ավել             0,3

    pH ոչ պակաս                                               7,5

 

Չեզոք-թթվածնային ջրաքիմիական ռեժիմի դեպքում թույլատրվում է pH մեծությունը ոչ պակաս 6,5-ից:

------------------------

1*) Շոգու և ջրի որակի նորմերը այստեղ և ստորև ըստ նատրիումի, երկաթի

և պղնձի միացությունների պարունակության, տրված են վերահաշված

համապատասխանաբար Na, Fe, Cu, ամիակի և նրա միացություններինը`

վերահաշված NH3, սիլիկաթթվինը` վերահաշված SiO2, ֆոսֆատներինը`

վերահաշված P3O4, տեսակարար էլեկտրահաղորդականությունը բերված է H

կատիոնացված կամ գազազերծ փորձանմուշի համար, վերահաշված 25oC, pH

մեծությունը` նույնպես վերահաշված 25oC-ի համար:

 

4.8.16. ՈՒղղահոս կաթսաների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

    Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3, ոչ ավել                0,2

    Նատրիումի միացություններ մկգ/դմ3, ոչ ավելի                  5

    Սիլիկաթթու, մկգ/դմ3, ոչ ավել                               15

    Երկաթի միացություններ, մկգ-դմ3, ոչ ավել                    10

Լուծված թթվածին, թթվածնային ռեժիմի

                     դեպքում, մկգ/դմ3                         100-400

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը,

                     մկՍմ/սմ, ոչ ավել                           0,3

Պղնձի միացությունները ջրում` օդազերծիչից

                     առաջ, մկգ/դմ3 ոչ ավել 2*)                  5

Լուծված թթվածին ջրում` օդազերծիչից հետո,

                     մկգ/դմ3, ոչ ավել                          10

pH-ի մեծությունը հետևյալ ռեժիմներում.

            հիդրազինա-ամիակային                             9,1 +- 0,1

            հիդրազինային                                    7,7 +- 0,2

            թթվածնա-ամիակային                               8,0 +- 0,5

            չեզոք թթվածնային                                7,0 +- 0,5

Հիդրազին, մկգ/դմ3, ռեժիմներում.

            հիդրազինա-ամիակային                               20-60

            հիդրազինային                                      80-100

            գործարկում և  կանգ                            մինչև  3000

Նավթամթերքների պարունակությունը (մինչև

                խտուցքամաքրումը) մկգ/դմ3, ոչ ավել             0,1

 

------------------------

2*) Եթե խտուցքա-սնուցման տրակտում տեղակայված բոլոր ջերմափոխանակիչների

խողովակները պատրաստված լինեն չժանգոտվող պողպատից, կամ այլ

կոռոզիակայուն նյութերից` ոչ ավել 2 մկգ/դմ3:

 

4.8.17. 140 կԳ/սմ2 շոգու ճնշման ռւղղահոս կաթսաներով այն էլեկտրակայաններում, որտեղ նախագծով նախատեսված չի եղել տուրբինի խտուցքահավաքիչից դուրս եկող ողջ խտուցքի մաքրում, կաթսաների աշխատանքի ժամանակ թույլատրվում է նատրիումի միացությունների պարունակությունը սնող ջրի և շոգու մեջ` ոչ ավել 10մկգ/դմ2, սնող ընդհանուր կոշտությունը ոչ ավել` 0,5 մկգ-էկվ/դմ3, իսկ նրա մեջ երկաթի միացությունները` ոչ ավել 200մկգ/դմ3:

ՈՒղղահոս կաթսաներով էներգաբլոկի գործարկման ժամանակ շոգեջրային տրակտից աղտոտությունների դուրս բերման տեխնոլոգիան պետք է ընդունվի համապատասխան գործող` «Գերկրիտիկական ճնշման էներգաբլոկների ջրաքիմիական ռեժիմների ղեկավարման տիպային հրահանգներ»-ի` կախված էներգաբլոկի նախընթաց պարապուրդների տևողությունից, ինչպես նաև հաշվի առած կաթսայի տաքացման մակերևույթների նորոգման աշխատանքների ծավալներն ու նախորդ միջոցառումների տևողությունը:

4.8.19. ՈՒղղահոս կաթսայով էներգաբլոկի գործարկման ժամանակ բեռնվածությունը կարգավարական գրաֆիկով տրվածին հասցնելուց հետո, կամ կրկնակ-բլոկի երկրորդ կաթսայի միացման ժամանակ, առաջին երկու օրվա ընթացքում թույլատրվում է շոգու տեսակարար էլեկտրահաղորդականության, ինչպես նաև շոգու մեջ նատրիումի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունների, իսկ սնող ջրի մեջ` տեսակարար էլեկտրահաղորդականության, ընդհանուր կոշտության, նատրիումի միացությունների, սիլիկաթթվի, երկաթի և պղնձի պարունակությունների նորմերի գերազանցում` ոչ ավել քան 50%-ի չափով: Ընդ որում, առաջին օրերին երկաթի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունը թույլատրվում է մինչև 50 մկգ/դմ3 յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի համար:

Հիմնական և միջին նորոգումներից հետո, ուղղահոս կաթսաներով էներգաբլոկների գործարկման ժամանակ, նորմերի գերազանցում` ոչ ավել քան 50%, թույլատրվում է 4 օրվա ընթացքում: Ընդ որում, առաջին օրերին երկաթի միացությունների և սիլիկաթթվի պարունակությունը թույլատրվում է մինչև 100 մկգ/դմ3` յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի համար:

4.8.20. Բնական շրջանառության կաթսաների հագեցած շոգու միջին որակը` ըստ նմուշառման բոլոր կետերի, ինչպես նաև ջերմաստիճանը կարգավորող բոլոր սարքվածքներից հետո գերտաք շոգու որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Անվանական ճնշումը կաթսայից

              հետո կԳ/սմ2 (ՄՊա)            100(9,8)    140(13,8)

Նատրիումի միացությունների

պարունակությունը.

Կոնդենսացիոն

    էլեկտրակայանների համար                     15             5

Ջերմաէլեկտրակենտրոնների

    համար (ՋԷԿ)                                25             5

 

70կԳ/սմ2 (7ՄՊա) և ավել ճնշման կաթսաների համար սիլիկաթթվի պարունակությունը պետք է լինի` կոնդենսացիոն էլեկտրակայանում ոչ ավել 15, իսկ ՋԷԿ-ում` ոչ ավել 25մկգ/դմ3:

pH-ի նշանակությունը բոլոր ճնշումների կաթսաների համար պետք է լինի ոչ պակաս 7,5-ից:

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը պետք է լինի.

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) ճնշման կաթսայի համար ոչ ավել 0,5մկՍմ/սմ-ից` գազազերծված H-կատիոնացված նմուշի, կամ 1,5 մկՍմ/սմ-ից` H-կատիոնացված նմուշի համար:

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսայի համար ոչ ավել 0,3 մկՍմ/սմ-ից գազազերծված H-կատիոնացված նմուշի, կամ 1 մկՍմ/սմ-ից` H-կատիոնացված նմուշի համար:

4.8.21. Բնական շրջանառության կաթսաների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

Անվանական ճնշումը կաթսայից

       հետո, կԳ/սմ2 (ՄՊա)                     100(9,8)    140(13,8)

Ընդհանուր կոշտությունը,

մկգ-էկվ/դմ3, ոչ ավել,

կաթսաների հարմար.

          հեղուկ վառելիքով աշխատող                 1            1

       այլ վառելիքներով աշխատող                    3            1

Երկաթի միացությունների

պարունակությունը, մկգ/դմ3,

ոչ ավել, կաթսաների համար.

       հեղուկ վառելիքով աշխատող                   20           20

       այլ վառելիքներով աշխատող                   30           20

Պղնձի միացությունների

պարունակությունը ջրում`

օդազերծիչից առաջ մկգ/դմ3,

ոչ ավել, կաթսաների համար,

       հեղուկ վառելիքով աշխատող                    5            5

       այլ վառելիքներով աշխատող            չի նորմավորվում      5

Լուծվող թթվածնի

պարունակությունը ջրում`

օդազերծիչից հետո, մկգ/դմ3,

                        ոչ ավել                   10           10

Նավթամթերքների պարունակությունը,

          մգ/դմ3, ոչ ավել                          0,3          0,3

    pH-ի 1*) մեծությունը                       9,1 +- 0,1    9,1 +- 0,1

Անվանական ճնշումը կաթսայից

       հետո, կԳ/սմ2 (ՄՊա)                 70-100(7,0-9,8)    140(13,8)

Սիլիկաթթվի պարունակությունը,

մկգ/դմ3, ոչ ավել,

կոնդենսացիոն էլեկտրակայանի

       և  ջեռուցման ՋԷԿ-ի համար                   80           30

    արտադրական շոգեառումով                  որոշվում է         60

       ՋԷԿ-ի համար                          ջերմաքիմիական

                                            փորձերի

                                            հիման վրա

------------------------

1*) Երբ շոգու և խտուցքի կորուստները լրացվում են քիմիապես մաքուր ջրով,

թույլատրվում է pH-ի ի մեծության բարձրացում` մինչև 10,5:

 

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների Համար նատրիումի միացությունների պարունակությունը պետք է լինի ոչ ավել` 50մկգ1 դմ3:

H կատիոնացված նմուշի տեսակարար էլեկտրահաղորդականությունը 140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսայի համար, պետք է լինի ոչ ավել 1,5մկՍմ/սմ-ից: ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ կարելի է կատարել տեսակարար էլեկտրահաղորդականության նորմի ճշգրտում այն դեպքում, երբ սնող ջրում նատրիումի պարունակության նորմի ճշգրտում է կատարվում:

Հիդրազինի պարունակությունը (երբ ջուրը մշակվում է հիդրազինով) պետք է կազմի 20-ից մինչև 60 մկգ/դմ3: Կաթսայի գործարկման և կանգի ժամանակ թույլատրվում է հիդրազինի պարունակությունը` մինչև 3000 մկգ/դմ3: Ամիակի և նրա միացությունների պարունակությունը պետք է լինի ոչ ավել 1000 մկգ/դմ3: Առանձին դեպքերում, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ, կարելի է կատարել ամիակի պարունակության ավելացում, մինչև այն արժեքը, որը կարող է ապահովել պահպանելու շոգու pH-ի անհրաժեշտ մեծությունը` չբերելով սնող ջրում պղնձի միացությունների նորմի գերազանցում:

Ազատ սուլֆիտի պարունակությունը (սուլֆիտացման ժամանակ) պետք է լինի ոչ ավել 2մգ/դմ3-ից: Նիտրիտների և նիտրատների գումարային պարունակությունը 140կգ/սմ2 (13,8ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար պետք է լինի ոչ ավել 20 մկգ/դմ2 -ից, 100 կԳ/սմ2 (9,8 ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար նիտրիտների և նիտրատների թույլատրելի պարունակությունը պետք է սահմանի ՀՀ էներգետիկայի նախարարությունը հիմնվելով ընթացքում ձեռք բերած փորձի վրա, ելնելով սարքավորումների անվթար և խնայողական աշխատանքի ապահովելու պայմանից, այդ դեպքում 70 կգ/սմ2 (7,ՕՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար նիտրատների պարունակությունը չի նորմավորվում:

4.8.22. 40կԳ/սմ2 (3,9ՄՊա)-ից պակաս ճնշման բնական շրջանառության կաթսաներում սնող ջրի որակը պետք է համապատասխանի ԳՈՍՏ 20995-75: էլեկտրակայանների համար, որտեղ տեղակայված են կաթսաներ, որոնցում շոգու ճնշումը տարբերվում է ստանդարտացված մեծություններից, շոգու և սնող ջրի որակի նորմերը պետք է ճշգրտվեն ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից:

4.8.23. Կաթսայական ջրի որակի նորմերը, անընդհատ և պարբերական փչամաքրման ռեժիմները պետք է սահմանվեն կաթսան արտադրող գործարանի հրահանգների, ջրաքիմիական ռեժիմի վարման տիպային հրահանգների կամ էլեկտրակայանի, ՀՀ էներգետիկայի նախարարության, կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից անցկացվող ջերմաքիմիական փորձարկումների արդյունքների հիման վրա: Կաթսայի ջերմաքիմիական փորձարկումների անցկացման անհրաժեշտությունը որոշվում է ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից:

4.8.24. Ֆոսֆատների ավելցուկը կաթսայական ջրի մեջ պետք է կազմի.

140 կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար, մաքուր հատվածամասում 0,5-2մգ/դմ3, աղային հատվածամասում ոչ ավել 12մգ1դմ3,

100 կԳ/սմ2 (9,8ՄՊա) և պակաս ճնշման, կաթսաների համար, մաքուր հատվածամասում` 2-6 մգ/դմ3, աղային հատվածամասում` ոչ ավել 30մգ/դմ3:

Առանց աստիճանական շոգիացմամբ կաթսաների համար, ֆոսֆատների ավելցուկը, կախված կաթսայում եղած ճնշումից, պետք է (ինչպես և մնացած ցուցանիշները) համապատասխանի մաքուր հատվածամասի համար գոյություն ունեցող նորմերին:

4.8.25. pH-ի մեծությունը կաթսայական ջրի մաքուր հատվածամասի համար պետք է կազմի.

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար` 9,0-9,5,

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) և պակաս ճնշման կաթսաների համար` ոչ պակաս 9,3-ից:

pH-ի մեծությունը կաթսայական ջրի աղային հատվածամասի համար պետք է կազմի.

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար` ոչ ավել 10,5-ից,

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) ճնշման կաթսաների համար` ոչ ավել 11,2-ից,

100կԳ/սմ2 (9,8ՄՊ`ա) ճնշման կաթսաների համար, որոնք սնվում են քիմիապես մաքրված ջրով, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ փչամաքրման ջրի pH-ի մեծությունը կարող է լինել մինչև 11,5:

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար, կաթսայական ջրում պետք է պահպանվի հետևյալ հարաբերակցությունը. Շփփ =(0,2:-0,5) Շընդ մաքուր հատվածամասում և Շփփ =(0,5:-0,7) Շընդ` աղային հատվածամասում:

100կԳ/սմ2 (9,8ՄՊա)-ից պակաս ճնշման կաթսաների համար, կաթսայական ջրում` աղային և մաքուր հատվածամասերում, պետք է կատարվի հետևյալ պայմանը` Շփփ >= 0,5 Շընդ:

Այն դեպքերում, երբ չեն պահպանվում pH պահանջվող մեծություններն ու ալկալիության հարաբերակցությունները, կաթսայական ջրի մեջ պետք է մտցվի կծու նատրոն, այդ թվում նաև գործարկման ռեժիմներում:

4.8.26. Թմբուկային կաթսաների համար, որոնք ունեն գամային միացումներ, կաթսայական ջրի հարաբերական ալկալիությունը չպետք է գերազանցի 20%, եռակցված թմբուկներով և խողովակների վալցային (գրտնակային), կամ պնդացնող եռակցումով վալցային ամրակապման դեպքում 5%:

Եռակցված թմբուկներով և նրանց զոդակցված խողովակներով կաթսաների համար ջրի հարաբերական ալկալիությունը չի նորմավորվում:

4.8.27. Կաթսայի անընդհատ փչամաքրման դեպքում ջրի ծախսը պետք է չափվի ծախսաչափով և պահպանվի հետևյալ սահմաններում.

կայունացված ռեժիմների համար, երբ կորուստները լրացվում են աղազրկված ջրով կամ գոլորշիչի թորվածքով` ոչ ավել կաթսայի արտադրողականության 1%-ից և ոչ պակաս 0,5%-ից, իսկ երբ կորուստները լրացվում են քիմիապես մաքրված ջրով` ոչ ավել 3%-ից և ոչ պակաս 0,5%:

Մոնտաժումից, նորոգումից, կամ պահուստում լինելուց հետո, կաթսաների գործարկման ժամանակ թույլատրվում է անընդհատ փչամաքրման ավելացում` մինչև 2-5%:

Կաթսաների աշխատանքի տևողությունը ավելացված փչամաքրումով պետք է սահմանվի քիմիական արտադրամասի (լաբորատորիայի կամ համապատասխան ստորաբաժանման) կողմից:

Սկզբնական ջրի բարձր հանքայնացման դեպքում, սպառողներից խտուցքի մեծ չափերով չվերադառնալու և նման այլ դեպքերում, թույլատրվում է փչամաքրման չափի մեծացում` մինչև 5%:

Կաթսաների պարբերական փչամաքրումները ստորին կետերից պետք է իրականացվեն կաթսայի յուրաքանչյուր գործարկման և կանգի ժամանակ, ինչպես նաև կաթսաների աշխատանքի ժամանակ` ըստ էլեկտրակայանի կամ ՀՀ էներգետիկայի նախարարության ծառայությունների կազմից մշակված ժամկետացանկի հաշվի առած տեղային պայմանները:

4.8.28. Գերտաք շոգու ջերմաստիճանը կարգավորելիս, ներարկման համար օգտագործվող ջրի որակը պետք է լինի այնպիսին, որպեսզի գերտաք շոգու որակը համապատասխանի նորմերին:

4.8.29. 255կԳ/սմ2 (25ՄՊա) ճնշման ուղղահոս կաթսաների աշխատանքի ժամանակ շոգու որակի վատացման դեպքում`

երբ շոգու տեսակարար էլեկտրահաղորդականությունը բարձրանում է մինչև 0,5 մկՍմ/սմ, իսկ նատրիումի միացությունների պարունակությունը մինչև 10 մկգ/դմ3, խանգարումների պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

երբ տեսակարար էլեկտրահաղորդականությունը բարձրանում է 0,5-ից մինչև 1,0մկՍմ/սմ, իսկ նատրիումի միացությունների պարունակությունը` 10-ից մինչև 15մկգ/դմ3` վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում,

երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում` համապատասխանաբար 72 և 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև` երբ տեսակարար էլեկտրահաղորդականությունը անցնում է 1 մկՍմ/սմ-ից, նատրիումի միացությունների պարունակությունը անցնում է 15 մկգ/դմ3-ից, կամ pH-ը իջնում է 5,5-ից, էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ, էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, տուրբինը պետք է կանգնեցվի 24 ժամվա ընթացքում:

Բնական շրջանառությամբ կաթսաների շոգու որակի վատացման դեպքում.

երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերին ոչ ավել քան 2 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերին 2-ից 4 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում,

երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում` համապատասխանաբար 72 և 24 ժամվա ընթացքում, ինչպես նաև, երբ նատրիումի միացությունների, սիլիկաթթվի պարունակությունները, տեսակարար էլեկտրահաղորդականությունը գերազանցում են նորմերին ավելի քան 4 անգամ, կամ pH-ը ցածր է 5,5-ից, բլոկային էլեկտրակայանի տուրբինը, կամ լայնական կապերով էլեկտրակայանի կաթսան պետք է կանգնեցվի 24 ժամից ոչ ուշ` համաձայն էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշման` էներգահամակարգի կարգավարին ծանուցումով:

4.8.30. Բնական շրջանառության կաթսաների սնող ջրի որակի վատթարացման դեպքում.

երբ ընդհանուր կոշտության, սիլիկաթթվի, նատրիումի միացությունների պարունակությունները գերազանցում են նորմերին ոչ ավել, քան 2 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 72 ժամվա ընթացքում,

երբ ընդհանուր կոշտության պարունակությունը գերազանցում է նորմին 2-ից 5 անգամ, սիլիկաթթվի և նատրիումի միացությունների պարունակությունները ավելի քան 2 անգամ, վատթարացման պատճառները պետք է վերացվեն 24 ժամվա ընթացքում,

երբ վերը նշված խանգարումները չեն վերացվում համապատասխանաբար 72 և 24 ժամվա ընթացքում, կամ երբ ընդհանուր կոշտության պարունակությունը ավելանում է ավելի քան 5 անգամ, ապա էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի որոշմամբ, էներգահամակարգի կարգավարին ծանուցումով, կաթսան պետք է կանգնեցվի 4 ժամից ոչ ուշ:

Մինչև սնող ջրի որակի խախտման պատճառների վերացումը, մեծացվում են անընդհատ և պարբերական փչամաքրումները շոգու որակի ավելի հաճախակի ստուգումներով, իսկ երբ ընդհանուր կոշտության պարունակությունը գերազանցում է նորմերին, կատարվում է նաև կաթսայական ջրի ուժեղացված ֆոսֆատացում: Այդ դեպքում` 140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման կաթսաների համար թույլատրվում է ֆոսֆատի ավելցուկի մեծացում մինչև 12 մգ/դմ3:

Երբ կաթսայական ջրում pH մեծությունը իջնում է 7,5-ից և անհնար է այն բարձրացնել կծու նատրիումի բաժնորոշմամբ, կամ խանգարման պատճառների վերացմամբ` կաթսան անհապաղ պետք է կանգնեցվի:

4.8.31. 140-255 կԳ/սմ2 (13,8-25ՄՊա) ճնշման ուղղահոս կաթսաներով էլեկտրակայանի տուրբինի խտուցքի որակը, առաջին աստիճանի խտուցքային պոմպերից հետո, պետք է համապատասխանի հետևյալ նորմերին` ոչ ավել.

ընդհանուր կոշտությունը` 0,5մկգ-էկվ/դմ3, տուրբինի խտուցքահավաքիչից դուրս եկող 100% խտուցքի մաքրելու դեպքում թույլատրվում է նշված նորմի ժամանակավոր ավելացում` ոչ ավել 4 օրից, սնող ջրի որակի նորմը պահպանելու պայմանի դեպքում,

տեսակարար էլեկտրահաղորդականությունը` 0,5 մկՍմ/սմ,

լուծված թթվածնի պարունակությունը խտուցքային պոմպերից հետո 20մկգ/դմ3:

4.8.32. Բնական շրջանառության կաթսաներով էլեկտրակայանի տուրբինների խտուցքի որակը պետք է համապատասխանի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

Անվանական ճնշումը կաթսայից

       հետո, կԳ/սմ2 (ՄՊա)                     100(9,8)        140(13,8)

Ընդհանուր կոշտությունը,

մկգ-էկվ/դմ3, ոչ ավել,

կաթսաների համար.

          հեղուկ վառելիքով աշխատող               1               1

          այլ վառելիքներով աշխատող               3               1

 

Լուծված թթվածնի պարունակությունը խտուցքային պոմպերից հետո պետք է լինի ոչ ավել 20մկգ/դմ3-ից:

4.8.33. ՈՒղղահոս կաթսաների լրասնման համար, աղազրկված ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

Ընդհանուր կոշտությունը

       մկգ-էկվ/դմ3                                   0,2

    Սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3            20

Նատրիումի միացությունների

       պարունակությունը, մկգ/դմ3                    15

    Տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ     0,5

 

140կԳ/սմ2 (13,8ՄՊա) ճնշման բնական շրջանառության կաթսաների լրասնման համար, աղազրկված ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

    Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3              1

    Սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3           100

Նատրիումի միացությունների

       պարունակությունը, մկգ/դմ3                    80

    Տեսակարար էլեկտրահաղորդականությունը, մկՍմ/սմ     2,0

 

Առանձին դեպքերում, աղազրկված ջրի որակի նորմերը, տեղային պայմաններից կախված, կարող են ճշգրտվել ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից (սկզբնական ջրի որակը, ջրապատրաստման կայանքների սխեմաները, օգտագործվող իոնափոխանակիչների տիպերը, աղազրկված ջրի բաժինը սնող ջրի հաշվեկշռում), պայմանով, որ պահպանվի սնող ջրի որակի նորմը:

100կԳ/սմ2 (9,8ՄՊա) և պակաս ճնշման թմբուկային կաթսաների լրասնման համար հավելյալ ջրի որակը, ինչպես նաև ուղղահոս և թմբուկային կաթսաների սնող ջրի ներկայանային բաղադրամասերի որակը (վերաօգտագործման, ցանցային և մյուս տաքացուցիչների խտուցքները, ջրաքաշման բաքերի, ստորին կետերի բաքերի, խտուցքի պաշարի և այլ հոսքերի բաքերը) պետք է լինի այնպիսին, որ ապահովվի սնող ջրի որակի նորմի պահպանումը: Սնող ջրի ներկայանային բաղադրամասերի աղտոտվածության դեպքում, որը կարող է բերել նորմերի խախտման, դրանք մինչև նորից ցիկլի մեջ վերադառնալը, պետք Է ենթարկվեն մաքրման, կամ դուրս շպրտվեն:

4.8.34. H-Na կատիոնացումով, կամ թթվի ավելացումով սկզբնական ջրի հիմնայնության իջեցման դեպքում, քիմիապես մաքրված ջրի մնացորդային ընդհանուր հիմնայնությունը պետք Է լինի 0,2-0,8մ գ-Էկվ/դմ3 սահմաններում:

4.8.35. Երբ սկզբնական ջրի մեջ, կամ ջրամշակման տրակտում հայտնվում են բակտերիաներ, որոնք օժանդակում են նիտրիտների առաջացմանը, պետք է կատարվեն սկզբնական ջրի խողովակագծերի և պարզեցման զտիչների, զտող նյութերի պարբերական մշակումներ քլորակրի լուծույթով:

4.8.36. Շոգու և խտուցքի կորուստների լրացման համար նախատեսված գոլորշիչների թորվածքի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

նատրիումի միացությունների պարունակությունը` ոչ ավել 100մկգ/դմ3-ից, ազատ ածխաթթվինը` ոչ ավել 2մգ/դմ3-ից:

ՈՒղղահոս կաթսաների սնման համար օգտագործվող գոլորշիչների թորվածքը պետք է լրացռւցիչ մաքրվի, մինչև վերը բերված, կաթսաների լրասնման համար աղազրկված ջրի որակի նորմին հասնելը:

4.8.37. Շոգու և խտուցքի կորուստների լրացման համար նախատեսված գոլորշիչների սնող ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

    Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3, ոչ ավել            30

Ընդհանուր կոշտությունը, երբ սկզբնական

ջրի աղապարունակությունը ավել է

       2000մգ/դմ3-ից, մկգ-էկվ/դմ3, ոչ ավել                  75

    Թթվածնի պարունակությունը, մկգ/դմ3, ոչ ավել              30

    Ազատ ածխաթթվի պարունակությունը                           0

 

Առանձին դեպքերում, շահագործման ընթացքում ձեռք բերած փորձի հիման վրա, ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ, սնող ջրի որակի նորմերը կարող են ճշգրտվել:

Երբ գոլորշիչները սնվում են ջրով, որի ընդհանուր աղապարունակությունը ավել է 2000 մգ/դմ3-ից` թույլատրվում է ֆոսֆատացում:

Գոլորշիչի խտանյութի որակի նորմերը և փչամաքրման ռեժիմները պետք է սահմանվեն գոլորշիչը արտադրող գործարանի հրահանգների, ջրաքիմիական ռեժիմի վարման տիպային հրահանգների էլեկտրակայանի, կամ ՀՀ էներգետիկայի նախարարության մասնագիտացված կազմակերպությունների կողմից անցկացվող ջերմաքիմիական փորձարկումների արդյունքների հիման վրա:

4.8.38. Արտադրությունից վերադարձվող խտուցքի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին, ոչ ավել.

 

    Ընդհանուր կոշտությունը, մկգ-էկվ/դմ3              50

Երկաթի միացությունների

       պարունակությունը, մկգ/դմ3                    100

Պղնձի միացությունների

       պարունակությունը, մկգ/դմ3                     20

    Սիլիկաթթվի պարունակությունը, մկգ/դմ3            120

    pH մեծությունը                                8,5-9,5

    Պերմանգանատային օքսիդացումը, մգO2/դմ3             5

    Նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3           0,5

 

Վերադարձվող խտուցքը չպետք է պարունակի պոտենցիալ թթվային կամ հիմնային միացություններ, որոնք կարող են բերել կաթսայական ջրի pH-ի մեծության շեղումներ հաստատված նորմերից` ավելի քան 0,5 միավորով ֆոսֆատներով կամ ֆոսֆատներով ու կծու նատրիումով բաղադրաճշտված մշակման անփոփոխ ռեժիմի ժամանակ 1*):

-----------------------------

1*) Վերադարձվող խտուցքը, պոտենցիալ թթվի կամ ալկալիական միացությունների

առկայության դեպքում, չպետք է ընդունվի էլեկտրակայանի կողմից:

 

Եթե էլեկտրակայան վերադարձվող խտուցքի որակը չի ապահովում սնող ջրի որակի նորմերը, պետք է նախատեսվի խտուցքի մաքրում, մինչև սնող ջրի նորմերին հասնելը:

4.8.39. Ջերմային ցանցերի լրասնման համար, ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

    Ազատ ածխաթթվի պարունակությունը                    0

pH-ի մեծությունը ջերմամատակարարման

համակարգերի համար.

          բաց                                     8,3 - 9 *)

          Փակ                                     8,3-9,5 *)

Լուծված թթվածնի պարունակությունը,

       մկգ/դմ3, ոչ ավել                              50

Կախյալ նյութերի քանակությունը,

       մգ/դմ3, ոչ ավել                                5

Նավթամթերքների պարունակությունը,

       մգ/դմ3, ոչ ավել                                1

 

Կարբոնատային ցուցիչ 1*) Nկ -ն պետք է լինի աղյուսակ 4.3-ում բերված մեծություններից ոչ ավել:

--------------------

*) pH-ի վերին սահմանը թույլատրվում է ջրի խորը փափկացման դեպքում, ստորին

սահմանը` ՀՀ էներգետիկայի նախարարության թույլտվությամբ կարող է

ճշգրտվել, կախված սարքավորումներում և ջերմամատակարարման համակարգերի

խողովակագծերում կոռոզիայի երևույթների ինտենսիվությունից:

Ջերմամատակարարման փակ համակարգերի համար, ՀՀ էներգետիկայի

նախարարության թույլտվությամբ pH-ի վերին սահմանը թույլատրվում է ոչ

ավել 10,5-ից, միաժամանակ փոքրացնելով կարբոնատային ցուցիչը` մինչև

0,1 (մգ-էկվ/դմ3)2, ստորին սահմանը կարող է ճշգրտվել` կախված

սարքավորումների և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում

կոռոզիայի երևույթներից:

1*) Կարբոնատային ցուցիչ Nկ-ն` ընդհանուր ալկալիության և ջրի

կալցիումական կոշտության (մգ-էկվ/դմ3), արտադրյալի սահմանային արժեքն

է, որից բարձր, ընթանամ է կարբոնատային դիրտագոյացում` ավելի քան

0,1գ/(մ2ժ) ինտենսիվությամբ:

 

Աղյուսակ 4.3

 

Ջերմային ցանցերի ջրի Nկ -ի նորմատիվային մեծությունները

.________________________________________________________________.

|       Սարքավորման տիպը     |  Ցանցային ջրի |  Nկ (մգ-Էկվ/դմ3)2 |

|                            | տաքացման      | ջերմամատակարարման |

|                            | աստիճանը oC   |   ցանցերի համար   |

|                            |               |___________________|

|                            |               |   բաց   |    փակ  |

|____________________________|_______________|_________|_________|

|Ջրատաքացման                 |      70-100   |  3,2    |   3,0   |

|կաթսաներ`տեղակայված         |     101-120   |  2,0    |   1,8   |

|1. էլեկտրակայաններում և     |     121-130   |  1,5    |   1,2   |

|ջեռուցման կաթսայատներում *  |     131-140   |  1,2    |   1,0   |

|                            |     141-150   |  0,8    |   0,5   |

|____________________________|_______________|_________|_________|

|Ցանցային ջեռուցիչներ        |      70-100   |  4,0    |   3,5   |

|                            |     101-120   |  3,0    |   2,5   |

|                            |     121-140   |  2,5    |   2,0   |

|                            |     141-150   |  2,0    |   2,0   |

|                            |     151-200   |  1,0    |   0,5   |

.________________________________________________________________.

 

* Արտադրական կաթսայատներում տեղակայված ջրատաքացման կաթսաների լրասնման և ցանցային ջրի որակը ընդունվում է ըստ ԳՈՍՏ 108.030.47-81:

 

Ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնման ջրի որակը (անմիջական ջրառումով) պետք է բավարարի նաև խմելու ջրի ԳՈՍՏ 2874-82 պահանջներին:

Ջերմամատակարարման բաց համակարգերի լրասնման ջուրը օրգանական խառնուրդներից մաքրելու համար, պետք է ենթարկվի մակարդման, եթե ջրի նմուշի գունավորությունը 20 րոպե եռացնելու ընթացքում ԳՈՍՏ 2874-82-ում բերված նորմից ավելանում է:

Տաք ջրի անմիջական առումով ջերմային ցանցերի լրասնման ջրի սիլիկատային մշակման ժամանակ, սիլիկատի պարունակությունը լրասնման ջրի մեջ պետք է լինի ոչ ավել 50 մգ/դմ3-ից` վերահաշված ՏiՕ2 -ով:

Լրասնման ջրի սիլիկատային մշակման ժամանակ կալցիումի սահմանային խտությունը պետք է որոշվի` հաշվի առնելով ոչ միայն սուլֆատների գումարային խտությունը (կանխելու համար CaCO4-ի նստելը), այլ նաև սիլիկաթթվինը (կանխելու համար CaSiO3-ի նստելը), ցանցային ջրի տաքացման տրված ջերմաստիճանի համար, հաշվի առած կաթսայի խողովակների պատամերձ շերտում նրա գերազանցումը 40oC-ով:

Հիդրազինի և այլ թունավոր նյութերի անմիջական խառնումը ջերմային ցանցերի լրասնման ջրին և ցանցային ջրին, արգելվում է:

4.8.40. Ցանցային ջրի որակը պետք է բավարարի հետևյալ նորմերին.

 

    Ազատ ածխաթթվի պարունակությունը                      0

pH-ի մեծությունները

ջերմամատակարարման համակարգերի համար.

          բաց                                        8,3-9,0 *)

          փակ                                        8,3-9,5 *)

Երկաթի միացությունների

պարունակությունը, մգ/դմ3, ոչ ավել,

ջերմամատակարարման համակարգի համար.

          բաց                                          0,3 **)

          փակ                                          0,5

Լուծված թթվածնի պարունակությունը,

          մկգ/դմ3, ոչ ավել                            20

    Կախյալ նյութերի քանակությունը, մգ/դմ3, ոչ ավել     5

Նավթամթերքների պարունակությունը, մգ/դմ3,

ոչ ավել, ջերմամատակարարման ցանցերի համար.

          բաց                                          0,3

          փակ                                          1

-------------------

*) Վերին սահմանը թույլատրվում է միայն ջրի խորը փափկացման ժամանակ:

Ջերմամատակարարման փակ համակարգերի համար, ՀՀ էներգետիկայի

նախարարության թույլտվությամբ, pH-ի վերին սահմանը թույլատրվում է ոչ

ավել 10,5` միաժամանակ փոքրացնելով կարբոնատային ցուցչի արժեքը մինչև

0,1 (մգ-էկվ/դմ3)2, ստորին սահմանը կարող է ճշգրտվել` կախված

սարքավորումների և ջերմամատակարարման համակարգերի խողովակագծերում

կոռոզիայի երևույթներից:

** Համաձայնեցնելով սանիտարական օրգանների հետ, թույլատրվում է 0,5մգ/դմ3:

 

Ջեռուցման շրջանի սկզբում և հետնորոգման շրջանում թույլատրվում է նորմերի գերազանցում 4 շաբաթվա ընթացքում ջերմամատակարարման փակ համակարգերի համար և 2 շաբաթվա բաց համակարգերի համար. երկաթի միացությունները` մինչև 1,0 մգ/դմ3, լուծված թթվածինը` մինչև 30 և կախյալ նյութերը` մինչև 15 մգ/գմ3: Կարբոնատային ցուցիչ` Nկ-ն պետք է լինի 4,4 աղյուսակում բերվածներից ոչ ավել:

 

Աղյուսակ 4.4

 

Ցանցային ջրի NԿ-ի նորմատիվային մեծությունները 1*)

.____________________________________________________________.

|            Սարքավորումները      | Ցանցային ջրի |   Nկ (մգ- |

|                                 |   տաքացման   |  Էկվ/դմ3)2|

|                                 |   աստիճանը,  |           |

|                                 |      oC      |           |

|_________________________________|______________|___________|

|Ջրատաքացման կաթսաներ` տեղակայված |    70-100    |     3,2   |

|էլեկտրակայաններում և  ջեռուցման  |    101-120   |     2,0   |

|կաթսայատներում                   |    121-130   |     1,5   |

|                                 |    131-140   |     1,2   |

|                                 |    141-150   |     0,8   |

|_________________________________|______________|___________|

|Ցանցային ջրատաքացուցիչներ        |    70-100    |     4,0   |

|                                 |    101-120   |     3,0   |

|                                 |    121-140   |     2,5   |

|                                 |    141-150   |     2,0   |

|                                 |    151-200   |     1,0   |

.____________________________________________________________.

Երբ ջերմային ցանցերը լրասնվում են նատրիումի կատիոնացված ջրով, N կ-ի մեծությունը չպետք Է գերազանցի 0,5 (մգԷկվ/դմ3)2-ը` ցանցային ջրի տաքացման 121-150 oC-ի և 1,0(մգ-էկվ/դմ3)2 70-120 oC-ի համար:

 

Ջերմամատակարարման բաց համակարգերի դեպքում, սանիտարահամաճարակաբանության օրգանների հետ համաձայնեցված, թույլատրվում է որոշ շեղումներ ԳՈՍՏ 2874 - 82-ից` ջրի գունավորման և երկաթի պարունակության ցուցանիշներում:

Գունավորման ցուցանիշը թույլատրվում է մինչև 700, իսկ երկաթի պարունակությունը մինչև 1,2 մգ/դմ3 մինչև 14 օր տևողությամբ` շահագործվող ջերմամատակարարման ցանցերի սեզոնային միացումների շրջանում, նոր ցանցերի միացման ժամանակ, ինչպես նաև դրանց վերանորոգումներից հետո:

Ջեռուցման սեզոնի ավարտից հետո, կամ կանգի դեպքում, ջրատաքացման կաթսաներն ու ջերմային ցանցերը պետք է կոնսերվացվեն:

4.8.41. Օրգանական վառելիքով աշխատող էլեկտրակայաններում շոգու և խտուցքի ներկայանային կորուստները (հաշվի չառած բոցամուղի աշխատանքի, կաթսաների փչամաքրումների ու շրջափչումների, ջրային լվացումների, խտուցքի մաքրման կայանքների սպասարկման, ջերմային ցանցերի հավելյալ ջրի օդազերծման, մազութի դատարկման ժամանակ տեղի ունեցող կորուստները) աշխատող կաթսաների անվանական արտադրողականության դեպքում պետք է լինեն ոչ ավել, սնող ջրի ընդհանուր ծախսի %-ից.

 

    Կոնդենսացիոն էլեկտրակայաններում                        1,0

    Մաքուր ջեռուցման բեռնվածություն ունեցող Ջէկ-երում      1,2

Արտադրական կամ արտադրական և ջեռուցման

         բեռնվածություններ ունեցող ՋԷԿ-երում               1,6

 

Երբ սնող ջրի փաստացի ծախսը փոքր է լինում անվանականից, ներկայանային կորուստների նորմերը համապատասխանաբար մեծացնում են, բայց ոչ ավել` քան 1,5 անգամ:

Ընդհանուր կորուստների հաշվարկի ժամանակ, տեխնոլոգիական նպատակների համար, ջրի և շոգու ծախսերը ընդունվում են նորմերին համապատասխան, հաշվի առած նաև էլեկտրակայանի ցիկլում ջրի կրկնական օգտագործման հնարավորությունները:

Յուրաքանչյուր էլեկտրակայանի համար, շոգու և խտուցքի ընդհանուր ծախսերի նորմերը պետք է ամեն տարի հաստատի ՀՀ էներգետիկայի նախարարությունը, առաջնորդվելով վերը բերված տվյալներով և «Շոգու և խտուցքի կորուստների հաշվարկի մեթոդական ցուցումներով»:

 

4.9. Խողովակաշարեր և արմատուրները

 

4.9.1. էներգաօբյեկտի վարչակազմը հատուկ կարգադրությամբ պարտավոր է ինժեներատեխնիկական աշխատողների (արտադրամասերի և ծառայությունների պետերի) կազմից նշանակել «Շոգու և տաք ջրի խողովակաշարերի կառուցման և անվտանգ շահագործման կանոնների, սույն Կանոնների և այլ ճյուղային նորմատիվային փաստաթղթերի (հրահանգներ, հակավթարային շրջաբերականներ և այլն) վերաբերյալ գիտելիքների ստուգումներ անցած անձանց, որոնք պատասխանատու կլինեն խողովակաշարերի սարքին վիճակի և անվտանգ շահագործման համար:

4.9.2. էներգաօբյեկտում պետք է լինեն խողովակաշարերի ցանկ, որոնք ենթակա են հաշվառման և էներգաօբյեկտում, և Հայլեռտեխհսկողության տեղային օրգաններում: Ցանկում պետք է նշված լինեն անձինք, որոնք պատասխանատու են խողովակաշարերի անվտանգ շահագործման համար: Յուրաքանչյուր խողովակաշարի համար պետք է ձևակերպվի տեղեկաթերթիկ ըստ «Շոգու և տաք ջրի խողովակաշարերի կառուցման և անվտանգ շահագործման կանոններ»-ի երաշխավորված ձևի:

4.9.3. Հիմնական և միջին նորոգումներից հետո, ինչպես նաև խողովակաշարի տեղամասերի կտրման, զոդման, արմատուրի փոխարինման, հենարանների կարգաբերման և ջերմային մեկուսացման փոխարինման հետ կապված նորոգումներից հետո, սարքավորումները, գործարկման մտցնելուց առաջ, պետք է ստուգվեն.

ժամանակավոր կառուցվածքների, հարմարանքների, փայտամածների և տեղակայման ու նորոգման առձգիչների բացակայությունը,

անշարժ և շարժական հենարանների, զսպանակային ամրացումների, խողովակաշարերի և արմատուրների սպասարկման սանդուղքների ու հարթակների սարքինությունը,

զսպանակային կախոցների և հենարանների պրկման չափերը սառը վիճակում,

ջերմային տեղաշարժերի ցուցասարքի սարքինությունը,

տաքացման և շահագործման այլ ռեժիմների ժամանակ խողովակաշարերի ազատ տեղաշարժի հնարավորությունները,

ջրաքաշների, օդանցումների և ապահովիչ սարքվածքների վիճակը,

խողովակաշարերի հորիզոնական տեղամասերի թեքությունների չափերը և դրանց համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին,

արմատուրների շարժվող մասերի քայլքի թեթևությունը,

կառավարման վահանների վրա փակող արմատուրի ազդասարքի սահմանային դիրքերի (փակ է, բաց է) համապատասխանությունը նրանց փաստացի դիրքին,

ջերմային մեկուսացման սարքինությունը,

վերանորոգման փաստաթղթերի լրակազմի առկայությունը (սխեմաներ, տեղեկաքարտեր, եռակցման վերաբերյալ փաստաթղթեր, մետաղաբանական հետազոտությունների արձանագրություններ, նորոգումից հետո ընդունման ակտեր և այլն):

4.9.4. էներգաօբյեկտի վարչակազմի կողմից «Ջերմային էլեկտրակայանների խողովակաշարերի շահագործման տիպային հրահանգներ ՂՓ 34.39.503-89»-ի հիման վրա պետք է մշակվեն և հաստատվեն տվյալ էներգաօբյեկտում խողովակաշարերի շահագործման կոնկրետ պայմանները հաշվի առնող տեղային հրահանգներ:

Խողովակաշարերի և արմատուրների գործող հրահանգներին համապատասխան շահագործման ժամանակ պետք է հսկվեն.

խողովակաշարերի ջերմային տեղաշարժերի չափերը և նրանց համապատասխանությունը հաշվարկային մեծություններին` ըստ ցուցասարքի ցուցմունքների,

խողովակաշարերի ճմլվածության և բարձրացված թրթռումների բացակայությունը,

ապահովիչ սարքվածքների, արմատուրների և կցաշուրթավոր միացությունների կիպությունը,

մետաղի աշխատանքի ջերմաստիճանային ռեժիմները` գործարկման և կանգի ժամանակ,

կախոցների և հենարանների զսպանակների պրկման աստիճանը` աշխատանքային և սառը վիճակում, առնվազն երկու տարին մեկ,

արմատուրների խցուկային կիպությունների հերմետիկությունը,

կառավարման վահանների վրա կարգավորող արմատուրների դիրքի ցուցիչների ցուցմունքների համապատասխանությունը` նրա փաստացի դիրքին,

քսուքի առկայությունը` առանցքակալներում, մեխանիզմների շարժաբերների հանգույցներում, իլ-պարուրակային ականոց` պտուտակային զույգերում և արմատուրների էլեկտրաշարժաբերների պտույտափոխանցիչներում (ռեդուկտորներում):

4.9.5. Դեռ չսառած շոգեմուղները լրալցնելու դեպքում, պետք է հսկողություն սահմանվի խողովակաշարի պատերի և աշխատանքային միջավայրի ջերմաստիճանային տարբերությունների վրա, որը պետք է պահպանվի հաշվարկային մեծությունների սահմանում:

4.9.6. Ջրաքաշման համակարգը պետք է ապահովի խոնավության լրիվ հեռացում խողովակաշարի տաքացման, սառչելու և դատարկման ժամանակ, որի համար վերջինս պետք է ունենա հորիզոնական մասերի թեքություն` առնվազն 0,004 (միջավայրի շարժման ուղղությամբ):

Խողովակաշարի մասերը և տարրերը փոխարինելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել խողովակաշարի առանցքի նախագծային դիրքը:

Ջրաքաշման գծերի անցկացման ժամանակ պետք է հաշվի առնվեն ջերմային տեղաշարժերի ուղղությունները` խուսափելու համար խողովակաշարի ճմլումներից:

Մի քանի խողովակաշարերի ջրաքաշման գծերը միավորելու դեպքում, նրանցից յուրաքանչյուրի վրա պետք է տեղադրվեն փակող արմատուրներ:

4.9.7. Խողովակաշարերի և արմատուրների դասավորման ժամանակ պետք է ապահովվի արմատուրների սպասարկման և նորոգման հնարավորություն: Արմատուրների և շոգեմուղների ջերմային տեղաշարժերի ցուցասարքերի տեղակայման տեղերում պետք է տեղադրվեն սպասարկման հարթակներ:

4.9.8. Արմատուրների վրա պետք է գծանշվեն անվանումները և համարները խողովակաշարերի տեխնոլոգիական սխեմաներին համապատասխան, ինչպես նաև ղեկանիվների պտտման ուղղության ցուցիչները:

Կարգավորող փականները պետք է ապահովված լինեն կարգավորող օրգանների բացման աստիճանը ցույց տվող ցուցանիշներով, իսկ փակող արմատուրները` «բաց է» և «փակ է» ցուցիչներով:

4.9.9. Խողովակաշարերի, արմատուրների և արմատուրների հեռակառավարման տարրերի վերանորոգումը, խողովակաշարի նորոգվող տեղամասերը բաժանող խցափականների տեղադրումն ու հանումը պետք է կատարվի միայն ըստ կարգագիր-թույլտվության:

4.9.10. Արհեստանոցի պայմաններում նորոգված արմատուրը պետք է փորձարկվի ըստ փականի, խցուկային, սիլֆոնային և կցաշուրթային կիպացումների հերմետիկության` 1,25 աշխատանքայինին հավասար ճնշմամբ:

Արմատուրն առանց խողովակաշարից զատելու նորոգելու դեպքում, պետք է փորձարկվի ըստ կիպության, սարքավորման գործարկման ժամանակ միջավայրի աշխատանքային ճնշումով:

4.9.11. Խողովակաշարի և արմատուրների ջերմային մեկուսացումը պետք է լինի սարքին վիճակում: Մեկուսացման մակերևույթի ջերմաստիճանը, շրջապատող օդի 25oC-ի դեպքում, պետք է լինի ոչ ավել 45oC-ից:

Պարբերական ստուգումների ենթարկվող արմատուրների և խողովակաշարի տեղամասերի կցաշուրթային միացությունների ջերմային մեկուսացումը (եռակցված միացություններ, սողքը չափելու մակաձուլիկներ և այլն) պետք է լինի հանովի:

Բացօթյա և յուղի բաքերի, յուղամուղների, մազութամուղների մոտով անցնող խողովակաշարի ջերմային մեկուսացումը խոնավության, նավթամթերքների ներծծումից պաշտպանելու համար, պետք է ունենան մետաղական կամ այլ ծածկույթ: Մալուխային գծերի մոտ տեղավորված խողովակաշարերը նույնպես պետք է ունենան մետաղական ծածկույթ:

Այն օբյեկտները, որոնց աշխատանքային միջավայրի ջերմաստիճանը ցածր է շրջապատող օդի ջերմաստիճանից, կոռոզիայից պաշտպանվելու նպատակով պետք է ունենան հիդրո և ջերմամեկուսացումներ: Ջերմամեկուսացման համար պետք է օգտագործվեն նյութեր, որոնք խողովակաշարերի մետաղի կոռոզիա չեն առաջացնում:

4.9.12. Պաշտպանիչ ծածկույթ չունեցող խողովակաշարերի մեկուսացումը պետք է ներկվի:

Պաշտպանիչ ծածկույթի առկայության դեպքում, նրա մակերևույթին, պետք է արվեն մականշման օղակներ:

Խողովակաշարերի գունավորումն ու մականշվածքները պետք է համապատասխանեն «Հայլեռտեխհսկողության» կանոններին:

4.9.13. Սնող խողովակաշարերում, թարմ և միջանկյալ գերտաքացված շոգեմուղներում և նրանց արմատուրներում ճեղքեր ու ճաքեր հայտնաբերելիս, վթարված տեղամասը պետք է անմիջապես անջատել:

Եթե անջատման ժամանակ վթարված տեղամասը հնարավոր չէ փոխարինել պահուստային գծով, ապա այդ տեղամասի հետ կապված սարքավորումը պետք է կանգնեցվի:

4.9.14. Արմատուրը պետք է օգտագործվի իր գործառական նշանակությանը խիստ համապատասխան:

Փակող արմատուրի օգտագործումը որպես կարգավորող արգելվում է:

 

4.10. Մոխրի որսումը և հեռացումը: Մոխրորսիչ կայանքներ

 

(ՀՀ էլեկտրակայաններում բացակայում են)

 

4.11. Ջերմաֆիկացման կալանային կալանքներ

 

4.11.1. Ջերմաֆիկացման կայանքի աշխատանքի ռեժիմը (ճնշումը մատակարարող և հետադարձ խողովակաշարերում և ջերմաստիճանը մատակարարող խողովակաշարում) պետք է կազմակերպվի ջերմային ցանցի կարգավարի առաջադրանքին համապատասխան:

Ջրային ջերմային ցանցի մատակարարող խողովակագծում, ջրի ջերմաստիճանը` ջերմամատակարարման համակարգի համար հաստատված ջերմաստիճանային գրաֆիկին համապատասխան, պետք է առաջադրվի ըստ արտաքին օդի 12-24 ժամ միջակայքի համար միջինացված ջերմաստիճանի: Ժամային միջակայքի մեծությունը որոշվում է ջերմային ցանցի կարգավարի կողմից, կախված ցանցի երկարությունից, կլիմայական պայմաններից և այլ գործոններից:

էլեկտրակայանի գլխամասային սողնակից հետո առաջադրված ռեժիմի շեղումները չպետք է գերազանցեն

ըստ ջերմային ցանց տրվող ջրի ջերմաստիճանի + 3%,

ըստ ճնշման` մատակարարող խողովակաշարում + 5%,

ըստ ճնշման` հետադարձ խողովակաշարում + 0,2կԳ/սմ2 (20կՊա):

Ջերմային ցանցի հետադարձ ջրի միջին օրական ջերմաստիճանը կարող է գերազանցել գրաֆիկով առաջադրվածին ոչ ավել, քան 3%: Հետադարձ ջրի ջերմաստիճանի իջեցումը գրաֆիկի համեմատությամբ, չի սահմանափակվում:

Ցանցային ջրի հաշվարկային ծախսի գերազանցման դեպքում, ջերմային ցանցի կարգավարը պետք է ձեռք առնի միջոցներ` հաշվարկային ծախսի վերականգնման համար:

էլեկտրակայանի հավաքիչներում (կոլեկտորներում) գոլորշու ճնշման և ջերմաստիճանի շեղումները պետք է լինեն ոչ ավել + 5%` առաջադրված պարամետրերից:

4.11.2. Ցանցային յուրաքանչյուր տաքացուցիչի կամ տաքացուցիչների խմբի համար նախագծային և փորձարկման արդյունքների հիման վրա պետք է տրվեն`

հաշվարկային ջերմային արտադրողականությունը և դրան համապատասխան տաքացնող շոգու և ցանցային ջրի պարամետրերը,

ցանցային ջրի տաքացման առավելագույն ջերմաստիճանը և ջերմաստիճանային էջքը,

սահմանային թույլատրելի ճնշումը ջրային և գոլորշային մասերում,

ցանցային ջրի հաշվարկային ծախսը և նրան համապատասխան ճնշման կորուստը:

Բացի այդ, փորձարկման տվյալների հիման վրա ցանքային ջրի հաշվարկային ծախսի դեպքում պետք է սահմանվեն ճնշման անկումները ջրատաքացուցիչ կաթսաներում և խողովակաշարերում, ջերմաֆիկացման կայանքի օժանդակ սարքավորումներում:

Փորձարկումները պետք է անցկացվեն նոր տեղակայված ջերմաֆիկացման կայանքներում և պարբերաբար (3-4 տարին մեկ)` շահագործման ընթացքում:

4.11.3. Ջրի ջերմաստիճանի կարգավորումը ցանցային տաքացուցիչների ելքում, ջերմային ցանքի ելքամասերում, ինչպես նաև ջերմային ցանցի ենթախառնման կայաններում պետք է լինի հավասարաչափ` 1 ժամում 30oC-ը չգերազանցող արագությամբ:

4.11.4. Ցանցային տաքացուցիչների աշխատանքի ժամանակ պետք է ապահովվեն.

հսկողություն խտուցքի մակարդակի և նրա պահպանման ավտոմատ սարքի աշխատանքի նկատմամբ,

չկոնդենսացած գազերի հեռացում գոլորշային տարածությունից,

հսկողություն ջերմաստիճանային էջքի մեծության վրա, հսկողություն ցանցային ջրի տաքացման աստիճանի վրա,

հսկողություն` տաքացուցիչների հիդրավլիկ կիպության վրա, ելնելով տաքացնող շոգու խտուցքի որակից:

Ջերմափոխանակման սարքերի խողովակային համակարգը պարբերաբար պետք է մաքրվի` կախված կեղտոտման աստիճանից, բայց ոչ պակաս քան տարին մեկ անգամ (ջեռուցման շրջանից առաջ):

4.11.5. Պահուստի ավտոմատ միացման սարքերը պետք է լինեն մշտական պատրաստ վիճակում գործողության անցնելու համար, և պարբերաբար պետք է ստուգվեն էներգաբլոկի տեխնիկական ղեկավարի կողմից` հաստատված ժամկետացանկի համաձայն:

4.11.6. Ջերմային ցանցերի լրասնման կայանքները պետք Է ապահովեն լրասնումը աշխատանքային ռեժիմում` քիմիապես մաքրված և օդազերծված ջրով և վթարային լրասնումը խմելու կամ արտադրական ջրմուղի ջրով: Լրասնումը կատարվում Է «Էլեկտրակայանների տեխնոլոգիական նախագծման նորմեր»-ով սահմանված չափով:

4.11.7. Ջերմային ցանցի լրասնման համար ջրամատակարարման յուրաքանչյուր դեպք, որը չի համապատասխանում սույն Կանոնների 4.8.39 կետի պահանջներին, իրականացվում Է Էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ և այն պետք Է նշվի օպերատիվ մատյանում` ցույց տալով տրված ջրի քանակությունը և ջրամատակարարման աղբյուրը:

Լրասնման կայանքի խողովակների և տեխնիկական, շրջանառության, կամ ջրմուղի խողովակների միացումներում պետք Է նախատեսվի ստուգիչ կափույր, տեղադրված երկու փակ և կապարակնքված սողնակների միջև: Ջերմային ցանցերի բնականոն աշխատանքի ժամանակ ստուգիչ կափույրը պետք Է բաց լինի:

4.11.8. Լրասնման-ջրանետման կայանքները պետք Է պահպանեն առաջադրված ճնշումը ցանքային պոմպերի ներծծման մասում ջերմային ցանքերի աշխատանքային ռեժիմում և ցանցային պոմպերի դադարի պահին:

Պետք է նախատեսվի հետադարձ խողովակաշարի պաշտպանություն` ճնշման հանկարծակի բարձրացումից:

4.11.9. Կուտակիչ-բաքերը և պաշարի տարողությունները պետք է լցվեն միայն քիմիապես մաքրված, օդազերծված և 95oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի ջրով: Լցման խողովակի թողունակությունը պետք է համապատասխանի բաքի լցման և դատարկման առավելագույն արագությանը:

Առանց ջերմային մեկուսացման նախագծված կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների լցման սահմանային մակարդակը, մեկուսացում կատարելու դեպքում, պետք է իջեցվի այնպիսի մեծությամբ, որը ըստ զանգվածի համարժեք է ջերմային մեկուսացմանը:

Եթե որպես կուտակիչ-բաք կամ պաշարի տարողություն օգտագործվում է նավթամթերքների համար նախատեսված բաք, որը հաշվարկված է նյութի 0,9տ/մ3 խտության համար, բաքի լրալցման մակարդակը պետք է իջեցվի 10%-ով:

4.11.10. Բաքերի հակակոռոզիական պաշտպանությունը պետք է կատարվի համաձայն «Կուտակիչ բաքերը կոռոզիայից և նրանցում ջուրը օդավորումից պաշտպանելու ղեկավար ցուցումներ»-ի:

Կուտակիչ բաքերի շահագործումը առանց ուժեղացուցիչ արտաքին կառուցվածքների, որոնք կանխում են բաքի հեղեղակերպ քայքայումը, և առանց ներքին մակերևույթների հակակոռոզիական պաշտպանության, արգելվում է:

Կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների վիճակի գնահատումը, հետագա շահագործման համար նրանց պիտանելիության որոշումը, պետք է կատարվի յուրաքանչյուր տարի տաք ջրամատակարարման կայանքների անջատման ժամանակամիջոցում` բաքերի կառուցվածքների և հիմնատակերի, խողովակաշարերի փոխհատուցիչ հարմարանքների, ինչպես նաև լցման խողովակների տեսողական զննման միջոցով: Կազմվում է արձանագրություն, որը հաստատվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

Կուտակիչ-բաքերի կառուցվածքների գործիքային հետազննումը` պատերի և հատակի հաստության որոշումով, պետք է կատարվի ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ` համաձայն «Հեղուկ վառելիքի և ջրի պահման մետաղական ամբարների շահագործման տիպային հրահանգ»-ի:

Բաքի պատերի և հատակի նախագծային հաստության 20% և ավել կոռոզիական մաշվածքի դեպքում, բաքի հետագա շահագործումը, անկախ մաշվածքի բնույթից և կոռոզիայի ենթարկված մակերեսի չափերից, արգելվում է:

4.11.11. Տեղակայման կամ նորոգման ավարտից հետո, պետք է անցկացվեն կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների փորձարկումներ` համապատասխան ՇՆ և Կ III -18 - 75 «Մետաղական կառուցվածքներ: Աշխատանքների կատարման և ընդունման կանոններ» պահանջների:

Շահագործման ընդունված յուրաքանչյուր կուտակիչ բաքի և պաշարի տարողության համար պետք է կազմվի տեղեկաթերթիկ:

4.11.12. Կուտակիչ բաքերի և պաշարի տարողությունների շահագործումը արգելվում է.

ուղեկապման բացակայության դեպքում, որը ապահովվում է բաքի ջրամատակարարման լրիվ ընդհատումը, երբ ջուրը հասնում է իր վերին սահմանային մակարդակին, ինչպես նաև անջատվում են բաքի դատարկման պոմպերը, երբ ջուրը հասնում է իր ներքին սահմանային մակարդակին,

եթե բաքերը սարքավորված չեն ջրի մակարդակի հսկման և սահմանային մակարդակի ազդանշանման սարքերով, լրալցման սահմանային թույլատրելի մակարդակի նիշի վրա տեղադրված արտահանման խողովակով և լցման խողովակով:

Ազդանշանային էլեկտրական սխեման հերթափոխում մեկ անգամ պետք է փորձարկվի և այդ մասին գրանցվի օպերատիվ մատյանում:

4.11.13. Կայանային ջերմաֆիկացման խողովակաշարերի շահագործումը պետք է լինի կազմակերպված սույն Կանոնների գլ. 4.12 պահանջներին համապատասխան:

Կայանային ջերմաֆիկացման խողովակաշարերի հակակոռոզիոն ծածկույթը և ջերմային մեկուսացումը պետք է լինեն բավարար վիճակում:

Ջերմաֆիկացման խողովակաշարերը առնվազն ամիսը մեկ պետք է զննվեն էլեկտրակայանի աշխատողների կողմից, որոնք պատասխանատու են խողովակաշարերի անվտանգ շահագործման համար և յուրաքանչյուր տարի պետք է ստուգվեն հիդրավլիկական կիպության տեսակետից:

4.11.14. էլեկտրակայանի ջերմաֆիկացման սարքավորումների սահմանագիծը պետք է լինի նրա տարածքի ցանկապատը, եթե չկան ուրիշ, փաստաթղթերով ձևակերպված համաձայնություններ ջերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ:

Կայանային ստուգիչ-չափիչ սարքերը` ծախսաչափերի չափող սարքերը (չափող դիաֆրագմաները), այդ սարքերի տվիչները, առաջնային փակող կափույրները, իմպուլսային գծերը և իրենց սարքերը, անկախ իրենց տեղադրման տեղից, պետք է գտնվեն էլեկտրակայանի ենթակայության տակ և սպասարկվեն նրա անձնակազմի կողմից:

4.11.15. Ջերմաֆիկացման սարքավորումները պետք է նորոգվեն շերմային ցանցերը շահագործող կազմակերպությունների հետ համաձայնեցված ժամկետացանկին համապատասխան:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման