Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (12 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(12-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հաստատված է

ՀՀ էներգետիկայի նախարարության

24.06.1998 թ.

N 192 ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ԺՈՂՈՎԱԾՈՒ V

 

6. ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

6. ՕՊԵՐԱՏԻՎ-ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

6.1. Կառավարման խնդիրները և կազմակերպումը

 

6.1.1 Հայաստանի Հանրապետության ողջ էներգահամակարգում և յուրաքանչյուր էներգետիկ կազմակերպությունում պետք է կազմակերպված լինի էլեկտրակայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի համաձայնեցված աշխատանքի շուրջօրյա կարգավարական կառավարում, որի խնդիրներն են`

էլեկտրակայանների, ցանցերի և էներգահամակարգի սպառողների էներգամատակարարման տրված պայմանները ապահովող աշխատանքի ռեժիմների մշակում և վարում,

Նորոգման աշխատանքների պլանավորում և նախապատրաստում,

էներգահամակարգի կայունության ապահովում,

էլեկտրական էներգիայի և ջերմության որակի նկատմամբ պահանջների կատարում,

էներգահամակարգի աշխատանքի խնայողականության և էներգապաշարների նպատակահարմար օգտագործման ապահովում` սպառման ռեժիմների պահպանման դեպքում,

էլեկտրական էներգիայի և ջերմության արտադրության, կերպափոխման, հաղորդման և բաշխման տեխնոլոգիական խախտումների կանխում և վերացում:

6.1.2. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում (էլեկտրակայաններ, էլեկտրական ցանցեր, ջերմային ցանցեր) պետք է կազմակերպվի սարքավորումների շուրջօրյա օպերատիվ կառավարում, որի խնդիրներն են`

աշխատանքի պահանջվող ռեժիմի վարում,

փոխարկումների, գործարկումների և կանգի կատարում,

վթարների տեղայնացում և աշխատանքի ռեժիմի վերականգնում,

նորոգման աշխատանքների նախապատրաստում:

6.1.3. Օպերատիվ-կարգավարական կառավարումը պետք է կազմակերպվի ըստ ստորակարգման կառուցվածքի, որը նախատեսում է առանձին մակարդակների միջև օպերատիվ վերահսկման և կառավարման պարտականությունների բաշխում, ինչպես նաև կառավարման ստորին մակարդակների ենթակայությունը վերադասներին:

6.1.4. Կարգավարական կառավարման պարտականությունները պետք է կատարեն`

էներգահամակարգում` կենտրոնական կարգավարական ծառայությունը (ԿԿԾ),

էլեկտրական ցանցում այդ ցանցի օպերատիվ-կարգավարական ծառայությունը, ջերմային ցանցում` այդ ցանկի կարգավարական ծառայությունը:

6.1.5. Յուրաքանչյուր կարգավարական մակարդակի համար պետք է սահմանվեն սարքավորումների և կառուցվածքների կառավարման երկու կարգ` օպերատիվ կառավարում և օպերատիվ վարում:

6.1.6. Կարգավարի օպերատիվ կառավարմանը պետք է ենթարկվեն` սարքավորումները, ջերմամուղները, էլեկտրահաղորդման գծերը, ռելեային պաշտպանության սարքվածքները, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի համակարգերի սարքերը, կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները, ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմի գործունեության համաձայնեցում (կոորդինացիա) պահանջող գործողությունները և տարբեր օպերատիվ ենթակայության մի քանի օբյեկտներում համաձայնեցված փոփոխությունները:

Նշված սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները պետք է կատարվեն կարգավարի ղեկավարությամբ:

6.1.7. Կարգավարի օպերատիվ վարման տակ պետք է գտնվեն այն սարքավորումները, ջերմամուղները, էլեկտրահաղորդման գծերը, ռելեային պաշտպանության սարքվածքները, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի համակարգերի սարքերը, կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները, օպերատիվ-ինֆորմացիոն համալիրները, որոնց վիճակը և ռեժիմը ազգում են էլեկտրակայանների ու էներգահամակարգի տնօրինելի հզորության և պահուստի վրա ամբողջությամբ, ցանցերի ռեժիմի ու հուսալիության, ինչպես նաև հակավթարային ավտոմատիկայի համալրման (լարքի) վրա:

Նշված սարքավորումների և սարքվածքների հետ գործողությունները պետք է կատարվեն կարգավարի թույլտվությամբ:

6.1.8. Բոլոր էլեկտրահաղորդման գծերը, ջերմամուղները, էլեկտրակայանների ու ցանցերի սարքավորումներն ու սարքվածքները պետք է բաշխվեն ըստ կարգավարական կառավարման մակարդակների:

էներգահամակարգի կամ էներգաօբյեկտների կարգավարների օպերատիվ կառավարման կամ օպերատիվ վարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի, ջերմամուղների, սարքավորումների և սարքվածքների ցանկը պետք է կազմվի հաշվի առնելով օպերատիվ-կարգավարական կառավարման վերադաս օրգանների որոշումները, և հաստատվի այդ էներգաօբյեկտի կամ էներգահամակարգի տեխնիկական ղեկավարի կողմից:

6.1.9. Օպերատիվ-կարգավարական կառավարման տարբեր մակարդակների անձնակազմի փոխհարաբերությունները, պետք է կանոնակարգված լինեն համապատասխան տեղային հրահանգներով և Հայաստանի էներգահամակարգի հետ էներգաօբյեկտների սեփականատերերի զուգահեռ աշխատելու մասնակցության պայմանագրով: Պայմանագրերի կնքումից խուսափում չի թույլատրվում: Պայմանագրերի կնքման ժամանակ ծագող վիճելի հարցերը պետք է լուծվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

6.1.10. Օպերատիվ-կարգավարական կառավարումը պետք է իրագործվի կարգավարական կետերից և կառավարման վահաններից: Վերջիններս պետք է սարքավորված լինեն կարգավարական ու տեխնոլոգիական միջոցներով և վերահսկման համակարգերով, ինչպես նաև համալրված` օպերատիվ սխեմաներով:

6.1.11. էներգահամակարգում պետք է մշակված լինեն օպերատիվ-կարգավարական կառավարման, օպերատիվ խոսակցությունների և գրանցումների վարման, փոխարկումների կատարման և վթարային ռեժիմների վերացման հրահանգներ` հաշվի առնելով էներգահամակարգի յուրահատկություններն ու կառուցվածքային առանձնահատկությունները:

Բոլոր օպերատիվ խոսակցությունները, կարգավարական կառավարման բոլոր մակարդակներում օպերատիվ-կարգավարական փաստաթղթերը պետք է տարվեն` կիրառելով մեկ ընդհանուր տերմինաբանություն, տիպային կարգադրություններ, հաղորդագրություններ և գրանցումներ:

 

6.2. Աշխատանքի ռեժիմի պլանավորումը

 

6.2.1. Ռեժիմների պլանավորման ժամանակ պետք է ապահովված լինեն.

Էլեկտրակայանների, ջերմության աղբյուրների, ՀՀ էներգահամակարգի սպառման և բեռնվածքի գրաֆիկների հավասարակշռվածությունը` հաշվի առնելով էներգապաշարները, սարքավորումների վիճակը, էլեկտրական և ջերմային ցանցերի թողունակությունը,

ռեժիմի օպերատիվ կառավարման և հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի համակարգերի գործառման սկզբունքների արդյունավետությունը,

էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության և հաղորդման հուսալիությունն ու խնայողականությունը,

էներգաօբյեկտների հիմնական սարքավորումների նորոգման տարեկան գրաֆիկների կատարումը:

6.2.2. Ռեժիմի պլանավորումը պետք է կատարվի երկարաժամկետ և կարճաժամկետ ժամանակահատվածների համար և կատարվի ըստ`

Օրական ամփոփագրերի տվյալների և նախորդ օրերի և ժամանակահատվածների համար, էներգահամակարգի վիճակագրական տվյալների,

պլանավորման ժամանակահատվածում էներգահամակարգի բեռնվածքի կանխատեսման,

էներգահամակարգի էլեկտրական ցանցերում հոսքաբաշխման, բեռնվածքների և լարման մակարդակների ստուգիչ չափումների արդյունքների, որոնք պետք է կատարվեն երկու անգամ հունիս և դեկտեմբեր ամիսների աշխատանքային օրերին,

նոր արտադրական հզորությունների, ջերմային աղբյուրների և ցանցային օբյեկտների ներգրավման մասին տվյալների,

սպառիչների հայտերի բեռնվածքների փոփոխման մասին տվյալների,

սարքավորումների և էլեկտրահաղորդման գծերի առավելագույն թույլատրելի բեռնվածքների մասին տվյալների,

ջերմային ցանցերի հիդրավլիկ հաշվարկների տվյալների:

6.2.3. ՀՀ էներգահամակարգի և էներգաօբյեկտների ռեժիմի երկարաժամկետ պլանավորումը պետք է կատարվի տարվա բնորոշ ժամանակահատվածների համար (բեռնվածքների տարեկան առավելագույն, բեռնվածքների ամառային նվազագույն, գետերի հորդացման ժամանակահատված, ջեռուցման ժամանակահատված և այլն):

Երկարաժամկետ պլանավորումը պետք է նախատեսի`

էներգիայի տարեկան, եռամսյակային, ամսական հաշվեկշիռների և հզորության հաշվեկշռի կազմում` առավելագույն բեռնվածքի ժամերի համար,

ջերմության աղբյուրների տնօրինելի հզորությունների և միացված ջերմային բեռնվածքի սեզոնային հաշվեկշիռների կազմում,

էլեկտրական առավելագույն բեռնվածքի և էլեկտրական ու ջերմային էներգիայի սպառման մեծությունների, էլեկտրակայանների և ջերմաղբյուրների տնօրինելի հզորության (հաշվի առնելով դրվածքային հզորության օգտագործման տրված արդյունավետության գործակիցը և ըստ ամիսների էներգապաշարների առկայությունը) որոշում և առաջադրում,

հիդրոէլեկտրակայանների հիդրոպաշարների օգտագործման պլանների մշակում,

էլեկտրակայանների, ջերմային ցանցերի ու կաթսայատների, ենթակայանների ու էլեկտրահաղորդման գծերի հիմնական սարքավորումների, ռելեային պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքների նորոգման տարեկան և ամսական պլանների կազմում,

բնականոն (նորմալ) և նորոգման ռեժիմների համար էլեկտրակայանների, էլեկտրական ու ջերմային ցանցերի միացումների սխեմաների մշակում,

բնականոն, նորոգման և հետվթարային ռեժիմների հաշվարկներ, հաշվի առնելով էներգահամակարգում նոր արտադրական հզորությունների ու ցանցային օբյեկտների ներգրավումը և հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի միջոցների լարքի պարամետրերի ընտրությունը,

հզորության հաղորդման առավելագույն ու վթարային թույլատրելի արժեքների հաշվարկներ և որոշում` հաշվի առնելով էլեկտրահաղորդման գծերի (հատույթների) կայունության նորմատիվային պաշարները ցանցի բնականոն և վթարային սխեմաների համար, կարճ միացման հոսանքների հաշվարկներ, սարքավորումների էլեկտրադինամիկ և ջերմային կայունության սխեմաների ու ռեժիմների համապատասխանության և անջատիչների անջատման ընդունակության ստուգում, ինչպես նաև հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի պարամետրերի ընտրություն,

ռեժիմի լավագույն վարման համար էլեկտրակայանների, ջերմաղբյուրների, էլեկտրական և ջերմային ցանցերի տեխնիկա-տնտեսական բնութագրերի հաշվարկներ,

ռեժիմի վարման և հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի միջոցների օգտագործման օպերատիվ անձնակազմի համար հրահանգների ճշգրտում,

ավտոմատիկայի նոր սարքվածքների պահանջարկի որոշում:

6.2.4. ՀՀ էներգահամակարգի, էլեկտրակայանների, կաթսայատների, ջերմային և էլեկտրական ցանցերի ռեժիմի կարճաժամկետ պլանավորումը պետք է իրագործվի 1 օրից մինչև 1 շաբաթվա կանխումով (նախազգուշացումով):

Կարճաժամկետ պլանավորումը պետք է նախատեսի`

ՀՀ էներգահամակարգի օրական էլեկտրական բեռնվածքի կանխատեսում,

էլեկտրակայանների և կաթսայատների օրական ջերմային բեռնվածքի, ինչպես նաև ջերմային ցանցերում` ջերմակրի ծախսի կանխատեսում,

բեռնվածքի լավագույն բաշխում էներգահամակարգի, էլեկտրակայանների և առանձին էներգակայանքների միջև, հզորության միջհամակարգային հաղորդման օրական գրաֆիկի (կամ հզորության հաշվեմնացորդ-հաղորդման) և էներգահամակարգի ու առանձին կայանների օրական բեռնվածքի գրաֆիկի առաջադրում,

սարքավորումն ըստ հայտերի նորոգման դուրս հանելու կամ աշխատանքի մեջ մտցնելու վճիռների կայացում` հաշվի առնելով ռեժիմի վարման, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի պարամետրերի լարքի փոփոխման միջոցառումները:

6.2.5. ՀՀ էներգահամակարգի և էլեկտրակայանների հզորության ակտիվ բեռնվածքի և պահուստի օրական գրաֆիկները, ինչպես նաև հզորության միջհամակարգային հաղորդման գրաֆիկները պետք է տրվեն համապատասխան կարգավարին` ԿԿԾ պետի (գլխավոր կարգավարի) և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվելուց հետո:

էլեկտրակայանի առանձին էներգակայանքների բեռնվածքի գրաֆիկները պետք է հաստատվեն տվյալ էլեկտրակայանի տեխնիկական ղեկավարի կողմից:

Հիդրոէլեկտրակայանների բեռնվածքի գրաֆիկները պետք է հաշվի առնեն ժողովրդական տնտեսության հարակից ճյուղերի պահանջմունքները (ոռոգում, ձկնային տնտեսություն, ջրամատակարարում և այլն)` գործող միջգերատեսչական փաստաթղթերին համապատասխան:

Յուրաքանչյուր ՋԷԿ-ի և այլ ջերմաղբյուրների համար, ջերմային բեռնվածքի գրաֆիկը պետք է կազմվի ջերմային ցանցի կարգավարական ծառայության կողմից և հաստատվի ջերմային ցանցի գլխավոր կարգավարի (կարգավարական ծառայության պետի) կողմից:

6.2.6. Էլեկտրակայանների հիմնական սարքավորումների և կառուցվածքների (ծխնելույզներ, հովարաններ և այլն) գալիք տարվա հիմնական, միջին և ընթացիկ նորոգումների գրաֆիկները պետք է կազմվեն նորմատիվների և ըստ տարվա ամիսների նորոգման հզորության տրված արժեքների հիման վրա, համաձայնեցվեն ՀՀ Էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության հետ և հաստատվեն սահմանված կարգով:

Հիմնական և միջին նորոգումների տարեկան գրաֆիկների փոփոխություն թույլատրվում է բացառիկ դեպքերում` համաձայնեցնելով ՀՀ էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության հետ և սահմանված կարգով հաստատելով փոփոխությունները:

6.2.7. Էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների սարքավորումների, համակարգային ավտոմատիկայի և կապի սարքվածքների, ջերմային ցանցերի և ջերմաղբյուրների սարքավորումների նորոգման տարեկան գրաֆիկները պետք է հաստատվեն Էներգահամակարգի կամ էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից` կախված օպերատիվ ենթակայության մակարդակից,

Ջերմային ցանցերի նորոգման գրաֆիկները, որոնց անջատումը բերում է տաք ջրամատակարարման սահմանափակմանը միջջեռուցման ժամանակահատվածում, պետք է համաձայնեցվեն կառավարման տեղական մարմինների հետ:

6.2.8. Էներգահամակարգի կարգավարական ծառայությունը ամեն տարի պետք է առաջադրի.

Հաճախության ավտոմատ բեռնաթափման (ՀԱԲ) սարքվածքների ծավալը, նախադրվածքները և տեղադրումը, հաշվի առնելով հզորության տեղային հաշվեկշիռները, ինչպես նաև ՀԱԿՄ սարքվածքների ծավալը և նախադրվածքները,

հաճախության իջեցման ժամանակ հիդրավլիկ էլեկտրակայանների և գազատուրբինային կայանքների ագրեգատների ավտոմատ գործարկման նախադրվածքները, հիդրոագրեգատների ավտոմատ փոխադրումը համաժամանակյա փոխհատուցչի ռեժիմից` գեներատորային ռեժիմի:

ՀԱԲ-ի սարքվածքներին միացված սպառողների ցուցակը պետք է հաստատվի էներգահամակարգի տեխնիկական ղեկավարի կողմից:

6.2.9. Բեռնվածքի անջատման հատուկ ավտոմատիկային (ԲԱՀԱ) միացված բեռնվածքների ծավալը և նրա օգտագործումը` ելնելով էներգահամակարգի վթարային ռեժիմների պայմաններից պետք է որոշվի էներգահամակարգի ԿԿԾ կողմից:

ԲԱՀԱ-ի գործարկման որոշումը կայացնում են ԿԿԾ և էներգահամակարգի տեխնիկական ղեկավարը:

6.2.10. ՀԱԲ-ի սարքվածքների առանձին հերթերին և ԲԱՀԱ-ին փաստացի միացված բեռնվածքի մեծությունը պետք է չափվի տարեկան երկու անգամ (հունիսին և դեկտեմբերին)` մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամեն ժամ:

6.2.11. էներգահամակարգում ամեն տարի պետք է մշակվեն և հաստատվեն էլեկտրաէներգիայի և հզորության անբավարարության դեպքում սպառողների սահմանափակման և բեռնվածքի անջատման գրաֆիկներ:

 

6.3. Աշխատանքի ռեժիմի կառավարումը

 

6.3.1. էներգակայանքի աշխատանքի ռեժիմի կառավարումը պետք է կազմակերպվի օրական գրաֆիկների հիման վրա:

էլեկտրակայանները և ջերմաղբյուրները պարտավոր են բնականոն պայմաններում կատարել բեռնվածքի և միացված պահուստի տրված գրաֆիկը:

Գրաֆիկից հարկադրված շեղումների մասին, էլեկտրակայանի և ջերմաղբյուրի օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է անհապաղ հաղորդի էներգահամակարգի հերթապահ կարգավարին և ջերմային ցանցի կարգավարին:

էներգահամակարգի կարգավարը իրավունք ունի, ելնելով դրա ռեժիմի պայմաններից, փոխել էլեկտրակայանի բեռնվածքի գրաֆիկը, ինչպես նաև կարճ ժամանակ (3 ժամից ոչ ավել)` ջերմային ցանցի գրաֆիկը:

Ցանցային ջրի ջերմաստիճանի իջեցումը թույլատրվում է մինչև 10oC` համեմատած գրաֆիկով սահմանված նրա արժեքի հետ: Սպառողների թվում տեխնոլոգիական բեռնվածք կամ ջերմոցային տնտեսություն ունեցող արտադրական ձեռնարկությունների առկայության դեպքում, ջերմաստիճանի իջեցման մեծությունը պետք է համաձայնեցվի նրանց հետ: Չի թույլատրվում ցանցային ջրի ջերմաստիճանը իջեցնել ջերմային ցանցի համար ընդունված նվազագույնից ցածր:

էլեկտրակայանի բեռնվածքի գրաֆիկի փոփոխման ժամանակ, պետք է կատարվի էներգահամակարգի բեռնվածքի և հզորության միջհամակարգային հաղորդման գումարային գրաֆիկը: Դրանից շեղումներ կարող են թույլատրվել միմիայն էներգահամակարգի կարգավարի հրահանգով:

էլեկտրակայանները պարտավոր են էներգահամակարգի կարգավարի կարգադրությամբ անհապաղ, համապատասխան հրահանգներով սահմանված արագությամբ, բարձրացնել բեռնվածքը` մինչև լրիվ աշխատանքային հզորություն, կամ իջեցնել մինչև տեխնիկական նվազագույնը:

Անհրաժեշտության դեպքում, էներգահամակարգի կարգավարը պետք է կարգադրություն տա պահուստից ագրեգատներ միացնելու կամ դրանց պահուստ դուրս բերելու մասին:

էլեկտրակայանների աշխատանքային հզորության սահմանափակումը, կամ սահմանված նորմերից ագրեգատների նվազագույն թույլատրելի բեռնվածքի շեղումը, պետք է ձևակերպվի օպերատիվ հայտով:

6.3.2. էլեկտրական հոսանքի և հզորության հաճախության կարգավորման ժամանակ էներգահամակարգում պետք է ապահովված լինեն.

էլեկտրական հոսանքի հաճախության պահպանումը ԳՈՍՏ 13109-87 պահանջներին համապատասխան,

հզորության հաղորդումների սահմանափակումը ըստ էներգահամակարգի աշխատանքի կայունության, էլեկտրահաղորդման գծերի հաղորդալարերի տաքացման, սարքավորումների գերբեռնվածության պայմանների:

6.3.3. Հաճախության և հզորության հաղորդումների կարգավորումը էներգահամակարգում պետք է իրագործվի.

բոլոր էլեկտրակայանների կողմից` տուրբինների կարգավորման համակարգի ազդեցությամբ, կարգավորման տիրույթի սահմաններում, հզորությունը փոփոխելու միջոցով (հաճախության սկզբնական կարգավորումի ընդ որում ըստ հաճախության կարգավորման ստատիզմը և անզգայության գոտին պետք է համաձայնեցվեն էներգահամակարգի ԿԿԾ-ի հետ,

ըստ հաճախության և հզորության հաղորդման ռեժիմի կարգավորման համար առանձնացված էլեկտրակայաններով (ռեժիմի երկրորդային կարգավորում):

6.3.4. Աշխատանքի ռեժիմների ավտոմատ կառավարման համակարգերի կիրառումը, որոնք խոչընդոտում են հաճախության փոփոխման ժամանակ հզորության փոփոխմանը (հզորության սահմանափակիչներ և «մինչև իրեն» ճնշման կարգավորիչներ տուրբինների վրա, սահող ճնշման ռեժիմ` տուրբինների լրիվ բացված կափույրների ժամանակ, հզորության կարգավորիչներ` առանց հաճախության ճշգրտման, հզորության կարգավորիչների կամ կաթսայական կայանքների արտադրողականության ավտոմատ կարգավորման սարքվածքների անջատում և այլն), թույլատրվում է միայն ժամանակավոր` հիմնական սարքավորման անսարքության դեպքում, էներգահամակարգի տեխնիկական ղեկավարի թույլտվությամբ:

Հաճախության փոփոխումով պայմանավորված հզորության փոփոխությունից հետո, Էլեկտրակայանի անձնակազմը իրավունք ունի միջամտելու հզորության կարգավորման գործընթացին` միայն հետևյալ դեպքերում`

50 Հց հաճախության վերականգնումից հետո,

ԿԿԾ կարգավարի թույլտվությամբ,

սարքավորման տվյալ վիճակի համար հզորության թույլատրելի սահմաններից դուրս գալու ժամանակ:

6.3.5. Հաճախության և հզորության հաղորդումների ավտոմատ կարգավորման անհնարինության դեպքում (ՀՀԱԿ համակարգի բացակայություն կամ անսարքինություն, ըստ ռեժիմի սահմանափակում) կարգավորումը պետք է իրագործեն էլեկտրակայանները` ԿԿԾ կարգավարի կարգադրությամբ:

6.3.6. Հաստատված սահմաններից ցածր հաճախության իջեցման դեպքում էներգահամակարգի կարգավարը պարտավոր Է գործի գցել հզորության առկա պահուստները:

Այն դեպքում, երբ հաճախությունը շարունակում է իջնել, իսկ հզորության ունեցած բոլոր պահուստները օգտագործված են, կարգավարը պետք է ապահովի բնականոն հաճախության վերականգնումը` սահմանափակելով կամ անջատելով սպառողներին` համաձայն հրահանգի:

6.3.7. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի դեպքում հաճախության և միջհամակարգային գծերով հզորությունների հաղորդման կարգավորման համար պարտականությունների բաշխումը պետք է կանոնակարգվի համապատասխան համաձայնագրերով և հրահանգներով:

6.3.8. Հաճախության վթարային շեղումների դեպքում, էլեկտրակայանների անձնակազմը պետք Է ձեռնարկի ինքնուրույն միջոցառումներ դրա վերականգնման համար, գործելով համաձայն ԿԿԾ-ի համապատասխան հրահանգի կամ վերջինիս հիման վրա կազմած տեղային հրահանգի:

6.3.9. ՀՀ էներգահամակարգում հաճախության պահպանման պատասխանատվությունը կրում է ԿԿԾ կարգավարը:

էներգահամակարգի, էներգահսկողության ծառայության, էներգահամակարգի կարգավարական ծառայության և էլեկտրական ցանցերի ղեկավարները պատասխանատվություն են կրում սպառողներին ժամանակին բեռնաթափելու և դրանց սահմանափակման ու անջատումների գրաֆիկների գործողության արդյունավետության համար:

6.3.10. Լարման կարգավորման ժամանակ էլեկտրական ցանցերում պետք է ապահովված լինեն`

լարման ցուցանիշների համապատասխանությունը ԳՈՍՏ 13109 - 87 պահանջներին,

լարման մակարդակի համապատասխանությունը էլեկտրական կայանների և ցանցերի սարքավորումների թույլատրելի արժեքներին,

էներգահամակարգի կայունության անհրաժեշտ պաշար,

էներգահամակարգի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի նվազագույն կորուստներ:

6.3.11. ԿԲՏ (կառավարում բեռնվածքի տակ) սարքվածքներով սարքավորված 6-35 կՎ-լարման բաշխիչ ցանցերը սնող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների վրա պետք է միացված լինեն լարման ավտոմատ կարգավորիչներ:

Ավտոմատ կարգավորիչների անջատումը թույլատրվում է միայն ըստ հայտերի: 6-35 կՎ-բաշխիչ ցանցերում, տրանսֆորմատորների վրա պետք է օգտագործվեն առանց գրգռման փոխարկիչների (ԱԳՓ) ճյուղավորումները, որոնք հաշվի առնելով լարման կարգավորումը ԿԲՏ ունեցող տրանսֆորմատորներով, կապահովեն 0,4 կՎ ցանցերի ընդունիչների արտանցիչների վրա լարման համապատասխանությունը ստանդարտի պահանջներին:

Լարման կարգավորիչների լարքը և տրանսֆորմատորների ԱԳՓ ճյուղավորումների դիրքերը պետք է ճշգրտվեն ցանցի և բեռնվածքի փոփոխություններին համապատասխան:

Ավտոմատ կարգավորիչների լարքի պարամետրերը և տրանսֆորմատորների ԱԳՓ ճյուղավորումների դիրքերը պետք է հաստատվեն էներգաօբյեկտի կարգավարական ծառայության պետի կողմից:

6.3.12. 110 կՎ և ավել ցանցերի լարման կարգավորումը պետք իրագործվի վերահսկիչ կետերում, յուրաքանչյուր եռամսյակի համար հաստատված` ժամանակից լարման կախվածության գրաֆիկներին կամ ռեժիմի պարամետրերից լարման կախվածության բնութագրերին համապատասխան` հաշվի առնելով միացված սարքավորումների կազմը:

Վերահսկիչ կետերում կարգավորման բնութագրերը և լարման գրաֆիկները պետք է որոշվեն ՀՀ էներգահամակարգի ծառայությունների կողմից` գալիք եռամսյակի համար և անհրաժեշտության դեպքում ճշգրտվեն կարճաժամկետ ռեժիմի պլանավորման ժամանակ:

Վերահսկիչ կետերը պետք է հաստատվեն համապատասխան կարգավարական ծառայությունների կողմից` կախված այդ կետում կայունության և էներգահամակարգում էլեկտրաէներգիայի կորուստների վրա լարման մակարդակի ազդեցության աստիճանից:

Լարման կարգավորումը պետք է իրագործվի առավելապես ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի միջոցներով, իսկ դրանց բացակայության դեպքում` էներգաօբյեկտի օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից` էներգահամակարգի, էլեկտրացանցերի կարգավարի վերահսկմամբ:

6.3.13. Այն կետերի ցանկը, որոնց լարումը պետք է վերահսկվի ԿԿԾ-ի, էլեկտրական ցանցերի օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից, ինչպես նաև դրանց լարման գրաֆիկները և կարգավորման բնութագրերը, պետք է հաստատվեն էներգահամակարգի և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

6.3.14. Սպառողների ռեակտիվ հզորության աղբյուրների օգտագործման կարգը պետք է տրվի էներգամատակարար կազմակերպության և սպառողի միջև պայմանագրերի կնքման ժամանակ:

6.3.15. Համաժամանակյա (սինքրոն) փոխհատուցիչներով էլեկտրակայանների և ենթակայանների կարգավարի կողմից վերահսկվող հանգուցային կետերի համար պետք է սահմանվեն լարման իջեցման վթարային սահմանները, որոնք որոշվում են էներգահամակարգի և բեռնվածքի հանգույցների ստատիկ կայունության պայմաններով:

Եթե այդ կետերում լարումը իջնում է մինչև նշված վթարային սահմանը, համաժամանակյա փոխհատուցիչներ ունեցող էլեկտրակայանների և ենթակայանների օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է լարումը պահպանի ինքնուրույն, օգտագործելով գեներատորների և փոխհատուցիչների գերբեռնվածության ունակությունները, իսկ էներգահամակարգի ԿԿԾ կարգավարը պետք է օգնի էլեկտրակայաններին և էլեկտրական ցանցերին` վերաբաշխելով նրանց միջև ռեակտիվ և ակտիվ հզորությունները: Ընդ որում` չի թույլատրվում առանձին վերահսկիչ կետերում լարումը բարձրացնել ավելի, քան սարքավորումների համար սահմանային թույլատրելի արժեքներն են:

Էներգահամակարգի այն հանգույցներում, որտեղ հնարավոր է լարման իջեցում վթարային թույլատրելի սահմանից ցածր` ցանցի աշխատանքի ռեժիմի կամ սխեմայի փոփոխման դեպքում, պետք է տեղադրվի բեռնվածքի անջատման ավտոմատիկա` հանգույցում կայունության խախտումը կանխելու համար անհրաժեշտ ծավալով:

6.3.16. Ջերմային ցանցերի պարամետրերի կարգավորումը պետք է ապահովի վերահսկման կետերում ջերմակրի տրված ճնշման և ջերմաստիճանի պահպանումը:

Տրված արժեքներից ջերմակրի ջերմաստիճանի շեղումը թույլատրվում է հաստատված գրաֆիկի կարճաժամկետ (ոչ ավելի քան 3 ժամ) փոփոխման դեպքում, եթե էներգահամակարգի և ջերմության սպառողների միջև պայմանագրային հարաբերություններում այլ բան չի նախատեսված:

6.3.17. Ջերմային ցանցերում կարգավորումը պետք է իրագործվի ավտոմատ կամ ձեռքով, ազդելով

ջերմության աղբյուրների և սպառողների աշխատանքի վրա,

ջերմային ցանցերի հիդրավլիկ ռեժիմի վրա, այդ թվում փոփոխելով պոմպային կայանների և ջերմաընդունիչների ծախսերն ու աշխատանքի ռեժիմը,

լրասնման ռեժիմի վրա, պահպանելով ջերմության աղբյուրների ջրամշակման կայանքների մշտական պատրաստականությունը լրասնման ջրի փոփոխվող ծախսերը ծածկելու համար:

 

6.4. Սարքավորման կառավարում

 

6.4.1. Շահագործման մեջ ընդունված էներգաօբյեկտների սարքավորումը պետք է գտնվի օպերատիվ չորս վիճակներից մեկում, աշխատանքի, պահեստի, նորոգման կամ պահպանման մեջ:

6.4.2. էներգասարքավորումը, ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, ՋԱՉ սարքվածքները, ինչպես նաև օպերատիվ-ինֆորմացիոն համալիրների և կարգավարական ու տեխնոլոգիական կառավարման միջոցները (ԿՏԿՄ), նույնիսկ ըստ հաստատված պլանի` աշխատանքից կամ պահուստից նորոգման հանելը փորձարկման ենթարկելը, պետք է ձևակերպվի դրանց օպերատիվ կառավարման և օպերատիվ վարման ցանկի համաձայն համապատասխան կարգավարական ծառայություն տրվող հայտով:

Հայտեր տալու և դրանց թույլատրելու մասին հաղորդումների ժամկետները պետք է սահմանված լինեն համապատասխան կարգավարական ծառայության կողմից:

Հայտերը պետք է հաստատված լինեն էլեկտրակայանի կամ ցանցի տեխնիկական ղեկավարի կողմից:

6.4.3. Փորձարկումները, որոնց արդյունքում կարող է էականորեն փոխվել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ռեժիմը, պետք է կատարվեն ըստ էլեկտրակայանի, հիդրոկայանների կասկադի, մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի տեխնիկական ղեկավարների կողմից հաստատված և Կենտրոնական Կարգավարական Ծառայության (ԿԿԾ) պետի (գլխավոր կարգավարի) հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի:

էներգաօբյեկտների սարքավորման այլ փորձարկումների աշխատանքային ծրագրերը պետք է հաստատվեն էներգաօբյեկտների տեխնիկական ղեկավարների կողմից:

Փորձարկումների աշխատանքային ծրագիրը հաստատման և համաձայնեցման պետք է ներկայացվի դրանք սկսելուց առնվազն 7 օր առաջ:

6.4.4. Հայտերը լինում են. պլանային` նորոգման և անջատումների հաստատված պլաններին համապատասխան, և շտապ ոչ պլանային ու անհետաձգելի նորոգում կատարելու համար: Շտապ հայտերը թույլատրվում է տալ օրվա ցանկացած ժամին անմիջապես կարգավարին, որի կառավարման կամ վարման ներքո է գտնվում անջատվող սարքավորումը:

Կարգավարը իրավունք ունի թույլ տալ նորոգում, միայն իր հերթափոխի սահմաններում: Ավելի երկար ժամկետի համար թույլատրությունը պետք է տրվի համապատասխանորեն` մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի կամ ԿԿԾ կամ ԱԿԾ պետի (գլխավոր կարգավարի) կողմից:

6.4.5. Անհապաղ անջատման անհրաժեշտության դեպքում, սարքավորումը պետք է անջատվի էներգաօբյեկտի ուր տեղակայված է անջատվող սարքավորումը, օպերատիվ անձնակազմի կողմից, արտադրական հրահանգ)ների պահանջներին համապատասխան, վերադաս օպերատիվ կարգավարական անձնակազմին նախնական` եթե այդ հնարավոր է, կամ` հետագա տեղեկացմամբ:

Սարքավորանքի կանգից հետո ձևակերպվում է շտապ հայտ` նշելով պատճառները և նորոգման մոտավոր ժամկետը:

6.4.6. էներգաօբյեկտի, մարզային, բարձրավոլտ Էլեկտրացանցերի, ԿԿԾ վարման կամ կառավարման ներքո գտնվող Էլեկտրաօբյեկտի հիմնական սարքավորումը աշխատանքից հանելու կամ հիմնական, միջին կամ ընթացիկ նորոգման փոխադրելու թույլատրությունը պետք է տրվի հաստատված կարգով` ըստ էներգաօբյեկտի, մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի, ԿԿԾ հայտի:

6.4.7. Սարքավորումը և էլեկտրահաղորդման գծերը նորոգման հանելու և աշխատանքի մեջ մտցնելու, ինչպես նաև կաթսան վառելու, տուրբինը գործարկելու և դրանց վրա պահանջվող բեռնվածքը հավաքելու հետ կապված գործողությունների ժամանակը, պետք է մտցվի հայտով թույլատրված ժամկետի մեջ:

Եթե ինչ-որ պատճառով սարքավորումը ծրագրված ժամկետում անջատված չի եղել, ապա նորոգման տևողությունը պետք է կրճատվի, իսկ միացման թվականը թողնվի նույնը: Նորոգման ժամկետը կարող է երկարացնել միայն էլեկտրաօբյեկտի կարգավարական ծառայությունը, ԿԿԾ (ըստ օպերատիվ ենթակայության):

6.4.8. Չնայած թույլատրված հայտին, սարքավորումը աշխատանքից և պահուստից հանելը, կամ փորձարկումները, կարող են կատարվել միայն սարքավորումը աշխատանքից և պահուստից հանելուց կամ փորձարկումներ կատարելուց անմիջապես առաջ` էլեկտրակայանի հերթափոխի պետի, կամ մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի, ԿԿԾ համապատասխան կարգավարի թույլտվությամբ:

6.4.9. էլեկտրակայանների կամ էլեկտրական ցանցերի անձնակազմը, առանց էլեկտրակայանի հերթափոխի պետի, մարզային, բարձրավոլտ էլեկտրացանցերի, ԿԿԾ կարգավարի թույլտվության, իրավունք չունի համապատասխան կարգավարի (էլեկտրակայանի հերթափոխի պետի) վարման կամ կառավարման ներքո գտնվող համակարգային ավտոմատիկայի, ինչպես նաև ԿՏԿՄ-ի անջատումներ, միացումներ, փորձարկումներն նախադրվածքների փոփոխումներ կատարել:

Երկու և ավելի օբյեկտներում տեղագրված սարքերով ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների ստուգումը (փորձարկումները) պետք է կատարվի այդ բոլոր օբյեկտներում միաժամանակ:

6.4.10. էլեկտրական միացումների սխեմաների փոփոխության ժամանակ, էլեկտրակայանի հերթափոխի պետը, էլեկտրական ցանցերի, ԿԿԾ կարգավարը պետք է ստուգի և այդ սխեմաների նոր վիճակին համապատասխանեցնի պաշտպանությունների, հակավթարային և ռեժիմային ավտոմատիկայի լարքը:

6.4.11. Սարքավորումը համարվում է նորոգումից աշխատանքի մեջ մտցված` նորոգման աշխատանքների ավարտման, դրան ցանցին միացման և օպերատիվ հայտի փակման մասին, շահագործող կազմակերպության կողմից ծանուցումից հետո:

6.4.12. Ռեժիմի խախտումը կամ սարքավորման վնասվածքի պատճառով աշխատանքից այն հանելը` ըստ թույլատրված շտապ հայտի, կամ հիմնական, միջին կամ ընթացիկ նորոգման փոխադրման թույլտվությունը, ձեվակերպվում է որպես խախտում (վթար կամ խափանում) «էլեկտրակայանների, ցանցերի և էներգահամակարգերի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների քննության և հաշվառման հրահանգին» համապատասխան:

 

6.5. Տեխնոլոգիական խախտումների կանխումը և վերացումը

 

6.5.1. Տեխնոլոգիական խախտումները վերացնելիս, օպերատիվ-կարգավարական կառավարման հիմնական խնդիրներն են`

խախտումների զարգացման կանխումը, անձնակազմի և տեխնոլոգիական խախտումներից չվնասված սարքավորման վնասվածության բացառումը,

սպառողների էներգամատակարարման և սպառողներին տրվող էլեկտրաէներգիայի բնականոն պարամետրերի արագ վերականգնումը,

առավել հուսալի հետվթարային սխեմաների և ամբողջությամբ համակարգի ու նրա մասերի աշխատանքի ռեժիմի ստեղծումը,

անջատված և անջատած սարքավորման վիճակի պարզաբանումը և հնարավորության դեպքում այն աշխատանքի մեջ մտցնելն ու ցանցի սխեմայի վերականգնումը:

6.5.2. Յուրաքանչյուր կարգավարական կետում, էներգաօբյեկտի կառավարման վահանում, պետք է լինեն` տեխնոլոգիական խախտումների կանխման և վերացման տեղային հրահանգ, որը կազմվում է տիպային հրահանգին և օպերատիվ-կարգավարական կառավարման վերադաս մարմնի հրահանգին համապատասխան, ու ջերմային ցանցերում և էլեկտրակայանների ու կաթսայատների գազի տնտեսությունում տեխնոլոգիական խախտումների վերացման պլանները:

Քաղաքների և խոշոր բնակավայրերի ջերմային ցանցերի տեխնոլոգիական խափանումների վերացման պլանները պետք է համաձայնեցվեն իշխանության տեղական մարմինների հետ:

Քաղաքների վթարակարգավարական ծառայությունները և էներգաօբյեկտները, պետք է համաձայնեցնեն էներգաօբյեկտներում տեխնոլոգիական խափանումները վերացնելիս իրենց փոխգործողությունները որոշող փաստաթղթերը:

6.5.3. Տեխնոլոգիական խափանումները վերացնելու համար, Կենտրոնական Կարգավարական Ծառայության, ցանցերի օպերատիվ-կարգավարական ծառայությունների կարգավարների և էլեկտրակայանների օպերատիվ-կարգավարական անձնակազմի միջև պարտականությունների բաշխումը, պետք է կանոնակարգվի համապատասխան հրահանգներով:

Հայաստանի Հանրապետության և ինքնիշխան պետությունների էներգահամակարգերի միջև կապերի վրա տեխնոլոգիական խափանումները վերացնելու համար պարտականությունների բաշխումը, պետք է կանոնակարգվի առանձին համաձայնագրերում:

6.5.4. էլեկտրակայաններում տեխնոլոգիական խափանումների վերացումը պետք է ղեկավարի կայանի հերթափոխի պետը:

Ենթակայաններում տեխնոլոգիական խախտումների վերացման ղեկավարումը, պետք է դրվի ենթակայանի հերթապահի, օպերատիվ-շրջիկ բրիգադի, ենթակայանների խմբի վարպետի կամ պետի վրա` կախված ենթակայանի սպասարկման ձևից:

Ջերմային ցանցերում տեխնոլոգիական խախտումների վերացման ղեկավարումը պետք է իրականացնի ջերմային ցանցերի կարգավարը: Նրա ցուցումները պարտադիր են նաև ՀՀԿԿ կամ ուրիշ ինքնուրույն գործող ջերմաղբյուրների օպերատիվ-կարգավարական անձնակազմի համար:

Տեղական նշանակություն ունեցող և էներգահամակարգի ռեժիմի վրա չազդող էլեկտրական ցանցերի տեխնոլոգիական խախտումները պետք է վերացվեն էլեկտրական ցանցերի կարգավարի ղեկավարությամբ:

Անհրաժեշտության դեպքում, վերը նշված անձանց օպերատիվ ղեկավարները իրավունք ունեն տեխնոլոգիական խախտումների վերացման ղեկավարությունը հանձնարարել այլ անձի, կամ ղեկավարությունը վերցնել իրենց վրա` գրառում կատարելով օպերատիվ մատյանում:

Փոխարինման մասին տեղյակ է պահվում ինչպես վերադաս, այնպես էլ ենթակա օպերատիվ անձնակազմը:

6.5.5. Տեխնոլոգիական խախտումների վերացման ժամանակ հերթափոխի հանձնումը և ընդունումը արգելվում է:

Հերթափոխի եկած օպերատիվ անձնակազմը պետք է օգտագործվի ըստ տեխնոլոգիական խախտումը վերացնող ղեկավար անձի հայեցողության: Տեխնոլոգիական խախտումների վերացումը ձգձգվելիս, նայած դրա բնույթին, թույլատրվում է հերթափոխի հանձնումը` վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվությամբ:

Այն դեպքերում, երբ տեխնոլոգիական խախտումը վերացնելիս գործողություններ են կատարվում նաև վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կառավարման կամ վարման ներքո չգտնվող սարքավորման վրա, հերթափոխի հանձնումը թույլատրվում է այն էլեկտրաօբյեկտի ղեկավար վարչատեխնիկական անձնակազմի թույլտվությամբ, որտեղ տեղի է ունեցել տեխնոլոգիական խախտումը:

6.5.6. Անկախ վարչատեխնիկական անձնակազմի որևէ անձի ներկայությունից, բնականոն ռեժիմի վերականգնման համար ընդունելով որոշումներ և իրականացնելով միջոցառումներ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը լրիվ պատասխանատվություն է կրում տեխնոլոգիական խախտման վերացման համար:

6.5.7. Տեխնոլոգիական խախտումների վերացման ժամանակ, բոլոր մակարդակների կարգավարական կառավարման կարգավարների, ինչպես նաև էլեկտրակայանների հերթափոխի պետերի և խոշոր ենթակայանների հերթապահների բոլոր օպերատիվ խոսակցությունները և կարգադրությունները պետք է գրանցվեն ձայնագրիչի վրա:

6.5.8. էներգահամակարգի աշխատանքի կայունության խախտումը կանխելու համար, հզորություն ընդունող հանգույցներում պետք է կիրառվի բեռնվածքի անջատման համակարգային ավտոմատիկա և էլեկտրակայանների ավտոմատ բեռնաթափում` հզորություն արտադրող հանգույցներում: Ավտոմատ սարքվածքների խափանման դեպքում, անձնակազմը պետք է պատրաստ լինի ձեռքով գործելուն:

 

6.6. Օպերատիվ սխեմաներին ներկայացվող պահանջներ

 

6.6.1. Էլեկտրական ցանցերի, էլեկտրակայանների և ենթակայանների էլեկտրական միացումների սխեմաները, բնականոն և նորոգման ռեժիմների համար ՌՊԱ միջոցների լարքը պետք է ապահովեն.

սպառողներին պետական ստանդարտների պահանջներին համապատասխանող որակի Էլեկտրաէներգիայով էլեկտրամատակարարումը (ըստ պայմանագրային պարտականությունների),

Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցերի և էներգահամակարգի կայուն աշխատանքը,

կարճ միակցման հոսանքների համապատասխանությունը սարքավորման համար թույլատրելի արժեքներին,

ակտիվ և ռեակտիվ հզորությունների հոսքերի խնայողական բաշխումը,

վթարների տեղայնացումը` ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների համար նվազագույն կորուստներով:

6.6.2. էլեկտրակայանների և ենթակայանների փոփոխական և հաստատուն հոսանքի ՍԿ սխեմաները պետք է ընտրվեն` հաշվի առնելով բնականոն, նորոգման և վթարային ռեժիմներում դրանց հուսալիության ապահովումը.

հաղորդաձողերի հատվածաբաժանմամբ,

բոլոր լարումների ԱԿ հաղորդաձողերի կամայական հատվածի պահուստային սնման ավտոմատ միացմամբ,

ՍԿ սնման աղբյուրների` ըստ հաղորդաձողերի համակարգերի և հատվածների, բաշխմամբ, հաշվի առնելով ՊԱՄ սարքվածքի գործողությունը և հատվածների վրա լարման անհետացման ժամանակ ՍԿ մեխանիզմները աշխատանքում պահպանելը: Աշխատանքային և պահուստային սնման աղբյուրները պետք է միացված լինեն բաշխիչ սարքվածքի հաղորդաձողերի տարբեր հատվածներին,

կամայական հատվածի շարքից դուրս գալու դեպքում էլեկտրակայանի կամ ենթակայանի աշխատանքի նվազագույն խախտման պայմանով, ՍԿ մեխանիզմների` ըստ հաղորդաձողերի հատվածների, բաշխմամբ,

էլեկտրակայանի հաղորդաձողերի (մասերի) ոչ համաժամ աշխատանքի ժամանակ ՍԿ մեխանիզմների հուսալի սնման ապահովմամբ (բարձր լարման հաղորդաթիթեղների հատվածաբաժնում, էներգաբլոկի առանձնացում առանձին գծի վրա, էներգահամակարգի բաժանման սխեմաների կատարում),

աշխատանքային հզորության նվազագույն կորստով, համակարգից էլեկտրակայանի ՍԿ-մեխանիզմների սնման լրիվ կամ մասնակի մեկուսացման ապահովմամբ` հաճախության և լարման, մինչև անխափան աշխատանքին սպառնացող արժեքները իջեցման դեպքում:

6.6.3. Էլեկտրակայանների ՍԿ բաշխիչ սարքվածքների հաղորդաձողերին կողմնակի սպառողների (ավանների և այլն) միացումն արգելվում է: Բացառություն են կազմում գեներատոր-տրանսֆորմատոր բլոկներով էլեկտրակայանները` տվյալ վայրում բաշխիչ ցանցերի բացակայության պայմաններում:

6.6.4. Էլեկտրական ցանցերի, ենթակայանների և էլեկտրակայանների միացումների բնականոն և նորոգման սխեմաները ամեն տարի պետք է հաստատի էներգաօբյեկտի (կառուցվածքային միավորի) տեխնիկական ղեկավարը, իսկ էներգահամակարգի սխեմաները` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով:

Նշված սխեմաները պետք է համաձայնեցվեն կարգավարական կառավարման մարմնի հետ, որի օպերատիվ վարման կամ կառավարման ներքո է գտնվում դրանց մեջ մտնող սարքավորումը:

6.6.5. էլեկտրակայանների խողովակաշարերի սխեմաներր պետք է ապահովեն.

հիմնական սարքավորման ՍԿ հուսալի պահուստավորումը,

նվազագույն հիդրավլիկ կորուստները,

վթարային տեղամասերի անջատումը առավելապես հեռակառավարումով շարժաբերների միջոցով,

վթարների տեղայնացումը արտադրող հզորության նվազագույն կորուստներով և սպառողների նվազագույն հզորության անջատումով:

6.6.6. Կայանային ցանցային խողովակաշարերի սխեմաները, խողովակաշարերի վնասվածքների դեպքում պետք է ապահովեն առանձին տեղամասերի տեղայնացման հնարավորությունը և էլեկտրակայանների սարքավորման և շինությունների կանխումը ջրածածկումից:

6.6.7. Ջերմային ցանցերի խողովակաշարերի սխեմաները պետք է ապահովեն սպառողների հուսալի ջերմամատակարարումը, ջերմային ցանցում տրված պարամետրերի պահպանումը, ցանցային ջրի տեղափոխման վրա էլեկտրաէներգիայի խնայողական ծախսը, ինչպես նաև վթարների տեղայնացումը և վերացումը` սպառողների նվազագույն անջատումով:

 

6.7. Օպերատիվ կարգավարական անձնակազմը

 

6.7.1. էներգաօրյեկտների օպերատիվ-կարգավարական անձնակազմին են դասվում`

օպերատիվ անձնակազմը` էներգակայանքների կառավարման օրգանների վրա անմիջականորեն ներգործող և հերթափոխում էներգակայանքների կառավարումը և սպասարկումը իրականացնող անձնակազմը,

օպերատիվ նորոգման անձնակազմը` կառավարման օրգանների վրա անմիջականորեն ներգործելու իրավունքով նորոգման անձնակազմը,

օպերատիվ ղեկավարները` իրեն ամրակցված օբյեկտների (էներգահամակարգի, էլեկտրական ցանցերի, ջերմային ցանցերի, էլեկտրակայանի, էներգաօբյեկտի) և իրեն ենթակա անձնակազմի օպերատիվ ղեկավարումը հերթափոխում իրականացնող անձնակազմը:

6.7.2. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է վարի էներգահամակարգի, էներգաօբյեկտի սարքավորման անվտանգ, հուսալի և խնայողական աշխատանքի ռեժիմը` արտադրական և պաշտոնեական հրահանգներին և վերադաս օպերատիվ անձնակազմի օպերատիվ կարգադրություններին համապատասխան:

Օպերատիվ-կարգավարական անձնակազմի` ըստ թվաքանակի և որակի համալրումը, իրականացվում է ճյուղային նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

Հերթափոխում ոչ լրիվ կազմով աշխատելու ժամանակ, օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատատեղերի համատեղումը կարող է թույլատրվել միայն տեխնիկական ղեկավարի գրավոր ցուցումով:

6.7.3. Սույն կանոններին, գործարանային և տեղային հրահանգներին, ԱՏԿ և ուրիշ ղեկավար փաստաթղթերին համապատասխան, հերթափոխի ժամանակ օպերատիվ-կարգավարական անձնակազմը պատասխանատվություն է կրում իր օպերատիվ կառավարման կամ վարման ներքո գտնվող սարքավորման շահագործման համար, ինչպես նաև վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունների անվերապահ կատարման համար:

6.7.4. Աշխատանքի ռեժիմների խախտման, սարքավորման վնասվածքի, ինչպես նաև հրդեհ առաջանալու դեպքում, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի աշխատանքի բնականոն ռեժիմը վերականգնելու, կամ վթարային վիճակի վերացման և տեխնոլոգիական խախտման զարգացումը կանխելու համար, ինչպես նաև տեղի ունեցածի մասին հաղորդի համապատասխան օպերատիվ-կարգավարական և ղեկավար վարչատեխնիկական անձնակազմին` ըստ հաստատված ցուցակի:

6.7.5. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի` նրա իրավասության մեջ մտնող հարցերով կարգադրությունը կատարելը, ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմի համար պարտադիր է:

6.7.6. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կառավարման, կամ օպերատիվ վարման ներքո գտնվող սարքավորումը չի կարող մտցվել աշխատանքի մեջ, կամ հանվել աշխատանքից` առանց վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվության, բացառությամբ մարդկանց և սարքավորման համար ակնհայտ վտանգի դեպքերի:

6.7.7. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կարգադրությունը պետք է լինի կարճ և հստակ:

Ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմը, լսելով կարգադրությունը, պետք է բառացիորեն կրկնի կարգադրության տեքստը և հաստատում ստանա, որ կարգադրությունը ճիշտ է հասկացել:

Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունը պետք է կատարվի անհապաղ և ճշգրիտ:

Տալով, կամ ստանալով կարգադրությունը կամ թույլտվությունը, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է դա գրանցի օպերատիվ մատյանում: Ձայնագրման առկայության դեպքում օպերատիվ մատյանում գրանցման ծավալը որոշվում է համապատասխան վարչատնտեսական ղեկավարության կողմից:

6.7.8. Օպերատիվ խոսակցությունները պետք է տարվեն տեխնիկապես գրագետ: Բոլոր էներգասարքավորումները, միացումները, ռելեային և տեխնոլոգիական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, պետք է լրիվ անվանվեն` համաձայն սահմանված կարգավարական անվանումների: Տեխնիկական տերմինաբանությունից և կարգավարական անվանումներից շեղումը խստիվ արգելվում է:

Կարգավարական կառավարման բոլոր մակարդակների օպերատիվ խոսակցությունները և էլեկտրակայանների և խոշոր ենթակայանների հերթափոխերի պետերի օպերատիվ խոսակցությունները պետք է ավտոմատ ձևով սևեռվեն մագնիսային ժապավենի վրա:

6.7.9. էներգահամակարգի, էլեկտրակայանի սարքավորման աշխատանքի ռեժիմի փոփոխման կարգադրություններում պետք է նշված լինեն փոփոխվող ռեժիմային պարամետրի անհրաժեշտ արժեքը և պարամետրի նշված արժեքին հասնելու ժամանակը, ինչպես նաև կարգադրություն տալու ժամանակը:

6.7.10. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը, ստանալով ղեկավար վարչատեխնիկական անձնակազմի կարգադրությունը վերադաս օպերատիվ-կարգավարական իրավասության մեջ մտնող հարցերով, այն պետք է կատարի միայն վերջինիս համաձայնությամբ:

6.7.11. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունը չկատարելու, կամ կատարումը ուշացնելու համար, պատասխանատվություն են կրում կարգադրությունը չկատարող անձինք, ինչպես նաև դրա չկատարելը կամ ուշացնելը վավերացնող ղեկավարները:

6.7.12. Այն դեպքում, երբ օպերատիվ-կարգավարական անձնակազմի կարգադրությունը ենթակա օպերատիվ-կարգավարական անձնակազմին թվում է սխալ, նա այդ մասին անհապաղ պետք է զեկուցի կարգադրությունը տվող անձին: Կարգադրության հաստատման դեպքում օպերատիվ-կարգավարական անձնակազմը պարտավոր է այն կատարել:

Արգելվում է կատարել վերադաս անձնակազմի ԱՏԿ խախտումներ պարունակող կարգադրությունները, ինչպես նաև այն կարգադրությունները, որոնք կարող են բերել սարքավորման վնասվածքի, էլեկտրակայանների և ենթակայանների ՍԿ սնման կորստի, կամ I կարգի սպառողի հոսանքազրկման: Այդպիսի կարգադրություն կատարելու իր հրաժարման մասին, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պարտավոր է անհապաղ զեկուցել կարգադրություն տվող վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմին և համապատասխան վարչա-տեխնիկական ղեկավարին, ինչպես նաև գրանցել օպերատիվ մատյանում:

6.7.13. Օպերատիվ-կարգավարական անձնակազմի պահուստում գտնվող անձինք կարող են ներգրավվել էներգակայանքի սպասարկման աշխատանքների կատարմանը պաշտոնեական հրահանգի շրջանակներում և միայն հերթափոխում գտնվող համապատասխան ղեկավար օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվությամբ, համապատասխան փաստաթղթում գրանցելով:

6.7.14. Անհրաժեշտության դեպքում, մինչև հերթափոխի սկսվելը օպերատիվ-կարգավարական անձնակազմի մի անձը մյուսով փոխարինելը, թույլատրվում է գրաֆիկը ստորագրող համապատասխան վարչատեխնիկական անձնակազմի թույլտվությամբ և վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմին ծանուցմամբ:

Երկու իրար հետևող հերթափոխերում աշխատելն արգելվում է:

6.7.15. Օպերատիվ-կարգավարական անձնակազմի յուրաքանչյուր աշխատող, ստանձնելով աշխատատեղը, պետք է նախորդ աշխատողից ընդունի հերթափոխը, իսկ աշխատանքի ավարտից հետո հանձնի հերթափոխը` ըստ գրաֆիկի հաջորդ աշխատողին:

Առանց հերթափոխը հանձնելու հերթապահությունից գնալն արգելվում է:

6.7.16. Հերթափոխը ընդունելիս օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատողը պետք է`

համապատասխան հրահանգներով որոշվող ծավալով ծանոթանա նրա օպերատիվ կառավարման կամ վարման ներքո գտնվող էներգակայանքների վիճակի, սխեմաների և աշխատանքի ռեժիմի հետ,

հերթափոխը հանձնողից տեղեկություններ ստանա այն սարքավորման մասին, որի նկատմամբ անհրաժեշտ է հատուկ մանրազնին դիտարկումներ անցկացնել, կանխելու համար խախտումները աշխատանքում, և այն սարքավորումների մասին, որոնք գտնվում են պահուստում կամ վերանորոգման մեջ,

պարզի, թե իրեն կցված տեղամասում ինչպիսի աշխատանքներ են կատարվում ըստ հայտերի, կարգագրերի և կարգադրությունների,

ստուգի և ընդունի գործիքը, նյութերը, շինությունների բանալիները, օպերատիվ փաստաթղթերը և աշխատատեղի փաստաթղթերը,

ծանոթանա իր նախորդ հերթապահությունից հետո անցած ժամանակում բոլոր գրանցումների և կարգադրությունների հետ,

զեկույց ընդունի ենթակա անձնակազմից և զեկուցի հերթափոխի անմիջական պետին` հերթապահության ստանձնման և հերթափոխը ընդունելու ժամանակ հայտնաբերված թերությունների մասին,

ձևակերպի հերթափոխի ընդունումն ու հանձնումը մատյանում կամ ցուցակում գրանցումով` իր և հերթափոխը հանձնողի ստորագրությամբ:

6.7.17. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք Է պարբերաբար` տեղային հրահանգներին համապատասխան, փորձարկի ավտոմատիկայի, ազդանշանման սարքվածքների, կապի և հեռուստամեխանիկայի (ԿՏԿՄ) միջոցների գործողությունը, ինչպես նաև ստուգի աշխատատեղի ժամացույցի ցուցմունքների ճշտությանը և այլն:

6.7.18. Օպերատիվ-կարգավարական անձնակազմը, ըստ հաստատված ժամկետացանկի, պետք է իրականացնի աշխատանքային սարքավորումից պահուստայինին անցնելը, կատարի սարքավորման փորձարկում և նախապահպանական զննումներ:

6.7.19. Օպերատիվ և վարչատեխնիկական ղեկավարները իրավունք ունեն իրենց ենթակա և պարտականությունները չկատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը հանել աշխատատեղից և կատարել համապատասխան փոխարինում կամ պարտականությունների վերաբաշխում հերթափոխում: Ընդ որում` օպերատիվ մատյանում կատարվում է գրառում, կամ արվում է գրավոր կարգադրություն և ծանուցվում է` ըստ համաստորադասության, օպերատիվ-կարգավարական կառավարման համապատասխան մակարդակների անձնակազմը:

6.7.20. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվությամբ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը կարող Է կարճ ժամանակով ներգրավվել նորոգման աշխատանքներին և փորձարկումներին, այդ ընթացքում ազատվելով աշխատատեղում պարտականությունները կատարելուց և օպերատիվ մատյանում գրանցումով: Ընդ որում` պետք Է պահպանվեն ԱՏԿ պահանջները:

 

6.8. Փոխարկումներ էլեկտրական կայանքներում

 

6.8.1. Փոխարկումներ կատարելու ժամանակ էլեկտրական ցանցերի էլեկտրական միացումների և էներգաօբյեկտների էլեկտրակայանքների սխեմաներում և ՌՊԱ սարքվածքների շղթաներում իրագործված բոլոր փոփոխությունները, ինչպես նաև հողակցումների տեղերը, փոխարկումները վերջացնելուց հետո պետք է արտացոլված լինեն օպերատիվ սխեմայի կամ հիշասխեմայի (սխեմա-մանրակերտի) վրա:

6.8.2. Բարդ փոխարկումները, ինչպես նաև ուղեկապման սարքվածքներ չունեցող կամ անսարք ուղեկապման սարքվածք ունեցող էլեկտրակայանքների բոլոր փոխարկումները (բացառությամբ եզակիից) պետք է կատարվեն ըստ ծրագրերի, փոխարկումների թերթիկների:

Բարդ փոխարկումների թվին են դասվում փոխարկման սարքերի, հողակցող բաժանիչների և ռելեային պաշտպանության, հակավթարային ու ռեժիմային ավտոմատիկայի սարքվածքների հետ գործողությունների խիստ հաջորդականություն պահանջող փոխարկումները:

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հաստատված համապատասխան էներգաօբյեկտնեբի բարդ փոխարկումների ցանկերը պետք է պահպանվեն Կենտրոնական Կարգավարական Ծառայության և էներգաօբյեկտների կարգավարական կետերում, էլեկտրական կայանների և ենթակայանների կառավարման կենտրոնական (գլխավոր) վահանների վրա:

Բարդ փոխարկումների ցանկերը պետք է վերանայվեն սխեմաների, սարքավորման պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների կազմի փոփոխման ժամանակ:

6.8.3. Կրկնվող բարդ փոխարկումների համար պետք է օգտագործվեն տիպային ծրագրեր, փոխարկումների թերթիկներ:

Տեխնոլոգիական խախտումները վերացնելիս, կամ դրանց կանխման համար, թույլատրվում է փոխարկումներ կատարել առանց փոխարկումների թերթիկների` օպերատիվ մատյանում հետագա գրանցումով:

6.8.4. էլեկտրակայանքների էլեկտրական միացումների սխեմաներում և ՌՊԱ շղթաներում փոխարկումներ կատարելու համար, ծրագրերում և փոխարկումների թերթիկներում, որոնք օպերատիվ փաստաթղթեր են հանդիսանում, պետք է սահմանված լինեն գործողությունների կարգը և հաջորդականությունը:

Փոխարկումների թերթիկները (տիպային թերթիկներ) պետք է օգտագործի անմիջական փոխարկումներ կատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը:

Փոխարկումների ծրագրերը (տիպային ծրագրերը) պետք է կիրառեն օպերատիվ ղեկավարները` կառավարման տարբեր մակարդակների և տարբեր էներգաօբյեկտների էլեկտրակայանքներում փոխարկումներ կատարելու ժամանակ:

Ծրագրի մանրամասնելու աստիճանը պետք է համապատասխանի կարգավարական կառավարման մակարդակին:

Անմիջականորեն փոխարկումներ կատարող անձանց, թույլատրվում է կիրառել համապատասխան կարգավարի փոխարկումների ծրագրերը փոխարկումների թերթիկների հավելումով:

Տիպային ծրագրերը և փոխարկումների թերթիկները պետք է ճշգրտվեն էլեկտրակայանքների էլեկտրական միացումների գլխավոր սխեմաներում նոր սարքավորում մտցնելու, հնացած սարքավորումը փոխարինելու, կամ մասնակի ապասարման, բաշխիչ սարքվածքների վերակառուցման հետ կապված փոփոխությունների, ինչպես նաև տեղակայված ՌՊԱ սարքվածքներում փոփոխությունների կամ նորերի միացման ժամանակ:

6.8.5. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում, էներգաօբյեկտներում սխեմաների և աշխատանքի ռեժիմների նախատեսվող փոփոխությունների և ՌՊԱ սարքվածքներում փոփոխությունների ժամանակ, համապատասխան արտադրական ծառայությունները, որոնց կառավարման ներքո է գտնվում սարքավորումը և ՌՊԱ սարքվածքը, համապատասխան օպերատիվ կառավարման մակարդակների վրա, պետք է նախօրոք անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ մտցնեն տիպային ծրագրերում և փոխարկման թերթիկներում:

6.8.6. էլեկտրակայաններում և ենթակայաններում բոլոր փոխարկումները պետք է իրագործվեն փոխարկումների կատարման հրահանգներին համապատասխան:

6.8.7. Վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի օպերատիվ կառավարման ներքո գտնվող էլեկտրասարքավորման վրա և ՌՊԱ սարքվածքներում փոխարկումները պետք է կատարվեն ըստ կարգադրության, իսկ նրա վարման ներքո գտնվողները` նրա թույլտվությամբ:

Առանց կարգադրության և վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի թույլտվության, բայց հետագայում նրան ծանուցումով, փոխարկումներ թույլատրվում է կատարել հետաձգում չհանդուրժող դեպքերում (դժբախտ դեպք, տարերային աղետ, հրդեհ, վթարի:

Հրդեհի և վթարի վերացման ժամանակ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է գործի տեղային հրահանգների և հրդեհաշեջ օպերատիվ պլաններին համապատասխան:

6.8.8. Փոխարկումների մասին կարգադրությունում պետք է նշված լինի էլեկտրակայանքի սխեմայում և ՌՊԱ շղթաներում գործողությունների հաջորդականությունը` վերադաս օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից որոշվող մասավորման անհրաժեշտ աստիճանով:

Փոխարկումներ կատարողին միաժամանակ պետք է արվի օպերատիվ Փոխարկումների կատարման մեկ նպատակային նշանակման գործողություններ պարունակող մեկից ոչ ավել առաջադրանք:

6.8.9. Բարդ փոխարկումները, որպես կանոն, պետք է կատարեն երկու անձ, որոնցից մեկը վերահսկող է հանդիսանում:

Երկու անձով փոխարկումներ կատարելիս, որպես կանոն, վերահսկող պետք է լինի ըստ պաշտոնի ավագը: Փոխարկումների ճշտության համար պատասխանատվությունը դրվում է փոխարկումներ կատարող երկու անձի վրա:

Հերթափոխում օպերատիվ-կարգավարական անձնակազմից մի անձի առկայության դեպքում, վերահսկող անձը կարող է լինել տվյալ էլեկտրակայանքի սխեմային, փոխարկումների կատարման կանոններին տիրապետող և էներգաօբյեկտում կարգադրությամբ փոխարկումներ կատարելու իրավունք ունեցող վարչատեխնիկական կազմի աշխատողը:

Բարդ փոխարկումների ժամանակ ՌՊԱ շղթաներում գործողությունների համար թույլատրվում է ներգրավել երրորդ մարդուն` ՌՊԱ ծառայության անձնակազմից: Փոխարկումների թերթիկին նախօրոք ծանոթացած և դրա տակ ստորագրած այդ աշխատողը, յուրաքանչյուր գործողություն պետք է կատարի ըստ փոխարկումներ կատարող անձի կարգադրության:

Մնացած բոլոր փոխարկումները աշխատունակ ուղեկապման սարքվածքի առկայության դեպքում կարող են կատարվել միանձնյա` անկախ հերթափոխի կազմից:

6.8.10. էլեկտրակայանքում լարումն անհետանալու ժամանակ, օպերատիվ-կարգավարական անձնակազմը պետք է պատրաստ լինի դրա տալուն առանց նախազգուշացման:

6.8.11. Իր շղթայում անջատիչ ունեցող միացության անջատումը, լարման տակ և աշխատանքին միացումը պետք է իրագործվի անջատիչով:

Զատիչներով, բաժանիչներով, ԷԲՍ (ԱԼԲՍ) միացումների անջատովի հպակներով թույլատրվում է անջատել և միացնել.

110-220 կՎ ուժային տրանսֆորմատորների չեզոքները,

հողակցող աղեղմարիչ 6-35 կՎ ռեակտորները` ցանցում հողանցման բացակայության ժամանակ,

6-330 կՎ ուժային տրանսֆորմատորների մագնիսացնող հոսանքը,

օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերի լիցքային հոսանքը և հողանցման հոսանքը,

հաղորդաձողերի համակարգի լիցքային հոսանքը, ինչպես նաև միացումների լիցքային հոսանքը` նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանմամբ:

6-10 կՎ օղակային ցանցերում, թույլատրվում է բաժանիչներով անջատեք մինչև 70 Ա հավասար հոսանքները և ցանցը օղակի մեջ փակել` բաժանիչների բաց հպակների վրա 5%-ից ոչ ավել լարումների տարբերության դեպքում:

10 կՎ և ցածր լարման դեպքում, արտաքին տեղակայման եռաբևեռ բաժանիչներով թույլատրվում է անջատել և միացնել մինչև 15 Ա բեռնվածքային հոսանք:

Եթե անջատիչի անջատումը կարող է բերել դրա քայքայմանը և ենթակայանի հոսանքազրկմանը, ապա թույլատրվում է մի անջատիչով կամ հաղորդաձողերի համակարգի այլ միացումների մի քանի անջատիչների (քառանկյան սխեմա, մեկուկեսակի և այլն) շղթայով շունտավորված 220 կՎ և բարձր անսարք անջատիչի` բաժանիչներով հեռավորական անջատումը:

Բաժանիչներով անջատվող և միացվող հոսանքների թույլատրելի արժեքները պետք է որոշված լինեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերով: Տարբեր էլեկտրակայանքների համար գործողությունների կատարման կարգը և պայմանները պետք է կանոնակարգված լինեն տեղային հրահանգներով:

6.8.12. Անմիջականորեն փոխարկումներ կատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմին արգելվում է ինքնակամ աշխատանքից հանել անվտանգության ուղեկապումները:

Ապաուղեկապումը թույլատրվում է միայն տեղում անջատիչի անջատված դիրքը ստուգելուց և ուղեկապման խափանման պատճառը պարզելուց հետո, ըստ էներգաօբյեկտի` գրավոր ցուցումով դրան լիազորված անձանց թույլտվությամբ և նրանց կողմից ղեկավարմամբ:

Ապաուղեկապման անհրաժեշտության դեպքում կազմվում է փոխարկումների թերթիկ, մտցնելով դրա մեջ ապաուղեկապման գործողությունները:

 

6.9. Փոխարկումները էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմային սխեմաներում

 

6.9.1. Ջերմային սխեմաներում բոլոր փոխարկումները պետք է կատարվեն տեղային շահագործման հրահանգներին համապատասխան և տեղ գտնեն (արտացոլվեն) օպերատիվ փաստաթղթերում:

6.9.2. Հրահանգներով չնախատեսված դեպքերում, ինչպես նաև երկու և ավելի հարակից ստորաբաժանումների կամ էներգաօբյեկտների մասնակցության դեպքում, փոխարկումները պետք է կատարվեն ըստ ծրագրի:

Հրահանգներում նկարագրված բարդ փոխարկումները նույնպես պետք է կատարվեն ըստ ծրագրի:

6.9.3. Բարդ են համարվում այն փոխարկումները, որոնք կատարվում են բարդ կապերով ջերմային սխեմաներում, մեծ տարածք զբաղեցնող օբյեկտներում, ինչպես նաև երկարատևողություն և հազվադեպ կատարվող փոխարկումները:

Հազվադեպ կատարվող փոխարկումներ կարող են համարվել.

հիմնական սարքավորումների գործարկումը տեղակայումից և վերականգնումից հետո,

սարքավորումների և ջերմային ցանցերի հիդրավլիկ փորձարկումները, փոփոխությունները թարմ և առումներից վերցված շոգու խողովակաշարի սխեմաներում և սնուցիչ խողովակաշարերում, սարքավորումների հատուկ փորձարկումները,

սարքավորումների շահագործման նոր` ոչ ստանդարտ եղանակների ստուգումն ու փորձարկումները և այլն:

Փոխարկումների բարդության աստիճանը և դրանք կատարելու համար ծրագիր կազմելու անհրաժեշտությունը որոշվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից` կախված աշխատանքի պայմանների առանձնահատկություններից:

6.9.4. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է մշակվի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված բարդ փոխարկումների ցանկ: Ցանկը պետք է ճշտվի, հաշվի առնելով սարքավորումների կիրարկումը, վերականգնումը կամ ապասարումը տեխնոլոգիական սխեմաների և տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի փոփոխությունները և այլն: Ցանկը պետք է վերանայվի 3 տարին մեկ: Ցանկի պատճենները պետք է գտնվեն էներգաօբյեկտի և արտադրամասի օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատատեղում:

6.9.5. էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից պետք է հաստատվի վարչատեխնիկական անձնակազմից այն անձանց ցուցակը, որոնք իրավունք ունեն հսկել ըստ ծրագրի անցկացվող փոխարկումների կատարումը:

Ցուցակը պետք է ճշտվի անձնակազմի փոփոխությունների դեպքում: Ցուցակի պատճենները պետք է գտնվեն էներգաօբյեկտի և արտադրամասի օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատանքային տեղում:

6.9.6. Փոխարկումների կատարման ծրագրում պետք է նշվեն.

փոխարկումների կատարման նպատակը,

փոխարկումների օբյեկտը,

փոխարկումների կատարման նախապատրաստական միջոցառումների ցանկը,

փոխարկումների կատարման պայմանները,

փոխարկումների սկզբի և ավարտի պլանային ժամանակը, որը կարող է ճշտվել օպերատիվ կարգով,

անհրաժեշտության դեպքում` փոխարկումների օբյեկտի սխեման (սխեմայի վրա օբյեկտի տարրերի անվանումները և համարակալումը պետք է լրիվ համապատասխանեն օբյեկտում ընդունված անվանումներին և համարակալմանը),

գործողությունների կատարման կարգը և հաջորդականությունը` նշելով տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի փակող և կարգավորող օրգանների և շղթաների տարրերի դիրքերը,

փոխարկումներ կատարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը,

փոխարկումներին մասնակցելու ներգրավված անձնակազմը,

փոխարկումների կատարումը ղեկավարող օպերատիվ-կարգավարական անձնակազմը,

փոխարկումներին էներգաօբյեկտի երկու և ավելի ստորաբաժանումների մասնակցության դեպքում` վարչատեխնիկական անձնակազմից ընդհանուր ղեկավարությունն իրագործող անձը,

փոխարկումներին երկու և ավելի էներգաօբյեկտների մասնակցության դեպքում` յուրաքանչյուր էներգաօբյեկտում փոխարկումների կատարման համար պատասխանատու անձինք` վարչատնտեսական անձնակազմի թվից և փոխարկումների անցկացման ընդհանուր ղեկավարությունն իրագործող անձը վարչատնտեսական անձնակազմի թվից,

ծրագրում նշված մարդկանց պարտականություններն ու պատասխանատվությունը,

աշխատանքների անցկացման անվտանգությունն ապահովող միջոցառումների ցանկը,

անձնակազմի գործողությունները` վթարային իրադրության կամ մարդկանց կյանքին և սարքավորումների ամբողջականությանն սպառնող վիճակի առաջացման դեպքում:

6.9.7. Ծրագիրը հաստատվում է էներգօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից, իսկ եթե ծրագրի գործողությունը դուրս է գալիս մեկ էներգաօբյեկտի շրջանակներից` ծրագրում մասնակցող էներգաօբյեկտների տեխնիկական ղեկավարների կողմից:

6.9.8. Սույն կանոնների 6.9.3 կետում նշված կրկնվող փոխարկումների համար, էներգաօբյեկտներում պետք է օգտագործվեն նախապես կազմված, տիպային ծրագրեր:

Տիպային ծրագրերը պետք է վերանայվեն 3 տարին մեկ և ճշտվեն սարքավորումների գործարկման, վերականգնման կամ ապասարման, տեխնոլոգիական սխեմաների և տեխնոլոգիական պաշտպանությունների և ավտոմատիկայի սխեմաների փոփոխության դեպքում:

6.9.9. Փոխարկումների ծրագիրը և փոխարկումների տիպային ծրագրերը օգտագործվում են օպերատիվ-կարգավարական անձնակազմի կողմից և հանդիսանում են օպերատիվ փաստաթղթեր` փոխարկումներ կատարելիս:

6.9.10. Օբյեկտում հիշասխեմայի առկայության դեպքում, փոխարկումները վերջացնելուց հետո բոլոր փոփոխությունները տեղ են գտնում դրա վրա:

6.9.11. Փոխարկումների ծրագրերը պետք է պահվեն մյուս օպերատիվ փաստաթղթերին համահավասար:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման