Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՆԱՁՈՐ-ԹԵՍԹ»,»ԿԱՊԱՆ-ԹԵՍԹ», «ԳՅՈՒՄՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՎԱՆԱՁՈՐ-ԹԵՍԹ»,»ԿԱՊԱՆ-ԹԵՍԹ», «ԳՅՈՒՄՐԻ-ԹԵՍԹ» ԵՎ «ՕԿՏԱՆ-ԹԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿ ...

 

 

040.0936.250808

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 936-Ն

 

«ՎԱՆԱՁՈՐ-ԹԵՍԹ»,»ԿԱՊԱՆ-ԹԵՍԹ», «ԳՅՈՒՄՐԻ-ԹԵՍԹ» ԵՎ «ՕԿՏԱՆ-ԹԵՍԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել «Վանաձոր-Թեսթ», «Կապան-Թեսթ», «Գյումրի-Թեսթ», «Օկտան-Թեսթ» փակ բաժնետիրական ընկերությունները` «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:

i

1.1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0129658)` գույքը (այդ թվում` Երևանի Արաբկիր թաղային համայնքի Վատուտինի փողոցի 31ա հասցեում գտնվող «Օկտան թեսթ» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում «Օկտան փոկ» ՊՓԲԸ) կողմից օգտագործվող 145,75 քառ. մետր մակերեսով շենքը, 1046,1 քառ. մետր մակերեսով շինությունները և 0,4 հեկտար հողամասը) ներդնել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(1.1-րդ կետը լրաց. 29.01.09 թիվ 255-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 1.1-ին կետերում նշված վերակազմակերպման գործընթացը:

(2-րդ կետը փոփ. 29.01.09 թիվ 255-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման գործընթացի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում ապահովել վերակազմակերպման արդյունքում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցվող անշարժ գույքի (այդ թվում` Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի N 68 հասցեում գտնվող` «Գյումրի Թեսթ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 0109729) 1554,14 քառ. մետր մակերեսով շենքի, 130,89 քառ. մետր մակերեսով շինությունների և 0,182925 հեկտար հողամասի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու N 94 հասցեում գտնվող` «Վանաձոր Թեսթ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1741557) 956,33 քառ. մետր մակերեսով շենքի, 479,1 քառ. մետր շինությունների և 0,336 հեկտար հողամասի) պետական գրանցման գործընթացը` հիմք ընդունելով վերակազմակերպված կազմակերպությունների անվամբ ձևակերպված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականներում նշված շենքերի, շինությունների և հողատարածքների հատակագծերը:

(3-րդ կետը լրաց. 29.01.09 թիվ 255-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 936-Ն
Որոշում