Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0906.190808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 օգոստոսի 2008 թվականի N 906-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բնակարանների սեփականաշնորհման մասին» N 26-Ա որոշման համաձայն «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված և որպես պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը հանձնված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի տարածքում գտնվող NN 1, 3, 4, 5, 6, 7, 8, 11Ա և 11Բ շենքերի չսեփականաշնորհված բնակարանները հետ վերցնել և նվիրաբերել Գառնիի գյուղական համայնքին` դրանցում բնակվող բնակիչներին որպես բնակելի տարածք նվիրաբերելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, բնակելի տարածքների նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` առաջարկելով նշված համայնքի ղեկավարին դրանք իրականացնել համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2008
N 906-Ա
Որոշում