Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

5.14. էներգետիկ յուղեր

 

5.14.1. Էներգետիկ յուղերի շահագործման ժամանակ պետք է ապահովեն յուղալեցուն սարքավորման տեխնոլոգիական համակարգերի հուսալի աշխատանք, յուղերի շահագործողական հատկությունների պահպանում, բանված յուղերի հավաքում և վերականգնում` կրկնական օգտագործման նպատակով, ըստ ուղիղ նշանակման:

5.14.2. Բոլոր էներգետիկ յուղերը (տուրբինային, էլեկտրամեկուսիչ, ճնշակային, արդյունաբերական), որոնք առաքողներից ընդունվում են էներգաձեռնարկություններ, պետք է ունենան որակի հավաստագիր կամ տեղեկաթերթիկ և ենթարկվեն լաբորատոր վերլուծության` ստանդարտի պահանջներին նրանց համապատասխանությունը (Պետստանդարտ կամ տեխպայմաններ) որոշելու համար: Ստանդարտի պահանջներին համապատասխան արտադրված, բայց նրանց պահանջներին չբավարարող յուղեր արգելվում է սարքավորման մեջ կիրառել:

Յուղի նմուշի վերցնելը փոխադրական տարողություններից իրականացվում է ըստ ԳՈՍՏ 2517-85:

5.14.3. Մեկուսիչ յուղի որակի հսկումը պետք է կազմակերպվի «էլեկտրասարքավորման փորձարկման նորմեր)»-ին համապատասխան:

5.14.4. Հիմնական նորոգումից հետո էլեկտրասարքավորումը պետք է լցվի մեկուսիչ յուղով, որը բավարարում է թարմ, չոր յուղի նորմերին:

Մինչև 220 կՎ (ներառյալ) ուժային տրանսֆորմատորների մեջ թույլատրվում է լցնել շահագործողական և վերականգնված յուղով ոչ ավել 0,05 մգ KOH յուղի 1 գ համար թթվային թվով, որը բավարարում է շահագործման յուղի նորմերին` ըստ ջրային լուծամզուկի ռեակցիայի, լուծված ապարախյուսի, մեխանիկական խառնուրդի, որն ունի թարմ յուղին համապատասխանող ծակման լարում և դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենս (tga) ոչ ավել 6%-ից` 90oC ջերմաստիճանում: Յուղային անջատիչներում թույլատրվում Է այդ սարքավորումից դատարկած և մեխանիկական խառնուրդներից ու ջրից մաքրված, մինչև թարմ, չոր յուղի նորմերը հասցված յուղի կրկնական օգտագործումը:

5.14.5. Տրանսֆորմատորային թարմ յուղի մակնիշը պետք է ընտրվի սարքավորման լարման տեսակից և դասից կախված: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է օգտագործման միանման կամ մոտ բնագավառ ունեցող թարմ յուղերի խառնումը: Տարբեր դասերի լարման սարքավորման համար նախատեսված յուղերի խառնուրդը պետք է լցվի միայն ցածր դասի լարման սարքավորման մեջ:

5.14.6. 630 կՎԱ-ից բարձր հզորության տրանսֆորմատորների ջերմասիֆոններում և կլանման զտիչներում, կլանիչները պետք է փոխարինվեն յուղի թթվային թվի արժեքը 0,1 մգ KOH (1 գ-յուղի համար) հասնելիս, ինչպես նաև յուղի մեջ լուծված ապարախյուսի, ջրալուծելի թթուների հայտնաբերման և (կամ) դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի արժեքը շահագործման նորմից բարձրանալու դեպքում:

Մինչև 630 կՎԱ (ներառյալ) հզորության տրանսֆորմատորների զտիչներում կլանիչների փոխարինումը պետք է կատարվի նորոգման ժամանակ, կամ շահագործելիս` պինդ մեկուսացման բնութագրերի վատացման դեպքում:

Զտիչներում լցվող կլանիչների մեջ ջրի պարունակությունը պետք է լինի զանգվածի 0,5%-ից ոչ ավել:

5.14.7. Տրանսֆորմատորային յուղը պետք է ենթարկվի հետևյալ լաբորատոր փորձարկումների.

մինչև երկաթուղային ցիստեռնից դատարկելը կրճատված վերլուծության (առանց ծակման լարման որոշման): 220 կՎ և բարձր տրանսֆորմատորների և ներանցիչների համար նախատեսված յուղը լրացուցիչ պետք է ստուգվի ըստ կայունության և (tga)-ի: Երկաթուղային ցիստեռնից վերցված յուղի նմուշի փորձարկումը ըստ կայունության և (tga)-ի, թույլատրվում Է յուղի ընդունումից հետո` կապված նրա երկարատևության հետ,

յուղային տնտեսության բաքերի մեջ լցվածը` կրճատված վերլուծության,

պահուստում գտնվողը` կրճատված վերլուծության (առնվազն 3 տարին մեկ) և ծակման լարման ստուգման (տարին մեկ):

Տրանսֆորմատորային յուղի կրճատված վերլուծության ծավալի մեջ մտնում Է ծակման լարման, բռնկման ջերմաստիճանի, թթվային թվի, ջրային լուծամզուկի ռեակցիայի որոշումը, մեխանիկական խառնուրդների և չլուծված ջրի տեսողական որոշումը:

5.14.8. Չոր յուղի բաքերը պետք Է սարքավորված լինեն օդաչորուցիչ զտիչներով:

5.14.9. Էլեկտրակայաններում մշտապես պետք Է պահվի չոր յուղի պաշար ամենատարողունակ մեկ յուղային անջատիչի տարողունակությանը հավասար (կամ ավել) և լրալցման պաշար` սարքավորման մեջ լցված ամբողջ յուղի առնվազն 1%-ի քանակությամբ: Միայն օդային կամ փոքրածավալ յուղային անջատիչներ ունեցող Էլեկտրակայաններում` ամենամեծ տարողության տրանսֆորմատորի մեջ լցված յուղի ծավալի 10%-ից ոչ պակաս:

Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում (շրջաններում) մշտապես պետք Է պահվի տրանսֆորմատորային յուղի պահուստ` սարքավորման մեջ լցվածի 2%-ից ոչ պակաս:

5.14.10. Տուրբինային նավթային և հրակայուն յուղերը մինչև ցիստեռնից դատարկելը, պետք Է ենթարկվեն լաբորատոր փորձարկումների.

նավթային` թթվային թվի, բռնկման ջերմաստիճանի, կինեմատիկ մածուցիկության, օդային մզվածքի ռեակցիայի և ապաէմուլսացման ժամանակի, մեխանիկական խառնուրդների և ջրի պարունակության,

հրակայուն` թթվային թվի, ջրալուծելի թթուների և հիմքերի, բռնկման ջերմաստիճանի, մածուցիկության, խտության, գույնի: Մեխանիկական խառնուրդների պարունակությունը պետք Է ստուգվի արագընթաց եղանակով:

Ցիստեռնից ազատ, մաքուր, չոր պահեստարանի մեջ լցված տուրբինային նավթայուղը պետք Է ստուգվի ըստ ապաէմուլսացման ժամանակի, օքսիդացման դեմ կայունության, հակաքայքայիչ հատկությունների: Այդ ցուցանիշներով յուղի որակը պետական ստանդարտի պահանջներին չբավարարելու դեպքում, պետք է կատարվի ցիստեռնից վերցված նմուշի վերլուծություն:

Ցիստեռնից դատարկված յուղը պետք է բերվի սարքավորման մեջ լցնելով համար պիտանի վիճակի:

5.14.11. Շոգետուրբիններում, սնող էլեկտրա և տուրբապոմպերում օգտագործվող տուրբինային յուղը պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

ա) նավթային`

թթվային թիվը` ոչ ավել 0,3 մգ KOH յուղի 1 գ-ի համար,

ջուրը, ապարախյուսը, մեխանիկական խառնուրդները պետք է բացակայեն (որոշվում են զննմամբ),

լուծելի ապարախյուսը պետք է բացակայի (որոշվում է յուղի 0,1 մգ KOH 1 գ-ի համար և ավել թթվային թվի դեպքում),

ջերմաօքսիդացման կայունություն` ըստ ԳՈՍՏ 981-75-ի Tո 22C յուղի համար (թթվային թիվը` ոչ ավել 0,8 KOH յուղի 1 գ-ի համար, նստվածքի զանգվածային բաժինը 0,15%-ից ոչ ավելի):

Յուղի օքսիդացման պայմանները, փորձարկման ջերմաստիճանը` 120 + 0,5՛C, ժամանակը` 14 ժ, թթվածնի մատուցման արագությունը` 200 սմ3/րոպ:

Յուղի ջերմաօքսիդացման կայունությունը որոշվում Է տարին մեկ անգամ` աշնան-ձմռան առավելագույնը սկսվելուց առաջ, 0,1 մգ KOH 1գ յուղի համար թթվային թվով յուղերի և նրանց խառնուրդների համար: Էլեկտրա և տուրբապոմպերի յուղահանակարգերի սնման յուղի համար այդ ցուցանիշը չի որոշվում,

բ) սինթետիկ հրակայուն

թթվային թիվ` ոչ ավել 1 մգ KOH յուղի 1 գ-ի համար,

ջրի մեջ լուծվող թթուների պարունակությունը` ոչ ավել 0,4 մգ KOH յուղի 1 գ-ի համար, մեխանիկական խառնուրդների զանգվածային բաժինը` 0,01%-ից ոչ ավել,

մածուցիկության փոփոխությունը` ապրանքային յուղի համար ելակետային արժեքի 10%-ից ոչ ավել,

լուծված ապարախյուսի պարունակությունը BTI եղանակով)` օպտիկական խտության փոփոխություն` առնվազն 25% (որոշվում Է 0,7 մգ KOH 1 գ-ի համար թթվային թվի դեպքում):

5.14.12. Տուրբինային հրակյուն յուղերը, որոնք ըստ թթվային թվի հասել են օգտագործման սահմանային չափին, պետք է ուղարկվեն արտադրող գործարան` որակի վերականգնման համար: Տուրբինային հրակայուն յուղերի շահագործումը պետք է իրագործվի հատուկ հրահանգի պահանջներին համապատասխան:

5.14.13. Հիդրոտուրբիններում Tn -30 տեսակի յուղը պետք Է բավարարի հետևյալ պայմաններին.

թթվային թիվը` ոչ ավել 0,6 մգ 1 KOH յուղի 1 գ-ի համար,

պետք է բացակայեն ջուրը, ապարախյուսը և մեխանիկական խառնուրդները (որոշվում Է զննմամբ).

լուծված ապարախյուսի զանգվածային բաժինը` 0,01%-ից ոչ ավել:

5.14.14. Պահպանման և շահագործման ընթացքում տուրբինային յուղը պարբերաբար պետք Է ենթարկվի տեսողական հսկման և կրճատ վերլուծության:

Կրճատ վերլուծությունը ընդգրկում Է.

նավթայուղի համար` թթվային թվի, մեխանիկական խառնուրդների, ապարախյուսի և ջրի առկայության որոշումը,

հրակայուն յուղի համար` թթվային թվի որոշումը, ջրալուծելի թթուների պարունակությունը, ջրի առկայությունը, մեխանիկական խառնուրդների պարունակության քանակական որոշումը արագընթաց եղանակով:

Յուղի տեսողական ստուգումը կատարվում է ըստ արտաքին տեսքի` ջրի, ապարախյուսի և մեխանիկական խառնուրդների պարունակության` նրա մաքրման անհրաժեշտությունը որոշելու համար:

5.14.15. Տուրբինային յուղի կրճատ վերլուծության կատարման պարբերականությունը հետևյալն է.

Ti - 22C (ՏՊ 38.101.821-83) յուղինը ոչ ուշ, քան 1 ամիս` յուղային համակարգերի լցնելուց հետո, և հետագայում շահագործման ընթացքում` առնվազն 2 ամիսը մեկ` թթվային թվի մինչև 0,1 մգ KOH 1գ յուղի համար (ներառյալ) և ոչ ուշ, քան ամիսը մեկ` 0,1 մգ KOH 1 գ յուղի համար և ավել թթվային թվի դեպքում,

հրակայուն յուղինը` ոչ ուշ, քան շահագործումն սկսելուց 1 շաբաթ հետո և հետագայում երկու ամիսը մեկ` թթվային թվի մինչև 0,5 մգ KOH 1 գ յուղի համար, և ոչ ուշ, քան 5 շաբաթը մեկ` թթվային թվի 0,5 մգ KOH յուղի 1 գ-ի համար արժեքից մեծ լինելու դեպքում,

սինքրոն փոխհատուցիչների յուղման համակարգի մեջ լցված տուրբինային յուղի համար առնվազն 6 ամիսը մեկ,

հիդրոտուրբիններում կիրառվող Tn-30 յուղի համար` յուղային համակարգը լցնելուց ոչ ուշ, քան 1 ամիս հետո և հետագայում` առնվազն տարին մեկ` յուղի լրիվ թափանցիկության և լուծված ապարախյուսի զանգվածային բաժնի 0,005%-ից ոչ ավել լինելու դեպքում, լուծված ապարախյուսի զանգվածային բաժնի ավելի քան 0,005 հ-ի դեպքում` առնվազն 6 ամիսը մեկ: Յուղը պղտորվելու դեպքում պետք է կատարվի արտահերթ կրճատ վերլուծություն:

Տեսողական ստուգման ժամանակ յուղի մեջ ապարախյուսի կամ մեխանիկական խառնուրդների հայտնաբերման դեպքում պետք է կատարվի արտահերթ կրճատ վերլուծություն:

Պահուստում գտնվող տուրբինային նավթայուղը պետք է ենթարկվի կրճատ վերլուծության` առնվազն 3 տարին մեկ և սարքավորման մեջ լցնելուց առաջ, իսկ հրակայուն յուղը` առնվազն տարին մեկ և սարքավորման մեջ լցնելուց առաջ:

5.14.16. Շոգետուրբիններում և տուրբապոմպերում օգտագործվող տեսողական ստուգումը պետք է կատարվի օրը մեկ անգամ:

Մշտական հերթապահ անձնակազմ ունեցող էլեկտրակայանների հիդրոտուրբիններում օգտագործվող յուղը պետք է տեսողական ստուգման ենթարկվի շաբաթը մեկ, իսկ ավտոմատ էլեկտրակայաններում` սարքավորման յուրաքանչյուր հերթական զննման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ:

5.14.17. Էլեկտրակայաններում պետք է պահվի տուրբինային նավթայուղի պաշար` ամենամեծ ագրեգատի յուղային համակարգի տարողության (կամ ավել) չափով և լրալցման առնվազն 45 օրյա պահանջի պաշար: Էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում յուղի մշտական պաշարը պետք է լինի մեկ սինքրոն փոխհատուցչի յուղային համակարգի տարողությանը հավասար (կամ ավել), և լրալցման առնվազն 45 օրյա պահանջի պաշար: Մեկ տուրբագեներատորի համար տուրբինային հրակայուն յուղի մշտական պաշարը պետք է լինի լրացման համար տարեկան պահանջից ոչ պակաս:

5.14.18. Ստացվող արդյունաբերական յուղերը և պլաստիկ քսուքները պետք է ենթարկվեն տեսողական ստուգման մեխանիկական խառնուրդների և ջրի հայտնաբերման համար: Բացի դրանից, արդյունաբերական յուղը պետք է լրացուցիչ փորձարկվի ըստ մածուցիկության` պետական ստանդարտին կամ տեխպայմաններին այդ ցուցանիշի համապատասխանությունը ստուգելու համար:

5.14.19. Էլեկտրակայաններում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում, օժանդակ սարքավորման և մեխանիզմների համար պետք է սահմանվեն քսուքային նյութերի ծախսի նորմերը, որակի հսկման և քսուքային նյութերի փոխարինման պարբերականությունը: Այդ նպատակների համար օգտագործվող քսուքային նյութի ապրանքանիշը պետք է համապատասխանի տվյալ սարքավորման մեջ օգտագործման թույլատրված քսուքների տեսականու շահագործման գործարանային հրահանգներին: Քսուքային նյութերի փոխարինման հնարավորությունը պետք է համաձայնեցված լինի սարքավորում արտադրող ձեռնարկությունների հետ:

Յուղի հարկադրական շրջապտույտով օժանդակ սարքավորման յուղման համակարգերում, յուղը պետք է ենթարկվի մեխանիկական խառնուրդների, ապարախյուսի և ջրի պարունակության տեսողական ստուգման առնվազն ամիսը մեկ: Աղտոտվածություն հայտնաբերելիս, յուղը պետք է մաքրվի կամ փոխարինվի:

Յուրաքանչյուր էլեկտրակայանում և էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպություններում, օժանդակ սարքավորման համար պետք է պահվի քսուքային նյութերի պաշար` առնվազն 45 օրյա պահանջմունքի չափով:

5.14.20. էներգաօբյեկտներում թարմ և շահագործական էներգետիկ յուղերի որակի ստուգումը և յուղերի օգտագործման երաշխավորագրերի, այդ թվում` նրանց ստուգման գրաֆիկների հանձնումը, պետք է իրականացնի քիմիական արտադրամասը (քիմիական լաբորատորիան կամ համապատասխան ստորաբաժանումը) էլեկտրական ցանցերը շահագործող կազմակերպության յուղային տնտեսությունը պետք է գտնվի մեկուսացման և ամպրոպապաշտպանության, կամ ղեկավարի հրամանով որոշված մեկ այլ ստորաբաժանման ենթակայության տակ:

Էլեկտրակայաններում էլեկտրամեկուսիչ յուղերի մշակման սարքավորման սպասարկումը իրականացնում է էլեկտրաարտադրամասի, իսկ տուրբինային յուղի մշակման համար` կաթսատուրբինային արտադրամասի անձնակազմերը:

Էլեկտրակայանների միացյալ կենտրոնական յուղային տնտեսությունը պետք է գտնվի ձեռնարկության ղեկավարի հրամանով որոշված արտադրական ստորաբաժանման ենթակայության տակ:

5.14.21. Քիմիական լաբորատորիայում սարքավորման մեջ լցված տուրբինային, տրանսֆորմատորային և արդյունաբերական յուղերի համար պետք է պահել մատյան, որի մեջ գրանցվում են պետստանդարտի կամ տեխպայմանների համարը, արտադրող ձեռնարկության անվանումը, յուղի փորձարկման արդյունքները, սարքավորման տեսակը և կայանքային համարը, տեղեկություններ` հավելանյութեր մտցնելու, լրացված յուղի քանակի և որակի մասին:

5.14.22. Շահագործվող յուղի լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությունը և պարբերականությունը պետք է որոշվեն տվյալ սարքավորման մեջ նրա շահագործման հրահանգներով:

5.14.23. Սարքավորման մեջ տրանսֆորմատորային և տուրբինային յուղի լցնումը և դատարկումը իրականացվում է առանձին յուղատարներով, իսկ դրանց բացակայության դեպքում` ցիստեռնների կամ մետաղյա տակառների օգտագործմամբ:

Տրանսֆորմատորային յուղերի համար կարող են օգտագործվել կազմատվող յուղատարներ, որոնք նախապես մաքրված են տաք յուղի մղումով: Անշարժ յուղատարները ոչ աշխատանքային վիճակում ամբողջությամբ պետք է լցված լինեն յուղով:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման