Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (10 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

5.9. Ռելեային պաշտպանություն և էլեկտրաավտոմատիկա

 

5.9.1. էլեկտրակայանների, ենթակայանների և էլեկտրական ցանցերի ուժային էլեկտրասարքավորումը պետք է պաշտպանված լինի կարճ միացումներից և բնականոն ռեժիմների խախտումներից` ռելեային պաշտպանության սարքվածքներով, ավտոմատ անջատիչներով կամ ապահովիչներով և սարքավորված լինի էլեկտրաավտոմատիկայի, այդ թվում` հակավթարային և ավտոմատ կարգավորման սարքվածքներով:

Ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի (ՌՊԱ), այդ թվում` հակավթարային ավտոմատիկայի սարքվածքները, գործողության սկզբունքներով, նախադրվածքներով, լարքով և ելքային ներգործություններով պետք է համապատասխանեն էներգահամակարգի սխեմաներին ու աշխատանքի ռեժիմներին և մշտապես լինեն աշխատանքի մեջ, բացի այն սարքվածքներից, որոնք պետք է հանվեն աշխատանքից` նշանակման և գործողության սկզբունքներին, էներգահամակարգի աշխատանքի ռեժիմին և ընտրականության պայմաններին համապատասխան:

5.9.2. Շահագործման ընթացքում պետք է ապահովված լինեն ՌՊԱ սարքավորման և երկրորդային շղթաների բնականոն աշխատանքի պայմանները (թույլատրելի ջերմաստիճանը, խոնավությունը, տատանումը, աշխատանքային պարամետրերի շեղումը անվանականից, խանգարումների մակարդակը և այլն):

5.9.3. ՌՊԱ սարքվածքների գործարկումների և գործարկման խափանումների բոլոր դեպքերը, ինչպես նաև շահագործման ընթացքում հայտնաբերված արատները, պետք է հանգամանորեն վերլուծվեն և հաշվի առնվեն ՌՊԱ ծառայությունների կողմից ընդունված կարգով: Հայտնաբերված արատները պետք է վերացվեն:

ՌՊԱ սարքվածքների սխալ գործարկման կամ գործարկման խափանման յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև սխեմաների և սարքավորման բացահայտված արատների մասին պետք է տեղյակ պահվի տվյալ սարքվածքը կառավարող կամ տնօրինող վերադաս կազմակերպությանը:

5.9.4. ՌՊԱ պանելների և երկկողմանի սպասարկման պահարանների, ինչպես նաև կառավարման պանելների և վահանակների դիմային և հակառակ կողմերին, պետք է լինեն նրանց կարգավարական անվանումներին համապատասխան նշանակումը նշող մակագրություններ:

Պանելների, վահանակների վրա և դարձկեն պանելներով պահարաններում տեղադրված սարքավորումը երկու կողմից պետք է ունենա սխեմաներին համապատասխանող մակագրություններ, կամ մակնշվածք: Մակագրությունների կամ մակնշվածքների դասավորությունը պետք է միանշանակ որոշի համապատասխան սարքը:

Առանձին ստուգվող, տարբեր միացումներին կամ միևնույն միացմանը պատկանող ՌՊԱ տարբեր սարքվածքների սարքավորումով պանելների վրա պետք է լինեն հստակ սահմանազատող գծեր և պետք է ապահովված լինի ՌՊԱ առանձին սարքվածքների ստուգման ընթացքում պաշտպանակ տեղագրելու հնարավորությունը:

Օպերատիվ անձնակազմի կողմից կառավարվող սարքվածքների մակագրությունները պետք է պարզ նշեն այդ սարքվածքների նշանակումը:

5.9.5. ՈՒժային էլեկտրասարքավորումը և էլեկտրահաղորդման գծերը կարող են գտնվել լարման տակ` միայն բոլոր տեսակի վնասվածքներից պաշտպանող ռելեային պաշտպանության աշխատանքի մեջ գտնվելու պայմաններում: Առանձին տեսակի պաշտպանության աշխատանքից հանելու, կամ անսարք լինելու դեպքերում, աշխատանքի մեջ մնացած ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ապահովեն էլեկտրասարքավորման և էլեկտրահաղորդման գծերի պաշտպանությունը` բոլոր տեսակի վնասվածքներից: Եթե այդ պայմանը չի կատարվում, պետք է իրագործվի ժամանակավոր արագագործ պաշտպանություն, կամ կիրառվի պահուստային պաշտպանության արագացումը, կամ պետք է անջատվի միացումը:

5.9.6. Արագագործ ռելեային պաշտպանության և անջատիչի խափանման պահուստավորման սարքվածքի առկայության դեպքում, նորոգումից, կամ առանց լարման տակ գտնվելու ժամանակամիջոցից հետո, գծերի, հաղորդաձողերի և սարքավորման միացման բոլոր գործողությունները, ինչպես նաև բաժանիչներով և օդային անջատիչներով փոխարկման գործողությունները, պետք է կատարվեն այդ պաշտպանությունները աշխատանքի մեջ գտնվելու պայմաններում: Եթե գործողությունները կատարելու ժամանակ այդ պաշտպանություններից որևէ մեկը չի կարող գտնվել աշխատանքի մեջ, կամ գործողության սկզբունքով պետք է հանվի աշխատանքից, ապա պահուստային պաշտպանություններում պետք Է մտցվի արագացում, կամ իրագործվի ժամանակավոր պաշտպանություն` թեպետև ոչ ընտրական, բայց գործողության նույնպիսի ժամանակով, ինչպես և մշտական պաշտպանությունը»:

5.9.7. Էլեկտրականապես կապված, 60 Վ-ից բարձր լարման երկրորդային շղթաների` հողի նկատմամբ մեկուսացման դիմադրությունը, ինչպես նաև էլեկտրականապես չկապված տարբեր նշանակման (չափիչ, օպերատիվ հոսանքի, ազդանշանման) շղթաների միջև մեկուսացման դիմադրությունը յուրաքանչյուր միացման սահմաններում պետք է պահպանվի 1 ՄՕհմ-ից ոչ պակաս: Առանձին աղբյուրից կամ բաժանիչ տրանսֆորմատորից սնվող 60 Վ և ցածր աշխատանքային լարման երկրորդային շղթաների մեկուսացման դիմադրությունը պետք է պահպանվի 0,5 ՄՕհմ-ից ոչ պակաս:

Մեկուսացման դիմադրությանը չափվում է առաջին դեպքում 1000-2500 Վ լարման մեգաօհմաչափով, երկրորդ դեպքում` 500 Վ:

24 Վ և ցածր լարման, միկրոէլեկտրոնային բազայով ՌՊԱ սարքվածքների շղթաների մեկուսացման դիմադրության չափումը կատարվում է արտադրող գործարանի ցուցումներին համապատասխան: Եթե այդպիսի ցուցումներ չկան, ապա 15 Վ լարման օհմաչափով ստուգվում է այդ շղթաների` հողի հետ միակցման բացակայությունը:

Երկրորդային շղթաների մեկուսացումը ստուգելու ժամանակ պետք է ձեռնարկվեն համապատասխան հրահանգներով նախատեսված, այդ սարքվածքների վնասվածքները կանխող, միջոցառումներ:

5.9.8. ՌՊԱ էլեկտրականապես կապված շղթաների և յուրաքանչյուր միացման բոլոր այլ երկրորդային շղթաների` հողի նկատմամբ մեկուսացումը, ինչպես նաև միևնույն պանելի սահմաններում գտնվող էլեկտրականապես կապ չունեցող շղթաների միջև մեկուսացումը, բացառությամբ 60 Վ և ցածր աշխատանքային լարման տարրերի շղթաների, տեղակայումից հետո միացնելիս և առաջին նախապահպանական հսկման ժամանակ, պետք է փորձարկվի 1 րոպեի ընթացքում` փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով:

Բացի այդ, 1 րոպեի ընթացքում` 1000 Վ լարումով պետք է փորձարկվի վերահսկիչ մալուխների ջղերի միջև եղած մեկուսացումը այն շղթաներում, որտեղ առկա է լուրջ հետևանքներով ջղերի միջև միակցման բարձր հավանականությունը (գազային պաշտպանության շղթաներ, որպես օպերատիվ հոսանքի աղբյուր օգտագործվող կոնդենսատորների շղթաներ, անվանական 1 Ա հոսանքով հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաներ և այլն):

Հետագա շահագործման ժամանակ ՌՊԱ շղթաների մեկուսացումը (բացառությամբ 60 Վ և ցածր լարման շղթաների) պետք է փորձարկվի կանխարգելիչ վերականգնման ժամանակ` 1 րոպեի ընթացքում, փոփոխական հոսանքի 1000 Վ լարումով, կամ 2500 Վ ուղղված լարումով` մեգաօհմաչափի կամ հատուկ կայանքի միջոցով:

ՌՊԱ 60 Վ և ցածր լարման շղթաների մեկուսացման փորձարկումը կատարվում է ըստ սույն կանոնների 5.9.7 կետի նրա դիմադրության չափման ընթացքում:

5.9.9. Նոր տեղակայված ՌՊԱ սարքվածքները և երկրորդային շղթաները աշխատանքի մեջ մտցնելուց առաջ պետք է ենթարկվեն կարգաբերման և ընդունման փորձարկումների:

Նոր սարքվածքներ գործարկելոլ և աշխատանքի մեջ մտցնելու թույլտվությունը տրվում է սահմանված կարգով և գրանցվում է ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի մատյանում:

5.9.10. Շահագործման մեջ գտնվող ՌՊԱ սարքվածքների մասին ՌՊԱ ծառայությունում պետք է լինեն հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

տեղեկաթերթիկ-արձանագրություններ,

կարգաբերման և ստուգման հրահանգներ կամ մեթոդական ցուցումներ,

տեխնիկական տվյալներ սարքվածքների մասին` նախադրվածքների քարտերի և բնութագրերի տեսքով,

սկզբունքային, տեղակայման կամ` սկզբունքա-տեղակայման կատարողական աշխատանքային սխեմաներ,

ՌՊԱ բարդ սարքվածքները ստուգելու, համար աշխատանքից հանելու (աշխատանքի մեջ մտցնելու) աշխատանքային ծրագրեր, որտեղ պետք է նշված լինեն դրանց շղթաները աշխատանքի մեջ մնացող ՌՊԱ սարքվածքներից, սարքավորման ղեկավարման շղթաներից և լարման ու հոսանքի շղթաներից անջատման հաջորդականությունը, եղանակը և տեղը,

էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված այն սարքվածքների ցուցակը, որոնց համար աշխատանքային ծրագրեր չեն կազմվում:

Տեխնիկական սպասարկման արդյունքները պետք է գրանցվեն տեղեկաթերթիկ-արձանագրությունում (անհրաժեշտության դեպքում ՌՊԱ բարդ սարքվածքների վերաբերյալ պետք է արվեն մանրամասն գրանցումներ աշխատանքային մատյանում):

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ձեռնարկությունների, «Հայ-էներգո» ՊՓԲԸ ՌՊԱ ծառայություններում պետք է լինեն այդ ծառայությունների կառավարման կամ տնօրինության տակ գտնվող սարքվածքների տեխնիկական տվյալները քարտերի (աղյուսակների) կամ մատյանների (բնութագրերի), սկզբունքային կամ կառուցվածքային սխեմաների (տեխնոլոգիական գործառման ալգորիթմի) տեսքով:

5.9.11. ՌՊԱ սարքվածքների լարքի պարամետրերի, կամ գործողության փոփոխումները, աշխատանքից հանելը (աշխատանքի մեջ մտցնելը) պետք է ձևակերպվի սույն Կանոնների 6.4.2, 6.4.5, 6.4.6 և 6.4.10 կետերին համապատասխան:

Սխալ գործարկման սպառնալիքի դեպքում, ՌՊԱ սարքվածքը պետք է հանվի աշխատանքից, հաշվի առնելով սույն կանոնների 5.9.5 կետի պահանջները, առանց վերադաս օպերատիվ կարգավարական անձնակազմի թույլտվության, բայց հետագայում նրան հաղորդելով (տեղային հրահանգին համապատասխան) և հայտ ձևակերպելով սույն Կանոնների 6.4.6 կետին համապատասխան:

5.9.12. ՌՊԱ ռելեները, սարքերը և օժանդակ սարքվածքները, բացառությամբ նրանց, որոնց նախադրվածքները փոփոխում է օպերատիվ անձնակազմը, թույլատրվում է բացել միայն այդ սարքվածքները շահագործող ՌՊԱ ծառայությունների, էլեկտրակայանների, էլեկտրաարտադրամասերի էլեկտրատեխնիկական լաբորատորիաների (ԷՏԼ) աշխատողներին, կամ բացառիկ դեպքերում` վերջիններիս ցուցումով, օպերատիվ անձնակազմին:

ՌՊԱ սարքվածքներում աշխատանքները պետք է կատարի ուսուցում անցած և համապատասխան սարքվածքների ինքնուրույն ստուգման թույլտվություն ունեցող անձնակազմը:

5.9.13. Կառավարման վահանակների, պահարանների և պանելների սեղմակների հավաքվածքների (շարքերում) մերձակայքում չպետք է գտնվեն այն սեղմակները, որոնց պատահական միացումը կարող է առաջացնել միացության անջատում կամ միացում, օպերատիվ հոսանքի շղթաներում կամ գեներատորի (սինքրոն փոխհատուցչի) գրգռման շղթաներում կարճ միացում:

5.9.14. Պանելների, վահանակների վրա, պահարաններում և ՌՊԱ կառավարման շղթաներում աշխատելիս, պետք է միջոցներ ձեռնարկվեն սարքավորումը սխալմամբ անջատելու դեմ: Աշխատանքները պետք է կատարվեն միայն մեկուսացված գործիքներով:

Այդ աշխատանքների կատարումը առանց կատարողական սխեմաների, նախապես տրված ծավալների և աշխատանքի հերթականության (տիպային կամ հատուկ ծրագրերի) արգելվում է:

Հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում (այդ թվում նաև փորձարկման բլոկների հետ) գործողությունները պետք է կատարվեն այն ՌՊԱ սարքվածքների (կամ առանձին աստիճանների) աշխատանքից հանելուց հետո, որոնք գործողության սկզբունքով և լարքի պարամետրերով (նախադրվածքներով) կարող են այդ գործողությունների ընթացքում կեղծ աշխատել:

Աշխատանքները ավարտելուց հետո պետք է ստուգվեն հոսանքի, լարման և օպերատիվ հոսանքի շղթաների սարքինությունը և միացման ճշտությունը: ՌՊԱ օպերատիվ շղթաները և կառավարման շղթաները, որպես կանոն, պետք է ստուգվեն գործողության փորձարկումով:

5.9.15. ՌՊԱ սարքվածքներում աշխատանքները, որոնք կարող են առաջացնել պաշտպանվող կամ այլ միացումների սխալ անջատում, ինչպես նաև սարքավորման կամ աշխատող ՌՊԱ սարքվածքների վրա այլ` չնախատեսված ներգործություններ, պետք է կատարվեն այդ հնարավորությունները հաշվի առնող թույլատրված հայտով:

5.9.16. ՌՊԱ պանելների և պահարանների վրայի փոխարկող սարքվածքների, փորձարկման բլոկների կափարիչների դիրքի ճշտության հսկումը, կառավարման և պաշտպանության շղթաների ապահովիչների կամ ավտոմատ անջատիչների սարքինության հսկումը, ՌՊԱ սարքվածքների աշխատանքի հսկումը սարքերի և պանելների (պահարանների) վրա տեղադրված արտաքին ազդանշանման սարքվածքների և սարքերի ցուցմունքներով, անջատիչների և այլ սարքերի փորձարկումը, բարձր հաճախության պաշտպանությունների ազդանշանների փոխանակումը, բարձր հաճախության հեռուստաանջատման սարքվածքների, ավտոմատիկայի, կապուղիների ցածր հաճախության սարքավորման, հակավթարային ավտոմատիկայի, բարձր հաճախության սարքավորման հսկվող պարամետրերի լափումները, հաղորդաձողերի պաշտպանության և ներանցիչների մեկուսացման հսկման սարքվածքի անհաշվեկշռության հոսանքի չափումը, լարման տրանսֆորմատորի բաց եռանկյուն անհաշվեկշռության լարման չափումը, ավտոմատ կրկնական միացման պահուստի ավտոմատ միացման սարքվածքների և սևեռող սարքերի փորձարկումը, ավտոմատ տատանագրիչների ժամացույցների լարումը և այլն, պետք է իրականացնի օպերատիվ անձնակազմը:

Հսկման և փորձարկման պարբերականությունը, փորձարկման ենթակա սարքերի և սարքվածքների ցուցակը, փորձարկման գործողությունների կարգը, ինչպես նաև նորմերից շեղումներ հայտնաբերելու դեպքում, անձնակազմի գործելու կարգը, պետք է սահմանվեն տեղային հրահանգներով:

5.9.17. էլեկտրական ցանցերը շահագործող ձեռնարկությունների և էլեկտրակայանների էլեկտրատեխնիկական լաբորատորիաների ՌՊԱ ծառայությունների անձնակազմը պարբերաբար պետք է զննի բոլոր կառավարման պանելները և վահանակները, ռելեային պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի, ազդանշանման պանելները, հատուկ ուշադրություն դարձնելով փոխարկող սարքվածքների (հատիչների, կառավարման բանալիների, մակարդակների և այլն) դիրքերի և փորձարկման բլոկների կափարիչների դիրքերի ճշտությանը և սխեմաների ու էլեկտրասարքավորման աշխատանքի ռեժիմների հետ դրանց դիրքերի համապատասխանությանը:

Զննումների պարբերությունը պետք է սահմանի էներգաօբյեկտի ղեկավարությունը:

Անկախ ՌՊԱ ծառայության անձնակազմի պարբերական զննումներից, օպերատիվ կարգավարական անձնակազմը պետք է պատասխանատվություն կրի ՌՊԱ այն տարրերի ճիշտ դիրքերի համար, որոնց հետ նրանց թույլատրված է գործողություններ կատարել:

5.9.18. ՌՊԱ սարքվածքները և երկրորդային շղթաները պետք է ստուգվեն և փորձարկվեն գործող կանոններում ու հրահանգներում նշված ծավալով և ժամկետներում:

Այդ սարքվածքների ոչ ճիշտ գործարկումից, կամ գործարկման խափանումից հետո պետք է անցկացվեն լրացուցիչ (հետվթարային) ստուգումներ:

5.9.19. Սեղմակների հավաքվածքներին (շարքերին) միացված հաղորդալարերը պետք է ունենան սխեմաներին համապատասխանող մակնշվածքներ: Վերահսկիչ մալուխները մակնշվածքներ պետք է ունենան իրենց ծայրերում, մալուխների հոսքի ճյուղավորման և հատման տեղերում, պատերի, առաստաղների և այլն միջով անցման տեղերում: Վերահսկիչ մալուխների ազատ ջղերի ծայրերը պետք է մեկուսացված լինեն:

5.9.20. Մետաղե թաղանթով մալուխների վնասվածքները վերացնելիս, կամ նրանց երկարացման դեպքում, ջղերի միացումները պետք է իրականացվեն հերմետիկ կցորդիչների, կամ այդ նպատակի համար նախանշված տուփերի միջոցով: Նշված կցորդիչները և տուփերը պետք է գրանցված լինեն:

Պոլիվինիլքլորիդային և ռետինե թաղանթով մալուխները պետք է միացվեն էպօքսիդային միացնող կցորդիչներով կամ սեղմակների անցումային շարքերի վրա:

Վերը նշված միացումները` մեկ մալուխի յուրաքանչյուր 50 մ երկարության վրա, միջին հաշվով, մեկից ավել չպետք է լինեն:

5.9.21. Օդի, լույսի, յուղի ներգործությամբ քայքայվող, ջղերի մեկուսացումով վերահսկիչ մալուխների կիրառման դեպքում, սեղմակների և ծայրային հարդարումների միջև ընկած ջղերի հատվածամասը պետք է ունենա այդ քայքայումը կանխող լրացուցիչ պատվածք:

5.9.22. Հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթները միշտ պետք է միակցված լինեն ռելեներով, սարքերով կամ կարճ միացվեն: Հոսանքի, լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաները և բարձր հաճախության կապուղու միացման զտիչների երկրորդային փաթույթները պետք է հողանցված լինեն:

5.9.23. էլեկտրակայաններում և ենթակայաններում տեղադրված վթարային ռեժիմներում գրանցման ավտոմատ արագացումով ինքնագրիչ սարքերը, ավտոմատ տատանագրիչները, այդ թվում նրանց գործարկման սարքվածքները, սևեռող սարքերը (ամպերաչափեր, վոլտաչափեր, օհմաչափեր) և այլ ՌՊԱ սարքվածքների աշխատանքի վերլուծության և էլեկտրահաղորդման գծերի վնասվածքների տեղը որոշելու համար օգտագործվող սարքվածքները պետք է միշտ պատրաստ լինեն գործելու: Նշված սարքվածքների աշխատանքի, մեջ մտցնելը և աշխատանքից հանելը պետք է իրականացվեն հայտով: 5.9.24. Օպերատիվ հոսանքի շղթաներում պետք է ապահովվի պաշտպանության սարքերի (ապահովիչների և ավտոմատ անջատիչների) գործողության ընտրողականությունը:

Ավտոմատ անջատիչները, ապահովիչների կոճակները պետք է ունենան նշանակումը և հոսանքը ցուցող մակնշվածքներ:

5.9.25. Օպերատիվ անձնակազմի կողմից ՌՊԱ սարքվածքների պանելների վրա և պահարաններում բանալիներով, մակադրակներով, վերահսկիչ բլոկներով և այլ հարմարանքներով փոխարկումներ կատարելիս պետք է կիրառվի նշված փոխարկման սարքվածքների` օգտագործվող ռեժիմների համար դիրքերի աղյուսակներ, կամ հսկման ակներև այլ եղանակներ, ինչպես նաև ծրագրեր` բարդ փոխարկումների համար:

Այդ փոխարկումների կատարման գործողությունների մասին պետք է գրանցումներ կատարվեն օպերատիվ մատյանում:

5.9.26. էլեկտրակայանների և ենթակայանների կառավարման վահանների, պանելների և պահարանների վրայի ՌՊԱ շղթաների փոխարկման սարքվածքները պետք է տեղադրվեն ակներևորեն, իսկ նրանց հետ միատեսակ գործողությունները պետք է կատարվեն միևնույն ձևով:

 

5.10. Հողակցող սարքվածքներ

 

5.10.1. Հողակցող սարքվածքները պետք է բավարարեն մարդկանց էլեկտրաանվտանգության և էլեկտրակայանքների պաշտպանության, ինչպես նաև աշխատանքի շահագործման ռեժիմների պահանջներին:

էլեկտրասարքավորումների և էլեկտրակայանների մետաղե մասերը, որոնք մեկուսացման վնասվածքի հետևանքով կարող են ընկնել լարման տակ, պետք է հողանցված կամ զրոյացված լինեն:

5.10.2. էլեկտրակայանների հողանցող սարքվածքները տեղակայող կազմակերպության կողմից շահագործման հանձնելիս, բացի սույն Կանոնների 1.2.9 կետում նշված փաստաթղթերից, պետք է ներկայացվեն նաև այդ սարքվածքների հանձնման և ընդունման փորձարկումների արձանագրությունները:

5.10.3. Հողակցման ենթակա կայանքի յուրաքանչյուր տարր պետք է միացվի հողանցիչի հետ` առանձին հողանցող հաղորդչի միջոցով:

Հողակցող հաղորդիչներով` կայանքի մի քանի տարրերի հաջորդական միացումը, արգելվում է:

5.10.4. Հողակցող հաղորդիչների միացումը հողանցիչի և հողանցվող կառուցվածքների հետ պետք է կատարվի եռակցումով, իսկ սարքերի, մեքենաների հենամարմինների և էլեկտրահաղորդման օդային գծերի հենարանների հետ` եռակցումով կամ հեղույսային միացումով:

5.10.5. Հողակցող հաղորդիչները պետք է պահպանված լինեն քայքայումից:

Բաց տեղագրած հողանցող հաղորդիչները պետք է ունենան սև ներկվածք:

5.10.6. Հողակցող սարքվածքների հսկման համար պետք է կատարվեն հողակցող սարքվածքների դիմադրության չափում, և առնվազն 12 տարին մեկ ընտրանքային ստուգում գետնի բացումով` հողում գտնվող հողակցիչների տարրերի քայքայման վիճակը գնահատելու համար, հողակցող տարրերի և հողակցիչի միջև շղթաների, բնական հողակցիչների և հողանցող սարքվածքների միացումների առկայության և վիճակի հսկում` առնվազն 12 տարին մեկ,

հպման լարման չափում այն էլեկտրակայանքներում, որոնց հողանցող սարքվածքները իրականացվում են հպման լարման նորմերով,

հողանցման սարքվածքի լարման ԷՍԿ պահանջներին համապատասխանության ստուգում (հաշվարկային)` հողանցող սարքվածքի տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, բայց ոչ պակաս, քան 12 տարին մեկ,

մինչև 1000 Վ լարման կայանքներում ծակվող ապահովիչների ստուգում և ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության ստուգում` առնվազն 6 տարին մեկ:

5.10.7. Հողակցման սարքվածքների դիմադրությունները պետք է չափվեն`

էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրահաղորդման գծերում` այդ սարքվածքների տեղակայումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո,

110 կՎ և բարձր լարման ՕԳ մետաղաճոպանային հենարանների վրա` մակերևութային պարպումների կամ էլեկտրական աղեղից մեկուսիչների քայքայման հետքեր հայտնաբերելիս,

35 կՎ և ցածր լարման օդային բաշխիչ ցանցերի ենթակայաններում` առնվազն 12 տարին մեկ,

35 կՎ և ցածր լարման ցանցերում բաժանիչներով, պաշտպանիչ միջակայքերով, խողովակավոր և փականային պարպիչներով հենարանների և զրոյական հաղորդալարերի կրկնական հողանցիչներով հենարանների մոտ առնվազն 6 տարին մեկ,

բնակեցված վայրերում, երկաթբետոնե և մետաղե հենարանների ընտրանքային 2%-ի վրա,

ՕԳ առավել ագրեսիվ, սողանքավոր, արտափչվող կամ վատ հաղորդող գետնի տեղամասերում առնվազն 12 տարին մեկ: Չափումները պետք է կատարվեն գետնի առավել ցամաքման ժամանակում:

5.10.8. Հպման լարումների լափումները պետք է կատարվեն հողանցող սարքվածքների տեղակապումից, վերակառուցումից և հիմնական նորոգումից հետո, բայց ոչ պակաս, քան 6 տարին մեկ:

Չափումները պետք է կատարվեն բնական հողանցիչների և ՕԳ մետաղաճոպանների միացված ժամանակ:

5.10.9. Հողակցիչների քայքայիչ վիճակի ստուգումը պետք է կատարվի`

ենթակայանների և էլեկտրակայանների այն տեղերում, որտեղ հողանցիչները առավել քայքայված են, ինչպես նաև ուժային տրանսֆորմատորների չեզոքների և կարճմիակցիչների մոտակայքում,

ՕԳ վրա` հողակցիչներով հենարանների 2%-ի մոտ:

Ենթակայանների և ՕԳ հենարանների հողակցիչների համար, անհրաժեշտության դեպքում, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ կարող է սահմանվել քայքայիչ վիճակի ավելի հաճախակի ստուգումներ:

 

5.11.Պաշտպանություն գերլարումից

 

5.11.1. էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրական ցանցերը շահագործող ձեռնարկություններում պետք է լինեն տեղեկություններ յուրաքանչյուր բաշխիչ սարքվածքի և ՕԳ-ի գերլարումներից պաշտպանության մասին`

շանթարգելների, լուսարձակների կայմասյուների, մետաղե և երկաթբետոնե կառուցվածքների, առավել բարձր կառույցների և շենքերի պաշտպանական գոտիների ուրվագծերը,

բաշխման սարքվածքների (ԲՍ) հողակցման սարքվածքների սխեմաները, որտեղ պետք է նշված լինեն պաշտպանական սարքերի միացման, ենթակայանի սարքավորման և շանթարգելով ճակատամուտքերի հողանցող էջքերի, լրացուցիչ հողանցող էլեկտրոդների (դրանց երկարության և քանակի տվյալներով) դասավորության տեղերի մասին,

ԲՍ սարքավորման իմպուլսային ամրության (իմպուլսային փորձարկման և ծակման լարումների) տեղեկաթերթի տվյալները,

ԲՍ և ՕԳ վրա օգտագործված գերլարումներից սահմանափակիչների, փականային և խողովակավոր պարպիչների և կայծային միջակայքերի տեղեկաթերթային պաշտպանական բնութագրերը,

ԲՍ սխեմաները, որտեղ պետք է նշված լինեն ՕԳ` մետաղաճոպանով պաշտպանված մերձեցումների երկարությունները (ամբողջ երկարությամբ մետաղաճոպանով գծերի համար` վտանգավոր գոտիների երկարությունները) և հաղորդաձողավորման` երկարությամբ դրանց համապատասխանող հեռավորությունները ԲԱ պաշտպանական սարքերի և պաշտպանվող սարքավորման միջև,

ՕԳ հենարանների, այդ թվում ՕԳ մետաղաճոպանավոր մերձեցումների, ԲՍ, տրանսֆորմատորային և փոխարկչային կետերի հողանցման դիմադրությունների արժեքները,

ՕԳ ուղեգծի և բաշխիչ սարքվածքների տարածքում բնահողի հաղորդականության մասին տվյալները,

տվյալներ` ՕԳ-երը միմյանց, կապի, ռադիոհաղորդման, երկաթուղային ինքնուղեփակման գծերի հետ հատումների մասին:

5.11.2. ԲԲԱ կառուցվածքների, առանձին կանգնած ձողային շանթարգելների, լուսարձակածին կայմասյուների, ծխատար խողովակների և հովարանների վրա ցանկացած նշանակման մինչև 1000 Վ լարման ՕԳ հաղորդալարերի (լուսավորման, հեռախոսային, բարձր հաճախության և այլն) կախումը, ինչպես նաև այդ գծերի առբերումը պայթունավտանգ շենքերի մոտով, արգելվում է:

Նշված նպատակների համար պետք է կիրառվեն մետաղե թաղանթով մալուխներ կամ հողում, մետաղե խողովակների մեջ տեղավորված առանց թաղանթի մալուխներ:

Մալուխների թաղանթները, մետաղե խողովակները պետք է հողանցվեն:

Պայթունավտանգ շենքերի մոտ գծերի առբերումը պետք է կատարվի շենքերի և կառույցների շանթարգել սարքվածքների գործող հրահանգների պահանջներին համապատասխան:

5.11.3. Ամեն տարի, ամպրոպների շրջանից առաջ, պետք է կատարվի բաշխիչ սարքվածքների և էլեկտրահաղորդման գծերի գերլարումներից պաշտպանության վիճակի ստուգումը և ապահովվի ամպրոպային և ներքին գերլարումներից պաշտպանության պատրաստականությունը:

Ձեռնարկություններում պետք է գրանցվեն ՕԳ, ԲՍ և տրանսֆորմատորային սարքավորանքի ամպրոպային անջատումների և վնասվածքների դեպքերը: Ստացված տվյալների հիման վրա պետք է կատարվի շանթապաշտպանության հուսալիության գնահատում, և անհրաժեշտության դեպքում, մշակվի այն բարձրացնող միջոցառումներ:

ԲԱ ոչ ստանդարտ սարքեր կամ սարքավորում տեղադրելու դեպքում, անհրաժեշտ է համապատասխան ամպրոպապաշտպան միջոցառումների մշակում:

5.11.4. Բոլոր դասերի լարումների գերլարումների սահմանափակիչները և փականային պարպիչները մշտապես պետք է միացված լինեն:

Այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում փոթորկային քամիներ, սառցակալում, ջերմաստիճանի կտրուկ փոփոխումներ և ինտենսիվ աղտոտում ԲԲԱ թույլատրվում է ձմռանը (կամ առանձին ամիսներին) անջատել միայն ամպրոպային գերլարումներից պաշտպանվելու համար նախատեսված փականային պարպիչները:

5.11.5. Փականային և խաղովակավոր պարպիչների, ինչպես նաև գերլարումների սահմանափակիչների նախապահպանական փորձարկումները պետք է կատարվեն գործող «էլեկտրասարքավորման փորձարկումների նորմերին» համապատասխան:

5.11.6. Խողովակավոր պարպիչները և պաշտպանական միջակայքերը պետք է զննվեն էլեկտրահաղորդման գծերի շրջայցի ժամանակ: Պարպիչների գործարկումը պետք է նշվի շրջայցի թերթիկներում: Հենարանից հանած վիճակում խողովակավոր պարպիչների ստուգումները պետք է կատարվեն երեք տարին մեկ:

Ինտենսիվ աղտոտման գոտիներում տեղադրված խողովակավոր պարպիչների` առանց հենարանից հանելու, վերին զննումը, ինչպես նաև լրացուցիչ զննումները և ստուգումները, պետք է կատարվեն տեղային հրահանգների պահանջներին համապատասխան:

Խողովակավոր պարպիչների վերանորոգումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության` կախված ստուգումների և զննումների արդյունքներից:

5.11.7. Մեկուսացված չեզոքներով կամ ունակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում թույլատրվում Է հողի հետ միակցված օդային և մալուխային Էլեկտրահաղորդման գծերի աշխատանքը` մինչև վնասվածքը վերացնելը:

Ընդ որում` բնակեցված վայրերում, որտեղ մարդկանց և կենդանիներին հոսանքահարման վտանգ Է սպառնում, ՕԳ վնասվածքի տեղը հայտնաբերելու աշխատանքները պետք է սկսվեն անհապաղ, և վնասվածքը վերացվի ամենակարճ ժամկետում:

Գեներատորային լարման ցանցերում, ինչպես նաև այն ցանցերում, որոնց միացված են բարձր լարման շարժիչներ, հողի հետ միակցումով աշխատանքը թույլատրվում Է սույն կանոնների 5.1.24 կետին համապատասխան:

5.11.8. Հողի հետ միակցման ունակային հոսանքի փոխհատուցումը աղեղմարիչ ռեակտորով պետք Է կիրառվի հետևյալ մեծությունները գերազանցող ունակային հոսանքների դեպքում`

 

    ցանցի անվանական լարումը, կՎ               6   10   15-20  35 և  բարձր

    հողի հետ միակցման ունակային հոսանքը, Ա   30   20     15      10

 

Բլոկային Էլեկտրակայանների սեփական կարիքների 6 կՎ ցանցերում թույլատրվում Է ցանցի չեզոքը դիմադրությամբ հողանցված աշխատանքի ոեժիմ:

Երկաթբետոնե և մետաղե հենարաններով ՕԳ 6-35 կՎ ցանցերում պետք Է օգտագործվեն աղեղմարիչ ռեակտորներ` 10 Ա և ավել հողի հետ միակցման ունակային հոսանքի դեպքում: Այդ ցանցերի աշխատանքը, ունակային հոսանքի նշված մեծությունը գերազանցելու դեպքում, առանց ունակային հոսանքի փոխհատուցման, արգելվում է:

Հողի հետ միակցման ունակային հոսանքների փոխհատուցման համար, ցանցերում պետք Է կիրառվեն ձեռքով կամ ավտոմատ կարգավորվող աղեղմարիչ ռեակտորներ:

ՈՒնակային հոսանքների փոխհատուցմամբ ցանցերում ունակային հոսանքների, աղեղմարիչ ռեակտորների հոսանքների, հողի հետ միակցման հոսանքների և չեզոքի շեղման լարումների չափումը, պետք Է կատարվի աղեղմարիչ ռեակտորը շահագործման մեջ մտցնելու ժամանակ և ցանցի ռեժիմի զգալի փոփոխումների դեպքում, բայց ոչ ուշ, քան 6 տարին մեկ:

5.11.9. Աղեղմարիչ ռեակտորների հզորությունը պետք է ընտրվի ըստ ցանցի ունակային հոսանքի, հաշվի առնելով դրա հեռանկարային զարգացումը:

Հողակցող աղեղմարիչ ռեակտորները պետք է տեղադրվեն այն ենթակայաններում, որոնք փոխհատուցվող ցանցի հետ կապված են երկուսից ոչ պակաս էլեկտրահաղորդման գծերով:

Փակուղային ենթակայաններում աղեղմարիչ ռեակտորների տեղադրումը արգելվում է:

Աղեղմարիչ ռեակտորները պետք է միացվեն տրանսֆորմատորների, գեներատորների կամ սինքրոն փոխհատուցչի չեզոքներին բաժանիչներով:

Աղեղմարիչ ռեակտորների միացման համար, որպես կանոն, պետք է օգտագործվեն փաթույթների աստղ-եռանկյուն միացման սխեմայով տրանսֆորմատորները:

Հալուն ապահովիչներով պաշտպանված տրանսֆորմատորներին աղեղմարիչ ռեակտորների միացումն արգելվում է:

Հողակցման համար նախատեսված աղեղմարիչ ռեակտորի ներանցիչը պետք է միացվի ընդհանուր հողանցող սարքվածքի հետ հոսանքի տրանսֆորմատորի միջոցով:

5.11.10. Աղեղմարիչ ռեակտորները պետք է ունենան ռեզոնանսային լարք:

Թույլատրվում է գերփոխհատուցմամբ լարք, որի դեպքում հողի հետ միակցման հոսանքի ռեակտիվ բաղադրիչը չպետք է գերազանցի 5 Ա, իսկ ապալարքի աստիճանը` 5%-ից ոչ ավել: Եթե 6-20 կՎ լարման ցանցերում տեղադրված աղեղմարիչ ռեակտորների հարակից ճյուղավորումներն ունեն հոսանքների մեծ տարբերություն, թույլատրվում է հողի հետ միակցման հոսանքի 10 Ա-ից ոչ ավել ռեակտիվ բաղադրիչով լարք» 35 կՎ լարման ցանցերում հողի հետ միակցման ունակային հոսանքը 15 Ա-ից պակաս լինելու դեպքում թույլատրվում է 10%-ից ոչ ավել ապալարքի աստիճան:

ՈՒնակային հոսանքի թերփոխհատուցմամբ ցանցերի աշխատանքը, որպես կանոն, չի թույլատրվում: Թերփոխհատուցված լարքի կիրառումը թույլատրվում է միայն ժամանակավոր համապատասխան հզորության աղեղմարիչ ռեակտորների բացակայության դեպքում, և այն պայմանով, որ վթարայնորեն առաջացած ցանցի ֆազերի ունակությունների ասիմետրիաները չեն կարող բերել ֆազային լարման 70% գերազանցող չեզոքի շեղման լարման առաջացում:

5.11.11. ՈՒնակային հոսանքների փոխհատուցմամբ աշխատող ցանցերում լարման ասիմետրիան չպետք է գերազանցի ֆազային լարման 0,75%:

Ցանցում հողի հետ միակցման բացակայության դեպքում չեզոքի շեղման լարումը թույլատրվում է ֆազային լարման 15%-ից ոչ բարձր` երկարատև, և 30%-ից ոչ բարձր 1 ժամվա ընթացքում:

Ասիմետրիայի և չեզոքի շեղման լարումների իջեցումը մինչև նշված արժեքները, պետք է իրականացվի ցանցի ֆազերի` հողի նկատմամբ ունակությունների հավասարեցումով (ֆազային հաղորդալարերի փոխադարձ դիրքերի փոփոխությունով, ինչպես նաև բարձր հաճախության կապի կոնդենսատորների գծերի ֆազերի մեջ բաշխումով):

Ցանցին բարձր հաճախության կապի և պտտվող մեքենաների շանթապաշտպան կոնդենսատորներ միացնելիս, պետք է ստուգվի հողի նկատմամբ ֆազերի ունակությունների ասիմետրիայի թույլատրելիությունը:

Օդային և մալուխային գծերի` ըստ ֆազերի, միացումները և անջատումները, որոնք կարող են բերել նշված մեծությունները գերազանցող չեզոքի շեղման լարումի առաջացման, արգելվում է:

5.11.12. 6-10 կՎ լարման ցանցերում, որպես կանոն, պետք է կիրառվեն փոխհատուցման հոսանքի ավտոմատ լարքով սահունորեն կարգավորելի աղեղմարիչ ռեակտորներ:

Հոսանքի ձեռքով կարգավորող աղեղմարիչ ռեակտորներ կիրառելու դեպքում, լարքի ցուցանիշները պետք է որոշվեն փոխհատուցման ապալարքի չափիչով: Այդպիսի սարքի բացակայության դեպքում, լարքի ցուցանիշները պետք է որոշվեն հողի հետ միակցման հոսանքի, ունակային հոսանքների և փոխհատուցման հոսանքի (հաշվի առնելով չեզոքի շեղման լարումը) չափումների արդյունքների հիման վրա:

5.11.13. Վակուումային անջատիչներով կայանքներում, որպես կանոն, պետք է նախատեսվեն փոխարկման գերլարումներից պաշտպանության միջոցառումներ: Գերլարումներից պաշտպանությունից հրաժարվելը պետք է հիմնավորվի:

5.11.14. Չեզոքի ինքնաբերական շեղումներից, կամ վտանգավոր ֆեռոռեզոնանսային գործընթացներից գերլարումների առաջացումը կանխելու համար, 110-220 կՎ ենթակայաններում, օպերատիվ գործողությունները պետք է սկսվեն ՆՆՖ-110 և ՆՆՖ-220 լարման տրանսֆորմատորներով չբեռնավորված հաղորդաձողերի համակարգին միացվող տրանսֆորմատորի չեզոքի հողանցումից:

ՆՆՖ-110 և ՆՆՖ-220 տրանսֆորմատորներով չբեռնավորված հաղորդաձողերի համակարգը, ցանցից անջատելուց առաջ, սնող տրանսֆորմատորի չեզոքը պետք է հողանցվի:

110 - 220 կՎ լարման ցանցերում, մեկուսացված չեզոքով աշխատող տրանսֆորմատորների սնման ոչ լիաֆազ ռեժիմ երևան գալիս, այդ տրանսֆորմատորների չեզոքի հողանցման հետ կապված օպերատիվ գործողություններ չեն թույլատրվում:

էլեկտրամագնիսական լարման տրանսֆորմատորներով և հպակները կոնդենսատորներով շունտված անջատիչներով 150-330 կՎ բաշխիչ սարքվածքներում, պետք է ստուգվի հաղորդաձողերի համակարգի անջատման ժամանակ ֆեռոռեզոնանսային գերլարումների առաջացման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն օպերատիվ և ավտոմատ անջատումների ժամանակ ֆեռոռեզոնանսի կանխման համար:

6-35 կՎ լարման ցանցերում և միացումների վրա, անհրաժեշտության դեպքում, պետք է միջոցներ ձեռնարկվեն ֆեռոռեզոնանսային գործընթացները, այդ թվում` չեզոքի ինքնաբերական շեղումը, կանխելու համար:

5.11.15. Տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների ամենացածր (միջին) լարման չօգտագործվող փաթույթները պետք է միացվեն աստղի կամ եռանկյան սխեմայով և պաշտպանվեն գերլարումներից:

Ավելի բարձր լարման փաթույթների արանքում տեղադրված ամենացածր լարման չօգտագործվող փաթույթների պաշտպանությունը պետք է իրականացվի ամեն մի ֆազի ներանցիչին միացված փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով: Պաշտպանություն չի պահանջվում, եթե ամենացածր լարման փաթույթին մշտապես միացված է հողանցված թաղանթով կամ զրահով 30 մ-ից ոչ պակաս երկարության մալուխային գիծ:

Այլ դեպքերում ամենացածր և միջին լարումների չօգտագործված փաթույթների պաշտպանությունը պետք է իրականացվի մեկ ֆազի կամ չեզոքի հողանցումով, կամ ամեն մի ֆազի ներանցիչին միացված փականային պարպիչներով (կամ գերլարումների սահմանափակիչներով):

5.11.16. 110 կՎ և բարձր լարման ցանցերում տրանսֆորմատորների 110 - 220 կՎ փաթույթների չեզոքների ապահողանցումը, ինչպես նաև ռելեային պաշտպանության և համակարգային ավտոմատիկայի գործողության ընտրությունը, պետք է այնպես իրականացվի, որպեսզի զանազան օպերատիվ և ավտոմատ անջատումների հետևանքով ցանցում չառանձնանան առանց չեզոքները հողանցված տրանսֆորմատորներով տեղամասեր:

Գծային ներանցիչներից ցածր մեկուսացման մակարդակ ունեցող տրանսֆորմատորի չեզոքի գերլարումներից պաշտպանությունը պետք է իրականացվի փականային պարպիչներով կամ գերլարումների սահմանափակիչներով:

5.11.17. 110-330 կՎ լարման ցանցերում, օպերատիվ փոխարկումների և վթարային ռեժիմների ժամանակ, սարքավորման արդյունաբերական հաճախության (50 Հց) լարման բարձրացումը չպետք է գերազանցի 5.3 աղյուսակում նշված արժեքներից: Նշված արժեքները տարածվում են նաև 50 Հց սինուսոիդի վրա այլ հաճախության բաղադրիչի վերադրումով գոյացած լարման ամպլիտուդի վրա:

5.3. Աղյուսակի համարիչներում նշված են ֆազ-հող մեկուսացման արժեքները` աշխատանքային ֆազային լարման առավելագույն ամպլիտուդի մասերով, հայտարարներում` ֆազ-ֆազ մեկուսացման արժեքները` աշխատանքային միջֆազային լարման առավելագույն ամպլիտուդի մասերով:

Ֆազ-ֆազ մեկուսացման արժեքները վերաբերվում են միայն եռաֆազ ուժային տրանսֆորմատորներին և լարման էլեկտրամագնիսական տրանսֆորմատորներին, ինչպես նաև եռաբևեռ կառուցվածքի այն սարքերին, որոնց երեք բևեռները տեղադրված են մի բաքում կամ մի հենոցի վրա: Ընդ որում` տարրերի համար 1,6, 1,7 և 1,8 արժեքները վերաբերվում են միայն 110,150 և 220 կՎ սարքերի արտաքին միջֆազային մեկուսացմանը:

Լարման բարձրացման t տևողության 5.3 աղյուսակում բերված երկու արժեքների միջև գտնվելու դեպքում, լարման թույլատրելի բարձրացման արժեքը հավասար է տևողության այդ երկու արժեքների մեծին համապատասխանողին: 0,1

 

Աղյուսակ 5.3

 

110-330 կՎ Էլեկտրացանցերի սարքավորման արդյունաբերական հաճախության

լարման թույլատրելի բարձրացում

._______________________________________________________________________.

|    Սարքավորում      |Անվանական|     Լարման թույլատրելի                |

|                     | լարում, |  բարձրացումը ազդեցության              |

|                     |    կՎ   |  տևողության  դեպքում. վրկ             |

|                     |         |_______________________________________|

|                     |         |  1200   |   20    |    1    |  0,1    |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|Ուժային              | 110-330 |1,10/1.10|1,25/1,25|1,90/1.50|2,00/1,58|

|տրանսֆորմատորներ և   |         |         |         |         |         |

|ավտոտրանսֆորմատորներ |         |         |         |         |         |

|*)                   |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|Լարման               | 110-330 |1,15/1,15|1,35/1,35|2.0/1,50 |2,10/1,58|

|Էլեկտրամագնիսական    |         |         |         |         |         |

|տրանսֆորմատորներ     |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|Փոխարկման սարքեր **),| 110-330 |1,15/1,15|1,60/1,60|2.20/1,70|2,40/1,80|

|ունակային տրման      |         |         |         |         |         |

|տրանսֆորմատորներ,    |         |         |         |         |         |

|հոսանքի              |         |         |         |         |         |

|տրանսֆորմատորներ,    |         |         |         |         |         |

|կապի կոնդենսատորներ  |         |         |         |         |         |

|և  հաղորդաձողերի     |         |         |         |         |         |

|հենարաններ           |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|Բոլոր տեսակի         | 110-120 | 1,15    | 1,35    | 1,38    |         |

|փականային պարպիչներ  |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|ՌՎՄԳ տեսակի          |   330   | 1,15    | 1,35    | 1,38    |         |

|փականային պարպիչներ  |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|ՌՎՄԿ տեսակի          |   330   | 1,15    | 1,35    | 1,45    |         |

|փականային պարպիչներ  |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|ՌՎՄԿ-Պ տեսակի        |   330   | 1.15    | 1,35    | 1,70    |         |

|փականային պարպիչներ  |         |         |         |         |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|Գերլարումների ոչ     | 110-220 | 1,39    | 1,50    | 1,65    |         |

|_____________________|_________|_________|_________|_________|_________|

|գծային               |   330   | 1,26    | 1,35    | 1,52    |         |

|սահմանափակիչներ      |         |         |         |         |         |

._______________________________________________________________________.

-------------------

*) Անկախ աղյուսակում նշված արժեքներից, մագնիսապարփակչի տաքացման

պայմանով լարման բարձրացումը փաթույթի տեղակայված ճյուղավորման

անվանական լարման մասերով 1200 վրկ դեպքում պետք է սահմանափակվի

մինչև 1,15, իսկ 20 վրկ դեպքում` մինչ 1,3:

**) Անկախ աղյուսակում նշված արժեքներից, անջատիչների հպակների սեփական

վերականգնվող լարումը պետք Է սահմանափակվի, ասիմետրիկ կարճ միակցման

դեպքում, գծի չվնասված ֆազի անջատման պայմանով` մինչև 2,4 կամ 2,8

(կախված անջատիչի տեխնիկական պայմաններում նշված կառուցվածքից)` 110-

220 կՎ սարքավորման համար, և մինչ 3,0` 330 կՎ սարքավորման համար,

չբեռնավորված գծի անջատման պայմանով` մինչ 2,8` 330 կՎ սարքավորման

համար:

 

Մի քանի սարքավորման վրա լարման միաժամանակյա ազդեցության դեպքում, էլեկտրակայանքի համար ամբողջությամբ, թույլատրելի է համարվում այդ սարքավորումների համար նորմավորված արժեքներից նվազագույնը:

1200 վրկ տևողության լարման, բարձրացումների քանակը 1 տարվա ընթացքում պետք է լինի 50-ից` ոչ ավել: 20 վրկ տևողության լարման բարձրացումների քանակը պետական ստանդարտում նշված էլեկտրասարքավորման ծառայության ժամկետի ընթացքում, կամ 25 տարվա ընթացքում, եթե ծառայության ժամկետը նշված չէ, պետք է լինի 100-ից ոչ ավել ընդ որում 20 վրկ տևողության լարման բարձրացումների քանակը մեկ տարում չպետք է գերազանցի 15-ը և մեկ օրուգիշերում` 2:

1200 վրկ և 20 վրկ տևողություններով երկու լարման բարձրացումների միջև ժամանակամիջոցը պետք է լինի 1 ժամից ոչ պակաս: Եթե 1200 վրկ տևողության լարման բարձրացումը տեղի է ունեցել երկու անգամ (1 ժամյա ընդմիջումով), ապա մոտակա 24 ժամվա ընթացքում լարման բարձրացում երրորդ անդամ թույլատրվում է միայն այն դեպքում, եթե այդ պահանջվում է վթարային իրադրությունով, բայց 4 ժամից ոչ շուտ:

0,1 վրկ և 1 վրկ տևողության լարման բարձրացումների քանակը չի կանոնակարգվում: Չի կանոնակարգվում նաև լարման բարձրացումների քանակը փականային պարպիչների համար:

Թույլատրելի արժեքներից բարձր` լարման բարձրացումը կանխելու համար, տեղային հրահանգներում պետք է նշվի յուրաքանչյուր 330 կՎ էլեկտրահաղորդման գծի և 110-220 կՎ մեծ երկարության գծերի անջատման և միացման գործողությունների կարգը: 330 կՎ գծերի համար և 110-220 կՎ այն գծերի համար, որտեղ հնարավոր է լարման բարձրացումը առավելագույն աշխատանքայինից ավելի քան 1,1 անգամ, պետք է նախատեսվի ռելեային պաշտպանություն` լարման բարձրացումից:

Այն սխեմաներում, այդ թվում նաև բանեցման, որոնցում ծրագրային միացումների ժամանակ հնարավոր է լարման բարձրացում առավելագույն աշխատանքայինից ավելի քան 1,1 անգամ, իսկ ավտոմատ անջատումների ավելի քան 1,4 անգամ, երաշխավորվում է նախատեսել ավտոմատիկայի կիրառում լարման բարձրացման արժեքը և տևողությունը մինչև թույլատրելիները սահմանափակելու համար:

 

5.12. Լուսավորության

 

5.12.1. Բոլոր շենքերում, աշխատանքային տեղերում և բաց տարածքում աշխատանքային, վթարային և էվակուացիոն լուսավորությունը պետք է ապահովի լուսավորվածություն` համաձայն գերատեսչական նորմերին և «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր»-ին:

Վթարային լուսավորության լուսատուները աշխատանքային լուսավորության լուսատուներից պետք է տարբերվեն նշանով կամ գունավորմամբ: Ծխնելույզների և այլ բարձրաբերձ կառույցների լուսապատնեշումը պետք է համապատասխանի «Բարձրաբերձ մակնշման և լուսապատնեշման կանոններ»-ին:

5.12.2. Էլեկտրակայանների և ենթակայանների գլխավոր, կենտրոնական և բլոկային կառավարման վահանակների սրահներում, ինչպես նաև կարգավարական կետերում վթարային լուսավորության լուսատուները պետք Է ապահովեն` հիմնական վահանակի պանելների ճակատներին, առնվազն 30 լք լուսավորվածություն, մեկ-երկու լամպ օրուգիշեր պետք է միացված լինեն հաստատուն հոսանքի հաղորդաձողերին` ապահովիչների կամ ավտոմատների միջոցով:

Շենքերում և անցումներում էվակուացիոն լուսավորությունը պետք է ապահովի առնվազն 30 լք լուսավորվածություն:

5.12.3. Աշխատանքային և վթարային լուսավորությունը, բնականոն ռեժիմում, պետք է սնվի մի քանի անկախ սնման աղբյուրներից: Էլեկտրակայաններում, ենթակայաններում և կարգավարական կետերում սնման աղբյուրների անջատման դեպքում վթարային լուսավորությունը ավտոմատ կերպով պետք է հոսանքափոխվի կուտակիչ մարտկոցի, կամ սնման ուրիշ անկախ աղբյուրի վրա:

Վթարային լուսավորության ցանցին այդ լուսավորությանը չվերաբերվող այլ սպառիչների միացումը, արգելվում է:

Վթարային լուսավորության ցանցը խրոցակային վարդակներ չպետք է ունենա:

Էվակուացիոն լուսավորության լուսատուները պետք է միացվեն, աշխատանքային լուսավորության ցանցից անկախ ցանցի: Էվակուացիոն լուսավորության սնման աղբյուրի անջատման դեպքում, այն պետք է հոսանքափոխվի կուտակիչ մարտկոցի, կամ շարժիչ-գեներատորային կայանքի վրա:

5.12.4. Նորոգման լուսավորության ձեռքի շարժական լուսատուները պետք է սնվեն 42 Վ-ից ոչ բարձր լարման ցանցից, իսկ էլեկտրական հոսանքով խոցվելու առավել վտանգի դեպքում` 12 Վ-ից ոչ բարձր:

12-42 Վ խրոցները չպետք է հարմարվեն 127 և 220 Վ վարդակներին: Վարդակները պետք է ունենան մակագրություններ` լարման ցուցումով:

5.12.5. Տվյալ տեսակի լուսատուի համար թույլատրելիից բարձր հզորության լամպերի տեղակայումն արգելվում է: Լուսատուների լուսացիրների, էկրանավորող և պաշտպանիչ վանդակների հանումը արգելվում է:

5.12.6. էլեկտրակայանների, ենթակայանների ներքին, արտաքին, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերը պետք է ունենան սնում առանձին գծերով:

Արտաքին աշխատանքային լուսավորության, բացի էլեկտրակայանների վառելիքի պահեստի և հեռավոր օբյեկտների լուսավորության ցանցից, ինչպես նաև պահպանական լուսավորության ցանցերի ղեկավարումը պետք է իրականացվի գլխավոր կամ կենտրոնական կառավարման վահանակի սրահից:

5.12.7. էլեկտրակայանների լուսավորության ցանցը պետք է սնվի լուսավորության լարումը անհրաժեշտ սահմաններում պահելու հնարավորությունը ապահովող կայունացուցիչներից և առանձին տրանսֆորմատորներից:

Լարումը լամպերի վրա պետք է լինի անվանականից ոչ բարձր: Ներքին աշխատանքային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի, ինչպես նաև լուսարձակային սարքավորումների վրա լարման իջեցումը պետք է լինի անվանական լարման 5%-ից ոչ ավել, արտաքին և վթարային լուսավորության ցանցի առավել հեռավոր լամպերի վրա և 12-42 Վ ցանցում` 10%-ից ոչ ավել (լյումինեսցենտային լամպերի վրա` 7,5%-ից ոչ ավել):

5.12.8. Երկու ելք ունեցող բաշխման սարքվածքներում և անցումային թունելներում լուսավորությունը պետք է ապահովվի երկկողմանի ղեկավարությամբ:

5.12.9. Լուսավորության ցանցի վահանակների և հավաքվածքների բոլոր անջատիչների (հատիչների, ավտոմատների) վրա պետք է լինի գրառում` միացման անվանումով, իսկ ապահովիչների վրա` հալուն ներդիրի հոսանքի արժեքի նշումով:

5.12.10. Հերթապահ անձնակազմի մոտ պետք է լինի լուսավորության ցանցի սխեման և հալուն չափաբերված ներդիրների և լուսավորության ցանցի բոլոր լարումների լամպերի պահուստ: Հերթապահ և օպերատիվ նորոգող անձնակազմը պետք է հանդերձված լինի փոխադրովի էլեկտրական լապտերներով նույնիսկ` վթարային լուսավորության առկայության դեպքում:

5.12.11. Էլեկտրակայաններում լուսատուների մաքրումը, լամպերի և հալուն ներդիրների փոխարինումը, լուսավորության ցանցի նորոգումը և զննումը, պետք է կատարի էլեկտրաարտադրամասի անձնակազմը: Կամրջային ամբարձիչով շենքերում թույլատրվում է դրանց օգտագործումը լուսատուներին սպասարկելու համար` պահպանելով անվտանգության միջոցառումները:

Լուսատուների մաքրումը և այրված լամպերի փոխարինումը կարող է կատարվել էներգաօբյեկտների տեխնոլոգիական արտադրամասերի ուսուցումն անցած անձնակազմի կողմից, որոնք ունեն էլեկտրաանվտանգության առնվազն II խումբ` հարմար և անվտանգ մոտեցումն ապահովող սարքերի օգնությամբ:

Մաքրման պարբերականությունը պետք է հաստատվի տեղային պայմանների հաշվառմամբ:

5.12.12. Լուսավորության ցանցի զննումը և ստուգումը պետք է կատարվեն հետևյալ ժամկետներում.

վթարային լուսավորության ավտոմատի գործողության ստուգում` առնվազն ամիսը մեկ, ցերեկվա ժամերին,

վթարային լուսավորության սարքինության ստուգումը աշխատանքային լուսավորության անջատման դեպքում` տարին 2 անգամ,

աշխատանքային տեղերի լուսավորվածության չափում շահագործման հանձնելիս և հետագայում` ըստ անհրաժեշտության,

անշարժ 12-42 Վ տրանսֆորմատորների մեկուսացման փորձարկում` տարին մեկ, փոխադրովի 12-42 Վ տրանսֆորմատորներինը և լուսատուներինը` տարին 2 անգամ:

Ստուգման և զննման ժամանակ հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն ամենակարճ ժամկետներում:

5.12.13. Անշարժ էլեկտրասարքավորման և վթարային, էվակուացիոն աշխատանքային լուսավորության վիճակի ստուգումը, մեկուսացման դիմադրության փորձարկումը և չափումը, պետք է կատարվեն շահագործման մտցնելիս, իսկ հետագայում` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի հաստատած գրաֆիկով:

 

5.13. էլեկտրալիզային կայանքներ

 

5.13.1. էլեկտրալիզային կայանքների կառուցվածքը և շահագործումը պետք է համապատասխանեն Հայլեռտեխհսկողության պահանջներին:

5.13.2. էլեկտրալիզային կայանքների շահագործման ժամանակ պետք է հսկվեն` լարումը և հոսանքը էլեկտրալիզերների վրա, ջրածնի և թթվածնի ճնշումը, հեղուկի մակարդակը սարքերում, ջրածնի և թթվածնի համակարգերի միջև ճնշումների տարբերությունը, էլեկտրոլիտի ջերմաստիճանը շրջապտույտի շղթայում և գազերի ջերմաստիճանը չորացման սարքավորումներում, ջրածնի և թթվածնի մաքրությունը սարքերում և ջրածնի պարունակությունը կայանքի շենքում:

Հսկվող պարամետրերի բնականոն և սահմանային պարամետրերը պետք է հաստատվեն արտադրող գործարանի հրահանգի և կատարված փորձարկումների հիման վրա և խստիվ պահպանվեն շահագործման ընթացքում:

5.13.3. էլեկտրալիզային կայանքների տեխնոլոգիական պաշտպանությունները պետք է գործեն ձևափոխիչ ագրեգատների (շարժիչ-գեներատորների) անջատման վրա` հաստատված ռեժիմից հետևյալ շեղումների դեպքում`

ջրածնի և թթվածնի ճնշման կարգավորիչներում` ճնշումների ավելի քան 200 կԳու/սմ2 (2 կՊա) տարբերության,

թթվածնի մեջ ջրածնի 2 % պարունակության,

ջրածնի մեծ թթվածնի 1% պարունակության,

համակարգերում ճնշումը անվանականից մեծ լինելու,

միջբևեռային կարճ միացումների,

հողի հետ միաբևեռ հողանցման (գազերի կենտրոնական հեռացմամբ էլեկտրալիզերների համար),

ձևափոխիչ ագրեգատների (շարժիչ-գեներատորների) վրա փոփոխական հոսանքի կողմից լարման անհետացման դեպքերում:

էլեկտրալիզային կայանքների ավտոմատ անջատման դեպքում, ինչպես նաև շրջապտույտի շղթայում էլեկտրոլիտի ջերմաստիճանը մինչև 70oC բարձրացման դեպքում, էլեկտրալիզերների շենքում ջրածնի պարունակությունը օդում և գազավերլուծիչների տվիչներում մինչև 1% բարձրացման դեպքերում կառավարման վահանակի վրա պետք է արվի ազդանշան:

Ազդանշան ստանալուց հետո օպերատիվ անձնակազմը պետք է կայանքում լինի ոչ ուշ, քան 15 րոպե հետո:

Տեխնոլոգիական պաշտպանության կողմից կայանքն անջատելուց հետո, նրա կրկնական գործարկումը պետք է իրականացվի օպերատիվ անձնակազմի կողմից` անջատման պատճառները հայտնաբերելուց և վերացնելուց հետո միայն:

5.13.4. Առանց մշտական հերթապահության, անձնակազմի աշխատող էլեկտրալիզային կայանքը պետք է զննվի հերթափոխի ընթացքում առնվազն մեկ անգամ: Հայտնաբերված թերությունները և անսարքությունները պետք է գրանցվեն մատյանում (քարտարան) և վերացվեն ամենակարճ ժամկետներում:

Սարքավորման զննման ժամանակ օպերատիվ անձնակազմը պետք է ստուգի.

դիֆերենցիալ ճնշաչափ-մակարդակաչափի ցուցմունքների համապատասխանությունը աշխատող էլեկտրալիզերի ճնշման կարգավորիչներում ջրի մակարդակներին,

անջատված էլեկտրալիզերի ճնշման կարգավորիչներում ջրի մակարդակների դիրքը,

անջատված էլեկտրալիզերի ճնշման կարգավորիչներից գազի` մթնոլորտ բացթողնման, կափույրների բացումը,

հիդրոփականների մեջ ջրի առկայությունը,

գազավերլուծիչների տվիչներում գազերի ծախսը (ըստ ծախսաչափերի),

էլեկտրալիզերի վրա բեռնվածքը և լարումը,

էլեկտրալիզերից դուրս եկող գազերի ջերմաստիճանը,

համակարգում և հավաքարաններում ջրածնի և թթվածնի ճնշումը,

չեզոք գազի ճնշումը հավաքարաններում:

5.13.5. Ավտոմատ գազավերլուծիչների սարքինության ստուգման համար օրը մեկ պետք է կատարվի ջրածնի մեջ թթվածնի և թթվածնի մեջ ջրածնի պարունակության քիմիական վերլուծություն: Ավտոմատ գազավերլուծիչներից մեկի անսարքության դեպքում համապատասխան քիմիական վերլուծությունը պետք է կատարվի ամեն 2 ժամը մեկ:

5.13.6. Ջրածնի և թթվածնի ճնշման կարգավորիչների և օդամբարների վրա ապահովիչ կափույրները պետք է կարգավորվեն անվանականի 1, 15-ին հավասար ճնշման վրա: ճնշման կարգավորիչների վրա ապահովիչ կափույրները պետք է ստուգվեն առնվազն 6 ամիսը մեկ, իսկ օդամբարների ապահովիչ կափույրները` առնվազն 2 տարին մեկ: Ապահովիչ կափույրները պետք է փորձարկվեն ստենդի վրա` ազոտով կամ մաքուր օդով:

5.13.7. Հավաքարանների ջրածնի և թթվածնի մատուցման խողովակաշարերի, ինչպես նաև աղազրկված ջուրը (խտուցք) սնման բաքեր մատակարարող խողովակաշարերի վրա, պետք է տեղադրվեն անգազանցիկ հետադարձ կափույրներ,

5.13.8. էլեկտրալիզի համար պետք է օգտագործվի ջուր, երկաթի` ոչ ավել 30 մկԳ/դմ3, քլորիդների` ոչ ավել 20 մկգ/դմ3 և կարբոնատների` ոչ ավել 70 մկգ/դմ3 պարունակությամբ:

էլեկտրոլիտի պատրաստման համար պետք է օգտագործվի տեխնիկական բարձր տեսակի կալիումի օքսիդի հիդրատ, որը մատակարարվում է թեփուկների ձևով պոլիէթիլենային ներդրակներով կամ պարկերով, կամ պետստանդարտին համապատասխանող X4 մակնիշի հեղուկի ձևով:

5.13.9. Էլեկտրալիզային կայանքի արտադրած ջրածնի մաքրությունը պետք է լինի 99%-ից, իսկ թթվածնինը` 98%-ից ոչ ցածր:

Սարքերում գազերի ճնշման բարձրացումը մինչև անվանական արժեքը, թույլատրվում է ջրածնի և թթվածնի նշված մաքրության հասնելուց հետո միայն:

5.13.10. Էլեկտրալիզերի մեջ էլեկտրոլիտի ջերմաստիճանը պետք է լինի 80oC-ից ոչ բարձր, իսկ էլեկտրալիզերի առավել տաք և սառը բջիջների ջերմաստիճանների տարբերությունը` 20oC-ից ոչ բարձր:

5.13.11. Էլեկտրակայանի կարիքների համար թթվածին օգտագործելիս, նրա ճնշումը օդամբարներում ավտոմատ կերպով պետք է պահվի ջրածնի ճնշումից ցածր:

5.13.12. Էլեկտրալիզերը աշխատանքի մեջ մտցնելուց առաջ բոլոր սարքերը և խողովակաշարերը պետք է փչամաքրվեն ազոտով: Ազոտի մաքրությունը պետք է լինի 97,5%-ից ոչ ցածր: Փչամաքրումը համարվում է ավարտված, եթե արտափչվող գազի մեջ ազոտի պարունակությունը հասնում է 97%-ի:

Էլեկտրալիզերների սարքավորման փչամաքրումը ածխաթթու գազով` արգելվում է:

5.13.13. Էլեկտրալիզերի միացումը ջրածնի ճնշման տակ գտնվող օդամբարներին պետք է իրականացվի էլեկտրալիզերների համակարգում ճնշումը օդամբարների ճնշման նկատմամբ առնվազն 0,5 կԳ/սմ2 (50 կՊա) գերազանցելու դեպքում:

5.13.14. Հավաքարաններից օդի կամ ջրածնի արտամղման համար պետք է օգտագործվի ածխաթթու գազ կամ ազոտ: Ածխաթթու գազով օդը պետք է արտամղվի այնքան ժամանակ, քանի դեռ օդամբարի վերին մասում ածխաթթու գազի պարունակությունը չի հասել 85%, իսկ ջրածնի արտամղման դեպքում` 95%:

Օդի կամ ջրածնի արտամղումը ազոտով պետք է շարունակվի, քանի դեռ ազոտի պարունակությունը արտափչվող գազի մեջ չի հասել 97%-ի:

Հավաքարանները, ներքին զննման անհրաժեշտության դեպքում, նախապես պետք է օդով փչամաքրվեն այնքան ժամանակ, քանի դեռ արտափչվող գազի մեջ թթվածնի պարունակությունը չի հասել 20%:

Ազոտը կամ ածխաթթու գազը օդամբարներից պետք է արտամղվի ջրածնով` այնքան ժամանակ, քանի դեռ նրանց ստորին մասում ջրածնի պարունակությունը չի հասել 99%:

5.13.15. էլեկտրալիզային կայանքի շահագործման ընթացքում պետք է ստուգվեն`

էլեկտրոլիտի խտությունը առնվազն ամիսը մեկ,

լարումը էլեկտրալիզերների բջիջների վրա` առնվազն 6 ամիսը մեկ,

տեխնոլոգիական պաշտպանությունների, նախազգուշական և վթարային ազդանշանման գործողությունը և հետադարձ կափույրների վիճակը առնվազն 3 ամիսը մեկ:

5.13.16. Ջրածնի կամ թթվածնի կլանմամբ չորացման կայանքի աշխատանքի ժամանակ մակակլանիչներ-չորուցիչներ փոխարկումը պետք է կատարվի ըստ ժամկետացանկի:

Հովացման եղանակով ջրածինը չորացնելիս, ջերմաստիճանը գոլորշիչից դուրս ելնելիս պետք է լինի մինուս 5oC-ից ոչ բարձր:

Հալեցման համար գոլորշիչը, ըստ ժամկետացանկի, պարբերաբար պետք է անջատվի:

5.13.17. էլեկտրալիզային կայանքը մինչև 1 ժամ տևողությամբ անջատվելիս, թույլատրվում է սարքավորումը թողնել գազի անվանական ճնշման տակ, ընդ որում` թթվածնի ճնշման կարգավորիչներում ճնշումների տարբերության ազդանշանումր պետք է միացվի:

Էլեկտրալիզային կայանքը մինչև 4 ժամ տևողությամբ անջատելիս, գազերի ճնշումը սարքերում պետք է իջեցվի մինչև 0,1-0,2 կԳ/սմ2 (10-20 կՊա), իսկ 4 ժամից ավել անջատելիս` սարքերը և խողովակաշարերը պետք է փչամաքրվեն ազոտով: Փչամաքրումը պետք է կատարվի նաև էլեկտրալիզերը աշխատանքից դուրս հանելու բոլոր դեպքերում` անսարքություններ հայտնաբերելիս:

5.13.18. էլեկտրալիզային կայանքում մեկ էլեկտրալիզերի աշխատելու և մյուսի պահուստում գտնվելու դեպքում, ջրածնի և թթվածնի մթնոլորտ արտանետման փականները պահուստային էլեկտրալիզերի վրա պետք է լինեն բաց:

5.13.19. էլեկտրալիզերների լվացումը, նրանց բջիջների պրկուժի ստուգումը և արմատուրի վերստուգումը պետք է կատարվեն 6 ամիսը մեկ:

Ընթացիկ նորոգումը, որն ընդգրկում է վերը նշված աշխատանքները, ինչպես նաև էլեկտրալիզերների կազմատումը, միջադիրների փոխարինումը, դիաֆրագմաների և էլեկտրոդների լվացումն ու մաքրումը և արատավոր մասերի փոխարինումը, պետք է իրականացվի 3 տարին մեկ:

Դիաֆրագմային շրջանակների հիմնական նորոգումը ասբեստային գործվածքի փոխարինմամբ, պետք է կատարվի 6 տարին մեկ:

էլեկտրալիզերներից էլեկտրոլիտի հոսակորուստի բացակայության և տեխնոլոգիական ռեժիմի բնականոն պարամետրերը պահպանելու դեպքում, թույլատրվում է էլեկտրալիզային կայանքի աշխատանքի ժամկետի երկարաձգում` ընթացիկ և հիմնական նորոգումների միջև` էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի որոշմամբ:

5.13.20. Էլեկտրալիզային կայանքի խողովակաշարերը պետք է ներկվեն ըստ ԳՈՍՏ 14202-69, սարքերի գունաներկումը պետք է կատարվի համապատասխան գազի խողովակաշարերի ներկման գույնով, հավաքարանների գունաներկումը` բաց գույնով, և համապատասխան գազի խողովակաշարերի գույնի օղակներով:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման