Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻ ...

 

 

040.0910.210808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 2008 թվականի N 910-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ելնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի տարածքում սահմանապահ ուղեկալ կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով սահմանված` Ջիլիզայի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 1.905 հեկտար և համայնքային սեփականություն հանդիսացող 0.095 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ այդ ծրագիրը նպատակ է հետապնդում ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետության և հասարակության անվտանգությունը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով նրա ռազմաստրատեգիական դասավորությունը, դիրքը, ռելիեֆը, հեռավորությունը սահմանագծից, վերահսկողական և ինժեներաշինարարական, այդ թվում` նաև հաղորդակցուղիների և հողի գրունտի համապատասխանությունը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետն է:

3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 2.0 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը` համաձայն N 3 հավելվածի, փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 4-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասի` անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը.

3) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

6. Սույն որոշումը, բացառությամբ 4-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

7. Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից:

8. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 16-ի N 685-կգ որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 24-ի

N 910-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

.________________________________________________________________.

|NN |Սեփականատիրոջ ազգանունը,      |Հողամասի  |Հողատեսքը|Հողամասի|

|ը/կ|անունը, հայրանունը            |ծածկագիրը |         |մակերեսը|

|   |                              |          |         |(հա)    |

|___|______________________________|__________|_________|________|

|1. |Ղազարյան Արուսյակ Եգորի       |251-001   |խոտհարք  |   0.005|

|   |                              |249-002   |         |   0.08 |

|___|______________________________|__________|_________|________|

|2. |Գալստյան Կոնստանտին Սարգսի    |251-002   |խոտհարք  |   0.01 |

|   |                              |249-003   |         |   0.06 |

|___|______________________________|__________|_________|________|

|3. |Կոնինյան Հայկանուշ Անուշավանի |251-003   |խոտհարք  |   0.03 |

|   |                              |249-004   |         |   0.13 |

|___|______________________________|__________|_________|________|

|4. |Վարդանյան Սերյոժա Ավետիսի     |251-004   |խոտհարք  |   0.05 |

|   |                              |249-005   |         |   0.19 |

|___|______________________________|__________|_________|________|

|5. |Վարդանյան Գառնիկ Արմենակի     |251-005   |խոտհարք  |   0.04 |

|   |                              |249-006   |         |   0.14 |

|___|______________________________|__________|_________|________|

|6. |Վարդանյան Գյուլնարա Գևորգի    |251-006   |խոտհարք  |   0.04 |

|   |                              |249-008   |         |   0.04 |

|___|______________________________|__________|_________|________|

|7. |Մուրադյան Վլադիմիր Մաթևոսի    |251-007   |խոտհարք  |   0.04 |

|   |                              |249-009   |         |   0.04 |

|___|______________________________|__________|_________|________|

|8. |Ծատինյան Աշխարհբեկ Պողոսի     |251-008   |խոտհարք  |   0.04 |

|   |                              |249-010   |         |   0.04 |

|___|______________________________|__________|_________|________|

|9. |Կոնինյան Գոհար Սարգսի         |251-009   |խոտհարք  |   0.04 |

|   |                              |249-011   |         |   0.04 |

|___|______________________________|__________|_________|________|

|10.|Սարգսյան Հայաստան Ապավենի     |251-010   |խոտհարք  |   0.09 |

|   |                              |249-012   |         |   0.07 |

|___|______________________________|__________|_________|________|

|11.|Բազազյան Վասիլի Արտուշի       |251-011   |խոտհարք  |   0.05 |

|   |                              |249-013   |         |   0.04 |

|___|______________________________|__________|_________|________|

|12.|Հալիվորյան Սաթենիկ Ասատուրի   |251-012   |խոտհարք  |   0.05 |

|   |                              |249-014   |         |   0.04 |

|___|______________________________|__________|_________|________|

|13.|Կոնինյան Սաղաթելա Խաչատուրի   |251-013   |խոտհարք  |   0.03 |

|   |                              |249-015   |         |   0.05 |

|___|______________________________|__________|_________|________|

|14.|Մարիկյան Արուսյակ Աբելի       |251-014   |խոտհարք  |   0.03 |

|   |                              |249-016   |         |   0.05 |

|___|______________________________|__________|_________|________|

|15.|Դոլինյան Աշխեն Ոսկանի         |251-015   |խոտհարք  |   0.04 |

|   |                              |249-017   |         |   0.06 |

|___|______________________________|__________|_________|________|

|16.|Ծատինյան Շավարշ Սահակի        |251-016   |խոտհարք  |   0.03 |

|   |                              |249-018   |         |   0.05 |

|___|______________________________|__________|_________|________|

|17.|Ծատինյան Սպանդար Շավարշի      |251-017   |խոտհարք  |   0.01 |

|   |                              |249-019   |         |   0.16 |

|___|______________________________|__________|_________|________|

|   |                              |          |         |   1.905|

.________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 24-ի

N 910-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

._______________________________________.

|NN |Հողամասի |Հողատեսքը       |Հողամասի|

|ը/կ|ծածկագիրը|                |մակերեսը|

|   |         |                |(հա)    |

|___|_________|________________|________|

|1. |249-001  |գյուղատնտեսական | 0.01   |

|   |         |այլ հող         |        |

|___|_________|________________|________|

|2. |756-001  |գյուղատնտեսական | 0.085  |

|   |         |այլ հող         |        |

._______________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հուլիսի 24-ի

N 910-Ն որոշման

 

ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋԻԼԻԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.2008
N 910-Ն
Որոշում