Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (9- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

5.4. Բաշխման սարքվածքներ

 

5.4.1. Բոլոր տեսակների և լարումների բաշխման սարքվածքների (ԲԱ) էլեկտրասարքավորումը իր անվանական տվյալներով պետք է բավարարի աշխատանքի պայմաններին, ինչպես անվանական ռեժիմներում, այնպես էլ կարճ միացման, գերլարումների և նորմավորված գերբեռնվածքների պայմաններում:

ԲՍ սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի սխեմաներով և էլեկտրասարքավորման բնականոն և վթարային պայմաններում աշխատանքի թույլատրելի ռեժիմների մասին ցուցումներով:

5.4.2. էլեկտրասարքավորման մեկուսացման դասը պետք է համապատասխանի ցանցի անվանական լարմանը, իսկ գերլարումներից պաշտպանող սարքվածքի դասը` էլեկտրասարքավորման մեկուսացման մակարդակին:

Աղտոտված մթնոլորտով տեղանքում տեղադրվող էլեկտրասարքավորման համար, նախագծման փուլում պետք է ընտրվի այնպիսի սարքավորում, որի մեկուսացումը կապահովի հուսալի աշխատանք` առանց պաշտպանության լրացուցիչ միջոցների:

Եթե ոչ աղտոտակայուն մեկուսացումով սարքավորումը շահագործվում է աղտոտված մթնոլորտով վայրերում, ապա պետք է իրականացվեն մեկուսացման հուսալի աշխատանքը ապահովող միջոցներ,

բաց բաշխման սարքվածքներում (ԲԲՍ)` ուժեղացում, լվացում, մաքրում, ջրամերժ (հիդրոֆոբ) մածուկներով պատում,

փակ բաշխման սարքվածքներում (ՓԲՍ)` պաշտպանություն փոշու և վնասակար գազերի ներթափանցումից,

արտաքին տեղակայման լրակազմ բաշխման սարքվածքներում (ԼԲՍ)` պահարանների խտացում, ջրամերժ մածուկներով մեկուսացման մշակում և ձեռքով կամ ավտոմատ կառավարվող` էլեկտրատաքացման սարքվածքների տեղակայում:

5.4.3. Ամռանը օդի ջերմաստիճանը ՓԲՍ-ի սրահի ներսում պետք է չգերազանցի 40oC:

Ավելի բարձր ջերմաստիճանների պայմաններում պետք է ձեռնարկվեն սարքավորման ջերմաստիճանը իջեցնող, կամ օդը հովացնող միջոցներ: Էլեգազային մեկուսացումով լրակազմ բաշխման սարքավորումների (ԷԼԲՍ) սրահներում ջերմաստիճանը պետք է լինի արտադրող գործարանի շահագործման տեխնիկական փաստաթղթերի պահանջների սահմաններում:

5.4.4. Պետք է ձեռնարկվեն ՓԲՍ-ի սրահների և ԼԲՍ-ի խցիկների մեջ կենդանիների և թռչունների թափանցումը կանխող միջոցներ:

Հատակների պատվածքը պետք է լինի այնպիսին, որ ցեմենտի փոշի չառաջանա:

ԲՍ-ի սրահը, որտեղ տեղակայված են ԷԼԲՍ-ի բջիջները, ինչպես նաև նրանց նորոգման ու տեխնիկական սպասարկման համար նախատեսված սրահները, պետք է մեկուսացված լինեն այլ շինություններից և փողոցից: Պատերը, հատակը և առաստաղը պետք է ներկված լինեն ոչ փոշեթափանց ներկերով: ԷԼԲՍ-ի սրահները պետք է մաքրվեն թաց կամ վակուումային եղանակով: Սրահները պետք է սարքավորված լինեն ներածող-արտածող օդափոխումով` ներքևից օդի արտածծումով: Ներածվող օդը պետք է անցնի փոշին սրահ թափանցումից կանխող զտիչների միջով: ԷԼԲՍ-ի բջիջներով սրահները պետք է սարքավորված լինեն էլեգազի անթույլատրելի պարունակության մասին ազդանշանող սարքվածքներով, որոնք պետք է միացնեն ներածող-արտածող օդափոխումը:

5.4.5. Հեռավորությունները ծառերի և ԲՍ-ի հոսանքատար մասերի միջև, պետք է բացառեն պարպման հնարավորությունը:

5.4.6. Մալուխուղիները և ԲԲՍ-ի ու ՓԲՍ-ի վերգետնյա վաքերը պետք է փակված լինեն անկիզելի սալերով, իսկ մալուխուղիների, թունելների հարկերի ելքերը և միջմալուխային հատվածամասերում անցումները պետք է խցված լինեն անկիզելի նյութով:

Թունելները, նկուղները, ուղիները պետք է մաքուր պահվեն, իսկ ջրաքաշ (դրենաժային) սարքվածքները պետք է ապահովեն ջրի անարգել հեռացումը:

5.4.7. Ցուղաընդունիչները, յուղահավաքիչները, կոպճային լցվածքները, ջրաքաշները և յուղահեռացման սարքվածքները պետք է պահպանվեն սարքին վիճակում:

5.4.8. Յուղի մակարդակը յուղային անջատիչներում, չափիչ տրանսֆորմատորներում և ներանցիչներում, շրջակա օդի առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների պայմաններում, պետք է պահպանվի յուղացույցի սանդղակի սահմաններում:

Ոչ հերմետիկ ներանցիչների յուղը պետք է պաշտպանվի խոնավացումից և օքսիդացումից:

5.4.9. Պետք է կազմակերպվի ԲՍ-ի հաղորդաձողերի քանդովի միացումների ջերմաստիճանի վերահսկում` ըստ հաստատված գրաֆիկի:

5.4.10. 3 կՎ և բարձր լարման բաշխման սարքվածքները պետք է սարքավորված լինեն զատիչների, բաժանիչների, ԲԱ (ԼԲՍ)-ի գլորվող սայլակների և հողանցման դանակների կողմից սխալ գործողությունները կանխելու ուղեկապումով:

Կապարակնքման սարքվածքներով ուղեկապող փականները մշտապես պետք է լինեն կապարակնքված:

ՈՒղեկապող սարքվածքների սխեման և ծավալը ԲՍ-ի համար որոշվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

5.4.11. Ցանկապատ չունեցող սյունավոր տրանսֆորմատորային ենթակայանների, փոխարկման կետերի և այլ սարքվածքների զատիչների շարժաբերները և ցածր լարման վահանակների պահարանները պետք է կողպված լինեն փականքներով:

Սպասարկման հարթակին կից մնայուն սանդուղքները պետք է բլոկավորված լինեն զատիչների հետ և նույնպես փակված փականքներով:

5.4.12. 3 կՎ և բարձր լարման ԲՍ-ում հողանցում կատարելու համար, որպես օրենք, պետք է օգտագործվեն մնայուն հողանցման դանակներ: Գործող էլեկտրասարքվածքներում, որոնց մեջ դասավորումից կամ կառուցվածքից ելնելով, հողանցման դանակների տեղակայումը անհնարին է, հողանցումը իրականացվում է փոխադրովի հողանցիչների միջոցով:

Հողակցման դանակների շարժաբերների բռնակները պետք է ներկված լինեն կարմիր գույնով, իսկ հողանցման դանակները որպես կանոն, սև գույնով:

5.4.13. ՓԲՍ-ի խցիկների դռների և ներքին պատերի, ԲԲՍ սարքավորման, ԼԲՍ-ի արտաքին և ներքին դիմային մասերի, հավաքվածքների, ինչպես նաև վահանների դիմային և հակառակ կողմերի վրա, պետք է կատարվեն մակագրություններ, որոնք պետք է ցույց տան միացումների նպատակը և նրանց կարգավարական անվանումը:

ԲՍ-ի դռների վրա պետք է լինեն «էլեկարակայանքներում օգտագործվող պաշտպանության միջոցների կիրառման և փորձարկման կանոններ»-ին համապատասխանող նախազգուշական նշաններ:

Ապահովական վահանակների վրա և (կամ) միացումների ապահովիչների մոտ պետք է նշված լինեն հալուն ներդիրների անվանական հոսանքները:

Սարքավորման պատյանի մետաղական մասերի վրա պետք է նշված լինի ֆազերի գունավորումը:

5.4.14. ԲՍ-ում պետք է գտնվեն փոխադրովի հողանցումներ, դժբախտ պատահարներից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու միջոցներ, պաշտպանական և հակահրդեհային միջոցներ:

Օպերատիվ-արտագնա բրիգադների (ՕԱԲ) կողմից սպասարկվող ԲՍ-երի համար փոխադրովի հողանցումները, առաջին օգնություն ցույց տալու միջոցները և սկզբնական հակահրդեհային միջոցները կարող են գտնվել ՕԱԲ-ի մոտ:

5.4.15. Առանց ցանցից անջատելու ԲՍ-ի սարքավորման զննումը պետք է կազմակերպված լինի.

անձնակազմի մշտական հերթապահությամբ օբյեկտներում` առնվազն օրը մեկ,

օրվա մութ ժամերին պարպումներ և պսակապարպումներ հայտնաբերելու համար` առնվազն ամիսը մեկ,

անձնակազմի ոչ մշտական հերթապահությամբ օբյեկտներում` առնվազն ամիսը մեկ, իսկ տրանսֆորմատորային և բաշխիչ կետերում` առնվազն 6 ամիսը մեկ:

Անբարենպաստ եղանակի պայմաններում (թանձր մառախուղ, թաց ձյան, սառցածածկույթ և այլն) կամ ԲԲՍ-ի խիստ աղտոտման դեպքում, ինչպես նաև կարճ միացման հետևանքով սարքավորման անջատումներից հետո, պետք է կազմակերպել լրացուցիչ զննումներ:

Բոլոր նկատված թերությունները պետք Է գրանցվեն և այդ մասին տեղեկացվեն վերադաս օպերատիվ-կարգավարական և ինժեներա-տեխնիկական անձնակազմին:

Թերությունները պետք Է վերացվեն նվազագույն ժամկետներում:

Էլեկտրակայաններում պետք Է կատարվի հոսանքահաղորդիչների ամենօրյա արտաքին զննում: Պարուտակի գունափոխության դեպքում հոսանքահաղորդիչը պետք Է անջատվի.

Անջատիչների և զատիչների կառավարման պահարանները, որոնց վերին մասը գտնվում Է 2 մ և ավելի բարձրության վրա, պետք Է ունենան սպասարկման մնայուն հարթակներ:

5.4.16. Անջատված օդային անջատիչներում սեղմված օդի հոսակորուստ հայտնաբերելիս, նրանցում սեղմված օդի մատակարարումը դադարեցվում Է միայն անջատիչներից լարումը հանելուց ու զատիչներով սխեման քանդելուց հետո:

5.4.17. Ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, կապի և հեռուստամեխանիկայի սարքավորում կրող պահարանները, կառավարման և օդային անջատիչների բաշխման պահարանները, ինչպես նաև ԲՍ-ում տեղակայված յուղային անջատիչների շարժաբերների պահարանները, որոնցում շրջակա օդի ջերմաստիճանը կարող Է լինել թույլատրելիից ցածր, պետք Է ունենան էլեկտրատաքացման սարքեր:

Յուղային անջատիչները պետք է սարքավորված լինեն բաքերի և պատյանների հատակների էլեկտրատաքացման սարքվածքով, որը միացվում է շրջակա օդի ջերմաստիճանի` թույլատրելիից ցածր լինելու դեպքում:

5.4.18. Անջատիչների շարժաբերները կառավարող Էլեկտրամագնիսների սնման սխեմաներում պետք Է նախատեսված լինի հոսանքի երկարատև անցման դեմ պաշտպանության:

5.4.19. 6-10 կՎ լարման լրակազմ բաշխման սարքվածքները պետք Է ունենան արագագործ պաշտպանություն` պահարանների ներսում աղեղային կարճ միացումներից:

5.4.20. Օդապատրաստիչ սարքվածքի ավտոմատ կառավարումը, պաշտպանությունը և ազդանշանումը, ինչպես նաև ապահովիչ կափույրները, պետք Է կանոնավոր կերպով ստուգվեն և կարգավորվեն գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համաձայն:

5.4.21. Սեղմված օդի չորացումը փոխարկման սարքերի համար, պետք է կատարվի ջերմադինամիկական եղանակով:

Սեղմված օդի պահանջվող չորացման աստիճանը ապահովվում Է, երբ փոխարկման սարքերի անվանական ճնշակային և անվանական աշխատանքային ճնշումների անկման պատիկությունը ոչ պակաս է երկուսից` 20 կԳ/սմ2 (2 ՄՊա), և չորսից` 26-40 կԳսմ2 (2,6-4 ՄՊա) անվանական աշխատանքային ճնշումով սարքերի համար:

Խոնավությունը իջեցնելու համար խորհուրդ Է տրվում լրացուցիչ կերպով օգտագործել սեղմված օդի չորացման մակակլանման եղանակները:

5.4.22. Բոլոր 40-45 կԳ/սմ2 (4-4,5 ՄՊա) ճնշակային ճնշման օդահավաքիչներից խոնավությունը պետք է հեռացվի ոչ ուշ, քան 3 օրը 1 անգամ, իսկ անձնակազմի ոչ մշտական հերթապահությամբ օբյեկտներում` ըստ հաստատված գրաֆիկի:

Օդահավաքիչների հատակները և արտաթողման փականը պետք է ջերմապահպանվեն և սարքավորված լինեն էլեկտրատաքացման սարքվածքով, որը միացվում է արտաքին օդի բացասական ջերմաստիճանների պայմաններում սառույցը հալեցնելու համար անհրաժեշտ ժամանակով:

230 կԳ/սմ2 (23 ՄՊա) ճնշմամբ բալոնների խմբերի խտուցքահավաքիչներից խոնավության հեռացումը պետք է կատարվի ավտոմատ` ճնշակների յուրաքանչյուր գործարկման դեպքում: Խոնավության սառեցումից խուսափելու համար, բալոնների ստորին մասերը և խտուցքահավաքիչները պետք է տեղակայվեն էլեկտրատաքացվող ջերմամեկուսացված խցում (բացառությամբ այն բալոնների, որոնք տեղակայված են սեղմված օդի մաքրման բլոկներից հետո):

Սեղմված օդի մաքրման բլոկի (ՕՄԲ) խոնավազտիչի փչամաքրումը պետք է կատարվի օրը 3 անգամից ոչ պակաս: Օդի չորացման աստիճանի (ցողի կետի) ստուգումը ՕՄԲ-ի ելքում պետք է կատարվի օրը մեկ անգամ: Շրջակա օդի դրական ջերմաստիճաններում ցողի կետը պետք է լինի մինուս 50oC (2-ից ոչ ավել և բացասական ջերմաստիճաններում մինուս 40oC-ից ոչ ավել:

5.4.23. Օդային անջատիչների և այլ սարքերի պահոցները, ինչպես նաև օդահավաքիչները և բալոնները, պետք է բավարարեն Հայլեռտեխհսկողության «ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման կանոններ»-ին:

Օդային անջատիչների և բարձր լարման այլ սարքերի պահոցները Հայլեռտեխհսկողության մարմիններում գրանցման ենթակա չեն:

Օդահավաքիչների և ճնշակային ճնշման բալոնների ներքին զննումները և հիդրավլիկ փորձարկումները պետք է կատարվեն Հայլեռտեխհսկողության Կանոնների պահանջներին համապատասխան: Օդային անջատիչների և այլ սարքերի պահոցների ներքին զննումը պետք է կատարվի միջին նորոգումների ընթացքում:

Օդային անջատիչների պահոցների հիդրավլիկ փորձարկումները պետք է կատարվեն այն դեպքերում, երբ զննման արդյունքում հայտնաբերված արատները պահոցների բավարար ամրության կասկած են հարուցում:

Պահոցների ներքին մակերևույթները պետք է ունենան հակաքայքայիչ (հակակոռոզիոն) պատվածք:

5.4.24. Օդային անջատիչներում և այլ փոխարկման սարքերի շարժաբերներում օգտագործվող սեղմված օդը պետք է մաքրված լինի մեխանիկական խառնուրդներից: Մաքրումը պետք է կատարվի յուրաքանչյուր օդային անջատիչի բաշխման պահարաններում, կամ յուրաքանչյուր սարքի շարժաբերը սնող օդամուղի վրա տեղադրված զտիչների (ֆիլտրերի) միջոցով: Օդապատրաստիչ ցանցի տեղակայումը ավարտելուց հետո, մինչև օդային անջատիչների և այլ սարքերի պահոցների առաջնային լեցումը օդով, բոլոր օդամուղները պետք է փչամաքրվեն:

Սեղմված օդի աղտոտումը կանխելու նպատակով օդափչումները շահագործման ընթացքում պետք է կատարվեն.

մայրուղային օդամուղներում, շրջակա օդի դրական ջերմաստիճաններում` առնվազն 2 ամիսը մեկ,

ցանցից մինչև բաշխման պահարանները, պահարաններից մինչև անջատիչների յուրաքանչյուր բևեռի պահոցները և այլ սարքերի շարժաբերները տանող օդամուղների ճյուղավորումներում (սարքից անջատված վիճակում)` սարքի յուրաքանչյուր միջին նորոգումից հետո,

օդային անջատիչների պահոցներում` ընթացիկ և միջին նորոգումներից հետո:

5.4.25. Պարբերաբար պետք է ստուգվի օդային անջատիչների մեկուսիչների ներքին խոռոչներում օդափոխման առկայությունը (ցուցիչներ ունեցող անջատիչների համարի):

Ստուգման պարբերությունը պետք է սահմանվի արտադրող գործարանի հանձնարարականի հիման վրա:

Սեղմված օդը պահոցներից արտաթողնելուց և օդափոխումը դադարեցնելուց հետո, անջատիչը ցանցին միացնելուց առաջ, նրա մեկուսացումը պետք է չորացվի օդափոխիչ համակարգի օդափչումով:

5.4.26. ԼԲՍ և ՓԲՍ-ի սրահներում էլեգազի պարունակության վերահսկումը պետք է կատարվի հատուկ սարքերով` հատակի մակարդակից 10-15 սմ բարձրության վրա:

էլեգազի պարունակությունը սրահներում չպետք է գերազանցի սարքեր արտադրող գործարանների հրահանգներում նշված թույլատրելի նորմերը:

5.4.27. Անջատիչները և նրանց շարժաբերները պետք է սարքավորված լինեն անջատված և միացված դիրքերի ցուցիչներով:

Ներկառույց շարժաբերով, կամ անմիջապես անջատիչի մոտ տեղադրված և նրանից համատարած անթափանց պատնեշով (պատով) չբաժանված շարժաբերով անջատիչների վրա թույլատրվում է մեկ ցուցիչի տեղակայում անջատիչի կամ շարժաբերի վրա: Այն անջատիչների վրա, որոնց արտաքին հպակները պարզ ցուցադրում են միացված դիրքը, ցուցիչի առկայությունը անջատիչի և ներկառույց կամ պատով չցանկապատված շարժաբերի վրա, պարտադիր չէ:

Զատիչների, հողանցման դանակների, բաժանիչների, կարճամիակցիչների և այլ սարքերի շարժաբերները, որոնք սարքերից բաժանվում են պատով, պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ:

5.4.28. Վակուումային աղեղմարիչ խուցերը (ՎԱԽ) պետք է փորձարկվեն անջատիչներ արտադրող գործարանների հրահանգներով սահմանված ծավալներով և ժամկետներում: ՎԱԽ-ը բարձրացված լարումով փորձարկելու ընթացքում, երբ ամպլիտուդային արժեքը ավել է 20 կՎ-ից, անհրաժեշտ է օգտագործել առաջացող ռենտգենյան ճառագայթներից անձնակազմը պաշտպանող էկրան:

5.4.29. ԲՍ-ի սարքավորման առաջին ընթացիկ և միջին նորոգումները պետք է կատարվեն արտադրող գործարանի տեխնիկական փաստաթղթերում նշված ժամկետներում: Հետագա միջին նորոգումների պարբերականությունը, ելնելով շահագործման փորձից, կարող է փոփոխվել:

էներգահամակարգի կարգավարի իրավասության ենթակա միացումների նորոգման պարբերականության փոփոխումը իրագործվում է էներգահամակարգի տեխնիկական ղեկավարության որոշմամբ, իսկ մնացած միացումների համար էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ:

ԲՍ-ի սարքավորման ընթացիկ նորոգումը, ինչպես նան նրա գործարկման ստուգումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

ԲՍ-ի գոյապաշարը վերջանալուց հետո, անկախ շահագործման տևողությունից, պետք է կատարվի նրա սարքավորման միջին նորոգում:

ԲՍ-ի էլեկտրասարքավորման փորձարկումները պետք է կազմակերպվեն համաձայն «էլեկտրասարքավորման փորձարկման նորմերի»:

 

5.5.Կուտակիչ կայանքներ

 

5.5.1. Բնականոն և վթարային ռեժիմներում կուտակիչ կայանքների շահագործման ժամանակ պետք է ապահովված լինեն նրանց երկարատև հուսալի աշխատանքը և հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարման անհրաժեշտ մակարդակը.

5.5.2. Տեղակայելուց կամ հիմնական նորոգումից հետո կուտակիչ մարտկոցի ընդունման ժամանակ, պետք է ստուգվեն մարտկոցի ունակությունը` 10-ժամյա լիցքաթափման հոսանքով, լցվող էլեկտրոլիտի որակը, տարրերի լարումը լիցքավորման և լիցքաթափման վերջում և հողի նկատմամբ մարտկոցի մեկուսացման դիմադրությունը: Մարտկոցները պետք է շահագործման մեջ դրվեն անվանական ունակության 100%-ի հասնելուց հետո:

5.5.3. Կուտակիչ մարտկոցները պետք է շահագործվեն մշտական լրալիցքավորման ռեժիմում: ՍԿ տեսակի մարտկոցների համար լրալիցքավորման լարումը մեկ տարրի համար պետք է կազմի 2,2+-0,05 Վ, Սն տեսակի մարտկոցների համար` 2,18+-0,04 Վ:

Լրալիցքավորման կայանքը մարտկոցի հաղորդաձողերի վրա պետք ապահովի լարման կայունացում` անվանական լարման 2%-ը չգերազանցող շեղումներով:

Աշխատանքի մեջ մշտապես չօգտագործվող մարտկոցի լրացուցիչ տարրերը պետք է շահագործվեն մշտական լրալիցքավորման ռեժիմում:

5.5.4. Թթվային մարտկոցները պետք է շահագործվեն առանց մարզական լիցքաթափումների և պարբերական հավասարար վերալիցքավորման: Մեկ տարրի համար 2,3 - 2,35 Վ լարման ՄԿ տեսակի մարտկոցները տարին 1 անգամ պետք է ենթարկել հավասարար լիցքավորման` մինչև էլեկտրոլիտի խտության կայունացած արժեքը բոլոր տարրերում 1,2-1,21 գ/սմ3-ի հասնելը` 20oC ջերմաստիճանի պայմաններում:

Հավասար լիցքավորման տևողությունը կախված է մարտկոցի վիճակից և պետք է 6 ժամից պակաս չլինի:

Մն տեսակի մարտկոցների հավասար լիցքավորումները անցկացվում են մեկ տարրի վրա 2,25 - 2,4 Վ լարման տակ` ապահովիչ վահանակից վեր 35-40 մմ մակարդակով ջուր լրացնելուց հետո (էլեկտրոլիտի մակարդակը ապահով վահանակից վեր մինչև 20 մմ իջնելու դեպքում), մինչև էլեկտրոլիտի խտության 1,235-1,245 գ/սմ3 չափի հասնելը:

Հավասար լիցքավորման տևողությունը մոտավորապես կազմում է. 2,25 Վ լարման դեպքում` 30 օր, 2,4 Վ լարման դեպքում` 5 օր:

5.5.5. Ջերմային էլեկտրակայաններում 1-2 տարին մեկ պետք է կատարվի մարտկոցի ստուգողական լիցքաթափում` նրա փաստացի ունակությունը (անվանական ունակության սահմաններում) որոշելու համար:

Ենթակայաններում և հիդրոէլեկտրակայաններում, առնվազն տարին մեկ պետք է ստուգվի մարտկոցի աշխատունակությունը ըստ լարման անկման` ցնցումային հոսանքների դեպքում, իսկ ստուգողական լիցքաթափումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության:

Այն դեպքերում, երբ տարրերի թիվը բավական չէ հաղորդաձողերի վրա լիցքաթափման լարումը տրված սահմաններում ապահովելու համար, թույլատրվում է 50-70%-ով իջեցնել անվանական ունակությունը, կամ իրականացնել հիմնական տարրերի մի մասի լիցքաթափում:

Յուրաքանչյուր անգամ պետք է լինի լիցքաթափման հոսանքի միևնույն արժեքը: Ստուգողական լիցքաթափումների չափումների արդյունքները պետք է համեմատվեն նախկին լիցքաթափումների չափումների արդյունքների հետ: Մարտկոցը լիցքավորել և լիցքաթափել թույլատրվում է` տվյալ մարտկոցի առավելագույն հոսանքից ոչ մեծ հոսանքով:

ՍԿ տեսակի մարտկոցների համար, էլեկտրոլիտի ջերմաստիճանը լիցքավորման վերջում պետք է գերազանցի 40oC ջերմաստիճանը: Սն տեսակի մարտկոցների համար, լիցքավորման առավելագույն հոսանքի դեպքում ջերմաստիճանը չպետք է լինի 35oC-ից բարձր:

5.5.6. էլեկտրակայաններում կուտակիչ մարտկոցի սրահի ներածող-արտածող օդափոխությունը պետք է միացվի մարտկոցի լիցքավորումը սկսելուց առաջ և անջատվի գազերի լրիվ հեռացումից հետո` լիցքավորումն ավարտելուց հետո 1,5 ժամից ոչ շուտ:

Ենթակայաններում կուտակիչ մարտկոցների սրահի օդափոխության համակարգի շահագործման կարգը որոշվում է տեղային հրահանգով, ելնելով կոնկրետ պայմաններից:

Տարրի վրա մինչև 2,3 Վ լարման մշտական լիցքավորման և հավասար լիցքավորման ռեժիմում կուտակիչ մարտկոցի սրահը պետք է օդափոխվի տեղային հրահանգին համապատասխան:

5.5.7. էլեկտրակայանում մարտկոցի վթարային լիցքաթափումից հետո նրա հաջորդ լիցքավորումը մինչև անվանականի 90%, պետք է իրագործվի ոչ ավել, քան 8 ժամում: Ընդ որում` կուտակիչի լարումը մեկ տարրի վրա կարող է հասնել մինչև 2,5-2,7 Վ մեծության:

5.5.8. Կուտակիչ մարտկոցների լրալիցքավորման և լիցքավորման համար ուղղիչ սարքվածքի օգտագործման դեպքում, փոփոխական և հաստատուն հոսանքի շղթաները պետք է կապված լինեն բաժանիչ տրանսֆորմատորի միջոցով: ՈՒղղիչ սարքվածքը պետք է ունենա անջատման ազդանշանային համակարգ:

Հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա լարման բաբախումների գործակիցը չպետք է գերազանցի ՌՊԱ-ի սնման պայմաններով նախատեսված թույլատրելի արժեքները:

5.5.9. Բնականոն շահագործման պայմաններում, ռելեային պաշտպանության, ազդանշանման, ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի սարքվածքները և ղեկավարման շղթաները սնող լարումը` հաստատուն հոսանքի հաղորդաձողերի վրա, թույլատրվում է պահել էլեկտրաընդունիչների անվանական լարումից 5%-ով բարձր:

5.5.10. Կուտակիչ մարտկոցի մեկուսացման դիմադրությունը` կախված անվանական լարումից, պետք է լինի հետևյալը.

 

Կուտակիչ մարտկոցի

    լարումը, Վ                     220    110     60     48     24

Մեկուսացման դիմադրությունը,

    կՕհմ, ոչ պակաս                 100     50     30     25     15

 

Հաստատուն օպերատիվ հոսանքի հաղորդաձողերի մեկուսացումը հսկող սարքվածքը պետք Է գործի ազդանշանից` բևեռներից մեկի մեկուսացման դիմադրության անկման դեպքում մինչև նախադրվածքի 20 կՕհմ արժեքը` 220 Վ ցանցում, 10 կՕհմ` 110 Վ ցանցում, 6 կՕհմ` 60 վ ցանցում, 5 կՕհմ` 48 Վ ցանցում, 3 կՕհմ` 24 Վ ցանցում:

Հաստատուն հոսանքի ցանցի մեկուսացման դիմադրությունը շահագործման պայմաններում, պետք Է լինի մեկուսացումը հսկող սարքվածքի նշված նախադրվածքի կրկնակի արժեքից ոչ պակաս:

5.5.11. Օպերատիվ հոսանքի շղթայում հողի նկատմամբ մեկուսացման մակարդակը իջնելու դեպքում ազդանշանման սարքվածքը գործելիս (միանալիս), պետք Է անհապաղ ձեռնարկվեն անսարքությունները վերացնելու միջոցներ: Ընդ որում արգելվում Է այդ ցանցում առանց լարումն անջատելու, որևէ աշխատանք` բացառությամբ մեկուսացման վնասվածքի տեղի որոնումը:

5.5.12. Թթվային կուտակիչով մարտկոցի էլեկտրոլիտի վերլուծությանը պետք է կատարվի ամեն տարի` ըստ հսկման տարրերից վերցված նմուշների: Հսկման տարրերի քանակը պետք է հաստատված լինի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից` կախված մարտկոցի վիճակից, բայց 10%-ից ոչ պակաս: Հսկման տարրերը ամեն տարի պետք Է փոխվեն: Հսկիչ լիցքաթափման ժամանակ Էլեկտրոլիտի նմուշները պետք Է վերցվեն լիցքաթափման վերջում:

Լրալիցքավորման համար պետք Է օգտագործվի քլորի և երկաթի առկայությունը ստուգումներով բացառող թորած ջուր:

Թույլատրվում Է գոլորշու խտուցքի օգտագործում, եթե այն բավարարում Է թորած ջրի համար պետստանդարտի պահանջներին:

Գոլորշիացումը նվազեցնելու համար Ս և ԱԿ տեսակի կուտակիչ մարտկոցների արկղերը պետք Է ծածկվեն ապակյա, կամ մեկ այլ` Էլեկտրոլիտի հետ փոխազդեցության մեջ չմտնող, մեկուսիչ նյութի թիթեղներով: Այդ նպատակով յուղի օգտագործումն արգելվում Է:

5.5.13. Կուտակիչ մարտկոցի սրահում ջերմաստիճանը 10oC-ից ցածր չպետք Է լինի: Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում, և այն դեպքերում, երբ մարտկոցի ունակությունը ընտրված և հաշվարկված Է` հաշվի առնելով ջերմաստիճանի իջեցում, թույլատրվում Է ջերմաստիճանի իջեցում մինչև 5oC:

5.5.14. Կուտակիչ մարտկոցի սրահի դռան վրա պետք Է լինեն մակագրություններ. «Կուտակիչների սրահ», «Հրդեհավտանգ Է», «Ծխելն արգելվում Է», կամ կախված լինեն բաց կրակից օգտվելն ու ծխելն արգելող անվտանգության համապատասխան նշաններ` համաձայն ԳՈՍՏ 12.4.026-76-ի:

5.5.15. Կուտակիչ մարտկոցի զննումը պետք Է կատարվի Էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկով:

Յուրաքանչյուր տարրի լարման, էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի չափումը պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ:

5.5.16. Կուտակիչ կայանքների սպասարկումը էլեկտրակայաններում և ենթակայաններում պետք է դրվի կուտակիչի մասնագետի կամ համատեղման կարգով հատուկ ուսուցում անցած էլեկտրամոնտյորի վրա: Յուրաքանչյուր կուտակիչ կայանքի համար պետք է լինի մատյան` զննումների տվյալների և կատարված աշխատանքի ծավալի գրառման համար:

5.5.17. Կուտակիչ կայանքը սպասարկող անձնակազմը պետք է ապահովված լինի`

մարտկոցի առանձին տարրերի լարման, էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի հսկման սարքերով,

հատուկ զգեստով և հատուկ գույքով` համաձայն տիպային հրահանգի:

5.5.18. Կուտակիչ կայանքի և մարտկոցի նորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության:

5.5.19. Այլ տեսակի փակ կատարման թթվային կուտակիչով, ինչպես նաև հիմնային կուտակիչով մարտկոցները պետք է շահագործվեն արտագրող ձեռնարկության հրահանգի պահանջներին համապատասխան:

 

5.6. Կոնդենսատորային կայանքներ 1*)

 

5.6.1. Կոնդենսատորային կայանքի աշխատանքի ռեժիմի ղեկավարումը պետք է լինի ավտոմատ, եթե ձեռքով ղեկավարման դեպքում հնարավոր չէ ապահովել էլեկտրաէներգիայի պահանջվող որակը:

Կոնդենսատորային կայանքը (կոնդենսատորային մարտկոցը կամ նրա հատվածամասը) պետք է միանա լարումը անվանականից ընկնելիս և անջատվի անվանականի մինչև 105-110%-ը բարձրանալիս:

-------------------------

1*) 6 կՎ և ավելի լարումով, 50 Հց հաճախությամբ կայանքներ, որոնք

նախատեսվում են ռեակտիվ հզորության ստանալու և լարումը կարգավորելու

համար:

 

5.6.2. Թույլատրվում է կոնդենսատորային կայանքի աշխատանքը անվանական լարման 110%-ի և ըստ հոսանքի` 130% գերբեռնման դեպքում` ի հաշիվ լարման բարձրացման և հոսանքի մեջ բարձր հարմոնիկների առկայության:

5.6.3. Եթե եզակի կոնդենսատորի վրա լարումը գերազանցում է նրա անվանական լարման 110%-ը, կոնդենսատորային կայանքի շահագործումն արգելվում է:

5.6.4. Կոնդենսատորների տեղակայման վայրում, շրջակա օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի կոնդենսատորների շահագործման հրահանգի մեջ նշված վերին արժեքը: Այդ ջերմաստիճանը գերազանցելու դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ` ուժեղացնելու օդափոխության արդյունավետությունը: Եթե 1 ժամվա ընթացքում տեղի չի ունենում ջերմաստիճանի իջեցում` կոնդենսատորային կայանքը պետք է անջատվի:

5.6.5. Կոնդենսատորային կայանքի միացում չի թույլատրվում կոնդենսատորների ջերմաստիճանը ավելի ցածր` մինուս 40oC-ից կլիմայական V և T տարբերակների, և մինուս 60oC-ից` կլիմայական XL տարբերակների դեպքում:

Կոնդենսատորային կայանքի միացումը թույլատրվում է կոնդենսատորների (շրջակա օդի) ջերմաստիճանը մինչև նշված արժեքները բարձրացնելուց և այդ ջերմաստիճանում շահագործման հրահանգի մեջ նշված ժամանակամիջոցում պահելուց հետո:

5.6.6. Կոնդենսատորային կայանքի աշխատանքն արգելվում է, եթե հոսանքները ֆազերում տարբերվում են ավելի քան 10%-ով:

5.6.7. Կոնդենսատորային կայանքի անջատման դեպքում նրանց կրկնական միացումը թույլատրվում է ոչ շուտ, քան անջատումից 1 րոպե հետո:

5.6.8. Պաշտպանությունը գործելու պատճառով անջատված կոնդենսատորային կայանքի միացումը թույլատրվում է անջատման պատճառը պարզելուց և վերացնելուց հետո:

5.6.9. Եռաքլորերկֆենիլով ներծծված կոնդենսատորները, իրանի վրա` տեխնիկական տվյալների աղյուսակի կողքին, պետք է ունենան դեղին գույնի, 40 մմ կողմով հավասարակողմ եռանկյան ձևով տարբերանշան:

Այդ կոնդենսատորների սպասարկման ժամանակ պետք է ձեռնարկվեն եռաքլորերկֆենիլի շրջակա միջավայր ընկնելը կանխող միջոցներ: Եռաքլոր երկֆենիլով ներծծված, շարքից դուրս եկած կոնդենսատորները պետք է պահվեն հերմետիկ բեռնարկղի մեջ, որի կառուցվածքը բացառում է եռաքլորերկՖենիլի թափանցումը շրջակա միջավայր:

Վնասված եռաքլորերկֆենիլով ներծծված կոնդենսատորների ոչնչացումը պետք է կատարվի կենտրոնացված ձևով` հատուկ սարքավորված փորձարկադաշտում:

5.6.10. Կոնդենսատորային կայանքի զննումն առանց անջատման պետք է կատարվի առնվազն ամիսը մեկ:

5.6.11. Կոնդենսատորային կայանքների միջին նորոգումը պետք է կատարվի անհրաժեշտության դեպքում` կախված նրանց տեխնիկական վիճակից:

Կոնդենսատորային կայանքների ընթացիկ նորոգումը պետք է կատարվի ամեն տարի:

5.6.12. Կոնդենսատորային կայանքների փորձարկումները պետք է կազմակերպվեն «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին և գործարանային հրահանգներին համապատասխան:

 

5.7. Օդային էլեկտրահաղորդման գծեր

 

5.7.1. Օդային էլեկտրահաղորդման գծերի (ՕԳ) շահագործման դեպքում պետք է կատարվի նրանց հուսալի աշխատանքն ապահովող տեխնիկական սպասարկում և նորոգում:

5.7.2. ՕԳ նախագծման առաջադրանք տալիս, որոնք ենթակա են կառուցման և վերազինման, վերակառուցման և արդիականացման, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները և էներգաբաժնետիրական ընկերությունները պետք է նախագծային կազմակերպություններին ներկայացնեն տվյալներ` նախագծվող ՕԳ գոտում փաստացի պայմանների մասին (փաստացի տվյալներ սառցակալման և քամու, ՕԳ երկայնքով մթնոլորտի աղտոտվածության, ՕԳ և նրանց տարրերի խափանման և այլ տվյալներ, որոնք բնութագրում են տեղային պայմանները) և պահանջելն հաշվի առնելու այդ ամենը նախագծային փաստաթղթերում:

5.7.3. Կապալառու կազմակերպության կողմից ՕԳ կառուցման տեխնիկական վերազինման, վերակառուցման և արդիականացման դեպքում (և որոնք ենթակա են շահագործման), էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է կազմակերպեն կատարվող աշխատանքների տեխնիկական վերահսկողություն և ստուգվեն դրանց համապատասխանությունը հաստատված տեխնիկական փաստագրությանը:

5.7.4. ՕԳ շահագործման ընդունումը էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության (էներգա բաժնետիրական ընկերության) կողմից պետք է կատարվի ըստ ՍՆիՊ 3.01.04-87-ի և շինարարությունն ավարտված էլեկտրահաղորդման գծերի շահագործման ընդունելու գործող կանոններով:

5.7.5. Տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է տարվեն աշխատանքներ ՕԳ տարրերը ժամանակից շուտ շարքից դուրս չգալու համար` զննումների, դիտումների և չափումների ժամանակ բացահայտված վնասվածքների և անսարքությունների վերացման միջոցով:

ՕԳ-ի հիմնական նորոգման ժամանակ պետք է կատարվեն համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են ամբողջությամբ ՕԳ-ի կամ նրա տարրերի սկզբնական շահագործման բնութագրերի պահպանմանը կամ վերականգնմանը` մասերի և տարրերի նորոգման կամ նորերով փոխարինման միջոցով, որոնք մեծացնում են նրանց հուսալիությունը և բարելավում գծի շահագործման բնութագրերը:

Աշխատանքների ցանկը, որոնք պետք է կատարվեն տեխնիկական սպասարկման, նորոգման և տեխնիկական վերազինման ժամանակ, բերված են ՕԳ շահագործման տիպային հրահանգներում:

5.7.6. Տեխնիկական սպասարկումը և նորոգման աշխատանքները, որպես կանոն, պետք է կազմակերպվեն համալիր կերպով, բոլոր անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելով ՕԳ անջատման տևողության առավելագույն կրճատման ուղիով: Դրանք կարող են կատարվել գծի անջատմամբ, մեկ ֆազի (ֆազի նորոգում) անջատմամբ, կամ առանց լարումը հանելու:

5.7.7. ՕԳ տեխնիկական սպասարկումը կամ նորոգումը պետք Է կատարվի հատուկ մեքենաների, մեխանիզմների, փոխադրամիջոցների, ճոպանասարքի, հանդերձանքի, գործիքի և հարմարանքի օգտագործմամբ:

Մեքենայացման միջոցները պետք Է համալրվեն նորմերին համապատասխան և տեղադրվեն ձեռնարկությունների և նրանց ստորաբաժանումների արտադրա-նորոգման բազաներում (ԱՆԲ):

ՕԳ-ի վրա աշխատանք կատարող բրիգադները պետք Է ապահովված լինեն ԱՆԲ-ի և կարգավարական կետերի հետ կապի միջոցներով:

5.7.8. ՕԳ շահագործման ժամանակ պետք Է խստիվ պահպանվեն Էլեկտրական ցանցերի պահպանության կանոնները և հսկվի նրանց կատարումը:

Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք Է ՕԳ անցման վայրում գտնվող ձեռնարկություններին և կազմակերպություններին տեղեկացնի նշված կանոնների պահանջների մասին:

5.7.9. Չցինկապատված մետաղյա հենասյուների և երկաթբետոնե ու փայտե հենասյուների մետաղյա մասերի, ինչպես նաև պողպատե ճոպանների և հենասյուների ձգալարերի հակաքայքայիչ ծածկույթը պետք է վերականգնվի ըստ անհրաժեշտության` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կարգադրությամբ:

5.7.10. ՕԳ մայրուղին պարբերաբար պետք է մաքրվի թփերից ու ծառերից, և հրդեհի տեսանկյունից պահվի անվտանգ վիճակում պետք է պահպանվի ծառուղիների սահմանված լայնությանը և կատարվի ծառերի էտում:

Ծառուղիներից դուրս աճող և ՕԳ հենասյուների կամ հաղորդալարերի վրա ընկնելու վտանգ ներկայացնող առանձին ծառեր պետք է հատվեն հայտնելով այն կազմակերպությանը, որի իրավասության տակ դրանք գտնվում են և ստանալով անտառահատման թույլտվություն:

5.7.11. ՕԳ ինտենսիվ աղտոտման ենթարկվող տեղամասերում պետք է կիրառվի հատուկ կամ ուժեղացված մեկուսացում, և անհրաժեշտության դեպքում կատարվի մեկուսացման մաքրում (լվացում), աղտոտված մեկուսիչների փոխարինում:

Թռչունների կողմից մեկուսացման ինտենսիվ աղտոտման գոտիներում և նրանց մասսայական բնադրման վայրերում պետք է տեղադրվեն հատուկ սարքվածքներ, որոնք կբացառեն վրածածկումը, ինչպես նաև կխրտնեցնեն թռչուններին` չսպառնալով նրանց կյանքին:

5.7.12. ՕԳ շահագործման ժամանակ, գործող ՕԳ-ի և այլ ՕԳ-ի ու կապի գծերի հետ հատման թռիչքներում, հատող ՕԳ-ի յուրաքանչյուր հաղորդալարի կամ ձգալարի վրա թույլատրվում է ոչ ավել, քան 2 սեղմիչ: Հաղորդաշարերի և ձգալարերի թիվը հատվող ՕԳ-ի վրա չի կանոնակարգվում:

5.7.13. Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է սարքին վիճակում պահեն.

ազդանշանային նշանները ափերի մոտ` ՕԳ-ի հետ նավագնաց կամ լաստառաքման գետի, լճի, ջրամբարի, ջրանցքի հատման վայրերում, որոնք հաստատվում են ըստ «Ներքին ջրային տրանսպորտի կանոնադրության», համաձայնեցնելով ջրային ուղիների ավազանային վարչության հետ (ջրանցքների վարչություն»,

լուսապաշտպանական սարքերը, որոնք դրված են ՕԳ հենասյուների վրա «Բարձրաբերձ խոչընդոտների դրոշմանշման և լուսապաշտպանական կանոններ»-ին համապատասխան,

հենասյուներին ամրացված մշտական նշանները` ՕԳ նախագծին և նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

5.7.14. էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հետևի ՕԳ-ի հետ ավտոմոբիլային ճանապարհների հատման վայրում եզրաչափի սահմանափակման ճանապարհային նշանների, 330 կՎ և բարձր գծերի` ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման վայրում տեղադրվող և այդ գծերի պաշտպանական գոտում տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշանների սարքինությանը: էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության ներկայացմամբ, որոնց իրավասության տակ գտնվում է ՕԳ-ը, նշված նշանների տեղադրումը և սպասարկումը կատարվում է այն կազմակերպությունների կողմից, որոնց իրավասության տակ գտնվում են ավտոմոբիլային ճանապարհները:

5.7.15. ՕԳ շահագործման ընթացքում պետք է կազմակերպվեն դրանց պարբերական և արտահերթ զննումներ: Պարբերական զննումների գրաֆիկը պետք է հաստատված լինի էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից:

Յուրաքանչյուր ՕԳ-ի` ամբողջ երկայնքով զննման պարբերականությունը, պետք է լինի առնվազն տարին մեկ: Բացի դրանից, ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից առնվազն տարին մեկ պետք է կատարվի առանձին ՕԳ-ի կամ նրանց տեղամասերի ընտրովի զննումներ, իսկ հիմնական նորոգման ենթակա բոլոր գծերը (տեղամասերը) պետք է զննվեն ամբողջությամբ:

20 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող, կամ ինտենսիվ աղտոտվածության գոտիով, ինչպես նաև բաց տեղանքով անցնող 35 կՎ և բարձր լարման ՕԳ-ի կամ նրա տեղամասերի վերին զննումները` սեղմիչներում և միջհաղորդալարային պահանգներում հաղորդալարերի և ձգալարերի ընտրովի ստուգումներով, պետք է կատարվեն ոչ ուշ, քան 6 տարին 1 անգամ:

35 կՎ և բարձր մնացած գծերում (տեղամասերում)` ոչ ուշ, քան 12 տարին 1 անգամ:

0,38-20 կՎ ՕԳ վերին զննումները պետք է կատարվեն ըստ անհրաժեշտության:

5.7.16. ՕԳ կամ նրանց տեղամասերի արտահերթ զննումները պետք է կատարվեն`

հաղորդալարերի և ձգալարերի սառցակալման,

հաղորդալարերի «պարի», գետերի սառցահոսի և վարարման, անտառային և տափաստանային հրդեհների դեպքերում, ինչպես նաև տարերային աղետներից հետո, ռելեային պաշտպանության կողմից ՕԳ ավտոմատ անջատման դեպքում:

5.7.17. ՕԳ-ի վրա պետք է կատարվեն հետևյալ ստուգումներն ու չափումները.

ՕԳ մայրուղու վիճակի ստուգում` զննումներ և հաղորդալարերից մինչև թփուտներ եզրաչափերի չափումներ կատարելով, ըստ անհրաժեշտության,

փայտե հենասյուների մասերի քայքայման (փտում) ստուգում` ՕԳ-ի շահագործման հանձնելուց 3 - 6 տարի հետո, հետագայում ոչ ուշ քան 3 տարին մեկ, ինչպես նաև հենասյան վրա բարձրանալուց կամ մասերը փոխելուց առաջ,

զննումների ժամանակ մեկուսիչների և գծային ամրանների վիճակի տեսողական ստուգում, ինչպես նաև ճենապակյա ափսեաձև կախովի մեկուսիչների էլեկտրական ամրության ստուգում, առաջին անգամ` գիծը շահագործման մտցնելուց 1-2 տարի հետո, երկրորդ անգամ` ՕԳ շահագործման մտցնելուց 6-10 տարի հետո և հետագայում` «35 - 800 կՎ լարման օդային էլեկտրահաղորդման գծերի շահագործման տիպային հրահանգ»-ի մեջ բերված պարբերականությամբ` կախված ՕԳ մեկուսիչների խոտանման մակարդակից և աշխատանքի պայմաններից,

հենասյուների, հաղորդալարերի, ձգալարերի վիճակի ստուգում` զննումներ կատարելիս,

35 կՎ և բարձր ՕԳ հաղորդալարերի հեղույսային միացումների վիճակի ստուգում էլեկտրական չափումների միջոցով` ոչ ուշ քան 6 տարին մեկ: Անբավարար վիճակում գտնվող հեղույսային միացումները ենթարկվում են բացման և ապա նորոգվում են կամ փոխարինվում,

կալանդների (բանդաժների) հեղույսային միացումների և խարսխային հեղույսների մանեկների ստուգում և ձգում` ոչ ուշ քան 6 տարին) մեկ,

հիմքերի և ձգալարերի Ս-աձև հեղույսների վիճակի ընտրովի ստուգում` գետինը բացելով, ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

երկաթբետոնե հենասյուների և կցուրդների վիճակի ստուգում` ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

մետաղե հենասյուների և լայնակների, ձգալարերի խարիսխների և մետաղե ոտնակների հակաքայքայիչ ծածկույթի վիճակի ստուգում` գետնի ընտրովի բացումով, ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

հենասյուների կռաձգման ձգաուժի ստուգում` ոչ ուշ, քան 6 տարին մեկ,

հենասյուների հողակցման, ինչպես նաև զրոյական հաղորդալարի կրկնական հողակցման դիմադրության չափում` սույն կանոնների 5.10.7 կետին համապատասխան,

ֆազ-զրո օղակի դիմադրության չափում մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա` շահագործման ընդունելիս, իսկ հետագայում` նոր սպառիչներ միացնելիս և այդ դիմադրության փոփոխության առաջացնող աշխատանքներ կատարելիս, հենասյուների, հաղորդալարերի, ձգալարերի վիճակի, հաղորդալարերից մինչև հողի մակերևույթ և տարբեր օբյեկտներ, մինչև հատվող կառուցվածքներ եղած հեռավորությունների ստուգում` ՕԳ զննման ժամանակ:

5.7.18. ՕԳ զննման, ստուգումների ու չափումների արդյունքում հայտնաբերված անսարքությունները պետք է նշվեն շահագործման փաստաթղթերում և նրանց բնույթից կախված պետք է վերացվեն ամենակարճ ժամկետում, կամ` ՕԳ տեխնիկական սպասարկման, կամ` հիմնական նորոգման ժամանակ:

5.7.19. ՕԳ հիմնական նորոգումը պետք է կատարվի էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի որոշմամբ երկաթբետոնե և մետաղե հենասյուներով գծերը` ոչ ուշ, քան 12 տարին մեկ, փայտե հենասյուներով գծերը` ոչ ուշ, քան 6 տարին մեկ:

5.7.20. ՕԳ հենասյուների և այլ տարրերի կառուցվածքային, ինչպես նաև գետնի մեջ հենասյուների ամրացման եղանակների փոփոխությունները պետք է կատարվեն միայն տեխնիկական փաստաթղթերի առկայության դեպքում, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ:

5.7.21. Գյուղատնտեսական հանդակներով անցնող ՕԳ-երի պլանային նորոգումը, տեխնիկական վերազինումը, վերակառուցումը և արդիականացումը, պետք է կատարվեն հողօգտագործողների հետ համաձայնեցնելով, և որպես օրենք, այն ժամանակ, երբ այդ հանդակները զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով, կամ երբ հնարավոր է այդ մշակաբույսերի պահպանվածությունը:

ՕԳ աշխատանքի խանգարումները կանխելու և այդպիսի խանգարումների հետևանքները վերացնելու աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ` առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց ծանուցելով նրանց կատարվելիք աշխատանքների մասին:

Նշված աշխատանքները կատարելուց հետո, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է հողահանդակները բերի այնպիսի վիճակի, որ պիտանի լինեն նպատակային օգտագործման համար, ինչպես նաև` հատուցի աշխատանքների կատարման ժամանակ հասցված վնասները:

5.7.22. Հաղորդալարերի համատեղ կախոցով ՕԳ շահագործող կազմակերպությունները պետք է կատարեն ծրագրային նորոգում համաձայնեցված ժամկետներում: Վթարային դեպքերում նորոգման աշխատանքները պետք է կատարվեն` նախապես ծանուցելով մյուս կողմին (գծի կամ հաղորդալարերի սեփականատիրոջը):

5.7.23. 1000 Վ-ից բարձր ՕԳ-ի վրա, որոնք ենթարկվել են ինտենսիվ սառցակալման, պետք է իրագործվի սառույցի հալեցում էլեկտրական հոսանքով: էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունը պետք է վերահսկի սառցակալման ընթացքը ՕԳ-ի վրա և ապահովի սառույցի հալեցման սխեմաների ժամանակին միացումը: ՕԳ-երը, որոնց վրա կատարվում է սառույցի հալեցում, պետք է զինված լինեն սառույցի առաջացման և հալեցման գործընթացի ավտոմատ վերահսկման և ազդանշանման սարքվածքներով, ինչպես նաև կարճ միացման փոխարկիչ սարքերով:

5.7.24. 110 կՎ և բարձր ՕԳ վնասվածքի, ինչպես նաև 6-35 կՎ ՕԳ միջֆազային կարճ միացման տեղը հեռավորության վրա որոշելու համար պետք է տեղադրվեն հատուկ սարքեր:

ճյուղավորում ունեցող 6-35 կՎ ՕԳ վրա պետք է տեղադրված լինեն վնասված տեղամասի ցուցանակներ:

էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պետք է զինված լինեն շարժական սարքերով` 6-35 կՎ ՕԳ վրա հողի հետ միակցման տեղը որոշելու համար:

5.7.25. ՕԳ վրա վթարային վնասվածքները ժամանակին վերացնելու նպատակով, էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում (էներգա բաժնետիրական ընկերությունում) պետք է պահվի նյութերի և մասերի վթարային պահուստը` համաձայն սահմանված նորմերի (չափաքանակի):

 

5.8. ՈՒժային մալուխային գծեր

 

5.8.1. ՈՒժային մալուխային գծերի շահագործման ընթացքում պետք է կատարվեն տեխնիկական սպասարկում և նորոգում` նրանց հուսալի աշխատանքը ապահովելու համար:

5.8.2. Շահագործման մեջ մտցնելիս, յուրաքանչյուր մալուխային գծի համար պետք է սահմանվեն ամենամեծ թույլատրելի հոսանքային բեռնվածքները: Բեռնվածքները պետք է որոշվեն ըստ մայրուղու ամենավատթար ջերմային պայմաններ ունեցող տեղամասի, եթե տեղամասի երկարությունն առնվազն 10 մ է:

Այդ բեռնվածքների մեծացումը թույլատրվում է ջերմային փորձարկումների հիման վրա, պայմանով, որ ջղերի տաքացումը չի գերազանցի պետական ստանդարտով և տեխնիկական պայմաններով նախատեսված թույլատրելին: Ընդ որում` մալուխների տաքացումը պետք է ստուգվի մայրուղու ամենավատթար հովացման պայմաններով տեղամասերում:

5.8.3. Մալուխային կառույցներում պետք է կազմակերպված լինի մալուխների աշխատանքի ջերմային ռեժիմի, օդի ջերմաստիճանի և օդափոխիչ սարքերի աշխատանքի կանոնավոր վերահսկում:

Օդի ջերմաստիճանը մալուխային թունելների, անցուղիների և հորանների ներսում պետք է բարձր լինի արտաքին օդի ջերմաստիճանից ոչ ավել, քան 10oC-ով:

5.8.4. Հետվթարային ռեժիմի ժամանակամիջոցում թույլատրվում է հոսանքի գերբեռնում` մինչև 10 կՎ (ներառյալ) լարման ներծծված թղթե մեկուսացումով մալուխների համար` 30%, պոլիէթիլենային և պոլիվինիլքլորիդային պլաստիկատե մեկուսացումով մալուխների համար 15%, ռետինե և վուլկանացված պոլիէթիլենի մալուխների համար` 18%, երկարատև թույլատրելի բեռնվածքից, 5 օրվա ընթացքում` օրվա մեջ ոչ ավել, քան 6 ժամ տևողությամբ, բայց ոչ ավել քան 100 ժամ` 1 տարվա ընթացքում, եթե մնացած ժամանակաընթացքում բեռնվածքը չի գերազանցում երկարատև թույլատրելին:

15 տարվանից ավել շահագործման մեջ գտնվող մալուխների համար գերբեռնվածքն ըստ հոսանքի չպետք է գերազանցի 10%:

Ներծծված թղթե մեկուսացումով 20 և 35 կՎ լարման մալուխների գերբեռնվածք չի թույլատրվում:

110 կՎ և բարձր լարմանն մալուխային գծերի գերբեռնվածքը կանոնակարգվում է նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերով:

5.8.5. 110 կՎ և բարձր լարման, յուղով լրալցված գծի, կամ նրա հատվածի համար, գծի պրոֆիլից կախված, պետք է սահմանված լինեն յուղի ճնշման փոփոխության թույլատրելի սահմանները: Նրանից շեղումների դեպքում, մալուխային գիծը պետք է անջատվի և միացվի` խախտումները հայտնաբերելուց և վերացնելուց հետո միայն:

5.8.6. 110 կՎ և բարձր լարման յուղով լրալցված մալուխային գծերի յուղի նմուշները և պլաստմասսայե մեկուսացումով մալուխների կցորդիչների հեղուկի նմուշները պետք է վերցվեն նոր գիծը աշխատանքի մեջ մտցնելուց առաջ, միացումից 1 տարի հետո, այնուհետև 3 տարի հետո և հետագայում` 6 տարին մեկ:

5.8.7. 1000 Վ-ից բարձր լարման մալուխային գծերը շահագործման հանձնելիս, շինարարական նորմերով ու կանոններով և ընդունման ճյուղային կանոններով նախատեսված փաստաթղթերից բացի, պետք է ձևակերպվեն և էներգաձեռնարկությանը հանձնվեն`

մայրուղու կատարողական գծագիրը` միացնող կցորդիչների տեղի ցուցումով, կատարված 1:200 և 1:500 մասշտաբներով` կախված մայրուղու տվյալ շրջանում հաղորդակցման ուղիների զարգացումից,

մալուխային գծի ճշտված նախագիծը, որը 110 կՎ և բարձր լարման մալուխային գծերի համար, գծի անցկացումից առաջ պետք է համաձայնեցված լինի շահագործող կազմակերպության հետ և մալուխի մակնիշի փոփոխության դեպքում` արտադրող գործարանի և շահագործող կազմակերպության հետ,

ճանապարհների և այլ հաղորդակցման ուղիների հետ հատման վայրում մալուխային գծի պրոֆիլի գծագիրը` 35 կՎ լարման մալուխային գծերի, և հատկապես դժվարին մայրուղիների գծագիրը` 6-10 կՎ լարման մալուխային գծերի համար,

թմբուկների վրա մալուխների վիճակի մասին ակտերը և անհրաժեշտության դեպքում` նմուշների քանդման և զննման արձանագրությունները (ներմուծված մալուխների քանդումը պարտադիր է),

մալուխային մատյան,

մալուխային գծի բոլոր տարրերի գույքացուցակը,

շինարարական և ծածկված աշխատանքների ակտերը ստորգետնյա հաղորդակցման ուղիների հետ մալուխների հատումների և մոտեցումների ցուցումներով,

մալուխային կցորդիչների տեղակայման ակտերը,

խրամատների, բլոկների, խողովակների, անցուղիների տեղակայումն ընդունելու ակտերը,

մալուխային գծերը էլեկտրաքիմիական քայքայումից պաշտպանող սարքերի տեղակայման ակտերը, ինչպես նաև քայքայման փորձարկումների արդյունքները` համաձայն նախագծի,

բարձրացված լարումներով մալուխային գծի մեկուսացումը փորձարկելու արձանագրությունը` անցկացումից հետո,

մեկուսացման դիմադրության չափման արդյունքները,

խրամատներում և անցուղիներում անցկացված մալուխների զննման արդյունքները` ծածկելուց առաջ,

թմբուկների վրա մալուխների տաքացման արձանագրությունը անցկացումից առաջ ցածր ջերմաստիճանների դեպքում,

հրդեհի մարման և ազդանշանման համակարգի ավտոմատ մնայուն կայանքների ընդունման և փորձարկման ակտերը:

Բացի թվարկված փաստաթղթերից, 110 կՎ և բարձր լարման մալուխային գիծը շահագործման ընդունելիս, տեղակայող կազմակերպության կողմից էներգաօբյեկտին լրացուցիչ պետք է հանձնվեն`

մալուխի և լրասնուցման սարքի ամենաբարձր կատարողական նիշերը (ցածր ճնշման 110-220 կՎ գծերի համար),

գծի բոլոր տարրերում յուղի փորձարկման արդյունքները,

ներծծման փորձարկումների արդյունքները,

բարձր ճնշման գծերի վրա լրասնուցման ագրեգատների նմուշահանման և փորձարկման արդյունքները,

ճնշումը ազդանշանող համակարգի ստուգման արդյունքները,

անցկացման ժամանակ, ձգաուժերի մասին ակտերը,

անցկացումից հետո, բարձրացրած լարումով պաշտպանիչ ծածկույթների փորձարկման ակտերը,

մալուխների, կցորդիչների և լրասնուցման սարքերի գործարանային փորձարկումների արձանագրությունները,

կցորդիչների ավտոմատ տաքացման սարքվածքների փորձարկման արդյունքները,

յուրաքանչյուր ֆազի հոսանքատար ջղերի և թաղանթների (էկրանների) հոսանքների չափման արդյունքները,

մալուխի ջղերի աշխատանքային ունակության չափման արդյունքները,

մեկուսացման ակտիվ դիմադրության չափման արդյունքները,

հորերի և ծայրային կցորդիչների հողակցման դիմադրության չափման արդյունքները:

Մինչև 1000 Վ լարման մալուխային գծերը շահագործման հանձնելիս պետք է ձևակերպվեն և պատվիրատուին հանձնվեն` մալուխային մատյանը, գծերի ճշտված նախագիծը, փորձարկումների և չափումների ակտերը և արձանագրությունները:

5.8.8. Այլ ենթակայության կազմակերպությունների կողմից կառուցվող և շահագործման հանձնվող բոլոր լարումների մալուխների անցկացումը և տեղակայումը պետք է կատարվի շահագործող կազմակերպության տեխնիկական վերահսկմամբ:

5.8.9. Յուրաքանչյուր մալուխային գիծ պետք է ունենա տեղեկաթերթիկ` գծի հիմնական տվյալների ցուցումով, ինչպես նաև արխիվային թղթապանակ` սույն Կանոնների 5.8.7 կետերի փաստաթղթերով:

Հաշվառման ավտոմատ համակարգ ունեցող ձեռնարկությունների համար տեղեկաթերթի տվյալները կարող են մտցվել ԷՀՄ-ի հիշողության մեջ:

Բաց անցկացված մալուխները, ինչպես նաև բոլոր մալուխային կցորդիչները պետք է ունենան բեռնապիտակներ, նշումներով`

մալուխների բեռնապիտակների վրա, գծի վերջում և սկզբում պետք է նշվեն մակնիշները, լարումները, հատվածքները, գծերի համարները կամ անվանումները,

միացնող կցորդիչների բեռնապիտակների վրա կցորդիչի համարը, տեղակայման ամսաթիվը:

Բեռնապիտակները պետք է կայուն լինեն շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ:

Բեռնապիտակները պետք է դասավորված լինեն գծի երկարությամբ, ամեն 50 մ-ը մեկ` բաց փռված մալուխներում, ինչպես նաև մայրուղու շրջադարձերում և հրակայուն միջնապատով ու ծածկույթներով անցնող տեղերում (երկու կողմից):

5.8.10. Մալուխային կառուցվածքներում անցկացվող մալուխների մետաղական չցինկապատված զրահը և ոչ մետաղապատ ծածկույթով մետաղական կառուցվածքները, որոնցով անցնում են մալուխները, ինչպես նաև սովորական պողպատից մալուխային տուփերը պարբերաբար պետք է պատվեն լարվող, հակաքայքայիչ լաքերով և ներկերով:

5.8.11. Մալուխային գծերի բեռնվածքները պետք է չափվեն պարբերաբար, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

Այդ չափումների տվյալների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, պետք է ճշտվեն մալուխային ցանցի ռեժիմը և սխեման:

Այս կետի պահանջները տարածվում են նաև էլեկտրակայանների և ենթակայանների բաշխման սարքվածքների հաղորդաձողերից սնվող մալուխային գծերի վրա:

5.8.12. Մալուխային գծերի զննումը պետք է կատարվի 1 անգամ` հետևյալ ժամկետներում, ամիսներով.

 

Մալուխի լարումը,

կՎ մինչև 35  110-500

    Հողում անցկացված մալուխային մայրուղիներ           3            1

Քաղաքների տարածքում, կատարելագործված

    ծածկույթի տակ անցկացված մալուխային մայրուղիներ   12            -

Հավաքիչներով, թունելներով, հորաններով և

երկաթուղային կամուրջներով անցկացված

    մալուխային մայրուղիներ                            6            3

Լրասնման կետեր` յուղի ճնշման ազդանշանման

առկայության դեպքում (ազդանշանման բացակայության

    դեպքում` ըստ տեղային հրահանգների)                 -            1

    Մալուխային հորեր                                 24            3

 

1000 Վ-ից ցածր մալուխային կցորդիչների զննումը պետք է կատարվի էլեկտրասարքավորումների զննման ժամանակ:

Ստորջրյա մալուխների զննումը պետք է կատարվի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

Ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից պարբերաբար պետք է կատարվի մալուխային գծերի ընտրովի հսկիչ զննումներ:

Վարարումներից և հեղեղներից հետո, ինչպես նաև մալուխային գիծը ռելեային պաշտպանության կողմից անջատվելու դեպքում, կատարվում են արտահերթ զննումներ:

Մալուխային գծի զննումների ժամանակ հայտնաբերված խախտումների մասին պետք Է գրառումներ կատարվեն թերությունների և անսարքությունների մատյանում: Խախտումները պետք է վերացվեն ամենակարճ ժամկետում:

5.8.13. Թունելները, հորանները, մալուխային հարկերը և անցուղիները մշտական օպերատիվ սպասարկմամբ էլեկտրակայաններում և ենթակայաններում պետք է զննվեն ոչ ուշ, քան ամիսը 1 անգամ, իսկ առանց մշտական օպերատիվ սպասարկման էլեկտրակայաններում և ենթակայաններում` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի սահմանած ժամկետներում:

5.8.14. Մալուխային կառուցվածքներում տեղադրված հրդեհային ազդանշանման և ավտոմատ հրդեհաշեջ սարքվածքների տեխնիկական հսկումը և շահագործումը պետք է կատարվի «Հրային հրդեհաշեջ ավտոմատ սարքավորումների շահագործման տիպային հրահանգ»-ին, «էներգետիկ ձեռնարկություններում հրդեհային ազդանշանման ավտոմատ սարքավորումների շահագործման տիպային հրահանգ»-ին և «Օդամեխանիկական փրփուրով հրդեհաշեջ սարքավորումների շահագործման հրահանգ»-ին համապատասխան:

5.8.15. Մալուխային շինություններում որևէ ժամանակավոր և օժանդակ կառույց (արհեստանոց, գործիքանոց, պահեստ և այլն) պատրաստելը, ինչպես նաև նրանցում նյութեր և սարքավորում պահելն արգելվում է:

5.8.16. էլեկտրաֆիկացված գծային (ռելսային) փոխադրամիջոցով, կամ ագրեսիվ բնահողեր ունեցող շրջաններում, մալուխային գիծը շահագործման կարող է ընդունվել միայն նրա հակաքայքայիչ պաշտպանությունը իրականացնելուց հետո:

Այդ շրջաններում մալուխային գծերի վրա պետք է կատարվեն թափառող հոսանքների չափումներ, կազմվեն և կանոնավոր կերպով ճշտվեն մալուխային ցանցի (կամ նրա առանձին տեղամասերի) պոտենցիալ դիագրամները և հողային քայքայիչ գոտիների քարտեզները: Քաղաքներում, որտեղ կազմակերպված է բոլոր ստորգետնյա հաղորդակցման ուղիների համատեղ հակաքայքայիչ պաշտպանություն, պոտենցիալ դիագրամների կազմում չի պահանջվում:

Մալուխների պոտենցիալները պետք է չափվեն թափառող հոսանքների գոտիներում, ուժային մալուխները խողովակաշարերին և կատոդային պաշտպանություն ունեցող կապի մալուխներին մոտենալու տեղերում, և մալուխների այն տեղամասերում, որոնք սարքավորված են քայքայումից պաշտպանվելու կայանքներով: Ճկափողային պաշտպանիչ ծածկույթով մալուխների վրա հակաքայքայիչ ծածկույթի վիճակը պետք է վերահսկվի «ՈՒժային մալուխային գծերի շահագործման հրահանգ»-ի և «Էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան:

5.8.17. էներգաօբյեկտները պետք է վերահսկեն քաղաքային տրամվայի, մետրոպոլիտենի և էլեկտրաֆիկացված երկաթուղու վարչությունների և ծառայությունների կողմից հողում թափառող հոսանքների արժեքների փոքրացման միջոցառումների կատարումը: Թափառող հոսանքների աղբյուրների նկատմամբ նորմատիվային պահանջները բերված են ԳՈՍՏ 9.602-ում:

Մալուխային գծերի վրա էլեկտրաքայքայման, հողային կամ քիմիական քայքայման պատճառով մետաղական թաղանթների քայքայման վտանգ նկատելու դեպքում, պետք է ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ: Կցորդիչներին հարող ալյումինե թաղանթների հատվածների քայքայումը կանխելու նպատակով, պետք է նրանց պաշտպանությունն ապահովել «ՈՒղեցույց ժողովածու, էլեկտրատեխնիկական մաս»-ի հանձնարարականներին համապատասխան:

Պաշտպանիչ սարքերի վրա պետք է սահմանվի կանոնավոր հսկում:

5.8.18. Մալուխային մայրուղիների փորվածքները, կամ նրանց մոտակայքում հողային աշխատանքները պետք է կատարվեն էներգաօբյեկտի գրավոր թույլտվությամբ:

5.8.19. Մալուխից 1 մ հեռավորության վրա փորվածքների կատարումը հողափոր մեքենաներով, ինչպես նաև մալուխի վերևում հանքահատման մուրճերի, լինդերի, քլունգների օգտագործումը գետնի փխրեցման համար, 0,3 մ-ից ավել խորությամբ արգելվում է` մալուխների բնականոն խորությամբ անցկացման դեպքում:

Հարվածային և թրթռասուզիչ մեխանիզմների օգտագործումը թույլատրվում է մալուխներից առնվազն 5 մ հեռավորության վրա:

Աշխատանքները սկսելուց առաջ պետք է կատարվի մայրուղու ստուգիչ փորվածք` էներգաօբյեկտի անձնակազմի հսկողության տակ:

Պայթեցման աշխատանքներ կատարելու համար պետք է տրվեն լրացուցիչ տեխնիկական պայմաններ:

5.8.20. էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպությունները պարբերաբար պետք է իրազեկ դարձնեն կազմակերպություններին և շրջանի բնակչությանը, որտեղով անցնում են մալուխային մայրուղիները, այդ մայրուղիների մոտակայքում հողային աշխատանքներ կատարելու կարգի մասին:

5.8.21. Մալուխային գծերը պարբերաբար պետք է ենթարկվեն հաստատուն հոսանքի բարձրացված լարումով կանխարգելիչ փորձարկումների` «Էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր»-ին համապատասխան:

Մալուխային գծերի վրա արտահերթ փորձարկումների անհրաժեշտությանը` նորոգման աշխատանքից կամ մայրուղիների բացման հետ կապված փորվածքներից հետո, որոշվում է էլեկտրացանցերը շահագործող էներգաօբյեկտի, շրջանի, կազմակերպության ղեկավարության կողմից:

5.8.22. 20-35 կՎ լարման, թղթե մեկուսացումով մալուխների ուղղաձիգ տեղամասերում մեկուսացումը չորացնելու հետևանքով հնարավոր էլեկտրական ծակումները կանխելու համար, անհրաժեշտ է պարբերաբար փոխել մեկուսիչները, կամ դրանց վրա տեղադրել սևեռող կցորդիչներ:

Չհոսող ներծծող զանգվածով և պլաստմասսայե մեկուսիչով, կամ գազով լցված մալուխներով 20 - 35 կՎ լարման մալուխային գծերի վրա, ուղղագիծ տեղամասերում մեկուսացման լրցուցիչ դիտարկում և փոխարինում չի պահանջվում:

5.8.23. Ռետինե ծածկույթով (ճկափողով) չզրահապատված մալուխների անցկացումը վերահսկելու և շահագործման ժամանակ պետք է հատուկ ուշադրության դարձվի ճկափողի վիճակի վրա: Միջանցուկ խզվածք, քերվածք և ճաք ունեցող ճկափողով մալուխները պետք է նորոգվեն կամ փոխարինվեն:

5.8.24. Մալուխային ցանցերի ձեռնարկությունները պետք է ունենան վնասվածքի տեղի որոշման սարքերով, չափիչ սարքավորումներով և շարժական չափիչ ու փորձարկիչ կայանքներով զինված լաբորատորիաներ:

5.8.25. Վնասված մալուխների նմուշները և վնասված մալուխային կցորդիչները պետք է ենթարկվեն լաբորատոր հետազոտության` վնասման պատճառները պարզելու և դրանց կանխարգելման միջոցառումների մշակման համար:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման