Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (8- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՑՈՒՆ

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարարության

24.06.1998 թ.

N 192-ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԺՈՂՈՎԱԾՈՒ IV

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

5.1. Գեներատորներ և սինքրոն փոխհատուցիչներ

 

5.1.1. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի` թույլատրելի ռեժիմներում նրանց անխափան աշխատանքը, գրգռման, հովացման, յուղամատակարարման համակարգերի, հսկման, պաշտպանության, ավտոմատիկայի և ախտորոշման սարքերի հուսալի գործունեությունը:

5.1.2. Գրգռման ավտոմատ կարգավորիչները (ԳԱԿ) պետք է մշտապես միացված լինեն: ԳԱԿ-ի կամ նրանց առանձին տարրերի անջատումը (նվազագույն գրգռման սահմանափակում և այլն) թույլատրվում է միայն վերանորոգման կամ ստուգման դեպքում:

ԳԱԿ-ի կարգավորումն ու գործունեությունը պետք է համաձայնեցված լինեն գեներատորների (սինքրոն փոխհատուցիչների) աշխատանքի թույլատրելի ռեժիմների ավտոմատիկայի համակայանային և համակարգային սարքերի հետ: էլեկտրակայաններում և էներգաբաժնետիրական ընկերություններում պետք է լինեն ԳԱԿ-ի լարքի հիմնական պարամետրերի տվյալները:

Պահուստային գրգռիչների վրա պետք է ապահովված լինի գրգռման ուժեղացում` ռոտորի անվանական լարման 1,3 պատիկից ոչ պակաս:

5.1.3. Գրգռման ավտոմատ կարգավորիչները և աշխատանքային գրգռման ուժեղացուցիչ սարքերը պետք է համալրվեն այնպես, որպեսզի ցանցի լարման տրված իջեցման դեպքում ապահովվի`

սահմանային հաստատված գրգռման լարումը` ոչ պակաս աշխատանքային ռեժիմի կրկնապատիկից, եթե այդ արժեքը նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերով սահմանափակված չէ առանձին հին տեսակի մեքենաների համար,

գրգռման լարման աճի անվանական արագությունը,

գրգռման ուժեղացման տրված տևողության ավտոմատ սահմանափակումը:

5.1.4. Գեներատորները պետք է շահագործման մեջ մտցվեն հիմնական գրգռումով:

Շահագործման պայմաններում անցումը հիմնական գրգռումից պահուստայինի և հակառակը, պետք է կատարվի առանց գեներատորները ցանցից անջատելու:

5.1.5. Բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների վրա, որոնք չունեն բացասական գրգռման փաթույթներ, պետք է տեղակայված լինի և մշտապես աշխատանքի մեջ գտնվի ռոտորի փաթույթի պաշտպանությունը գերլարումներից (պարպիչ, մարող դիմադրություն և այլն):

5.1.6. Ջրածնային հովացումով գեներատորների խցվածքների յուղամատակարարման պահուստային աղբյուրները պետք է ավտոմատ կերպով մտցվեն աշխատանքի մեջ` աշխատանքային աղբյուրի անջատման, և յուղի ճնշման` հաստատված սահմանից իջնելու դեպքում:

60 ՄՎտ և ավել հզորության գեներատորների խցվածքների յուղամատակարարման հիմնական աղբյուրների պահուստավորման համար մշտապես պետք է միացված լինեն հանդարտիչ (բուֆերային) բաքերը: Տուզի պաշարը հանդարտիչ բաքում, պետք է ապահովի յուղի մատակարարումը և յուղջրածին ճնշումների դրական տարբերության պահպանումը լիսեռի խցվածքների վրա տուրբաագրեգատի շարժականգի ամբողջ ժամանակամիջոցում` վակուումի խափանմամբ, յուղամատակարարման բոլոր աղբյուրների խափանման դեպքում:

5.1.7. Ջրածնային հովացումով տուրբագեներատորները և սինքրոն փոխհատուցիչները, տեղակայումից և հիմնական նորոգումից հետո, պետք է շահագործման մեջ մտցվեն ջրածնի անվանական ճնշման դեպքում:

Ջրածնային կամ ջրածնա-ջրային անմիջական հովացմամբ ակտիվ մասեր ունեցող տուրբագեներատորների աշխատանքը օդային հովացումով, բեռնվածքի տակ, արգելվում է:

Այդպիսի մեքենաների ոչ տևական աշխատանքը օդային հովացմամբ, թույլատրվում է միայն պարապ ընթացքի ռեժիմում, առանց գրգռման` գործարանային հրահանգում նշվածից ոչ բարձր օդի ջերմաստիճանում: ՏՎՖ շարքի տուրբագեներատորի համար մեքենայի կարճատև գրգռումը թույլատրվում է` երբ այն անջատված է ցանցից:

5.1.8. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների հրդեհաշեջ սարքերը պետք է մշտապես լինեն պատրաստ վիճակում և ապահովեն նրանց արագ գործարկումը:

5.1.9. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գործարկման և շահագործման ժամանակ պետք է իրականացվի հսկում`

ստատորի, ռոտորի և գրգռման համակարգի էլեկտրական պարամետրերի,

ստատորի փաթույթի և պողպատի, հովացնող միջավայրերի (այդ թվում նաև գրգռման համակարգի սարքավորումների), լիսեռի, առանցքակալների, կրնկակալների խցվածքների ջերմաստիճանի,

ճնշման, այդ թվում նաև զտիչների վրա ճնշման անկման,

փաթույթով և այլ ակտիվ ու կառուցվածքային մասերի միջով թորվածքի ծախսի և տեսակարար դիմադրության,

ջրածնի ճնշման և մաքրության,

յուղի ճնշման և ջերմաստիճանի, ինչպես նաև լիսեռի խցվածքներում յուղ-ջրածին ճնշման անկման,

հեղուկային հովացման համակարգի հերմետիկության,

ջրածնային և լրիվ ջրային հովացումով տուրբագեներատորների իրանում գազի խոնավության,

հանդարտիչ բաքերում և տուրբագեներատորների լողանային հիդրոփականներում, հիդրոգեներատորների առանցքակալների և կրնկակալների յուղագուռերում յուղի մակարդակի,

տուրբինագեներատորների առանցքակալների և հպակային օղակների, հիդրոգեներատորների խաչկապերի և առանցքակալների թրթռումի (վիբրացիա):

5.1.10. Աշխատանքում կամ պահուստում գտնվող գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գազայուղային և ջրային համակարգերի աշխատանքի ցուցանիշների որոշման պարբերականությունը պետք է լինի.

գեներատորի իրանի մեջ ջրածնի ցողի կետի (խոնավության) ջերմաստիճանի` առնվազն շաբաթը մեկ անգամ, իսկ գազի անհատական չորացման համակարգի անսարքության դեպքում, կամ խոնավության թույլատրելի արժեքը գերազանցելիս` առնվազն մեկ անգամ` օրվա ընթացքում,

լրիվ ջրային հովացումով տուրբագեներատորներում գազի խոնավությունը պետք է հսկվի ավտոմատ կերպով` անընդհատ,

մեքենայի իրանի գազախտությունը (ջրածնի օրական կորստի)` առնվազն ամիսը մեկ անգամ,

մեքենայի իրանում ջրածնի մաքրությունը` առնվազն շաբաթը մեկ անգամ, ըստ քիմիական ստուգիչ վերլուծությունների, և անընդհատ` ավտոմատ գազավերլուծիչով, իսկ վերջինիս անսարքության դեպքում` առնվազն մեկ անգամ հերթափոխում,

ջրածնի պարունակությունը գազային ծուղակում, առանցքակալների հենատուփերում, էկրանացված հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում` անընդհատ, ազդանշանով գործող ավտոմատ գազավերլուծիչով, իսկ վերջինիս անսարքության կամ բացակայության դեպքում` շարժական (փոխադրովի) գազավերլուծիչի կամ ցուցասարքի միջոցով` առնվազն օրը մեկ անգամ,

մեքենայի իրանում թթվածնի պարունակությունը ջրածնի մեջ, գեներատորի լողանային հիդրոփականում, ներփչման բաքում և յուղամաքրիչ կայանքի ջրածնազտիչ բաքում` քիմիական հսկման տվյալներով հաստատված գրաֆիկին համապատասխան,

գեներատորի փաթույթների և այլ մասերի ջրային հովացման համակարգում թորվածքի որակի ցուցանիշների` գեներատորների շահագործման տիպային հրահանգին համապատասխան:

5.1.11. Ջրածնի մաքրությունը պետք է լինի ոչ պակաս.

անմիջական ջրածնային հովացումով գեներատորների իրանում և բոլոր տեսակի սինքրոն փոխհատուցիչներում` 98%,

անուղղակի ջրածնային հովացումով գեներատորների իրանում ջրածնի 0,5 կԳխմ2 (50 կՊա) և ավելի հավելյալ ճնշման դեպքում` 97 %,

ջրածնի մինչև 0,5 կԳ/սմ * (50 կՊա) հավելյալ ճնշման դեպքում` 95%:

Ջրածնի ցողի կետի ջերմաստիճանը գեներատորի իրանի մեջ աշխատանքային ճնշման դեպքում պետք է լինի 15 Շ-ից ոչ բարձր, և միշտ ցածր` գազահովացուցիչների մուտքում ջրի ջերմաստիճանից:

Լրիվ ջրային հովացումով գեներատորների իրանի մեջ գազի ցողի կետի ջերմաստիճանը չպետք է գերազանցի շահագործման գործարանային հրահանգի սահմանած արժեքից:

5.1.12. Գեներատորի (սինքրոն փոխհատուցիչի) իրանում թթվածնի պարունակությունը ջրածնի մեջ պետք է լինի ոչ ավել, քան 1,2%, իսկ գեներատորի լողանային հիդրոփականում, ներփչման բաքում և գեներատորի յուղամաքրիչ կայանքի ջրածնազտիչ բաքում` ոչ ավել, քան 2%:

5.1.13. Ջրածնի պարունակությունը առանցքակալների հենատուփերում (քարտերում), էկրանացված հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում պետք է լինի 1%-ից պակաս: Հոսանքատարներում, գծային և զրոյական արտանցիչների պատյաններում` ջրածնի 1% և ավել, իսկ առանցքակալների հենատուփերում` 2%-ից ավել լինելու դեպքում տուրբագեներատորի աշխատանքն արգելվում է:

5.1.14. Գեներատորի (սինքրոն փոխհատուցիչների) իրանի մեջ ջրածնի ճնշման տատանումները ջրածնի մինչև 1 կԳ/սմ2 (100կՊա) անվանական հավելյալ ճնշման դեպքում պետք է լինեն 20%-ից ոչ ավել, իսկ ավելի մեծ հավելյալ ճնշման դեպքում թույլատրվում է ոչ ավել, քան +-0,2 կԳ/սմ2 (+-20 կՊա):

5.1.15. Ջրածնային հովացումով աշխատելիս, սինքրոն փոխհատուցիչների յուղապոմպերի ներծծիլ մայրուղիներում` պետք է ապահովել յուղի առնվազն 0,2 կԳ/սմ2 (20կՊա) հավելյալ ճնշում:

5.1.16. Գեներատորի անշարժ և պտտվող ռոտորի դեպքում, յուղի ճնշումը խցվածքներում պետք է գերազանցի մեքենայի իրանի մեջ ջրածնի ճնշմանը: ճնշման անկման ստորին և վերին սահմանները պետք է նշված լինի արտադրող գործարանի հրահանգում:

5.1.17. Տուրբագեներատորների լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգում մշտապես պետք է աշխատեն յուղի ճնշման կարգավորիչները (խցող, սեղմումային, փոխհատուցիչ):

Լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգի փակիչ ամրանների կապարակնքումը պետք է համապատասխանի սույն Կանոնների 4.4.17 կետի պահանջներին:

5.1.18. Ջրածնի օրական հոսակորուստը գեներատորներում պետք է լինի 5%-ից ոչ ավել, իսկ օրական ծախսը, հաշվի առած ներփչումները, ոչ ավել, քան 10% գազի ընդհանուր քանակից` աշխատանքային ճնշման դեպքում:

Ջրածնի օրական ծախսը սինքրոն փոխհատուցիչներում պետք է լինի գազի ընդհանուր քանակի 5%-ից ոչ ավել:

5.1.19. Գեներատորները, որպես կանոն, պետք է ցանցին միանան ճշգրիտ համաժամանակեցման եղանակով:

ճշգրիտ համաժամանակեցման օգտագործման դեպքում պետք է մտցվի ուղեկապում ոչ սինքրոն միացումից:

Ցանցին միացնելիս թույլատրվում է ինքնահամաժամանակեցման եղանակի օգտագործումը, եթե այն նախատեսված է մատակարարման տեխնիկական պայմաններով, կամ հատուկ համաձայնեցված է արտադրող-գործարանի հետ:

էներգահամակարգում վթարների վերացման դեպքում թույլատրվում է մինչև 220 ՄՎտ (ներառյալ) հզորության տուրբագեներատորները և բոլոր հիդրոգեներատորները միացնել զուգահեռ աշխատանքի ինքնահամաժամանակեցման եղանակով: Ավելի մեծ հզորության տուրբագեներատորները թույլատրվում է միացնել այդ եղանակով, պայմանով, որ գերանցումային հոսանքի պատիկությունը անվանականի նկատմամբ, որ որոշված է` հաշվի առնելով բլոկային տրանսֆորմատորների և ցանցի ինդուկտիվ դիմադրությունները, չի գերազանցում 3,0-ը:

5.1.20 Գեներատորները` բեռնվածքի կտրուկ նվազեցման և անջատման դեպքում, որոնք չեն ուղեկցվում ագրեգատի վնասմամբ կամ տուրբինի կարգավորման համակարգի անսարք աշխատանքով, թույլատրվում է միացնել ցանցին` առանց զննման և ստուգման:

5.1.21. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների լարման բարձրացման արագությունը չի սահմանափակվում:

Ակտիվ բեռնվածքի հավաքման և փոփոխման արագությունը բոլոր գեներատորների համար որոշվում է տուրբինի կամ կաթսայի աշխատանքի պայմաններով:

Փաթույթների անուղղակի հովացմամբ գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների, գազատուրբինային կայանքների տուրբագեներատորների, ինչպես նաև` փաթույթների անմիջական հովացմամբ հիդրոգեներատորների ռեակտիվ բեռնվածքի փոփոխման արագությունը չի սահմանափակվում: Փաթույթների անմիջական հովացումով տուրբագեներատորների այդ արագությունը, բնականոն ռեժիմներում չպետք է գերազանցի ակտիվ բեռնվածքի ձեռքբերման արագությանը, իսկ վթարային պայմաններում` չի սահմանափակվում:

5.1.22. Գեներատորների անվանական հզորությունը` հզորության անվանական գործակցի դեպքում (30 ՄՎա և ավել հզորության բոլոր տուրբագեներատորների և գազատուրբինային սարքավորումների համար, նաև երկարատև առավելագույն հզորությունը հզորության գործակցի և հովացման պարամետրերի սահմանված արժեքների դեպքում), և սինքրոն փոխհատուցիչների անվանական հզորությունը, պետք է պահպանվեն անվանականից` լարման մինչև +-5%, և հաճախության` մինչև +-2,5% միաժամանակյա շեղման դեպքում, պայմանով, որ բարձրացված լարման և իջեցված հաճախության պայմաններում աշխատելիս, լարման և հաճախության շեղումների բացարձակ արժեքների գումարը չի գերազանցում 6%-ը, եթե առանձին տեսակի մեքենաների ստանդարտներում վերապահում չի արված լարման և հաճախության շեղումների վերաբերյալ:

Անվանական հզորությամբ աշխատելիս և լարումը +-5% սահմաններում շեղվելիս, ռոտորի ամենամեծ հոսանքը երկարատև թույլատրվում է` հովացուցիչ միջավայրերի անվանական պարամետրերով աշխատելու դեպքում:

Երկարատև առավելագույն հզորությամբ աշխատելիս, ռոտորի ամենամեծ հոսանքը, լարումը մինչև +-5% շեղվելիս, երկարատև թույլատրվում է միայն հովացման միջավայրերի անվանական պարամետրերի դեպքում:

Բոլոր գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ամենամեծ աշխատանքային լարումը պետք է լինի անվանականի 110%-ից ոչ բարձր: 105%-ից բարձր լարման դեպքում գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների թույլատրելի լրիվ հզորությունը պետք է սահմանվի կամ` արտադրող գործարանի հրահանգների ցուցումներով, կամ` փորձարկումների արդյունքներով:

Գեներատորների կամ սինքրոն փոխհատուցիչների անվանականից` 95% ցածր լարման դեպքում ստատորի հոսանքը չպետք է գերազանցի երկարատև թույլատրելիի 105%-ը:

5.1.23. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների երկարատև գերբեռնվածքը ըստ հոսանքի, որ թույլատրվում է հովացնող միջավայրի տվյալ ջերմաստիճանի և ճնշման դեպքում, արգելվում է:

Վթարային պայմաններում գեներատորները և սինքրոն փոխհատուցիչները թույլատրվում է կարճատև գերբեռնել ըստ ստատորի և ռոտորի հոսանքի, համաձայն արտադրող-գործարանի հրահանգների տեխնիկական պայմանների և պետական ստանդարտների: Եթե նրանցում համապատասխան ցուցումները բացակայում են, էներգահամակարգերում վթարների դեպքում թույլատրվում է գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների կարճատև գերբեռնումներ ըստ ստատորի հոսանքի` 5.1 աղյուսակում բերված հոսանքի պատիկության դեպքում, վերագրված անվանական արժեքին:

 

Աղյուսակ 5.1

 

Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գերբեռնվածության

թույլատրելի պատիկությունը ըստ ստատորի հոսանքի

 

._____________________________________________________.

|Գերբեռնվածության  |   Ստատորի  |  Ստատորի փաթույթների|

|տևողությանը  րոպե,| փաթույթների|   անմիջական հովացում|

|   ոչ ավել        |  անուղղակի |_____________________|

|                  |   հովացում |  ջրով   |  ջրածնով  |

|__________________|____________|_________|___________|

|       60         |     1,1    |  1,1    |      -    |

|       15         |     1,15   | 1,15    |      -    |

|       10         |      -     |   -     |     1,1   |

|        6         |     1,2    |  1,2    |    1,15   |

|        5         |     1,25   | 1,25    |      -    |

|        4         |     1,3    |  1,3    |     1,2   |

|        3         |     1,4    | 1,35    |    1,25   |

|        շ         |     1,5    |  1,4    |     1,3   |

|        1         |     2,0    |  1,5    |     1,5   |

._____________________________________________________.

 

Աղյուսակ 5.2

Տուրբագեներատորների` ըստ ռոտորի հոսանքի գերբեռնվածության

թույլատրելի պատիկությունը

._______________________________________________________.

|Գերբեռնվածության|          Տուրբագեներատորներ          |

| տևողությունը,  |______________________________________|

|  րոպե ոչ ավել  |   ՏՎՖ,    |         ՏԳՎ, ՏՎՎ         |

|                | բացի ՏՎՖ- |(մինչև  500 ՄՎտ ներառյալ),|

|                | 120-2-ից  |        ՏՎՖ-120-2         |

|________________|___________|__________________________|

|       60       |   1,06    |           1,06           |

|       4        |    1,2    |           1,2            |

|       1        |    1,7    |           1,5            |

|      0,5       |    2,0    |            -             |

|      0,33      |     -     |           2,0            |

._______________________________________________________.

 

Փաթույթների անուղղակի հովացումով գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների թույլատրելի գերբեռնվածությունն ըստ գրգռման հոսանքի, որոշվում է ստատորի թույլատրելի գերբեռնվածությամբ: Ռոտորի փաթույթների ջրածնային կամ ջրային անմիջական հովացումով տուրբագեներատորների համար, թույլատրելի գերբեռնվածությունը ըստ գրգռման հոսանքի, պետք է որոշվի ռոտորի հոսանքի անվանական արժեքին վերագրված հոսանքի պատիկությամբ (աղ. 5.2):

5.1.24. Ստատորի փաթույթում կամ գեներատորային լարման շղթայում հողի հետ միաֆազ միակցում առաջանալիս, բլոկային գեներատորը (սինքրոն փոխհատուցիչը), կամ բլոկը, գեներատորային անջատիչի բացակայության պայմաններում, պետք է ավտոմատ կերպով անջատվի, իսկ պաշտպանության խափանման դեպքում` անհապաղ բեռնաթափվի և անջատվի ցանցից.

գեներատոր-տրանսֆորմատոր (փոխհատուցիչ-տրանսֆորմատոր) բլոկների վրա` առանց գեներատորային լարման ճյուղավորումների և սեփական կարիքների տրանսֆորմատորներին սնող ճյուղավորումներով, անկախ ունակային միակցման հոսանքի արժեքից,

բլոկային գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ստատորի փաթույթում հողի հետ միակցման դեպքում, որոնք էլեկտրական կապ ունեն սեփական կարիքների ցանցի կամ սպառիչների հետ գեներատորային լարումով 5 Ա և ավել միակցման հոսանքի դեպքում:

Նույնպիսի միջոցներ պետք է նախատեսվեն գեներատորների և փոխհատուցիչների ստատորի փաթույթի հողանցման դեպքում, որոնք աշխատում են հավաքովի հաղորդաձողերի վրա` 5 Ա և ավել բնական հողանցման հոսանքի պայմաններում:

Բլոկային գեներատորների (փոխհատուցիչների) գեներատորային լարման շղթաներում հողանցում երևան գալու դեպքում, որոնք էլեկտրական կապ ունեն սեփական կարիքների կամ սպառիչների ցանցի հետ և միացված են գեներատորների (փոխհատուցիչների) հավաքովի հաղորդաձողերին, երբ ունակային միակցման հոսանքը չի գերազանցում 5 Ա և պաշտպանությունները գործում են ազդանշանից կամ զգայուն չեն, գեներատորների (փոխհատուցիչների) աշխատանքը թույլատրվում է 2 ժամից ոչ ավել (միակցման տեղը փնտրելու, բեռնվածքի փոխադրման համար):

Ստատորի փաթույթում միակցման բացահայտման դեպքում գեներատորը (փոխհատուցիչը) պետք է անջատվի:

Եթե հաստատվել է, որ հողանցման տեղը ստատորի փաթույթում չէ, էլեկտրակայանի կամ էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի հայեցողությամբ թույլատրվում է գեներատորի կամ սինքրոն փոխհատուցիչի աշխատանքը հողանցումով ցանցում` մինչև 6 ժամ տևողությամբ:

5.1.25. Ռոտորի փաթույթի անմիջական հովացումով տուրբագեներատորի ռոտորի գրգռման շղթայում, չափումներով մեկուսացման դիմադրության խիստ անկում հայտնաբերելու, կամ ազդանշան հայտնվելու դեպքում, այն պետք է ոչ ավել քան 1 ժամվա ընթացքում, իսկ հողանցման դեպքում` անհապաղ, փոխադրվի պահուստային գրգռման: Եթե մեկուսացման դիմադրությունը վերականգնվում է, գեներատորը կարելի է թողնել աշխատանքի մեջ, իսկ եթե այն մնում է ցածր, բայց` արտադրող-գործարանի հրահանգներով կամ այլ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով սահմանված թույլատրելի նվազագույն արժեքից բարձր, տուրբագեներատորն առաջին իսկ հնարավորության դեպքում, ոչ ուշ քան 7 օր հետո, պետք է հանվի նորոգման:

Պահուստային գրգռման համակարգի բացակայության, կամ նրա օգտագործման անհնարինության, ինչպես նաև` մեկուսացման դիմադրության հետագա անկման (սահմանային նվազագույն արժեքից ցածր) դեպքերում, տուրբագեներատորը 1 ժամվա ընթացքում պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի նորոգման:

Ռոտորի փաթույթի անուղղակի հովացումով տուրբագեներատորների գրգռման շղթայում հողանցման հայտնաբերման դեպքում (մեկուսացման դիմադրության անկում մինչև 2 կՕհմ և ցածր), այն պետք է փոխադրվի պահուստային գրգռման: Եթե այդ դեպքում հողանցումն անհետանում է, թույլատրվում է գեներատորը թողնել աշխատանքի մեջ: Ռոտորի փաթույթում հողանցում հայտնաբերելիս, տուրբագեներատորն առաջին հնարավորության դեպքում պետք է հանվի նորոգման: Եթե ռոտորի փաթույթը իրանի հետ կայուն միակցում ունի, մինչև նորոգման հանելը պետք է ռոտորի փաթույթում մտցվի պաշտպանության կրկնակի հողանցումից` ազդանշան տալու, կամ անջատելու գործողությամբ:

Ազդանշան հայտնվելու դեպքում, տուրբագեներատորը պետք է անհապաղ բեռնաթափվի և անջատվի ցանցից: Եթե կրկնակի միակցումից պաշտպանություն չի նախատեսված, կամ չի կարող մտցվել, ապա տուրբագեներատորը 1 ժամվա ընթացքում պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի նորոգման:

Գրգռման շղթայում հողանցում ունեցող հիդրոգեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքն արգելվում է:

5.1.26. Թույլատրվում է երկարատև աշխատանք, եթե ֆազերում հոսանքների տարբերությունը չի գերազանցում անվանականի 12%-ը` տուրբագեներատորների, և 20%-ը` սինքրոն փոխհատուցիչների և դիզել-գեներատորների համար:

Ստատորի փաթույթի օդային անուղղակի հովացում ունեցող համակարգով հիդրոգեներատորների համար, թույլատրվում է ֆազերում հոսանքների տարբերություն 20%` 125 ՄՎԱ և ցածր հզորության, 15%` 125 ՄՎԱ-ից բարձր հզորության դեպքերում:

Ստատորի փաթույթի անմիջական ջրային հովացումով հիդրոգեներատորների համար թույլատրվում է ֆազերում հոսանքների տարբերություն` 10%:

Բոլոր դեպքերում, ոչ մի ֆազում հոսանքը անվանականից բարձր չպետք է լինի:

5.1.27. Թույլատրվում է տուրբագեներատորների կարճատև աշխատանք ասինքրոն ռեժիմում` առանց գրգռման` իջեցված բեռնվածքով: Փաթույթների անուղղակի հովացումով տուրբագեներատորների համար, նշված ռեժիմում թույլատրելի է մինչև անվանականի 60% բեռնվածք, իսկ աշխատանքի տևողությունն այդ դեպքում` 30 րոպեից ոչ ավել:

Ասինքրոն ռեժիմում, առանց գրգռման ասինքրոնացված տուրբագեներատորների և փաթույթների անմիջական հովացումով տուրբագեներատորների բեռնվածքը և աշխատանքի տևողությունը պետք է հաստատվեն գործարանային հրահանգների, իսկ նրանց բացակայության դեպքում` հատուկ փորձարկումների արդյունքների հիման վրա, կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով:

Տուրբագեներատորների ասինքրոն ռեժիմի թույլատրելիությունը, ըստ ցանցի վրա նրանց ազդեցության, պետք է հաստատվի հաշվարկներով կամ փորձարկումներով:

Առանց գրգռման, ասինքրոն ռեժիմում հիդրոգեներատորների և տուրբագեներատորների աշխատանքը, որոնք ունեն հավաքովի ատամներով ռոտոր, արգելվում է:

Ցանկացած տեսակի առանձին գրգռված գեներատորի ոչ սինքրոն աշխատանքը էլեկտրակայանի մյուս գեներատորների նկատմամբ, արգելվում է:

5.1.28. էլեկտրաշարժիչի ռեժիմում գեներատորի աշխատանքի թույլատրելիությունը և տևողությունը սահմանափակվում են տուրբինի աշխատանքի պայմաններով և որոշվում են տուրբինի արտադրող-գործարանի կողմից, կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով:

5.1.29. Սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, գեներատորների երկարատև աշխատանքը անվանականից ցածր հզորության գործակցով և գերգրգռման ռեժիմում (ինդուկտիվ քառորդամասում), թույլատրվում է գրգռման հոսանքի երկարատև թույլատրելիից ոչ բարձր արժեքի դեպքում տվյալ պարամետրերով հովացնող միջավայրում:

Սինքրոն փոխհատուցիչի ռեժիմում, գեներատորների և թերգրգռումով (ունակային քառորդամասում) սինքրոն փոխհատուցիչների ռեակտիվ բեռնվածքը պետք է սահմանվի ըստ գործարանային հրահանգների կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի, իսկ նրանց բացակայության դեպքում` հատուկ ջերմային փորձարկումների հիման վրա:

5.1.30. Փաթույթների անուղղակի հովացումով գեներատորների երկարատև աշխատանքը թույլատրվում է հզորության գործակցի անվանականից բարձրացումը մինչև մեկ, լրիվ հզորության անվանական արժեքի պահպանմամբ:

Գեներատորների թույլատրելի երկարատև աշխատանքը թերգրգռման ռեժիմում, ինչպես նաև անմիջական հովացման գեներատորների համար, հզորության գործակցի` անվանականից մինչև մեկ բարձրանալիս, թույլատրելի երկարատև բեռնվածքները պետք է հաստատվեն գործարանային հրահանգների, իսկ նրանց բացակայության դեպքում` նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի հիման վրա, հաշվի առնելով ցանցում զուգահեռ աշխատանքի կայունության ապահովումը:

Թերգրգռման ռեժիմում գեներատորների կանոնավոր աշխատանքի դեպքում պետք է ապահովվի գրգռման նվազագույն հոսանքի ավտոմատ սահմանափակումը:

5.1.31. Փաթույթների անմիջական հեղուկային հովացումով գեներատորների աշխատանքը, փաթույթներում թորվածքի կամ յուղի շրջապտույտի բացակայության դեպքում, բոլոր ռեժիմներում, բացի առանց գրգռման պարապ ընթացքի ռեժիմից, արգելվում է:

Անմիջական հեղուկային հովացումով փաթույթներում հովացնող հեղուկի շրջապտույտի դադարի դեպքում բեռնվածքը պետք է ավտոմատ կերպով հանվի 2 րոպեի ընթացքում (եթե առանձին գեներատորների հրահանգներում ավելի խիստ պայմաններ չեն վերապահվում), գեներատորը պետք է անջատվի ցանցից և հանվի գրգռումը:

5.1.32. Ռոտորի փաթույթի գազային և գրգռման համակարգի տարրերի օդային հովացումով գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների գրգռման ամբողջ շղթայի մեկուսացման դիմադրությունը, չափված 500-1000 Վ լարման մեգաօհմաչափով, պետք է լինի ոչ պակաս 0,5 ՄՕհմ:

Ռոտորի փաթույթի, կամ գրգռման համակարգի տարրերի, ջրային հովացման դեպքերում, գրգռման շղթայի մեկուսացման դիմադրության թույլատրելի արժեքները որոշվում են գեներատորների և գրգռման համակարգերի շահագործման գործարանային հրահանգներով և «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ով:

Գրգռման շղթաների մեկուսացման դիմադրության նորմավորված արժեքներից ցածր դիմադրություն ունեցող գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների աշխատանքը թույլատրվում է միայն էլեկտրակայանի կամ էլեկտրական ցանցերի շահագործման ձեռնարկության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ, հաշվի առնելով 5.1.25 կետի պահանջները:

5.1.33. Գեներատորների փաթույթների և ուղղիչ սարքավորումների հեղուկային հովացման համակարգում շրջապտույտ կատարող թորվածքի (մեկուսիչ յուղի) որակը պետք է համապատասխանի գեներատորների և գրգռման համակարգերի շահագործման տիպային և գործարանային հրահանգներին:

Զտիչները, որոնք տեղակայված են հեղուկային հովացման համակարգում, պետք է միշտ գտնվեն աշխատանքի մեջ: Գեներատորի փաթույթներում թորվածքի տեսակարար դիմադրությունը մինչև 100 կՕհմ. սմ իջնելու դեպքում պետք է գործի նախազգուշացնող ազդանշանը, իսկ 50 կՕհմ. սմ իջնելու դեպքում գեներատորը պետք է բեռնաթափվի, անջատվի ցանցից և հանվի գրգռումը:

5.1.34. Լրիվ հավաքված յուղատարների դեպքում, գեներատորների, սինքրոն փոխհատուցիչների և գրգիռների լիսեռի առանցքակալների և խցվածքների իրանների մեկուսացման դիմադրությունը, տեղակայման կամ վերանորոգման ժամանակ, չափված 1000 Վ լարման մեգաչափով, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ, իսկ հիդրոգեներատորների կրնկակալների և առանցքակալների համար` 0,3 ՄՕհմ-ից ոչ պակաս, եթե հրահանգներում ավելի խիստ նորմա չի վերապահվում:

Տուրբագեներատորների լիսեռի առանցքակալների և խցվածքների, օդային հովացումով սինքրոն փոխհատուցիչների և գրգռիչների առանցքակալների, ինչպես նաև հիդրոգեներատորների առանցքակալների և կրնկակալների մեկուսացման սարքինությունը (եթե վերջիններիս կառուցվածքը թույլ է տալիս), պետք է ստուգվի առնվազն ամիսը 1 անգամ:

Ջրածնային հովացումով սինքրոն փոխհատուցիչների առանցքակալների մեկուսացման սարքինությունը պետք է ստուգվի հիմնական նորոգման ժամանակ:

5.1.35. Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորի անջատիչի ոչ լիաֆազ անջատումների և միացումների դեպքում, գեներատորի վնասվելը կանխելու համար, գեներատորը պետք է անջատվի հատվածամասի կամ հաղորդաձողերի համակարգի հարակից անջատիչների միջոցով, որոնց միացված է բլոկը:

5.1.36. Տուրբագեներատորների առանցքակալների թրթռումը պետք է համապատասխանի սույն Կանոնների 4.4.26 կետի պահանջներին, իսկ հիդրոգեներատորների խաչկապի և առանցքակալների թրթռումը` 3.3.12 կետի պահանջներին:

750 և 1000 պտ/րոպ պտտման անվանական հաճախության սինքրոն փոխհատուցիչների թրթիռի կրկնակի ամպլիտուդը պետք է լինի 8օ մկմ-ից ոչ բարձր: Թրթիռի հեռագործ չափման սարքի բացակայության դեպքում, ստուգման պարբերականությունը հաստատվում Է` կախված փոխհատուցիչի թրթիռային վիճակից, բայց ոչ ուշ, քան տարին 1 անգամ:

Տուրբագեներատորների հպակային օղակների թրթռումը պետք է չափվի ոչ ուշ, քան 3 ամիսը 1 անգամ և պետք է լինի 300 մկմ-ից ոչ բարձր:

5.1.37. Տեղակայումից և հիմնական նորոգումից հետո, գեներատորը և սինքրոն փոխհատուցիչը, որպես օրենք, կարող են միացվել աշխատանքի` առանց չորացման: Չորացման անհրաժեշտությունը որոշվում է «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ով:

5.1.38. Փաթույթների անմիջական հովացումով գեներատորների ջրածնով լցնումն ու դուրս մղումը բնականոն պայմաններում պետք է կատարվի անշարժ ռոտորի կամ լիսեռադարձկեն սարքի միջոցով այն պտտելիս:

Վթարային պայմաններում ջրածնի դուրս մղումը կարող է սկսվել մեքենայի կանգաշարժի ժամանակ:

Գեներատորից (սինքրոն փոխհատուցիչից) ջրածինը կամ օդը պետք է դուրս մղվի չեզոք գազերով (ածխաթթու գազով կամ ազոտով) «Գեներատորների ջրածնային հովացման գազայուղային համակարգի շահագործման տիպային հրահանգ»-ին համապատասխան:

5.1.39. էլեկտրակայաններում, որտեղ տեղադրված են ջրածնային հովացումով գեներատորներ, ջրածնի պաշարը պետք է ապահովի նրա 10-օրյա շահագործման քանակը և ամենամեծ գազային ծավալով գեներատորի միապատիկ լրալիցք, իսկ ածխաթթու գազի կամ ազոտի պաշարը` ամենամեծ գազային ծավալով գեներատորի 6-պատիկ լրալիցք:

էլեկտրակայաններում պահուստային էլեկտրալիզարարների առկայության դեպքում, օդահավաքում ջրածնի պաշարը թույլատրվում է նվազեցնել 50%-ով:

5.1.40. Ջրածնի պաշարը ենթակայաններում, որտեղ տեղակայված են ջրածնային հովացումով սինքրոն փոխհատուցիչներ, պետք է ապահովի ջրածնի 20-օրյա շահագործում և ամենամեծ գազային պաշարով 1 փոխհատուցիչի միապատիկ լրալիցք, իսկ էլեկտրալիզի սարքի առկայության դեպքում և 10-օրյա ծախս և նշված փոխհատուցիչի միապատիկ լրալիցք: Ածխաթթու գազի կամ ազոտի պաշարը այդպիսի ենթակայաններում պետք է ապահովի այդ նույն փոխհատուցիչի եռապատիկ լրալիցք:

5.1.41. Գազային հովացման համակարգի (գազատարների, ամրանների, գազահովացուցիչների), փաթույթների և գեներատորների ներսում այլ ակտիվ և կառուցվածքային մասերի անմիջական հեղուկային հովացման համակարգի տարրերի, ինչպես նաև ջրային և ջրայուղային համակարգի էլեկտրասարքավորումների սպասարկումը, տուրբագեներատորների փոխադրումը օդային հովացումից ջրածնայինի և հակառակը մասնակցությունը յուղային խցվածքների ընդունմանը` նորոգումից հետո, գեներատորի մեջ ջրածնի պահանջվող մաքրության, խոնավության և ճնշման պահպանումը, պետք է իրագործի էլեկտրակայանի էլեկտրաարտադրամասը:

Լիսեռի խցվածքների յուղամատակարարման համակարգի (ներառյալ նաև յուղի ճնշման կարգավորիչները և լաբիրինթոսային յուղորսիչները), բոլոր տեսակի լիսեռների յուղային խցվածքների, սարքավորումների և հովացնող ջրի բաշխիչ ցանցի մինչև գազահովացուցիչները, ինչպես նաև գեներատորներից դուրս հովացնող թորվածքի լցման և դատարկման համակարգի սարքավորման աշխատանքի հսկողությունը և նորոգումը, պետք է իրագործի տուրբինային կամ կաթսատուրբինային արտադրամասը: Այն էլեկտրակայաններում, որտեղ առկա է մասնագիտացված նորոգող արտադրամաս, նշված սարքավորման նորոգումը պետք է իրագործի այդ արտադրամասը:

5.1.42. Գեներատորի հիմնական կամ ընթացիկ նորոգումները պետք է համատեղվեն տուրբինների հիմնական և ընթացիկ նորոգումների հետ:

Սինքրոն փոխհատուցիչի հիմնական նորոգումը պետք է կատարվի 4-5 տարին 1 անգամ:

Տուրբագեներատորների և սինքրոն փոխհատուցիչների վրա նորոգման առաջին աշխատանքները ռոտորի դուրս բերումով, ներառյալ ճակատային մասերի ամրացման ուժեղացումը, ստատորի փորակների վերասեպավորումը, հաղորդաձողերի և բարձակների, ստատորի միջուկի ամրացման և մամլակցման ստուգումը, պետք է կատարվի ոչ ուշ, քան շահագործման մտցնելուց 8000 ժամ աշխատելուց հետո: Հիդրոգեներատորների վրա նորոգման առաջին աշխատանքները պետք է կատարվեն ոչ ուշ, քան 6000 ժամ հետո:

Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների ռոտորների դուրս բերելը` հերթական նորոգումների դեպքում, պետք է կատարվի ըստ անհրաժեշտության, կամ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

5.1.43. Գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների կանխարգելիչ չափումները և փորձարկումները պետք է կատարվեն «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան:

5.1.44. Գեներատորի ծրագրային անջատումը ցանցից` մեքենաների սեղմակների վրա դրական հզորության առկայության դեպքում, արգելվում է:

5.1.45. Գեներատորների (գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների) ծրագրային և վթարային անջատումների դեպքում, պետք է ապահովել էլեկտրական միացումների գլխավոր սխեմայի անհետաձգելի դասդասում` կանխելու համար կանգնեցվող գեներատորին ինքնակամ կամ սխալմամբ լարում տալը:

 

5.2. էլեկտրաշարժիչներ

 

5.2.1. էլեկտրաշարժիչների, նրանց գործարկման, կարգավորման սարքերի և պաշտպանության շահագործման ժամանակ պետք է ապահովված լինի նրանց հուսալի աշխատանքը գործարկման ժամանակ և աշխատանքային ռեժիմում:

5.2.2. էլեկտրակայանի սեփական կարիքների հաղորդաձողերի վրա լարումը պետք է պահպանվի անվանականի 100-105%-ի սահմաններում: Ըստ անհրաժեշտության` թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքը անվանական լարման 90-110%-ի դեպքում, պահպանելով անվանական հզորությունը:

Սնող ցանցի հաճախությունը անվանական արժեքի +-2,5% սահմաններում փոփոխվելու դեպքում, թույլատրվում է էլեկտրաշարժիչների աշխատանքը անվանական հզորությամբ:

էլեկտրաշարժիչի անվանական հզորությունը պետք է պահպանվի անվանական արժեքներից լարումը +-10% և հաճախությունը +-2,5% միաժամանակյա շեղման դեպքում` պայմանով, որ բարձրացված լարումով և իջեցված հաճախությամբ, կամ իջեցված լարումով և բարձրացված հաճախությամբ լարման և հաճախության շեղումների բացարձակ արժեքների գումարը չի գերազանցում 10%:

5.2.3. էլեկտրաշարժիչների և նրանց կողմից շարժաբերվող մեխանիզմների վրա պետք է դրվեն պտտման ուղղությունը ցույց տվող սլաքներ: էլեկտրաշարժիչների և նրանց գործարկման սարքերի վրա պետք է լինեն մակագրություններ այն ագրեգատի անվանումով, որին նրանք վերաբերում են:

5.2.4. Ներփչումով էլեկտրական շարժիչները, որոնք տեղակայվում են փոշոտ և բարձր խոնավության շենքերում, պետք է սարքավորված լինեն հովացնող մաքուր օդի առբերման սարքավորումներով: էլեկտրաշարժիչի միջոցով ներփչվող օդի քանակը, ինչպես նաև նրա պարամետրերը (ջերմաստիճան, խառնուրդների պարունակություն և այլն), պետք է համապատասխանեն գործարանային հրահանգներին:

Հովացման ուղեսարքվածքի (տրակտի) (օդատարները, օդատարների պատյանը էլեկտրաշարժիչի իրանին միացնող հանգույցները, սահափականը) կիպությունը պետք է ստուգվի առնվազն տարին 1 անգամ:

Հովացման արտաքին օդափոխիչների անհատական էլեկտրաշարժիչները ավտոմատ կերպով պետք է միացվեն և անջատվեն` հիմնական էլեկտրաշարժիչների միացման և անջատման դեպքում:

5.2.5. Ռոտորի փաթույթի և ստատորի ակտիվ պողպատի ջրային հովացումով, ինչպես նաև ներսարքված ջրային օդահովացուցիչներով էլեկտրաշարժիչները, պետք է սարքավորված լինեն իրանի մեջ ջրի հայտնվելու մասին ազդանշանող (ահազանգող) սարքերով: Ջրային հովացման սարքավորման և սարքերի շահագործումը, ջրի և խտուցքի որակը պետք է համապատասխանեն գործարանային հրահանգներին:

5.2.6, Առանցքակալների հարկադրական յուղում ունեցող էլեկտրաշարժիչի վրա պետք է տեղադրվի պաշտպանություն, որը գործում է ազդանշանելով և էլեկտրաշարժիչի անջատմամբ` առանցքակալների ներդրակների ջերմաստիճանը բարձրանալիս կամ քսուքի մուտքը դադարելիս:

5.2.7 Պատասխանատու ջերմամեխանիկական սարքավորման էլեկտրաշարժիչների էլեկտրասնումը ընդմիջվելիս (ներառյալ պտտման կարգավորվող հաճախությամբ էլեկտրաշարժիչները) պետք է ապահովվի նրանց խմբային ինքնագործարկումը աշխատանքային կամ պահուստային աղբյուրից` լարման կրկնական մատուցման դեպքում, պահպանելով հիմնական սարքավորումների տեխնոլոգիական ռեժիմի կայունությունը:

Սնման ընդմիջման ժամանակը` պայմանավորված տեխնոլոգիական և պահուստային էլեկտրական պաշտպանությունների պահաժամով, պետք է լինի ոչ ավել, քան 2,5 վրկ:

Պատասխանատու մեխանիզմների ցանկը պետք է հաստատվի էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից:

5.2.8. Կարճ միացված ռոտորով էլեկտրաշարժիչները թույլատրվում է գործարկել սառը վիճակից 2 անգամ իրար հետևից, տաքից 1 անգամ, եթե գործարանային հրահանգով չի թույլատրվում գործարկումների ավելի մեծ քանակ: Հետագա գործարկումները թույլատրվում են տվյալ տեսակի էլեկտրաշարժիչի համար գործարանային հրահանգով նախատեսված ժամանակաընթացքում էլեկտրաշարժիչը հովացնելուց հետո:

էլեկտրաշարժիչների կրկնական միացումները, հիմնական պաշտպանության կողմից նրանց անջատման դեպքում, թույլատրվում է զննումից և մեկուսացման դիմադրության ստուգիչ չափումները կատարելուց հետո:

Պահուստ չունեցող պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների կրկնական միացումը թույլատրվում է շարժիչի արտաքին զննումից հետո:

Պահուստային պաշտպանությունները գործելու դեպքում շարժիչների կրկնական միացումը, մինչև անջատման պատճառի պարզելը, արգելվում է:

5.2.9. Երկար ժամանակ պահուստում գտնվող էլեկտրաշարժիչները և պահուստի ավտոմատ միացման սարքերը պետք է զննվեն և փորձարկվեն մեխանիզմների հետ միասին` ըստ տեխնիկական ղեկավարի հաստատած ժամկետացանկի: Ըստ որում` ջեռուցում չունեցող արտաքին տեղադրման շարժիչների համար, պետք է ստուգվեն ստատորի փաթույթի մեկուսացման դիմադրությունը և կլանման գործակիցը:

5.2.10. Մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչների առանցքակալների վրա չափված թրթիռի ուղղաձիգ և լայնակի բաղադրիչները (թրթռաարագության միջին քառակուսային արժեքը կամ տատանումների կրկնապատկված ամպլիտուդը) չպետք է գերազանցեն գործարանային հրահանգներում նշված արժեքները:

Տեխնիկական փաստաթղթերում այդպիսի ցուցումների բացակայության դեպքում մեխանիզմների հետ հոդակապված էլեկտրաշարժիչների առանցքակալների թրթիռը պետք է չգերազանցի հետևյալ արժեքներից`

 

Պտտման սինքրոն հաճախություն,

    պտ/րոպ                           3000    1500    1000   750 և  պակաս

Առանցքակալների տատանման

    կրկնապատկված ամպլիտուդ. մկմ        30      60      80      95

 

Ածխաղաց մեխանիզմների, ծխաքաշերի և այլ մեխանիզմների հետ հոդակապակցված էլեկտրաշարժիչների համար, որոնց պտտվող մասերը ենթակա են արագ մաշվածության, ինչպես նաև այն էլեկտրաշարժիչների համար, որոնց շահագործման ժամկետը գերազանցում է 15 տարին, թույլատրվում է բարձրացված թրթիռով առանցքակալներ ունեցող էլեկտրաշարժիչներով ագրեգատների աշխատանքը` թրթիռի մեծացման պատճառը վերացնելու անհրաժեշտ ժամանակահատվածում:

Այդ պայմանների համար թրթիռի նորմերը չպետք է գերազանցեն հետևյալ արժեքները.

 

Պտտման սինքրոն հաճախություն,

    պտ/րոպ                           3000    1500    1000   750 և  պակաս

Առանցքակալների տատանման

    կրկնապատկված ամպլիտուդ, մկմ        50     100     130     160

 

Պատասխանատու մեխանիզմների թրթիռի չափման պարբերականությանը պետք է հաստատվի ըստ էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի հաստատած ժամկետացանկի:

5.2.11. էլեկտրաշարժիչների բեռնվածքի, խոզանակային սարքի, էլեկտրաշարժիչի հովացնող միջավայրերի և տարրերի թրթիռի, ջերմաստիճանի (ստատորի փաթույթի և միջուկի, օդի, առանցքակալների և այլն) հսկումը, առանցքակալների (յուղի անհրաժեշտ մակարդակի պահպանում) և հովացնող օդի, օդահովացուցիչներին և փաթույթներին ջրի առբերման սարքերի խնամքը, ինչպես նաև էլեկտրաշարժիչի գործարկման և կանգի գործողությունները, պետք է իրականացնի մեխանիզմը սպասարկող արտադրամասի հերթապահ անձնակազմը:

Այն դեպքերում, երբ հովացման խցիկով անցնում են հոսանքատար մասեր, այդ խցերի սահմաններում հովացման սխեմայի հսկողությունը և սպասարկումը պետք է իրականացնի էլեկտրաարտադրամասի անձնակազմը:

5.2.12. Մարդկանց հետ դժբախտ պատահարների, էլեկտրաշարժիչի իրանից, գործարկման և գրգռման սարքերից կրակի կամ ծխի առաջացման, շարժաբերվող մեխանիզմի կոտրվելու դեպքերում էլեկտրաշարժիչները անհապաղ պետք է անջատվեն ցանցից:

էլեկտրաշարժիչը` պահուստայինի (եթե այն կա) գործարկումից հետո, պետք է կանգնեցվի հետևյալ դեպքերում`

այրված մեկուսիչից հոտ գալու,

էլեկտրաշարժիչի կամ մեխանիզմի թրթիռի կտրուկ մեծացման, առանցքակալների ջերմաստիճանի անթույլատրելի աճի, թույլատրելի արժեքներից բարձր գերբեռնման,

էլեկտրաշարժիչների վնասման վտանգի (ջրով ողողում, շոգեհարում, անբնական աղմուկ և այլն):

5.2.13. 100 կՎտ-ից բարձր հզորության փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների, ինչպես նաև տեխնոլոգիական գերբեռնումների ենթարկված մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար պետք Է ապահովված լինի ստատորի հոսանքի հսկումը:

Վառելիքի սնուցիչների, տուրբինի և լիսեռի խցվածքի վթարային յուղապոմպերի շարժաբերման հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների համար, անկախ նրանց հզորությունից, պետք Է հսկվի խարսխի հոսանքը:

5.2.14. Էլեկտրաշարժիչների կանխարգելիչ փորձարկումները և նորոգումը, նրանց հանելը և տեղադրելը նորոգման ժամանակ, պետք է կատարի էլեկտրաարտադրամասի անձնակազմը, բացառությամբ սողնակների էլեկտրաշարժիչների, որոնք սպասարկվում են ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի կողմից:

5.2.15. Ագրեգատի կենտրոնարկումը և հավասարակշռումը, միացնող կցորդիչների (էլեկտրաշարժիչի և մեխանիզմի կիսակցորդիչների) և արտադիր առանցքակալների նորոգումը և տեղակայումը, էլեկտրաշարժիչների սահքի առանցքակալների ներդիրների, հիմքերի և շրջանակի, յուղային համակարգի (առանցքակալների հարկադրական յուղման դեպքում), օդի, ինչպես նաև հովացուցիչներին, փաթույթներին և էլեկտրաշարժիչի այլ տարրերին ջրի առբերման սարքերի, էլեկտրաշարժիչների ստատորի մեջ չներսարքված հովացուցիչների նորոգումը պետք է կատարի շարժաբերվող մեխանիզմը սպասարկող անձնակազմը, կամ տվյալ էլեկտրակայանի սարքավորման նորոգում կատարող կապալառու կազմակերպության անձնակազմը:

5.2.16. էլեկտրաշարժիչների վրա կանխարգելիչ փորձարկումները և չափումները պետք է կազմակերպվեն գործող «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան:

 

5.3. ՈՒժային տրանսֆորմատորներ և յուղային շունտող ռեակտորներ

 

Կանոնների այս գլխի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետությունում արտադրված, նաև այլ երկրներից ներմուծված բոլոր տրանսֆորմատորների ու ավտոտրանսֆորմատորների (հետագայում` տրանսֆորմատորներ) և յուղային շունտող ռեակտորների (հետագայում` ռեակտորներ) վրա:

Տրանսֆորմատորների և ռեակտորների տեղակայումը անհրաժեշտ է կատարել համաձայն «էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ»-ի:

5.3.1. Տրանսֆորմատորների և ռեակտորների շահագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել նրանց հուսալի աշխատանքի պայմանները: Բեռնվածքները, լարման մակարդակը, տրանսֆորմատորների (ռեակտորների) առանձին տարրերի ջերմաստիճանը, յուղի բնութագրերը և մեկուսացման պարամետրերը պետք է գտնվեն հաստատված նորմերի սահմաններում: Հովացման և լարման կարգավորման սարքվածքները, այլ տարրերը, անհրաժեշտ է պահպանել սարքին վիճակում:

5.3.2. Գազային պաշտպանության սարքվածքներով տրանսֆորմատորները (ռեակտորները) պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի կափարիչր գազային ռելեի կողմից բարձր լինի 1%-ից ոչ պակաս, իսկ յուղատար խողովակը ընդարձակիչի նկատմամբ 2%-ից ոչ պակաս: Արտանետիչ խողովակի խոռոչը պետք է միացված լինի ընդարձակիչի խոռոչին: Անհրաժեշտության դեպքում արտանետիչ խողովակի վրայի մեմբրանը (դիաֆրագման) պետք է փոխարինվի արտադրող գործարանի կողմից մատակարարված Համանմանով:

5.3.3. Հրդեհի մարման մնայուն միջոցները, յուղընդունիչները, յուղամուղները և յուղահավաքիչները պետք է գտնվեն սարքին վիճակում:

5.3.4. Արտաքին տեղակայման տրանսֆորմատորների և ռեակտորների բաքերի վրա պետք է լինեն կայանների (ենթակայանների) համարները: Նույնպիսի համարներ պետք է նշված լինեն նաև դռների վրա և տրանսֆորմատորային կետերի ու խցերի ներսում: Միաֆազ տրանսֆորմատորների և ռեակտորների բաքերի վրա պետք է նշագծված (քսված) լինի ֆազի գույնը: Արտաքին տեղակայման տրանսֆորմատորները և ռեակտորները պետք է ներկված լինեն բաց գույնի, մթնոլորտի և յուղի ներգործությունների նկատմամբ կայուն ներկերով:

5.3.5. Տրանսֆորմատորների (ռեակտորների) հովացման սարքվածքների էլեկտրաշարժիչների սնումը, որպես կանոն, պետք է իրականացվի երկու աղբյուրից, իսկ յուղի հարկադիր շրջանառությամբ օժտված տրանսֆորմատորների (ռեակտորների) համար պետք է կիրառվի պահուստի ավտոմատ միացում:

5.3.6. Տրանսֆորմատորների բեռնվածքի տակ լարման կարգավորող սարքվածքները (ԲԼԿ) պետք է աշխատեն ավտոմատ ռեժիմով: էներգահամակարգի (էներգաօբյեկտի) տեխնիկական ղեկավարության որոշմամբ թույլատրվում է սահմանել լարման կարգավորման ոչ ավտոմատ ռեժիմ, կատարելով ԲԼԿ-ի հեռագործ փոխարկումներ կառավարման վահանից, եթե լարման տատանումները ցանցում գտնվում են էլեկտրաէներգիայի սպառիչների պահանջները բավարարող սահմաններում:

Լարման տակ գտնվող տրանսֆորմատորի ԲԼԿ սարքվածքի փոխարկումները ձեռքի (բռնակի) միջոցով, արգելվում են:

5.3.7. Տրանսֆորմատորային ենթակայանների և խցերի օդափոխումը պետք Է ապահովի տրանսֆորմատորի աշխատանքը բոլոր նորմավորված ռեժիմներում:

5.3.8. Օդի և յուղի հարկադիր շրջանառությամբ տրանսֆորմատորների և ռեակտորների (ԴՑ տեսակի հովացում), ջրի և յուղի հարկադիր շրջանառությամբ տրանսֆորմատորների (Ց տեսակի հովացում) հովացման սարքվածքները պետք Է ավտոմատ կերպով միացվեն (անջատվեն) տրանսֆորմատորի (ռեակտորի) միացման (անջատման) հետ միաժամանակ: Անկախ բեռնվածքի չափից, յուղի հարկադիր շրջանառությունը պետք Է կատարվի անընդհատ: Հովացման համակարգի միացման (անջատման) կարգը պետք Է որոշվի գործարանային հրահանգին համապատասխան:

Արհեստական հովացումով տրանսֆորմատորների և ռեակտորների շահագործումը արգելվում Է, եթե չեն աշխատում յուղի և հովացնող ջրի շրջանառության դադարեցումը կամ օդափոխիչների կանգն ազդանշանող սարքվածքները:

5.3.9. Օդի հարկադիր և յուղի բնական շրջանառությամբ (Դ տեսակի հովացում) տրանսֆորմատորների օդափոխիչների Էլեկտրաշարժիչները պետք Է ավտոմատ կերպով միացվեն` յուղի ջերմաստիճանը 55oC հասնելիս, կամ, անկախ յուղի ջերմաստիճանից, բեռնվածքը անվանականին հասնելիս, և անջատվեն` երբ յուղի ջերմաստիճանը իջել Է մինչև 50oC և բեռնվածքի հոսանքն Էլ անվանականից պակաս Է: Տրանսֆորմատորների աշխատանքային պայմաններն անջատված օդափչումով պետք Է որոշվի գործարանային հրահանգին համապատասխան:

5.3.10. Տրանսֆորմատորի ընդարձակիչում յուղի նվազագույն մակարդակի պարագայում, յուղաջրային հովացմամբ տրանսֆորմատորների յուղահովացուցիչներում յուղի ճնշումը պետք Է գերազանցի նրանց մեջ շրջանառվող ջրի ճնշմանը` ոչ պակաս, քան 0,1 կԳ/սմ2 (10 կՊա), եթե գործարանային տեխնիկական փաստաթղթերում այլ վերապահում չկա, ապա յուղի վերին շերտերում 15oC-ից ոչ պակաս ջերմաստիճանի պարագաներում պետք Է միացվի ջրի շրջանառության համակարգը (յուղապոմպերը միացնելուց հետո) և անջատվի` յուղի ջերմաստիճանը մինչև 10oC իջնելիս: Պետք Է նախատեսվեն յուղահովացուցիչների, պոմպերի և ջրային մայրուղիների սառեցումը կանխող միջոցներ:

5.3.11. Չաշխատող տրանսֆորմատորների (ռեակտորների) ընդարձակիչներում յուղը պետք Է գտնվի տրանսֆորմատորի (ռեակտորի) մեջ եղած յուղի ջերմաստիճանին համապատասխանող նշագծի մակարդակում:

5.3.12. Եթե արտադրող գործարանի կողմից չեն վերապահվում այլ ջերմաստիճաններ, ապա տրանսֆորմատորի և ռեակտորի անվանական բեռնվածքի դեպքում յուղի վերին շերտերում ջերմաստիճանը պետք Է լինի.

ԴՑ հովացումով` 75oC-ից ոչ ավելի,

Մ բնական յուղային հովացումով և Դ հովացումով` 95oC-ից ոչ ավելի,

Ց հովացումով տրանսֆորմատորների յուղահովացուցիչի մուտքում յուղի ջերմաստիճանը չպետք Է գերազանցի 70oC:

5.3.13. Եթե բեռնվածքը չի գերազանցում անվանականին, ապա թույլատրվում Է տրանսֆորմատորի երկարատև աշխատանքը այն պայմաններում, երբ լարումը փաթույթի ցանկացած ճյուղավորումում 10%-ից ավելին է` տվյալ ճյուղավորման անվանական լարումից: Այդ դեպքում, ցանկացած փաթույթի լարումը չպետք Է գերազանցի աշխատանքային առավելագույնը: Այն ավտոտրանսֆորմատորների համար, որոնց չեզոքը կատարված է լարումը կարգավորող ճյուղավորումներով, կամ որոնք նախատեսված են հաջորդական կարգավորիչ տրանսֆորմատորների հետ համատեղ աշխատելու համար, լարման թույլատրելի բարձրացումը որոշվում Է գործարանային հրահանգին համապատասխան:

5.3.14. Թույլատրվում է յուղային տրանսֆորմատորի ցանկացած փաթույթը երկարատև գերբեռնել հոսանքով ճյուղավորման անվանական հոսանքի 5%-ի չափով, եթե ճյուղավորման լարումը չի գերազանցում անվանականը:

Բացի այդ, կախված աշխատանքի ռեժիմից, թույլատրվում են տրանսֆորմատորների կանոնավոր գերբեռնումներ, որոնց չափը և տևողությունը սահմանվում են «Տրանսֆորմատորների շահագործման տիպային հրահանգով» և արտադրող գործարանների հրահանգներով:

Այն ավտոտրանսֆորմատորներում, որոնց ցածր լարման փաթույթներին միացված Է գեներատոր, սինքրոն փոխհատուցիչ կամ բեռնվածք, անհրաժեշտ Է կազմակերպել բարձր լարման փաթույթի ընդհանուր մասի հոսանքի վերահսկում:

5.3.15. Վթարային ռեժիմներում, անկախ նախորդող բեռնվածքի տևողությունից ու արժեքից և հովացնող միջավայրի ջերմաստիճանից, բոլոր հովացման համակարգերի համար թույլատրվում Է տրանսֆորմատորները անվանական հոսանքից առավել հոսանքով կարճատև գերբեռնելը հետևյալ սահմաններում`

 

Յուղային տրանսֆորմատորներ

    Գերբեռնվածքը ըստ հոսանքի` %       30     45     60     75    100

    Գերբեռնվածքի տևողությունը`  րոպ  120     80     45     20     10

 

Չոր տրանսֆորմատորներ

    Գերբեռնվածքը ըստ հոսանքի` %       20     30     40     50     60

    Գերբեռնվածքի տևողությունը`  րոպ   60     42     32     18      5

 

Չոր տրանսֆորմատորների թույլատրելի երկարատև գերբեռնումները սահմանվում են գործարանային հրահանգին համապատասխան:

5.3.16. Հովացման սարքվածքների վթարային անջատման դեպքերում տրանսֆորմատորի աշխատանքի պայմանները պետք է համապատասխանեն գործարանի փաստաթղթերի պահանջներին:

5.3.17. Թույլատրվում է միացնել անվանական բեռնվածքի տակ.

Մ և Դ հովացման համակարգերով տրանսֆորմատորները օդի ցանկացած բացասական ջերմաստիճանների պայմաններում,

ԴՑ և Ց հովացման համակարգերով տրանսֆորմատորները` մինուս 25oC-ից ոչ ցածր օդի ջերմաստիճանների պայմաններում: Ավելի ցածր ջերմաստիճանների պայմաններում տրանսֆորմատորը նախապես պետք է տաքացվի, մինչև որ յուղի վերին շերտերում ջերմաստիճանը հասնի մինուս 25oC, որից հետո պետք է միացվի յուղի շրջանառության համակարգը: Տրանսֆորմատորի նշված տաքացումը իրականացվում է մոտ 0,5 անվանական բեռնվածքով, առանց յուղի շրջանառության համակարգի գործարկման: Վթարային պայմաններում տրանսֆորմատորի միացումը լրիվ բեռնվածքի տակ թույլատրվում է կատարել անկախ շրջակա օդի ջերմաստիճանից,

ՆԴՑ և ՆՑ տրանսֆորմատորները, որոնց փաթույթների հովացումը իրագործվում է յուղի ուղղորդված հոսքով` գործարանային հրահանգներին համապատասխան:

5.3.18. Տրանսֆորմատորների ԲԼԿ փոխարկող սարքվածքները թույլատրվում է միացնել յուղի վերին շերտերում մինուս 20oC և ավելի ջերմաստիճանների պայմաններում (սուզվող ռեզիստորային ԲԼԿ սարքվածքների համար): Հոսանքասահմանափակիչ ռեակտորներում ԲԼԿ սարքվածքները, ինչպես նաև տրանսֆորմատորի բաքից դուրս հենարանային մեկուսիչի վրա տեղավորված և արհեստական տաքացումով սարքավորված հպարկիչով ԲԼԿ փոխարկող սարքվածքները թույլատրվում է միացնել յուղի մինուս 45oC և ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում:

ԲԼԿ սարքվածքների շահագործումը պետք է կազմակերպվի արտադրող գործարանի հրահանգի պահանջների համաձայն:

5.3.19. Միաժամանակ աշխատող տրանսֆորմատորների քանակությունը յուրաքանչյուր էլեկտրակայանքի համար պետք է որոշվի` ելնելով բեռնվածքի գրաֆիկից, սպառիչների սնման հուսալիությունից և էներգիայի նվազագույն կորուստների պայմանից:

Առավելագույն և նվազագույն բեռնվածքների շրջաններում 6-10 կՎ լարման բաշխիչ էլեկտրացանցերում պետք է կազմակերպվեն տրանսֆորմատորների բեռնվածքների և լարումների չափումներ: Չափման ժամկետները և նրանց պարբերությունը սահմանվում են էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

5.3.20. Ցածր լարման տրոհված փաթույթով երկփաթույթ տրանսֆորմատորները թույլատրվում է աշխատեցնել փաթույթի մասերում նույնարժեք լարումների դեպքում, զուգահեռ միացնելով փաթույթի այդ մասերը:

5.3.21. 110 կՎ և բարձր լարման ավտոտրանսֆորմատորների և ռեակտորների, ինչպես նաև 330 կՎ տրանսֆորմատորների չեզոքները, պետք է աշխատեն կոշտ հողանցման ռեժիմում:

Թույլատրվում է տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների չեզոքի հողանցումը հատուկ ռեակտորների միջոցով:

110 և 220 կՎ լարման տրանսֆորմատորները, որոնց չեզոքի փորձարկման լարումները հավասար են համապատասխանաբար` 100 և 200 կՎ, կարող են աշխատել չհողանցված չեզոքով, եթե նա պաշտպանված է պարպիչով: Այն 110 կՎ լարման տրանսֆորմատորները, որոնց չեզոքի փորձարկման լարումը հավասար Է 85 կՎ, թույլատրվում Է աշխատեցնել պարպիչներով պաշտպանված չհողանցված չեզոքով, եթե դա հիմնավորված Է հաշվարկներով:

5.3.22. Գազային ռելեի ազդանշանին արձագանքելու դեպքում, պետք Է կատարվի տրանսֆորմատորի (ռեակտորի) արտաքին զննում, ռելեից գազ վերցվի վերլուծության համար և ստուգվի ըստ այրման: Գազը վերցնելիս և գազային ռելեի գործարկման պատճառը բացահայտելիս, անհրաժեշտ Է ապահովել անձնակազմի անվտանգությունը` տրանսֆորմատորը (ռեակտորը) բեռնաթափելով և ցանցից անջատելով: Տրանսֆորմատորների (ռեակտորների) բեռնաթափման և անջատման միջոցառումների կատարման ժամկետը պետք Է լինի նվազագույնը:

Եթե գազը ռելեում այրվող չէ, տրանսֆորմատորի (ռեակտորի) վնասվածքի նշաններ չկան, իսկ անջատումը առաջացրել է էլեկտրաէներգիայի թերի բաց թողնում, ապա մինչև գազային ռելեի ազդանշանային գործարկման պատճառն հայտնաբերելը, տրանսֆորմատորը (ռեակտորը) կարող է անմիջապես միացվել: Այդ դեպքում տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքի տևողությունը սահմանվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

Յուղի գունանկարագրային (քրոմատոգրաֆիա) և գազային ռելեից վերցված գազի վերլուծությունների արդյունքներից ելնելով և այլ չափումների (փորձարկումների) հիման վրա, անհրաժեշտ է պարզել գազային ռելեի ազդանշանային գործարկման պատճառը, որոշել տրանսֆորմատորի (ռեակտորի) տեխնիկական վիճակը և բնականոն շահագործման հնարավորությունը:

5.3.23. Ներքին վնասվածքներից պաշտպանության գործարկման հետևանքով ավտոմատ անջատված տրանսֆորմատորը (ռեակտորը) թույլատրվում է միացանել միայն` զննում, փորձարկումներ, յուղի և գազի վերլուծություններ կատարելուց և հայտնաբերված խաթարումները վերացնելուց հետո: Եթե տրանսֆորմատորը (ռեակտորը) անջատվել է այն պաշտպանություններով, որոնց գործարկումը կապված չէ վնասվածքի հետ, այն կարող կրկին միացվել առանց ստուգումների:

5.3.24. 1 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորները և ռեակտորները պետք է շահագործվեն ջերմասիֆոնային կամ մակակլանիչ զտիչներում յուղի անընդհատ վերականգնման համակարգով:

Տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչում, ինչպես նաև ԲԷԿ սարքվածքի բաքում կամ ընդարձակիչում, յուղը պետք է պաշտպանված լինի շրջակա օդի հետ անմիջապես շփումից:

Յուղի խոնավացումը կանխող հատուկ սարքվածքներով սարքավորված տրանսֆորմատորներում և ռեակտորներում այդ սարքվածքները պետք է մշտապես միացված լինեն` անկախ տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքի ռեժիմից: Այդ սարքվածքների շահագործումը պետք է կազմակերպվի արտադրող գործարանի հրահանգին համապատասխան:

Յուղալեցուն ներանցիչների յուղը պետք է պաշտպանված լինի օքսիդացումից և խոնավացումից:

5.3.25. Տրանսֆորմատորի (ռեակտորի) միացումը ցանցին պետք է կատարվի ցատկով` լարման լրիվ չափով:

Գեներատորի հետ բլոկ կազմած տրանսֆորմատորները կարող են միացվել գեներատորի հետ միաժամանակ, լարումը զրոյից բարձրացնելով:

5.3.26. Տրանսֆորմատորների (ռեակտորների) առանց անջատման զննումները անց են կացվում էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում` կախված նրանց նշանակությունից, տեղակայման վայրից և տեխնիկական վիճակից:

5.3.27. Տրանսֆորմատորների և ռեակտորների, նաև նրանց բաղկացուցիչ մասերի (ԲԼԿ-սարքվածք, հովացման համակարգ և այլն) հիմնական և ընթացիկ նորոգումները կատարվում են անհրաժեշտության դեպքերում` կախված նրանց տեխնիկական վիճակից, որը որոշվում է փորձարկումների և արտաքին զննումների արդյունքների հիման վրա:

Նորոգման ժամկետները սահմանվում են էներգահամակարգի (էներգաօբյեկտի) տեխնիկական ղեկավարի կողմից:

5.3.28. Տրանսֆորմատորների (ռեակտորների) կանխարգելիչ փորձարկումները անհրաժեշտ է կազմակերպել ըստ «էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի» և գործարանային հրահանգների:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման