Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (13 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հունիսի 1998 թվականի N 192-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(13-րդ մաս)

 

6.10. Կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգեր

 

6.10.1. էլեկտրական ցանցի, էներգահամակարգի, ՀՀ կենտրոնական կարգավարական ծառայության (ԿԿԾ) կարգավարական կետը պետք է հանդերձված լինի կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգով (ԿԿԱՀ):

6.10.2. Կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգերը պետք է ապահովեն էներգաարտադրության օպերատիվ-կարգավարական կառավարման խնդիրների լուծումը և կարող են գործել որպես ինքնուրույն համակարգեր կամ ձեռնարկությունների և էներգաօբյեկտների ԿԱՀ-երի ենթահամակարգեր:

6.10.3. ԿԿԱՀ-ի և ՏՊԿԱՀ-ի բազայի վրա կառավարման յուրաքանչյուր ստորակարգման մակարդակի խնդիրներին համապատասխան պետք է կատարվեն.

Հայկական էներգահամակարգի ռեժիմների երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորում,

էներգահամակարգի, էլեկտրակայանների, էներգաբլոկների և ենթակայանների աշխատանքի բնականոն ռեժիմների օպերատիվ կառավարում,

էլեկտրակայանների բեռնվածքի և էներգահամակարգի ու էներգաօբյեկտների ծախսված հզորության վերահսկում,

վթարային իրավիճակների հետահայաց վերլուծություն,

կառավարող օբյեկտի աշխատանքի ռեժիմի մասին անհրաժեշտ ընդհատությամբ հետահայաց ինֆորմացիան պահելը և կարգավարի պահանջով այն տպագրող սարքվածքի վրա հանելը,

օպերատիվ փոխարկումների վերահսկում,

օպերատիվ փաստաթղթերի ավտոմատացված վարում:

Լուծվող խնդիրների լրիվ ցանկն ու ծավալները և դրանց լուծման եղանակները պետք է սահմանվեն նախագծերում` ելնելով կառավարման հուսալիության պահանջներից և տեխնիկա-տնտեսական ցուցանիշներից:

6.10.4. ԿԿԱՀ-ի տեխնիկական միջոցների համալիրի կազմի մեջ պետք է մտնեն.

կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցներ ՏՊԿԱՀ-ի հետ միասին (ինֆորմացիայի տվիչներ, հեռուստամեխանիկայի և ինֆորմացիայի հաղորդման սարքվածքներ, կապուղիներ),

ինֆորմացիայի մշակման և արտապատկերման միջոցներ (օպերատիվ ինֆորմացիոն-կառավարող համալիրների և հաշվիչ համալիրների էՀՄ-ներ, տպագրման սարքվածքներ, դիսփլեյներ, թվային և անալոգային սարքեր և այլն),

կառավարման օբյեկտի հետ կապի սարքվածքներ,

օժանդակ համակարգեր (երաշխավորված էլեկտրասնուցման, օդի լավորակացման, հակահրդեհային):

6.10.5. ԿԿԱՀ-ի բոլոր սարքվածքները և ծրագրա-տեխնիկական միջոցների համալիրը պետք է լինեն սարքին վիճակում և միշտ գտնվեն աշխատանքի մեջ: Ցանցի առաջնային սխեմաների փոփոխությունները պետք է ժամանակին մտցվեն փաստաթղթերի մեջ` կարգավարական վահանակների և դիսփլեյների վրա արտապատկերելու համար:

ԿԿԱՀ-ի առանձին տարրերի նորոգման հանելը պետք է կատարվի օպերատիվ հայտով, այն կարգավարի թույլտվությամբ, որի վարման տակ են գտնվում դրանք:

6.10.6. Էլեկտրասնուցման համակարգերի սարքինությունը պետք է պարբերաբար ստուգվի ըստ գրաֆիկի, որը հաստատվում է էներգաարտադրության կառավարման ձեռնարկության, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի, մարզային բարձրավոլտ էլեկտրական ցանցերի գլխավոր կարգավարի կամ Կենտրոնական Կարգավարման Ծառայության պետի կողմից:

6.10.7. Շինությունները, որտեղ զետեղվում են ԿԿԱՀ-ի տարրերը, պետք է բավարարեն սարքավորումների և տեխնիկական միջոցների տեխնիկական պայմանների պահանջներին, իսկ ինֆորմացիայի ներանցման և արտանցման շղթաների իրագործման եղանակը, պաշտպանական հողակցումները և ինֆորմացիոն շղթաների էկրանների հողակցումները պետք է ապահովեն համակարգերի պաշտպանվածությունը խանգարումներից:

6.10.8. ԿԿԱՀ-ի սարքվածքները պետք է անցնեն պարբերական հավաստումներ` գործող նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

6.10.9. ԿԿԱՀ-ի սարքավորումների, փոխարկման սարքերի վրա պետք է լինեն օպերատիվ նշանակությունը և դիրքը նշող մակագրություններ:

 

6.11. Կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցներ:

 

6.11.1. Կարգավարական վարչությունները, էներգահամակարգը, էլեկտրակայանները, էլեկտրական և ջերմային ցանցերը, էլեկտրական ենթակայանները պետք է հագեցված լինեն ԿՏԿՄ-ով «էներգահամակարգերի կարգավարական կետերի և ԿՏԿՄ-ի տեխնոլոգիական նախագծման նորմեր»-ին, «էներգահամակարգերում ինֆորմացիայի ծավալների ընտրության, ինֆորմացիայի հավաքման և հաղորդման համակարգերի նախագծման ղեկավար ցուցումներ»-ին և գործող այլ նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի համապատասխան: ԿՏԿՄ-ի շահագործումը պետք է ապահովի նրանց մշտական աշխատանքը և գործելու պատրաստականությունը (ինֆորմացիայի հաղորդման սահմանված որակի դեպքում) էներգահամակարգի բնականոն և վթարային ռեժիմներում:

6.11.2. էլեկտրաֆիկացված երկաթուղիների, գազամուղների և նավթամուղների, արդյունաբերական ձեռնարկությունների գերատեսչական կարգավարական կետերը պետք է ունենան էներգահամակարգի կարգավարական կետերի հետ կապի և հեռուստամեխանիկայի անհրաժեշտ միջոցներ էներգահամակարգի հետ համաձայնեցված ծավալով: 35 կՎ և բարձր լարմամբ բաժանորդային ենթակայաններից ինֆորմացիան պետք է հաղորդվի` կախված կոնկրետ պայմաններից, ինչպես գերատեսչական կարգավարական կետերին, այնպես էլ էներգահամակարգի կարգավարական կետին: Բաժանորդային ենթակայաններից հաղորդվող ինֆորմացիայի ծավալները և ուղղությունները պետք է համաձայնեցվեն Կենտրոնական Կարգավարական Ծառայության հետ:

6.11.3. էլեկտրական և ջերմային ցանցերի, էներգաօբյեկտների կարգավարական կետերում տեղակայված ԿՏԿՄ-ի սարքերը պետք է կցվեն հեռուստամեխանիկայի և կապի ծառայություններին կամ կառավարման համապատասխան մակարդակի ԿՏԿՄ-ի ծառայություններին (ձեռնարկություններին) Կառավարման ստորին մակարդակի օբյեկտներում տեղակայված` կառավարման վերին մակարդակի կապի և հեռուստամեխանիկայի սարքերը պետք է շահագործվեն տվյալ օբյեկտի կՏԿՄ սպասարկող անձնակազմի կողմից:

6.11.4. էլեկտրահաղորդման գծերով հեռախոսային կապի և հեռուստամեխանիկայի բարձր հաճախության անցուղիների բարձր լարման սարքավորումների (կապի կոնդենսատորներ, բարձր հաճախության արգելափակիչների ռեակտորներ, հողակցող դանակներ, անտենային կապի սարքվածքներ, միջանցուկ մեկուսիչներ, լարքի տարրերի և միացման զտիչների պարպիչներ) շահագործումը պետք է իրագործվի բարձր լարման կայանքներ սպասարկող անձնակազմի կողմից:

6.11.5. Հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների շղթաներում միացվող հեռուստաչափումների տվիչների (կերպափոխիչների) տեխնիկական սպասարկումը և հավաստումը պետք է կատարվեն ՌՊԱ-ի (ԷՏԼ) և չափագիտական ապահովման համապատասխան ծառայությունների անձնակազմի կողմից:

6.11.6. ԿՏԿՄ արտադրական ստորաբաժանումների կողմից սպասարկվող սարքվածքների և սարքավորումների ցանկը (սպասարկման սահմանները նշած) պետք է հաստատվի, համապատասխանաբար, ՀԷՀ ԿԿԾ, էներգաարտադրության կառավարման ձեռնարկության և էներգաօբյեկտի ղեկավարության կողմից: Փոխհարաբերությունները ծառայությունների միջև, ԿՏԿՄ-ի սպասարկման սահմանները պետք է նշվեն ԿՏԿՄ-ի ծառայությունների կանոնակարգի մեջ, որը կազմվում է կոնկրետ էներգաարտադրության կառավարման ձեռնարկությունների, էներգաօբյեկտների համար` գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հիման վրա:

6.11.7. Կապի մայրուղային մալուխային գծերի տեխնիկական շահագործումը պետք է կազմակերպվի «Կապի միասնական ավտոմատացված համակարգի ցանցերի տեխնիկական շահագործման կանոններ»-ին համապատասխան:

6.11.8. ԿՏԿՄ օպերատիվ և տեխնիկական սպասարկումը պետք է ապահովեն.

ՀԷՀ ԿԿԾ, էներգաարտադրության կառավարման ձեռնարկությունների կառավարման միջոցների կենտրոնական հանգույցները (ԿՄԿՀ),

էլեկտրական ցանցերի և էլեկտրակայանների կառավարման միջոցների տեղային հանգույցները (ԿՄՏՀ),

ԿՏԿՄ ծառայությունների (էներգաօբյեկտների) կազմի մեջ մտնող լաբորատորիաները:

ԿՏԿՄ-ի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով կառավարման միջոցների կենտրոնական և տեղային հանգույցներում, որպես կանոն, պետք է կազմակերպվի օպերատիվ-կարգավարական անձնակազմի շուրջօրյա հերթապահություն. ԿՄԿՀ և ԿՆՄՏՀ պետք է հանդերձված լինեն ներանցափոխարկումային, չափիչ և ստուգիչ սարքվածքներով, ապահովված լինեն գործիքներով, նյութերով, պահեստամասերով: ԿՏԿՄ-ի ծառայություններին կցված ավտոտրանսպորտն ըստ աշխատանքի ռեժիմի հավասարեցվում է օպերատիվ-կարգավարականին և հատկացվում է առանց նախնական հայտի:

6.11.9. Կարգավարական և տեխնոլոգիական կառավարման միջոցները պետք է ապահովված լինեն երաշխավորված էլեկտրասնուցմամբ` գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

6.11.10. ԿՏԿՄ-ի ցանցային ձեռնարկությունները, ծառայությունները և տեղամասերը պետք է ունենան և վարեն շահագործական-տեխնիկական փաստաթղթեր` ԿՏԿՄ-ի ծառայությունների մասին դրույթներին համապատասխան:

6.11.11. Նոր կառուցված կամ վերակառուցված ռադիոռելեային գծերի և ռադիոկապի միջոցների (գերկարճալիք և կարճալիք ռադիոկայանների) աշխատանքի մեջ մտցնելը և շահագործումը պետք է կազմակերպվեն գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

6.11.12. Բոլոր մակարդակների արդյունաբերական հեռախոսային ցանցերի կառուցվածքը և որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ՀՀ կապի նախարարության և ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգո» ձեռնարկության կարգավարական կառավարման միջոցների ցանցային ձեռնարկության ավտոմատացված արտադրական հեռախոսային կապի համակարգերի գործող նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերին:

6.11.13. Հաղորդալարային կապի սարքվածքները պետք է պաշտպանված լինեն բարձր լարման էլեկարակայանքների վտանգավոր և խանգարիչ ազդեցություններից` գործող նորմատավա-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

6.11.14. Խանգարումների և խանգարող ազդեցությունների մակարդակի չափման կարգը և պարբերականությունը, ինչպես նաև կապի հանգույցների անձնակազմի գործողության կարգը` խանգարումների և խանգարող ազդեցությունների թույլատրելի արժեքների գերազանցման դեպքում, պետք է սահմանվեն տեղային հրահանգներով:

6.11.15. Օդային գծերի և էլեկտրական ենթակայանների ստեղծած ռադիոխանգարումների դաշտի լարվածության չափված արժեքները պետք է համապատասխանեն «Թույլատրելի արդյունաբերական ռադիոխանգարումների համամիութենական նորմեր»-ին:

6.11.16. էլեկտրահաղորդման գծերում, որոնց միջոցով կազմակերպված են կապի և հեռուստամեխանիկայի բարձր հաճախական անցուղիներ, հողակցման վերագրում պահանջող աշխատանքներում պետք է կիրառվեն շարժական հողակցող բարձր հաճախական արգելափակիչներ:

6.11.17. Կարգավարական կապի միջոցների և հեռուստամեխանիկայի համակարգերի աշխատանքից հանելը պետք է ձևակերպվի օպերատիվ հայտով:

6.11.18. Հեռուստակառավարման սարքվածքները պետք է բացառեն կառավարող սարքավորումների սխալ անջատման (միացման) հնարավորությունը այդ սարքվածքների ցանկացած տարրի վնասվելու դեպքում: Հեռուստամեխանիկայի սարքվածքների և պանելների սեղմակների հավաքվածքներում, այն սեղմակները, որոնց պատահական միացումը կարող է առաջացնել սարքավորումների միացում կամ անջատում, չպետք է լինեն իրար կողք:

6.11.19. Հեռուստաչափումների և հեռուստաազդանշանման տվիչներից (կերպափոխիչներից) մինչև ինֆորմացիայի ընդունման և մշակման սարքվածքներր էլեկտրական շղթաների իրագործման եղանակը և շահագործման ռեժիմը պետք է բացառեն ինֆորմացիայի աղավաղման հանգեցնող խանգարումները:

6.11.20. Հեռուստամեխանիկայի սարքվածքների, ինչպես նաև դրանց արտաքին կապերի (բացի ԷՀՄ-ի և հեռուստամեխանիկայի անցուղիների սարքերի հետ կապերից), էլեկտրականապես կապված շղթաների մեկուսացման դիմադրությունը սարքի իրանի (հողի) նկատմամբ, ինչպես նաև միմյանց հետ էլեկտրականապես չկապված շղթաների միջև մեկուսացման դիմադրությունը պետք է չափվի 250- 500 Վ մեգաօհմաչափով և լինի առնվազն 0,5 ՄՕհմ: Կիսահաղորդչային տարրեր պարունակող հեռուստամեխանիկայի սարքվածքների շղթաների մեկուսացումն ստուգելիս, պետք է միջոցներ ձեռք առնել դրանց վնասվելը կանխելու համար: Հողակցված զրոյական հաղորդալարով սարքվածքներում, մեկուսացումն ստուգելուց առաջ, այդ հաղորդալարը պետք է անջատվի հողից: Հեռուստակառավարման ելքային շղթաների և 220 Վ լարմամբ սնուցման շղթաների մեկուսացման դիմադրությունը պետք է չափվի 1000 - 2500 Վ մեգաօհմաչափով և լինի առնվազն 10 ՄՕհմ:

6.11.21. էլեկտրակայաններում, ենթակայաններում և կարգավարական կետերում հեռուստակառավարման ելքային շղթաները աշխատանքից հանելու համար պետք է օգտագործվեն հատուկ ընդհանուր բանալիներ կամ անջատող սարքվածքներ: Առանձին միացումների հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաներն անջատելի պետք է կատարվի անջատովի սեղմակների կամ անհատական անջատող սարքվածքների միջոցով: Հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաներում հեռուստակառավարման ընդհանուր բանալիներով և անհատական անջատող սարքվածքներով բոլոր գործողությունները թույլատրվում է կատարել միայն կարգավարի ցուցումով կամ նրա գիտությամբ:

6.11.22. ԿՏԿՄ-ի սարքվածքների, պանելների և վահանների դիմային և հակառակ կողմերի վրա պետք է լինեն կարգավարական անվանումներին համապատասխան, նրանց նշանակությունը ցույց տվող մակագրություններ, իսկ դրանց վրա տեղակայված սարքերի վրա` մակագրություններ կամ մականշվածքներ: Հեռուստամեխանիկայի սարքվածքների արտաքին շղթաների հաղորդալարերը պետք է ունենան կատարող սխեմաներին համապատասխանող մականշվածքներ:

6.11.23. ԿՏԿՄ սպասարկող արտադրական ստորաբաժանումների անձնակազմը պետք է պարբերաբար զննի սարքերը արտադրական հրահանգներին համապատասխան հատուկ ուշադրություն դարձնելով փոխարկող սարքվածքների դիրքի ճշտությանը և անսարքությունների ազդանշանման վիճակին:

6.11.24. ԿՏԿՄ-ի լրիվ և մասնակի ստուգումներն ու նորոգումը պետք է կատարվեն ըստ հաստատված գրաֆիկի, որը պետք է համաձայնեցված լինի կարգավարական ծառայության և ԿՏԿՄ-ի վերադաս ծառայության հետ:

6.11.25. ԿՏԿՄ-ի բոլոր անսարքությունները և ոչ ճիշտ գործողությունները պետք է անմիջապես վերացվեն, հաշվի առնվեն և վերլուծվեն սահմանված կարգով:

Սարքվածքների ու ճիշտ աշխատանքի, դրանց վնասվելու կամ պարամետրերը նորմավորված ցուցանիշներից շեղվելու դեպքում, պետք է կատարվի լրացուցիչ ստուգում և վերացվեն նշված խախտումները` այդ մասին տեղեկացնելով կարգավարին և ԿՏԿՄ-ի վերադաս ծառայությանը:

 

 

pin
Էներգետիկ ենթակառ եւ բնական պաշարնե
24.06.1998
N 192-ԳՄ
Հրաման